Բելառուս

Բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովայի դատավարությանը ներկայացել են մի շարք արտասահմանցի դիվանագետներ |tert.am|

Բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովայի դատավարությանը ներկայացել են մի շարք արտասահմանցի դիվանագետներ |tert.am|

tert.am: Եվրոպական մի շարք երկրների դեսպաններ և ներկայացուցիչներ եկել են Մինսկում Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովայի դատավարությանը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Դատարանում են Ֆրանսիայի, Ռումինիայի և Ավստրիայի դեսպանները, ինչպես նաև Մինսկում Միացյալ Թագավորության, Լատվիայի, Չեխիայի, ԱՄՆ-ի, Նիդեռլանդների, Գերմանիայի և Եվրամիության ներկայացուցիչները: Նրանք խոսում են Մարիա Կոլեսնիկովայի հոր` Ալեքսանդրի հետ:Երկուշաբթի օրը Մինսկում դատական նիստ է ընթանում Կոլեսնիկովայի պաշտպանական թիմի կողմից խափանման միջոցի ՝ կալանքի դեմ բողոքի գործով:Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, գործով որպես մեղադրյալ անցնում են Մարիա Կոլեսնիկովան և Մաքսիմ Զնակը: Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան չի ընդգրկվել խորհրդի նախագահության կազմում, բայց նախագահության հետ կապ է պահպանում Լիտվայից:
16:40 - 21 սեպտեմբերի, 2020
Եվրամիության արտգործնախարարները հանդիպել են Բելառուսի ընդդիմության լիդերին |azatutyun.am|

Եվրամիության արտգործնախարարները հանդիպել են Բելառուսի ընդդիմության լիդերին |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում հանդիպել են Բելառուսի ընդդիմության լիդեր Սվետլանա Տիխանովսկայային: Եվրամիությունը քննարկում է Բելառուսի տասնյակ ղեկավարների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու խնդիրը, չի բացառվում, որ արգելափակումներ կիրառվեն անձամբ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ: Բելառուսում վեց շաբաթ շարունակ բողոքի ցույցեր են: Օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում, ըստ պաշտոնական տվյալների, հաղթել է գործող նախագահը: Տիխանովսյական, ով ընտրություններից հետո ապաստանել է Լիտվայում, ըստ ԿԸՀ-ի, երկրորդ տեղն է գրավել: Բելառուսում վիճահարույց ընտրություններից հետո տեղի ունեցող բողոքի բազմամարդ ակցիաների հազարավոր մասնակիցներ ձերբակալվել են, ցուցարարների, այդ թվում` կանանց նկատմամբ իրավապահները բիրտ ուժ են կիրառել: Զոհվել է առնվազն երեք մարդ: Արևմտյան երկրները չեն ճանաչում Լուկաշենկոյի հաղթանակը: Բելառուսի ղեկավարը 26 տարի է իշխում, նա պնդում է, թե բողոքի շարժումը ղեկավարվում է Բելառուսը կազմաքանդելու նպատակ հետապնդող արևմտյան երկրների կողմից: Ռուսաստանը սատարում է Լուկաշենկոյին: Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Տիխանովսկայայի հետ հանդիպումից հետո ասել է, որ «արտգործնախարարները շատ տպավորված են բելառուս ժողովրդի ու հատկապես կանանց խիզախությամբ, նրանք իսկական լիդերություն են դրսևորում»: Բորելը նաև հերքել է Մինսկի և Մոսկվայի պնդումներն այն մասին, թե Եվրամիությունն իբր միջամտում է Բելառուսի ներքին գործերին: «Դեմոկրատիան և մարդու իրավունքները Եվրամիության հիմնարար արժեքներ են, և ինքնությունը, դրանց պաշտպանությունը չի կարող դիտվել որպես միջամտություն»,- ասել է Ժոզեպ Բորելը: Երեկ Մինսկում տեղի է ունեցել բողոքի հերթական երթ, որին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ, հարյուրավոր ցուցարարներ ձերբակալվել են:
15:13 - 21 սեպտեմբերի, 2020
Մինսկում ընթանում է «Արդարության երթը». կապի օպերատորը պնդում է, որ մոբայլ ինտերնետը թուլացվել է պետական մարմինների պահանջով |hetq.am|

Մինսկում ընթանում է «Արդարության երթը». կապի օպերատորը պնդում է, որ մոբայլ ինտերնետը թուլացվել է պետական մարմինների պահանջով |hetq.am|

hetq.am: Մինսկում սեպտեմբերի 20-ին ընթանում է հերթական բողոքի ակցիան՝ «Արդարության երթը», որն իրականացվում է ի նշան նախագահական ընտրությունների արդյունքների, որտեղ հաղթող է ճանաչվել Բելառուսը 26 տարի կառավարող Ալեքսանդր Լուկաշենկոն։ «BBC»-ն գրում է, որ քաղաքում արդեն իսկ սկսվել են ձերբակալությունները։ Երթը սկսվել է տեղի ժամանակով 14:00-ին, սակայն մեկնարկից մեկ ժամ առաջ Մինսկի մետրոպոլիտենը հայտարարել է, որ «ուղևորների անվտանգությունն ապահովելու համար» փակվել են քաղաքի կենտրոնում գտնվող մետրոյի վեց կայարաններ։ Բողոքի գործողությունների մեկնարկից հետո, մետրոպոլիտենը հայտարարել է ևս մեկ կայարանի փակման մասին։ Ինչպես փոխանցում է «Tut.by»-ը, Նեմիգա փողոցի շրջանում ցուցարարներին են մոտեցել ուժայինները։ Մարդիկ ցրվել են տարբեր ուղղություններով, իսկ նրանց հետևից վազել են սև արտահագուստով ոստիկանները։ Նշվում է, որ մարդիկ փոքր խմբերով շարժվում են դեպի «Հերոս քաղաք Մինսկ» հուշահամալիր, իսկ ոստիկանները շարունակում են ձերբակալությունները։ Լրատվամիջոցների տվյալներով՝ քաղաքում գրանցվում են մոբայլ ինտերնետի խափանումներ։ «TACC» գործակալությանը կապի «A1» օպերատորը հայտարարել է, որ մոբայլ ինտերնետի արագությունը իջեցվել է պետական մարմինների պահանջով։  Զուգահեռաբար, բողոքի ցույցեր են ընթանում նաև Գոմելում, Մոգիլյովում և Գրոդնոյում։    Շարունակությունը՝ hetq.am-ում։
19:38 - 20 սեպտեմբերի, 2020
Մինսկում ընդդիմության ցույցին ընդառաջ՝ ոստիկանական հատուկ տեխնիկայի շարասյուն է ժամանել Անկախության պալատի մոտ
 |tert.am|

Մինսկում ընդդիմության ցույցին ընդառաջ՝ ոստիկանական հատուկ տեխնիկայի շարասյուն է ժամանել Անկախության պալատի մոտ |tert.am|

tert.am: Մինսկում ընդդիմության հերթական հանրահավաքին ընդառաջ ոստիկանական հատուկ տեխնիկայի շարասյուն և ներքին զորքերի բեռնատար է տեղակայվել Անկախության պալատի և Պետական դրոշի հրապարակի մոտ: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, առաջինը ժամանել է ներքին զորքերի զինվորներին տեղափոխող բեռնատարը:  Որոշ ժամանակ անց Հաղթողների պողոտայով դեպի Անկախության պալատ է շարժվել 10 զրահափոխադրիչ մեքենաների շարասյունը: Բացի այդ` հաղորդվում է, որ ոստիկանները փակել են ճանապարհային երթևեկությունը մի շարք փողոցներում: Այսօր բելառուսական ընդդիմությունը ծրագրում է բողոքի ակցիա իրականացնել Մինսկի կենտրոնում և այլ քաղաքներում: Հիշեցնենք, որ նախօրեին Մինսկում կայացել է կանանց երթը, որն ուղեկցվել է բազմաթիվ ձերբակալություններով: ՆԳՆ տվյալներով՝ 415 մարդ է ձերբակալվել:
18:57 - 20 սեպտեմբերի, 2020
Մինսկում ընթանում է ընդդիմության «փայլուն երթը» |tert.am|

Մինսկում ընթանում է ընդդիմության «փայլուն երթը» |tert.am|

tert.am: Շաբաթ Մինսկում մեկնարկել է ընդդիմության երթը, որն ավել վաղ հայտարարվել էր որպես «փայլուն երթ»: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, երթին շուրջ 2000 մարդ է մասնակցում: Կազմակերպիչները երթի մասնակիցներին կոչ են արել ներկայանալ վառ հագուստով, փայլուն աքսեսուարներով և վառ գույնի թաշկինակներով: Շուկայից ոչ հեռու, որն ընդդիմությունը հայտարարել է, որպես ՝սկզբնակետ, ոստիկանական մեքենաներ են նկատվել: Ոստիկանությունը ստուգել է տեղում աշխատող լրագրողների հավատարմագրերը և նախազգուշացրել է ցուցարարներից մոտ 50 մետր հեռավորություն պահելու անհրաժեշտության մասին: Ընդդիմության կանացի երթն ուղևորվել է մայրաքաղաքի կենտրոն: Ընթացքում նրանց է մոտեցել մոտոցիկլետների շարասյունը՝ սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներով՝ աջակցություն հայտնելով ցուցարարներին: Իրավապահները փորձել են ձերբակալել մոտոցիկլավարներից մեկին, սակայն ցուցարարներին հաջողվել է խանգարել նրանց:
19:36 - 19 սեպտեմբերի, 2020
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը հատուկ բանաձև է ընդունել Բելառուսում ստեղծված իրավիճակի կապակցությամբ |azatutyun.am|

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը հատուկ բանաձև է ընդունել Բելառուսում ստեղծված իրավիճակի կապակցությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Նախօրեին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը հատուկ բանաձև է ընդունել Բելառուսում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Փաստաթղթում, մասնավորապես, նկարագրված են վերջին ամիսներին այդ երկրում տեղի ունեցած առևանգումների, արտաքսման, սեռական բռնության բազմաթիվ փաստեր։ Նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները բռնություն են գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ: Կառույցի անդամ երկրները կոչ են արել Բելառուսի իշխանություններին «վերջ տալ խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառմանը, ձերբակալություններին», և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, լրագրողներին, որոնք ձերբակալվել են Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերի ժամանակ: Անցած ավելի քան մեկ ամսվա ընթացքում, Բելառուսում վիճահարույց նախագահական ընտրություններից ի վեր, ձերբակալվել է վեց հազարից ավելի մարդ, օրեր շարունակ հարազատներն ու փաստաբանները նրանց մասին տեղեկություն չունեին, 400-ից ավելին կալանավայրում բռնության ու կտտանքների է ենթարկվել, ձերբակալվածներին ստորացրել են ու տանջել, առնվազն երեք ցուցարար զոհվել է: Իրավապահ մարմիններից որևէ մեկը, սակայն, դեռ պատասխանատվության չի ենթարկվել:
15:46 - 19 սեպտեմբերի, 2020
Մինսկի տարբեր շրջաններում ընդդիմության կողմնակիցներն անցկացնում են խաղաղ ակցիաներ |armenpress.am|

Մինսկի տարբեր շրջաններում ընդդիմության կողմնակիցներն անցկացնում են խաղաղ ակցիաներ |armenpress.am|

armenpress.am: Բելառուսում ընդդիմության կողմնակիցները Մինսկի տարբեր շրջաններում երթի են դուրս եկել։ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ զանգվածային ակցիաների թվի տեսանկյունից հանգստյան օրերը համարվում են պիկային: Կեսօրից հետո Մինսկի կենտրոնում արդեն ավանդական դարձած կանանց բողոքի երթն է: Ավելի փոքր ծավալի նման ակցիա նախատեսված է Մինսկի այլ շրջաններում: Թաղամասերից մեկում բնակիչները ցանկապատներին կախում են սպիտակ և  կարմիր գույնի ժապավեններ: Բելառուսում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել են օգոստոսի 9-ից՝ նախագահական ընտրություններից հետո: ԿԸՀ-ի տվյալներով Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել էր՝ ստանալով ձայների 80.1 տոկոսը: Շատերը չեն ընդունում ընտրությունների արդյունքները: Առաջին օրերին բողոքի ակցիաներն ուղեկցվում էին ուժային կառույցների ճնշումներով: Պաշտոնական տվյալներով բողոքի ակցիաների առաջին օրերին ավելի քանի 6 հազար 700 մարդ ձերբակալվել է: Բախումների հետևանքով տուժել են հարյուրավոր քաղաքացիներ, որոնց թվում նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են:    
15:43 - 19 սեպտեմբերի, 2020
Բելառուսը մշակել է ԵՄ երկրների նկատմամբ պատասխան պատժամիջոցների նախագիծը

 |armenpress.am|

Բելառուսը մշակել է ԵՄ երկրների նկատմամբ պատասխան պատժամիջոցների նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության կողմից պատժամիջոցների կիրառման դեպքում Բելառուսը կարող է վերանայել իր մասնակցությունը մի շարք նախաձեռնություններում և միջազգային կազմակերպություններում։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։ Մակեյը նաև հայտնել է, որ ԵՄ երկրների նկատմամբ պատասխան պատժամիջոցների նախագիծն արդեն պատրաստ է, և Մինսկը սպասում է Եվրամիության կողմից համապատասխան որոշման ընդունմանը։ «Բնականաբար, ստիպված կլինենք համարժեք պատասխան տալ Եվրամիության որոշմանը: Իհարկե, կլինեն պատժամիջոցներ Եվրամիության տարբեր կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՄ անդամ առանձին երկրների ներկայացուցիչների նկատմամբ: Արդեն կազմել ենք ցուցակը և պատրաստ ենք այն անմիջապես գործարկել ԵՄ համապատասխան որոշումից հետո », - ասել է Բելառուսի ԱԳ նախարարը։
22:25 - 18 սեպտեմբերի, 2020
Լեհաստանը սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ |tert.am|

Լեհաստանը սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ |tert.am|

tert.am: Լեհաստանը քննարկում է Բելառուսի դեմ ազգային պատժամիջոցներ մտցնելու հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է Լիտվայի նախագահի մամուլի ծառայությունը՝ հղում կատարելով Լեհաստանի և Լիտվայի նախագահների սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած հեռախոսազրույցին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:«Նախագահները քննարկել են նաև Բելառուսի դեմ պատժամիջոցների հարցը: Լեհաստանը հրավիրվել է միանալու տարածաշրջանային պատժամիջոցների կիրառմանը և դրանով համերաշխություն ցուցաբերելու ագրեսիայի և քաղաքական հաշվեհարդարների ենթարկվող Բելառուսի քաղաքացիական հասարակությանը», - ասված է հայտարարության մեջ:«Լեհաստանի նախագահը տեղեկացրել է, որ քննարկում է Բելառուսի դեմ ազգային պատժամիջոցներ սահմանելու հարցը»,- հայտնել են Լիտվայի նախագահի մամուլի ծառայությունից:Ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
17:38 - 18 սեպտեմբերի, 2020