Սահման

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Բաքվին և Երևանին կոչ են արել շուտափույթ դադարեցնել կրակը

 |armenpress.am|

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Բաքվին և Երևանին կոչ են արել շուտափույթ դադարեցնել կրակը |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները կողմ են արտահայտվել Բաքվի և Երևանի շուտափույթ հրադադարին, պատրաստվում է Խորհրդի հայտարարությունը «տարրեր մամոլւի համար» ձևաչափով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին  լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Բոլորը միակամ կողմ են արտահայտվել շուտափույթ հրադադարին և իրավիճակի կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Հիմա քննարկվում են «տարրերը մամուլի համար»,փորձագետներն աշխատում են դրա վրա»,- ասել է նա։ Նա հավելել է, որ Մեոսկվան պնդում է, որ մամուլի համար հայտարարության մեջ հղում լինի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարություններին, որոնք երկու երկրների հարաբերությունների կարգավորման հիմք են հանդիսանում։ Նա նաև հավելել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փակ նիստում Ռուսաստանը տեղեկացրել է այն աշխատանքների մասին, որոնք տարվում են ՀԱՊԿ-ի շրջանակներում հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։
23:28 - 14 սեպտեմբերի, 2022
ՊՆ-ի հաղորդագրությունը տեղերում հաստատում են |civilnet.am|

ՊՆ-ի հաղորդագրությունը տեղերում հաստատում են |civilnet.am|

ՊՆ-ի հաղորդագրությունը տեղերում հաստատում են  Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը գրել է, որ 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ ՍիվիլՆեթի Գորիսի թիմը հայտնում է, որ ժամը 22:20-ի դրությամբ իրավիճակը հանգիստ է ինչպես Գորիսի, այնպես էլ Սիսիանի ուղղությամբ, և չեն լսվում հրետակոծությունների ձայներ։ Վարդենիսի համայնքապետի տեղակալ Կարեն Մկրտչյանն էլ հայտնեց, որ այս պահին հանգիստ է ամեն ինչ, նորմալ: Իրավիճակը մոտ մեկուկես-երկու ժամ է, ինչ հանդարտվել է։ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանը ևս հայտնեց, որ նշված ժամանակահատվածում իրավիճակը հանդարտվել է։ Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանն էլ հայտնեց, որ այս պահին իրենց ուղղությամբ կրակոցներ չկան, և իրավիճակը հանգիստ է։
22:57 - 14 սեպտեմբերի, 2022
Ոչ մի թուղթ չեմ ստորագրել, առաջիկա օրերի համար էլ այդպիսի բան նախատեսված չէ․ Նիկոլ Փաշինյան

Ոչ մի թուղթ չեմ ստորագրել, առաջիկա օրերի համար էլ այդպիսի բան նախատեսված չէ․ Նիկոլ Փաշինյան

Իմ այսօրվա ասածը նշանակում է հետևյալը, որ մենք խաղաղության օրակարգ ենք որդեգրել, և դրա իրականացումը միայն մի կողմից չէ կախված՝ դա կախված է մի քանի կողմերից, որոնք դեր ունեն այս պրոցեսում։  Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Հայաստանը պատրաստ է խաղաղության օրակարգով առաջ շարժվել։ Մենք հրապարակային ասել ենք մեր դիրքորոշումները։  Խաղաղության պայմանագրի համար Ադրբեջանը ասել  է կետեր, մենք ասել ենք, որ այդ կետերում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք ամբողջական չեն և լրացրել ենք Ադրբեջանի կողմից ներկայացված օրակարգը, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և սրանից բխող կարգավիճակը»,- նշեց Փաշինյանը։  Նա շեշտեց, որ կառավարությունը այնպիսի  թուղթ չի ստորագրի երբեք, որը ՀՀ տարած քային ամբողջականությունը որևէ ձևով կդնի կասկածի տակ։ Վարչապետի խոսքով այս պահի դրությամբ ոչ մի թուղթ չի  ստորագրվել, այդպիսի բան նախատեսված չի եղել։ «Թղթի նախագիծ չկա էսօր իմ սեղանին դրած, որը պիտի կա՛մ ստորագրվի, կա՛մ չստորագրվի։ Առաջիկա օրերի համար էլ էդպիսի բան նախատեսված չի։ Էսօրվա իմ ասածը՝ Հայաստանի տարածքի հետ կապված, իմաստը էն ա եղել, որ մենք, միջանցքով կլինի, այլ բանով կլինի, չենք պատրաստվում մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա դարձնել։ Բայց մյուս կողմից էլ ես հայտարարել եմ, որ նաև մենք չենք խուսափի պատասխանատվությունից, եթե տեսնենք, որ թեկուզ ոչ երազանքային, բայց այունամենայնիվ կա մի լուծում, որը չի հատում Հայաստանի շահերի կարմիր գծերը, մենք նաև դրա պատասխանատվությունն ենք պատրաստ ստանձնել և գնալ այդ լուծումներին»,- հավելեց Փաշինյանը։ Վերջինս նշեց, որ այսօրվա իր ուղերձը այն մասին է, որ եթե լինի այնպիսի տարբերակ, որով  բանակցությունների արդյունքում հնարավոր լինի գալ մի թղթի, որը մեր երազանքների թուղթը չի, բայց այնուամենայնիվ (այս հատվածում ուղիղ եթերն ընդհատվում է)․․․ «Վերլուծենք, որ դա, այնուամենայնիվ, Հայաստանի շահերին օգուտ է և երկարաժամկետ առումով Հայաստանի համար խաղաղություն և անվտանգություն է ապահովում (այստեղ ևս ուղիղ եթերն ընդհատվում է)․․․ Մեր ժողովուրդը կասի՝ բա սա մեր երազանքների թուղթը չի, ինչի եք ստորագրել։ Մենք կասենք՝ ժողովուրդ ջան, որովհետև մեր երազանքների թուղթը չի, բայց այնուամենայնիվ 1․ սա Հայաստանի համար ապահովում է տևական, առաջիկա 100 տարվա համար խաղաղություն, 2․ սա Հայաստանի համար ապահովում է տևական, առաջիկա 100 տարվա համար անվտանգություն, և էսպես շարունակ։ Եվ հա, պետք է մի քիչ ճկուն լինենք, նենց չի, որ լուծումը պետք է ձեռնտու լինի մենակ մեզ։ 2018-ից էդ եմ ասում, որ լուծումները պետք է ձեռնտու լինեն բոլորին, ու էդ լուծումը կյանք ունենա», - եզրափակեց Փաշինյանը։
22:34 - 14 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է անհապաղ դադարեցնի մահաբեր հարձակումները Հայաստանի տարածքի դեմ․ Freedom House-ը դատապարտել է Բաքվի ագրեսիան |factor.am|

Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է անհապաղ դադարեցնի մահաբեր հարձակումները Հայաստանի տարածքի դեմ․ Freedom House-ը դատապարտել է Բաքվի ագրեսիան |factor.am|

factor.am: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ։ Մասնավորապես, ի պատասխան ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող վայրերին շարունակվող հարվածների, Freedom House-ի նախագահ Մայքլ Ջ. Աբրամովիչը հանդես է եկել հայտարարությամբ: «Ադրբեջանի Զինված ուժերը պետք է անհապաղ դադարեցնեն մահաբեր հարձակումները Հայաստանի տարածքի վրա և հավատարիմ մնան ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից աջակցվող խաղաղ գործընթացին։ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները պետք է ընթանան դիվանագիտական և բանակցային ճանապարհով, այլ ոչ թե հրետանու և անօդաչու թռչող սարքերի հարվածների միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։Աբրամովիչը նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության ու անվտանգության։ «Ինքնիշխան ազգերի վրա ռազմական հարձակումները տեղ չունեն կանոնների վրա հիմնված միջազգային կարգի մեջ, այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը, ժողովրդավարական երկրներին և միջազգային կազմակերպություններին՝ անհապաղ հրադադարի կոչ անելու: Մենք ողջունում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնառությունը՝ քննարկումներ անցկացնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին դիտարկել լրացուցիչ քայլեր՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
22:14 - 14 սեպտեմբերի, 2022
Բայրամով․ «Բաքուն Հայաստանին առաջարկել է մարդասիրական հրադադար հաստատել»
 |azatutyun.am|

Բայրամով․ «Բաքուն Հայաստանին առաջարկել է մարդասիրական հրադադար հաստատել» |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանը Հայաստանին միակողմանի մարդասիրական հրադադար հաստատելու առաջարկ է ներկայացրել», - չորեքշաբթի երեկոյան Բաքվում նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարն այս մասին նշել է Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով բանագնաց Միխայիլ Շվիդկոյի հետ հանդիպման ժամանակ։ «Մեր երկիրը շահագրգռված չէ իրավիճակի ապակայունացման և սրման մեջ», - ասել է նա։ Հայաստանի ԱԳՆ խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, որ այս պահի դրությամբ նման առաջարկի վերաբերյալ տեղեկություններ չունեն։ Բայրամովն այսօր ընդունել է նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Եվրոպացի դիվանագետի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարը պնդել է, թե «Հայաստանը խախտել է եռակողմ հայատարարությունների դրույթները», ինչպես նաև այն պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտնեց, որ սեպտեմբերի 14-ի դրությամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմից զոհվել է 105 զինծառայող:
20:46 - 14 սեպտեմբերի, 2022
ՌԴ դեսպանատունը կոչ է արել ռուս զբոսաշրջիկներին խուսափել Հայաստանի սահմանամերձ շրջաններ այցելելուց

ՌԴ դեսպանատունը կոչ է արել ռուս զբոսաշրջիկներին խուսափել Հայաստանի սահմանամերձ շրջաններ այցելելուց

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը  ռուս զբոսաշրջիկներին կոչ է արել խուսափել ՀՀ  սահմանամերձ շրջաններ այցելելուց։ «Խորհուրդ չենք տալիս այցելել Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շրջաններ»,- ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտնեց, որ սեպտեմբերի 14-ի դրությամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմից զոհվել է 105 զինծառայող:
20:42 - 14 սեպտեմբերի, 2022
Չկայացած հրադադար, տնտեսական հնարավոր հետևանքներ․ ի՞նչ է գրում միջազգային մամուլը հայ-ադրբեջանական պատերազմի մասին

Չկայացած հրադադար, տնտեսական հնարավոր հետևանքներ․ ի՞նչ է գրում միջազգային մամուլը հայ-ադրբեջանական պատերազմի մասին

Սեպտեմբերի 12-ի, լույս 13-ի գիշերվանից իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին լարված է։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սկսլ են Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Հակառակորդը դիրքային առաջխաղացման փորձեր է իրականացրել, որոնք այսօր շարունակվել են։ Վերջին երկու օրերին հայ-ադրբեջանական պատերազմը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է։ Ներկայացնում ենք, թե ինչպես են արտասահմանյան լրատվամիջոցները լուսաբանում Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա։ Reuters գործակալությունն, օրինակ, գրել է, որ էսկալացիայի համար կողմերը մեղադրում են իրար․ «Հայաստանի պաշտպանության նախարարությունը նոր հարձակման ժամանակ հրետանային, ականանետային զինատեսակներից և հրազենից կրակելու համար մեղադրել է Ադրբեջանին, որին քաղաքական և ռազմական առումով աջակցում է Թուրքիան։ ․․․․ Ադրբեջանը իր զորամասերի վրա ականանետերից և հրետանուց կրակելու համար մեղադրել է Հայաստանին, որը Մոսկվայի հետ ռազմական դաշինքի մեջ է, և որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան»։  Reuters-ը նաև նշել է, որ այս ամենը նախկին ԽՍՀՄ տարածքում ևս մի խոշոր զինված բախման մտավախություն է առաջացրել։ Գործակալությունը նաև գրել է․ «Վտանգ կա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշատ հակամարտությունը կարող է ներքաշել Ռուսաստանին ու Թուրքիային և ապակայունացնել  նավթ ու գազ տեղափոխող խողովակաշարերի համար կարևոր նշանակություն ունեցող միջանցքը ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինայի շուրջ առճակատումը խաթարում է էներգակիրների մատակարարումները»։ Reuters-ը առանձին վերլուծություն է հրապարակել՝ փորձելով հասկանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցողի պատճառներն ու ռիսկերը։ Վերլուծության մեջ նշվում է, որ էսկալացիայի ժամկետը շատ կարևոր է, քանի որ Ռուսաստանը նախկինում Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաազդեցիկ միջնորդն էր․ «Թեև Կրեմլը երեքշաբթի հայտարարեց, որ նախագահ Վլադիմիր Պուտինը բոլոր ջանքերը գործադրում է Հարավային Կովկասում արյունահեղությունը զսպելու համար, Ուկրաինայի պատերազմը խաթարել է Մոսկվայի՝ որպես տարածաշրջանում խաղաղության երաշխավորի կարգավիճակը։ Դա կարող է քաջալերել Ադրբեջանին ավելի շատ պահանջներ ներկայացնելու համար»: Բրիտանական BBC-ն ևս գրել է, որ վերջին իրադարձությունների համար կողմերը միմյանց են մեղադրում։ BBC-ն նաև անդրադարձել է այն փաստին, որ չնայած Ռուսաստանը հայտարարել է հրադադար հաստատելու համար բանակցությունների մասին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բախումների ինտենսիվությունը նվազել է, բայց Ադրբեջանի հարձակումները 2-3 ուղղություններով շարունակվում են։ Լրատվամիջոցը գրել է նաև տարբեր երկրների արձագանքների և դիրքորոշումների մասին․ «Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, բայց տարածաշրջանում մեծ ուժ է և հարաբերություններ է պահպանում երկու կողմերի հետ։ Մինչդեռ Թուրքիան կապեր ունի Ադրբեջանի հետ և կարծես թե սատարում է իրադարձությունների վերաբերյալ վերջինիս վարկածը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է․  «Հայաստանը պետք է դադարեցնի իր սադրանքները և կենտրոնանա խաղաղ բանակցությունների վրա»»։ Գերմանական Deutsche Welle-ն ևս ներկայացրել է երկու կողմերի դիրքորոշումները և միջազգային արձագանքները։ «Հայ և ադրբեջանցի զինվորները փոխհրաձգություն են իրականացրել Լեռնային Ղարաբաղի մոտակայքում՝ մտավախություն առաջացնելով, որ 2020 թվականի պատերազմի նման էսկալացիա տեղի կունենա»,- գրել է լրատվամիջոցը։ Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը գրում է․ «Գործողությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղից դուրս։ Միաժամանակ, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պնդում են, որ էսկալացիան կազմակերպել է մյուս կողմը՝ վիճելի տարածքի (Արցախի,- Infocom) ճակատագրի շուրջ բանակցությունները խաթարելու նպատակով»։  Այնուհետև գործակալությունը մանրամասն ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումներն ու հայտարարությունները, ինչպես նաև միջազգային կառույցների ու տարբեր երկրների արձագանքները։ Ամերիկյան CNN-ը գրում է, որ չնայած ռուսական կողմից հրադադարի մասին պնդումներին՝ Հայաստանի և Արդբեջանի միջև մարտերը շարունակվում են։  Al Jazeera-ն նշել է, որ այս կոնֆլիկտի հիմքում Լեռնային Ղարաբաղն է։ Լրատվամիջոցը շեշտել է, որ Թուրքիան բացահայտ աջակցություն է ցույց տվել Ադրբեջանին։ France 24-ը գրել է․ «Չորեքշաբթի օրը՝ Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանի շուրջ 2020 թվականի պատերազմից ի վեր՝ ոխերիմ թշնամիների միջև վատագույն բախումներից մեկ օր անց, Հայաստանը մեղադրել է Ադրբեջանին սահմանին հարձակումները վերսկսելու համար»։ Լրատվամիջոցը ներկայացրել է իրադարձությունների ժամանակագրությունը, կողմերի փոխադարձ մեղադրանքները։ «Երեքշաբթի օրվա էսկալացիան տեղի ունեցավ այն պատճառով, որ Երևանի մերձավոր դաշնակից Մոսկվան, որը  2020 թվականի պատերազմից հետո հազարավոր խաղաղապահներ է տեղակայել տարածաշրջանում, կենտոնացած է Ուկրաինա իր վեցամսյա ներխուժման վրա»,- գրում է լրատվամիջոցը։ The Guardian-ն էլ գրել է, որ այս էսկալացիան հետխորհրդային տարածքում երկրորդ լայնամասշտաբ պատերազմի սկսվելու վախեր է առաջացնում։   Աննա Սահակյան
20:37 - 14 սեպտեմբերի, 2022
Արցախի ԱԺ խմբակցությունները հանդես են եկել ՀՀ նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի մասին հայտարարությամբ

Արցախի ԱԺ խմբակցությունները հանդես են եկել ՀՀ նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի մասին հայտարարությամբ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք – ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները «ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի մասին» հայտարարությամբ։  Հայտարարության մեջ նշված է. «Ադրբեջանի Հանրապետությունը, անտեսելով միջազգային նորմերը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված սկզբունքները, 2022 թվականի սեպտեմբերի 13-ից պատերազմ է սկսել Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Հարվածի տակ են հայտնվել խաղաղ բնակավայրեր և ռազմական օբյեկտներ, որի արդյունքում զոհվել և վիրավորվել են հարյուրավոր զինվորականներ և խաղաղ բնակիչներ Գլուխ ենք խոնարհում հայրենի երկրի սահմանների պաշտպանության համար նահատակված զինվորների, սպաների, նրանց հարազատների առջև: Զորակցություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին և կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել և միասնական ջանքերով պաշտպանել մեր հայրենիքի սահմանները: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում միջազգային հանրության անհասցե կոչերն ու կրավորական վերաբերմունքը առավել ագրեսիվ են դարձրել Ադրբեջանին, որի բոլոր գործողությունները հովանավորվում են Թուրքիայի կողմից: Ադրբեջանի նման ագրեսիվ պահվածքը և կասկածելի խաղաղության օրակարգը հայ ժողովրդին կանգնեցնում է ֆիզիկական բնաջնջման վտանգի առջև: Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ հասցեական դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար»:
20:36 - 14 սեպտեմբերի, 2022
Վարդենիս համայնքի տարբեր բնակավայրերում հակառակորդի գործողությունների հետևանքով մոտ 60 շինություն է ավերվել

 |armenpress.am|

Վարդենիս համայնքի տարբեր բնակավայրերում հակառակորդի գործողությունների հետևանքով մոտ 60 շինություն է ավերվել |armenpress.am|

armenpress.am: Հակառակորդի ռմբակոծության հետևանքով Սոթքում 40-ից 50, Կութում 10-ից 12,  Նորաբակում  5-ից 7 բնակարան է վնասվել` ներառյալ Սոթքի համայնքապետարանը: Այս մասին Վարդենիսում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը՝ հավելելով, որ քաղաքացիական ենթակառուցվածքները վնասվել են կամ լրիվ, կամ մասնակի: «Ամսի 12-ի լույս 13-ի գիշերը հակառակորդի կողմից հերթական կրակոցների պատճառով մի քանի գյուղեր տուժել են: Բնակիչները տարհանվել են,  տեղափոխվել  ապաստարաններ, որտեղ ապահովվում են ամեն ինչով»,-ասաց նա: Ահարոն Խաչատրյանը նշեց նաև, որ քաղաքացիական անձանց շրջանում կա երեք վիրավոր: «Նրանք արդեն ապաքինվում են, ծանր վնասվածքներ չեն ստացել: Հոսպիտալից  հետո նրանց տեղափոխել ենք Վարդենիսի բժշկական կենտրոն»,-հավելեց  նա:
20:33 - 14 սեպտեմբերի, 2022
Ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ը Հայաստանին բավարար ռազմական օգնություն կտրամադրի, որպեսզի Ադրբեջանի զորքերը դուրս բերվեն ՀՀ սուվերեն տարածքից․ Գրիգորյան

Ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ը Հայաստանին բավարար ռազմական օգնություն կտրամադրի, որպեսզի Ադրբեջանի զորքերը դուրս բերվեն ՀՀ սուվերեն տարածքից․ Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Լուրերի» հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, նշել է, որ  Ադրբեջանը որևէ ձև տրամադրված չէ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացով։ «Մեր միջազգային բոլոր գործընկերները ներգրավված են, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Գիտեք, որ ԱՄՆ և  ՌԴ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էին Հայաստանում և Բաքվում։ Միջազգային ներգրավվածություն կա  Բրուսելում։ Կան  նաև պայմանավորվածություններ, որպեսզի  խաղաղության բանակցություններ սկսենք արտգործնախարարների  մակարդակով և մեր ԱԳՆ-ն դրան էր պատրաստվում։ Հայաստանը պատրաստվում էր մեկ ամսվա ընթացքում կազմակերպել այդ հանդիպումը և մեր բոլոր գործընկերների հետ հենց դա էինք քննարկում։ Այդ հանդիպումը կազմակերպելու փոխարեն Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա է կազմակերպում ՀՀ նկատմամբ»։ Հարցին՝ կա՞ հրադադարի պայմանավորվածություն, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Բնականաբար, առանց պայմանավորվածության հնարավոր չէր լինի հրադադար ունենալ»։ Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանը ուզում է տորպեդահարել խաղաղության գործընթացը, դուրս գալ բոլոր պայմանավորվածություններից, որոնք գոյություն են ունեցել, որովհետև վերջին երկու տարվա ընթացքում եղել են պայմանավորվածություններ, որոնք հրապարակային են եղել, օրինակ՝ տարածաշրջանի ապաշրջափակումը, դելիմիտացիա- դեմարկացիա․ «Այդ պայմանավորվածությունները կատարելու փոխարեն Ադրբեջանը ագրեսիա է սկսում և ամբողջովին տորպեդահարում գոյություն ունեցող բոլոր գործընթացները։  Ռազմի դաշտում նա ուզում է ներխուժել ՀՀ սուվերեն տարածք և գրավել ՀՀ տարածքը։ Ռազմական առումով, կարծում եմ, ՊՆ-ն կարող է հստակ ասել, թե որն է Ադրբեջանի նպատակը։ Բայց այս պահին էլ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ  Ադրբեջանը չի թաքցնում իր նկրտումները»։ Գրիգորյանը ասաց, որ Հայաստանի ակնկալիքը ՀԱՊԿ-ից այն է, որ այդ կառույցը Հայաստանին բավարար ռազմական օգնություն տրամադրի, որպեսզի Ադրբեջանի զորքերը դուրս բերվեն ՀՀ տարածքից․ «Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե արդյոք ՀՀ և Ադրբեջանի միջև սահման կա, թե ոչ՝ բնականաբար կա սահման և դա հստակ է։ Կարծում եմ, որ մեր գործընկերները պետք է տեղյակ լինեն, որ իրենց երկրի մայրաքաղաք Ալմաթայում կնքված պայմանագրով Խորհրդային Միության երկրները ճանաչել են իրենց երկրների սահմանները։ Ադրբեջանը ռմբակոծում է նաև համայնքները և դա չտեսնելը նշանակում է ունենալ տեսողության խնդիրներ»։
20:29 - 14 սեպտեմբերի, 2022
Կրակի դադարեցում, վերադարձ իրենց նախնական դիրքեր, ռազմագերիների ազատ արձակում․ Միրզոյանը հանդիպել է դեսպանների հետ և ներկայացրել ակնկալիքներն Ադրբեջանից

Կրակի դադարեցում, վերադարձ իրենց նախնական դիրքեր, ռազմագերիների ազատ արձակում․ Միրզոյանը հանդիպել է դեսպանների հետ և ներկայացրել ակնկալիքներն Ադրբեջանից

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։  Ելույթն ամբողջությամբ՝ ստորև․ «Հարգելի՛ գործընկերներ, Ինչպես արդեն տեղյակ եք, սեպտեմբերի 13-ին` կեսգիշերն անց, Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավարևելյան հատվածում՝ ըստ էության, ոտնձգություն կատարելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ագրեսիան տեղի է ունեցել հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ, ընդ որում ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում մարտական դիրքերի, այլ նաև Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի Սոթք, Վարդենիս, Ջերմուկ, Գորիս, Կապան, Արտանիշ և Իշխանասար բնակավայրերի և դրանց քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։ Այսօրվա դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։ Սոցիալական ցանցերում ադրբեջանցիները տեսահոլովակներ են տարածում, որտեղ կան նոր հայ ռազմագերիներ։ Այս համատեքստում կարևոր է միջազգային հանրության արձագանքը՝ թույլ չտալու 44-օրյա պատերազմի օրինակով հայ ռազմագերիների նկատմամբ կիրառվող կտտանքները, բռնությունները, արտադատական սպանությունները և բռնի անհետացումները:  Պետք է նշել, որ սանձազերծված ագրեսիային նախորդել են Ադրբեջանի՝  ամիսներ շարունակվող ռազմատենչ հռետորաբանությունը և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնող հայտարարությունները, մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ բարձրագույն մակարդակով հնչող հավակնությունները, ինչպես նաև վերջին օրերին Հայաստանի նկատմամբ իրականացվող սադրանքները։ Ադրբեջանը, իր ոճին համապատասխան, մեղադրում է հայկական կողմին լայնածավալ սադրանքներ սկսելու մեջ։ Իհարկե, կարծում եմ, տարածաշրջանի ձեր իմացությունը և տնօրինած տեղեկատվությունը բավարար է հասկանալու համար, թե որ կողմն է նախաձեռնել ագրեսիվ գործողություններ, սակայն հարկ եմ համարում ձեր ուշադրությունը հրավիրել այս լայնածավալ ագրեսիային նախորդած օրերի ընթացքում տեղի ունեցած զարգացումներին։ Սեպտեմբերի 2-ից սկսած Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր օր տարածում էր կեղծ տեղեկատվություն, որ ադրբեջանական հենակետերի ուղղությամբ հայկական կողմը կրակ է բացել տարբեր տրամաչափի զինատեսակներով։ Այս տեղեկատվությունը մի քանի անգամ այդ օրերի ընթացքում պաշտոնապես հերքվել է Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից։ Մենք պարբերաբար տեղեկատվություն էինք ստանում Թուրքիայից Ադրբեջան ռազմական բեռնափոխադրում իրականացնող ինքնաթիռների վերաբերյալ։ Իսկ սեպտեմբերի 5-9 Թուրքիայի և Ադրբեջանի օդուժը իրականացնում էր համատեղ զորավարժություն, որի հայտարարված խնդիրը պայմանական թշնամու օդային և ցամաքային թիրախների ոչնչացումն էր։ Սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարը Գլխավոր շտաբի հետ հանդիպման ժամանակ հանձնարարեց պատրաստ լինել անմիջապես և կտրուկ պատասխանելու սադրանքներին։ Նա նաև հավելյալ հանձնարարականներ էր տվել՝ բարելավելու Հայաստանի հետ սահմանին զինծառայողների բժշկական օգնությունը։ Նմանօրինակ քայլերի տրամաբանություն էր գործել նաև 2020 թվականին 44-օրա պատերազմին նախորդող շրջանում։ Խոսելով ավելի խորքային պատճառների մասին՝ պետք է փաստել, որ Ադրբեջանը համարում է, որ Հայաստանը պետք է առանց բանակցելու համաձայնի իր բոլոր պայմաններին: Օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը, ըստ էության, վերջնագրային ոճով հայտարարեց, որ չի պատրաստվում Հայաստանի Հանրապետության հետ խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, որովհետև, ըստ իրեն, Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն չունի և արցախահայության հարցը հանդիսանում է Ադրբեջանի ներքին խնդիրը, որը ցանկության դեպքում կկարգավորի՝ հիմք ընդունելով Ադրբեջանի Սահմանադրությունը։ Բնակաբար, այս մոտեցումը, որևէ կերպ չի կարող ընդունելի լինել հայկական կողմի համար, և ամենևին նման չէ խաղաղության շուրջ բանակցությունների, այլ առավելապաշտական քաղաքականության հերթական դրսևորում է։ Նույնանման պատկեր է ստեղծվել նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ զբաղվող եռակողմ հանձնաժողովի աշխատանքներում, որտեղ Ադրբեջանը, ըստ էության, փորձում է հասնել էքստրատերիտորիալ միջանցք ստանալուն։ Հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է իր տեսակետն առ այն, որ պատրաստ է հաղորդակցության ուղիներ տրամադրել Ադրբեջանին՝ ավտոճանապարհային փոխադրումների ռեժիմի հստակեցումից հետո, որը պիտի ապահովի երկրների սուվերենությունը և իրավազորությունն իր տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, երկաթուղու վերագործարկման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածության իրականացումը խոչընդոտվում է հենց Ադրբեջանի կողմից: Ադրբեջանի այս ագրեսիան միջազգային իրավունքի՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է։ Ըստ էության, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում, Ադրբեջանը փորձում է ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքով հասնել իր պահանջներին և նկրտումներին։ Ցավով ուզում եմ արձանագրել, որ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը արդյունք է նաև նախորդ՝ 2021թ․ մայիսից սկսած ագրեսիաներին միջազգային հանրության անհասցե հայտարարությունների։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն երկրներին, որոնք ուղիղ էին այս երկու օրվա ընթացքում հնչեցրած իրենց հայտարարություններում, և նույնանման արդարացի դիրքորոշում եմ ակնկալում նաև մյուս գործընկեր երկրներից։ Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը, որոշում է կայացրել օգտագործել դիվանագիտական ողջ գործիքակազմը՝ դադարեցնելու ադրբեջանական ագրեսիան և վերադարձնելու ադրբեջանական զորքին իրենց ելման դիրքեր։ Ըստ այդմ, Հայաստանը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ անվտանգության խորհրդին։ Երեկ երեկոյան տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել Հայաստան գործուղել ՀԱՊԿ մոնիթորինգաին առաքելություն և կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Արդեն այսօր տեղի ունեցող ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է ստեղծված իրավիճակը։ Ակնկալում ենք, որ Ադրբեջանը անհապաղ կերպով պիտի իրականացնի հետևյալ գործողությունները՝        ․Կրակի ամբողջական դադարեցում      ․Ադրբեջանի զինված ուժերի վերադարձ իրենց նախնական դիրքեր      ․Հայ ռազմագերիների ազատ արձակում»։
19:32 - 14 սեպտեմբերի, 2022
Հստակ վտանգ կա, որ բախումները կարող են վերաճել լայնածավալ պատերազմի. ԱԳ փոխնախարարը՝ «Ռոյթերս»-ին


 |armenpress.am|

Հստակ վտանգ կա, որ բախումները կարող են վերաճել լայնածավալ պատերազմի. ԱԳ փոխնախարարը՝ «Ռոյթերս»-ին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը հստակ վտանգ է տեսնում, որ Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցող մահացու բախումները կարող են վերաճել լայնածավալ պատերազմի, ուստի կոչ է անում մեծ տերություններին ավելի շատ ուշադրություն դարձնել ստեղծված ծանր իրավիճակին: Այդ մասին գրել է «Ռոյթերս» միջազգային լրատվական գործակալությունը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հետ հարցազրույցը: «Դուք գիտեք, թե ինչքան անկայուն է իրադրությունը մեր տարածաշրջանում: Իրավիճակը, ինչպես արդեն նշեցինք, շարունակում է սրվել», - ասել է Հայաստանի փոխարտգործնախարարը: «Ռոյթերս»-ի հարցին՝ կա՞ն արդյոք ռիսկեր, որ սահմանային էսկալացիան կարող է վերաճել լայնածավալ պատերազմի, Պարույր Հովհաննիսյանը պատասխանել է. «Հստակ վտանգ կա»: Լոնդոնում հիմնված լրատվամիջոցը իր հերթին հավելել է, որ «Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք տասնամյակներ շարունակ հակամարտում էին Լեռնային Ղարաբաղի շրջանի համար, երկուշաբթի ուշ գիշերին իրենց սահմանին սկսված բախումները սկսելու համար միմյանց են մեղադրում»:   Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվել նաև խաղաղ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: Սեպտեմբերի  13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծությամբ թիրախավորում են Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերը, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերը: Սեպտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հաղորդել է, որ ժամը 15:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կրկին ծայրահեղ լարվել է: Ժամը 13:00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հատկանշական է, որ հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին: Նախնական տվյալներով հայկական կողմն ուներ 49 զոհ: Սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտնեց, որ սեպտեմբերի 14-ի դրությամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմից զոհվել է 105 զինծառայող:
19:26 - 14 սեպտեմբերի, 2022
Հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին․ ՊՆ

Հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին․ ՊՆ

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը քիչ առաջ հայտնեց, որ ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբնեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ «Ժամը 15:00-ից 17:00-ն ընկած հատվածում Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որի ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը։ 16:40-ի սահմաններում հրթիիռահրետանային հարվածներ են հսացվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս պահին այն մարվել է։ Ժամը 17։00-ից նշված ուղղությամբ թշնամու հռթիռահրետանային հարվածների ինտեսիվությունը թուլացել է։ ՀՀ ԶՈՒ-ն ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ թշնամուն համարժեք պատասխանելու համար»։ Նա նշեց, որ այս պահին հաստատված զոհերի թիվը 105 է,Վիրավորների մասին տեղեկություններ ստանալու համար գործում է ՊՆ թեժ գծի 1-28 հեռախոսահամարը։ ՊՆ-ն կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրութան զարգացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով։
19:02 - 14 սեպտեմբերի, 2022