ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Մոսկվայում երեկվա ակցիայի ժամանակ բոլոր բերման ենթարկվածները բաց են թողնվել՝ բացի 4-ից. ՌԴ ՆԳՆ |tert.am|

Մոսկվայում երեկվա ակցիայի ժամանակ բոլոր բերման ենթարկվածները բաց են թողնվել՝ բացի 4-ից. ՌԴ ՆԳՆ |tert.am|

tert.am։ Մոսկվայի ոստիկանական բաժանմունքներից ազատ են արձակվել երեկ ՌԴ մայրաքաղաքում հաջակցություն «Մեդուզա» գործակալության լրագրող Իվան Գոլունովի անցկացված ակցիայի ժամանակ բոլոր բերման ենթարկվածները՝ բացի 4 հոգուց, գրում է meduza.io-ն՝ ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությանը հղումով: Դեռ 4 մարդ գտնվում է ոստիկանությունում: Միևնույն ժամանակ, որոշ բերման ենթարկվածներ ասել են, որ բաժանմունքներում ավելի շատ մարդ կա, քան նշվում է:Հաղորդվում է, որ երեկ բերման է ենթարկվել առնվազն 513 մարդ: Մոսկվայի կենտրոնում երեկ հաջակցություն օրերս կալանավորված և 2 օր առաջ կալանքից ազատված ռուսական «Մեդուզա» գործակալության լրագրող Իվան Գոլունովի և ընդհանուր առմամբ քրեական գործերի կեղծման դեմ երթ էր անցկացվել, որի ժամանակ մասնակիցներին բերման էին ենթարկել՝ զանգվածային միջոցառումների անցկացման կարգի խախտման համար: Նշվում է, որ երթի անցկացումը չի համաձայնեցվել քաղաքային իշխանությունների հետ: Ոստիկանությունը նաև հայտնել է, որ ակցիային մասնակցել է մոտ 1200 մարդ:
06:52 - 13 հունիսի, 2019
Ջրցան մեքենաներ ու մահակներ. Մոսկվայում երթի անցկացման ժամանակ բերման ենթարկվածների թիվը հասել է ավելի քան 200-ի |tert.am|

Ջրցան մեքենաներ ու մահակներ. Մոսկվայում երթի անցկացման ժամանակ բերման ենթարկվածների թիվը հասել է ավելի քան 200-ի |tert.am|

tert.am: Մոսկվայի կենտրոնում հաջակցություն օրերս կալանավորված և նախօրեին կալանքից ազատված ռուսական «Մեդուզա» գործակալության լրագրող Իվան Գոլունովի և ընդհանուր առմամբ քրեական գործերի կեղծման դեմ երթի անցկացման ժամանակ բերման ենթարկվածների թիվը հասել է ավելի քան 200-ի, հայտնում է meduza.io-ն՝ ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը հղումով: Նրանց բերման են ենթարկել զանգվածային միջոցառումների անցկացման կարգի խախտման համար: Նշվում է, որ երթի անցկացումը չի համաձայնեցվել քաղաքային իշխանությունների հետ: Ոստիկանությունը նաև հայտնել է, որ ակցիային մասնակցում է մոտ 1200 մարդ:Լրագրողները հայտնում են, որ «Ռոսգվարդիա»-ի մարտիկները մահակներ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ: Նաև Մոսկվայի փողոցներում հայտնվել են ջրցան մեքենաներ, որոնք ջրում են երթի մասնակիցներին:
12:17 - 12 հունիսի, 2019
Ռուսաստանի իշխանությունները մեղադրանք են առաջադրել Իվան Գոլունովին |azatutyun.am|

Ռուսաստանի իշխանությունները մեղադրանք են առաջադրել Իվան Գոլունովին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի իշխանությունները մեղադրանք են առաջադրել երեկ ձերբակալված լրագրող, «Մեդուզա»-ի թղթակից Իվան Գոլունովին, ով հայտնի է բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց կարողությունների մասին հետաքննություններով:Ոստիկանությունը պնդում է, թե 36-ամյա լրագրողի պայուսակում և տանը խոշոր չափերի թմրամիջոցներ է հայտնաբերել։ Գոլունովը, մինչդեռ, կտրականապես հերքում է մեղադրանքները։ Ըստ պաշտպանի, վերջինս երեկ՝ ձերբակալությունից հետո, դաժան ծեծի է ենթարկվել քննչական մեկուսարանում, սակայն իրավապահները թույլ չեն տվել, որ բժիշկները նրան օգնություն տրամադրեն:Միջազգային իրավապաշտպան ու լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարել են՝ գործը շինծու է, և լրագորղը պատժվում է իր մասնագիտական գործունեության համար:Այսօր, մինչ դատարանը քննում էր նրա կալանքի հարցը, տասնյակ լրագրողներ դատարանի մոտ բողոքի ցույց են անցկացրել՝ «ես Իվան Գոլունովն եմ, ձերբակալեք ինձ» կարգախոսով:
11:48 - 08 հունիսի, 2019
Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է ի պաշտպանություն ձերբակալված լրագրող Իվան Գոլունովի պիկետ անող լրագրողներին |hetq.am|

Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է ի պաշտպանություն ձերբակալված լրագրող Իվան Գոլունովի պիկետ անող լրագրողներին |hetq.am|

hetq.am։ Մոսկվայի ոստիկանությունն այսօր ձերբակալել է ի պաշտպանություն «Մեդուզա» կայքի ձերբակալված լրագրող Իվան Գոլունովի իրականացվող անհատական պիկետի ակցիայի մասնակից լրագրողներին: Պիկետն իրականացվում էր Ռուսաստանի ներքին գործերի նախարարության շենքի առջեւ: «Մեդուզայի» տեղեկատվության համաձայն` ոստիկանները փաստաթղթերի ստուգման պատրվակով նրանց մտցնում են ոստիկանական մեքենա, ապա ձերբակալում: Ձերբակալվածների թվում են Պավել Կանիգինը, Անդրեյ Բորոզկոն, Ալեքսանդր Պոլիվանովը, Ալեքսանդր Գորաբչյովը, Գրիգորի Տումանովը, Վիկտորյա Միկիշան, Իլյա Ազարը, գրող Վիկտոր Շենդերովիչը եւ այլք: Իվան Գոլունովին ձերբակալել են հունիսի 6-ին: Նա մեղադրվում է խոշոր չափի թմրանյութեր իրացնելու մեջ: Լրագրողը չի ընդունում մեղադրանքը եւ հայտարարում է, որ թմրանյութը «գցել են» իր պայուսակի մեջ:Ոստիկանությունում Իվան Գոլունովին թույլ չեն տվել փաստաբան կանչել, ծեծել են եւ արգելել շտապօգնություն հրավիրել: Բացի այդ, ոստիկանությունը հրաժարվել է Իվան Գոլունովից կենսաբանական փորձանմուշներ վերցնել, ինչը կապացուցեր, որ նա չի դիպել թմրանյութի:
14:46 - 07 հունիսի, 2019
ՄԱԿ-ում հաշվել են, թե որքան զրահամեքենա է Մոսկվան անցյալ տարի վաճառել Բաքվին |tert.am|

ՄԱԿ-ում հաշվել են, թե որքան զրահամեքենա է Մոսկվան անցյալ տարի վաճառել Բաքվին |tert.am|

tert.am: Միավորված ազգերի կազմակերպության աշխատակիցները սովորական սպառազինման գրանցամատյանի (UNROCA) տվյալներից հաշվել են զենքի քանակությունը, որը Ռուսաստանը 2018 թվականին մատակարարել է աշխարհի տարբեր երկրների: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-ռազմական նորությունների գործակալությունը», 2018-ին Ռուսաստանը 264 շարժական զենիթահրթիռային համակարգ է մատակարարել Բահրեյնին, 40 հետևակի մարտական մեքենա՝ Ադրբեջանին, 64 տանկ և երկու մարտական զրահապատ մեքենա՝ Վիետնամին, ինչպես նաև 10 կործանիչ և 72 կառավարվող հրթիռ՝ Չինաստանին: Նշվում է, որ Ռուսաստանը նաև 1250 կառավարվող հրթիռ և դրանց արձակման համար նախատեսված սարքավորում, 80 շարժական զենիթահրթիռային համակարգ է մատակարարել Հնդկաստանին: Տվյալները մեջբերվում են Ռուսաստանի 2018-ի պաշտոնական զեկույցից:
18:00 - 04 հունիսի, 2019
Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում է ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի գլխավորած պատվիրակությունը

Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում է ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի գլխավորած պատվիրակությունը

Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն-Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովը և դաշնային ծառայության պատվիրակությունը հունիսի 3-5-ը Հայաստանի Հանրապետությունում է:Ինչպես հայտնեցին ՀՀ հարկադիր կատարման ծառայությունից, այցի նպատակն է տեղում ծանոթանալ և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ռուս գործընկերների հետ: Ողջունելով գործընկերներին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն իր խոսում նշել է. «Մենք բարձր ենք գնահատում երկու երկրների գործընկեր կառույցների միջև կառուցողական հարաբերութունները և հույս հայտնում առավել ջերմ ու բազմակողմանի գործակցության»: Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն – Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշել է. «Մենք ուրախ ենք գտնվել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում: Այստեղ հայ գործընկերների հետ առավել առարկայական քննարկումների, գործնական շփումների ու փորձի փոխանակման լայն հնարավորություն է ընձեռնված: Վստահ ենք, որ մեր երկու գործընկեր կառույցների միջև ձևավորված ջերմ գործակցությունը առավել կխորացնենք»:Աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունում պարտապանի գույքի իրացման մեխանիզմները, մասնավորապես՝ Հարկադիր կատարման ծառայությունում ներդրված հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և իրականացման գործընթացը: Քննարկվել են նաև հարկադիր կատարման ոլորտին առնչվող մի շարք այլ ընդհանուր հարցեր ու հիմնախնդիրներ: Աշխատանքային քննարկումից հետո հյուրերը շրջել են Ծառայության տեսչական, վերլուծական և աճուրդի կազմակերպման բաժնում, քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակում, եղել են նաև Ծառայության թանգարանում, որտեղ Դմիտրի Արիստովը գրառում է կատարել հուշամատյանում: Աշխատանքային քննարկումները կշարունակվեն նաև վաղը:
13:41 - 03 հունիսի, 2019
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար առաջնահերթություն է. Զախարովա |aysor.am|

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար առաջնահերթություն է. Զախարովա |aysor.am|

aysor.am։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար առաջնահերթություն է, հայտնում է РИА Новости-ն: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը առաջնային է Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար: Սա այն պատմությունն է, որում Ռուսաստանը խաղում է կարգավորման խթանողի դերը և, կարծում եմ, առավելագույն արդյունավետությամբ է դա անում: Ինչ-որ բան ստացվում է, ինչ-որ բան չի ստացվում: Ամեն դեպքում, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնային թեմաներից մեկն է», - ասել է Զախարովան՝ ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:Նրա խոսքով՝ Մոսկվան, իհարկե, հասկանում է, որ «կարգավորման մեջ առաջնային դերակատարում պետք է ունենան երկու պետությունները՝ Հայաստանն ու Ադրբեջանը»:
10:45 - 31 մայիսի, 2019
ՌԴ ՊՆ խորհրդականը մեկնաբանել է ԱՄՆ-ի զեկույցն ու Հայաստանին խորհուրդ տվել «զգոն լինել» |tert.am|

ՌԴ ՊՆ խորհրդականը մեկնաբանել է ԱՄՆ-ի զեկույցն ու Հայաստանին խորհուրդ տվել «զգոն լինել» |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի խորհրդական Անդրեյ Իլնիցկին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է ամերիկյան Rand Сorporation հետախուզական վերալուծական կենտրոնի վերջին զեկույցը, որում խոսվում է Ռուսաստանի հետ դիմակայության միջոցների մասին: Զեկույցում նշվում է, որ Միացյալ Նահանգները պետք է ընդլայնի իր կապերը Հարավային Կովկասի պետությունների հետ: «Նրանք (ամերիկացիները), ըստ էության, խաղալու են Կովկասում: Նրանք ընդունում են, որ Ռուսաստանի դիրքերը շատ ամուր են Հյուսիսային Կովկասում, իսկ հարավում կարելի է խաղալ առկա հակասությունների վրա (նկատի ունի հայ-ադրբեջանական հարաբերությունները): Նրանք ասում են, որ Ադրբեջանն անդառնալիորեն շարժվելու է Արևմուտքի ուղղությամբ: Նաև հիշեցնեմ՝ որտեղ է գտնվում աշխարհում ԱՄՆ-ի գրեթե ամենամեծ դեսպանատունը՝ Հայաստանում: Շատ առումներով դա պատահական չէ: Իհարկե, այնտեղ դիտարկվում է ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ տարածաշրջանը: Ամեն դեպքում և՛ մեր հայ, և՛ ադրբեջանցի ընկերները պետք է զգոն լինեն. թշնամին չի ննջում»,-ասել է խորհրդականը:
09:45 - 29 մայիսի, 2019