Բելառուս

Բելառուսը ստիպված է փակել սահմանը Լիտվայի և Լեհաստանի հետ․ Լուկաշենկո |azatutyun.am|

Բելառուսը ստիպված է փակել սահմանը Լիտվայի և Լեհաստանի հետ․ Լուկաշենկո |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսը ստիպված է փակել պետական սահմանը Լիտվայի և Լեհաստանի հետ, հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ երեկ ելույթ ունենալով «Հանուն Բելառուսի» կանանց ֆորումում: Բելառուսի նախագահը հայտնել է, որ փակում է Լիտվայի և Լեհաստանի հետ սահմանը, ուժեղացնում է հսկողությունը Ուկրաինայի հետ սահմանին և պատրաստվում է «վերականգնել Միութենական պետության ընդհանուր պաշտպանությունը»: Լուկաշենկոն կոչ է արել Լիտվայի, Լեհաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին՝ «կանգնեցնել իրենց անխելք քաղաքական գործիչներին» և թույլ չտալ, որ «պատերազմ սկսվի»: Այսօր Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան տեսաուղերձով կդիմի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին Եվրամիության նախաձեռնած հրատապ քննարկման ընթացքում, որտեղ կխոսվի այդ երկրում օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո այլախոհության դեմ ճնշումների մասին: Եվրամիությունը կոչ է արել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին ուշադիր հետևել Բելառուսում տիրող իրավիճակին, որտեղ հազարավոր մարդիկ են ձերբակալվել, հարյուրավոր մարդիկ ծեծի են ենթարկվել ոստիկանության կողմից, և տեղեկություններ կան համատարած խոշտանգումների մասին:
10:17 - 18 սեպտեմբերի, 2020
Բելառուսն իր անցկացրած ընտրությունների միջազգային ճանաչման կարիքը չունի. Լուկաշենկոն՝ ԵԽ-ին |infocom.am|

Բելառուսն իր անցկացրած ընտրությունների միջազգային ճանաչման կարիքը չունի. Լուկաշենկոն՝ ԵԽ-ին |infocom.am|

infocom.am: Բելառուսն իր անցկացրած ընտրությունների միջազգային ճանաչման կարիքը չունի: Այդ ընտրությունները կայացել են, եղել են օրինական եւ առանց խախտումների: Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ավելի վաղ Եվրախորհրդարանի պատգամավորները հրաժարվել են ճանաչել Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները՝ Եվրամիությանը կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Լուկաշենկոյի դեմ եւ կողմ են հանդես եկել երկրում նոր նախագահական ընտրությունների անցկացմանը՝ միջազգային դիտորդական առաքելությունների եւ խմբերի մասնակցությամբ: «Այսօր նրանք եւս մեկ, իրենց կարծիքով ատոմային ռումբ են կցել բողոքին, իբր պայթեցրել են այդ ռումբը Բրյուսելում: Չգիտեմ Եվրախորհրդարանը, թե Եվրախորհուրդը միացել է մեր դեմ արշավին ու հայտարարել, թե չի ճանաչում մեր ընտրությունները »,-ասել է Լուկաշենկոն «Մինսկ-Արենա» կանանց ֆորումին իր ելույթի ժամանակ: Շարունակությունը՝ armtimes.com-ում։
09:21 - 18 սեպտեմբերի, 2020
Եվրախորհրդարանը չի ճանաչում Լուկաշենկոյին որպես Բելառուսի նախագահ |azatutyun.am|

Եվրախորհրդարանը չի ճանաչում Լուկաշենկոյին որպես Բելառուսի նախագահ |azatutyun.am|

azatutyun.am: Հինգշաբթի օրը Եվրախորհրդարանը Բելառուսի հարցով բանաձև է ընդունել, որով հրաժարվել է ճանաչել նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի վեցերորդ հաղթանակը, փոխարենը Եվրամիության օրենսդիր մարմինը պահանջել է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Մարիա Կոլեսնիկովային։ Եվրոպացի պատգամավորները հորդորում են նաև պատժամիջոցներ սահմանել անձամբ Լուկաշենկոյի դեմ՝ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի օրինակով: Ավելի վաղ Եվրամիությունը հայտարարել է, թե չի ճանաչում Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, որ հնարավորություն են ընձեռել 26 տարի երկիրը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոյին ևս հինգ տարի պաշտոնավարել։ Պաշտոնական Բրյուսելի գնահատմամբ՝ այդ ընտրությունները ոչ ազատ էին, ոչ էլ արդար: Եվրոպական միության անդամ պետությունների առաջնորդները անցած ամիս նաև պայմանավորվել են ֆինանսական օգնություն հատկացնել Բելառուսի քաղաքացիական հասարակությանը․ 53 միլիոն եվրոյի մի մասը կտրամադրվի բռնությունների զոհերին և քաղաքացիական հասարակությանը, մյուս մասը նախատեսված է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար:
17:16 - 17 սեպտեմբերի, 2020
Լուկաշենկոն պատմել է՝ ինչ է քննարկել Պուտինի հետ մոտ 5 ժամ տևած հանդիպման ժամանակ |tert.am|

Լուկաշենկոն պատմել է՝ ինչ է քննարկել Պուտինի հետ մոտ 5 ժամ տևած հանդիպման ժամանակ |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում տեղի ունեցած հանդիպման և զրույցի մասին: Այս մասին գրում է eadaily.com կայքը:Լուկաշենկոն նշել է, որ ՌԴ նախագահի հետ քննարկել է էներգետիկայի ոլորտում երկրների համագործակցությունը և ոչ միայն:«Մենք հստակ թվերի մեջ չենք խորացել: Բայց, ինչպես ինձ զեկուցել է Սեմաշկոն, մեր դեսպանը, որը նաև փոխվարչապետն է, նա բանակցություններ է վարում Ռուսաստանի էներգետիկների հետ: Լրիվ տարբեր մարդիկ կարող են խոսել գների մասին: Պուտինն ինքն է առաջարկել՝ արի  ակտիվացնենք մեր հոլդինգները, խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները, թող հանդիպեն ղեկավարները, նախարարները: Անհրաժեշտ է, որ նրանք իրենք հանդիպեն և առևտուր անեն միմյանց հետ: Ես էլ ասել եմ, որ դա ինձ հարմար է»,-պատմել է Բելառուսի նախագահը:Բացի այդ, Լուկաշենկոն հավելել է, որ Պուտինը ձեռնարկությունների և հոլդինգի ղեկավարների շփումներին զուգահեռ առաջարկել է ակտիվացնել տարածաշրջանային համագործակցությունը:«Ես ասացի՝  սեպտեմբերի վերջին տեղի կունենա տարածաշրջանների ֆորում, մենք կսկսենք ակտիվացնել նահանգապետերի շփումները: Սա մեծ գործ է: Նրանք այնտեղ շատ բան կլուծեն»,-նշել է Լուկաշենկոն:Նրա խոսքով` «Սեմաշկոն, որը Սոչիից արդեն ճանապարհ էր ընկել, զեկուցել է, որ Արդյունաբերության նախարարի հետ ճանապարհորդել է Ռուսաստանով մեկ և բերել է 290 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրեր` «ԲելԱԶ»-ներ, «ՄԱԶ»-եր և այլն: Պայմանագրեր են կնքվել: 1/3 միլիարդը մեծ գումար է: Այսինքն պետք է շարժվել»,-ասել է Բելառուսի նախագահը:Լուկաշենկոն ընդգծել է նաև, որ ՌԴ նախագահի հետ քննարկել է պաշտպանության, ինչպես նաև ռազմարդյունաբերության վերաբերող հարցեր:
12:05 - 17 սեպտեմբերի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 29,9 միլիոնին, ավելի քան 940 հազար մարդ մահացել է, 20,3 միլիոնը՝ բուժվել |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 29,9 միլիոնին, ավելի քան 940 հազար մարդ մահացել է, 20,3 միլիոնը՝ բուժվել |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհում կորոնավիրուսի տարածման ընթացքն արագանում է: Վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 29,9 միլիոնին, հիվանդությունից մահացել է ավելի քան 940 հազար մարդ, ապաքինվել է 20,3 միլիոնը, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Վարակի 5 միլիոնից ավելի դեպք արձանագրվել է Հնդկաստանում: Ընդամենը 11 օրվա ընթացքում այստեղ 1 միլիոն մարդ է վարակվել, մինչդեռ երկրում փակ հաստատություններ չկան ՝ բացի ուսումնական հաստատություններից և կինոթատրոններից: COVID-19-ի հայտնաբերված դեպքերի քանակով Հնդկաստանը երկրորդն է ԱՄՆ-ից հետո, երրորդ տեղում Բրազիլիան է: Եվրոպական երկրները մասամբ վերադառնում են սահմանափակումների: Ֆրանսիացի բժիշկները պատրաստվում են կորոնավիրուսի երկրորդ ալիքին: COVID-19-ով հոսպիտալացված հիվանդների թիվը, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքներում, աստիճանաբար աճում է, բայց դեռ հեռու է գարնան ցուցանիշներից: Բելառուսում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, հունիսին մահացության՝ վերջին տարիների համար ռեկորդային ցուցանիշ է գրանցվել, մինչդեռ Ազգային վիճակագրական կոմիտեն չի հրապարակում իր տվյալները: Ղրղըզստանում պարտականությունները պատշաճ չկատարելու մեղադրանքով կալանավորվել է առողջապահության նախկին նախարարը: Նա աշխատանքից հեռացվել էր մարտի 31-ին՝ վատ աշխատանքի պատճառով՝ երկիրը համաճարակից չպաշտպանելու համար: Ռուսաստանի Սամարայի շրջանում՝ Ղազախստանի հետ սահմանին, ավելի քան 4 հազար Ուզբեկստանի քաղաքացի է կրկին կուտակվել: Նրանք ցանկանում են տուն գնալ, բայց չեն կարողանում, քանի որ Ղազախստանի սահմանը փակ է: Միացյալ Նահանգների կառավարությունը երեկ ծրագիր է հրապարակել, ըստ որի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը անվճար հասանելի կլինի բոլոր ամերիկացիներին անմիջապես այն բանից հետո, երբ պարզվի, որ այն անվտանգ է և արդյունավետ: Ակնկալվում է, որ պատվաստանյութերի սահմանափակ քանակությամբ չափաբաժիններ հասանելի կլինեն մինչև 2020 թվականի վերջը:
12:03 - 17 սեպտեմբերի, 2020
Կոլեսնիկովային մեղադրանք է առաջադրվել Բելառուսի ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն ուղղված գործողությունների կոչ անելու հոդվածով |azatutyun.am|

Կոլեսնիկովային մեղադրանք է առաջադրվել Բելառուսի ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն ուղղված գործողությունների կոչ անելու հոդվածով |azatutyun.am|

azatutyun.am:  Ընդդիմադիր գործչին սպառնում է 2-ից մինչև 5 տարվա ազատազրկում: Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովային մեղադրանք է առաջադրվել երկրի ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն ուղղված գործողությունների կոչ անելու հոդվածով: Այս մասին երեկ հայտարարել է Բելառուսի քննչական կոմիտեն՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ գործողությունների կոչ է արել Կոլեսնիկովան: Տվյալ հոդվածով նախատեսված է 2-ից մինչև 5 տարվա ազատազրկում: Ավելի վաղ ՝ սեպտեմբերի 9-ին, Կոլեսնիկովայի փաստաբանը հայտնել էր, որ իր պաշտպանյալին կասկածում են իշխանությունը զավթելու փորձի մեջ: Մարիա Կոլեսնիկովայի կալանավորման մասին հայտնի դարձավ սեպտեմբերի 8-ին: Դրանից մեկ օր առաջ նրան առևանգել էին Մինսկի կենտրոնում և ստիպել մեկնել Ուկրաինա, բայց Կոլեսնիկովան սահմանին պատռել էր անձնագիրը և մնացել Բելառուսում:
10:43 - 17 սեպտեմբերի, 2020
Աշխարհում չկա պետություն, որը չի առաջնորդվում իր ազգային շահերով ու հետաքրքրություններով․ Նիկոլ Փաշինյան |lragir.am|

Աշխարհում չկա պետություն, որը չի առաջնորդվում իր ազգային շահերով ու հետաքրքրություններով․ Նիկոլ Փաշինյան |lragir.am|

lragir.am: ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն դեպքին, որ Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնապահ է քվեարկել Բելառուսում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնելու հարցի քննարկմանը։ «Հայաստանը ԵԱՏՄ երկիր է և չունի մեկ ուղղության ու մի կողմի շահեր, սկզբունքներ։ Եվ այդ սկզբունքների համադրությամբ որդեգրվել է այդպիսի դիրքորոշում»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց՝ աշխարհում չկա պետություն, որը չի առաջնորդվում իր ազգային շահերով ու հետաքրքրություններով։ «Եթե դուք առաջարկում եք, որ Հայաստանը լինի բացառիկ պետություն, որը չի առաջնորդվում իր ազգային շահերով ու հետաքրքրություններով, կարող եք այդ թեզը ներառել ձեր կուսակցության գործունեության ծրագրային դրույթներում»,- հավելեց վարչապետը։ Փաշինյանն ասաց՝ երբ 2018 թվականի Հայաստանում տեղի էր ունենում հեղափոխությունը, իրենք շատ հստակ դիրքորոշում են արտահայտել, որ դա համարում են ներհայաստանյան պրոցես և ներհայաստանյան օրակարգ։ «Եվ այդտեղ աշխարհաքաղաքական կոնտեքստ չկա, արտաքին օրակարգ չկա։ Եվ երբ մեզ այն ժամանակ հարց էին տալիս՝ արդյոք մենք պատրաստվում ենք հայկական հեղափոխությունն արտահանել այլ երկրներ, մենք ասում էինք՝ մեր դիրքորոշումն այն է, որ սա հայաստանյան օրակարգ է։ Մենք չենք պատրաստվում ոչ մի բան ոչ ներմուծել, ոչ էլ արտահանել։ Մինչև հիմա մեզ ոմանք որոշակի համառությամբ կամ այդ փաստարկների բացակայությամբ մեղադրում են, որ մենք ինչ-որ բան ներմուծել ենք։ Ոմանք էլ մեղադրում են, որ ինչ-որ բան արտահանում ենք։ Ես ուզում եմ ասել, որ բոլոր այդ ուժերը, ովքեր այդպիսի պնդումներ են անում, քաղաքական առումով ներմուծելի և արտահանելի ապրանքներ են»,- ասաց նա։
19:21 - 16 սեպտեմբերի, 2020
Տիխանովսկայան Լուկաշենկոյին խոստացել է «անձնական անվտանգություն», եթե նա խաղաղ հեռանա
 |tert.am|

Տիխանովսկայան Լուկաշենկոյին խոստացել է «անձնական անվտանգություն», եթե նա խաղաղ հեռանա |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ եթե Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնից խաղաղ հեռանա, կստանա անձնական անվտանգության երաշխիքներ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով lb.ua կայքին: «Իհարկե, եթե նա հեռանա խաղաղ, մարդկայնորեն, ապա այդպիսի հնարավորություն կա: Կարելի է նույնիսկ ասել՝ վստահություն: Անձամբ ես պետք է խոսեմ բոլոր մարդկանց փոխարեն: Եվ այս հարցում հաշվի կառնվի բոլոր մարդկանց կարծիքը»,-հայտարարել է Տիխանովսկայան: Հստակեցնող հարցին այն մասին, թե արդյոք Լուկաշենկոն հեռանալու դեպքում անձնական անվտանգության երաշխիքներ կստանա, Տիխանովսկայան պատասխանել է.«Այո, նույնիսկ ավելին»:
14:06 - 16 սեպտեմբերի, 2020
ԵՄ-ն չի ճանաչում Լուկաշենկոյին՝ որպես լեգիտիմ նախագահի. Ժոզեպ Բորել
 |azatutyun.am|

ԵՄ-ն չի ճանաչում Լուկաշենկոյին՝ որպես լեգիտիմ նախագահի. Ժոզեպ Բորել |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը չի ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ որպես Բելառուսի լեգիտիմ նախագահի, և ավարտում է նրա ռեժիմի ներկայացուցիչների դեմ պատժամիջոցների նախապատրաստումը: Այս մասին երեկ Եվրախորհրդարանի նստաշրջանում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Մենք կարծում ենք, որ օգոստոսի 9-ի ընտրությունները կեղծվել են, և մենք չենք ճանաչում Լուկաշենկոյին որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ», - ասել է Բորելը՝ հավելելով, որ Եվրամիությունը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Բելառուսում «բռնության, բռնաճնշումների, ընտրությունների արդյունքների կեղծման համար պատասխանատու մեծ թվով մարդկանց նկատմամբ»: Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ պատժամիջոցները կհամաձայնեցվեն միչև սեպտեմբերի 24-25-ը կայանալիք Եվրոպական խորհրդի նիստը: Որոշումը պետք է ընդունվի Բրյուսելում առաջիկա երկուշաբթի օրը՝ ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը: Եվրամիության դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ լրացուցիչ պատժամիջոցներ կարող են դիտարկվել, եթե իրավիճակը Բելառուսում «շարունակի վատթարանալ»: Բորելը կոչ է արել Բելառուսի իշխանություններին «վերջ տալ բռնություններին, անօրինական ձերբակալություններին» և սկսել «ազգային երկխոսություն»: Եվրամիությունը պատրաստ է աջակցել երկխոսության ցանկացած վստահելի նախաձեռնության, վստահեցրել է նա: Ըստ Ժոզեպ Բորելի՝ Բելառուսում քաղաքական ճգնաժամից լավագույն ելքը կլինի ԵԱՀԿ դիտորդների վերահսկողության ներքո նոր նախագահական ընտրությունների անցկացումը: Սակայն եվրոպական դիվանագիտության ղեկավարն ափսոսանք է հայտնել, որ մինչ այժմ Բրյուսելը չի կարողացել խոսել Բելառուսի իշխանությունների հետ:
10:20 - 16 սեպտեմբերի, 2020
«Որքան շատ է բռնապետ Լուկաշենկոն ցանկանում պահպանել իշխանությունը, այնքան այն ավելի է թուլանում». Տիխանովսկայան սյունակ է գրել The Washington Post-ի համար |tert.am|

«Որքան շատ է բռնապետ Լուկաշենկոն ցանկանում պահպանել իշխանությունը, այնքան այն ավելի է թուլանում». Տիխանովսկայան սյունակ է գրել The Washington Post-ի համար |tert.am|

tert.am: Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան սյունակ է գրել ամերիկյան The Washington Post պարբերականի համար, որում հայտարարում է, որ օգոստոսին կայացած նախագահական ընտրություններից հետո բելառուսները համախմբվել են «հանուն ժողովրդավարության աննախադեպ զանգվածային շարժման» շրջանակում: «Որքան շատ է բռնապետ Լուկաշենկոն ցանկանում պահպանել իշխանությունը, այնքան այն ավելի է թուլանում»,-գրել է Տիխանովսկայան: Նրա խոսքով` Բելառուսի բնակիչները շարունակում են դուրս գալ բողոքի ակցիաների` չնայած ուժայինների կողմից ճնշումներին, ինչպես նաև ստին և քարոզչությանը, որն իրականացնում են Բելառուս այցելած ռուս լրագրողները: «Մենք խաղաղ ակցիաների կողմնակից ենք և հրաժարվում ենք բռնությունից: Շատերը հարցնում են, թե արդյոք դա բավարար է: Ես կարծում եմ, որ պատասխանն այո է: Մենք՝ որպես ժողովուրդ, հասել ենք այն կետին, որտեղից վերադարձ չկա: Լուկաշենկոն այս երկրի առաջնորդի դերում ապագա չունի, և նրա՝ իշխանությունից հեռանալն ընդամենը ժամանակի հարց է»,-գրում է Տիխանովսկայան: Ընդդիմադիր գործիչն այլ երկրների կառավարություններին կոչ է արել «դադարեցնել համագործակցությունը ռեժիմի հետ» և պատժամիջոցներ սահմանել նրանց նկատմամբ, ովքեր կեղծել են Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները` հանցանք գործելով սեփական ժողովրդի դեմ: Նա այդ երկրներին խնդրել է նաև «անել հնարավոր ամեն բան, որպեսզի օգնեն այն բելառուսներին, որոնք ստիպված են եղել փախչել երկրից վերջին բռնաճնշումների ժամանակ»: «Հակառակ պետական քարոզչության պնդումներին՝ ժամանակը մեր կողմից է: Այն, ինչ հավերժական էր թվում, կանհետանա մեկ ակնթարթում: Մեզ ընդամենը պետք է միասնական լինել: Հարցն այն չէ, թե արդյոք մենք կհաղթենք: Մենք արդեն հաղթել ենք: Ռեժիմը փորձում է գողանալ մեզնից այդ հաղթանակը: Չի ստացվի»,-գրել է Տիխանովսկայան: Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
12:10 - 15 սեպտեմբերի, 2020
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Բելառուսում տիրող իրավիճակի հարցը ներառել է 45-րդ նստաշրջանի օրակարգում․ ՀՀ-ն ձեռնպահ է քվեարկել
 |factor.am|

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Բելառուսում տիրող իրավիճակի հարցը ներառել է 45-րդ նստաշրջանի օրակարգում․ ՀՀ-ն ձեռնպահ է քվեարկել |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Բելառուսում տիրող իրավիճակի հարցը ներառել է իր 45-րդ նստաշրջանի օրակարգում, որը մեկնարկել է երկուշաբթի Ժնևում: Հարցը քննարկելու առաջարկը Եվրամիության անունից հնչեցրել է Գերմանիան, գրում է ՏԱՍՍ-ը: Որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ 25 կողմ, 2 դեմ, 20 ձեռնպահ: «Հրատապ բանավեճ անցկացնելու որոշումն ընդունված է», – քվեարկությունից հետո ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Էլիզաբեթ Թիհի-Ֆիսլբերգերը: Կողմ են քվեարկել ԵՄ անդամ երկրները, Ուկրաինան, ինչպես նաև Լատինական Ամերիկայի պետությունների մեծամասնությունը: Դեմ են արտահայտվել Վենեսուելան և Ֆիլիպինները: Աֆրիկայի երկրները, ինչպես նաև Հայաստանը, ձեռնպահ են մնացել: Քննարկումը պետք է տեղի ունենա մինչև այս շաբաթվա վերջ: Ժնևում Բելառուսի մշտական ներկայացուցիչ Յուրի Ամբրազևիչը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ունեցած ելույթում նշել է, որ ԵՄ նախաձեռնությունը «ոչ մի կապ չունի մարդու իրավունքների թեմայի հետ և նպատակ ունի քաղաքական ճնշում գործադրել Բելառուսի իշխանությունների վրա, ինչն ուղղակի միջամտություն է ինքնիշխան պետության ներքին գործերին և միջազգային իրավունքի կոպիտ խախտում»: Իր հերթին, Ժնևում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչ Խորխե Վալերոն ընդգծել է, որ Բելառուսի ընտրություններում հաղթել է ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ապա հավելել. «Ցավոք՝ ԵՄ երկրներում ժողովրդի ցանկությունը չճանաչվեց»: Միևնույն ժամանակ, Գերմանիայի, Նիդերլանդների, Դանիայի, Չեխիայի և Լեհաստանի ներկայացուցիչները Բելառուսում տեղի ունեցած իրադարձությունների այլ պատկեր են ներկայացրել: Օրինակ, գերմանացի դիվանագետն իր խոսքում նշել է, որ ընտրությունների ընթացքում և դրանից հետո Բելառուսում «մարդու իրավունքների վիճակի վատթարացում» է եղել, իսկ ընտրություններն էլ «ո՛չ ազատ էին, ո՛չ արդար»:
20:32 - 14 սեպտեմբերի, 2020