Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են դադարեցնել ռազմական գործողություններն Իդլիբում և մարտի 15-ից համատեղ հերթապահություն սկսել |tert.am|

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են դադարեցնել ռազմական գործողություններն Իդլիբում և մարտի 15-ից համատեղ հերթապահություն սկսել |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ավարտին հայտնել է, որ կողմերն ընդունելի լուծում են գտել սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի լարվածության կարգավորման համար: «Մենք միշտ չէ, որ համաձայն ենք մեր թուրք գործընկերների հետ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների իրենց գնահատականի հարցում, սակայն ամեն անգամ դժվարին պահերին, հենվելով երկկողմ հարաբերություններում ձեռք բերված բարձր մակարդակի վրա, մեզ մինչ օրս հաջողվել է շփման եզրեր գտնել ի հայտ եկող վիճահարույց թեմաների շուրջ և հանգել ընդունելի որոշումների: Այդպես տեղի է ունեցել նաև այս անգամ»,- Պուտինին մեջբերում է ТАСС գործակալությունը: ՌԴ ղեկավարը հայտնել է, որ բանակցությունների արդյունքում կողմերը համատեղ փաստաթուղթ են կազմել, որում շարադրված են այն որոշումները, որոնք ընդունվել են ավելի քան 6 ժամ տևած քննարկումների ժամանակ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը ներառում է հետևյալ կետերը. բոլոր ռազմական գործողությունների դադարեցումը՝ սկսած մարտի վեցի կեսգիշերից, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից 6 կմ երկարությամբ անվտանգության միջանցք ստեղծելը Սիրիայում և մարտի 15-ից համատեղ հերթապահություն իրականացնելը М-4 մայրուղու երկայնքով: Պուտինը վստահություն է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք կդառնան Իդլիբում իրավիճակի կարգավորման համար:
22:09 - 05 մարտի, 2020
Պուտինը հուսով է, որ Իդլիբում ստեղծված իրավիճակը չի խարխլի ռուս-թուրքական հարաբերությունները |tert.am|

Պուտինը հուսով է, որ Իդլիբում ստեղծված իրավիճակը չի խարխլի ռուս-թուրքական հարաբերությունները |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ Իդլիբում ստեղծված իրավիճակը չի խարխլի ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք կողմերը շատ բարձր են գնահատում: Այս մասին գրում է ТАСС գործակալությունը: Թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման սկզբում ՌԴ նախագահը շեշտել է սիրիական նահանգում իրավիճակի սրման ֆոնին Թուրքիայի նախագահի հետ դեմառդեմ զրուցելու անհրաժեշտությունը: «Մենք միշտ էլ խոսելու թեմա ունենք, բայց հիմա հայտնի գոտում` Իդլիբում, իրավիճակն այնքան է սրվել, որ այն պահանջում է մեր ուղիղ շփումը»,-ասել է Պուտինը` բացելով ռուս-թուրքական բանակցությունները: Ռուսաստանի առաջնորդն իր ցավակցություններն է հայտնել Էրդողանին Իդլիբում թուրք զինծառայողների մահվան կապակցությամբ և վստահեցրել է, որ սիրիացի զինվորականները տեղյակ չեն եղել նրանց գտնվելու վայրի մասին: «Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ ցավակցություննեը հղել Սիրիայում ձեր զինծառայողների մահվան կապակցությամբ»,-դիմել է Ռուսաստանի նախագահն իր թուրք գործընկերոջը: Պուտինը նշել է, որ «մարդկանց մահը միշտ մեծ ողբերգություն է»: «Ցավոք, ինչպես ես արդեն ասել եմ հեռախոսազրույցի ժամանակ, ոչ ոք, այդ թվում սիրիացի զինծառայողները, տեղյակ չեն եղել նրանց գտնվելու վայրի մասին»,-նշել է Պուտինը: Նրա խոսքով` «այս ընթացքում տուժել են նաև սիրիացի զինծառայողները, սիրիական բանակը լուրջ կորուստներ ունի»:
16:06 - 05 մարտի, 2020
Էրդողան. «Ակնկալում ենք անհապաղ հրադադար հաստատել Սիրիայում» |ermenihaber.am|

Էրդողան. «Ակնկալում ենք անհապաղ հրադադար հաստատել Սիրիայում» |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին:  Անդրադառնալով մարտի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը՝ Էրդողանը նշել է, որ ակնկալում են անհապաղ հրադադար հաստատել Սիրիայում: Լրագրողի հարցին, թե այցից առաջ Ռուսաստանը Թուրքիային նոր առաջարկ արե՞լ է, նախագահը նշել է, որ այժմ որևէ առաջարկ չի լինի: Նրա խոսքով՝ Պուտինի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսին մի շարք թեմաների են անդրադառնալու և որևէ բան գաղտնի չի մնալու:   Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է զինամթերքով աջակցել Թուրքիային։ Լրագրողները Էրդողանից հետաքրքրվել են, թե արդյոք նման պահանջ Թուրքիան ԱՄՆ-ին ներկայացրել է: Թուրքիայի նախագահն կարճ մեկնաբանություն է տվել. «Ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել եմ այդ ամենի վերաբերյալ մեր պահանջները»: Հիշեցնենք, որ Ջեյմս Ջեֆրին Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը հայտնել էր, որ Վաշինգտոնը կարող է զինամթերքով աջակցել Թուրքիային՝ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական բանակի կողմից իրականացվող «Գարնանային վահան» ռազմական օպերացիայի համար:
18:50 - 04 մարտի, 2020
Էրդողանը սպառնացել է. եթե ժամ առաջ հետ չքաշվեն Իդլիբում մեր գծած սահմաններից, այդ գլուխները ուսերի վրա չեն մնա |ermenihaber.am|

Էրդողանը սպառնացել է. եթե ժամ առաջ հետ չքաշվեն Իդլիբում մեր գծած սահմաններից, այդ գլուխները ուսերի վրա չեն մնա |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիայի Իդլիբ նահանգում փետրվարի 27-ին սիրիական բանակի ավիահարվածներից հետո 34 թուրք զինծառայողի սպանվելուց հետո նահանգում թուրք-սիրիական բախումներն աստիճանաբարվ ավելի մեծ մասշտաբների են հասնում: Այդ իրավիճակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական կողմին սպառնում է գլխատումներով: Էրդողանը նախ հայտնել է, որ  թուրք զինվորականների սպանվելուց հետո լիովին թիրախավորվել ու հարվածների տակ են առնվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակի հենակետերը։ Բացի այդ թուրքական զինուժը Սիրիայի տարածքում սկսել է նոր ռազմական օպերացիա, որը կրում է «Գարնանային վահան» անվանումը։ Այնուհետև Էրդողանը թվարկել է, թուրքական կողմի տվյալները Սիրիայի կառավարական բանակին հասցված վնասների մասին ու նշել, որ իրենք դեռ նոր են սկսում ցույց տալ իրենց ուժը: Վերջում Թուրքիայի նախագահը սիրիական կողմին սպառնացել է հետևյալ կերպ. «Մեր զինվորների կյանքին սպառնացողներին հողին հավասարեցնելը մեր պարտքն է: Այն, որ կատարվածից դաս չքաղածները դեռ շարունակում են սպառնալ մեզ, վկայում է այն մասին, որ դրանք խելքները գլուխները չեն հավաքել: Եթե ժամ առաջ հետ չքաշվեն (Իդլիբում) Թուրքիայի գծած սահմաններից դուրս, ապա այդ գլուխներն այլևս չեն մնա ուսերի վրա»:
20:38 - 02 մարտի, 2020
Էրդողան․ «Իդլիբի համար մեր տված վերջնաժամկետը սպառվում է» |ermenihaber.am|

Էրդողան․ «Իդլիբի համար մեր տված վերջնաժամկետը սպառվում է» |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ղեկավարած կուսակցութան խորհրդարանական խմբակցության ժողովում անդրադարձել է Իդլիբում տիրող իրավիճակին։ Նրա խոսքով՝ Թուրքիան ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը՝ Իդլիբում հումանիտար ճգնաժամից խուսափելու համար։ «Ռուսաստանը չի ուզում ընդունել մարդկային զգայուն գործոնի առկայությունը։ Վերջնաժամկետը, որ մենք տվել էինք մեր դիտորդական աշտարակները շրջափակողներին, արդեն սպառվում է»,- հիշեցրել է Թուրքիայի նախագահը։  Նա կրկնել է ավելի վաղ ևս հնչեցված այն միտքը, որ Սիրիայի կառավարական ուժերը պետք է դուրս գան Սոչիի հուշագրով սահմանված տարածքներից։  «Մեր պահանջն այն է, որ ռեժիմը (Սիրիայի կառավարական ուժերը՝ խմբ․) դուրս գա Սոչիի հուշագրի սահմաններից, այսինքն՝ հեռանա մեր դիտորդական կետերից։ Այս պահին մեր ամենամեծ խնդիրն այն է, որ չենք կարողանում օգտվել օդային տարածքից։ Հուսանք, որ շուտով դրա լուծումը կգտնվի։ Իդլիբում ոչ մի քայլ անգամ չենք նահանջելու, ռեժիմին դուրս ենք մղելու մեր նշած սահմաններից» , - փորձել է հավաստիացնել Էրդողանը։
18:17 - 26 փետրվարի, 2020
Ղարաբաղը որքան Ադրբեջանի, նույնքան էլ Թուրքիայի խնդիրն է. Էրդողան |ermenihaber.am|

Ղարաբաղը որքան Ադրբեջանի, նույնքան էլ Թուրքիայի խնդիրն է. Էրդողան |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է արցախյան հակամարտությանը, խոսել Խոջալուի դեպքերի մասին: «Լեռնային Ղարաբաղի հարցը որքան Ադրբեջանի, նույնքան էլ Թուրքիայի խնդիրն է»,- hայտարարել է Էրդողան: Ըստ նրա՝ Թուրքիան ցանկանում է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի Ադրբեջանի հողային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման շրջանակներում: Էրդողանը նշել է, որ Թուրքիան հակամարտության կարգավորման հարցում շարունակելու է իր աջակցությունը ցուցաբերել Ադրբեջանին: Թուրքիայի նախագահի բնորոշմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության հարցում «անկեղծ չէ, քանի որ մոտ 25 տարի է շարունակվում է ձգձման քաղաքականությունը»: Ըստ Էրդողանի՝ հարկավոր է հասկանալ, թե ինչու բանակցություններն արդյունք չեն տալիս: Թուրքիայի նախագահը նաև խոսել է նաև Խոջալուի դեպքերի մասին, որի ընթացքում կրկնել է այդ հարցի վերաբերյալ ադրբեջանական թեզերը:
13:30 - 26 փետրվարի, 2020
Էրդողանը դժգոհ է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Ասադին |ermenihaber.am|

Էրդողանը դժգոհ է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Ասադին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան մեկնելուց առաջ խոսել է Սիրիայի Իդլիբ նահանգի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, որի պատճառով ռուս-թուրքական հարաբերությունները սրվել են։  Լրագրողներն Էրդողանից հետաքրքրվել են, թե արդյոք նախորդ շաբաթ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, որևէ փոփոխություններ կան Իդլիբի հարցում։  Ըստ Էրդողանի՝ այժմ Ռուսաստանի հետ Թուրքիան բանակցություններ է վարում ինչպես Իդլիբի, այնպես էլ Լիբիայի հարցով։  Թուրքիայի նախագահը նշել է, որ  Իդլիբի հարցով Թուրքիան բանակցում է ոչ միայն ՌԴ նախագահի, այլև Ռուսաստանի  արտգործնախարարության, հետախուզական ծառայության  և գերատեսչությունների մակարդակով։  Էրդողանը նշել է, որ Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացման հետևանքով, Թուրքիային սպառնում են գաղթականների նոր հոսք, ինչը մեծապես մտահոգում է Անկարային։ Նա նաև պնդել է, որ Թուրքիան իր ձեռքի տակ ապացույցներ ունի, որ Մոսկվան Ասադի ուժերին աջակցում է թե օդից, թե ցամաքից։ 
11:00 - 26 փետրվարի, 2020
Թուրքիան ու Ադրբեջանը նախատեսում են առևտրաշրջանառությունը 2 մլրդ դոլարից հասցնել 15 միլիարդի |ermenihaber.am|

Թուրքիան ու Ադրբեջանը նախատեսում են առևտրաշրջանառությունը 2 մլրդ դոլարից հասցնել 15 միլիարդի |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով մեկնել է Բաքու: Հաղորդվում է, որ Էրդողանի ու Ալիևի նախագահությամբ Բաքվում անցկացվելիք նիստի ընթացքում նախատեսվում է վերանայել 2 երկրների հարաբերությունները տարբեր բնագավառներում՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության խորացման վրա: Այցի ընթացքում ստորագրվելու են մի շարք պայմանագրեր, որոնց վերջնանպատակն է Թուրքիա-Ադրբեջան առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի: Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը հայտնել է, որ վերոնշյալ նպատակին հասնելուն ի թիվս այլ պայմանագրերի կնպաստի նաև 2 երկրների միջև «Արտոնյալ առևտրի պայմանագիրը», որի պատրաստման վրա շատ ջանք ու ժամանակ են ծախսել: Հիշյալ պայմանագրերի շարքում կարևորներից է լինելու նաև Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի և Ադրբեջանի արտահանումն ու ներդրումների աջակցության հիմնադրամի միջև համագործակցության գործողությունների պլանի ստորագրումը:   Նշվում է, որ 2019-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 2 մլրդ դոլար, որից 1.6 մլրդը կազմում է Թուրքիայից Ադրբեջան արտահանումը, իսկ 394 մլն դոլարը՝ Ադրբեջանից Թուրքիա արտահանումը:
16:59 - 25 փետրվարի, 2020
Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան |ermenihaber.am|

Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան` մասնակցելու Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի 8-րդ նիստին: Թուրքիայի կապի և տեղեկատվության նախարարությունից հայտնում են, որ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած բարձրագույն խորհրդի նիստը կայանալու է Բաքվում, որին մասնակցելու են կառավարության անդամները: Նշվում է, որ խորհրդի նիստի շրջանակներում իրականացվելիք հանդիպումներում տարբեր ձևաչափերով քննարկվելու են թուրք-ադրբեջանական հարաբերությունները և երկու երկրների միջև համագործակցության խորացման հնարավորությունները: Ըստ նախարարության տեղեկատվության` նախատեսվում է, որ երկու երկրներիի ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային որոշ հարցերի շուրջ: Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի առաջին նիստը տեղի էր ունեցել 2011-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում:
12:04 - 25 փետրվարի, 2020