Կորոնավիրուս

Բացառավում է, որ կառավարությունը հանրությունից թաքցնի կորոնավիրուսի մասին տեղեկությունը. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

Բացառավում է, որ կառավարությունը հանրությունից թաքցնի կորոնավիրուսի մասին տեղեկությունը. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

aysor.am: Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսին։ «Կարող ենք արձանագրել, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են ու Հայաստանն ապրում է իր բնականոն կյանքով։ Հանրությունը պետք է համոզված լինի, որ եթե ինչ-որ անհանգստացնող տեղեկություն լինի, այն կհանրայնացվի», - ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ բանակում, զինված ուժերում շատ լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել։ «Ուզում եմ՝ ծնողները, հարազատները ըմբռնումով մոտենան», - ասաց նա։ Վարչապետը Տիգրան Ավինյանին հորդորեց չթուլացնել զգոնությունը։ «ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ բացառվում է նման դեպք, ես գիտեմ, որ նման դեպքերում խուճապ տարածողները շատանում են, բացառվում է, որ լինի դեպք, ու կառավարությունը թաքցնի էդ տեղեկությունը հանրությունից», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա կոչ արեց բոլորին ապրել իրենց բնականոն կյանքով։ «Այս պահին որևէ անհանսգտացնող բան չունենք», - հավաստիացրեց վարչապետը։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ հատուկ քարտեր են լրացվում այն անձանց համար, ովքեր ռիսկային երկրներից են գործուղվում Հայաստան։ «Եթե, այնուամենայիվ, վիրուսը թափանցի Հայաստան, կախարգելիչ բոլոր միջոցառումները ձեռնարկված են, անգամ ավելի լավ, քան շատ զարգացած երկրներում», - ասաց Ավինյանը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան ժամանող ուղևորները ամբողջությամբ վերահսկողության տակ են։
11:39 - 27 փետրվարի, 2020
Հայաստանի դեսպանությունը Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել իրենց հետ

Հայաստանի դեսպանությունը Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել իրենց հետ

Ճապոնիայում և Կորեայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կապված կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ. դեսպանությունը Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորել է խուսափել վիրուսի բացահայտման մեծաքանակ դեպքեր գրանցած շրջաններ այցելելուց: Ներկայացնում ենք Ճապոնիայում և Կորեայում ՀՀ դեսպանության հայտարարությունը. «Ճապոնիայում և Կորեայում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Ճապոնիայում և Կորեայում գտնվող և այցով ժամանող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Ճապոնիայում և Կորեայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով կոնտակտային տվյալները։ Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք նաև խուսափել վիրուսի բացահայտման մեծաքանակ դեպքեր գրանցած շրջաններ (Ճապոնիայում՝ Հոկկայդո, Կանագավա, Տոկիո, Չիբա, Իշիկավա, Վակայամա և Օկինավա նահանգներ, Կորեայի Հանրապետությունում՝ Սեուլ, Դեգու, Կվանգջու քաղաքներ, ինչպես նաև Գյոնսան նահանգ) այցելելուց: Դեսպանությունը խորհուրդ է տալիս հետևել ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև Ճապոնիայի և Կորեայի համապատասխան իշխանությունների ցուցումներին։ Տեղեկացնում ենք, որ գործում է Ճապոնիայի Զբոսաշրջային Ազգային կազմակերպության թեժ գիծը՝ 050-3816-2787 հեռախոսահամարով և Կորեայի Զբոսաշրջային կազմակերպության թեժ գիծը՝ 1330 հեռախոսահամարով»: Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝ #230 Residence Viscountess, 1-11-36 Akasaka,Minato-ku, Tokyo 107-0052, JapanՀեռ. 03-6277-7453E-mail: [email protected]:
10:56 - 27 փետրվարի, 2020
ՀՀ-ին սահմանակից Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում կորոնավիրուսի վարակի դեպք չի արձանագրվել |armenpress.am|

ՀՀ-ին սահմանակից Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում կորոնավիրուսի վարակի դեպք չի արձանագրվել |armenpress.am|

armenpress.am: Իրանի հյուսիսային նահանգներում, մասնավորապես Հայաստանին սահմանակից Արևելյան Ատրպատական նահանգում փետրվարի 26-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսի վարակի կամ մահվան դեպք չի արձանագրվել: Այդ մասին հաղորդել է Իրանի առողջապահության նախարարությունը:  Իրանի առողջապահության նախարարը քաղաքացիներին հորդորել է չճամփորդել նահանգից նահանգ, քանի որ համալսարանների և դպրոցների փակ լինելու հանգամանքով պայմանավորված ճամփորդությունների թիվն ավելացել է՝ նպաստելով վարակի տարածմանը:  Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր կառավարության նիստի ընթացքում ասել է, որ քաղաքներում կարանտին հայտարարելու հարցը չի քննարկվում:  Ըստ Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների՝ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում նոր տեսակի կորոնավիրուսից վարակված հիվանդների թիվը 44-ով ավելացել է՝ կազմելով 139:  Վերջին 24 ժամվա ընթացքում մահացած հիվանդների թիվը կազմում է 4: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 19: Իրանի 31 նահանգից 15-ում նոր տեսակի կորոնավիրուս է տարածվել:  Ղոմում հայտնաբերվել է 15, Գիլանում՝ 9, Թեհրանում՝ 4, Մարքազիում՝ 1, Խուզիստանում՝ 3, Սիստան և Բելուջիստանում՝ 2, Քերմանում՝ 1, Արդաբիլում՝ 1, Մազանդարանում՝ 1, Լորեստանում՝ 1, Ֆարսում՝ 2, Սեմնանում՝ 1, Հորմոզգանում՝ 1 և Քոհգիլուե և Բույեր Ահմադում՝ 2 նոր դեպք: 54 հիվանդ ապաքինվել է:   Ադրբեջանում Իրանի դեսպանի հավաստմամբ՝ Իրանի և Ադրբեջանի սահմանին հաղորդակցության հետ կապված որևէ սահմանափակում չի կիրառվել. Սահմանը բաց է, թռիչքներն իրականացվում են
21:28 - 26 փետրվարի, 2020
Կորոնավիրուսով վարակվածության դեպք չի հայտնաբերվել․ Արցախի կառավարություն

Կորոնավիրուսով վարակվածության դեպք չի հայտնաբերվել․ Արցախի կառավարություն

Հաշվի առնելով հանրապետությունում վերին շնչառական ուղիների սուր վարակներով և գրիպով հիվանդացության որոշակի աճն ու հարևան երկրներում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի գլխավորությամբ և մի շարք գերատեսչությունների ներգրավմամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով.   • Կազմակերպվել են քննարկումներ վարակի համաճարակային իրավիճակի և Արցախի Հանրապետությունում ձեռնարկվող միջոցառումների շուրջ՝ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: • ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարությունների միջև գործում է օպերատիվ հաղորդակցություն: Նախարարությունից խումբ է գործուղվել ՀՀ գործընկեր կառույց՝ ախտորոշելու և համապատասխան միջոցառումներ կազմակերպելու ուղղությամբ վերջին նորություններին ծանոթանալու, կանխարգելիչ նոր միջոցառումների մասին տեղեկություններ և անհրաժեշտ նյութեր ստանալու նպատակով: • ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարությունների միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ Արցախից ուղարկված փորձանմուշների պատասխանները ստանում են օպերատիվ: Ըստ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ առայսօր բոլոր պատասխանները բացասական են: Կորոնավիրուսով վարակվածության դեպք չի հայտնաբերվել:       • Ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում հանրակրթական և նախադպրոցական հիմնարկներում: Գործող չափորոշիչների համաձայն՝ 28 տոկոսից ավելի բացակայության դեպքում անհրաժեշտություն է առաջանում ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը: Այսօրվա դրությամբ 232 դպրոցից 93-ի դասապրոցեսն ու բոլոր նախակրթարանների գործունեությունը դադարեցված է՝ վերին շնչուղիների սուր վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով: • Արցախի Հանրապետությունն ապահովված է անհրաժեշտ դեղամիջոցներով և բժշկական նշանակության ապրանքներով: • Արտաքին գործերի և մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների հետ մշակվել է հուշաթերթ, որտեղ բնակչությանն առաջարկվում է զերծ մնալ գործարար և զբոսաշրջային այցերից դեպի Չինաստան և կորոնավիրուսով հիվանդացության դեպքեր արձանագրած երկրներ, ինչպես նաև այդ երկրներից դեպի Արցախ զբոսաշրջային այցեր կազմակերպելուց: • Քաղաքացիների շրջանում շարունակվում են բացատրական աշխատանքները՝ կորոնավիրուսից, սուր շնչառական վարակներից խուսափելու, սեփական առողջությունը չվտանգելու ուղղությամբ: Առողջապահության նախարարությունը պարբերաբար հրապարակում է տեղեկատվություն պաշտոնական ու սոցիալական հարթակներում։
20:36 - 26 փետրվարի, 2020
Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակումների թիվն առաջին անգամ գերազանցել Է ՉԺՀ-ի ցուցանիշը |armenpress.am|

Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակումների թիվն առաջին անգամ գերազանցել Է ՉԺՀ-ի ցուցանիշը |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի սահմաններից դուրս COVID-2019 կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվաքանակը փետրվարի 25-ին առաջին անգամ ավելի մեծ Է եղել, քան ՉԺՀ-ի տարածքում: Այդ մասին փետրվարի 26-ին Ժնեւում հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ Այսպես, ԱՀԿ-ի տվյալներով, փետրվարի 25-ին Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել Է 411-ով, իսկ ՉԺՀ-ի սահմաններից դուրս՝ 427-ով: Գեբրեյեսուսը հայտարարել Է, որ առայժմ հիմքեր չկան նոր կորոնավիրուսի բռնկումը համավարակ (պանդեմիա) հայտարարելու համար: Նա նշել Է, որ այդ բնորոշման օգտագործումը կարող Է դառնալ այն բանի ազդանշանը, որ համաշխարհային հանրակցությունն ի իր զորու չԷ զսպել վարակի տարածումը, ինչը չի համապատասխանում իրականությանը: Անդրադառնալով Չինաստանում միջազգային առաքելության փորձագետների աշխատանքի արդյունքներին՝ Գեբրեյեսուսը նշել Է, որ դրանք «պետք Է բոլոր երկրներին տան հույս, արիություն եւ այն բանի վստահությունը, որ վիրուսի տարածումը կարելի Է կասեցնել»: ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ երկրում գրանցվել Է Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահվան 52 դեպք եւ հայտնաբերվել Է 406 նոր հիվանդացած: Դեկտեմբերից ի վեր կորոնավիրուսի զոհերի թիվը կազմել Է 2715, գրանցվել Է հիվանդանալու 78 հազար 64 դեպք: Անցած 24 ժամվա ընթացքում մահվան բոլոր 52 դեպքերը գրանցվել են վարակի տարածման Էպիկենտրոնում՝ Հուբեյի նահանգում: Այստեղ են հայտնաբերվել ամբողջ երկրում 406 հիվանդացածներից 401-ը: Չինաստանի իշխանություններն արդեն 100,87 մլրդ յուան (ավելի քան 14,36 մլրդ դոլար) են ծախսել այն միջոցառումների վրա, որոնք ուղղված են նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին: Կառավարությունը շարունակում Է ակտիվորեն ֆինանսավորել վարակվածների բուժման, հաստատությունների եւ օբյեկտների վարակազերծման, բնակչության պաշտպանության ապահովման անհրաժեշտության հետ կապված այլ գործունեության ծախսերը: Միջոցների զգալի մասն ուղարկվում Է Հուբեյի նահանգ, որտեղ առավել մեծ թվով վարակվածներ են գրանցվել: Կենտրոնական պետական բյուջեին բաժին Է ընկնում երկրում բոլոր հատկացումների մոտավորապես երրորդ մասը, մնացածը տարածաշրանների վարչակազմերն ապահովում են ինքնուրույն կերպով: Սինգապուրցի բժիշկներն աշխարհում առաջին անգամ սկսել են օգտագործել հետազոտության շիճուկաբանական մեթոդը, որը հիմնվում Է հակամարմինների ուսումնասիության վրա եւ թույլ Է տալիս ավելի ստույգ որոշել նոր կորոնավիրուս ունեցողին, նույնիսկ եթե մարդու մոտ հիվանդության ախտանիշները շատ թույլ են արտահայտված կամ բնավ բացակայում են: Այդ մեթոդը, նշել են առողջապահության նախարարությունում, «նաեւ օգնում Է պարզել ախտահարվածների շղթան եւ հայտնաբերել վիրուսի տարածման սկզբնական աղբյուրը»:
18:34 - 26 փետրվարի, 2020
Հունաստանի իշխանությունները հաստատել են երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը |tert.am|

Հունաստանի իշխանությունները հաստատել են երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը |tert.am|

tert.am: Հունաստանի առողջապահության նախարարությունը փետրվարի 26-ին հաստատել է երկրում  կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։Վարակը հայտնաբերվել է Սալոնիկում, վարակվածը 38-ամյա կին է, որը վերջերս է վերադարձել Իտալիայից: «Կինը վերադարձել է հյուսիսային Իտալիա կատարած ուղևորությունից և ներկայում առողջական վիճակի բարդացումներ չունի»,-տեղեկացրել է Հունաստանի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Սոտիրիս Ցիոդրասը:Առողջապահության նախարարության տվյալներով՝ կինը հոսպիտալացվել է, վերջին օրերին նրա հետ շփված բոլոր մարդիկ մեկուսացվել են:Վերջին տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազարը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի:Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 2459-ի: Նշվում է, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակումներ են գրանցվել աշխարհի 33 երկրներում:
18:29 - 26 փետրվարի, 2020
Ռոհանին հերքել է կորոնավիրուսի պատճառով Իրանի քաղաքներում կարանտին սահմանելու մասին լուրերը |armenpress.am|

Ռոհանին հերքել է կորոնավիրուսի պատճառով Իրանի քաղաքներում կարանտին սահմանելու մասին լուրերը |armenpress.am|

armenpress.am: Իրանի իշխանությունները պլանավորում են կարանտինի մեջ պահել ոչ թե քաղաքները կամ ամբողջ շրջաններ, այլ միայն կորոնավիրուսի հարուցած հիվանդության ախտանշաններով առանձին մարդկանց: Այդ մասին փետրվարի 26-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Ինչ վերաբերում Է այն լուրերին, թե ցանկանում են մեկ ամսով կարանտինի ենթարկել ինչ-որ քաղաք կամ առանձին շրջան՝ մեկ շաբաթով: Նման որոշում պետությունը չի ընդունել»,-նախագահի խոսքը մեջբերել Է նրա մամուլի ծառայությունը: Ռոհանիի խոսքով՝ «եթե մարդու մոտ կան հիվանդության ախտանշաններ, նրան կարանտինի են ենթարկում»: «Մենք դրա համար բազմաթիվ կենտրոններ ենք նախատեսել Թեհրանում: Երեկ տեղադրել են լրացուցիչ մահճակալներ»,-ասել Է նա: Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Թեհրանի համալսարաններում սովորող ռուսաստանցի մի քանի ուսանողներ, օտարերկրացի ուսանողներին համառորեն խորհուրդ են տալիս ամենակարճ ժամկետում լքել Իրանը: Այս հանձնարարականը բուհերի ներկայացուցիչները փաստարկում են նրանով, որ ուսումնական հաստատությունները դադարեցնում են աշխատանքը, իսկ շաբաթ օրվանից Թեհրանում հնարավոր Է կարանտինի սահմանում:
18:22 - 26 փետրվարի, 2020
ԱՀԿ-ն վաղաժամ Է համարում նոր կորոնավիրուսի բռնկումը որպես համավարակ հայտարարելը |armenpress.am|

ԱՀԿ-ն վաղաժամ Է համարում նոր կորոնավիրուսի բռնկումը որպես համավարակ հայտարարելը |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել Է, որ առայժմ հիմքեր չկան նոր կորոնավիրուսի բռնկումը համավարակ (պանդեմիա) հայտարարելու համար: Փետրվարի 26-ին ելույթ ունենալով Ժնեւում կայացած բրիֆինգում, նա նշել Է, որ այդ բնորոշման օգտագործումը կարող Է դառնալ այն բանի ազդանշանը, որ համաշխարհային հանրակցությունն ի իր զորու չԷ զսպել վարակի տարածումը, ինչը չի համապատասխանում իրականությանը: «Մենք չպետք Է չափից շատ ձգտենք հայտարարել համավարակի առկայության մասին՝ առանց փաստերի մանրակրկիտ ու մտածված վերլուծության»,-ասել Է նա: ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ նման քայլը «կարող Է ազդանշան տալ, որ մենք այլեւս չենք կարողանում դիմակայել վիրուսին, ինչը ճշմարիտ չԷ»: «Մենք պայքար ենք մղում, որում կարող ենք հաղթել, եթե ճիշտ գործենք»,-ընդգծել Է Գեբրեյեսուսը: Անդրադառնալով Չինաստանում միջազգային առաքելության փորձագետների աշխատանքի արդյունքներին՝ նա նշել Է, որ դրանք «պետք Է բոլոր երկրներին տան հույս, արիություն եւ այն բանի վստահությունը, որ վիրուսի տարածումը կարելի Է կասեցնել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:01 - 26 փետրվարի, 2020
Իրանում կորոնավիրուսի տարածվելու պատճառով բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները

Իրանում կորոնավիրուսի տարածվելու պատճառով բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները

Տարածաշրջանում, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հետ կապված, փետրվարի 25-ից ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, այդ թվում՝ վերականգնողական (բուժական) արձակուրդների տրամադրումը (բացառությամբ «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների):ՀՀ զինված ուժերում կանխարգելիչ միջոցառումները նպատակ ունեն կանխել կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը զորամասեր, հնարավորինս ապահովագրել զինծառայողներին վարակվելուց և անհրաժեշտության դեպքում ճիշտ կազմակերպել հակահամաճարակային գործողությունները:Հորդորում ենք բոլոր զինծառայողների հարազատներին զերծ մնալ զորամասեր այցերից, գիտակցաբար մոտենալ ձեռնարկվող միջոցառումներին, քանի որ դրանք բխում են հենց զինծառայողների շահերից:
14:47 - 26 փետրվարի, 2020
Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են ՀՀ տարածքում մեր մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ․ Արսեն Թորոսյան

Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են ՀՀ տարածքում մեր մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ․ Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն` Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են ՀՀ տարածքում մեր մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ: Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադառնալը: Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն` ըստ նրանց բնակության վայրի: Այսօր Իրանից ինքնաթիռով վերադարձող ուղևորների նկատմամբ հսկողությունը պատշաճ իրականացնելու համար իմ հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետը մեկնել է Թեհրան: Ուղևորների ինքնաթիռ նստեցման ժամանակ նա տեղում կստուգի վերջիններիս ինքնազգացողությունը, կհրահանգավորի նրանց պաշտպանիչ միջոցների օգտագործման մասին և մեզ տեղեկատվություն կփոխանցի, որպեսզի Երևանում պատշաճ հսկողական միջոցառումներ իրականացվեն: Գանգատների բացակայության դեպքում ուղևորների նկատմամբ կսահմանվի տնային հսկողություն, իսկ գանգատ ունեցողները կթեստավորվեն` անհրաժեշտության դեպքում կհոսպիտալացվեն: Օդանավակայանում, հանձնարարությանս համաձայն, աշխատանքները համակարգում է իմ տեղակալ Շավարշ Գրիգորյանը»:
12:38 - 26 փետրվարի, 2020
Հարավային Կորեայում նախագահի պաշտոնազրկում են պահանջում կորոնավիրուսի տարածման պատճառով |armenpress.am|

Հարավային Կորեայում նախագահի պաշտոնազրկում են պահանջում կորոնավիրուսի տարածման պատճառով |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կորեայի 400 հազարից ավելի քաղաքացիներ են ստորագրել երկրի նախագահ Մուն Չժի Ինի պաշտոնազրկման պահանջով հանրագիրը՝ կապված նոր տիպի կորոնավիրուսի հարուցած հիվանդության տարածմանը վերջ դնելու նրա անկարողության հետ: Ինչպես փետրվարի 26-ին հայտնել Է KBS հեռուստաալիքը, այն դեպքում, եթե երկրի ղեկավարի վարչակազմի կայքում զետեղված հանրագիրը հավաքի ավելի քան 200 հազար ստորագրություն, իշխանությունները պարտավոր են արձագանքել դրան: Տվյալ դեպքում դա պետք Է տեղի ունենա մարտի 4-ից ոչ ուշ: Փաստաթուղթը կազմողները կառավարությանը քննադատել են այն բանի համար, որ նա Չինաստանի հետ սահմանը չփակեց, երբ հիվանդության բռնկումը հարեւան երկրում վտանգավոր մասշտաբների Էր հասել: Հանրագրի հեղինակները Մուն Չժե Ինին մեղադրել են այն բանում, որ նա պաշտպանել Է ոչ թե սեփական երկրի, այլ ՉԺՀ-ի շահերը: «Մուն Չժե Ինն իրեն այնպես Է պահում, ասես նա ոչ թե Հարավային Կորեայի, այլ Չինաստանի նախագահը լինի»,- նշվում Է տեքստում: «Չնայած Կորեայում բժշկական դիմակների դեֆիցիտին, Մուն Չժե Ինը 3 մլն դիմակ Է ուղարկել Չինաստան եւ ոչ մի միջոց չի ձեռնարկել դրանց գների աճը կանգնեցնելու համար»,- նշում են փաստաթղթի հեղինակները: Ինչպես փետրվարի 26-ին հաղորդել Է Yonhap գործակալությունը, Սեուլը հայտնել Է մեկ օրում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդանալու 169 նոր դեպքերի մասին: Այդպիսով, երկրում COVID-19-ով վարակման դեպքերի ընդհանուր թիվը կազմել Է 1146: Նշվում Է, որ հիվանդության 169 նոր դեպքերից 153-ը հայտնաբերվել են Տեգու քաղաքում եւ հարեւան Հյուսիսային Քենսանի նահանգում: Նաեւ հիվանդացածների մասին հայտնել են Հարավային Կորեայի գրեթե բոլոր խոշոր նահանգներն ու քաղաքները: Մասնավորապես, Սեուլում արձանագրվել Է չորս նոր դեպք, Պուսանում՝ ութ: Ներկայում Հարավային Կորեայում նոր վիրուսից մահացել Է 11 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:08 - 26 փետրվարի, 2020