Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի արեւելքում։

Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արեւմուտքում՝ Կոտայքի եւ Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արեւելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի եւ Թովուզի շրջաններին, հարավ-արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին:

Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը: Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սեւանա լիճը:

Գեղարքունիքի մարզում համապետական շաբաթօրյակին մասնակցում են շուրջ 530 կազմակերպություն, 12 հազար 50 մարդ

Գեղարքունիքի մարզում համապետական շաբաթօրյակին մասնակցում են շուրջ 530 կազմակերպություն, 12 հազար 50 մարդ

Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում, չնայած եղանակային ոչ բարենպաստ պայմաններին, մարտի 23-ի ժամը 9.30-ից մեկնարկել է համապետական շաբաթօրյակը, որում ներգրավված են շուրջ 530 կազմակերպություն , 250 միավոր տեխնիկա, 12 հազար 50 մարդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը՝ համապետական շաբաթօրյակին մասնակցում են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, դպրոցականներ եւ ուսանողներ: Մաքրվում են փողոցներն ու բակերը, միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհների եզրերը, անտառամերձ տարածքները, աշխատանքներ են տարվում 17 աղբատեղիների փակման ուղղությամբ: Ճանապարհաեզրերից, հանգստյան գոտիների մերձակա տարածքներից, դաշտերում կամ բնակավայրից դուրս առաջացած աղբատեղիներից մաքրված աղբը բեռնվում եւ տեղափոխվում է գլխավոր աղբավայրեր,,-ներկայացրեց Վանիկ Հարությունյանը:Տեղերում համապետական շաբաթօրյակի ընթացքը վերահսկում են Գեղարքունիքի մարզպետ գնել Սանոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցները։ armenpress.am
09:04 - 23 մարտի, 2019