Ռոբերտ Քոչարյան

Եղել է Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ Արցախի Հանրապետության 1-ին նախագահը։ 

1992-1994 թվականներին եղել է Արցախի վարչապետ

1994-1997 թվականներին եղել է Արցախի նախագահ

1997-1998 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ

1998-2008 թվականներին եղել է Հայաստանի նախագահ։

Գլխավորում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։

Դատարաններն ունակ են օբյեկտիվ դատական ակտ կայացնել. Սեդա Սաֆարյանը՝ Վերաքննիչի որոշումից հետո |aysor.am|

Դատարաններն ունակ են օբյեկտիվ դատական ակտ կայացնել. Սեդա Սաֆարյանը՝ Վերաքննիչի որոշումից հետո |aysor.am|

aysor.am։ Եթե դատարանների նկատմամբ ճնշում չգործադրվի, դատարաններն ունակ են օբյեկտիվ դատական ակտ կայացնել, այսօր Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը։ Փաստաբանը պնդեց, որ տուժողների ներկայացուցիչների ու դատախազների ներկայացրած միջնորդությունները հիմնավոր էին, և Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, կոպիտ խախտումներով էր որոշում կայացրել, իսկ խափանման միջոցը փոխելու որոշումը կայացնելիս չէր ուսումնասիրել գործի նյութերը։ «Եթե դատավոր Դանիելյանը գտավ, որ կարող է հաղթահարել իր մեջ ստեղծված արգելքը, կայացնել այս կարգի արդար վճիռներ, ուրեմն լավ է», - ավելացրեց Սաֆարյանը։ Փաստաբանը նկատեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը Քոչարյանի և մյուսների գործը որոշել էր կասեցնել ու ուղարկել Սահմանադրական դատարան, չի կարող դատաքննություն իրականացնել։ «Ես կարծում եմ, որ Դավիթ Գրիգորյանը պետք է ինքնաբացարկ հայտնի։ Նա խափանման միջոցի քննության ժամանակ էլ երկու անգամ ինքնաբացարկ է հայտնել և ես շատ եմ ցավում, որ չի կարողացել իր մեջ երրորդ անգամ ուժ գտնել և ճիշտ որոշում կայացնել», - ասաց Սաֆարյանը։ Նկատենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարել էր մեղադրող դատախազների, ինչպես նաև տուժողների, տուժողների իրավահաջորդների միջնորդությունները։ Դատարանը որոշել էր բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Մարտի 1-ի գործով վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին։ Դանիելյանը նաև որոշել էր վերացնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու մասին, ինչը նշանակում է, որ Քոչարյանը դարձյալ կկալանավորվի։
13:10 - 25 հունիսի, 2019
Ռոբերտ Քոչարյանը, նրա պաշտպանները և ընտանիքը չեն մասնակցելու Վերաքննիչ դատարանում դատական ակտի հրապարակմանը

Ռոբերտ Քոչարյանը, նրա պաշտպանները և ընտանիքը չեն մասնակցելու Վերաքննիչ դատարանում դատական ակտի հրապարակմանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանական խմբի անդամները և ընտանիքին անդամները չեն մասնակցելու Վերաքննիչ դատարանի որոշման հրապարկմանը: Այս մասին հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը: «Ինչպես հայտնի է, այսօր, ժամը 16:00-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվելու է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:Հաշվի առնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ Արմեն Դանիելյանի, թույլ չի տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկայացնել իրենց դիրքորոշումները և, կոպտորեն ոտնահարելով մրցակցային դատավարության սկզբունքը, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, հայտարարում ենք, որ ո՛չ նախագահ Քոչարյանը, ո՛չ պաշտպանական խմբի անդամները և ո՛չ էլ Քոչարյանների ընտանիքի անդամերը ի նշան բողոքի չեն մասնակցելու այսօր որոշման հրապարակմանը։ Մենք խնդրում ենք նաև մեր բոլոր աջակիցներին ու կողմնակիցներին ևս չգնալ այսօր Վերաքննիչ դատարանի մոտ և չկազմակերպել որևէ միջոցառում», նշված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
08:03 - 25 հունիսի, 2019
Իր նկատմամբ իրականացվող հետապնդումը Քոչարյանը համարում է Փաշինյանի վրեժխնդրության և դրսից ճնշման հետևանք |aysor.am|

Իր նկատմամբ իրականացվող հետապնդումը Քոչարյանը համարում է Փաշինյանի վրեժխնդրության և դրսից ճնշման հետևանք |aysor.am|

aysor.am: ՀՀ գործող վարչապետն ուղղակի պատասխանատվություն է կրում 2008 թվականի մարտի մեկի մասսայական անկարգությունների համար, TV5-ի եթերում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Նա կցանկանար վերաշարադրել պատմությունը, մեղավոր փնտրել այդ իրադարձությունների համար, և տվյալ դեպքում իր պատկերացումներով այդ մեղավորը ես եմ», - նշեց նա: Լրագրողի հարցին, թե իր նկատմամբ իրականացվող հետապնդումը Փաշինյանի վրեժխնդրության հետևանք է, ու բացի այդ իշխանությունների դրսից ճնշում կա, Քոչարյանը պատասխանեց, որ երկու տարբերակն էլ գոյություն ունեն։«Իմ անցյալը և իմ տեսակը Արցախի հարցի կարգավորման կոնտեքստում որոշակի անհանգստություն կարող է առաջացնել այն ուժերի մոտ, որոնք այդ կարգավորումը տեսնում են ոչ հայանպաստ ճանապարհով: ...Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ: 7 շրջան ենք ազատագրել, ստեղծել անվտանգության գոտի, և այսօր այդ տարածքները անվտանգության չափազանց կարևոր բաղկացուցիչ մաս են կազմում», - ասաց երկրորդ նախագահը։
07:00 - 25 հունիսի, 2019
Իշխանությունները մտածում են` Ղարաբաղը բեռ է․ Ռոբերտ Քոչարյան|tert.am|

Իշխանությունները մտածում են` Ղարաբաղը բեռ է․ Ռոբերտ Քոչարյան|tert.am|

tert.am։  Բավական լուրջ վտանգներ եմ տեսնում Արցախյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ: Այս մասին 5-րդ ալիքին տվա հարցազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Առաջին հերթին չեմ հասկանում, թե ոնց կարելի է բանակցել առանց այդ բանակցություների ռազմավարության, սկզբունքների, առանց տեսլականի, թե ինչպես ես տեսնում Ղարաբաղի հարցի կարգավորումը»,- ասաց նա:Դիտարկմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ ժողովուրդը պետք է տա հակամարտության կարգավորման տեսլականը, նա ասաց, որ հենց դրանից է անհանգստանում: «Ես չեմ հասկանում՝ ինչպես է կարելի արդյունավետ բանակցել, երբ դու չես հասկանում, թե ինչ ես բանակցում: Ավելի մտահոգիչ է այն, որ մենք միշտ ընդգծում ենք Ղարաբաղի անկախությունը, միշտ ասում ենք, որ Ղարաբաղն անկախ է և նույնիսկ հիմա, երբ լիարժեք չի մասնակցում բանակցություներին, ապա մեկ է՝ որևէ որոշում չի կարող առանց Ղարաբաղի մասկացության ընդունվել»,- ասաց նա և հավելեց. «Երբեք առաջին նախագահը չի միջամտել Ղարաբաղի ներքին գործերին: Ես Ղարաբաղի ղեկավարն էի, երբեք թույլ չէի տա միջամտել, և երբեք ինքն իրեն թույլ չի տվել միջամտել: Ես Հայաստանի նախագահ լինելով՝ երբեք չեմ միջամտել Ղարաբաղի ներքին գործերին Արկադի Ղուկասյանի ժամանակ, նաև Սերժ Սարգսյանն իրեն թույլ չի տվել միջամտել Ղարաբաղի ներքին գործերին Բակո Սահակյանի ժամանակ»:Նրա խոսքով՝ միջամտությունը կնշանակեր, որ իջեցնում են Ղարաբաղի կարգավիճակը՝ ցույց տալով Ղարաբաղի կախվածությունը Հայաստանից: «Երբ դու շեշտում ես, որ Ղարաբաղն ինքնուրույն է, չճանաչված, բայց անկախ պետություն է, դու չպետք է որևէ կերպ կասկածի տակ դնես Ղարաբաղի այդ կարգավիճակը, իսկ այսօրվա իշխանությունն ամեն քայլափոխի կասկածի տակ է դնում Ղարաբաղի անկախությունն ու ինքնությունը»,- նշեց նա:Ըստ Քոչարյանի՝ Լևոն Մնացականյանի և Վիտալի Բալասանյանի պաշտանանկությունները Հայաստանի իշխանությունների պարտադրանքով է եղել՝ նրանց արված հայտարարությունների համար: «Ի լուր աշխարհի, նաև համանախագահողների Հայաստանի իշխանությունը ցույց է տալիս, որ այդ կարգի ազդեցություն ունի Ղարաբաղի վրա: Վտանգն այն է, որ վաղը մի առաջարկ են տալու և ասելու են՝ դու ունես այդ ազդեցությունը, գնա և պարտադրի ղարաբաղցիներին, որ սա ընդունեն: Ամբողջ բանակցային այդ ֆորմատի՝ 25-30 տարվա ձևավորված ֆորմատի նկատմամբ կասկածներ են առաջացնում: Մոտիվացիա են առաջանցում մեծ տերությունների մոտ՝ Արցախի հարցը լուծել քո վրա ճնշում բանեցնելով, Հայաստանին ճնշելով, սրանք ողջամիտ քայլեր չեն»,- նշեց երկրորդ նախագահը:Նա նշեց, որ այստեղ խոսքը ոչ միայն Մնացականյանի և Բալասանյանի պաշտոնանկությունների մասին է, այլ նաև Ղարաբաղում հեղափոխություն անելու, դավադիր ուժեր ասելու հայտարարությունների մասին է: «Սա կարող է ասել միայն մարդ, որը չի պատկերցնում, թե ինչ գնով են այդ տարածքները ձեռք բերվել»,- ասաց նա:Ըստ Քոչարյանի՝ Հայաստանը պետք է դիտի Ղարաբաղը որպես մեկ միավոր, որը Հայաստանի անվտագության լուրջ բաղադրիչ է կազմում, առանց որի Հայաստանը չափազանց կթուլանա:Նա հարցեր բարձրացրեց. «Հայաստանի իշխանությունների համար Ղարաբաղը բե՞ռ է , թե՞ ինչ-որ բանի հասնելու հնարավորություն, Սերգո ջան, լավ չես ապրելու մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի այս թեզը հիմա Հայաստանի իշխանությունների մոտ կա՞, թե՞ չկա»:Պատասխանելով իր իսկ կողմից բարձրացվաած հարցերին՝ Քոչարյանը նշեց, որ իր կարծիքով իշխանությունները հենց այդպես են մտածում: «Մտածում են, որ Ղարաբաղը բեռ է, իսկ երբ այդպես ես մտածում, որ ինչ- որ մի բան քեզ համար բեռ է, այլ ոչ թե արժեք, դու ենթագիտակցորեն մտածում ես՝ ոնց այդ բեռից ազատվել:Շարունակությունը՝ tert.am
06:52 - 25 հունիսի, 2019
Դատարանն այսօր կհրապարակի Քոչարյանին կրկին կալանավորվելու կամ ազատության մեջ թողնելու մասին որոշումը |azatutyun.am|

Դատարանն այսօր կհրապարակի Քոչարյանին կրկին կալանավորվելու կամ ազատության մեջ թողնելու մասին որոշումը |azatutyun.am|

azatutyun.am։ Վերաքննիչ դատարանն այսօր ժամը 16։00-ին հրապարակելու է Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորվելու կամ ազատության մեջ թողնելու մասին որոշումը:Մեղադրող կողմը և զոհերի ու տուժողի ներկայացուցիչները բողոք էին ներկայացրել Քոչարյանին երաշխավորությամբ ազատ արձակելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:Վերաքննիչ ատյանի դատավոր Արմեն Դանիելյանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը երաշխավորությամբ փոխելու և գործը կասեցնել ու Սահմանադրական դատարան ուղարկելու առաջին ատյանի որոշման դեմ բողոքները քննեց ի պաշտպանություն և ընդդեմ Քոչարյանի ընթացող բողոքի ակցիանների ներքո և անսպասելիորեն խորհրդակցական սենյակ հեռացավ հունիսի 20-ին:Երեկ հայտնի դարձավ, որ Արմեն Դանիելյանը դիմել է Ոստիկանություն իր անվտանգությունն ապահովելու համար: Ավելի վաղ նման պահանջով Ոստիկանություն էր դիմել նաև առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որի որոշմամբ Քոչարյանը կալանքից ազատվել էր, գործի վարույթը կասեցվել էր և ուղարկվել Սահմանադրական դատարան սահմանադրական կարգի տապալման 300.1 հոդվածի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու մասով:
06:20 - 25 հունիսի, 2019
Դատարանը որպես Քոչարյանի երաշխավոր է ընդունել այն անձանց, որոնք կապ ունեն սույն քրեական գործի հետ և կարող են ներգրավվել որպես կասկածյալներ. Սեդա Սաֆարյան |tert.am|

Դատարանը որպես Քոչարյանի երաշխավոր է ընդունել այն անձանց, որոնք կապ ունեն սույն քրեական գործի հետ և կարող են ներգրավվել որպես կասկածյալներ. Սեդա Սաֆարյան |tert.am|

tert.am։ Վերաքննիչ դատարանում այսօր ընթանում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը: Այսօրվա նիստում դատարանին իր բողոքի հիմքերը ներկայացրեց «Մարտի 1»-ի գործով տուժող Վահե Գրիգորյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: Սաֆարյանն ընդգծեց, որ որոշումը բողոքարկվել է ամբողջությամբ. այն վերաբերվում է առաջին ատյանի դատարանի մայիսի 20-ի՝ գործը Սահմանադրական դատարան ուղարկելու և Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու որոշմանը: Ներկայացնելով բողոքը, Սաֆարյանն ասաց, որ դատարանը խախտել է որոշման առաջադրվող պահանջները, և բողոքարկվող որոշմամբ անդրադարձել է պաշտպանության կողմից ներկայացված անձեռնմխելիության պաշտպանության փաստարկին և դրա հիման վրա եզրահանգել, որ պետք է դիմել Սահմանադրական դատարան:«Քոչարյանի կալանքը փոխելու դատարանի համոզմունքի պատրանքային լինելու փաստերը հետևյալն է՝ տուժող կողմը գտնում է, որ դատարանը խախտել է ներպետական և միջազգային նորմերի պահանջը, նախադեպային որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները»,- ասաց Սաֆարյանը:Նա նշեց, որ քրեական գործի ուսումնասիրությունից կարելի է հաստատուն կարծիք ձևավորել Քոչարյանի ունակությունների մասին: Երբ հարցը դրվում է արդարադատությանը խոչընդոտելու նրա ունակությունների մասին, ապա հաստատուն է ռիսկի իրական, այլ ոչ թե պատրանքային եզրահանգումը:«Դատավորների զգալի մասը նախկին նախագահ Քոչարյանի կողմից է նշանակվել, և նրանք ակնհայտորեն հակված են նրա շահերի պաշտպանությամբ, ուստի նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելով՝ դատարանը չի ապահովել սուբյեկտիվ դրսևորումների հնարավորությունը, այլ հնարավորություն է տվել նրան անձամբ զբաղվելու այդ հարցերով, ընդ որում, հենց դատարանում Քոչարյանի դրսևորած վարքագիծը չէր կարող դատարանի ուշադրությունից դուրս մնալ և օբյեկտիվորեն հասնել այն համոզման, որ Քոչարյանի վարքի նկատմամբ հնարավոր է վերահսկողություն»,-նշեց Սաֆարյանը:Վերջինս հավելեց, որ քրեական նյութի գործերը ցույց են տալիս, որ նա կարողացել է ուժային կառույցների բոլոր աշխատակիցների վարքը բոլոր հակաօրինական եղանակներով իր համար ցանկալի ձևով օգտագործել:Շարունակությունը՝ tert.am
13:30 - 19 հունիսի, 2019
Այդ խանութի հետ մենք երբևէ կապ չենք ունեցել, խնդիրը հենց դա է, որ մարդկանց մոլորեցնում են. Լևոն Քոչարյան |aysor.am|

Այդ խանութի հետ մենք երբևէ կապ չենք ունեցել, խնդիրը հենց դա է, որ մարդկանց մոլորեցնում են. Լևոն Քոչարյան |aysor.am|

aysor.am։ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը դատարանում լսել է մարտի 1-ի զոհերի հարազատներին ու հուզվել։ «Հասկանում եմ մարդկանց վիշտը ինչքան ծանր է ու անկեղծ՝ շատ հուզվեցի։ Հասկանում եմ նրանց վիշտը, որ այս տարիների ընթացքում այդ ամենը չի բացահայտվել ու միանշանակ՝ կիսում եմ այդ մտահոգությունը, ջղայնությունը, անարդարության զգացողությունը», - այսօր Վերաքննիչ դատարանում դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Լևոն Քոչարյանը։ Նրա խոսքով՝ շատ հուզական ֆոն է ստեղծվել ու բոլորն էլ ասում են՝ մեկը պետք է պատասխան տա։ Դիտարկմանը, թե զոհերի հարազատների մտահոգությունն այն է, որ հրաման չի եղել պարզելու սպանությունների հանգամանքները, կրտսեր Քոչարյանը արձագանքեց. «Այդ ամենը, որ եղել է գործընթացներ են չէ՞ եղել։ Նույն այս դատախազները, որ դատարանում նստած են, իրենք էլ չէ՞ նոր չեն հայտնվել այդ համակարգում։ Այսինքն՝ այդ ամենի համար կային պատասխանատուներ, գնում էր գործընթաց։ Նայեք, պարոն Քլոյանը, դատարանում մեզ մատնանշելով, հայտարարում է, թե իրանց խանութը թալանեցին, բայց իրանք չեն բողոքարկել։ Բայց խնդիրը հենց դա է, որ մարդկանց մոլորեցնում են՝ էդ խանութի հետ մենք երբևէ կապ չենք ունեցել։ Դա այնքան սուտ է»։ Լրագրողի հարցին՝ «Ռոբերտո» խանութի մասի՞ն է խոսքը, կրտսեր Քոչարյանը դրական պատասխան տվեց։
13:22 - 19 հունիսի, 2019
Ի՞նչն էր խանգարում Ռոբերտ Քոչարյանին, մի հատ հրաման արձակեր, ասեր՝ չկրակեք ժողովրդի վրա. Սարգիս Քլոյանի ելույթը |armtimes.com|

Ի՞նչն էր խանգարում Ռոբերտ Քոչարյանին, մի հատ հրաման արձակեր, ասեր՝ չկրակեք ժողովրդի վրա. Սարգիս Քլոյանի ելույթը |armtimes.com|

armtimes.com։ Ի՞նչն էր խանգարում Ռոբերտ Քոչարյանին, մի հատ հրաման արձակեր, ասեր՝ չկրակեք ժողովրդի վրա, ինչ ուզում եք արեք՝ ձերբակալեք, ծեծեք, չկրակեք ժողովրդի վրա:Վերաքննիչ դատարանում քիչ առաջ այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: Նա պատմեց, որ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ էջմիածնից, Աբովյանից, Արտաշատից, Սյունիքից, Երեւանից հազարավոր սադրիչներ երիտասարդներին «տարան կրակի բերան»: «Մարտ 1-ին, ժամը 9:10 զանգահարել եմ իմ տղային, զանգը գնում էր, վերցնող չկար, վերջապես վերցրեց մեկ աղջիկ, ասեց՝ ում զանգում եք՝ գտնվում է վիրահատարանում: Ես գնացի մինչեւ Զաքյան փողոց, անցա փշալարարերը, մոստի վրա տեսա արյան լճակ: Գնացի կանգնեցի էդտեղ. 3 ամիս հետո քննիչի հետ գնացել եմ դեպքի վայր, որտեղ քննիչը հաստատել է, որ դա իմ երեխայի արյան լճակն ա եղել: Ի՞նչ եմ տեսել, ավտոմատ կալաշնիկներ, դիպուկահարները վերեւից խփում էին, ներքեւից հատուկ միջոցները խփում էին, իմ տղային խփել են 40 մետր հեռավորության վրա 90 աստիճանի անկյան տակ: Ես բազմիցս երեք անգամ գրավոր գրել եմ՝ ով է անմիջապես սպանել իմ տղային եւ ով է անմիջապես հրաման տվել՝ սպանել էս մարդուն եւ Տիգրան Խաչատրյանին: Ինձ քննիչն ասել է՝ գիտեք ինչ կա, զենքի ոչ ճիշտ օգտագործման հետեւանքով ձեր երեխաները զոհվել են: Ասում եմ՝ եթե դու չգիտես՝ ով է սպանել, ապա ինչ գիտես, որ զենքը անզգույշ ա օգտագործվել, կամ՝ ոչ ճիշտ: Ես հարցրեցի՝ պարոն Վահագն Հարությունյան, չէ՞ որ «Չերյոմուխա-7» հատուկ միջոցը նախատեսված է եղել փակ տարածքների համար, ո՞վ թույլտվեց զորամասից դուրս հանեցին այդ վտանգավոր զենքը: ...Այդպես էլ անցավ տասը տարի, ինքը ճողոպրեց ՌԴ, այլեւս չեկավ: Ասեմ ավելին՝ 2009 թվականի քննիչ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը վերջնական զեկույցում հայտարարեց, որ ոչ մի զինվոր, ոստիկան ընդդիմության կողմից հրազենային բեկորային վնասվածք չեն ստացել: Եթե չեն ստացել, ուրեմն, ընդդիմության ձեռքին զենք չի եղել:Ասեմ ավելին՝ 2018 փետրվարի 23-ին ԱԺ լսումների ժամանակ նույնպես Նիկոյանը ելույթ ունեցավ, ասաց՝ պարոն նախագահ Ռոբերտ Քորայան, որտեղի՞ց ձեզ այդ ինֆորմացիան, որ ցուցարարները կրակում են, մտնում ավտոբուսների ետեւը»,- ասաց Քլոյանը:  Շարունակությունը՝ armtimes.com
12:51 - 19 հունիսի, 2019
Շարքի մեջ, պագոնի տակ իմ երեխեն կանգնած ա եղել, ինչո՞ւ սպանվեց. Մարտի 1-ին զոհված Տիգրան Աբգարյանի մայրը՝ դատարանում |aysor.am|

Շարքի մեջ, պագոնի տակ իմ երեխեն կանգնած ա եղել, ինչո՞ւ սպանվեց. Մարտի 1-ին զոհված Տիգրան Աբգարյանի մայրը՝ դատարանում |aysor.am|

aysor.am։ 2008-ի մարտի 1-ին սպանված ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրիկին՝ Ռուզաննա Հարությունյանին հետաքրքրում է մի հարց՝ եթե ցուցարարները անկարգություններ էին անում ու հրաման կար կրակել, ինչո՞ւ իր զինծառայող որդին սպանվեց։ «Իմ որդին ոչ անկարգություն է արել, ոչ ցուցարար է եղել Լեոյի փողոցի վրա, ինչո՞ւ իմ որդին զոհվեց, շարքի մեջ, պագոնի տակ իմ երեխեն կանգնած ա եղել։ Ո՞վ եկավ հասավ Լեոյի փողոց ու սնայպերի գնդակով խփեց, իմ երեխու վիզը ջարդեց։ Էն ժամանակ, որ իմ որդին կենդանի էր, կանգնած էր Լեոյի փողոցում։ Էդ օրը երեկոյան ժամը յոթի կողմերը իմ որդուն տեսանք Օպերայում, ասեց՝ մամ մեզ կարող ա տանեն զորամաս, ամեն ինչ վերջացավ, մինչև մենք իջանք կանգառ, ավտոբուսներով տարան երեխեքին Լեոյի փողոց, ընդեղ սկսվեց կռիվ-պատերազմ։ Ժամը ինն անց կես պարոն Քոչարյանը հեռուստատեսությամբ ելույթ ա ունենում և ասում ա, որ մեր կողմից էլ զոհեր կան։ Էդ ժամանակ իմ որդին դեռ կենդանի էր։ Ինչո՞ւ համար, միայն նրա համար, որ ինքը կարողանար հատուկ դրություն մտցներ քաղաքում...», - դատարանում ունեցած իր ելույթում հայտարարեց տիկին Հարությունյանը։ Նա պարբերաբար հարց էր հնչեցնում՝ ո՞վ կրակեց իր որդուն։ «Ես հասկանում եմ ներքևի հատվածում անկարգություններ էին կատարվում, բա Լեոյի փողոցում ո՞վ կար, որ իմ երեխուն խփեցին, ինչո՞ւ իմ որդուն խփեցին, որ ապացուցեին, որ զորքի կողմից էլ զոհեր կան ու հատուկ դրություն պետք է մտցնե՞լ։ Ո՞վ է հրաման տվել, որ զինվոր սպանեն։ Ինձ համար հիմա միևնույնն է, իմ որդին էլ հետ չի գա։ Նա ուսանող էր, իրավաբանականի երկրորդ կուրսի, նա մեծ ծրագրեր ուներ իր ապագայի մասին, կարող ա հիմա ձեր նման մեկի փոխարեն նստած լիներ իմ որդին։ 11 տարի է՝ չեմ կարողանում հասկանալ՝ ոնց եղավ։ Իմ ամուսինը չդիմացավ, որդուս մահվանից երկու տարի հետո մահացավ։ Մինչև հիմա ես ուզում եմ իմանալ՝ էդ ո՞ր շուն շան որդին էր իմ որդու վիզը կտրեց։ Ինձ պատասխանեք՝ ինչի՞ համար զոհվեց իմ որդին։ Ինձ համար հիմա միևնույնն ա՝ կդատվի Քոչարյանը, չի դատվի Քոչարյանը, կնստի՞ որևէ մեկը, իմ որդին հետ չի գա։ Բայց ի՞նչն էր պատճառը, որ իմ որդին զոհվեց», - լացակումած հարցեր էր հնչեցնում Տիգրան Աբգարյանի մայրը։ Նշենք, որ Վերաքննիչ դատարանում քննվում է դատախազության և տուժողների ներկայացուցիչների բողոքները։ Դատախազությունը և տուժողների իրավահաջորդները Վերաքննիչ դատարանում բողոքարկում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը՝ Մարտի 1-ի գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու, ինչպես նաև Քոչարյանին Արցախի նախագահների անձնական երաշխավորությամբ կալանքից ազատ արձակելու որոշումները։
12:24 - 19 հունիսի, 2019