Բելառուս

Լուկաշենկոն սեպտեմբերի 14-ին կժամանի Մոսկվա |azatutyun.am|

Լուկաշենկոն սեպտեմբերի 14-ին կժամանի Մոսկվա |azatutyun.am|

azatutyun.am: Կրեմլը հայտարարել է, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջիկա երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 14-ին կժամանի Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ «Այցը աշխատանքային է, մամուլի ասուլիս կամ լրագրողների հետ շփում նախատեսված չէ», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվելու է նաև երկկողմ ինտեգրացիան է՛լ ավելի խորացնելու հնարավորությունը։ Մինչ ընտրությունները Լուկաշենկոն հայտարարում էր, թե Կրեմլը ճնշումներ է բանեցնում իր նկատմամբ և ստիպում է զիջել Բելառուսի ինքնիշխանությունը: Իր դեմ սկսված բողոքի ցույցերից հետո, սակայն, նա օգնություն էր խնդրել Պուտինից, այդ թվում՝ կոչ էր արել Ռուսաստանից ոստիկանական ուժեր ուղարկել Բելառուս։
15:17 - 11 սեպտեմբերի, 2020
Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում «հանձնել իշխանությունը» |factor.am|

Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում «հանձնել իշխանությունը» |factor.am|

factor.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում «հանձնել իշխանությունը» և թույլ չի տա, որ այն «ցեխի մեջ թավալվի»։ ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է երկրի նոր գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդին գերատեսչության աշխատակիցներին ներկայացնելիս։ «Ուզում եմ ձեզ տղամարդավարի ասել․․․ Ինձ հաճախ են նախատում, որ «նա իշխանությունը չի տա»։ Ճիշտ են նախատում։ Ժողովուրդն ինձ դրա համար չի ընտրել․․․ Իշխանությունը նրա համար չի տրվում, որ այն վերցնես, նետես ու հանձնես։ 90-ականների կեսերին այն ցեխի մեջ թավալվում էր, ոտքերն էին սրբում նրա վրա։ Ձեզանից շատերը հիշում են այդ շրջանը։ Եվ ես չեմ ուզում, որ Բելառուսը վերադառնա այդ ժամանակներին։ Այդ պատճառով ոչ ոք չի համարձակվի իշխանությունը ցեխը շպրտել, ինչպես իրենք են պահանջում»,- ասել է Լուկաշենկոն։ Նախագահը նաև նշել է, որ դատախազության մարմիններն անբավարար արդյունավետությամբ են գործում մի ժամանակաշրջանի համար, որն ապրում է երկիրը, և պահանջել ավելի ակտիվ աշխատել։ Նա հավելել է, որ Բելառուսում իրադրությունը պետք է նորից անվտանգ դառնա արդեն այս տարի։
13:51 - 10 սեպտեմբերի, 2020
Վաշինգտոնը Մինսկի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ է դիտարկում |azatutyun.am|

Վաշինգտոնը Մինսկի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ է դիտարկում |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Վաշինգտոնը Մինսկի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ է դիտարկում: «Մենք չափազանց մտահոգված ենք բելառուսական բողոքների գլխավոր դեմքերից մեկի` Մարիա Կոլեսնիկովայի ճակատագրով և քննարկում ենք Բելառուսի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն: Բելառուսական ընդդիմության Համակարգող խորհրդի նախագահության անդամներ Մարիա Կոլեսնիկովան և Մաքսիմ Զնակը ձերբակալվել են «իշխանությունը զավթելու» գործով: Ընդդիմադիրների շտաբում և բնակարաններում խուզարկություններ են իրականացվում: Բելառուսի դատախազությունը հարուցել էր այս գործը ընդդիմության Համակարգող խորհրդի դեմ և դրա շրջանակում արդեն հարցաքննել էր նախագահության անդամներին, բայց՝ վկաների կարգավիճակում:
10:18 - 10 սեպտեմբերի, 2020
Բելառուսի ընդդիմադիր գործիչներին բռնի ուժով արտաքսել են երկրից. Ուկրաինայի ՆԳՆ
 |shantnews.am|

Բելառուսի ընդդիմադիր գործիչներին բռնի ուժով արտաքսել են երկրից. Ուկրաինայի ՆԳՆ |shantnews.am|

shantnews.am: Բելառուսցի ընդդիմադիր գործիչներ Անտոն Ռոդնենկովի և Իվան Կրավցովի ելքը Բելառուսից եղել է բռնի արտաքսում։ Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն։ «Իմ կողմից ավելացնում եմ՝ դա չի եղել կամավոր մեկնում։ Դա եղել է սեփական երկրից բռնի արտաքսում։ Մարիա Կոլեսնիկովային չի հաջողվել արտաքսել Բելառուսից, որովհետև այդ խիզախ կինը միջոցներ է ձեռնարկել իրեն սահմանից այն կողմ անցկացնելու քայլերի դեմ։ Նա մնացել է Բելառուսի Հանրապետության տարածքում․․․ Նրա կյանքի և առողջության ողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Ալեքսանդր Լուկաշենկոն»,- գրել է փոխնախարարը Facebook-ի իր էջում։ Интерфакс-Украина լրատվամիջոցը հաղորդում է, որ Կոլեսնիկովան չի հատել Ուկրաինայի հետ սահմանը, քանի որ բռնի արտաքսման ժամանակ պատռել է իր անձնագիրը, ուստի ուկրաինացի սահմանապահները նրան չեն թողել Ուկրաինայի տարածք։ Միևնույն ժամանակ Բելառուսի Պետական սահմանային կոմիտեն հայտարարել է, որ Ռոդնենկովին և Կրավցովին ձերբակալել են Ուկրաինայի տարածքում։ Ուկրաինական սահմանապահները ընդդիմադիր գործիչների ձերբակալության մասին ոչինչ չեն հաղորդում։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 7-ին տեղեկություններ էին տարածվե, որ Միսնկի կենտրոնում առևանգել են Համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովային։ Նրա հետ միասին անհետացել էին նաև Կրավցովը և Ռոդնենկովը։
14:16 - 08 սեպտեմբերի, 2020
Մարիա Կոլեսնիկովան ձերբակալվել է պետական սահմանին. БелТА
 |armtimes.com|

Մարիա Կոլեսնիկովան ձերբակալվել է պետական սահմանին. БелТА |armtimes.com|

armtimes.com: Բելառուսական ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովան ձերբակալվել է երկրի պետական սահմանին: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնում է БелТА բելառուսական պետական գործակալությունը: Նշվում է, որ Կոլեսնիկովան գիշերը փորձել է ապօրինի հատել սահմանը՝ լքելով երկրի տարածքը: Նրա գործընկերները՝ Համակարգող խորհրդի անդամներ Անտոն Ռռոդնենկովն ու Իվան Կրիվցովը հաջողությամբ հատել են սահմանը, փախել են երկրից եւ այս պահին գտնվում են Ուկրաինայում: Հիշեցնենք, նրանք եւս երեկվանից անհետ կորել էին եւ գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկային: Ավելի վաղ Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտարարել էր, որ Մարիա Կոլեսնիկովան մեկնել է երկրից: Հավաստում էին, որ նա, Ռոդնենկովի եւ Կրավցովի հետ միասին հատել է բելառուսական պետական սահմանը «Ալեքսանդրովկա» հատվածում՝ ժամը 04:00-ին: Թե ինչու էին Բելառուսում իշխանության զավթման համակարգող խորհրդի անդամները՝ ըստ պետական լրատվամիջոցների, առանց զգուշացման եւ հայտարարությունների փորձում հատել սահմանը ցույցերի ամենաթեժ ընթացքում, դեռեւս անհայտ է, ընդդիմադիր կողմից էլ մեկնաբանություններ առայժմ չեն հնչում:
10:13 - 08 սեպտեմբերի, 2020
ԵՄ-ն Բելառուսին կոչ է արել ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին
 |tert.am|

ԵՄ-ն Բելառուսին կոչ է արել ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին |tert.am|

tert.am: Եվրամիությունը վճռականորեն դատապարտում է Բելառուսում քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները և սպասում է բոլոր ձերբակալվածների անհապաղ ազատ արձակմանը, ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, գրում է ria.ru-ն։ «Մենք վճռականորեն դատապարտում ենք Բելառուսում քաղաքական դրդապատճառներով նախագահական ընտրարշավի սկզբից շարունակվող անհիմն և անբացատրելի ձերբակալություններն ու կալանավորումները»,- ասված է Բորելի հայտարարության մեջ։ «ԵՄ-ն Բելառուսի իշխանություններից ակնկալում է բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը»,- ընդգծել է Բորելը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի այն անձանց դեմ, որոնք պատասխանատու են «բռնության, ճնշումների և ընտրությունների արդյունքների կեղծման համար»։ Երկուշաբթի բելառուսական ընդդիմության համակարգող խորհուրդը հայտնել էր խորհրդի երեք ներկայացուցիչների անհետացման մասին: Խոսքը նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովայի, գործադիր քարտուղար Իվան Կրավցովի և մամուլի քարտուղար Անտոն Ռոդնենկովի մասին է: Շարունակությունը՝ tert.am-ում։
09:47 - 08 սեպտեմբերի, 2020
Առևանգվել է Բելառուսի ընդդիմության առաջնորդներից Կոլեսնիկովան. ԶԼՄ-ներ |azatutyun.am|

Առևանգվել է Բելառուսի ընդդիմության առաջնորդներից Կոլեսնիկովան. ԶԼՄ-ներ |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովան այսօր առավոտյան Մինսկի կենտրոնում առևանգվել է անհայտ անձանց կողմից, այս մասին հայտնում են բելառուսական անկախ լրատվական աղբյուրները։ Նրա հեռախոսը անհասանելի է, իշխանությունները նույնպես չեն մեկնաբանում տեղի ունեցածը։ Միջադեպի ականատեսները պատմել են, որ նրան մտցրել են միկրոավտոբուսի մեջ, որի վրա գրված էր «Կապ» և տարել անհայտ ուղղությամբ: Բելառուսում չորրորդ շաբաթն անընդմեջ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը չեն մարում։ Նախօրեին շուրջ հարյուր հազար մարդ մայրաքաղաք Մինսկում կրկին բողոքի երթ է իրականացրել, որը հերթական անգամ ուղեկցվել է զանգվածային ձերբակալություններով, ոստիկանները կրկին արցունքաբեր գազ են կիրառել ցույցի մասնակիցների հանդեպ:
14:06 - 07 սեպտեմբերի, 2020
Լուկաշենկոյի նստավայրի մոտ անհայտ նյութ են ցողել, ինչից հետո ցուցարարները նահանջել են |tert.am|

Լուկաշենկոյի նստավայրի մոտ անհայտ նյութ են ցողել, ինչից հետո ցուցարարները նահանջել են |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի մոտ հավաքված մարդկանց շրջանում անհայտ տեսակի նյութ են շաղ տվել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը դեպքի վայրից, միջադեպը տեղի է ունեցել, երբ ցուցարարներից ոմանք բավականին շատ են մոտեցել ոստիկանների կազմած շղթային և սկսել են գրառումներ անել ուժայինների վահանների վրա: Նշվում է, որ նյութի ցողումից հետո ակցիայի մասնակիցների աչքերը արցունքակալել են, շնչելը բարդացել է, ինչպես նաև`այրոցի զգացում է առաջացել կոկորդում: Կատարվածից հետո բազմահազարանոց ցույցի մասնակիցներից ոմանք նահանջել են արգելապատնեշից, մարդկանց մի մասը հակառակ ուղղությամբ հեռացել է: Բախումներ ուժայինների և ցուցարարների միջև տեղի չեն ունեցել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մինսկում Լուկաշենկոյի նստավայրի մոտ զրահափոխադրիչ մեքենաներ են տեղակայվել, ՕՄՕՆ-ականներն էլ շրջափակել էին նստավայրի մուտքը:
09:10 - 07 սեպտեմբերի, 2020
Մինսկում ոստիկանությունը ցուցարարների դեմ ուժ է կիրառել․ տասնյակ բերման ենթարկվածներ կան |azatutyun.am|

Մինսկում ոստիկանությունը ցուցարարների դեմ ուժ է կիրառել․ տասնյակ բերման ենթարկվածներ կան |azatutyun.am|

azatutyun.am: Մինսկում, չնայած իրավապահների հարուցած խոչընդոտներին, ցուցարարների խմբերին հաջողվել է միավորվել և միասնական երթով շարժվել դեպի երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայր, սակայն անվտանգության ուժերը փակել են նրանց ճանապարհը։ Մայրաքաղաքում և մյուս խոշոր քաղաքներում ոստիկանությունը ցուցարարների դեմ կոշտ միջոցների է դիմել, տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել։ Իրավապաշտպան «Весна» կազմակերպության տվյալներով` ավելի քան հարյուր ցուցարար բերման է ենթարկվել, կազմակերպության կայքում տեղադրված ցանկը անընդհատ ավելանում է։ Բերման ենթարկվածներ կան նաև Վիտեբսկ, Գրոդնո, Բրեստ և այլ քաղաքներում։ Բերման ենթարկվածերի թվում են ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Օլգա Պավլովան, «Ազատություն» Ռ/Կ-ի լրագրող Արտյոմ Սիզինցովը։ Կիրակի օրվա ցույցն անցկացվում է «մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար» կարգախոսով։ «Չնայած անձրևին և իշխանությունների բռնաճնշումներին, ավելի շատ մարդ է դուրս եկել փողոցներ, քան անցած կիրակի։ Համոզված եմ, որ բողոքի ակցիաները կշարունակվեն մինչև հաղթանակ»,- «Ազատություն» Ռ/Կ-ի բելառուսական ծառայությանը ասել է ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովան։
21:19 - 06 սեպտեմբերի, 2020
Տիխանովսկայայի աջակից Օլգա Կովալկովան հայտնել է, որ Բելառուսի իշխանություններն իրեն դուրս են բերել երկրից |tert.am|

Տիխանովսկայայի աջակից Օլգա Կովալկովան հայտնել է, որ Բելառուսի իշխանություններն իրեն դուրս են բերել երկրից |tert.am|

tert.am: Բելառուսական ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Օլգա Կովալկովան հայտարարել է, որ շաբաթ իրեն նույն կերպ դուրս են բերել երկրից, ինչպես և նախագահական ընտրությունների թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային: «Այսօր ինձ դուրս են բերել Բելառուսից, ինչպես Սվետլանա Տիանովսկայային: Սա վատ սովորությունն է դառնում իշխանությունների համար՝ բելառուս քաղաքացիներին դուրս անել կամ չթողնել մեր երկիր», -INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ ասել է Կովալկովան մամլո ասուլիսի ժամանակ: «Իշխանությունները չեն կարող դուրս անել երկրից ողջ ժողովրդին: Ուրիշ ժողովուրդ այս երկիրը չունի և չի ունենա»,- ասել է ընդդիմադիր գործիչը՝ հայտնելով շուտով վերադառնալու մտադրության մասին: Վերջին շաբաթներին իր հետ բանտում տեղի ունեցածը Կովալկովան անվանել է կտտանքներ: Նրա խոսքով՝ իրեն սպառնացել են: «Բանտում ես վատացել էի, խնդրեցի շտապ օգնություն կանչել, սակայն դրա փոխարեն եկան մարդիկ, որոնք հայտարարեցին, որ կամ ինձ դուրս կհանեն երկրից, կամ ես երկար կմնամ բանտում»,- հավելել է Տիխանովկայայի աջակիցը:  Ավելի վաղ հայտնի էր դարձեկ, որ Կովալկովան հեռացել է երկրից և գտնվում է Վարշավայում: 
21:42 - 05 սեպտեմբերի, 2020
Մինսկում անցկացվում է կանանց բողոքի երթը |tert.am|

Մինսկում անցկացվում է կանանց բողոքի երթը |tert.am|

tert.am: Մինսկում սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներով երթ են անցկացնում կանայք՝ ընդդիմադիրների հիմնական հավաքատեղիներից մեկը դարձած Կոմարով շուկայից շարժվելով դեպի Անկախության հրապարակ: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, երթին մասնակցում է մոտ 2-3 հազար մարդ: Սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներից բացի` երթի մասնակիցները տանում են նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Լիտվայի, Ուկրաինայի և մի քանի այլ երկրների դրոշներ: Նկատվել են նաև Եվրամիության երկու դրոշներ, սակայն շարասյան անդամները խնդրել են վերացնել դրանք: Ընդդիմության առաջնորդները կոչ են արել երթի մասնակիցներին ակցիային գալ տարբեր երկրների դրոշներով, որպեսզի ցույց տան բռնության խնդիրը ողջ աշխարհին: Նշվում է, որ ոստիկանական մեքենան արգելափակել է Անկախության պողոտայի մի մասը, որով անցնում են երթի մասնակիցները:  
18:56 - 05 սեպտեմբերի, 2020