Կորոնավիրուս

Իրանի առողջապահության փոխնախարարն ու պատգամավորը վարակվել են կորոնավիրուսով |news.am|

Իրանի առողջապահության փոխնախարարն ու պատգամավորը վարակվել են կորոնավիրուսով |news.am|

news.am: Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Իրաջ Հարիրչիի մոտ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել: Նման հայտարարություն է այսօր արել պաշտոնյան։ «Ցանկանում եմ հայտնել, որ իմ մոտ կորոնավիրուս է: Երեկվանից ջերմություն ունեմ, նախնական անալիզը դրական արդյունք է տվել: Երեկվանից ես ինքնս ինձ մեկուսացրել եմ»,- նրա խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը: Պաշտոնյայի խոսքով՝ Իրանը կհաղթահարի վիրուսը առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: «Վիճակս վատ չէ, միայն ջերմութոյւն ունեմ»,- հավելել է նա: Բացի այդ, կորոնավիրուսով վարակման մասին հայտնել է պատգամավոր Մահմուդ Սադեկին: «Ինձ մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Այս մասին ես հայտնում եմ այն ժամանակ, երբ որեւէ հույս չունեմ, որ կկարողանամ ապրել»,- գրել է նա Twitter-ում։ Իրանի առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին հայտնել է երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին: Վերջին տվյալների համաձայն՝ վարակվել է մոտ 95 մարդ, 15 մահվան դեպք է գրանցվել: 
18:54 - 25 փետրվարի, 2020
Փետրվարի 26-ին նախատեսվում է չվերթ՝ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար. ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ |aysor.am|

Փետրվարի 26-ին նախատեսվում է չվերթ՝ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար. ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ |aysor.am|

aysor.am: Փետրվարի 24-ի դրությամբ, ըստ Իրանի առողջապահության նախարարության տվյալների, այդ երկրում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 61 դեպք՝ 14 մահվան ելքով, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը։ «Համաձայն ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության՝ դեսպանությունում գործում է թեժ գիծ, պահպանվում է մշտական կապ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի արագ հասցեագրման ուղղությամբ», - ասաց Արսեն Ավագյանը։ Հարցին՝ եթե Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները ցանկություն հայտնեն վերադառնալ Հայաստան, ի՞նչ քայլեր կձեռնարկվեն, կամ եղե՞լ են քաղաքացիներ, ովքեր դիմել են դեսպանատուն հայրենիք վերադառնալու պահանջով, ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետը պատասխանեց. «Արձագանքելով ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հայտարարություններին՝ դեսպանություն է դիմել 65 ՀՀ քաղաքացի, այդ թվում նաև՝ երկքաղաքացիներ: Փետրվարի 26-ին նախատեսվում է չվերթ՝ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար»։ Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ՀՀ կառավարությունը երեկ որոշեց երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունն Իրանի հետ, իսկ օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ: «Armenia Airways» ավիաընկերությունը հայտարարել էր, որ այս շաբաթ, մինչև փետրվարի վերջ, Հայաստանից Իրան երկու չվերթ կիրականացնի՝ չորեքշաբթի, փետրվարի 26-ին, և ուրբաթ, փետրվարի 28-ին: Ավիաընկերությունը տեղեկացրել էր, որ այդ երկու թռիչքով Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Իրանի քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանի քաղաքացիները և Հայաստանի կացության կարգավիճակ ունեցող քաղաքացիները:
13:29 - 25 փետրվարի, 2020
Աշխարհը պետք է պատրաստ լինի կորոնավիրուսի համավարակի. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն |tert.am|

Աշխարհը պետք է պատրաստ լինի կորոնավիրուսի համավարակի. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն |tert.am|

tert.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ թեև դեռևս վաղ է կորոնավիրուսի համավարակի (պանդեմիայի) մասին հայտարարել, սակայն երկրները պետք է պատրաստ լինեն ցանկացած զարգացման, հայտնում է BBC-կայքը՝ մանրամասնելով, որ համավարակը բնորոշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում վարակիչ հիվանդությունների արագ տարածմամբ։Covid-19 տեսակի կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդությունը շարունակվում է արագորեն տարածվել մի շարք երկրներում: ԱՀԿ ղեկավարի խոսքով` առավել անհանգստացնող են վերջին օրերին Հարավային Կորեայում, Իտալիայում, Իրանում գրանցված դեպքերը: Այնուամենայնիվ ամենաշատ դեպքերը գրանցվել են համաճարակի օջախ դարձած Չինաստանում, որտեղ գրանցվել է վարակի 77 000 դեպք, որից` 2600-ը մահվան ելքով:Չինաստանի սահմաններից դուրս 30 երկրում հաստատվել է վարակման 1200 դեպք, որից  20-ը` մահվան ելքով:  Covid-19 կորոնավիրուսից մահացության տոկոսը տատանվում է 1-2-ի միջև` չնայած ԱՀԿ-ն զգուշացնում է, որ այս տվյալների մասին ամենայն վստահությամբ չի կարելի խոսել:
11:20 - 25 փետրվարի, 2020
ՀՀ դեսպանատունը Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում փոխանցել Իտալիայում գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները

ՀՀ դեսպանատունը Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում փոխանցել Իտալիայում գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները

Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով/COVID-19/ վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Իտալիայում գտնվող և այցով Իտալիա մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով Իտալիայում գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները, այս մասին տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանատունը։«Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց։Խորհուրդ ենք տալիս հետեւել ՀՀ առողջապահության նախարարության և Իտալիայի համապատասխան իշխանությունների ցուցումներին»,– ասվում է հայտարարությունում։Իտալիայի կառավարության կողմից մշակվել են նոր տիպի կորոնավիրուսի դեպ պայքարին ուղղված հետևյալ խորհուրդները՝• Հաճախակի լվանալ ձեռքերը• Խոսափել սուր շնչառական հիվանդություններ ունեցողմարդկանց հետ սերտշփումներից:• Չընդունել հակավիրուսային դեղեր կամ հակաբիոտիկներառանց բժշկի նշանակման• Դիմակ օգտագործել միայն վարակ ունենալու կասկածիդեպքում կամ վարակված մարդուն խնամելիսՄշտապես թարմացվող պաշտոնական տեղեկատվություն կարելի է ստանալ Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ծառայության պաշտոնական կայքից։Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝ք․ Հռոմ, Via XX Settembre 98/EՀեռ. 06 3296638E-mail: [email protected]
10:15 - 25 փետրվարի, 2020
Թրամփը Կոնգրեսից 2,5 մլրդ դոլար է պահանջել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար |tert.am|

Թրամփը Կոնգրեսից 2,5 մլրդ դոլար է պահանջել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լրացուցիչ 2,5 մլրդ դոլար է պահանջել ԱՄՆ Կոնգրեսից՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այս մասին իր հայտարարության մեջ նշել է Սպիտակ տան վարչաբյուջետային վարչությունը, գրում է The Hill-ը: «Այսօր վարչակազմը 2,5 մլրդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորման ծրագիր է ուղարկում Կոնգրես, որը կարագացնի պատվաստանյութի մշակման գործընթացը, կաջակցի պատրաստմանը և արձագանքմանը, ինչպես նաև անհրաժեշտ նյութերի և սարքավորութմների ձեռքբերմանը»,- պարբերականը մեջբերում է վարչության ներկայացուցչի հայտարարությունը: Թրամփն, իր հերթին, հայտարարել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է։ «ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է: Մենք կապի մեջ ենք բոլոր երկրների հետ»,-Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահը: Պետության ղեկավարը հավելել է, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ԱՀԿ-ի հետ աշխատում է այդ հարցի շուրջ: Փետրվարի 24-ի դրությամբ ԱՄՆ ժամանած 14 մարդու մոտ հայտանբերվել է կորոնավիրուս:
09:45 - 25 փետրվարի, 2020
Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Հայաստանում գտնվող Իրանաբնակ քաղաքացիները

Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Հայաստանում գտնվող Իրանաբնակ քաղաքացիները

Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Հայաստանում գտնվող Իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանաբնակ քաղաքացիները: Այս մասին հայտարարություն է տարածել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ՝ Հայաստան) դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն (այսուհետ՝ Իրան) օդային փոխադրումները երկշաբաթյա ժամկետով՝ սկսած 2020 թվականի փետրվարի 24-ից։ Մասնավորապես, Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Հայաստանում գտնվող Իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանաբնակ քաղաքացիները։ Հարգանքով, Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»:
21:24 - 24 փետրվարի, 2020
Բաքվում երկու մարդ Է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով |armenpress.am|

Բաքվում երկու մարդ Է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանում երկու մարդ Է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով, նրանցից մեկն Իրանի քաղաքացի Է: Այդ մասին ասված Է Ադրբեջանի առողջապահության նախարարության եւ պարտադիր բժշկական ապահովագրության պետական գործակալության համատեղ հայտարարության մեջ: «Կլինիկական բժշկական կենտրոնից առողջապահության նախարարությանը փոխանցված տեղեկատվության համաձայն, փետրվարի 24-ին ինֆեկցիոն բաժանմունք Է տեղափոխվել երկու մարդ՝ Ադրբեջանի եւ Իրանի քաղաքացիներ: Նշենք, որ հոսպիտալացվածները ժամանել են Իրանի մի տարածաշրջանից, որտեղ կորոնավիրուսը տարածված չԷ: Հիվանդները ոչ ոքի հետ չեն շփվել, երկիր մուտք գործելիս նրանց ջերմությունը փոքր-ինչ գերազանցել Է նորման: Ինչպես հայտնել են ինֆեկցիոն բաժանմունքում, ներկայում երկու պացիենտների ջերմությունը նորմալ Է, նրանց առողջության հետ կապված խնդիրներ չկան: Բժշկական հսկողությունը շարունակվում Է»,-ասված Է հայտարարության մեջ:
17:59 - 24 փետրվարի, 2020
Եթե կորոնավիրուսի դեպքեր ունենանք, այսօր լիարժեք պատրաստ ենք դրան. ԱՆ ներկայացուցիչ |tert.am|

Եթե կորոնավիրուսի դեպքեր ունենանք, այսօր լիարժեք պատրաստ ենք դրան. ԱՆ ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Եթե կորոնավիրուսի դեպքեր ունենանք, այսօր լիարժեք պատրաստ ենք դրանք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: Նրա խոսքով՝ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ժամի 15:00-ի դրությամբ 78,811 լաբորատոր հաստատված դեպք, որից Չինաստանում՝ 77,042:«Չինաստանի առողջապահական պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն էլ՝ ժամը 15:00-ի դրությամբ կա 77,262 դեպք, նախորդ օրվա համեմատ՝ դեպքերն աճել են 416-ով՝ 0,5 տոկոս: Կասկածելի դեպքերի թիվը 3434 է: Հաստատված դեպքերից առողջացածների թիվը 24,898 է՝ 32,3 տոկոս: Աշխարհում գրանցվել է 2596 մահ՝ 3,3 տոկոս, որը նախորդ օրվանից աճել է 151 դեպքով: Աշխարհում գրանցված է 79,436 հաստատված դեպք, դեպքերի աճը մեկ օրում 617 է կամ 0,8 տոկոս: Չինաստանից դուրս աշխարհի 30 երկրում գրանցվել է 2174 դեպք»,- ներկայացրեց Վանյանը:Նա ուշադրություն հրավիրեց Չինաստանում դեպքերի տոկոսային փոփոխությանը՝ եթե հունվարի և փետրվարի սկզբին կար օրական մոտ 25.6, 21,6, 19,6 տոկոսով աճ, ապա այսօր արձանագրվում է 0,5, 0,4 տոկոսով աճ: «Այսինքն՝ կա հստակ կայունացում, ինչը դրական է, որը չենք կարող ասել մյուս երկրների վերաբերյալ: Մի քանի երկրում, օրինակ՝ Իտալիայում, Ճապոնիայում, Իրանում, միանգամից եղավ աճ»,- նշեց նա: Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։ 
17:36 - 24 փետրվարի, 2020