Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է Ռուսաստանի ՊՆ-ի՝ Փառուխից զորքերը դուրս բերելու վերաբերյալ հայտարարությանը

Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է Ռուսաստանի ՊՆ-ի՝ Փառուխից զորքերը դուրս բերելու վերաբերյալ հայտարարությանը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը արձագանքել է ՌԴ ՊՆ-ի՝ Փառուխից զորքերը դուրս բերելու վերաբերյալ հայտարարությանը՝ հերքելով դրանք և նշելով, թե «ցավում է, որ կետերը, որոնք արտացոլված են ՌԴ ՊՆ-ի՝ մարտի 27-ի հայտարարության մեջ, չեն համապատասխանում իրականությանը»։ Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ «բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմն իր ստորաբաժանումները դուրս է բերել Փառուխ բնակավայրի տարածքից»։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նշում է, թե «ադրբեջանական բանակի դիրքերը՝ Փառուխ գյուղում և դրան հարակից լեռնային շրջաններում, չեն փոխվել։ Այդ դիրքերից ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դուրսբերման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է նաև ՌԴ ՊՆ հայտարարությունը այն մասին, որ հրադադարը խախտել է Ադրբեջանը՝ ընդգծելով, որ «ադրբեջանցի զինծառայողների շրջանում կորուստների մասին չի հաղորդվում»։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ ասվում է նաև, որ ««Լեռնային Ղարաբաղ» տերմինի գործածումը ՌԴ ՊՆ-ի՝ մարտի 26-ի և 27-ի հայտարարությունների մեջ անհարգալից վերաբերմունք է Ադրբեջանի՝ միջազգային հանրության, այդ թվում՝ ՌԴ կողմից ճանաչված և ընդունված տարածքային ամբողջականության նկատմամբ»։  Հայտարարությունում նշվում է․ «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը հիշեցնում ենք, որ 2022 թվականի փետրվարի 22-ին երկու երկրների նախագահների կողմից ստորագրված «Դաշնային համագործակցության մասին» հռչակագրի առաջին կետում ասվում է, որ «Ռուսաստանի Դաշնությանը և Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունները հիմնված են տարածքային ամբողջականության և պետական սահմանների անձեռնմխելիության հանդեպ փոխադարձ հարգանքի, ինչպես նաև միմյանց ներքին գործերին չմիջամտելու, իրավահավասարության ու փոխշահավետության, վեճերի խաղաղ կարգավորման և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում էին բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: ՌԴ ՊՆ-ն երեկ հայտարարել էր, որ «Bayraktar-TB2» տիպի ԱԹՍ-ից չորս հարված է հասցվել ԼՂ զինված կազմավորումների ստորաբաժանումներին Փառուխ բնակավայրի տարածքում։ Ներկայում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու եւ զորքերը իրենց նախնական դիրքերը վերադարձնելու համար։ Ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերելու կոչ է ուղարկվել»։ Ադրբեջանի ՊՆ պնդմամբ ՌԴ ՊՆ հայտարարությունը «միակողմանի» է։
23:03 - 27 մարտի, 2022
Ադրբեջանական կողմն իր ստորաբաժանումները դուրս է բերել Փառուխ բնակավայրի տարածքից․ ՌԴ ՊՆ

Ադրբեջանական կողմն իր ստորաբաժանումները դուրս է բերել Փառուխ բնակավայրի տարածքից․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմն իր ստորաբաժանումները դուրս է բերել Փառուխ բնակավայրի տարածքից։ «Ասկերանի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել. փոխհրաձգության արդյունքում յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու անձ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը»,- ասվում է Ռուսական խաղաղապահ զորախմբի այսօրվա տեղեկագրում։ Հավելենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն վերոնշյալ հայտարարությունից ժամեր անց արձագանքել է՝ նշելով, թե «ադրբեջանական բանակի դիրքերը՝ Փառուխ գյուղում և դրան հարակից լեռնային շրջաններում, չեն փոխվել»։ Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում էին բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: ՌԴ ՊՆ-ն երեկ հայտարարել էր, որ «Bayraktar-TB2» տիպի ԱԹՍ-ից չորս հարված է հասցվել ԼՂ զինված կազմավորումների ստորաբաժանումներին Փառուխ բնակավայրի տարածքում։ Ներկայում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու եւ զորքերը իրենց նախնական դիրքերը վերադարձնելու համար։ Ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերելու կոչ է ուղարկվել»։ Ադրբեջանի ՊՆ պնդմամբ ՌԴ ՊՆ հայտարարությունը «միակողմանի» է։
20:36 - 27 մարտի, 2022
Շահարկումները, թե Ադրբեջանի ագրեսիան իբրև Արցախի հետ պայմանավորվածության արդյունք է, նպատակ ունի պառակտել մեզ․ Արայիկ Հարությունյանը ԱԽ նիստ է հրավիրել

Շահարկումները, թե Ադրբեջանի ագրեսիան իբրև Արցախի հետ պայմանավորվածության արդյունք է, նպատակ ունի պառակտել մեզ․ Արայիկ Հարությունյանը ԱԽ նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի ընդլայնված հերթական նիստը: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:Ողջունելով ներկաներին՝ երկրի ղեկավարը ասել է.«Անվտանգության խորհրդի նախորդ նիստի ժամանակ կայացրել ենք որոշումներ, այդ թվում՝ կոչով և խնդրանքով դիմելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ջանքեր գործադրելու Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով հակառակորդի ելման դիրքեր վերադառնալու և խաղաղություն ապահովելու համար: Այս առումով շատ ողջունելի է մարտի 26-ին ՌԴ ՊՆ և ԱԳՆ արձագանքը:Շատ կարևոր էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների անդրադարձը, ինչպես նաև ՀՀ մեր գործընկերների ակտիվ աշխատանքը: Ինչպես գիտեք, իրավիճակի կայունացման նպատակով տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հեռախոսային քննարկումները, որոնց հետևել է ՌԴ-ի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցը: Այսինքն, շահագրգիռ ու պատասխանատու երկրները, գնահատելով իրավիճակը, իրենց միջնորդական առաքելությունն են կատարել»,- ասել է նախագահ Հարությունյանը:Անդրադառնալով հանրային և քաղաքական որոշ շրջանակների այն շահարկումներին, թե իբրև ադրբեջանական կողմի վերջին օրերին ծավալած ագրեսիան Արցախի իշխանությունների հետ որոշակի պայմանավորվածությունների արդյունք է՝ նախագահն այն որակել է սադրիչ և պառակտող:«Մեր պայմանավորվածությունը մեկն է՝ եռակողմ հայտարարության կետերի կատարումը, որևէ այլ պայմանավորվածություն չի կարող լինել: Ուստի, նման սադրիչ հայտարարությունները նպատակ ունեն շեղել մեզ իրական խնդիրներից, միասնականությունից և պառակտել հանրությանը:Ոչ միայն որևէ պայմանավորվածություն չի կարող լինել, այլև ոչ մի որոշում չի կայացվելու առանց Անվտանգության խորհրդի կազմի կամ ընդլայնված կազմի հետ քննարկելու»,- ասել է Նախագահը:Այնուհետև երկրում առկա ռազմաքաղաքական վերջին իրադարձությունների վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Նիստում կրկին հստակեցվել են ստեղծված իրավիճակում համարժեք քայլերի ձեռնարկման հետ կապված հարցեր: Նախագահ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ:  
17:10 - 27 մարտի, 2022
«Ազերիգազ»-ի հայտարարությունը՝ Արցախում գազամատակարարման վերականգնման մասին, կեղծ ու սադրիչ ապատեղեկատվություն է.  «Արցախգազ»

«Ազերիգազ»-ի հայտարարությունը՝ Արցախում գազամատակարարման վերականգնման մասին, կեղծ ու սադրիչ ապատեղեկատվություն է. «Արցախգազ»

Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-ը վերացրել է Արցախի գազաբաշխիչ գծի վրա տեղի ունեցած վթարի հետևանքները, և մարտի 29-ից Արցախում գազամատակարարումը կվերականգնվի։ «Արցախգազ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերոնշյալ հայտարարությունը կեղծ ու սադրիչ բնույթի ապատեղեկատվություն է, որը հետապնդում է ստեղծված բարդ իրավիճակից օգտվելու և արցախահայությանն ու միջազգային հանրությանը տեղեկատվական դաշտում ապակողմնորոշելու նենգ նպատակ։  Բնական գազը մուտք է գործում Արցախի Հանրապետության տարածք միայն մեկ գազատարի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքից, իսկ գազամատակարարող ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է (հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն): Նշված գազատարից բնական գազի ընդունումն ու բաշխումն իր բաժանորդներին իրականացնում է «Արցախգազ» ՓԲ ընկերությունը։ Ուստի, հաղորդագրության մեջ նշված ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը կամ դրա դուստր ընկերություն «Ազերիգազ»-ը որևէ առնչություն չեն կարող ունենալ Արցախի Հանրապետության գազամատակարարման գործընթացի հետ։ Դա պարզապես տեխնիկական ու աշխարհագրական առումով էլ բացառվում է: Նշված հաղորդագրությունը ևս մեկ անգամ փաստում է, որ մարտի 8-ին գազատարը Շուշիի հատվածում պայթեցնելուց և օրեր շարունակ դրա վերանորոգմանը խոչընդոտելուց հետո ադրբեջանական կողմը դիտավորյալ փական է տեղադրել գազատարի վրա՝ եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնելով Արցախի բնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու հանցավոր գործին։  
15:26 - 27 մարտի, 2022
Խաղաղապահ զորակազմը պետք է ունենա Արցախի բնակչության անվտանգությունն  ապահովելու բոլոր լծակները. Արտակ Բեգլարյան

Խաղաղապահ զորակազմը պետք է ունենա Արցախի բնակչության անվտանգությունն ապահովելու բոլոր լծակները. Արտակ Բեգլարյան

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի հայտարարությունէ տարածել օրերս Արցախում ծավալված իրադարձությունների վերաբերյալ․ «Երեկ նամակ գրելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախի անվտանգության խորհուրդը, նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, նպատակ ուներ նրա ուշադրությունը հրավիրելու Փառուխ գյուղի ու Քարագլուխ բարձունքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի վրա, քանի որ այդ տարածքը ամբողջովին գտնվում է ՌԴ խաղաղապահների պատասխանատվության տիրույթում: Մենք ակնկալիք ենք հայտնել, որ ՌԴ ջանքերի շնորհիվ կվերացվեն այդ ագրեսիայի հետևանքները և ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն ելման դիրքեր: Այդ առումով ողջունելի է ՌԴ պաշտպանության նախարարության երեկվա հստակ հայտարարությունը: Նամակում խնդրում ենք նաև ավելացնել խաղաղապահ զորակազմի մարդկային ու տեխնիկական ներկայությունն Արցախում, որը կօգնի ավելի արդյունավետորեն իրականացնել խաղաղապահ առաքելություն շուրջ 500 կմ շփման գծի երկայնքով: Պետք է քննարկել նաև խաղաղապահ զորակազմի գործառույթների ու մեխանիզմների ընդլայնման հնարավորությունները, որպեսզի նրանք ունենան բոլոր անհրաժեշտ լծակները (այդ թվում՝ ռազմական) արդյունավետորեն երաշխավորելու Արցախի բնակչության անվտանգությունը»:
12:21 - 27 մարտի, 2022
Իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ. Արայիկ Հարությունյան

Իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ. Արայիկ Հարությունյան

Նախագահ Հարությունյանը Ազգային ժողովում ներկայացրել երկրի ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները։ Այս մասին հայտնում են ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում հանդիպել է պատգամավորների հետ և ներկայացրել երկրի ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները: Երկրի ղեկավարը նշել է, որ բոլոր մակարդակներում իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական, հումանիտար և հոգեբանական ագրեսիվ գործողությունները դադարեցնելու և Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը նաև պատասխանել է խորհրդարանականների հարցերին՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակի հաղթահարման գործում շատ կարևոր է միասնական և միահամուռ աշխատանքը:  
12:00 - 27 մարտի, 2022
Զոհրաբ Մնացականյանը խիստ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ին և ԵՄ-ին՝ Արցախի հարցում երկկողմամետության համար
 |civilnet.am|

Զոհրաբ Մնացականյանը խիստ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ին և ԵՄ-ին՝ Արցախի հարցում երկկողմամետության համար |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերում քննադատական գրառումներ է արել ՄԱԿ-ի և Եվրամիության պաշտոնյաների հասցեին։ «Երեկ և այսօր զգալի էսկալացիա է եղել Լեռնային Ղարաբաղի արևելքում. Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով հրազեն և անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Բայրաքթար». 3 զոհ և 14 վիրավոր կա Արցախում»,- գրել է նա։ «Ավելի քան երկու շաբաթ Արցախը առանց գազի է ցրտաշունչ եղանակին։ Պայմանները մոտ են հումանիտար աղետին։ Ադրբեջանը միտումնավոր հետաձգում է Արցախը սնուցող՝ իր վերահսկողության տակ գտնվող գազատարի վերանորոգումը։ Աշխարհը աներևեկայելի կույր է։ Սրանում ոչ մի նոր բան չկա»,- գրել է Մնացականյանը և շարունակել, որ այս վերջին իրադարձությունները վկայում են Արցախի ժողովրդին սպառնացող շարունակական գոյութենական վտանգի մասին։ «Նրանց պայքարը միշտ եղել է իրենց հողում գոյատևման և անվտանգության համար: Արցախը Ադրբեջանի իրավազորության ներքո կնշանակի Լեռնային Ղարաբաղ առանց հայերի։ Բաքուն երբեք չի թաքցրել իր այդ նպատակը»։ «Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի գրասենյակը Ադրբեջանում և Վլադանկա Անդրեևան [ՄԱԿ-ի ներկայացուցիչը Ադրբեջանում – ՍիվիլՆեթ] իրեն հյուրընկալածների հետ խնջույք է անում Շուշիում, երբ բլուրից մի քանի կիլոմետր ներքև Ստեփանակերտում հայերը ծանր վիճակում են։ Պատգամը տպավորիչ է՝ ՄԱԿ-ի աշխատակիցները տոնում են մարդասիրական ահաբեկչությունը և էթնիկ զտումները: Սրտխառնիչ է»։ «Իսկ ՄԱԿ-ի խոսնակը լուսավորում է աշխարհին և [ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար] Անտոնիո Գուտերեշին՝ կոչ անելով «կողմերին զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել իրավիճակը… Լո՞ւրջ։ Կոնկրետ ո՞ր կողմերին է հորդորում: Հորդորում են Լեռնային Ղարաբաղի հայերին, որ իրենք իրենց հումանիտար աղետ չպատճառե՞ն։ Որ իրենք իրենց դեմ կրակ չբացեն ու դրոններ չօգտագործե՞ն։ Այդպիսի պահերին է, որ լռությունն ավելի արժեքավոր է»։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
10:29 - 27 մարտի, 2022
Ուկրաինայի Անվտանգության և պաշտպանության քարտուղարը ցանկանում է, որ Ղարաբաղում երկրորդ ճակատ բացվի
 |civilnet.am|

Ուկրաինայի Անվտանգության և պաշտպանության քարտուղարը ցանկանում է, որ Ղարաբաղում երկրորդ ճակատ բացվի |civilnet.am|

civilnet.am: Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ այլ երկրների տարածքում, այդ թվում՝ Ղարաբաղում՝ Ռուսաստանի շահերի ոլորտում, լրացուցիչ ճակատների բացումը Ուկրաինային մեծապես կօգնի պայքարել ռուսական հարձակման դեմ։ Այս մասին հաղորդում է ուկրաինական Pravda կայքը։ «Այն բանից հետո, երբ այսօր [մարտի 26] Լեռնային Ղարաբաղը իր տարածքում ռազմական դրություն մտցրեց, կարող եմ ասել՝ այնտեղ իսկապես իրադարձություննե՛ր են տեղի ունենում։ «Բայրաքթարները» ոչ միայն մեր տարածքում են արդուկում օրքերին [ֆանտաստիկ գրականությունում՝ մարդանման կենդանիներ – խմբ․]․ նրանք աշխատել են Լեռնային Ղարաբաղում։ Եվ այնտեղ Հայաստանն այսօր դիմում է Ռուսաստանի Դաշնությանը՝ զորքերով օգնելու համար։ Բայց նրանք այնտեղից զորքերը հանել ու անցյալ շաբաթ ուղարկել են մեր երկիր։ Մենք հետևում էինք շարժվող այդ շարասյուներին: Եվ մենք հասկանում ենք՝ օգնությունը, որը Ռուսաստանի Դաշնությունը խոստացել է Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին, դժվար թե այնտեղ հայտնվի»,- ասել է Դանիլովը։ «Թե ինչպես կավարտվի այս իրավիճակը, դեռ հայտնի չէ։ Բայց եթե Ռուսաստանի Դաշնության համար բացվեն երկրորդ ճակատներ, որը նա արհեստականորեն ստեղծեց սեփական գործողություններով իր կարճ պատմության ընթացքում, ապա դրանք մեզ որակապես շատ կօգնեն»,- հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։ *** Օրեր առաջ Ուկրաինայի Գերագույն ռադան իր Թվիթերի էջում գրառում էր արել, որ իբր Ղարաբաղից ռուսական զորքեր են ուղարկվում Ուկրաինա։ Ավելի ուշ թվիթը հեռացվեց։
10:11 - 27 մարտի, 2022
Ադրբեջանի ՊՆ պնդմամբ՝ ՌԴ ՊՆ հայտարարությունը «միակողմանի» է

Ադրբեջանի ՊՆ պնդմամբ՝ ՌԴ ՊՆ հայտարարությունը «միակողմանի» է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ցավում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 2022 թվականի մարտի 26-ի «միակողմանի հայտարարության համար, որը չի արտացոլում իրականությունը»։ Այս մասին հայտարարություն է տարածել Արդրբեջանի պաշտպանության նախարարությունը։ «Մարտի 25-ին պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Զրույցի ընթացքում ադրբեջանական կողմը հայտարարել է, որ տեղամասերում դիրքերը ճշտվում են։  Սակայն մարտի 26-ի առավոտյան հայկական զինված խմբավորումների անդամները փորձել են դիվերսիա իրականացնել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների վրա։ Միջոցառումների արդյունքում զինված խմբավորումների անդամները ստիպված են եղել հետ քաշվել»,- ասվում է հայտարարության մեջ։ Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է ՝ Ադրբեջանը հավատարիմ է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը և չի խախտել դրա որևէ դրույթ։ «Ցավոք, սույն հայտարարության 4-րդ կետի համաձայն՝ Ադրբեջանի տարածքից հայկական բանակի մնացորդների և անօրինական հայկական զինված խմբավորումների ամբողջական դուրսբերում դեռևս չի իրականացվել։ Ուստի հայտարարության դրույթները խախտում է ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը»,- նշված է հայտարարության մեջ։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունում նշել են՝ «ՌԴ ՊՆ այս հայտարարությունը հակասում է երկկողմ հարաբերությունների էությանը և երկու երկրների միջև 2022 թվականի փետրվարի 22-ին ստորագրված Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրին»։  «Վերոնշյալի կապակցությամբ Ադրբեջանի ՊՆ-ն կոչ է անում ՌԴ ՊՆ-ին ապահովել հայկական բանակի մնացորդների և հայկական զինված խմբավորումների ամբողջական դուրսբերումը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներից՝ համապատասխան եռակողմ հայտարարության դրույթների, եւ խնդրում է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» տերմինը եւ ճիշտ անվանել Ադրբեջանի տարածքները»,- ասված է հաղորդագրության մեջ։
00:00 - 27 մարտի, 2022