«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Գեղամ Մանուկյանը զրկվեց մեկ նիստի ընթացքում խոսելու իրավունքից |news.am|

Գեղամ Մանուկյանը զրկվեց մեկ նիստի ընթացքում խոսելու իրավունքից |news.am|

news.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր՝ փետրվարի 9–ին, զրկվեց ԱԺ–ում խոսքի իրավունքից։ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը մինչեւ նրան խոսքի իրավունքից զրկելը, նախագզուշացում էր հայտարարել։ Գեղամ Մանուկյանը տեղից արձագանքել էր ՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանի ելույթին։ Ղազարյանն իր ելույթում անդրադարձել էր միջազգային այն զեկույցներին, որոնք իր խոսքով՝ արձանագրել են Հայաստանում ժողովրդավարության բարձրացմանը։ «Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, խորհուրդ եմ տալիս վերադառնալ այս իրականություն, որովհետեւ այն կեղծ իրականությունը, որը դուք ստեղծել եք ձեր շուրջ, արդեն մեկ անգամ վնասել է ձեզ՝ նախընտրական շրջանում»,– ասել էր Սոնա Ղազարյանը։ Գեղամ Մանուկյանը տեղից արձագանքել էր նաեւ ՔՊ–ական Վահագն Ալեքսանյանին, երբ վերջինս դիմել էր նրան։ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հենց այդ ժամանակ հայտարարեց, որ Մանուկյանը զրկվում է մեկ նիստի ընթացքում խոսելու իրավունքից։
11:47 - 09 փետրվարի, 2022
Նախագահականի կողմնակից եմ, բայց պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունները օրինակ են, որ խորհրդարանականը դրական դեր խաղաց․ Ալեն Սիմնոնյան |parliamentmonitoring.am|

Նախագահականի կողմնակից եմ, բայց պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունները օրինակ են, որ խորհրդարանականը դրական դեր խաղաց․ Ալեն Սիմնոնյան |parliamentmonitoring.am|

Լուսանկարը՝ ԱԺ կայքից parliamentmonitoring.am։ ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը պատասխանել է parliamentmonitoring.am-ի հարցերին։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև․ -Պարո՛ն Սիմոնյան, փետրվարի 1-ից ստանձնել եք ՀՀ նախագահի լիազորությունները․ որտե՞ղ եք Ձեզ ավելի հարմարավետ զգում՝ Ազգային ժողովո՞ւմ, թե՞ Բաղրամյան 26-ում: -Օրերն եմ հաշվում, թե երբ եմ վերադառնալու խորհրդարան, որովհետև ինձ այնտեղ ավելի շատ եմ տեսնում այս փուլում:  -Հնարավո՞ր է՝ Դուք էլ հասցրիք բախվել ՀՀ նախագահի սահմանափակ լիազորությունների խնդրին, ինչի մասին իր հրաժարականի հայտարարությունում հիշատակել էր Արմեն Սարգսյանը: -Մենք ընդդիմադիր գործիչներ ենք եղել և ընդհանրապես լիազորություն չենք ունեցել։ Մեր գործունեությամբ գործող իշխանություններին պարտադրել ենք տարբեր իրավիճակներ, լուծումներ։ Այո, երկար ժամանակ չէ, որ կատարում եմ Նախագահի լիազորությունները, բայց վստահ եմ, որ շատ ու շատ անելիքներ կան: -Կարծում եք՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառը Սահմանադրության բացե՞րը չէին:  -Ես չեմ բացառում, որ Սահմանադրության մեջ բացեր կան, բայց, միաժամանակ, գործ անելու համար բավարար հիմքեր կան: Ի վերջո, նախագահի աշխատակազմում 100-ից ավելի աշխատակից կա:  -Կարծում եք՝ կրճատելու անհրաժեշտությո՞ւն կա: -Ես չեմ ուզում ինձ վրա այդ պատասխանատվությունը վերցնել, որովհետև շատ կարճ ժամանակ է անցել, բայց վստահ եմ, որ եթե դու 100 հոգանոց անձնակազմ ունես, դու, իրոք, անելիք ունես և կարող ես օրդ լցնել օգտակար գործողություններով:  -Ձեր՝ նախագահի լիազորություններն ստանձնելուց հետո նախագահականից հեռացավ Արմեն Գիչյանը, որը Արմեն Սարգսյանի խորհրդականն էր, դրանից առաջ էլ Նախագահի աշխատակազմի արարողակարգի վարչության պետն էր: Նա հեռացավ, որովհետև չուզե՞ց աշխատել Ձեզ հետ, թե՞ Դուք չուզեցիք աշխատել նախկինների թիմակից պրոֆեսիոնալի հետ: -Իմ խնդրանքով է Արմեն Գիչյանը հեռացել: Ես չգիտեմ՝ ինքը պատրաստ էր աշխատել, թե ոչ, բայց ես խնդրել եմ իրեն հեռանալ:  -Դուք Գիչյանին խնդրեցիք հեռանալ, որովհետև ինքը ձեր թիմի՞ց չէր: Վստահության խնդի՞ր կար: -Ո՛չ։ Մենք քննարկել ենք պատճառը, և պատճառը բոլորովին դա չէր: Գտնում եմ՝ ճիշտ չէ բարձրաձայնելը: Առաջին օրը եղած մի իրադարձության հետ է կապված: -ԱԺ-ում Ձեր օգնական Դավիթ Առաքելյանն էլ նշանակվեց Նախագահի աշխատակազմի ղեկավար, բայց մեկ ամիս անց Դուք թողնելու եք Նախագահի պաշտոնը: Ստացվում է, որ այս մեկ ամսում չեք վստահում այն թիմին, որն աշխատում էր Արմեն Սարգսյանի հետ:  -Այո՛, և Դավիթ Առաքելյանն ինձ հետ վերադառնալու է Ազգային ժողով: Ես մեծ մասամբ այստեղ ոչ մեկին չեմ ճանաչում, և, բնական է, պետք է կարողանամ վերահսկել 100-ից ավելի աշխատակից ունեցող անձնակազմին, պետք է տեղեկացված լինեմ ամեն ինչից։ Այստեղ ինձ կօգնի իմ օգնականը, և լիազորությունների ավարտից հետո ինձ հետ կվերադառնա ԱԺ: Միաժամանակ, ես առաջին օրը հայտարարել եմ, որ այս ժամանակահատվածում շատ քիչ տեղաշարժեր պետք է ինձ թույլ տամ, որպեսզի նոր ընտրված Նախագահն ինքը որոշի, թե ինչ գործողություններ անի: -Ընդդիմությունը հայտարարել է, որ որևէ ձևով չի մասնակցելու Նախագահի ընտրությանը, մինչդեռ ՀՀԿ-ի ժամանակ Արմեն Սարգսյանը նախագահ ընտրվեց մի քանի խմբակցությունների կողմից, բոլոր ուժերն էլ մասնակցեցին հարցի քննարկմանը: Այսինքն, հիմա ունենալու ենք նախագահ՝ ընտրված միայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կողմից: Սա չի՞ նվազեցնի վստահության աստիճանը Ձեր թեկնածուի նկատմամբ:  -Ճիշտ հակառակը, այսօր մենք գործող ընդդիմություն չունենք: Խորհրդարանում ունենք երկու խմբակցություն, որոնք չունեն օրակարգ, չունեն ասելիք, որոնք իրենք իրենց մեջ հաշտ չեն: Ես դա ասում եմ որպես խորհրդարանական: Երկու թեկնածու ենք տեսել ընդդիմության կողմից, մեկը Վազգեն Մանուկյանն էր, և հարց է ծագում՝ իսկ ո՞ւր է հիմա Վազգեն Մանուկյանը: Եվ երկրորդ թեկնածուն իրեն թույլ էր տվել ոգելից խմիչք օգտագործած գալ Ազգային ժողով և մասնակցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նիստին ու այնտեղ սկանդալ հրահրել(նկատի ունի Ռուբիկ Հակոբյանին): Սա է ընդդիմության թեկնածուների շրջանակը: Ինչ վերաբերում է մեկ ուժի կողմից ընտրված լինելուն, իսկ ո՞վ է ասում, որ պետք է բոլորը քվեարկեն: Ընդհակառակը, օրենքն ասում է ավելի վատ բան, որ ինչ-որ փուլում կարող է Նախագահն ընտրվել նույնիսկ 54 ձայնով: Այսինքն, քվեարկությունը տեղի է ունենում այնքան ժամանակ,և պահանջն այնքան է իջնում, մինչև Նախագահն ընտրվի, և նա կարող է ընտրվել անգամ 4 ձայնով: Դա խորհրդարանական ընդդիմության գրած օրենքն է:  -Օրերս սահմանադրական բարեփոխումների խորհուրդն առաջին նիստն արեց, բայց տպավորություն է, որ չկա հստակ որոշում, թե ինչ է լինելու․ փոխվելո՞ւ է կառավարման համակարգը, թե՞ ոչ: Դուք անձամբ ի՞նչ տեսակետ ունեք:  -Չկա լավագույն մոդելի ձևաչափ և միանշանակ վերաբերմունք: Կան նախագահական երկրներ, որոնք ձախողվում են, և կան նախագահական երկրներ, որոնք հաջողում են: Նույն տրամաբանությամբ, կան խորհրդարանական երկրներ, որոնք հաջողում են, և կան, որոնք ձախողվում են: Դրանց օրինակները բազմաթիվ են: Ես անձամբ շատ եմ սիրում նախագահական կառավարման ձևը, բայց մեր տարածաշրջանի իրադարձությունները խորհրդարանական երկրի պարագայում այլ դրական արտահայտումներ ունեցան: Օրինակ, պատերազմից հետո, նոյեմբերի 10-ից սկսած, տեղի ունեցան տարբեր իրադարձություններ, և մենք տեսանք, որ ստաբիլության և կարմիր գծերը չհատելու գործում խորհրդարանական կառավարման ձևն իր դրական դերը խաղաց: Այդ նույն նեգատիվը, այդ նույն հարցադրումները տարածվեցին ամբողջ կառավարման համակարգի վրա, ամբողջ համակարգը այդ հարվածն իր վրա վերցրեց ու դիմակայեց: Ես չգիտեմ, թե ինչ կլիներ, եթե մենք լինեինք նախագահական երկիր, ու այդ ամբողջն ուղղվեր մեկ ուղղությամբ: Ինքս նախագահականի կողմնակից եմ, բայց սա օրինակ է, որ խորհրդարանականը դրական դեր խաղաց: Շարունակությունը՝ parliamentmonitoring.am-ում
11:43 - 09 փետրվարի, 2022
Տուգանման բալային համակարգը չի հանվի. ԱԺ-ն չընդունեց ընդդիմության նախագիծը |armenpress.am|

Տուգանման բալային համակարգը չի հանվի. ԱԺ-ն չընդունեց ընդդիմության նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը չընդունեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հանել ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում կիրառվող տուգանման բալային համակարգը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ 42 կողմ, 46 դեմ ձայներ: Ընդդիմությունը հիշեցրել էր՝ ՀՀ սահմանադրությունը նախատեսում է, որ նույն արարքի համար կրկնակի պատասխանատվությունն արգելվում է, նշել էր, որ տվյալ դեպքում վարորդներին միաժամանակ նախատեսվում է տուգանք՝ դրամական միջոցների մասով, նաև տուգանային միավորների հանում, 9 բալի սպառման դեպքում ընդհուպ վարորդական իրավունքի կասեցում: Ըստ ընդդիմության՝ երկու առանձին պատասխանատվության միջոց զուգահեռ են կիրառվում, ինչն անթույլատրելի է: Սակայն իշխանությունից պնդել էին, որ տուգանային միավորը կարող է լինել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ և տուգանքի հետ համակցվելու պարագայում դառնում է լրացուցիչ: Ընդ որում, իշխանական պատգամավորներից նշել էին՝ վարորդները միաժամանակ չեն զրկվում վարորդական իրավունքից և ֆինանսական բեռ կրում: Եթե 9 բալը լրանում է, անձը 6 ամսով զրկվում է վարելու իրավունքից, սակայն այդ վերջին խախտման համար տուգանք չի վճարում: Իսկ մինչ այդ բալեր հանելը պատասխանատվություն չէ:
11:18 - 09 փետրվարի, 2022
Լուկաշենկոյի հայտարարությունը միջազգային բնույթի սկանդալային դրվագ է, բայց մենք ենք չէ՞ տեղիք տալիս, որ մեզ հետ քամահրանքով խոսեն. Արմեն Ռուստամյան |tert.am|

Լուկաշենկոյի հայտարարությունը միջազգային բնույթի սկանդալային դրվագ է, բայց մենք ենք չէ՞ տեղիք տալիս, որ մեզ հետ քամահրանքով խոսեն. Արմեն Ռուստամյան |tert.am|

tert.am: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Բելառուսի նախագահի՝ Հայաստանի մասին արված հայտարարություններին` նշելով, որ գործընկեր պետության ղեկավարը նման հայտարարություններով չպետք է հանդես գա։ «Սա նոնսենս է և միջազգային պրակտիկայում սկանդալային դրվագներից մեկը կարող է համարվել։ Պատճառները պետք է մեր մեջ փնտրենք, մենք ենք չէ՞ տեղիք տալիս, որ մեզ հետ քամահրանքով խոսեն։ Խոսքը միայն Լուկաշենկոյի մասին չէ, մեր հարևան պետության ղեկավարը հենց առիթ է ունենում, ոչ միայն այդ ոճով է խոսում, այլև նվաստացնում, վիրավորում է մեր պետությանը, բնականաբար սա մեր նվաստացած վիճակի արդյունք է։ Լուկաշենկոն այն անձնավորություններից է, որ շատ հաճախ ինչ մտածում է, այն էլ ասում է, սա խոսում է ներքին լուրջ խնդիրների մասին և այն մասին, թե ինչ է տեղի ունենում կուլիսների հետևում։ Աշխարհը տեսնում է Փաշինյանի վերաբերմունքը իր դիվանագիտական կորպուսի նկատմամբ, անլուրջ մոտեցում է ձևավորվում, արդյունքում պետությունը կորցնում է իր հեղինակությունը, սա առիթ է, որ ինքներս մեր մեջ վերլուծենք մեր սխալները և հասկանանք, որ այսպես չի կարելի»,- ասաց Ռուսատմյանը։ Վերջինս ընդգծեց, որ Հայաստանը կորցրել է իր միջազգային հեղինակությունը պարտվողական իշխանության վարած քաղաքականության պատճառով։ Հարցին` Բելառուսի նախագահի հայտարարությանը ի պատասխան հնարավո՞ր է «Հայաստան» դաշինքը բողոքի ակցիաներ իրականացնի Բելառուսի դեսպանատան դիմաց, Ռուստամյանը նշեց, որ պետք  չէ իշխանության գործառույթները դնել ընդդիմության վրա։ Խոսելով Հայաստանի`  Միութենական Հանրապետությանը մաս կազմելու մասին, Ռուստամյանը ասաց. «Հայաստանը իր ինքնիշխանությունը պետք է պահպանի և այնքան հզոր լինի, որ ինքը դա կարողանա որոշել, եթե մենք թուլանանք մեր տեղը դա կորոշեն, ու էլ չեն հարցնի, ինչպես կապիտուլյացիայի եղավ, եթե այսպես շարունակվեց այլևս ոչինչ չենք որոշելու։ Ելքն այն է, որ մեր ժողովուրդը պետք է իրավիճակը գնահատի ու փոխի այն, վերականգնի իր արժանապատվությունը և  ոտքի կանգնի»։
16:54 - 08 փետրվարի, 2022
Իշխանությունների հետ որևէ ուղղակի կամ քողարկված կապ չեմ ունեցել, կալանքը չի փոխել իմ մոտեցումները․ Արմեն Չարչյան |tert.am|

Իշխանությունների հետ որևէ ուղղակի կամ քողարկված կապ չեմ ունեցել, կալանքը չի փոխել իմ մոտեցումները․ Արմեն Չարչյան |tert.am|

tert.am: Իշխանությունների հետ ո՛չ ուղղակի, ո՛չ էլ քողարկված կապ չեմ ունեցել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանը՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե իշխանություններն իրեն հորդորել են մանդատը վայր դնել, դուրս գալ քաղաքականությունից, փոխարենը քրեական գործի հետ կապված հանգիստ կթողնեն։ «Իշխանությունները չեն փորձել որևէ կերպ կապի դուրս գալ, էդ ամենը մտացածին հերյուրանքներ են»,-ասաց նա։ Արմեն Չարչյանն ասաց, որ կալանքը չի փոխել իր մոտեցումները, աշխարհայացքը։  Ինչ վերաբերում է իրեն կալանավորելուն, ապա Չարչյանն ասաց․ «Բացարձակ ապօրինություն էր, որի մասին վկայում է ՍԴ որոշումը, ինչպես նաև միջգերատեսչական հանձնաժողովի որոշումը ՝ առողջական վիճակից ելնելով»,-նկատեց նա։
13:21 - 08 փետրվարի, 2022
«Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը Առուշ Առուշանյանին աջակցելու նպատակով գնալու են դատարան |armenpress.am|

«Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը Առուշ Առուշանյանին աջակցելու նպատակով գնալու են դատարան |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցությունը դատապարտում է տեղական ինքնակառարման մարմինների նկատմամբ գործողությունները, որոնք խմբակցությունը համարում է ապօրինի։ Ազգային ժողովում այս մասին ասաց «Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդադառնալով Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդության քննությանը։ «Այսօր էլ Վերաքննիչ դատարանում քննվում է քաղբանտարկյալ, Գորիսի քաքաղապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը: Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները գնալու են դատարան՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին մասնակցել այս պայքարին՝ հանուն իրավական ու ժողովրդավարական Հայաստանի»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը:
13:12 - 08 փետրվարի, 2022
Պապոյանն առաջարկում է նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը քննարկել 2023 թվականի բյուջեի համատեքստում |armenpress.am|

Պապոյանն առաջարկում է նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը քննարկել 2023 թվականի բյուջեի համատեքստում |armenpress.am|

armenpress.am: 68 հազար դրամ ամսական նվազագույն ամսական աշխատավարձը երազանքի թիվը չէ, բայց պետք է հաշտվել որոշակի իրողությունների հետ։ Ազգային ժողովում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնել՝ 68 հազար դրամից դարձնելով 100 հազար դրամ: «Այդ իրողություններից մեկը նա է, որ մեր նախընտրական խոստման մեջ նշել ենք, որ նվազագույն աշխատավարձը դարձնելու ենք 85 հազար դրամ մինչև մեր ժամկետի ավարտը, բայց դա նվազագույնի մասին է խոսքը։ Բնականաբար, տնտեսական լավ ցուցանիշների առկայության պարագայում շատ ավելի արագ է աճելու նվազագույն աշխատավարձը»,- ասաց Պապոյանը։ Պատգամավորը առաջարկում է նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման հարցը քննարկել 2023 թվականի պետական բյուջեի համատեքստում։ «Բյուջեի քննարկման ընթացքում զուգահեռ կհասկանանք, թե ինչպիսի ֆինանսական միջոցներ ունենք, կարող է և շատ ավելին կամ քիչ կարողանանք բարձրացնել նվազագույն աշխատավարձը, քան նախագծում է նշված։ Կարծում եմ, որ այս տրամաբանության մեջ ավելի ճիշտ է: Հաջորդը՝ սկզբից առաջարկում եք 100 հազար դրամ, հետո համաձայնվում եք իջեցնել  85-80 հազար դրամ։ Սա նշանակում է, որ թվային խորքային վերլուծություն չկա։ Եթե այդպես էր՝ առաջարկեիք 200 հազար դրամ բարձրացնել։ Շատ ավելի ճիշտ կլինի այս հարցի քննարկումը տեղափոխել բյուջեի հարցի համատեքստ, և, ըստ այդմ, շարժվենք առաջ»,- եզրափակեց Պապոյանը։
12:49 - 08 փետրվարի, 2022
Անդրանիկ Թևանյանն ԱԺ-ին առաջարկում է արձագանքել «Շուշիի հռչակագրին» |armenpress.am|

Անդրանիկ Թևանյանն ԱԺ-ին առաջարկում է արձագանքել «Շուշիի հռչակագրին» |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը առաջարկում է արձագանքել հունիսի 15-ին բռնազավթված Շուշիում Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների կողմից ստորագրված, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրին», որն ամբողջությամբ հակահայկական բնույթ ունի։ «Ենթադրվում է, որ Հայաստանը պետք է ընդունի Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հանգամանքը, պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումից պետական մակարդակով ու հարցը պետք է տեղափոխվի պատմաբանների քննարկման տիրույթ, ինչը մեզ համար անընդունելի է»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց Թևանյանը։ Պատգամավորը նշեց, որ սա տարօրինակ է այն առումով, որ ներկայումս որդեգրված քաղաքականությունը՝ հայ-թուրքական հարաբերությունները ձևավորել առանց նախապայմանների, ոչ մի կերպ չի համընկնում Թուրքիայի խորհրդարանի այն վարքագծին, որով նրանք վավերացրել են այդ հռչակագիրը: «Այդ հռչակագիրը նշանակում է, որ Թուրքիան ոչ միայն նախապայմաններն է առաջ մղում, այլ այդ նախապայմանների իրագործումը համարում է իր պետական քաղաքականության հիմնաքարերից մեկը։ Չարձագանքել այս որոշմանը մեր խորհրդարանը չի կարող, և մենք պատրաստ ենք համապատասխան հայտարարության տեքստը ներկայացնել: Մենք պարտավոր ենք արձագանքել այդ որոշումներին»,- ասաց Թևանյանը: «Դաշնակցային հարաբերությունների մասին» հռչակագրով, որը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են անցած տարվա հունիսի 15-ին Շուշիում, նախատեսված է, մասնավորապես, որ երկու երկրները փոխադարձ աջակցություն կցուցաբերեն «երրորդ երկրի ագրեսիայի դեպքում»։ Փաստաթղթով նաև նախատեսվում է, որ երկու երկրների Անվտանգության խորհուրդները պարբերաբար համատեղ նիստեր կհրավիրեն, որոնց ընթացքում քննարկվելու են «տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերը»։ Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանները վավերացրել են «Շուշիի հռչակագիրը»։
12:13 - 08 փետրվարի, 2022
ԱԺ-ն նիստերի օրակարգ չընդգրկեց նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնելու նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն նիստերի օրակարգ չընդգրկեց նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնելու նախագիծը |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնել՝ 68 հազար դրամից դարձնելով 100 հազար դրամ: Ազգային ժողովում նախագիծը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ «Վերջին անգամ նվազագույն աշխատավարձը բարձրացել է  2019 թվականին՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամ։ Ասեմ, որ պետության պատմության մեջ եղել է նաև նվազագույն աշխատավարձի 160 տոկոսով ավելացում։ Հիմնավորումը նվազագույն աշխատավարձի բարձրացման՝ սպառողական նվազագույն արժեքը այսօր 73 հազար 400 դրամ է, մեկ տարում աճել է 1,7 տոկոսով, թանկացել է ջուրը, գազը, լույսը, սպառողական գները աճել են 7,2 տոկոսով, սննդամթերքը՝ 11,7 տոկոսով։ Սա դեռ վիճակագրություն է։ Վերանայված սոցիալական խարտիան թելադրում է, որ նվազագույն և միջին աշխատավարձի հարաբերակցությունը ցանկալի է լինի 60 տոկոս, նորմալ է, եթե 50 տոկոս է և չի կարող 40 տոկոսից ցածր լինել։ Միջին աշխատավարձը Հայաստանում 2020 թվականի դեկտեմբեր ամսին, ըստ վիճակագրության, 255 հազար դրամ է։ Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել այս նախագծին, ռիսկեր է տեսնում»,- ասաց Վարդանյանը։ Պատգամավորը նշեց, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ աշխատում են, բայց ծայրը ծայրին չեն հասցնում, աղքատ են, իսկ այս կառավարությունը եկել էր նրանց բարեկեցությունը բարձրացնելու, աղքատությունը վերացնելու խոստումով։ «Ասեմ, որ հանձնաժողովում շատ սիրով մեծ քննարկում ենք արել և ես, իբրև զեկուցող, նաև մի շարք կառուցողական առաջարկություններ եմ արել»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել օրենքի նախագծում։Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ առաջարկել է հետաձգել նախագծի քննարկումը և ներկայացնել նոր լրամշակված նախագիծ, ինչին հիմնական զեկուցողը չի համաձայնել և այս նախագիծը այս տեսքով ստացել է բացասական եզրակացություն։ Տիգրանյանը կոչ արեց  դեմ քվեարկել նախագծին։ Նախագիծը քվեարկությամբ ստացավ 31 կողմ, 61 դեմ ձայն. Նախագիծը նիստի օրակարգ չընդգրկվեց։
11:12 - 08 փետրվարի, 2022
Նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելու ընդդիմության նախագիծը բացասական եզրակացություն ստացավ |armenpress.am|

Նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելու ընդդիմության նախագիծը բացասական եզրակացություն ստացավ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնել՝ 68 հազար դրամից դարձնելով 100 հազար դրամ: «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: «Նվազագույն աշխատավարձը վերջին անգամ բարձրացել է 2019-ին՝ 2020-ի համար՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամով: Այս նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել, նորից ավելացնել և 68 հազարի փոխարեն օրենքով ֆիքսել 100 հազար դրամ թիվը»,-ասաց Վարդանյանը: Կառավարությունը իր ծրագրում ֆիքսել է, որ մինչև 2026 թվականը նախատեսում է նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ: Սակայն, պատգամավորը, նկատի ունենալով գնաճը, էլեկտրաէներգիայի, ջրի թանկացումները, կարծում է, որ խելամիտ է նման առաջարկություն անելը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը հիշեցրեց, որ, երբ նվազագույն աշխատավարձը բարձրանում էր 68 հազար դրամ, լիովին այլ տնտեսական իրավիճակ էր: «2019 թվականից հետո մենք ունեցանք կորոնավիրուս, պատերազմ: Եվ հիմա տնտեսական ակտիվության իրավիճակը տարբերվում է, համեմատելու տարբեր եզրեր են»,-ասաց նա: Փոխնախարարը նշեց նաև, որ նախագծում մակրոտնտեսական վերլուծություն չկա: «Նվազագույն աշխատավարձի բարձրացման պարագայում բեռը դրվելու է տնտեսավարող սուբյեկտների վրա. ի՞նչ է անելու, տնտեսավարող սուբյեկտները պետք է մրցակցեն, առաջնահերթություն է նաև արտահանելու, շուկայում մրցակցային դառնալու հարցը, իսկ եթե ինքնարժեքը բարձրանում է, տնտեսավարողները հարցը լուծում են կարճ ճանապարհով՝ աշխատողների կրճատմամբ, գործազրկության աճով: Կարծում եմ՝ նման փոփոխությունը կբերի գործազրկության աճի»,-ասաց նա: Երկար քննարկումներից հետո քվեարկությամբ նախագիծը բացասական եզրակացություն ստացավ:
16:30 - 07 փետրվարի, 2022
Ժողովրդավարությունից դեպի բռնապետություն Հայաստանը սլանում է` միջազգային կառույցների գործուն աջակցությամբ. Վարդևանյանը՝ դատավոր Բախշիյանի կալանավորման մասին

Ժողովրդավարությունից դեպի բռնապետություն Հայաստանը սլանում է` միջազգային կառույցների գործուն աջակցությամբ. Վարդևանյանը՝ դատավոր Բախշիյանի կալանավորման մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս իշխանությունների դեպքում մի բան միշտ հստակ է և կանխատեսելի: Քաղաքական պատվեր` իրավապահների հստակ կատարողական: Մասնագիտական համայնքի համար հստակ էր դատավոր Բախշիյանի գործի մակագրումից, որ կալանավորումն անխուսափելի է: Անխուսափելի էր, քանի որ այս իշխանությունները չեն հանդուրժում անկախ դատարանը և սրանով ազդակ են տալիս բոլորին: Ժողովրդավարությունից դեպի բռնապետություն Հայաստանը սլանում է` միջազգային կառույցների գործուն աջակցությամբ: Դատավորի կալանքը տրվեց` Եվրոպայի միության դեսպանատան առնվազն լուռ աջակցությամբ, միջազգային կառույցների լուռ աջակցությամբ: Ակնհայտ է, որ սա աննախադեպ մարտահրավեր է իրավունքի գոյությանը.. »։
12:54 - 07 փետրվարի, 2022
Փաշինյանն ապահովում է իշխանական բուրգի ներդաշնակեցում․ Ագնեսա Խամոյան |hetq.am|

Փաշինյանն ապահովում է իշխանական բուրգի ներդաշնակեցում․ Ագնեսա Խամոյան |hetq.am|

hetq.am: «Ընդդիմությունը չի կարող ձայն տալ Նիկոլ Փաշինյանի կամակատար նախագահի թեկնածուին»: Այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի առաջիկա ընտրությանը: Նշենք, որ ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարությամբ են հանդես եկել, որ նախագահի թեկնածու չեն առաջադրելու: Ըստ Խամոյանի՝ երկրորդ փուլով նախագահ դարձող Վահագն Խաչատուրյանն արդեն իսկ խոստովանել է, որ Նիկոլ Փաշինյանի որոշումները դակող նախագահ է լինելու: «Եվ ինչպես Փաշինյանն էր ասել վերջին հարցազրույցի ժամանակ, ինքն ապահովում է իշխանական բուրգի ներդաշնակեցում, այդ խնդիրն է լուծում: Եվ ահա երկրորդ փուլով, ընդամենը 65 ձայնով կարողանալու են նախագահ կարգել Վահագն Խաչատուրյանին, ու Փաշինյանին հաջողվելու է ապահովել իր իշխանական դիրքի անխափան աշխատանքը»,- ասաց պատգամավորը: Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Խաչատուրյանին առաջադրելու հարցում մեծ դեր ունի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործոնը:
13:23 - 04 փետրվարի, 2022
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որևէ կերպ չեն մասնակցի Հանրապետության նախագահի ընտրությանը․ հայտարարություն

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որևէ կերպ չեն մասնակցի Հանրապետության նախագահի ընտրությանը․ հայտարարություն

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել․ «Հայաստանի Սահմանադրությունը պահանջում է, որ Հանրապետության նախագահը պետք է լինի անաչառ, առաջնորդվի համազգային և համապետական շահերով: Հայաստանն այսօր ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերներ է դիմագրավում: Համազգային համախմբումը, հանրային համերաշխությունն այլընտրանք չունեն: Բայց երկիրը կործանման եզրին հասցրած, հասարակությունը պառակտած այս իշխանությունը որոշել է շարունակել նույն գործելաոճը և առաջնորդվել ոչ թե պետական, այլ միմիայն իր նեղ թիմային շահերով: Չնայած Նախագահի ինստիտուտը պետք է հանդես գա որպես իրապես չեզոք և հասարակությանը համախմբող ինստիտուտ, օրվա իշխանությունը որոշել է առաջադրել և միայնակ ընտրել բացառապես սեփական ուժի Հանրապետության նախագահ: Միջազգային հանրությունը անգործություն և լռություն է պահպանում ժողովրդավարության նահանջի ակնհայտ փաստերի հանդեպ, այդ թվում` մեկ անձի բռնապետության ձևավորման առումով: Մենք քննարկել ենք թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, սակայն ստեղծված իրավիճակում անընդունելի եւ սխալ ենք համարում նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը: Ելնելով այս հաստատումներից Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են որևէ կերպ չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը»։
12:33 - 04 փետրվարի, 2022
Աղվան Վարդանյանն առաջարկում է ընդլայնել պետական դրոշի գործածման տարածքները |armenpress.am|

Աղվան Վարդանյանն առաջարկում է ընդլայնել պետական դրոշի գործածման տարածքները |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը առաջարկում է Հայաստանի կրթական, գիտական, մշակութային եւ մարզական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաեւ պետության եւ համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտականություն: Պատգամավորը նաև առաջարկում է օրենքի մակարդակով կանոնակարգել պետական խորհրդանիշների հետ ուղղակիորեն աղերսվող երեք տոների՝ Սահմանադրության օրվա, Հանրապետության եւ Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքների վրա պետական դրոշի գործածման կարգը: «Պետական խորհրդանիշներից դրոշը ամենատարածվածն է, և ականատես ենք լինում, որ, օրինակ` Վրաստանում, Թուրքիայում, Հունաստանում, ԱՄՆ-ում յուրաքանչյուր քայլափոխի տվյալ պետության դրոշն է: Սա նաև հանրության, հատկապես երիտասարդության, երեխաների շրջանում պետության խորհրդանիշների հանդեպ հարգանքի վկայություն է: Հայաստանում, իհարկե, գործում է պետական դրոշի մասին օրենք, բայց այս նախաձեռնությամբ առաջարկվում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները»,- պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Աղվան Վարդանյանը: Պատգամավորի խոսքով նախագծերի փաթեթով լուծվում է նաեւ մեկ այլ կարեւոր հարց՝ կապված «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի գործնական կիրարկումն ապահովելու օրենսդրական հիմքերի ձեւավորման հետ: «Խնդիրն այն է, որ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանվում է. «Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով», սակայն օրենքով սահմանված պահանջների խախտման համար որեւէ օրենքով պատասխանատվություն սահմանված չէ: Նշեմ նաեւ, որ Քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը կապված է պետական խորհրդանիշները, այդ թվում՝ պետական դրոշն անարգելու հետ եւ չի վերաբերում «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի պահանջների խախտմանը: Այդ կապակցությամբ առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի պահանջների որոշակի խախտումների համար սահմանել վարչական պատասխանատվություն»,- ասաց Վարդանյանը: Հաշվի առնելով օրենքն ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետության դրոշներ ձեռք բերելու անհրաժեշտությունը, օրենքի ուժի մեջ մտնելու համար սահմանվել է եռամսյա ժամկետ:
12:01 - 04 փետրվարի, 2022
Դատական իշխանության նկատմամբ հարձակումները և իրավական ամենաթողությունը հասել են աննախադեպ ծավալների․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ

Դատական իշխանության նկատմամբ հարձակումները և իրավական ամենաթողությունը հասել են աննախադեպ ծավալների․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել․ «Հայաստանում գործադիր իշխանությունը հերթական հարձակումն է նախաձեռնել դատարանների անկախության նկատմամբ: Քաղաքակիրթ աշխարհում աննախադեպ է, որ դատավորի կայացրած դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու փոխարեն իրավապահները քրեական հետապնդման ենթարկեն դատավորին: Նշվածը ստեղծելու է մի իրավիճակ, երբ դատական համակարգն այլևս վերածվելու է իրավապահների կախյալ գործիքի: Այս ապօրինությունների շղթան տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի միաձայն աջակցությամբ և միջազգային հանրության, Հայաստանում հավատարմագրված դեսպանների լռության ներքո: Հատկանշական է, որ, չնայած վերջին չորս տարիների ընթացքում դատական համակարգի նկատմամբ գործադիրի իրականացրած բազմաթիվ խայտառակ հարձակումներին, վերջին շրջանում իշխանությունների համար անցանկալի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներին, քրեական հետապնդումներին, այժմ արդեն դատավորին ապօրինի կալանավորելու գործընթաց է սկիզբ առել: Վարչական դատարանի, Դատավորների միության նախագահի և մասնագիտական հանրույթի՝ հրապարակային կերպով արտահայտած մտահոգությունները վկայում են, որ դատական իշխանության նկատմամբ իրականացվող հարձակումները և իրավական ամենաթողությունը հասել են աննախադեպ ծավալների։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ կոչ ենք անում բոլոր առողջ քաղաքական և հասարակական ուժերին, փաստաբանական համայնքին՝ լծվել դատական իշխանությանը և դատավորներին իշխանական հարձակումներից պաշտպանելու գործին, դատական իշխանության մարմիններին, դատավորներին` անմասն չմնալ իրենց գործընկերների նկատմամբ կիրառվող բռնաճնշումների վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելուց: Միջազգային կառույցների ուշադրությունն ենք հրավիրում և պահանջում, իրենց մանդատներին համապատասխան, արձագանքել ՀՀ-ում ժողովրդավարության տապալման աղաղակող փաստերին եւ գիտակցել իրենց պատասխանատվության բաժինը»։
17:22 - 03 փետրվարի, 2022
Ընդդիմությունը վերջնական որոշում չունի նախագահի թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ |armenpress.am|

Ընդդիմությունը վերջնական որոշում չունի նախագահի թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի  «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները շարունակում են քննարկումները նախագահի թեկնածու առաջադրել կամ չառաջադրելու հարցի շուրջ: «Որոշման մասին դեռ չեմ կարող ասել, բայց քննարկումները շարունակվում են և նախագահի թեկնածու առաջադրման կամ չառաջադրման վերաբերյալ որոշման մասին պատշաճ ժամկետներում տեղյակ կպահենք»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Հարցին` թե արդյոք այդ հարցի շուրջ քննարկումներ եղել են «Պատիվ ունեմ» խմբակցության հետ, Մանուկյանը պատասխանեց, որ պաշտոնական քննարկումներ դեռ չեն եղել: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ասաց, որ  խմբակցությունը չունի բավարար պատգամավորների թիվ միայնակ նախագահի թեկնածու առաջադրելու համար, բայց այս պահին իրենք խորհրդակցություններ են անցկացնում «Հայաստան» խմբակցության հետ: «Արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք»,- ասաց Մամիջանյանը:
11:46 - 02 փետրվարի, 2022