Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Կառուցապատողը երեկոյան ջարդել է գիտատեխնոլոգիական կենտրոնի մուտքի դարպասը. իրավիճակը լարված է
 |hetq.am|

Կառուցապատողը երեկոյան ջարդել է գիտատեխնոլոգիական կենտրոնի մուտքի դարպասը. իրավիճակը լարված է |hetq.am|

hetq.am: Երեկ՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, Ազատության պողոտայի վրա գտնվող ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի դարպասները ջարդել են: Այս մասին կենտրոնի պահակային ծառայության պետը ահազանգել է տնօրինությանը: Կես ժամ անց նրանք տեղում են եղել: Կենտրոնի աշխատակիցներից ստիպված են եղել գիշերել բակում, որպեսզի թույլ չտան շինաշխատանքների իրականացում իրենց տարածքում:  Երեւանի քաղաքապետարանն այս տարվա հոկտեմբերին «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ին թույլատրել է «Աբուհայաթ» պատմական ջրանցքի մի մասը, որը կառավարության որոշմամբ կորցրել է պատմամշակութային արժեքը, ՓԲԸ-ի կողմից կառուցվող բազմահարկ համալիրի տարածքից տեղափոխել քիմիական կենտրոնի տարածք: Այնինչ գիտնականները նման համաձայնություն տված չեն եղել եւ հիմա վարչական դատարանում վիճարկում են քաղաքապետարանի որոշումը: 2007-ին գիտական կենտրոնի տարածքում գտնվող ջրավազանն ու դրան կից պատմական ջրանցքի մի մասն անօրինական ճանապարհով քաղաքային եւ Քանաթեռ-Զեյթունի թաղային իշխանություններն օտարել են մասնավոր անձի: Մասնավորեցված հողակտորը տարիներ անց հայտնվել է «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի ձեռքում: Եվ փոխանակ Երեւանի քաղաքապետարանը քայլեր ձեռնարկեր ժամանակին թույլ տված խախտումը վերացնելու եւ արդարությունը վերականգնելու համար, աչք է փակել ապօրինությունների վրա ու հիմա նաեւ թույլատրել է նշված կառուցապատողին ջրանցքը տեղափոխել կառուցվող շենքից մի փոքր հեռու՝ գիտնականների տարածք: Կենտրոնի տնօրենի գիտական գծով տեղակալ Ռոբերտ Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ իրենք քաղաքապետարանի թեժ գիծ են զանգահարել, այնտեղից հայտնել են, որ տեղյակ են, բայց մինչեւ մեր զրույցը քաղաքապետարանն այդպես էլ չէր արձագանքել: Փոխարենը կառուցապատողն է ոստիկանների հետ առավոտյան այցելել գիտական կենտրոնի տարածք: Ռոբերտ Հակոբյանի փոխանցմամբ՝ եկել, ցույց են տվել, որ իրենք շինթույլտվություն ունեն: «Բայց եթե դա մեր տեսած շինթույլտվությունն է, ապա դա Ազատության պողոտայի 26/1 հասցեում ջրամատակարարման համակարգի արդիականացման ծրագիր է, իսկ մեր հասցեն Ազատության պողոտայի 26-ն է, որի մասին ոչ մի բան նշված չէ այդտեղ: Իրենք շահարկում են էդ ամեն ինչը եւ փորձում են իրենց սեւ գործն առաջ տանել լկտիությամբ եւ պարզապես ֆիզիկական ուժ կիրառելով»,- ասում է կենտրոնի տնօրենի գիտական գծով տեղակալը: Շարունակությունը՝ hetq.am-ում
14:26 - 23 նոյեմբերի, 2022
Երևանում մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումը կարգելվի

 |armenpress.am|

Երևանում մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումը կարգելվի |armenpress.am|

armenpress.am: Երևանում կարգելվի մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումը: Երևանի ավագանու նիստում նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը: Նախագծի համաձայն՝ Երևան քաղաքում առկա է երկու վայր, որտեղ կարող է հրավառություն իրականացվել: Դրանք են՝ Հանրապետության հրապարակն ու Ազատության հրապարակը: «Միևնույն ժամանակ, հրավառության իրականացումն այդ վայրերում թույլատրվելու է միայն տոն օրերին և տեղական և պետական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ»,-ասաց նա: Ավինյանը նշեց, որ հաշվի առնելով հանգամանքը, որ կարող են լինել նաև առանձին, բացառիկ միջոցառումներ, նման դեպքերի համար հրավառություն կարող է իրականացվել քաղաքապետի թույլտվությամբ՝ նաև ոչ տոնական օրերին և ոչ վերը նշված հրապարակներում: «Նախատեսվելու է նաև հրավառ նյութերի ներմուծման արգելք՝ բացառությամբ հատուկ լիցենզավորված կազմակերպությունների»,-հավելեց փոխքաղաքապետը՝ ընդգծելով, որ բացի ավագանու այս որոշումից, կա նաև օրենսդրական փաթեթ, որն այսօր դրվել է շրջանառության մեջ և որն առհասարակ արգելում է հրավառությունների ներմուծումը: Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկեց նախագծին: Նախագծին կողմ արտահայտվեց ավագանու 47 անդամ:    
17:47 - 22 նոյեմբերի, 2022
Երևանի ավագանին կողմ քվեարկեց համայնքի բյուջեի եկամտային մասի ավելացմանը

Երևանի ավագանին կողմ քվեարկեց համայնքի բյուջեի եկամտային մասի ավելացմանը

Երևան համայնքի 2022 թվականի բյուջեի եկամտային մասում ընթացիկ նպատակային հատկացումները կավելանան 450 հազար դրամով: Երևանի ավագանու նիստում որոշման նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը: Նա նշեց, որ այդ հատկացումները կուղղվեն ամառային զորակոչի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում, «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ում և «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած թվով 3 այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելուն, իսկ պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն կնվազեցվի 14 միլիարդ 235 միլիոն 848 հազար դրամով, որը արդեն ըստ պետական հատվածի ավելացման կամ կրճատման նպատակայնության կարտացոլվի Երևան քաղաքի բյուջեի ծախսային մասում: «Հաշվի առնելով ընթացիկ տարում «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարմանն առնչվող ընդհանուր մարտահրավերների շուրջ աշխատանքների իրականացման» ծրագրի կատարման ընթացքը՝ ծրագրի կատարման բյուջեն կնվազեցվի 1,008,205.3 հազար դրամով, իսկ «Եվրոպական միությունը Երևանի արևային համայնքի համար» դրամաշնորհային ծրագրի կատարման և եզրափակման արդյունքներով բյուջեն կնվազեցվի 58,531.7 հազար դրամով»,-ասաց նա: Արևշատյանի խոսքով՝ նախագծով նախատեսվում է նաև 29,081.6 հազար դրամի չափով եկամուտների ավելացում «Թանգարանային ծառայություններ և ցուցահանդեսներ» ծրագրում, ինչը պայմանավորված է Երևանի ենթակայության թվով 3 թանգարաններում մուտքի վճարների կանխատեսվող ցուցանիշներից ավել հավաքագրմամբ, ինչը կապված է նաև տոմսերի գնի ավելացման հետ, ինչպես նաև նույն գումարի չափով համապատասխան փոփոխություն ծախսային մասում։
13:44 - 22 նոյեմբերի, 2022
Երևանի հեծանվահրապարակի անձնակազմը բողոքի ցույց է անում քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով վերականգնել ֆինանսավորումը |aravot.am|

Երևանի հեծանվահրապարակի անձնակազմը բողոքի ցույց է անում քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով վերականգնել ֆինանսավորումը |aravot.am|

aravot.am: Երևանի հեծանվահրապարակի անձնակազմը բողոքի ցույց է անում Երևանի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով վերականգնել ֆինանսավորումը։ Ցույցի մասնակիցները մեղադրում են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին, թե նա խոչընդոտում է իրենց ֆինանսավորմանը։ Ցույցի մասնակիցներից Աբգար Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի ժամանակ պայմանավորվածություն է եղել՝ բանավոր, այս կազմակերպությունը իր սեփականություն հանդիսացող Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա գտնվող հեծանվահրապարակը, որի տեղում հիմա հյուրանոց է, նվիրում է Երևան համայնքին, վերջինս էլ տվել է «Ռենկո» շինարարական կազմակերպությանը՝ նոր հեծանվահրապարակ կառուցելու և ֆինանսական ինչ-որ աղբյուր ունենալու պայմանով․ «Մեր բացթողումն է եղել, որ իրավական ուժ չի ունեցել դա»։ Ապա նա պատմեց, որ պատշաճ, նորմալ ֆինանսավորվել են․ «Աշխատանքը նորմալ կատարվել է, արդյունքն եղել է։ Հայաստանի ամենախոշոր մարզական ՀԿ-ն ենք։ Արման Անտոնյանը հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի փոխնախագահն էր։ Հետո խմորումներ են եղել, չենք ուզել, որ նա մեզ հետ աշխատի, պահանջել ենք հեռանա, այս սպորտաձևին հանգիստ թողնի, քանի որ նա չունի համապատասխան կրթություն, մարզիկ չի եղել, ոլորտը չի պատկերացնում։ Նեղված գնացել է, հետո Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ է դարձել ու էդ օրվանից պայքարել է մեր դեմ, խաթարել է մեր աշխատանքը, չի թողել նորմալ աշխատենք»,- պատմեց Պետրոսյանը։ Շարունակությունը՝ aravot.am-ում
13:35 - 22 նոյեմբերի, 2022
Երեւանի քաղաքապետարանն սկսում է նոր ավտոբուսների համար վարորդների հավաքագրումը
 |news.am|

Երեւանի քաղաքապետարանն սկսում է նոր ավտոբուսների համար վարորդների հավաքագրումը |news.am|

news.am: Նախորդ շաբաթ «Երեւանի ավտոբուս» ընկերության կողմից թվով 2208 շարժակազմ գտնվել է շահագործման մեջ, ունեցել ենք 21 ավտովթար՝ առանց լուրջ հետեւանքների: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը: Նա տեղեկացրեց, որ արդեն դուրս գրված «Բոգդան» եւ «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսները աճուրդի են դրված, բայց դեռ ընկերության տարածքում են գտնվում: Քաղաքապետ Հրչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչ խնդիրներ կան կապված 150 նոր ավտոբուսների, 15 նոր տրոլեյբուսների, նաեւ «ՄԱՆ» աբվտոբուսների հետ, որոնք առաջիկայում կլինեն Երեւանում: Թարփոշյանը պատասխանեց, որ ոչ մի խնդիր չունեն. «Եթե մեզ մոտ շինարարական աշխատանքներ չեն կատարվում, մենք տեղավորում ենք ավտոբուսները մեր 4 պարկերում»: Քաղաքապետը հանձնարարեց սկսել վարորդների հավաքագրման աշխատանքները. «Վարորդների մասով սկսեք արդեն մտածել, որպեսզի ավտոբուսները  գան, մենք վարորդների խնդիր չունենանք: Երկշաբաթյա ժամկետոմ զեկուցեք՝ ինչ աշխատանքներ եք իրականացրել: Հիմիկվանից սկսենք վարորդների հավաքագրումը»:
10:55 - 21 նոյեմբերի, 2022