ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Կոմունիկացիաների ապաարգելափակման համար ամենաօպտիմալ ձևը եռակողմ աշխատանքային խումբն է. Զախարովա |armenpress.am|

Կոմունիկացիաների ապաարգելափակման համար ամենաօպտիմալ ձևը եռակողմ աշխատանքային խումբն է. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Անդրկովկասում տրանսպորտային կոմունիկացիաների ապաարգելափակման համար ամենաօպտիմալ ձևը եռակողմ աշխատանքային խումբն է՝ երեք երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ: Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին: «Այս մեխանիզմի ութ նիստ է կայացել, բոլոր կողմերը բարձր են գնահատել դրա գործունեությունը: Ընդհանուր առմամբ, արդեն եղել են բազմաթիվ մեկնաբանություններ, որոնք արվել են անմիջապես նիստերի արդյունքներով: Ուստի կարող եք այդ խմբի աշխատանքի մանրամասներին անձամբ ծանոթանալ: Ըստ այդմ, մենք ճիշտ ենք համարում այն հայտարարությունները և քայլերը, որոնք նպաստում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և կոմունիկացիոն ուղիների ապաարգելափակման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրագործմանը», - ասել է Զախարովան:
19:36 - 28 հոկտեմբերի, 2021
Մոսկվայում լոքդաուն է հայտարարվել |azatutyun.am|

Մոսկվայում լոքդաուն է հայտարարվել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանում գալիք շաբաթը հայտարարվել է ոչ աշխատանքային, իսկ Մոսկվան լոքդաունի մեջ է մտնում հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 7-ը։ Բացի սուպերմարկետներից ու դեղատներից մյուս խանութները, առևտրի կենտրոնները փակվում են։ Սահմանափակումները մտցվում են քովիդի համավարակի տարածումը զսպելու նպատակով։ Վերջին շրջանում Ռուսաստանում կորոնավիրուսի տարածումն ու մահվան դեպքերի թիվն օրեցօր աճում են։ Հոկտեմբերի 27-ին, ամփոփիչ տվյալներով կորոնավիրուսից 1123 մարդ է մահացել՝ սա մեկ օրում Ռուսաստանում գրանցված մահվան դեպքերի ամենաբարձր թիվն է։ Կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 36 հազար 500-ով, որից 5 հազար 700-ը՝ Մոսկվայում։ Իշխանությունները հույս ունեն, որ շփումների սահմանափակումը կօգնի կանգնեցնել վիրուսի տարածումը։ Ռուսաստանում հայտարարված լոքդաունը վճարովի է՝ աշխատողների աշխատավարձը պահպանվելու է։
16:48 - 28 հոկտեմբերի, 2021
Կոնջորյանը Կոպիրկինի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցին

Կոնջորյանը Կոպիրկինի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցին

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այդ մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը: Հայկ Կոնջորյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցին, ինչն ամրագրված է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Քննարկվել են հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ միջխորհրդարանական հարթակներում: Կարևորվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակում իրականացվող աշխատանքները:
15:47 - 28 հոկտեմբերի, 2021
«3+3»-ը Ռուսաստանի և Թուրքիայի համար որոշ արտաքին պարտադրանքներից դուրս գալու ձևաչափ է․ Սարո Սարոյան

«3+3»-ը Ռուսաստանի և Թուրքիայի համար որոշ արտաքին պարտադրանքներից դուրս գալու ձևաչափ է․ Սարո Սարոյան

Այն բալանսը, որը Ռուսաստանը և Թուրքիան մեկ տարի առաջ հաստատել են Հարավային Կովկասում, դուր չի գալիս մի շարք զարգացած երկրների։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սարո Սարոյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային երկրների համագործակցության «3+3» ձևաչափին և դրա շուրջ վերջերս արված որոշ հայտարարությունների։ Սարո Սարոյանը կարծում է, որ «3+3» ձևաչափի իրատեսականությունը կախված է ՌԴ-ի և Թուրքիայի՝ այլ տերությունների հետ փոխգործակցության և առճակատման հարաբերակցությունից․ «3+3» ձևաչափի իրատեսականությունը կախված է նրանից, թե որքանով Ռուսաստանը և Թուրքիան կարող են աշխարհաքաղաքական այլ ուժերի, այլ երկրների, այլ տերությունների համոզել կամ փաստի առաջ կանգնեցնել՝ այդ ձևաչափը կյանքի կոչելու առումով։ Այն բալանսը, որ իրենք մեկ տարի առաջ հաստատել են Հարավային Կովկասում, չի ընդունվում այլ զարգացած երկրների կողմից, գերտերությունների կողմից։ ՌԴ-ի և Թուրքիայի խնդիրը, բնականաբար, իրենց հաստատած բալանսը ինչ-որ ձևով պարտադրել, ինչ-որ ձևով համոզել, ինչ-որ ձևով կյանքի կոչելն է»։ Քաղաքագետի դիտարկմամբ՝ այս ձևաչափը վտանգներ է պարունակում Իրանի համար։ Ըստ նրա՝ Իրանը տարիներ հետո իր հյուսիս-արևմտյան սահմանների ողջ երկայնքով ունենալու է մի պատնեշ, որի պատճառով չի կարողանալու արտաքին աշխարհի հետ հարաբերվել։ Իսկ վտանգներին հակազդելու համար Իրանը արդեն քայլեր է ձեռնարկել․ «Իրանը, ըստ էության, ցույց տվեց, որ կարմիր գծեր կան, և երբեք թույլ չի տա, որ այդ կարմիր գծերը անցնեն։ Դրանք կապված են Սյունիքի հետ և Հայաստանի ինքնիշխան տարածքի հետ։ Այդ տեսանկյունից ստվերում ուրիշ բան չկա, ինչ ցուցադրել է վերջին 2-3 ամսվա ընթացքում, հենց դա է։ Իրանը շատ լավ հասկանում է, որ վարագույրի ետևում բոլոր այլ կոնֆիգուրացիաները իր դեմ են լինելու։ Իրանը չի կարող այլ բան անել, եթե ոչ պաշտպանել այն ստատուս-քվոն, որը հիմա կա Հարավային Կովկասում, սրանից ավելի ստատուս-քվոյի փոփոխությունը իր անվտանգության համար լուրջ մարտահրավեր է»։ Սարո Սարոյանի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը բացասաբար է ընկալվում նաև Արևմուտքի երկրների կողմից․ «Տեսել ենք թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ֆրանսիայի ուղղակի գործողությունները։ Հայոց ցեղասպանության ընդունումը նույնպես այդ կոնտեքստում պետք է դիտարկել։ Բոլորն էլ հասկանում են, որ դա քաղաքական, ոչ թե բարոյական ակտ էր և առաջին հերթին Թուրքիային էր ուղղված։ Այս տեսանկյունից էր պետք հասկանալ՝ ինչ խնդիր կար, որ իրենք Ցեղասպանությունը ճանաչեցին։ Իսկ խնդիրը կապված է Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցման ընդհանուր քաղաքական գծի հետ։ Իրենք փորձում են ամեն կերպ խոչընդոտել նման կարգի զարգացումները»։ Քաղաքագետը նշում է նաև, որ ԱՄՆ-ն Վրաստանի միջոցով փորձում է տապալել «3+3» ձևաչափը․ «ԱՄՆ-ն հիմա շատ ակտիվ է, և, ըստ էության, Վրաստանում ՆԱՏՕ-ի զորակազմ տեղակայելու խնդիր է առաջ եկել։ Դա «3+3»-ը տապալելու մեխանիզմ է, որը իրենք գործարկում են։ Այն բալանսը, որը Ռուսաստանը ու Թուրքիան հաստատել են և ուզում են ներգրավվել նաև Իրանին, ԱՄՆ-ն Վրաստանի միջոցով փորձում է դրա դեմն առնել, բլոկել»։ Անդրադառնալով հարցին, թե ինչ վտանգներ կարող է պարունակել այս ձևաչափը Հայաստանի համար, Սարոյանն ասում է, որ ձևաչափի պտուղները, այն է՝ մեծ տերությունների կողմից Հարավային Կովկասի փոքր տերություններին իրենց որոշումները պարտադրելը, մենք արդեն քաղել ենք․ «Այդ դասավորության մեջ փոքրերը ինչ-որ խնդիր լուծելու համար պետք է նայեն որևէ պետությանը և փորձեն իրենից աջակցություն ստանալ։ Հայաստանը պետք է նայի Ռուսաստանին, Ադրբեջանը պետք է նայի Թուրքիային, Վրաստանը չգիտի՝ ուր պետք է նայի, դրա համար այդքան էլ շահագրգռված չի։ Այս դեպքում նշանակում է, որ Հայաստանի խնդիրները պետք է լուծի Ռուսաստանը, Ադրբեջանի խնդիրները՝ Թուրքիան։ Ստացվում է՝ իրենք իրար մեջ պետք է առևտուր անեն և իրենց որոշումը ներկայացնեն Հայաստանին, Հայաստանը այդտեղ ոչինչ չի կարող շահել։ Սա է ձևաչափի ամբողջ իմաստը»։ Նրա խոսքով՝ այս ձևաչափը տեսքի է բերելու այն համաձայնությունները, որոնք կայացվել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև․ «Դա ընդամենը որոշ արտաքին պարտադրանքներից դուրս գալու ձևաչափ է՝ ասելու համար, որ կողմերն են այդպես ցանկացել, և տարածաշրջանում բոլոր երկրները գոհ են։ Իրականում այդ ձևաչափը Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ համաձայնությունների և որոշումների խնդիրն է լուծում»,-ասում է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը և Թուրքիան այլոց շահերը մանրադրամի վերածելով, սեփական շահերն են սպասարկում։ Ամփոփելով՝ քաղաքագետը նշում է՝ մեծ հավանականություն կա, որ այս ձևաչափը կտապալվի, որովհետև որքան էլ Թուրքիան ու Ռուսաստանը ինտենսիվորեն աշխատում են և փորձում են Հարավային Կովկասը դարձնել իրենց որոշումների կայացման տարածաշրջան, այնուամենայնիվ, մյուս երկրների կողմից կա մեծ հակազդեցություն։ Տարածաշրջանային երկրների համագործակցության «3+3» ձևաչափ ստեղծելու մտադրության վերաբերյալ հայտարարել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները։ Ռուսաստանը աջակցել է այս նախաձեռնությանը։ Հնարավոր ձևաչափում ընդգրկվելու են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Օրեր առաջ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, անդրադառնալով այս ձևաչափին, ասել էր, որ մինչև նոր ձևաչափի մասին խոսելը, Ռուսաստանը, որը բռնազավթել է Վրաստանի տարածքի 20 %-ը, պետք է կատարի 2008 թ․-ի հրադադարի համաձայնագիրը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել էր, որ Ռուսաստանը այդ ձևաչափի հնարավորինս արագ գործարկման հույս ունի, և Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ն փորձում է խոչընդոտել այդ ձևաչափի ստեղծմանը։ 
10:59 - 27 հոկտեմբերի, 2021
Հայաստանում մեկնարկել են հայ-ռուսական միացյալ զորախմբի մարտավարական զորավարժությունները |armeniasputnik.am|

Հայաստանում մեկնարկել են հայ-ռուսական միացյալ զորախմբի մարտավարական զորավարժությունները |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Այսօր մեկնարկել են Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները:  Միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը  հայտնեց, որ զորավարժություններին մասնակցում են ինչպես Հայաստանի ԶՈւ հատուկ բանակային կորպուսի, այնպես էլ ռուսական 102-րդ ռազմաբազայի ուժեղացված ստորաբաժանումները: Գեներալը նաև ընդգծեց, որ նմանատիպ վարժանքներ անցկացվում են տարին մի քանի անգամ, համատեղ պատրաստության պլանի համաձայն։   Այսօրվա զորավարժություններին խաղարկվելու է մի քանի սցենար։ Զորավարժություններում ներգրավված է մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, մասնավորապես, տանկեր, հետևակի մարտական մեքենաներ (ՀՄՄ), ինքնագնաց հրետանի։ Ակտիվ փուլից հետո կամփոփվեն արդյունքները, կտրվեն համապատասխան հանձնարարականներ:  
14:35 - 22 հոկտեմբերի, 2021
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները գնահատել են Ռուսաստանից բխող հրթիռային սպառնալիքները, որոշել են հզորացնել ՀՕՊ ուժերը |azatutyun.am|

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները գնահատել են Ռուսաստանից բխող հրթիռային սպառնալիքները, որոշել են հզորացնել ՀՕՊ ուժերը |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները գնահատել են Ռուսաստանի հրթիռային հնարավորություններից բխող սպառնալիքները, որոշել են հզորացնել իրենց հակաօդային պաշտպանության ուժերը և համաձայնեցրել են ընդհանուր պաշտպանական ծրագիրը: Բրյուսելում այսօր շարունակվում է երեկ մեկնարկած Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է. - «Մենք հայելային չենք պատասխանի Ռուսաստանի ապակայունացնող պահվածքին և մտադրություն չունենք Եվրոպայում միջուկային մարտագլխիկներով նոր ցամաքային հրթիռներ տեղակայել: Հետևաբար, մենք կկիրառենք քաղաքական և ռազմական միջոցների հավասարակշռված փաթեթ, որպեսզի արձագանքենք այս սպառնալիքներին»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունն արվել է ռուսական «Բուլավա» բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին տեղեկության ֆոնին։ Ստոլտենբերգը նշել է, որ սպասվում է նաև հակահրթիռային պաշտպանության զգալի բարելավում, հինգերորդ սերնդի կործանիչների միջոցով սովորական սպառազինության կարողությունների ընդլայնում, վարժանքների և հետախուզության հարմարեցում, նաև միջուկային զսպման պատրաստակամության բարձրացում: Հանդիպման մյուս թեման Աֆղանստանում տիրող իրավիճակն էր։ Ստոլտենբերգն ասել է․ - «Մենք կհետևենք Աֆղանստանում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վերախմբավորման ցանկացած փորձին: Այս երկրից դուրս գտնվելով, դաշնակիցները հնարավորություն ունեն արձագանքել ահաբեկչական սպառնալիքներին: Մենք պահանջելու ենք, որ թալիբները կատարեն խոստումները»: Խոսքը ահաբեկչության դեմ պայքարի, անվտանգ տեղաշարժի և մարդու իրավունքների հարգման մասին է։
12:05 - 22 հոկտեմբերի, 2021
Սահմանագծումը պետք է տեղի ունենա փոխզիջման արդյունքում․Վլադիմիր Պուտին |factor.am|

Սահմանագծումը պետք է տեղի ունենա փոխզիջման արդյունքում․Վլադիմիր Պուտին |factor.am|

factor.am: «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբում ունեցած ելույթում Վլադիմիր Պուտինը ասել է, որ խաղաղ համակեցությունը կարևոր է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար։  «Ադրբեջանի համար դա կարևոր է այն առումով, որ կկարողանա կապ հաստատել Նախիջևանի հետ։ Հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարևոր է նաև Հայաստանի համար․ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ՝ պետք է հարևանների հետ հարաբերություններին տալ ժամանակակից բնույթ, ինչը նախապայմաններ կստեղծի այդ երկրների հետ խաղաղ համակեցության և երկրի տնտեսական զարգացման համար։ Հնարավո՞ր է դա անել․ հնարավո՛ր է»,- կարծիք է հայտնել ՌԴ նախագահը։ Նա նշել է, որ Ռուսաստանն ամեն ինչ արել է՝ արյունահեղությունը դադարեցնելու համար․ «Մեր խաղաղապահների շնորհիվ մոտ 50 հազար տեղահանվածներ ի վիճակի են եղել վերադառնալ հայրենիք»։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին՝ Պուտինը նշել է, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների համար բավարար է երկու կողմերի և ՌԴ-ի մասնակցությունը։ «Այս պահին կարևորը հայ-ադրբեջանական սահմանը հստակ որոշելն է, որի համար, բացի երկու կողմերից և Ռուսաստանից ոչ ոք պետք չէ։ Պետք է պրագմատիկ լինել։ Ինչո՞ւ․․․ որովհետև քարտեզները ՌԴ բանակի Գլխավոր շտաբում են, որոնք ցույց են տալիս, թե խորհրդային տարիներին ինչպես էր անցնում սահմանը երկու երկրների միջև։ Ահա այս փաստաթղթերով պետք է սահմանագծում անել։ Դա պետք է տեղի ունենա փոխզիջման արդյունքում, հնարավոր է՝ որոշակի փոփոխություններով, որոնք, սակայն, ընդունելի կլինեն երկու կողմերի համար»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
23:21 - 21 հոկտեմբերի, 2021
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները. Վլադիմիր Պուտին

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները. Վլադիմիր Պուտին

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» քննարկման ակումբի հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Բաքուն և Երևանը կարողացան դադարեցնել արյունահեղությունը Ղարաբաղում ՝ հրաժարվելով վայրկենական շահերից և այժմ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար:«Ի վերջո նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը։ Բայց բանը միայն սրանում չէ, թեև մարդկային կյանքեր փրկելուց ավելի կարևոր բան չի կարող լինել։ Այդուհանդերձ, դեռևս կան կարևոր ասպեկտներ, այն է՝ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել ընդհանուր տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար։ Այս պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները երկարաժամկետ հեռանկարում, և երկու կողմերն էլ գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները, ուզում եմ ընդգծել սա։ Եվ սա բոլորի շահերից է բխում», - ասել է Պուտինը:Նա մանրամասնել է, որ այս դեպքում հնարավոր կլինի ապաշրջափակել տրանսպորտային ուղիներն ու տնտեսական կապերը տարածաշրջանում, ինչը պայմաններ կստեղծի երկու երկրների անվտանգության համար։ 
23:04 - 21 հոկտեմբերի, 2021