ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

Կարևոր է համանախագահների հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը. Արա Այվազյան

Կարևոր է համանախագահների հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը. Արա Այվազյան

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ հանդես է եկել բացման խոսքով: «Հարգելի Սերգեյ Վիկտորի,  Սիրելի բարեկամներ,  Ուրախ եմ ողջունել ձեզ Երևանում: Ձեր այցը լավ առիթ է՝ շարունակելու հայ-ռուսական միջպետական ​​երկխոսության հարցերի լայն շրջանակի վերաբերյալ քննարկումները: Հուսով եմ, որ մենք կքննարկենք երկկողմ օրակարգի առավել արդիական խնդիրները, որոնք ունեն ռազմավարական ուղղվածություն: Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության դաշնակցային բնույթը կանխորոշում է այն խնդիրների շրջանակը, որոնք մենք համատեղ հասցեագրում ենք` ի շահ մեր ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդման և անվտանգության, խաղաղության ու կայունության պայմաններում մեր երկրների զարգացման: Ակտիվ քաղաքական երկխոսությունը և արտաքին քաղաքական լայն համակարգումը, ծանրակշիռ իրավապայմանագրային դաշտը, որը կարգավորում է մեր երկրների փոխգործակցությունը բոլոր ոլորտներում, ներառյալ՝ պաշտպանության ոլոտրում, ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ համատեղ ջանքերի հաջողության համար: Մենք շահագրգռված ենք խթանել երկկողմ հարաբերություններն այնպիսի մեխանիզմների հետևողական գործունեության միջոցով, ինչպիսիք են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, միջխորհրդարանական հանձնաժողովը, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովը: Ձեր այցի շրջանակներում մենք սկսեցինք քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ և շարունակելու ենք քննարկումները օրվա ընթացքում: Այս համատեքստում կարևոր է միջնորդական մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը: Կարևորագույն հարցը Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումն է: Եվ այս խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, ինչի մասին են վկայում նաև շարունակվող միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային խախտումների վերաբերյալ բազմաթիվ փաստերը: Ոչ պակաս հրատապ է նաև տեղահանված անձանց՝ իրենց բնակավայրերը վերադառնալու համար տարրական պայմանների ստեղծումը, բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրումը և Արցախի տնտեսության վերականգնումը: Չափազանց արդիական է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած պատմական և մշակութային ժառանգության պահպանման խնդիրը:  Համոզված եմ, որ այսօր մենք կարծիքներ կփոխանակենք հետագա անելիքների վերաբերյալ, այդ թվում՝ հունվարի 11-ի հայտարարության դրույթների կատարման մասով կապված տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ: Կանդրադառնանք տարածաշրջանային մակարդակով իրավիճակի զարգացման վերջին միտումներին, ներառյալ` շահերն առաջ մղելու և ընդհանուր սպառնալիքներին հակազդելու խնդրի համատեքստում: Կարծիքներ կփոխանակենք նաև բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների ձևաչափով համագործակցության շուրջ: Լինելով միջպետական ​​համագործակցության կարևոր ոլորտ՝ այն նաև լրացուցիչ հնարավորություններ և առավելություններ է պարունակում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար: Ինչպես տեսնում եք, թեմատիկան բավականին լայն է և առարկայական:  Այնպես որ, ևս մեկ անգամ բարի գալուստ»,- հայտարարել է Արա Այվազյանը։
11:56 - 06 մայիսի, 2021
ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի ՀՀ նախագահության նիստը՝ նվիրված ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևին

ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի ՀՀ նախագահության նիստը՝ նվիրված ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևին

Տեղի է ունեցել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի ՀՀ նախագահության նիստը՝ նվիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1540 բանաձևին: Բացելով նիստը՝ ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը նշել է, որ բազմակողմ դիվանագիտության և սպառազինությունների վերահսկման ռեժիմների աստիճանական թուլացումը, սպառազինությունների վերահսկման մեխանիզմներում առկա բացերը և տեխնոլոգիական առաջընթացը կարող են պայմաններ ստեղծել ահաբեկիչների կողմից զանգվածային ոչնչացման զենքերի օգտագործման համար: Ընդգծվել է, որ միջուկային, քիմիական և կենսաբանական զենքերի վերահսկումն ու չտարածումը պահանջում են տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների միջև սերտ համագործակցություն և գործողությունների համակարգում, այդ թվում՝ վերահսկողության միջազգային արդյունավետ ու գործուն մեխանիզմների ապահովման և ազգային կարողությունների զարգացման նպատակով պետություններին աջակցելու միջոցով: Հանդիպմանը, որպես բանախոսներ, մասնակցել են ՀՀ ԱԳՆ Միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանը, ՄԱԿ ԱԽ 1540 կոմիտեի փոխնախագահ Էդվարդ Ռայս-Հաուելը, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Գրիգորի Մաշկովը և ԱՄՆ Պետքարտուղարության ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևի ազգային համակարգող Թոդ Փերին:  ԵԱՀԿ մասնակից պետություններին ներկայացվել են զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման ուղղությամբ ՀՀ ջանքերը: Մասնակիցների ուշադրությունը հրավիրվել է Հարավային Կովկասում ԴԱԵՇ, Ջաբհատ-ալ-Նուսրա և այլ ահաբեկչական կազմակերպությունների հետ առնչություն ունեցող օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների ներկայության վրա, որն իրական սպառնալիք է ԵԱՀԿ տարածաշրջանային անվտանգությանը: Հետագա ահաբեկչական ակտերի կանխարգելման, ինչպես նաև այդ ահաբեկիչների կողմից զանգվածային ոչնչացման զենքերի հնարավոր օգտագործումը բացառելու նպատակով անհրաժեշտ է համարվել հետաքննման արդյունավետ մեխանիզմի ստեղծումը: Նիստին անդրադարձ է կատարվել ՄԱԿ ԱԽ 1540 կոմիտեի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության ամրապնդմանը, մասնավորապես, ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևի իրականացման 2021 թ. համապարփակ վերանայման գործընթացին ընդառաջ: Քննարկվել է նաև ԵԱՀԿ-ի՝ որպես տարածաշրջանային կազմակերպության ներդրումը չտարածման գլոբալ ռեժիմի ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերում: 
09:58 - 06 մայիսի, 2021
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներին


 |armenpress.am|

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներին |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր պահվող անձանց, կալանավորվածներին, ինչպես նաև օպերատիվորեն իրականացնել աճյունների փոխանակման գործընթացը: Այս մասին ասված է համանախագահների տարածած հաղորդագրությունում:  «Համանախագահները ողջունում են Ադրբեջանի կողմից ձերբակալված հայազգի Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի և Սեյրան Թամրազյանի ազատ արձակումը և երկու կողմերին կոչ են անում ամբողջությամբ և օպերատիվ ավարտել բոլոր բանտարկյալների, կալանավորվածների և աճյունների փոխանակման գործընթացը և պահպանել կալանավորվածների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք ապահովելու իրենց պարտավորությունները»,- ասված է հայտարարությունում: Հղում անելով ապրիլի 13-ի իրենց հայտարարությանը՝ համանախագահները կողմերին կոչ են անում փոխանակել բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծում իրականացնելու և Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումները վերացնելու համար, այդ թվում՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:  Համանախագահները կողմերին կոչ են անում կոնկրետ քայլեր ձեռնարկել կայուն խաղաղության հաստատմանը նպաստող փոխվստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ՝ ապրիլի 13-ի համանախագահների հայտարարության մեջ շարադրված մնացած խնդրահարույց հարցերի լուծման ճանապարհով:  «Սա ներառում է առաջին իսկ հնարավորության դեպքում համանախագահների հովանու ներքո բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վերսկսումը»,- եզրափակել են ԵԱԿՀ ՄԽ համանախագահները: 
23:23 - 05 մայիսի, 2021
Մենք հասնելու ենք լիակատար ազատության նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում. Արցախի ԱԺ նախագահ

Մենք հասնելու ենք լիակատար ազատության նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Արցախը հասնելու է լիակատար ազատության նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում։ Այս մասին նա հայտարարել է՝  ի պատասխան Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովի «Թվիթեր»-ի այն գրառման՝ թե իբր 2020թ նոյեմբերի 10-ի հայտարարության կետերից մեկով Ստեփանակերտն անցնելու է Ադրբեջանի հսկողության ներքո։ Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Աժ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից,  հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Սիրելի' հայրենակիցներ  Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովի՝ թվիթերյան էջում կատարած գրառումներն ադրբեջանական իշխանությունների հերթական սադրիչ գործելաոճի շարունակություն են։  2020թ նոյեմբերի 10-ի չարաբաստիկ հայտարարության մեջ Ստեփանակերտի՝ ադրբեջանական բանակի հսկողության տակ անցնելու մասին կետը բացակայում էր։ Այսօր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը ՝ ռուս խաղաղապահ ուժերն ու Արցախի բանակն են։ Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ուղղահայաց ենթակայության տակ չի կարող լինել։ Համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո մենք հասնելու ենք լիակատար ազատության նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդները ևս գիտակցում են, որ անվտանգության երաշխիքի հետ միասին Արցախի ժողովրդի համար հրատապ է Արցախի կարգավիճակի հարցը։ Անվտանգություն և հստակ կարգավիճակ․ դրանցից մեկի բացակայության դեպքում Արցախը հայաթափվելու է։ Լիահույս ենք, որ մենք քաղաքակիրթ աշխարհի մի մասնիկն ենք և, որպես անկախ պետություն, պատրաստակամ ենք փոխշահավետ համագործակցության պայմանագրեր կնքելու ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև բոլոր խաղաղասեր երկրների հետ։ Խաղաղ բանակցային գործընթացի այլընտրանքը պատերազմն է։ Մենք առաջարկում ենք արժանապատիվ խաղաղության օրակարգ»։
22:01 - 02 մայիսի, 2021
Հայաստանն աջակցություն է ակնկալում գերիների շուտափույթ վերադարձի հարցում. նախագահը դիմել Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարներին

Հայաստանն աջակցություն է ակնկալում գերիների շուտափույթ վերադարձի հարցում. նախագահը դիմել Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարներին

Շարունակելով միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հրատապ խնդրին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին՝ ընդգծելով, որ Հայաստանն աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցում: Ընդգծելով, որ 2020 թվականը Հայաստանի համար դժվար տարի էր ոչ միայն կովիդի, այլև շատ ավելի ծանր՝ սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի ակտիվ աջակցությամբ ու ուղիղ մասնակցությամբ իրականացված պատերազմի պատճառով՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Չնայած միջազգային հանրության կողմից պատերազմն անհապաղ դադարեցնելու պարբերական կոչերին՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը զանգվածաբար և միտումնավոր կերպով թիրախավորում էր քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ կոպտորեն ոտնահարելով մարդու իրավունքներն ու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Այս ամենը հանգեցրեց հազարավոր երիտասարդ կյանքերի կորստի, հազարավորների հաշմանդամության, բնակչության տեղահանման ու հայկական պատմական ու մշակութային ժառանգության ոչնչացման ու ավերման: Պատերազմի ընթացքում և դրանից հետո հայ զինծառայողներ ու քաղաքացիական անձինք են գերեվարվել, նրանք ենթարկվում են խոշտանգումների և արժանանում անմարդկային վերաբերմունքի Ադրբեջանի կողմից»: Ընդգծելով, որ այսօր Արցախում հումանիտար իրավիճակին անդրադառնալն առաջնային խնդիր է, և միջազգային հանրության կողմից հրատապ ուշադրություն է պահանջվում՝ Հայաստանի նախագահը չափազանց կարևոր է համարել, որ գերության մեջ գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակումն իրականացվի «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմամբ, որն արհամարհվում է Ադրբեջանի կողմից: Ներկայումս Ադրբեջանը մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ շարունակում է մերժել և խոչընդոտել պատանդառնված քաղաքացիական անձանց և ռազմագերիների վերադարձին: Այս համատեքստում նախագահ Սարգսյանը մատնանշել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքը և փաստահավաք գործունեությունը, որը միջազգային ատյաններում մշտապես բարձրաձայնում է հայկական կողմի մտահոգությունների ու առկա խնդիրների մասին: Նշելով, որ Հայաստանը բոլոր գերիների շուտափույթ վերադարձի հարցում աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից՝ Հայաստանի նախագահը դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին և Եվրոպայի խորհրդին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին և կազմակերպությանը՝ կոչ անելով միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը և անվտանգ վերադարձն ապահովելու համար:
12:56 - 28 ապրիլի, 2021
Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ կարծիքը |armenpress.am|

Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ կարծիքը |armenpress.am|

armenpress.am: Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել են Հայաստանի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ կարծիքը: Այն հրապարակվել է հանձնաժողովի պաշտոնական կայքում: Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը գոհունակությամբ նշել են, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ Հայաստանի քաղաքական դաշտում անցկացված խորհրդակցությունները եղել են լայն, պահպանվել են դրանց ադեկվատ ժամկետները: Միևնույն ժամանակ, Հանձնաժողովը խորհուրդ չի տալիս նման փոփոխություններ իրականացնել այն դեպքում, երբ ընտրությունները պետք է կայանան մոտ ժամկետներում, սակայն նշում է, որ Հայաստանի Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ընտրությունների անցկացման վրա էական ազդեցություն չեն ունենա: «Փոփոխությունների փաթեթն անհրաժեշտ է լայնորեն ողջունել, քանի որ այն ներառում է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում արված առաջարկների, ինչպես նաև ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքում ԺՀՄԻԳ-ի առաքելության վերջնական զեկույցներում արձանագրված առաջարկների մեծ մասը »,- ասված է փաստաթղթում: Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը նշել են, որ պատրաստ են աջակցել Հայաստանի իշխանություններին` Ընտրական օրենսգիրքը և համապատասխան օրենսդրությունը վերանայելու հարցում:
18:03 - 22 ապրիլի, 2021
Ադրբեջանը ոչ միայն արդարացնում է ուժի կիրառումը, այլև պնդում, որ ուժի միջոցով լուծել է հակամարտությունը. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումին

Ադրբեջանը ոչ միայն արդարացնում է ուժի կիրառումը, այլև պնդում, որ ուժի միջոցով լուծել է հակամարտությունը. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումին

Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի բացման խոսքը ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումին․ «Պարոն նախագահող,Ձերդ գերազանցություններ,Տիկնայք և պարոնայք, Այսօր պատիվ ունեմ ազդարարելու ԵԱՀԿ անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) Հայաստանի նախագահության մեկնարկը: Թույլ տվեք նախ և առաջ շնորհակալություն հայտնել Գերմանիային, քանի որ այն ավարտում է ԵԱՀԿ անվտանգության համագործակցության ֆորումի Եռյակում իր գործունեությունը, շնորհավորել ֆորումի նախկին նախագահող ԱՄՆ-ին՝ վերջին եռամսյակում Ֆորումի հաջող ղեկավարման համար, ինչպես նաև ողջունել Ավստրիային՝ Եռյակի նոր անդամի կարգավիճակում: 17 տարի անց Հայաստանը երկրորդ անգամ ստանձնում է Ֆորումի նախագահությունը: Այն ժամանակ ԱՀՖ կանխարգելիչ միջոցառումները, որոնք ուղղված էին զինված հակամարտությունների վտանգի և նման հակամարտությունների սպառնալիքի նվազեցմանը, մեր նախագահության օրակարգի առանցքում էին: Հայաստանը ստանձնում է Ֆորումի նախագահությունն այսօր, երբ մի շարք գործոնների պատճառով ԵԱՀԿ տարածքում անվտանգությունը, խաղաղությունը և կայունությունն առավել քան երբևէ վտանգված են՝ ելնելով մի քանի հանգամանքներից: Առաջին, Եվրոպայի անվտանգության քարտեզը մշտապես ընդգրկել է ավելի լայն աշխարհագրություն, քան ինքնին Եվրոպան, և այս տրամաբանությունն է ներդրված ԵԱՀԿ-ում, որը ձգվում է Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ: Եվրոպական անվտանգության աշխարհագրական սահմանները հաստատելուց 46 տարի անց մենք պետք է ընդունենք, որ դրա ներկայիս քարտեզը ոչ ամբողջությամբ է արտացոլում ներկա իրողությունները: Եվրոպական անվտանգության նոր սպառնալիքները գալիս են հիմնականում հարավից՝ միջերկրածովյան և մերձվորաևելյան տարածաշրջաններից: Այս սպառնալիքները, հատկապես՝ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների իրողությունը, մեր կազմակերպության տեսադաշտում են եղել դեռևս 2014 թվականից: Այնուամենայնիվ, շատ քիչ բան է արվել անվտանգության այս սպառնալիքներին դիմակայելու արդյունավետ կարողություններ ստեղծելու ուղղությամբ: Արդյունքում՝ 2020թ. ունեցանք ԵԱՀԿ տարածքում Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների զանգվածային օգտագործման առաջին դեպքը՝ մեր կազմակերպության լիակատար անգործության պայմաններում: Եվրոպական անվտանգության անբաժանելությունը պահպանելու անկարողությունն արտացոլվել է նաև դրա քարտեզագրման մեջ: ԵԱՀԿ տարածքը կարծես մասնատված է եվրոպական անվտանգության կենտրոնի և ծայրամասի: Այս երևույթն ակներև է ԵԱՀԿ տարածքում տարաբնույթ հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակների նկատմամբ ցուցաբերվող անհամաչափ ուշադրության մեջ: Երկրորդ, անվտանգության ամրապնդմանն ուղղված ԵԱՀԿ մեխանիզմները կասկածի տակ են դրվել սպառազինությունների վերահսկման էական ռեժիմների և վստահության ու անվտանգության ամրապնդման մեխանիզմների շուրջ աճող տարաձայնությունների պատճառով: Եվ այստեղ ես առաջին հերթին նկատի ունեմ նրանց, ովքեր պաշտոնապես շարունակում են մնալ այդ ռեժիմներում և խարխլել դրանց վստահելիությունը՝ տարիներ շարունակ համակարգված, դիտավորյալ և զանգվածային խախտումներ կատարելով: Արդյունքում՝ սպառազինությունների վերահսկման ռեժիմի ամբողջականությունը լրջորեն խաթարվել է, ինչը հնարավորություն է տվել որոշ մասնակից պետություններին ստեղծել պատերազմելու կարողություններ: Երրորդ, բազմակողմանիության գլոբալ անկումն ու քայքայումը, որը չի շրջանցել նաև ԵԱՀԿ-ն, այստեղ արտացոլվում է վաղ նախազգուշացման և հակամարտությունների կանխարգելման գործիքակազմի կիրառման հստակ բացթողումներով: Եվ վերջինը, բայց ոչ նվազ կարևորը` Եվրոպայում անվտանգության և համագործակցության գաղափարը՝ լինի դա խորհրդաժողովի, թե կազմակերպության շրջանակներում, եղել է և շարունակում է մնալ պատերազմի և ուժի կիրառման անընդունելիությունը: Հելսինկյան եզրափակիչ ակտը բացահայտեց մասնակից պետությունների՝ պատերազմի ռիսկերը նվազեցնելու նպատակով համագործակցելու և ներառական երկխոսության մեջ ներգրավվելու վճռականությունը, այդ թվում` վեճերի խաղաղ լուծման համար փոխհամաձայնեցված լուծումներ փնտրելու եղանակով, նույնիսկ լուծման հասնելու ձախողման պարագայում: Դա 46 տարի առաջ էր: Անցյալ տարի Թուրքիայի և նրա կողմից աջակցվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը տևեց 44 օր և Արցախում հանգեցրեց հազարավոր զոհերի, պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների, տասնյակ հազարավոր տեղահանվածների: Ադրբեջանը ոչ միայն պարզապես արդարացնում է ուժի կիրառումը, այլև պնդում է, որ ուժի միջոցով լուծել է հակամարտությունը և տեղում ձևավորել նոր իրողություններ: Ուժի կիրառմամբ ստեղծված իրողությունները չեն կարող օրինական լինել, քանի որ դրանք յուրաքանչյուր հակամարտության և ճգնաժամային իրավիճակում ստեղծում են պատերազմի համար նպաստավոր միջավայր: Միայն այն փաստը, որ ուժի կիրառումը տեղի է ունեցել ԵԱՀԿ-ի կողմից հասցեագրվող հակամարտության շրջանակներում, ակնհայտորեն ի ցույց է դնում, որ կազմակերպությունը չի կարողացել պաշտպանել իր հիմնական արժեքները, սկզբունքներն ու հանձնառությունները: Այսպիսով, կասկածի տակ է դրվել ԵԱՀԿ-ի՝ որպես ՄԱԿ կանոնադրության VIII գլխով սահմանված տարածաշրջանային մեխանիզմի և որպես տարածաշրջանում վեճերի խաղաղ կարգավորման հիմնական կազմակերպության պատշաճությունը: Ակնհայտորեն՝ մեր կազմակերպությունն այսօր չի համապատասխանում Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված պահանջներին: Այն ձախողեց՝ մասնավորապես, գործադիր կառույցների աշխատանքի միջոցով կանխարգելման, վաղ միջոցառումների ձեռնարկման կամ հակամարտություններին արձագանքման հարցերում: Հակամարտությունների հասցեագրման առաքելությունների հաջողումն ավելի հաճախ բացառություն է, քան կանոն, և մենք կանգնած ենք ԵԱՀԿ-ն՝ միայն մեկ հակամարտության կարգավորման մեխանիզմի վերածելու վտանգի առջև: Մի իրավիճակում, երբ ԵԱՀԿ հանձնառությունների մեծ մասը, մասնավորապես՝ նրանք, որոնք առնչվում են ռազմաքաղաքական հարթությանը, չեն կիրարկվում, մենք պետք է վերագնահատենք գործադիր կառույցների դերը, որոնք ի սկզբանե ձևավորվել էին՝ օժանդակելու մասնակից պետություններին այդ հանձնառությունների իրագործման գործում: ԵԱՀԿ պարտավորությունների կատարման շուրջ մասնակից պետությունների միջև արժանահավատ երկխոսությունը պետք է լինի մեր առաջին գերակայությունը: Մեր կարծիքով՝ մենք պետք է առաջնորդվենք երկխոսության ոգով, որը գերակշռում էր Հելսինկիում և որը հանգեցրել էր Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի ստեղծմանը: ԵԱՀԿ տարածքում առկա անվտանգության միջավայրը պահանջում է համատեղ ջանքեր, հանձնառություն և քաղաքական կամք` պահպանելու ԵԱՀԿ համապարփակ, անբաժանելի և համագործակցային անվտանգության հայեցակարգը: Հայաստանի նախագահության ծրագիրը բխում է ԵԱՀԿ սկզբունքները և հանձնառությունները պաշտպանելու հրատապ անհրաժեշտությունից՝ ԵԱՀԿ անվտանգության միջավայրի հետագա քայքայումը կանխարգելելու նպատակով: Հայաստանը հանձնառու է առաջնորդել այդ ջանքերը ֆորումի Նախագահության երկրորդ եռամսյակում՝ «Վստահության վերականգնումը ռազմաքաղաքական հանձնառությունների իրականացման միջոցով» կարգախոսի ներքո։ Հարգելի գործընկերներ, Հայաստանի նախագահությունը կմեկնարկի միջազգային մարդասիրական իրավունքի համապատասխանության վերաբերյալ Անվտանգության երկխոսությամբ, որը հնարավորություն կտա մասնակից պետություններին վերահաստատել իրենց հանձնառությունը միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին՝ ամրագրված ԵԱՀԿ անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտների վերաբերյալ վարքագծի կանոներում: Մենք հավատում ենք, որ ԵԱՀԿ-ն՝ որպես տարածաշրջանային անվտանգության ամենամեծ կազմակերպություն, պետք է վճռական լինի իր սկզբունքները պաշտպանելու և ահաբեկչության՝ մասնավորապես, օտարերկրյա զինյալ ահաբեկիչների երևույթի դեմ պայքարի հարցերում: Դա պահանջում է համախմբված և համապարփակ ջանքեր ու միջհարթային մոտեցում՝ հաշվի առնելով տվյալ սպառնալիքի բնույթը: ԵԱՀԿ դերը ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարում և առկա հանձնառությունների կատարման գործում կլինի Անվտանգության համագործակցության ֆորում- Մշտական խորհուրդ համատեղ հանդիպման առանցքում: Սպառազինությունների վերահսկման և զինաթափման խնդիրները մշտապես եղել են ԵԱՀԿ գործունեության կենտրոնում, քանի որ դրանք առանցքային են անվտանգության և կայունության ապահովման գործում: 1990-ական թթ. սկզբից ի վեր ԵԱՀԿ-ն, չսահմանափակվելով Հելսինկյան եզրափակիչ ակտով ներդրված վստահության ամրապնդման միջոցների համեստ շարքով, մշակել է Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմ, որը համարվում է եվրոպական անվտանգության անկյունաքարը: Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը, «Վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների մասին» Վիեննայի փաստաթուղթը, «Բաց երկնքի մասին» պայմանագիրը և վստահության ու նորմերի սահմանման մյուս միջոցառումները տարիներ շարունակ ապացուցել են իրենց արդյունավետությունը ռազմական թափանցիկության և կանխատեսելիության բարձրացման գործում: Սակայն, միանշանակորեն պարզ է, որ այսօր մենք այս ոլորտում ճգնաժամ ենք ապրում, քանի որ բազմաթիվ մասնակից պետություններ կարծում են, որ այդ ռեժիմներն այլևս չեն ծառայում իրենց շահերին: Այսպիսով, մենք պետք է կանգ առնենք և վերագնահատենք համապարփակ և համագործակցային անվտանգության հիմքը, որի վրա կառուցված են սպառազինությունների վերահսկման բոլոր ռեժիմները: Առանց բոլոր մասնակից պետությունների` ուժի չկիրառմանն ունեցած հստակ հանձնառությունների և ԵԱՀԿ տարածքում ուժի կիրառումը կանխելու հավաքական ջանքերի՝ իրավական և քաղաքական պարտադիր ուժ ունեցող մեխանիզմների արդյունավետությունը կայուն չի լինի: Հաշվի առնելով այս ամենը՝ ԱՀՖ հայաստանյան նախագահությունը նախաձեռնելու է մի շարք Անվտանգության երկխոսություններ` նվիրված սպառազինությունների վերահսկմանը և վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցներին, նոր սերնդի պատերազմներին, զորավարժություններին, փոքր սպառազինություններին և թեթև զենքերին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձևին՝ հնարավորություն ընձեռնելով մասնակից պետություններին՝ քննարկումներ ծավալել այդ միջոցառումների ապագայի և եվրոպական անվտանգության ամրապնդման գործում դրանց դերի ու արդիականության մասին: Անվտանգության նորահայտ սպառնալիքները պահանջում են ջանքերի համակարգում և համագործակցություն համապատասխան կազմակերպությունների միջև: ԵԱՀԿ և ՀԱՊԿ գործունեության համանման ոլորտներն ամուր հիմք են ստեղծում երկու կազմակերպությունների միջև փոխգործակցության համար: Հայաստանի նախագահության ընթացքում տարածաշրջանային անվտանգության մեխանիզմների վերաբերյալ կազմակերպվող Անվտանգության երկխոսությունը նպատակ է հետապնդում քննարկել տարածաշրջանային անվտանգության բարձրացման և անվտանգության ժամանակակից մարտահրավերների ու սպառնալիքների հասցեագրման գործում ՀԱՊԿ-ի դերը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի և ՀԱՊԿ-ի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները՝ ուղղված ընդհանուր և անբաժանելի եվրատլանտյան ու եվրասիական անվտանգության համայնքին։ Հարգարժան գործընկերներ, Խաղաղությունը կայուն չէ առանց մարդու իրավունքների, այդ թվում` կանանց իրավունքների պաշտպանության և խթանման: «Կանայք, խաղաղությունը և անվտանգություն»-ը մեր առաջնահերթություններից է և կլինի ԱՀՖ-ում Հայաստանի նախագահության օրակարգում: Հայաստանը հաստատակամ է, որ կանայք առանցքային դերակատարություն ունեն «հակամարտության ցիկլի» բոլոր փուլերում, և խաղաղությունն ավելի կայուն է կանանց լիարժեք, հավասար և բովանդակալից մասնակցության դեպքում: Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ գոհունակություն հայտնել ԵԱՀԿ Շվեդիայի նախագահությանն՝ իր առաջնորդության և նվիրվածության համար: Հայաստանը կշարունակի համագործակցել ԵԱՀԿ նախագահության, ինչպես նաև Եռյակի անդամների հետ և պատրաստ է աշխատել բոլոր այն մասնակից պետությունների հետ, որոնք ցանկանում են աջակցել ընդհանուր սկզբունքների և պարտավորությունների նկատմամբ հարգանքը վերականգնելուն ուղղված մեր ջանքերին: Շնորհակալություն»:
16:44 - 21 ապրիլի, 2021
«ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը դեռ չսկսված ավարտվել է. Ադբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը». Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ |tert.am|

«ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը դեռ չսկսված ավարտվել է. Ադբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը». Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) առաքելությունը դեռ չսկսված ավարտվել է: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարանի) առաջին փոխխոսնակ Ալի Հուսեյնլին, գրում է Trend-ը: Ըստ նրա` ԼՂ հարցը լուծվել է «Ադրբեջանի հակահարձակողական գործողությունների հետևանքով»: «Ինչ վերաբերում է նրան, թե Մինսկի խումբը կարող է որևէ այլ գործողություն ձեռնարկել, ապա միակ բանը, որ այն կարող է անել, Հայաստանին ստիպելն է կատարել 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթները: ԵԱՀԿ ՄԽ-ն կարող է օգտակար լինել այս հարցում»,- ասել է նա և հավելել՝ այլևս որևէ հակամարտություն չկա, քանի որ Ադրեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունը:
17:39 - 17 ապրիլի, 2021
ԵԱՀԿ-ն հայտարարել է Դոնբասի շփման գծում գնդակոծությունների ակտիվացման մասին |armenpress.am|

ԵԱՀԿ-ն հայտարարել է Դոնբասի շփման գծում գնդակոծությունների ակտիվացման մասին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայում ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային ներկայացուցչությունը (ՀՄՆ) վերջին շաբաթներին կրակային ակտիվության սրում է գրանցում Դոնբասի շփման գծի երկայնքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին հաղորդել են ներկայացուցչությունում: «Այս վերջին շաբաթներին կրակային ակտիվության սրում է դիտվում շփման գծի երկայնքով: Մարտի 22-ից մինչեւ ապրիլի 4-ը ՀՄՆ-ն հրադադարի ռեժիմի 3922 խախտում է գրանցվել նախորդ երկշաբաթյա ժամանակաշրջանում գրանցված 1260 խախտման համեմատությամբ: Բռնության մակարդակը հատկապես բարձր է եղել ապրիլի 2-ին եւ 3-ին, երբ Ներկայացուցչությունը գրանցել է հրադադարի ռեժիմի՝ համապատասխանաբար 1170 եւ 1355 խախտում»,-հայտնել են ներկայացուցչությունում: ԶԼՄ-ների տվյալներով՝ բռնության այդ սաստկացումն ընդհանուր առմամբ հակադրվում է 2020 թվականի հուլիսի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի ռեժիմի խստացման միջոցառումների համաձայնեցումից հետո ընկած ժամանակաշրջանին: «Օրինակ, 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 26-ն ընկած ժամանակաշրջանում ՀՄՆ-ն մեկ ամսում գրանցել է հրադադարի ռեժիմի 411-ից մինչեւ 752 խախտում: Իսկ ահա 2020 թվականի հուլիսի 27-ից մինչեւ 2021 թվականի մարտի 31-ը, Ներկայացուցչության դիտարկումներով, ամսական ցուցանիշը տատանվել է 20-ից մինչեւ 107 խախտման սահմաններում»,-ճշտել են դիտորդական ներկայացուցչությունում: ԵԱՀԿ-ի մշտական խորհուրդը երկարացրել է Ուկրաինայում կազմակերպության Հատուկ մոնիթորինգային ներկայացուցչության մանդատը մինչեւ 2022 թվականի մարտի 31-ը:
12:23 - 15 ապրիլի, 2021
ՀՀ-ն պատրաստ է ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. Արա Այվազյան |armtimes.com|

ՀՀ-ն պատրաստ է ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. Արա Այվազյան |armtimes.com|

armtimes.com: Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլ»-ի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը արտաքին գործերի նախարար Արա Այվազյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն հայտարարությունը, թե պատրաստ են միջնորդել Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական երկխոսության վերականգնման համար: Նախարարը նշեց, որ ՀՀ-ի սկզբունքային դիրքորոշումը հայտնի է. «Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի կարգավիճակը հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա կարող է համարվել հակամարտության վերջնական կարգավորում: Համանախագահները կոչ են անում անհապաղ սկսել բարձր մակարդակով խորհրդակցություններ: Հատուկ ուզում եմ նշել, որ ՀՀ-ն երբեք չի խուսափել հանդիպումներից, բայց որպեսզի այդ հանդիպումները տեղի ունենան, նախ պետք է ստեղծել պայմաններ և ձևակերպել հստակ օրակարգ: Ադրբեջանն իր ռազմատենչ, ապակառուցողական հայտարարություններով ու դիրքորոշումներով խոչընդոտում է նման մթնոլորտի ձևավորման հետ»: Այվազյանը հավելեց՝ ուժեղ համանախագահությունը կարող է նպաստել այդ վստահության մթնոլորտի ձևավորմանը: Խոսելով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան այցի մասին, նախարարը նշեց, որ ՀՀ-ն պատրաստ է ընդունել համանախագահների՝ տարածաշրջանային այցերի հաստատված պրակտիկայի շրջանակներում:
17:15 - 14 ապրիլի, 2021
Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են արել իրենց հովանու ներքո վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը |tert.am|

Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են արել իրենց հովանու ներքո վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը |tert.am|

tert.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են արել իրենց հովանու ներքո որքան հնարավոր է շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ասվում է միջնորդների համատեղ հայտարարության մեջ: Ուղերձում համանախագահներ Իգոր Պոպովը ( ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), վկայակոչելով իրենց մանդատը և «տարածաշրջանի բոլոր ժողովուրդների՝ կայուն, խաղաղ և բարգավաճ ապագայի ձգտումը», ընդգծել են՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը: «Այս կապակցությամբ համանախագահները կողմերին կոչ են անում համանախագահների հովանու ներքո հնարավորինս շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։ Նրանք վերահաստատում են իրենց հովանու ներքո ուղիղ երկկողմ խորհրդակցություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերն առանց նախապայմանների քննարկեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթություններն արտացոլող համատեղ օրակարգը»,- նշվում է ԵԱՀԿ կայքում զետեղված փաստաթղթում: Միջնորդները գոհունակություն են հայտնել հրադադարի ռեժիմի ամրապնդման կապակցությամբ՝ հայտարարելով, որ ուշադիր հետևում են 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը: «Համանախագահները ողջունում են զոհվածների աճյունների վերադարձի հարցում զգալի ձեռքբերումները և հակամարտության հետևանքով տեղահանված անձանց վերաբնակեցման գործընթացում շարունակվող առաջընթացը, մարդասիրական օգնության տրամադրումը և կյանքի պատշաճ պայմանների ապահովումը, ինչպես նաև կառուցողական քննարկումները, որոնք ուղղված են ամբողջ տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցային ապաշրջափակմանը»,-ասված է հայտարարության մեջ: Համանախագահները կողմերին հիշեցրել են «մնացած խնդրահարույց հարցերի լուծմանը և կայուն խաղաղությանը նպաստող փոխվստահության մթնոլորտի ստեղծման համար լրացուցիչ ջանքերի անհրաժեշտության մասին»: «Դրանք ներառում են հարցեր, որոնք վերաբերում են, մասնավորապես, միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին համապատասխան բոլոր ռազմագերիների և ձերբակալված այլ անձանց վերադարձին, հակամարտության տարածաշրջանի արդյունավետ ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տվյալների փոխանակմանը, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացմանը, այդ թվում՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար»,- ասվում է հայտարարության մեջ։ Շարունակությունը՝ tert.am-ում։
10:08 - 14 ապրիլի, 2021
Հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչով բաց նամակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
 |1lurer.am|

Հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչով բաց նամակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին |1lurer.am|

1lurer.am: Մեծ Բրիտանիայի հայ համայնքը բաց նամակ է հղել ԵԱՀԿ-ին և Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով ավելի ակտիվ դերակատարում ունենալ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին և պահվող անձանց ազատ արձակելու գործընթացում: Նամակն ուղղված է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին, Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերին, Իգոր Պոպովին և Ստեֆան Վիսկոնտիին: Նամակում մեջբերվում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Սուրբ Զատկի ուղերձում հայ ռազմագերիների անվտանգ վերադարձի մասին հիշատակումը: Այնուհետև նամակի հեղինակները նշում են, որ Արցախում հրադադարի հաստատումից հինգ ամիս անց Ադրբեջանում դեռևս պահվում է շուրջ 230 հայ ռազմագերի և քաղաքացիական անձ: Ի տարբերություն Ադրբեջանի՝ հայկական կողմը հավատարիմ է մնացել եռակողմ հայտարարության 8-րդ կետին: Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ոտնահարում են միջազգային նորմերը՝ ՄԻԵԴ-ից և միջազգային այլ մարմիններից թաքցնելով հայ ռազմագերիների ստույգ թիվը: Բացի դրանից՝ Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է ԿԽՄԿ-ի՝ ռազմագերիներին այցելությունը և նրանց առողջության և գտնվելու վայրի պայմանների մասին համապարփակ տեղեկություններ չի տրամադրում նրանց ընտանիքներին: Նամակի հեղինակները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին խնդրում են անհապաղ միջամտել  շարունակվող հումանիտար ճգնաժամին, որը լուրջ վնաս է հասցնում ոչ միայն հայ ռազմագերիներին ու նրանց ընտանիքներին, այլև՝ ամբողջ հայ ժողովրդին: Ադրբեջանի իշխանությունը Իլհամ Ալիևի գլխավորությամբ աղավաղում է ողբերգական իրականությունը և ապատեղեկատվություն տարածում ամբողջ աշխարհում: Խոչընդոտելով հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձին՝ Ալիևի ռեժիմը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային նորմերն  ու Ժնևյան կոնվենցիան: Բաց նամակում ևս մեկ անգամ նշվում է գերության մեջ գտնվող հայերի նկատմամբ իրականացվող բարբարոսական վերաբերմունքի, ֆիզիկական ու հոգեկան բռնությունների մասին: Այդ վկայությունները ներկայացրել են անկախ մամուլն ու միջազգային շատ կազմակերպություններ: Այս նամակով ևս մեկ անգամ կոչ է արվում ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն այս գործընթացում մանդատ ունեցող միակ կառույցն է, դիվանագիտական իր ջանքերը գործադրել հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար:
16:56 - 10 ապրիլի, 2021
ԵԱՀԿ-ն Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտումների տասնապատիկ աճ է արձանագրել |tert.am|

ԵԱՀԿ-ն Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտումների տասնապատիկ աճ է արձանագրել |tert.am|

tert.am: Լուգանսկի մարզում հրադադարի ռեժիմի խախտումների թիվն աճել է ավելի քան տասն անգամ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է ԵԱՀԿ Հատուկ մոնիթորինգային առաքելության հաշվետվության մեջ:«Լուգանսկի մարզում առաքելությունը հրադադարի ռեժիմի խախտման 427 դեպք է արձանագրել, այդ թվում՝ 58 պայթյուն: Նախորդ հաշվետու ժամանակահատվածի ընթացքում արձանագրվել է 31 խախտում»,- ասվում է հաշվետվության մեջ:Առաքելության տվյալներով՝ հրադադարի ռեժիմի խախտումների մեծամասնությունը գրանցվել է Դոնբասի՝ ուկրաինացի ուժայինների մասնակի վերահսկողության տակ գտնվող բնակավայրի մոտակայքում, որտեղ ռազմատեխնիկա և զորքեր են տեղակայված:Լուգանսկի ազգային ինքնահռչակ հանրապետության ազգային ոստիկանության ներկայացուցիչն ավելի վաղ հայտնել էր, որ Կիևը հրետանի է կիրառել ազգային ոստիկանության դիրքերը գրոհելիս:Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ Դոնբասում վերջին օրվա ընթացքում 10 անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը, մահացել է Ուկրաինայի զինված ուժերի զինծառայող` անհայտ պակթուցիկ նյութի պայթելու հետևանքով: 
18:29 - 04 ապրիլի, 2021
Համոզված ենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափը պետք է շարունակի առաջատար դեր ունենալ ճգնաժամի հետևանքները հաղթահարելու գործում». ՌԴ փոխարտգործնախարարը` ԼՂ շուրջ իրավիճակի մասին |tert.am|

Համոզված ենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափը պետք է շարունակի առաջատար դեր ունենալ ճգնաժամի հետևանքները հաղթահարելու գործում». ՌԴ փոխարտգործնախարարը` ԼՂ շուրջ իրավիճակի մասին |tert.am|

tert.am: 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ժամանակ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի (ԱՄՆ և Ֆրանսիա) այլ համանախագահների հետ ակտիվորեն աշխատել է արյունահեղությանը վերջ տալու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռուդենկոն «Մոսկվա-Բաքու» հրատարակությանը տված հարցազրույցում:«Հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի կողմից մշակված հիմքային սկզբունքներն են ընկած 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարության հիմքում, որով վերջ էր տրվում ռազմական գործողություններին և հրադադար էր հաստատվում Լեռնային Ղարաբաղում: Վստահ ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը պետք է շարունակի առաջատար դեր ունենալ ճգնաժամի հետևանքները հաղթահարելու հարցում՝ որոնելով քաղաքական և դիվանագիտական միջոցներով հակամարտության տևական և երկարաժամկետ կարգավորման ուղիներ»,-ասել է Ռուդենկոն:
17:56 - 02 ապրիլի, 2021
ԵԱՀԿ-ն երկարաձգել Է Ուկրաինայում դիտորդական առաքելության մանդատը |armenpress.am|

ԵԱՀԿ-ն երկարաձգել Է Ուկրաինայում դիտորդական առաքելության մանդատը |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ-ի գործող նախագահ եւ Շվեդիայի արտաքին գործրի նախարարության ղեկավար Անն Լինդեն ողջունել Է այդ միջազգային կազմակերպության մշտական խորհրդի որոշումն Ուկրաինայում Եվրակազմակերպության Հատուկ մոնիտորինգային առաքելության բյուջեն հաստատելու եւ մանդատը եւս մեկ տարով՝ մինչեւ 2022 թվականի մարտի 31-ը երկրաձգելու մասին: Մարտի 31-ին այդ մասին հայտնել են ԵԱՀԿ-ի կենտրոնակայանում։ «Ես ողջունում եմ փոխհամաձայնության ձեռքբերումը ԵԱՀԿ-ի խոշորագույն դաշտային գործողության՝ Ուկրաինայում Հատուկ մոնիտորինգային առաքելության բյուջեի եւ մանդատի շուրջը»,- ասված Է Լինդեի՝ տարածված հայտարարության մեջ: Եվրակազմակերպության Հատուկ մոնիտորինգային առաքելության ընթացիկ մանդատն ավարտվել Է մարտի 31-ին: Կազմակերպության անդամ պետությունները մի քանի շաբաթ աշխատել են մանդատի երկարաձգման շուրջը փոխհամաձայնության հասնելու վրա, բայց մեկ երկրի ներկայացուցիչներ հայտնել են, որ տակավին չեն ստացել իրենց կառավարության համապատասխան հրահանգները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:49 - 31 մարտի, 2021