ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

ԵԱՏՄ տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է. Միշուստին |tert.am|

ԵԱՏՄ տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է. Միշուստին |tert.am|

tert.am: Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունը համատեղ ջանքերի շնորհիվ աստիճանաբար վերականգնվում է կորոնավիրուսի համավարակի ֆոնին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ երկրների միջկառավարական խորհրդի նիստում: «Համավարակի ժամանակաշրջանը ցույց տվեց, որ մեր միությունն ունակ է օպերատիվ և ճկուն կերպով հարմարվել տարատեսակ մարտահրավերներին և փոփոխություններին: Համատեղ ջանքերի շնորհիվ ԵԱՏՄ տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է: Մակրոտնտեսական ցուցանիշներն, ընդհանուր առմամբ, վատը չեն: Առաջին կիսամյակի արդյունքներով գյուղատնտեսական արտադրանքի թողարկումն ավելացել է 0,6 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ 4,4 տոկոսով, վերամշակող արդյունաբերությանը՝ 6,5 տոկոսով»,- ասել է ՌԴ վարչապետը:  
10:07 - 20 օգոստոսի, 2021
Պուտինը Մակրոնին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի մասին |armenpress.am|

Պուտինը Մակրոնին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը: Էմանուել Մակրոնի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է 2020 թ.նոյեմբերի 9-ին եւ 2021թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի մասին: Արձանագրվել է, որ իրավիճակը տարածաշրջանում, ընդհանուր առմամբ կայուն է, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և բնակչության հումանիտար կարիքների ապահովման ուղղությամբ: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտների շուրջ, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հետագա համատեղ աշխատանքի փոխադարձ տրամադրվածությունը:
21:26 - 19 օգոստոսի, 2021
Երկարատև լուծումը սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման մասին բանակցությունների մեկնարկն է. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովա |tert.am|

Երկարատև լուծումը սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման մասին բանակցությունների մեկնարկն է. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովա |tert.am|

tert.am: «Անդրկովկասում տիրող իրավիճակը գտնվում է ռուսական կողմի մշտական ուշադրության կենտրոնում, և իհարկե առաջնահերթություն է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և այս տավա հունվարի 11-ի համատեղ հայտարարությունների իրականացումը: Բարձր մակարդակով շփումները Բաքվի և Երևանի հետ իրականացվում են կանոնավոր կերպով»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով, որ ամռանը Մոսկվայում ՌԴ նախագահը հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ:«Անդադար աշխատանքներ են տարվում ներքին քաղաքական, պաշտպանական և սահմանային հարցերով գերատեսչությունների հետ: Երկկողմ, եռակողմ ձևաչափերը քննարկվում են կողմերի հետ և որոշումներ են կայացվում՝ ելնելով հանդիպումների առավել արդյունավետությունից»,- ասել է Զախարովան՝ ելույթ ունենալով ճեպազրույցի ժամանակ:«Ռուսաստանը կողմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համալիր կարգավորմանը: Կոչ ենք անում երկու կողմին հնարավորինս շուտ վերացնել առկա խոչընդոտները հումանիտար դաշտում, փոխանակել ռազմագերիներին՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով և ականապատման քարտեզներով: Ելնում ենք նրանից, որ երկարատև լուծումը սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման մասին բանակցությունների մեկնարկն է: Պատրաստ ենք համապատասխան խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին»,- հավելել է դիվանագետը:   Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 
18:33 - 19 օգոստոսի, 2021
ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարները քննարկել են պատվաստանյութի նոր խմբաքանակներ Հայաստանին տրամադրելու հնարավորությունները

ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարները քննարկել են պատվաստանյութի նոր խմբաքանակներ Հայաստանին տրամադրելու հնարավորությունները

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հեռախոսազրույց են ունեցել։  Միխայիլ Մուրաշկոն շնորհավորել է Անահիտ Ավանեսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ, մաղթել արդյունավետ գործունեություն՝ ուղղված Հայաստանի բնակչության առողջության պահպանմանն ու բարելավմանը: Ռուս գործընկերն ընդգծել է, որ առողջապահական ոլորտի բազմաթիվ առանցքային հարցերում Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները համընկնում են, ինչը երկկողմ հարաբերությունների զարգացման համար կարող է հիանալի հենասյուն ծառայել:  Զրույցի ընթացքում ՀՀ և ՌԴ  առողջապահության նախարարներն անդրադարձել են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի ընթացիկ իրավիճակին։  Անահիտ Ավանեսյանը նշել է, որ Հայաստանում հաջողությամբ կիրառվում է ռուսական արտադրության «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութը։ Կողմերը քննարկել են նոր խմբաքանակներ Հայաստանին տրամադրելու հնարավորությունները։ Հեռախոսազրույցի ժամանակ առանձնահատուկ շեշտվել է ամեն տարի անցկացվող հայ-ռուսական առողջապահական համաժողովների կարևորությունը։ «Ավանդույթ դարձած այս միջոցառումը մեծ ներդրում ունի առողջապահության և բժշկագիտության ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների խորացման գործում»,- ասել է նախարար Ավանեսյանը։  Միխայիլ Մուրաշկոն վերահաստատել է այս տարի համաժողովը Մոսկվայում կազմակերպելու իր պատրաստակամությունը։  Նախարարները պայմանավորվել են աշխատանքային կարգով քննարկել առաջիկա համաժողովի օրակարգը` երկուստեք հույս հայտնելով, որ համավարակի հետ կապված մարտահրավերները չեն խոչընդոտի երկու երկրի առողջապահության բնագավառի ներկայացուցիչների հանդիպմանը և հանրային առողջության բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանը։
11:00 - 19 օգոստոսի, 2021
Ռուս խաղաղապահները խմելու ջրով ավելի քան 200 ընտանիքի են ապահովել Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ |tert.am|

Ռուս խաղաղապահները խմելու ջրով ավելի քան 200 ընտանիքի են ապահովել Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները Ստեփանակերտ քաղաքում և Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններում ավելի քան 200 ընտանիքի ապահովել են խմելու ջրով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:Հաղորդվում է, որ վերջին երկու օրում խաղաղապահ զորակազմի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները շուրջ 15 տոննա խմելու ջուր են մաստակարարել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին:Մինչև ջրային կայանում վերանորոգման և վերականգնողական աշխատանքների և Լեռնային Ղարաբաղի շրջաններում և քաղաքներում խողովակաշարի կառուցման ավարտը խաղաղապահներն ամեն օր կապահովեն տեղի բնակիչներին ջրով:«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը Ստեփանակերտ քաղաքի ինքնակառավարման մարմնի դիմումով պայմանավորված որոշում է կայացրել խմելու ջրով ապահովել տեղի բնակչությանը: Կազմվել է ամենօրյա ջրամատակարարման գրաֆիկը: Այսօրվա դրությամբ՝ մոտ 10 տոննա խմելու ջուր է հատկացվել տեղի բնակչությանը»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Վլադիսլավ Դեմկինը:Խաղաղապահներն ապահովում են նաև անվտանգությունը Մարտունիի շրջանում արտեզյան հորերից ջրամատակարարման խողովակաշարի տեղակայման աշխատանքների ժամանակ, որով ջուր է հասցվելու Թաղավարդ և Կարմիր շուկա բնակավայերի բնակիչներին:
10:41 - 19 օգոստոսի, 2021
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկել են տարածաշրջանում հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները |armenpress.am|

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկել են տարածաշրջանում հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը վերսկսել են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կայքը: «Օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած նիստում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները: Քննարկել են նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող հետագա աշխատանքների ընթացքը»,- նշվում է ՌԴ կառավարության կայքում:
21:22 - 17 օգոստոսի, 2021
ԵԽ-ում հայտարարել են Աֆղանստանում «քաղաքական վակուումը լցնելու» Ռուսաստանի պլանների մասին |armenpress.am|

ԵԽ-ում հայտարարել են Աֆղանստանում «քաղաքական վակուումը լցնելու» Ռուսաստանի պլանների մասին |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ-ին կոչ են արել նոր ռազմավարություն մշակել Աֆղանստանի շուրջ, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը եւ Չինաստանը «կարող են լցնել քաղաքական վակուումը»: Այդ մասին ասվում Է մի խումբ եվրոպացի խորհրդարանականների հայտարարության մեջ: Օգոստոսի 17-ին կանցկացվի Եվրամիության ԱԳ նախարարությունների ղեկավարների տեսախորհրդաժողովը Աֆղանստանում ստեղծված իրադրության շուրջ, որտեղ նախարարները կփորձեն միասնական դիրքորոշում մշակել այս երկրում կտրուկ Էսկալացիայի ֆոնին: «Անհրաժեշտ Է, որպեսզի ԵՄ-ն նոր ռազմավարություն մշակի Աֆղանստանի եւ տարածաշրջանի վերաբերյալ՝ հաշվի առնելով նոր հանգամանքները, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը եւ Չինաստանը արագորեն կփորձեն լցնել քաղաքական վակուումը»,-նշվում Է փաստաթղթում: Մասնավորապես, պատգամավորները կարծում են, որ Պակիստանը, Իրանը եւ Հնդկաստանը «պետք Է կառուցողական դեր խաղան Աֆղանստանում»,-հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
11:26 - 17 օգոստոսի, 2021