ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

ՀՀ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի պաշտոնյայի ուշադրությունը հրավիրել է Թուրքիայի մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին

ՀՀ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի պաշտոնյայի ուշադրությունը հրավիրել է Թուրքիայի մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակի կապակցությամբ: Արարատ Միրզոյանը կարևորել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը՝ որպես ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության զարգացման արդյունավետ գործիք։ Խավիեր Կոլոմինա Պիրիսը նշել է, որ Հայաստանը համարվում է Հյուսիսատլանտյան դաշինքի վստահելի գործընկերը: Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների շարունակական ներգրավվածությանը միջազգային խաղաղապահ առաքելություններին: Նշվում է, որ Խավիեր Կոլոմինա Պիրիսը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններում Հայաստանի մասնակցության համար: Նախարար Միրզոյանը կարևորել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացումը և այդ առնչությամբ Հայաստանի կառավարության կողմից Ազգային գործողությունների ծրագրի իրագործումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում նա շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը։ Կողմերը նաև արձանագրել են վեճերի կարգավորման նպատակով ուժի չկիրառման սկզբունքի պահպանման կարևորությունը:
14:55 - 21 հոկտեմբերի, 2021
ՆԱՏՕ-ն պետք Է առաջին քայլն անի ՌԴ-ի հետ հարաբերությունները նորմալացնելու համար. Լավրով

 |armenpress.am|

ՆԱՏՕ-ն պետք Է առաջին քայլն անի ՌԴ-ի հետ հարաբերությունները նորմալացնելու համար. Լավրով |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն պետք Է առաջին քայլն անի Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար: Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Այո, մենք ելնում ենք դրանից, որովհետեւ երբեք չենք սկսել մեր հարաբերությունների վատացումը ո՛չ ՆԱՏՕ-ի, ոչ ԵՄ-ի հետ»,-նա լրագրողներին ասել Է հոկտեմբերի 19-ին, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվայում կարծում են, որ հենց ՆԱՏՕ-ն պետք Է առաջին քայլն անի ներկա իրադրությունը նորմալացնելու ուղղությամբ: Նախարարի խոսքով՝ դաշինքի հետ Մոսկվայի հարաբերությունների վատանալու պատմությունն սկսվել Է, երբ Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սահակաշվիլին 2008 թվականին «տվեց Ցխինվալ քաղաքի վրա հարձակվելու հանցավոր հրամանը»: Լավրովը հիշեցրել Է, որ այն ժամանակ Ռուսաստանը պնդել Է, որ գումարվի Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը՝ այդ իրադրությունը քննարկելու համար, բայց ԱՄՆ-ի պետքարտուղարը (այն ժամանակ՝ Քոնդոլիզա Ռայսը) կտրականապես հրաժարվել Է: «Թեեւ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդն ստեղծելիս Հիմնադիր ակտում ընդգծվում Էր, որ այն պետք Է գործի ցանկացած ժամանակ»,-նշել Է Ռուսաստանի ԱԳ նախարարը: Նախօրյակին Լավրովը հայտնել Է, որ, Ռուսաստանն ի պատասխան ՆԱՏՕ-ի գործողությունների, դադարեցնում Է դաշինքին առընթեր իր մշտական ներկայացուցչության աշխատանքը, այդ թվում՝ գլխավոր ռազմական ներկայացուցչի աշխատանքը: Բացի այդ, Ռուսաստանը դադարեցնում Է Մոսկվայում ՆԱՏՕ-ի հետ կապված ռազմական ներկայացուցչության գործունեությունը: Նաեւ դադարեցվում Է Մոսկվայում ՆԱՏՕ-ի լրատվական բյուրոյի գործունեությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:    
18:28 - 19 հոկտեմբերի, 2021
Ռուսաստանը փակում է ՆԱՏՕ-ում իր մշտական ներկայացուցչությունը |azatutyun.am|

Ռուսաստանը փակում է ՆԱՏՕ-ում իր մշտական ներկայացուցչությունը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը դադարեցնում է ՆԱՏՕ-ում իր ներկայացուցչության աշխատանքը։ Այսօր Մոսկվայում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Մոսկվան այս քայլին է դիմում՝ հոկտեմբերի 6-ին Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից կայացված որոշմանն ի պատասխան, որի համաձայն ՆԱՏՕ-ում Ռուսաստանի լիազոր ներկայացչությունում աշխատող 8 դիվանագետներ զրկվել էին հավատարմագրերից։ «ՆԱՏՕ-ի գործողություններին ի պատասխան մենք դադարեցնում ենք մեր մշտական ներկայացչության, այդ թվում՝ Գլխավոր ռազմական ներկայացուցչի գործունեությունը։ Դադարեցնում ենք նաև Մոսկվայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմական կապի առաքելության աշխատանքը։ Դրա աշխատակիցների հավատարմագրերը հետ են կանչվում նոյեմբերի 1-ից», - հայտարարում էր Լավրովը։
18:07 - 18 հոկտեմբերի, 2021
Նպատակաուղղված փորձեր ենք տեսնում` «թեժացնելու» իրավիճակն Ասիայում. Լավրովը՝ ուժերը տարածաշրջանում վերադասավորելու ԱՄՆ ձգտման մասին |tert.am|

Նպատակաուղղված փորձեր ենք տեսնում` «թեժացնելու» իրավիճակն Ասիայում. Լավրովը՝ ուժերը տարածաշրջանում վերադասավորելու ԱՄՆ ձգտման մասին |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ն Աֆղանստանից հեռանալուց հետո ձգտում է իր ուժերը վերադասավորել Ասիայում և աֆղան փախստականների հոսքերն ուղղել տարածաշրջան: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:«Ցավոք, աշխարհաքաղաքական դասավորվածությունը տարածաշրջանում չի հեշտանում՝ զսպելով դրա անցումը համապարփակ բազմակողմ համագործակցության և ինտեգրման կոորդինատների համակարգին: Նպատակաուղղված փորձեր ենք տեսնում «թեժացնելու» իրավիճակը, խարխլելու միջպետական փոխգործակցության առկա մեխանիզմները: Իրենց ներդրումն են ունենում նաև նեղ ձևաչափով կառույցները և ռազմական դաշինքները, որոնք ստեղծվում են «սառը պատերազմի» և զսպման քաղաքականության տրամաբանությամբ»,- ասել է նախարարը ելույթ ունենալով Ասիայում վստահության միջոցների և փոխգործակցության խորհրդի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:
10:55 - 12 հոկտեմբերի, 2021
ՆԱՏՕ-ն Չինաստանը չի դիտարկվում որպես հակառակորդ |armenpress.am|

ՆԱՏՕ-ն Չինաստանը չի դիտարկվում որպես հակառակորդ |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն չի ծրագրում իր կազմում ներառել երկրների Ասիայից կամ Աֆրիկայից: Այս մասին իսպանական El Mundo պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Ստոլտենբերգը նշել է նաև, որ Չինաստանը ՆԱՏՕ-ի կողմից չի դիտարկվում որպես հակառակորդ: «Մենք կարևորում ենք Չինաստանի ներգրավումն այնպիսի հարցերում, ինչպիսիք են սպառազինության և կլիմայական փոփոխությունների վերահսկումն է»,- ասել է նա: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անդրադառնալով Ռուսաստանին, նշել է, որ այդ երկիրը կառույցի հարևանն է, ում հետ պետք է տարբեր հարցեր քննարկել, այդ թվում և սպառազինությունների վերահսկողությունը: «Երկխոսությունը չափազանց կարևոր է, քանի որ մենք ցանկանում ենք կանխել նոր սառը պատերազմը և սպառազինությունների մրցավազքը»,- ասել է նա:
17:24 - 09 հոկտեմբերի, 2021
Թուրքիան ևս 40 F-16 ձեռք բերելու համար դիմել է ԱՄՆ-ին |azatutyun.am|

Թուրքիան ևս 40 F-16 ձեռք բերելու համար դիմել է ԱՄՆ-ին |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար, հաղորդում է Reuters գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ գործարքը գնահատվում է միլիարդավոր դոլարներ, սակայն դեռ ուսումնասիրվում է Պետքարտուղարության և Պենտագոնի մաս կազմող համապատասխան պետական գերատեսչության կողմից: Reuters-ը հիշեցնում է, որ դրանց հնարավոր հաստատումից հետո էլ գործարքը կարող է արգելափակել Կոնգրեսը: Հանրապետականներն ու դեմոկրատները կոչ են անում Միացյալ Նահանգների վարչակազմին ճնշում գործադրել Անկարայի վրա՝ կապված ռուսական S-400 (С-400) հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հետ: Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն է, որ ձեռք բերեց այդ համակարգերը Ռուսաստանից: Անկարայի որոշումը հարուցեց Վաշինգտոնի և ամբողջ Դաշինքի կտրուկ բացասական արձագանքը: Միացյալ Նահանգները շարունակում է ջանքերը` ստիպելու Թուրքիային հրաժարվել դրանցից, այդ իսկ պատճառով դուրս թողեց Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության իր ծրագրից:
12:01 - 08 հոկտեմբերի, 2021
ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն նոր համատեղ հռչակագիր կմշակեն մինչեւ 2022 թվականի հունիսը |armenpress.am|

ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն նոր համատեղ հռչակագիր կմշակեն մինչեւ 2022 թվականի հունիսը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն նոր համատեղ հռչակագիր կմշակեն մինչեւ 2022 թվականի հունիսը, երբ պետք է տեղի ունենա Հյուսիսատլանտյան դաշինքի հերթական գագաթնաժողովը: Այդ մասին ասված է Սլովենիայում Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով Եվրախրհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ: «Մեք ՆԱՏՕ-ի հետ նոր քաղաքական հռչակագիր կշմակենք մինչեւ 2022 թվականի հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը»,- նշել է նա: Եվրախորհրդի նախագահը հերթական անգամ հավաստիացրել է, որ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունը Մության անվտանգության անկյունաքարն է: Գագաթնաժողվի մասնակիցները հոկտեմբերի 5-ին քննարկել են Միության պաշտպանության նոր համակարգի հայեցակարգը՝ «ԵՄ-ի ռազմավարական կողմնացույցը» անվանմամբ եւ Եվրամիության արագ հակազդման ուժերի ստեղծման պլանները: Ինչպես հավաստել է Միշելը, այդ ռազմավարությունը եւ արագ հակազդման ուժերի ստեղծման պլանները պետք է հաստատվեն 2022 թվականի մարտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
09:48 - 06 հոկտեմբերի, 2021
Ստոլտենբերգն անհնար է համարել ԱՄՆ դուրս գալուց հետո Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքեր պահելը |armenpress.am|

Ստոլտենբերգն անհնար է համարել ԱՄՆ դուրս գալուց հետո Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքեր պահելը |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների դաշնակիցները չէին կարողանա շարունակել ռազմական գործողություններն Աֆղանստանում այնտեղից ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը The New York Times-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլին ՆԱՏՕ-ի գործընկերների հետ խորհրդակցություններ էր անցկացրել Աֆղանստանից զորքերը դուրս բերելու վերաբերյալ, և «բոլոր դաշնակիցները համաձայնվել էին» նրա որոշման հետ: «Առանց ԱՄՆ-ի մյուս դաշնակիցներին դժվար կլիներ շարունակելու ռազմական գործ գործողությունները: Դա իրատեսական տարբերակ չէր»,- անկեղծացել է Ստոլտենբերգը: Նա նշել է, որ բոլորը գիտակցում էին, որ դա ծանր ու բարդ որոշում է եղել և ՆԱՏՕ-ի բոլոր երկրները գիտակցում էին Քաբուլում կառավարության նակման և թալիբների՝ իշխանության վերադառնալու անխուսափելիությունը:
11:51 - 11 սեպտեմբերի, 2021
Խավիեր Կոլոմինան նշանակվել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ |hetq.am|

Խավիեր Կոլոմինան նշանակվել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ |hetq.am|

hetq.am: Իսպանացի դիվանագետ Խավիեր Կոլոմինան նշանակվել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ։ Այդ մասին նշվում է ՆԱՏՕ-ում Իսպանիայի առաքելության թվիթերյան միկրոբլոգում։    Խավիեր Կոլոմինան նաև կզբաղեցնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով փոխօգնականի պաշտոնը։  Վերջին 11 տարիներին Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնն զբաղեցնում էր կանադացի լրագրող Ջեյմս Ապատուրայը։ Հատուկ ներկայացուցչի դերը կայանում է տարածաշրջանային առաջնորդների հետ աշխատանքային շփումներին աջակցելը՝ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի նպատակների զարգացման, տարածաշրջանային անվտանգության աջակցության և ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերի հետագա առաջխաղացման համար:
17:57 - 02 սեպտեմբերի, 2021
Դոնբասում տիրող հակամարտությունը չի խանգարում Ուկրաինայի՝ դաշինք մտնելուն. ՆԱՏՕ |tert.am|

Դոնբասում տիրող հակամարտությունը չի խանգարում Ուկրաինայի՝ դաշինք մտնելուն. ՆԱՏՕ |tert.am|

tert.am: Ուկրաինայի արևելքում տիրող հակամարտությունը չի խոչընդոտում երկրի՝ ՆԱՏՕ-ին միանալուն, քանի որ Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրում չկա կետ, որը դա թույլ չի տալիս:Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ներկայացուցչության ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը: Վերջինս հայտնել է, որ Ուկրաինան մտադիր է շարունակել ՆԱՏՕ-ի «համերաշխության և աջակցության քայլերը»՝ որպես օրինակ բերելով Սև ծովում անցկացվող զորավարժությունները:«ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան պայմանագրում նման կետ չկա: Ի դեպ, վերջիվերջո, դաշնակիցները պետք է վստահ լինեն, որ նոր անդամի ներգրավումը կուժեղացնի դաշինքի անվտանգությունը: Այդ իսկ պատճառով էլ այդ որոշումը հավաքական կերպով է ընդունվում»,- ասել է Վիննիկովը:
12:48 - 31 օգոստոսի, 2021
Միացյալ Նահանգները օգոստոսի 14-ից սկսած 9 հազար մարդ է տարհանել Աֆղանստանից |azatutyun.am|

Միացյալ Նահանգները օգոստոսի 14-ից սկսած 9 հազար մարդ է տարհանել Աֆղանստանից |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգներն օգոստրոսի 19-ին մոտ 3 հազար մարդ է տարհանել Աֆղանստանից: Սպիտակ տան հրապարակած տվյալներով, տարհանվածներից մոտ 350-ը Միացյալ Նահանգների քաղաքացիներ են: «Տարհանվածների թվում են ԱՄՆ քաղաքացիներ, հատուկ ներգաղթային վիզայի դիմումներ ներկայացրածներ և նրանց ընտանիքների անդամներ, ինչպես նաև վտանգված աֆղանստանցիներ»,- հայտնել է Սպիտակ տունը: Այսպիսով, ընդհանուր հաշվով օգոստոսի 14-ից սկսած ամերիկացիներն Աֆղանստանից շուրջ 9 հազար մարդ են դուրս հանել: Տարհանումն ապահովում են Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդակայանի տարածքում տեղակայված ամերիկյան բանակի զինծառայողները: Օդային տարածքը հսկում եմ ամերիկյան մարտական ինքնաթիռները և ուղղաթիռները: Միացյալ Նահանգները թալիբներին նախազգուշացրել է, որ չազափանց կոշտ և ավերիչ պատասխան կտա ամերիկացի զինվրորականների վրա հարձակվելու կամ օդակայանից մարդկանց տարհանումը խոչընդոտելու փորձերին: ՆԱՏՕ-ն հաղորդել է, որ ընդհանուր հաշվով ավելի քան 18 հազար մարդ է տարհանվել այն բանից հետո, երբ թալիբները գրավել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը: Թալիբներն այսօր՝ ուրբաթօրյա ավանդական աղոթքից առաջ, մահմեդական կրոնական սպասավորներին՝ իմամներին, կոչ են արել «հորդորել բնակիչներին չհեռանալ ԱՖղանստանից և միասնություն հաստատել երկրում»:
13:56 - 20 օգոստոսի, 2021
Բայդենն ուղերձով դիմեց հայրենակիցներին՝ Աֆղանստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ |azatutyun.am|

Բայդենն ուղերձով դիմեց հայրենակիցներին՝ Աֆղանստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ երեկոյան Քեմփ Դեյվիդի նստավայրից վերադարձել է Սպիտակ տուն՝ Աֆղանստանում ստեղծված ողբերգական իրավիճակի կապակցությամբ հայրենակիցներին հատուկ ուղերձով դիմելու համար: Նախագահն ասել է, որ Ամերիկան 20 տարի առաջ է սկսել այս ռազմական արշավը, որի հստակ նպատակն էր պատժել և վնասազերծել 2001 թվականի սեպտեմբեր 11-ի գրոհի կազմակերպիչներին: «Խնդիրն ամբողջությամբ լուծվել է, «Ալ-Ղաիդա»-ն հիմնահատակ ավերվել է, Ուսամա Բին Լադենին գտնելու և ոչնչացնելու հարցը եղել է օրակարգում և լուծվել է: Մենք դա արել ենք, 20 տարի է անցել», - ասել է Բայդենը: Նրա փոխանցմամբ, Միացյալ Նահանգների համար երբևէ առաջնահերթություն չի եղել Աֆղանստանում ազգային դեմոկրատական պետություն կերտելու գաղափարը: Ապա Միացյալ Նահանգների ղեկավարը խոսել է Աֆղանստանի պետության ձախողման պատճառների մասին: «Պետության ղեկավարները հեռացել են երկրից, բանակը հանձնվել է, ամերիկացի զինծառայողները չպետք է կռվեն և զոհվեն Աֆղանստանի համար պատերազմում, եթե հենց աֆղանստանցի զինվորները չեն ուզում կռվել», - ասել է Բայդենը: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ամերիկան ավելի քան մեկ տրիլիոն դոլար է տրամադրել Աֆղանստանին, ապահովել է զենք ու զինամթերք և տեխնիկա, նույնիսկ վճարել է զինծառայողների աշխատավարձը: «300 հազարի հասնող լավ զինված բանակ՝ դա հզոր ուժ է, ավելի մեծ, քան ունեն ՆԱՏՕ-ից մեր որոշ դաշնակիցներ», - ասել է նախագահը: Ջո Բայդենն ընդգծել է, որ չի զղջում Աֆղանստանից զորքը դուրս հանելու որոշման համար: Նա հայտնել է, որ Ամերիկան այս ընթացքում արդեն տարհանել է ավելի քան 2 հազար աֆղանստանցիների, ովքեր 20 տարիների ընթացքում համագործակցել են ԱՄՆ պետության և բանակի հետ՝ խոսքը թարգմանիչների, տեխնիկական աշխատողների մասին է, մարդիկ, ովքեր, վստահաբար, կարող են դառնալ թալիբների վրեժխնդրության թիրախը: Այդ մարդկանց տարհանումը կշարունակվի: «Կատարելով ամերիկացի դիվանագետներին և այլ ծառայողներին, դաշնակիցներին և վտանգված աֆղանստանցիներին դուրս բերելու խնդիրը՝ Ամերիկան կավարտի իր ամենաերկարատև արյունալի պատերազմը», - հայտարարել է Բայդենը:
09:53 - 17 օգոստոսի, 2021
 ՆԱՏՕ-ի օդուժի ակտիվությունը Սեւ ծովի երկնքում եռակի աճել է. ՀՌՕ

 |armenpress.am|

ՆԱՏՕ-ի օդուժի ակտիվությունը Սեւ ծովի երկնքում եռակի աճել է. ՀՌՕ |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի հետախուզական օդուժի թռիքների ինտենսիվությունը Սեւ ծովի ջրատարածքում ընթացիկ տարում աճել Է գրեթե եռակի: Այդ մասին հայտնել Է Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության չորրորդ բանակի հրամանատար Նիկոլայ Գոստեւը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները վերջին ժամանակներս անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերում Ռուսաստանի հարավային սահմանների նկատմամբ: «Անցյալ տարվա համեմատությամբ գրեթե եռակի աճել Է ՆԱՏՕ-ի հետախուզական օդուժի թռիչքների ինտենսիվությունը Սեւ ծովի ջրատարածքում: Համեմատության համար նշենք, որ 2019 թվականին պատասխանատվության հարավային գոտում մեր արեւմտյան «գործընկերների» օդուժը կատարել Է 270 հետախուզական թռիչք, 2020 թվականին՝ շուրջ 530, իսկ այս տարվա սկզբից ի վեր՝ ավելի քան 560»,-ասել Է Գոստեւը «Ռուսաստանի հարավի ռազմական լրաբեր» թերթին տված հարցազրույցում: Նա նշել Է, որ ԱՄՆ-ի հետախույզ ինքնաթիռներին եւ անօդաչուներին միացել են Ֆրանսիայի ինքնաթիռները, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի տակտիկական օդուժը: «Նրանց ոչ մի թռիչք աննկատ չի մնում, միավորման հակաօդային պաշտպանության միջոցները շուրջօրյա հետեւում են այդ թռիչքներին, եւ մենք ժամանակին դրանց հակազդում ենք, միեւնույն ժամանակ խստիվ պահպանում ենք միջազգային նորմատիվա-իրավական նորմերը եւ կանոնները, որպեսզի թույլ չտանք Ռուսաստանի օդային տարածության խախտում»,-ասել Է օկրուգի ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության չորրորդ բանակի հրամանատարը: Նա ճշտել Է, որ բանակի հակաօդային պաշտպանության հերթապահ կործանիչները 15 անգամ բարձրացել են արտասահմանյան ինքնաթիռների նույնականացման եւ ուղեկցման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
12:44 - 12 օգոստոսի, 2021