Բելառուս

Բելառուսի կաթոլիկների հոգևոր առաջնորդին զրկել են անձնագրից
 |azatutyun.am|

Բելառուսի կաթոլիկների հոգևոր առաջնորդին զրկել են անձնագրից |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի ներքին գործերի նախարարությունը չեղարկել է երկրի տարածքում բնակվող կաթոլիկների հոգևոր առաջնորդ, արքեպիսկոպոս Թադեուշ Կոնդրուսևիչի անձնագիրը։ Օգոստոսի 31-ին սահմանապահները առանց որևէ պատճառաբանության արգելել էին Կոնդրուսևիչին Լեհաստանի տարածքից մուտք գործել Բելառուս։ Օրերս կաթոլիկ հոգևորականը ստացել է Բելառուսի Պետական սահմանապահ ծառայության պարզաբանումը, որում մասնավորաբար նշված է․ «Ձեզ արգելվել էր հատել պետական սահմանը, քանի որ ներքին գործերի նախարարությունը Բելառուսի Հանրապետության քաղաքացու՝ ձեզ տրված անձնագիրը անվավեր է ճանաչել»։ Ավելի վաղ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Կոնդրուսևիչին արգելել էին մուտք գործել երկրի տարածք, քանի որ արքեպիսկոպոսը «լեհական կողմում հստակ հանձնարարություններ էր ստացել»։ Կաթոլիլ եկեղեցին հայտարարել է, որ Կոնդրուսևիչի դեմ սահմանված մուտքի արգելքը հակասում է Բելառուսի օրենսդրությանը։
19:58 - 14 սեպտեմբերի, 2020
Պեսկովը պատմել է Պուտին-Լուկաշենկո բանակցությունների ձևաչափի մասին |tert.am|

Պեսկովը պատմել է Պուտին-Լուկաշենկո բանակցությունների ձևաչափի մասին |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոն երկուշաբթի օրը Սոչիում շփվելու են դեմ առ դեմ ձևաչափով, պատվիրակությունների մասնակցություն չի նախատեսվում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:«Ծրագրված է դեմ առ դեմ հանդիպում»,-ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ պատվիրակությունները մասնակցեն բանակցություններին:Երկու երկրների նախագահների բանակցությունները սկսվել են Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ի (Երևանի ժամանակով 15:00) սահմաններում, հանդիպման համար ժամանակի սահմանափակում չկա: Ակնկալվում է, որ Պուտինը և Լուկաշենկոն կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման, ռազմավարական գործընկերության և դաշնակցային հիմնական հարցերը:  Նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել Միասնական պետության շրջանակներում ինտեգրման հեռանկարներին և առևտրի, տնտեսական, էներգետիկ, մշակութային և մարդասիրական ոլորտներում խոշոր ծրագրերին: Միևնույն ժամանակ, հանդիպմանը և ասուլիսին հաջորդող համատեղ փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում:
16:49 - 14 սեպտեմբերի, 2020
Այսօր Սոչիում կհանդիպեն Պուտինը և Լուկաշենկոն |azatutyun.am|

Այսօր Սոչիում կհանդիպեն Պուտինը և Լուկաշենկոն |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Սոչիում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ում «ավագ եղբայր» է անվանում: Սա նրանց առաջին հանդիպումն է Լուկաշենկոյի վիճելի վերընտրությունից հետո և Բելառուսում շարունակվող ցույցերի ֆոնին: Երեկ Մինսկում «Հերոսների երթին» ավելի քան հարյուր հազար մարդ էր հավաքվել, բողոքի ցույցեր են անցկացվել նաև Բելառուսի այլ քաղաքներում: Մինսկի մետրոյի մի քանի կայարաններ փակվել էին, անջատվել էր շարժական ինտերնետը: Ցուցարարներից ոմանք հասել են էլիտար Դրոզդի գյուղ, որտեղ ապրում են Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաները: ՕՄՕՆ-ին հաջողվել է փակել ցուցարարների մի մասի ճանապարհը, բայց ավելի քան հազար մարդ հասել է Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Լիդիա Երմոշինայի տուն: Նրանք պարսպի մոտ պաստառներ և խորհրդանշական նվերներ են թողել: Նախնական տվյալներով ՝ ձերբակալվել է ավելի քան 400 մարդ: Բրեստում էլ ցուցարարներին ցրել են ջրցան մեքենաների օգնությամբ: Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ զանգվածային բողոքները շարունակվում են արդեն 36 օր: Շաբաթ օրը Մինսկում և այլ քաղաքներում անցկացվել են կանանց ավանդական երթերը: Դրանց մասնակիցներին բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել: Հաջորդ օրն առավոտյան Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հաղորդեց 114 ձերբակալվածի մասին: Այսօր Բելառուսում մեկնարկում են «Սլավոնական եղբայրություն» ռազմական մարտավարական վարժանքները՝ բելառուսական և ռուսական ուժերի մասնակցությամբ: Դրանք կշարունակվեն մինչև սեպտեմբերի 25-ը:
11:16 - 14 սեպտեմբերի, 2020
Բելառուսի ուժայինները սկսել են ձերբակալությունները Մինսկում ընթացող բողոքի ակցիաների ընթացքում |tert.am|

Բելառուսի ուժայինները սկսել են ձերբակալությունները Մինսկում ընթացող բողոքի ակցիաների ընթացքում |tert.am|

tert.am: Մինսկի Անկախության պողոտայի մոտակայքում Բելառուսի անվտանգության ուժերը ձերբակալել են բողոքի ակցիայի առնվազն տասը մասնակցի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Որոշ ժամանակ երթը ուղեկցվել է հատուկ տեխնիկայով: Այնուհետև անվտանգության մի խումբ պաշտոնյաներ՝ ենթադրաբար ՆԳՆ զորքերի հատուկ ջոկատայինները, Մաշերովի պողոտայից հետ են մղել ցուցարարներին դեպի Անկախության պողոտա, ցուցարարները շտապել են ցրվել հարակից բակեր: Ուժայինները մի քանի տասնյակ ցուցարարի շրջապատել են բակերից մեկում և թիրախային ձերբակալություններ են իրականացրել:  Ձերբակալվածների մեջ կան ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք: Ցուցարարների մեծ մասին հաջողվել  թաքնվել բակերում: Մի քանի րոպե անց, մի քանի տասնյակ աշխարհազորայիններ և ներքին զորքերի զինծառայողներ  դուրս են վազել ռազմական ավտոբուսներից և սկսել են կոշտ կերպով ձերբակալել ցուցարարներին: Ընդհանուր առմամբ՝ կիրակի օրը Մինսկի տարբեր շրջաններում բերման է ենթարկվել շուրջ 250 մարդ:  
18:22 - 13 սեպտեմբերի, 2020
Ամերիկյան ընկերությունն օգնել է արգելափակել համացանցը Բելառուսում. Bloomberg
 |shantnews.am|

Ամերիկյան ընկերությունն օգնել է արգելափակել համացանցը Բելառուսում. Bloomberg |shantnews.am|

shantnews.am: Ցանցային սարքավորումների ամերիկյան արտադրող Sandvine Inc.-ը բելառուսական իշխանություններին վաճառել է տեխնիկա, որը թույլ է տալիս զտել երկրի մուտքային և ելքային ինտերնետ թրաֆիկի մինչև 40 տոկոսը։ Այս մասին է վկայում ընկերության ղեկավարության խոսակցության ձայնագրությունը աշխատակիցների հետ, որը հայտնվել է Bloomberg-ի տրամադրության տակ։ Հեռախոսազրույցի ձայնագրությունում Sandvine-ի ղեկավարությունը հաստատում է, որ Բելառուսի իշխանություններին հատուկ սարքավորումներ են տրամադրել, որի օգնությամբ օգոստոսի 9-ին Բելառուսում արհեստականորեն արգելափակել են ինտերնետը: Sandvine-ի ղեկավարությունը հավաստիացնում է, որ ընկերությունը չի խախտել Բելառուսի դեմ ամերիկյան պատժամիջոցները, ինչպես նաև հանգում է այն եզրակացության, որ համացանցում որոշակի նյութերի հասանելիության սահմանափակումը «մարդու իրավունքների մաս չէ»: Բացի այդ, ինչպես վկայում է խոսակցության ձայնագրությունը, Sandvine ընկերությունը մտադիր է այդ տեղեկատվությունը գաղտնի պահել և սպառնում է իր աշխատակիցներին աշխատանքից ազատել դրա տարածման դեպքում: Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ից Բելառուսում ինտերնետի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Բելառուսի խոշորագույն ինտերնետ-օպերատոր «Բելթելեկոմը» հայտարարել է «արտաքին ալիքների հետ կապված խնդիրների» մասին: Իր հերթին, Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ինտերնետը Բելառուսում արգելափակում են «դրսից»: Նա հերքել է, որ երկրում ինտերնետն անջատվում է իշխանությունների նախաձեռնությամբ։
11:40 - 13 սեպտեմբերի, 2020
Մինսկում ձերբակալվել են շաբաթօրյա կանանց երթի մի քանի տասնյակ մասնակիցներ |hetq.am|

Մինսկում ձերբակալվել են շաբաթօրյա կանանց երթի մի քանի տասնյակ մասնակիցներ |hetq.am|

hetq.am: Մինսկում ձերբակալվել են շաբաթօրյա ավանդական «կանանց երթի» մի քանի տասնյակ մասնակիցներ։ Բելառուսական լրատվամիջոցների տվյալներով՝ բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 10 000 մարդ։  Բողոքի ցույցի ընթացքում որոշ ցուցարարների դաժանությամբ ձերբակալել են կամուֆլյաժով անհայտ անձինք, իսկ մյուս ցուցարարները փորձել են նրանց դեմքից հանել դիմակները՝ բացահայտելով դեմքերը։ Ցուցարարները կարողացել են թույլ չտալ մի քանի մասնակիցների ձերբակալումը։ «Весна» իրավապաշտպան կենտրոնի տվյալներով՝ ձերբակալվել է առնվազն 37 մարդ։ Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են «Սվետան մեր նախագահն է» և «Մաշա դիմացի՜ր»՝ նկատի ունենալով նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակցին՝ Սվետլանա Տիխանովսկայային և ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովային։ Սեպտեմբերի 12-ի կանանց երթին մասնակցել է ավելի շատ մարդ, քան նախորդ շաբաթներին, ինչը վերլուծաբանները կապում են Մարիա Կոլեսնիկովայի կալանավորման հետ։ Բողոքի ակցիա է տեղի ունեցել նաև Գրոդնո քաղաքում։ Սեպտեմբերի 12-ին Կոլեսնիկովայի փաստաբանը հայտարարել է, որ Կոլեսնիկովային Մինսկից տեղափոխել են Ժոդինո։ Նա կալանավորված է իշխանության զավթման մեղադրանքով։ Կոլեսնիկովան անհետացել էր սեպտեմբերի 7-ին և հայտնաբերվել միայն սեպտեմբերի 9-ին։ Նա պնդում է, որ ուժայիններն իրեն սպառնացել են սպանել և ցանկացել բռնի ուժով դուրս հանել երկրից, սակայն Կոլեսնիկովան պատռել է իր անձնագիրը։   Շարունակությունը՝ hetq.am-ում։
21:35 - 12 սեպտեմբերի, 2020
«Վիշեհրադյան քառյակը» առաջարկում է Բելառուսի քաղաքացիներին ԵՄ ազատ մուտքի իրավունք շնորհել |azatutyun.am|

«Վիշեհրադյան քառյակը» առաջարկում է Բելառուսի քաղաքացիներին ԵՄ ազատ մուտքի իրավունք շնորհել |azatutyun.am|

azatutyun.am: Կենտրոնական Եվրոպայի՝ «Վիշեհրադյան քառյակում» ընդգրկված չորս պետությունները՝ Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան և Սլովակիան, Եվրամիության առաջիկա գագաթաժողովի ընթացքում պատրաստվում են Բելառուսի ժողովրդին աջակցության համատեղ փաթեթ ներկայացնել։ Այս մասին չորս երկրների կառավարությունների ղեկավարները հայտարարել են նախօրեին լեհական Լյուբլին քաղաքում կայացած բանակցությունների ավարտին։ «Մենք ցանկանում ենք Բելառուսի քաղաքացիներին ԵՄ տարածք ազատ մուտքի իրավունք առաջարկել։ Բացի այդ մենք համոզված ենք, որ Բելառուսում պետք է ազատ ընտրություններ անցկացվեն և բելառուս ժողովուրդը պետք է ինքնիշխանորեն վճռի իր ապագան և ճակատագիրը», - ամփոփելով «Վիշեհրադյան քառյակի» հանդիպման արդյունքները՝ հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։
15:16 - 12 սեպտեմբերի, 2020
ԵՄ-ն և ԱՄՆ-ն համաձայնեցնում են Բելառուսի դեմ նախատեսվող պատժամիջոցները, որոնց մասին կհայտարարեն մոտ ապագայում․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ |tert.am|

ԵՄ-ն և ԱՄՆ-ն համաձայնեցնում են Բելառուսի դեմ նախատեսվող պատժամիջոցները, որոնց մասին կհայտարարեն մոտ ապագայում․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն և ԵՄ-ն քննարկում են Բելառուսի նկատմամբ «հասցեական պատժամիջոցների» սահմանումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգենը, գրում է tass.ru-ն։ «ԱՄՆ-ն պահպանում է պատժամիջոցները 17 անձանց, այդ թվում՝ Բելառուսի ղեկավարի և այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ»,- ասել է նա: Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից ձեռնարկվող միջոցները «պետք է պարզ ազդանշան դառնան բոլոր նրանց համար, ովքեր նպաստում են Բելառուսում բռնությանը»: «Բացի 17 անձանց վրա կիրառվող պատժամիջոցներից, մենք մեր եվրոպացի գործընկերների հետ քննարկում ենք մի շարք միջոցներ, որոնց մասին կհայտարարենք մոտ ապագայում»,- հավելել է Բիգենը: Պետքարտուղարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն չի ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյի լեգիտիմությունը և պահանջում է նոր ընտրություններ։
10:21 - 12 սեպտեմբերի, 2020
Պուտինը Բելառուսի հարցում սպասողական դիրք է ընտրել. Տիխանովսկայա |tert.am|

Պուտինը Բելառուսի հարցում սպասողական դիրք է ընտրել. Տիխանովսկայա |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սպասողական դիրք է ընտրել Բելառուսի հարցում: Նա նշել է նաև, որ Ռուսաստանի աջակցությունը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին չափավոր է և պասիվ, գրում է eadaily.com կայքը:«Պուտինն աջակցում է նրան (Ալեքսանդր Լուկաշենկոյին), բայց ոչ այնքան ակտիվ», - ասել է Տիխանովսկայան  լեհական «Րեչ Պոսպոլիտա» պարբերականին տված հարցազրույցում ՝ պատասխանելով Բելառուսի նկատմամբ Մոսկվայի ռազմավարության վերաբերյալ հարցին:Նրա կարծիքով,` Ռուսաստանի նախագահը սպասողական դիրք է ընտրել և «որոշել է սպասել, քանի դեռ կողքից կանգնած նայում է»:«Մենք Ռուսաստանին, ինչպես նաև մյուս երկրներին խնդրում ենք հարգել մեր ինքնիշխանությունը: Այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր երկրի ներսում, չի վերաբերում մեր հարևաններին: Մենք ուզում ենք ամեն ինչ ինքներս լուծել ՝ առանց միջամտելության», -նշել է Տիխանովսկայան ՝ ասելով, որ «զորքեր մտցնելն իմաստ չունի, քանի որ այնտեղ խաղաղ ցույցեր են անցկացվում մեկ անձի դեմ»:
17:38 - 11 սեպտեմբերի, 2020
Լուկաշենկոն սեպտեմբերի 14-ին կժամանի Մոսկվա |azatutyun.am|

Լուկաշենկոն սեպտեմբերի 14-ին կժամանի Մոսկվա |azatutyun.am|

azatutyun.am: Կրեմլը հայտարարել է, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջիկա երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 14-ին կժամանի Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ «Այցը աշխատանքային է, մամուլի ասուլիս կամ լրագրողների հետ շփում նախատեսված չէ», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվելու է նաև երկկողմ ինտեգրացիան է՛լ ավելի խորացնելու հնարավորությունը։ Մինչ ընտրությունները Լուկաշենկոն հայտարարում էր, թե Կրեմլը ճնշումներ է բանեցնում իր նկատմամբ և ստիպում է զիջել Բելառուսի ինքնիշխանությունը: Իր դեմ սկսված բողոքի ցույցերից հետո, սակայն, նա օգնություն էր խնդրել Պուտինից, այդ թվում՝ կոչ էր արել Ռուսաստանից ոստիկանական ուժեր ուղարկել Բելառուս։
15:17 - 11 սեպտեմբերի, 2020