ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Ալիևի խորհրդականը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները ԼՂ-ում տեղակայվել են ժամանակավոր |azatutyun.am|

Ալիևի խորհրդականը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները ԼՂ-ում տեղակայվել են ժամանակավոր |azatutyun.am|

azatutyun.am: Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր, BBC-ի ադրբեջանական ծառայությանն ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը: «Ողջ Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածք է, միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,- ասել է նա՝ հավելելով` ռուս խաղաղապահները տեղակայվել են «Ադրբեջանի մաս կազմող Ղարաբաղի շրջանի որոշակի հատվածներում»` նոյեմբերի 10-ի հայտարարությանը համապատասխան: Ալիևի խորհրդականը նշել է, որ եռակողմ այդ հայտարարությունը սահմանել է խաղաղապահ ուժերի տեղակայման քաղաքական և որոշ չափով իրավական շրջանակները։ «Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների մանդատի շուրջ հավելյալ համաձայնություններին ու հավելյալ իրավական մեխանիզմներին, ապա կողմերի միջև այդ հարցի վերաբերյալ նախնական շփումներ եղել են, և որոշակի քննարկումներ դեռ շարունակվում են»,- ասել է նա: Թե կոնկրետ ում միջև են քննարկումները և ինչ ձևաչափով, Ադրբեջանի նախագահի խորհրդականը չի հստակեցրել: Բանակցությունների ու քննարկումների մասին չեն խոսել նաև հայկական կողմից: Պաշտոնական Երևանը միայն հայտարարում է, որ Բաքուն մինչ օրս ռուս խաղաղապահների տեղակայման մանդատը չի ստորագրել, և լայնածավալ հակաքարոզչություն է իրականացնում նրանց դեմ: «Ավելին՝ Ադրբեջանը մշտապես փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը»,- օրեր առաջ ասել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությանը: Ղարաբաղյան հակամարտությանը հետևող միջազգային փորձագիտական խմբերից մեկը ամիսներ առաջ որոշ փակագծեր էր բացել` կուլիսային քննարկումների վերաբերյալ: Շարունակությունը՝ azatutyun.am-ում։
09:32 - 06 սեպտեմբերի, 2021
ՌԴ-ում դուստրերի կողմից սպանված Խաչատուրյանին հետմահու մանկապիղծ են ճանաչել |panarmenian.net|

ՌԴ-ում դուստրերի կողմից սպանված Խաչատուրյանին հետմահու մանկապիղծ են ճանաչել |panarmenian.net|

panarmenian.net: 2018-ին Մոսկվայում դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանին հետմահու մանկապիղծ են ճանաչել։ Փորձագետները սպանվածի մոտ սեռական հակվածության շեղում են արձանագրել՝ մանկապղծության տիպով, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։ Միխայիլ Խաչատուրյանի դեմ հարուցված բռնության և խոշտանգման քրգործի շրջանակում կատարվել է 2 հոգեբուժական և 1 լեզվաբանական փորձաքննություն։ Արդյունքները հաստատել են, որ տղամարդը մանիպուլացիայի է ենթարկել շրջապատի անձանց սպառնալիքների և բռնության միջոցով, և որ նրա դուստրերը լիակատար նյութական և բարոյական կախվածության մեջ են եղել հորից։ Փորձաքննության շրջանակում հարցաքննվել են Խաչատուրյանի հարևանները, հարազատները, բուժհաստատության աշխատակիցները, որտեղ նա բուժվել է, նրա դուստրերի ընկերները, մոտակա խանութների աշխատակիցները, նաև ուսումնասիրվել են բժշկական փաստաթղթերը։ Պարզվել է, որ Միխայիլ Խաչատուրյանը ֆիզիկական և սեռական բռնություն է կիրառել։ Փորձագետները եկել են եզրակացության, որ Խաչատուրյանի դուստրերը մշտական սթրեսի մեջ են եղել, լիակատար կախվածություն են ունեցել հորից, հարազատները նրանց չեն սատարել և աղջիկները վախեցել են սեփական և քույրերի կյանքի համար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խաչատուրյան քույրերին պաշտոնապես տուժած են ճանաչել նրանց հոր կողմից բռնության գործով։
16:24 - 04 սեպտեմբերի, 2021
Ռուս խաղաղապահներն Արցախի հեռավոր շրջաններում ապահովել են բջջային կապի և ինտերնետի վերականգնման աշխատանքների անվտանգությունը. ՌԴ ՊՆ |tert.am|

Ռուս խաղաղապահներն Արցախի հեռավոր շրջաններում ապահովել են բջջային կապի և ինտերնետի վերականգնման աշխատանքների անվտանգությունը. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են բջջային կապի աշտարակի անվտանգ վերականգնումը՝ Արցախի հեռավոր շրջանների շուրջ 5 հազար բնակիչների ապահովելու բարձրորակ բջջային կապով և գերարագ ինտերնետով, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Մարտակերտի շրջանում, կողմերի սահմանազատման գծի մոտ, հեռահաղորդակցության ցանցերի աշխատակիցները, ռուս խաղաղապահների հսկողության ներքո, բջջային կապի ալեհավաք-կայմ կառույցներում կատարել են վերանորոգման և վերականգնման աշխատանքներ: «Այսօր մեր խնդիրն է ապահովել սահմանազատման գծի մոտ գտնվող բջջային աշտարակի վրա աշխատանքի անվտանգությունը: Այդ կապակցությամբ ընկերության ղեկավարությունը դիմել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը`աշխատանքի անվտանգությունն ապահովելու խնդրանքով»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը:
12:08 - 04 սեպտեմբերի, 2021
Տրամաբանական կլինի, որ Հայաստանն ու Թուրքիան ձեռնամուխ լինեն հարաբերությունների կարգավորմանը. Լավրով |azatutyun.am|

Տրամաբանական կլինի, որ Հայաստանն ու Թուրքիան ձեռնամուխ լինեն հարաբերությունների կարգավորմանը. Լավրով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի համոզմամբէ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո տրամաբանական կլինի, որ Երևանն ու Անկարան կրկին փորձեն բարելավել երկկկողմ հարաբերությունները։ «Այժմ, երբ պատերազմն այնտեղ ավարտվել է, դրվել են քաղաքական գործընթացի բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հիմքերը, ըստ իս, շատ տրամաբանական կլինի, որ մեր թուրք և հայ գործընկերները վերսկսեն հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։ Մենք պատրաստ ենք ամենաակտիվ կերպով օժանդակել դրան», - հայտարարում էր Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։ Նախօրեին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հնարավոր ջանքերին աջակցելու՝ Մոսկվայի պատրաստակամության մասին էր հայտարարել նաև Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
16:51 - 03 սեպտեմբերի, 2021
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություն չկա. Արարատ Միրզոյան |armenpress.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություն չկա. Արարատ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը որևէ պահի բանակցություններ սկսեն խաղաղության պայմանագրի շուրջ, ապա այդ բանակցությունների օրակարգում անպայման պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ֆիքսված սկզբունքների հիման վրա: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանից հնչող հայտարարությունները, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրում պետք է լինի Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը: «Ադրբեջանի իշխանությունների փոխարեն ես կկենտրոնանայի 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա: Այս պահին խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություններ չի վարվում»,- ասաց Միրզոյանը:
16:57 - 31 օգոստոսի, 2021
Խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում մեր ռազմավարությունն է․ Բաքուն չի կատարում եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները. Միրզոյան |tert.am|

Խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում մեր ռազմավարությունն է․ Բաքուն չի կատարում եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները. Միրզոյան |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է և հիմնական տնտեսական գործընկերը: «Երկկողմ հարաբերությունների զարգացման համար կարևոր դեր են կատարում կանոնավոր շփումները բարձրագույն և բարձր մակարդակով, որոնք թույլ են տալիս համաձայեցնել ռազմավարական առաջնահերթությունները, կառուցողականորեն կարգավորել արդիական հարցերը, սերտորեն համաձայնեցնել դիրքորոշումները միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերի շուրջ: Դա հատկապես կարևոր է արագ փոփոխվող միտումների և իրավիճակի ֆոնին, որը ձևավորվել է մեր տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո: Խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում մեր ռազմավարություն է, և մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսություն ծավալել այդ ուղղությամբ, սակայն տարածաշրջանում պահպանվում է բավականին լարված իրավիճակ, որը մեծամասամբ բնորոշվում է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ: Ցանկանում եմ փաստել, որ Բաքուն չի կատարում ՀՀ, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարութմաբ իր ստանձնած պարտավորությունները»,- ասել է Միրզոյանը՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմը շարունակում է «անմիջական ոտնձգություններ թույլ տալ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչին բախվում ենք սույն թվականի մայիսի 12-ից»:
16:00 - 31 օգոստոսի, 2021
Հայ-ռուսական համագործակցության օրակարգը հագեցած է. կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ |armenpress.am|

Հայ-ռուսական համագործակցության օրակարգը հագեցած է. կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման ընթացքում Սերգեյ Լավրովն անդրադարձել է նաև ԼՂ հարցին՝ ընդգծելով, որ Ղարաբաղյան կարգավորման հարցում կա հարցերի մի ամբողջ շրջանակ, որոնք ուղիղ քննարկում են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները, Հայաստանի վարչապետը: «Կան հարցեր, որոնք ամենօրյա ռեժիմով  լուծում են մեր զինվորականները, սահմանապահները՝ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ համագործակցությամբ: Գործում է տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խումբը փոխվարչապետերի մակարդակով»,- ասել է Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ հայ-ռուսական համագործակցության օրակարգը շատ հագեցած է՝ տնտեսություն, ներդրումներ, անվտանգության ոլորտ, ինչպես նաև հումանիտար, կրթության, գիտության ոլորտներ: «Մենք ցանկանում ենք, որ այդ համագործակցությունը շարունակի զարգանալ՝ ի շահ մեր քաղաքացիների և մեր փոխգործակցության»,- նշել է Լավրովը: Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարար նշանակվելու առիթով և շնորհակալություն է հայտնել առաջին այցը Մոսկվա կատարելու համար:
15:19 - 31 օգոստոսի, 2021
Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը և Ղազախստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում |azatutyun.am|

Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը և Ղազախստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը և Ղազախստանն առաջիկա օրերին համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, առաջիկա զորավարժությունների մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպիական նավատորմիղի փոխհրամանատար, ծովակալ Սերգեյ Եկիմովը։ Նրա խոսքով՝ քառակողմ զորավարժությունները կմեկնարկեն Իրանում ընթացող «Ծովային գավաթ» մրցաշարի ավարտից անմիջապես հետո, որին մասնակցում են մերձկասպիական չորս պետությունների մի քանի հարյուր զինծառայողներ։ «Մի քանի օր շարունակ մենք զբաղվելու ենք մեր համատեղ գործողությունների մշակմամբ», - հայտարարել է ռուսաստանցի զինվորականը։ Ռուսաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, ռուսական կողմից զորավարժություններին մասնակցելու են «Մախաչկալա» և «Աստրախան» փոքր հրթիռային ռազմանավերը։
13:04 - 31 օգոստոսի, 2021