Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Արարատ Միրզոյանը Երեւանում ընդունել է Արցախի իր պաշտոնակցին

Արարատ Միրզոյանը Երեւանում ընդունել է Արցախի իր պաշտոնակցին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 1-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին: Ողջունելով ԱՀ ԱԺ նորընտիր նախագահին՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ Արթուր Թովմասյանի գործունեությունն արդեն նոր կարգավիճակում առավել քան արդյունավետ է լինելու, եւ այդ առումով երկու հայկական հանրապետությունների խորհրդարանների աշխատանքը մեծապես շահելու է: Արցախի Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ եւ՛ օրինաստեղծ դաշտում, եւ՛ քաղաքական քննարկումների հարթակում երկու պետություններն ունեն կայացած ավանդույթներ, որոնք անհրաժեշտ է էլ ավելի հարստացնել: Այս համատեքստում նա անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների կարեւորությանը, մշտական հանձնաժողովների փոխգործակցությանը: ԱՀ ԱԺ նախագահը նշել է, որ Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունների միջոցով հեղափոխություն է տեղի ունեցել խորհրդարանում՝ վստահեցնելով, որ նորընտիր Ազգային ժողովը շահագրգիռ է Հայաստանի օրենսդիր մարմնի հետ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու: «Արցախը կլինի անվտանգ, եթե մենք ունենանք կայուն Հայաստան եւ հզոր Սփյուռք»,- փաստել է Արթուր Թովմասյանը: Նրա համոզմամբ՝ եթե օրակարգային երեք հարցերում՝ Արցախի հիմնախնդիր, Հայոց ցեղասպանության ճանաչում եւ անվտանգություն, լինի համայն հայության աջակցությունը, ապա անպայմանորեն հաջողություն կգրանցվի: Արարատ Միրզոյանն իր հերթին բարձր է գնահատել միջխորհրդարանական համագործակցության ներկա մակարդակը եւ համաձայնություն հայտնել, որ  բոլոր խնդիրները կարող են եւ պիտի հաղթահարվեն համատեղ ուժերով: «Հայաստանը եւ Արցախը նույն հայրենիքի մասերն են, եւ մենք պետք է միասնական օրակարգով առաջ գնանք», -փաստել է ՀՀ ԱԺ նախագահը: Կողմերն անդրադարձել են ԱՀ ԱԺ աշխատակազմի հմտությունների հետագա կատարելագործման խնդրին եւ այս համատեքստում ընդգծել երկու խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարների մակարդակում սերտ շփումների հաստատման, աշխատակազմերի միջեւ փորձի փոխանակման կարեւորությունը: 
17:15 - 01 հունիսի, 2020
Մեր փոքրիկներին երջանիկ մանկություն մաղթելիս պիտի հիշենք, որ դրա գլխավոր գրավականն իրենց իրավունքների լիակատար պաշտպանությունն է․ ԱԺ նախագահի շնորհավորանքը՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Մեր փոքրիկներին երջանիկ մանկություն մաղթելիս պիտի հիշենք, որ դրա գլխավոր գրավականն իրենց իրավունքների լիակատար պաշտպանությունն է․ ԱԺ նախագահի շնորհավորանքը՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ իրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրացույցի այս օրը՝ հունիսի մեկը, ոչ միայն առիթ պիտի դառնա հավելյալ ուշադրության արժանացնելու փոքրիկներին, սիրելու նրանց, հիանալու և երջանկանալու նրանցով, այլև ևս մեկ անգամ պիտի հիշեցնի, որ մենք՝ որպես պետություն և հասարակություն, պարտավարություններ ունենք մեր կրտսեր քաղաքացիների նկատմամբ։Մեր փոքրիկներին ամեն անգամ երջանիկ մանկություն մաղթելիս պիտի հիշենք, որ դրա գլխավոր գրավականն իրենց իրավունքների լիակատար պաշտպանությունն է՝ որակյալ կրթությունից մինչև սոցիալական և առողջապահական երաշխիքներ։Երեխաների իրավունքների իրացման ապահովումն ու պաշտպանությունը շատ ավելին է, քան լոկ երեխաների պաշտպանությունը։ Դա գրավականն է նրա, որ մեր մեծացող քաղաքացիները վաղը կդառնան մեր հանրության հոգատար անդամներ և կպաշտպանեն նաև այլ խոցելի խմբերի՝ կանանց, ծերերի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները՝ ձգտելով ունենալ առավել հոգատար, առավել համերաշխ, առավել պաշտպանված հասարակություն։ Դա գրավականն է նրա, որ մենք ինքներս երեխաների կողքին շարունակաբար կձգտենք լինել ավելի լավը և ավելի բարին»։
16:16 - 01 հունիսի, 2020
Մենք կոչված ենք շարունակելու Արամ Մանուկյանի, Հովհաննես Քաջազնունու, Նժդեհի և մյուսների կիսատ մնացած գործը․ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձը՝ Հանրապետության տոնի առթիվ

Մենք կոչված ենք շարունակելու Արամ Մանուկյանի, Հովհաննես Քաջազնունու, Նժդեհի և մյուսների կիսատ մնացած գործը․ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձը՝ Հանրապետության տոնի առթիվ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ։ 102 տարի առաջ այս օրերին Սարդարապատում, Բաշ֊Ապարանում և Ղարաքիլիսայում գործած անհավատալի սխրանքը և դրա հիման վրա բարձրացած Հայաստանի Առաջին Հանրապետությունը լավագույն ապացույցն են մեր բազկի, մտքի և կամքի համահավաք ուժի անպարտելիության։ Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերն առաջին իսկ օրվանից կանգնած էին անհավասար պատերազմի, ցեղասպանությունից փրկված անօթևան գաղթականների, սովի, համաճարակի և բազմաթիվ այլ ծանրագույն խնդիրների առջև, որոնցից շատերի լուծման ուղղությամբ գերմարդկային ջանքերի գնով մեծ քայլեր իրականացվեցին։ Երկու տարիների ընթացքում դրվեցին պետական ինստիտուտների հիմքերը, իրականացվեցին քայլեր, որոնք ուղղված էին ոչ միայն այդօրեական խնդիրների լուծմանը, այլև հեռանկարային էին, հավակնոտ, ունեին երազանք մեծ ու հզոր Հայաստանի մասին։ Հիմա, երբ Հայաստանի Հանրապետությունը վերադարձ է կատարել խոհրդարանական կառավարման համակարգի, որը գոյություն ուներ նաև Առաջին Հանրապետությունում, մենք կոչված ենք շարունակելու Արամ Մանուկյանի, Հովհաննես Քաջազնունու, Նժդեհի և մյուսների կիսատ մնացած գործը։ Փա՛ռք 1918֊ի մայիսյան հերոսամարտի հերոսներին, փա՛ռք մեր հայրենիքի ու մեր անկախ պետականության համար ոչինչ չխնայած բոլոր գործիչներին։ Շնորհավորում եմ բոլորիս։ Արարատ Միրզոյան»
13:22 - 28 մայիսի, 2020
Նիստերի դահլիճից դուրս եմ հրավիրելու այն պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում․ Արարատ Միրզոյան

Նիստերի դահլիճից դուրս եմ հրավիրելու այն պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում․ Արարատ Միրզոյան

Պարետատան որոշումը գիտեք դիմակների հետ կապված, ես որպես ԱԺ նախագահ նախազգուշացում եմ հայտարարելու և, եթե անհրաժեշտություն լինի, դահլիճից դուրս եմ հրավիրելու մեկ օրով, եթե անհրաժեշտ լինի՝ յոթ օրով, բոլոր այն պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում ։Այս մասին այսօր Ազգային ժողովի  նիստի  սկզբում ասաց Արարատ Միրզոյանը։  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցրեց, թե արդյո՞ք պարտադիր  է լինելու  նիստի  ամբողջ ընթացքում դիմակ կրելը, թե ոչ: Միրզոյանն արձագանքեց` «Կրելը պարտադիր է թե' իրավական ակտի գործադրման առումով, թե' ելնելով բոլորի պատասխանատվությունից»: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը միջամտեց և հարցրեց, թե սոցիալական հեռավորության դեպքում ի՞նչ կարիք կա դիմակ կրել: Միրզոյանը նշեց, որ հեռավորությունը կարող է պահպանված լինել, սակայն խոսափողներն էլ կարող են վիրուսի կրիչ լինել: «Նաև հիշեցնեմ պատգամավորների բարձր առաքելությունը` քաղաքացիներին օրինակ ծառայելու համատեքստում: Ես ինքս եղել եմ մի իրավիճակում, որ փակ տարածքում դիմակ չեմ կրել, ես ուզում եմ բոլորիդ առջև ասել, որ, այո՛,  սխալ եմ արել, մտածել եմ՝ հանդիսավոր պահ է, Արցախի նախագահի երդմնակալությունն է, չկրեմ դիմակը, բայց ուզում եմ խոստովանել, որ սխալ էր»,-ասաց Միրզոյանը: Էդմոն Մարուքյանը արձագանքեց, որ դիմակով խոսելն անհարմար է, նաև հավելեց, որ ԱԺ դահլիճում դիմակ չկրելը չի կարող կանոնների խախտում համարվել, քանի որ, ըստ Սահմանադրության, արտակարգ դրությունը չի կիրարկվում խորհրդարանի վրա:Պատգամավորը Միրզոյանին ասաց նաև , որ վերջինս չի  կարող պատգամավորին դուրս հրավիրել դիմակ չկրելու համար Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ հարցը երկու շերտ ունի, այո, պարետի որոշումը քաղաքացիներին է վերաբերում, ոչ թե խորհրդարանին, սակայն երկրորդ շերտը քաղաքացիներին օրինակ ծառայելն է: « Երբ ժամանակին ասում էինք, եկեք նիստերը քիչ անենք, բոլորդ էստեղ հայրենասիրության դասեր էիք տալիս, հիմա ասում եք, ոնցվոր այն ժամանակ սխալ ենք արել»,- ասաց Մարուքյանը։  ԱԺ-ը խոսանակը պատասխանեց՝ «Ես ուզում եմ վերահաստատել, պարոն Մարուքյան, կիրառելու եմ այդ միջոցները, կոչ եմ անում, խնդրում եմ բոլորիդ դիմակ կրել դահլիճում, ընդունեք որպես խնդրանք, չդիտարկեք որպես մարտահրավեր։ Հակառակ դեպքում ես կիրառելու եմ այն մեթոդները, որոնք արդեն նշեցի»:  Միրզոյանը ժամանակ տրամադրեց այն պատգամավորներին, ովքեր դիմակ չէին կրում։  Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ստացավ առաջին նախազգուշացումը՝ դիմակ չկրելու համար։ 
10:59 - 26 մայիսի, 2020
Կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք, իրավիճակից օգտվելով, փորձել են ավելի շատ շահույթ ստանալ. Գեղամ Գևորգյանը՝ դիմակների շուկայի մասին |tert.am|

Կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք, իրավիճակից օգտվելով, փորձել են ավելի շատ շահույթ ստանալ. Գեղամ Գևորգյանը՝ դիմակների շուկայի մասին |tert.am|

tert.am: Որևէ կերպ չեմ կարողանում հաշվարկել, թե ինչպես պետք է այդքան կտրուկ թանկանա լայն սպառման դիմակը և, անկեղծ ասած, մի քիչ վառ երևակայություն է պետք հասկանալու համար, թե ինչպես է, որ գինը հասնում է 220 դրամի: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ դիմելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին: Արարատ Միրզոյանն ասաց, որ անձամբ իր համար էլ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է դիմակի գինը 80 դրամից անցնել: «Խնդրում եմ մեզ համար, մեր քաղաքացիների համար մանրամասն այս հարցին անդրադառնալ, որ բոլորը հասկանան, որ այնպես չէ, թե համավարակի պայմաններում ինչ-որ տնտեսվարողներ կարող են օգտվել առիթից և այսպիսի իրավիճակում գերշահույթներ ապահովել»,-ասաց նա: Գեղամ Գևորգյանն ասաց, որ եթե դեկտեմբերին Չինաստանից ներմուծված մեկանգամյա օգտագործման եռաշերտ դիմակի ներմուծման գինը եղել է 13 դրամ, ապա մայիսին, ապրիլին 116 դրամ է եղել: Նա նշեց, որ այստեղ տրամաբանությունն այն է, որ աշխարհում եղել է մեծ ծավալի առաջարկ և արտադրող։ Շարունակությունը՝ tert.am-ում
14:06 - 25 մայիսի, 2020
Կառավարությունը պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկի դիմակների գները կարգավորելու համար, այլընտրանք չկա․ Արարատ Միրզոյան

Կառավարությունը պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկի դիմակների գները կարգավորելու համար, այլընտրանք չկա․ Արարատ Միրզոյան

Այս քննարկումը լսելիս մի անեկդոտ հիշեցի՝ մեկը երեկոյան վերադառնում է տուն և կնոջն ասում է՝ ես այսօր վաճառողին խաբել եմ: Հարցնում է՝ ոնց, ասում է՝ փողը տվել եմ, ապրանքը չեմ վերցրել: Հիմա եկեք հասկանանք՝ այս պատմության մեջ ով ում է խաբում և ինչի համար:  Այս մասին Ազգային ժողովի արտակարգ նիստի ընթացքում  ասաց Աժ նախագահ Արարատ Միրզոյանը։ Միրզոյանը նշեց, որ յուրաքանչյուր հնարամիտ մարդ կարող է անվերջ մտածի, հորինի իրավիճակ, թե ինչպես ինքը խուսափի այս կարգավորումից, խուսափի պատժվելուց: «Հիմա հասկանանք՝ հնարավոր է շրջանցել, բայց իմա՞ստը: Էս պատմության մեջ ով ում է խաբում: Կառավարությունը սա ինչու՞ է անում, որպեսզի տուգանի՞ մարդկանց, ինչի՞ համար է անում։  Սա կառավարությունն անում է, որ այդ մարդկանց պաշտպանի: Այո՛, աշխարհում 100 տոկոսանոց պատասխան չկա՝ այս դիմակն օգնում է, թե՞ չէ: Երկուշաբթի օրերը առողջապահական կազմակերպությունները ասում են՝ օգնում է դիմակը, երեքշաբթի օրերն ասում են՝ չէ, ոնց որ չի օգնում և այսպես շարունակ: Ոչ մեկ չգիտի աշխարհում։ Կա շանս, որ այս դիմակը կարող է օգնի փրկել մարդու կյանքը: Հիմա ասում ենք՝ կրեք այդ անտերը, ժողովուրդ ջան, ունեցեք մոտներդ»,-  ընդգծեց  Արարատ Միրզոյանը: Արարատ Միրզոյանը շեշտեց, որ կառավարությունը պետք է ունենա գործիքներ, ազդեցություն, որպեսզի մարդկանց առողջության պահպանման վերաբերալ որոշումները իրագործվեն։  Միրզոյանի խոսքով միի գործիքը պատիժն է, բայց տեսնում ենք, որ 100․000 դրամ պատիժ կիրառելը տեղին չէ, հավաչափ չէ, անհարկի է։   «Այո, մենք մյուս շաբաթ կտեսնենք, որ այս պատիժը լայնորեն կիրառվում է: Եվ դա սթափեցնող ազդեցություն կունենա մարդկանց վրա: Մեկին համոզելով, մեկին խնդրելով, մեկին տուգանելով պետք է հասնենք նրան, որ մարդիկ լուրջ վերաբերվեն այս իրավիճակին։ 10 հազար դրամ է սահմանվում դիմակ չունենալու տուգանքը, քանի որ կառավարությունը մտադիր է լայնորեն կիրառել այդ տուգանքը», -ասաց նա: Արարատ Միրզոյանը շեշտեց, որ կառավարությունը պետք է կտրուկ քայլեր ձեռնարկի դիմակների գների կարգավորման և սահմանաչափեր սահմանելու համար։ Միրզոյանի խոսքով այլընտրաք չկա։ 
13:23 - 19 մայիսի, 2020
Անընդունելի եմ համարում Ձեր անհանդուրժող վերաբերմունքը պատգամավորներից մեկի կամ մի քանիսի ելույթի նկատմամբ. Արարատ Միրզոյանը՝ Արման Թաթոյանին |tert.am|

Անընդունելի եմ համարում Ձեր անհանդուրժող վերաբերմունքը պատգամավորներից մեկի կամ մի քանիսի ելույթի նկատմամբ. Արարատ Միրզոյանը՝ Արման Թաթոյանին |tert.am|

tert.am: Այնուամենայնիվ, իհարկե, Դուք կատարում եք Ձեր սահմանադրական պարտականությունները Ձեր համոզմամբ շատ լավ, շատերի համար շատ լավ, այնուամենայնիվ, պետք է հաշտվել այն իրողության հետ, որ գործունեության այս կամ այն ասպեկտ կարող է և գոհացուցիչ չլինել այս կամ այն պատգամավորի համար, և սա պատգամավորի իրավունքն է: Այս մասին այսօր Աղգային ժոովում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ դիմելով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:«Դուք գիտեք՝ Ձեր նկատմամբ ես ունեմ անթաքույց հարգանք և շատ լավ համագործացում ենք, բայց պետք է հրապարակավ ասեմ, որ որպես ԱԺ նախագահ անկեղծ ասած նաև անընդունելի եմ համար Ձեր՝ թույլ տվեք ասել, անհանդուրժող վերաբերմունքը պատգամավորներից մեկի կամ մի քանիսի ելույթի, դիտարկումների նկատմամբ: Դուք պետք է ավելի հարգալից լինեք ԱԺ պատգամավորների նկատմամբ»,-ասաց նա և նշեց, որ մենք բոլորս պետք է ավելի հարգալից և հանդուրժող լինենք բոլորիս նկատմամբ, դրանից հավատացնում եմ՝ բոլորս կշահենք:
14:17 - 12 մայիսի, 2020
Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունը Ստեփանակերտում մասնակցել է Եռատոնի միջոցառումներին

Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունը Ստեփանակերտում մասնակցել է Եռատոնի միջոցառումներին

 Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 9-ին նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ եւ ԱՀ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին, Շուշի քաղաքում ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։  
13:27 - 09 մայիսի, 2020
Պարտավոր ենք հակազդել Հայրենական մեծ պատերազմի նշանակությունը նսեմացնելու փորձերին.ԱԺ նախագահ |armenpress.am|

Պարտավոր ենք հակազդել Հայրենական մեծ պատերազմի նշանակությունը նսեմացնելու փորձերին.ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակն արժանի է, որ իրենով հպարտանան մարդկության բազմաթիվ սերունդներ: Այս մասին նշել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Հայրենական պատերազմի 75 ամյակին նվիրված տեսակոնֆերանսի ժամանակ: Նրա խոսքով, պարտավոր ենք հակազդել պատմական այդ ժամանակաշրջանի իրադարձությունները վերանայելու փորձերին:   «Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը կարևոր իրադարձություն էր ամբողջ աշխարհի համար: Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկությանը բերեց աղետներ ու տառապանք: Այն խլեց տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանքը, երկրագնդի վրայից ջնջեց հարյուրավոր քաղաքներ ու բնակավայրեր: Դաժան պայքարում Սովետական միության ժողովուրդները պաշտպանեցին իրենց հայրենիքի ազատությունն ու անկախությունը: Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից մյուս ազգերի հետ միասին հայ ժողովուրդը ոտքի կանգնեց, պաշտպանեց Հայրենիքը և կիսեց պատերազմի ամբողջ ծանրությունն ու դժվարությունները»,-  նշել է Արարատ Միրզոյանը: Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ  Մեծ հաղթանակը նաև ավելի քան 600 հազար հայերի անձնազոհության ու քաջության շնորհիվ է: Պատերազմի ժամանակ մարտի դաշտում հաղթանակի համար զոհվեց 100 հազար հայ: Արարատ Միրզոյանն այս ցուցանիշը բավական տպավորիչ է համարում ՝ հաշվի առնելով մեր ժողովրդի թվաքանակի և զոհերի քանակի հարաբերակցությունը: Նա հիշեցրեց, որ հարյուրից ավելի հայեր արժանացել են Սովետական միության հերոսի կոչման: Նրանց շարքում  են մարշալներ Հովհաննես Բաղրամյանը, Արմենակ Խանփերյանցը, Համազասպ Բաբաջանյանը, ծովակալ Իվան (Հովհաննես) Իսակովը, հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանները:  Արարատ Միրզոյանը նկատեց, որ այդ ընդհանուր հաղթանակն ընդդեմ պատերազմի էր, ագրեսիայի, ահաբեկչության, ագրեսիվ ազգայնականության, մարդու իրավունքների ու ազատությունների դեմ գործողությունների: Ըստ նրա՝ Հայրենական մեծ պատերազմը պետք է օրինակ ծառայի արժանապատվությունն ու ազատությունը պաշտպանելու գործում: «Մենք պարտավոր ենք պահել այս պատերազմի մասին հիշողությունները և վճռականորեն հակազդել դրա նշանակությունը նսեմացնելու, արդյունքները վերանայելու ցանկացած փորձի: Մեծ հաղթանակը արժանի է, որ իրենով հպարտանան մարդկության բազմաթիվ սերունդներ, քանի որ այն ընդհանուր ժողովուրդների հաղթանակն էր չարի նկատմամբ»,-ասաց Արարատ Միրզոյանը:  ԱԺ նախագահի խոսքով, միջազգային հանրությունը պարտավոր է անել ամեն ինչ, որ անցյալի ողբերգական իրադարձությունները չկրկնվեն, որ ժողովուրդները կարողանան ապրել խաղաղության ու համերաշխության մեջ: Ըստ նրա՝ անհրաժեշտ է մշակել մոտեցումներ, ինչպես նաև բարձրացնել միջխորհրդարանական համագործակցության մակարդակը, հատկապես խաղաղության ու անվտանգության հարցերի հետ կապված:  Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ՝ հատուկ ընդգծելով նրանց, ովքեր ներդրում են ունեցել այդ գործում: 
17:16 - 07 մայիսի, 2020