Կորոնավիրուս

ԱՀԿ-ն նոր վարակի հետ կապված արտակարգ իրավիճակ չհայտարարեց աշխարհում |azatutyun.am|

ԱՀԿ-ն նոր վարակի հետ կապված արտակարգ իրավիճակ չհայտարարեց աշխարհում |azatutyun.am|

azatutyun.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արտակարգ իրավիճակ չհայտարարեց աշխարհում ՝ նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված: Այդ վիրուսից մահացածների թիվը հասել է 25-ի, իսկ վարակվածների թիվը գերազանցում է 800-ը: Հուբեյ նահանգից դուրս հիվանդի մահ է գրանցվել: Չինաստանի իշխանությունները փակել են արդեն երկրորդ՝ 7,5 միլիոն բնակչություն ունեցող Հուանգան քաղաքը և ընդհատել երկաթուղային կապը Եչժոու քաղաքի հետ, որը մոտ մեկ միլիոն բնակիչ ունի: Հունվարի 25-ին նշվող չինական Ամանորի տոնակատարությունները, ըստ ամենայնի, չեղյալ են հայտարարվում: Իշխանությունները որոշում են ընդունել չեղարկել Պեկինում անցկացվող բոլոր լայնածավալ միջոցառումները։ Ամանորի ընթացքում միլիոնավոր մարդիկ են այցելում Չինաստան, հազարավոր չինացիներ մեկնում են արտերկիր:
07:31 - 24 հունվարի, 2020
Արսեն Թորոսյանը ՉԺՀ-ից կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար սահմանը փակելու կարիք չի տեսնում

Արսեն Թորոսյանը ՉԺՀ-ից կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար սահմանը փակելու կարիք չի տեսնում

armenpress.am։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Չինաստանում ի հայտ եկած նոր վիրուսի՝ կորոնավիրուսի Հայաստան հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով սահմանը փակելու կամ ուղևորահոսքը սահմանափակելու կարիք չի տեսնում: Այս մասին Թորոսյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին: «Մենք խորությամբ տեղյակ ենք իրադարձություններին, որոնք սկսվել են Չինաստանում: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ինտենսիվ քննարկումներ և հետազոտություններ են ընթանում միջազգային մակարդակով: Մի քանի ժամ առաջ ավարտվել է ԱՀԿ հատուկ ռեժիմով քննարկումը, որի ընթացքում որոշվել է, թե ինչպես է աշխարհն արձագանքելու այս նոր մարտահրավերին: Գիշերը, ժամը 22:00-ին տեղի է ունենալու հատուկ հայտարարություն, որին հետևում ենք: Մեր մասով կարող եմ ասել, որ տեղի է ունենում ժամանող ուղևորների ջերմաչափում: Այս պահին արձանագրված դեպքեր չունենք: Դեռ սահմաններ փակելու կամ ուղևորահոսքեր սահմանափակելու կարիք չունենք»,- ասաց Թորոսյանը: Առողջապահության նախարարը հորդորեց սպասել իրենց գերատեսչության պաշտոնական տեղեկություններին:
13:04 - 22 հունվարի, 2020