Ռոբերտ Քոչարյան

Եղել է Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ Արցախի Հանրապետության 1-ին նախագահը։ 

1992-1994 թվականներին եղել է Արցախի վարչապետ

1994-1997 թվականներին եղել է Արցախի նախագահ

1997-1998 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ

1998-2008 թվականներին եղել է Հայաստանի նախագահ։

Գլխավորում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։

Մենք Ձեր կողմից սույն գործի քննությունը անհնարին դարձնելու փաստարկ չունենք․ մեղադրող դատախազը՝ Աննա Դանիբեկյանին

Մենք Ձեր կողմից սույն գործի քննությունը անհնարին դարձնելու փաստարկ չունենք․ մեղադրող դատախազը՝ Աննա Դանիբեկյանին

pastinfo.am: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բացարկ հայտնեցին դատավորին եւ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին՝ նշելով, որ սույն դատարանը չի կարող սույն գործով լինել պատշաճ դատարան։ Պաշտպանական կողմն ամբողջությամբ միացավ միջնորդությանը։ Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանի խոսքով՝ պաշտպանները փաստարկներ ներկայացրրին, որոնք վիճարկում են Քոչարյանին առաջադրված մեղադրանքը՝ փորձելով ցույց տալ, որ առանձին հանգամանքներ դատարանում քննվել չեն կարող․ «Սակայն հրամանագիրը, որ պրն Ալումյանը շեշտեց, քրեական գործով ապացուցված է, որ ընդունվել է հանցավոր պայմաններում, ուստի պետք է քննվի այդպիսի գործեր քննող դատարանի կողմից»։ Գեւորգ Բաղդասարյանը նշեց, որ իրենք եւս չեն մասնակցել դագործի՝ այլ դատավորի մակագրման գործընթացին․ «Բայց արդար դատաքննության իրավունքը պահաջում է, որ մակագրումը տեղի ունենար այնպես, ինչպես մյուս բոլոր գործերով։ Իսկ այն պնդումը, թե դատարանի նկատմամբ վստահությունը կմեծանար, եթե դրան մասնակցեին զլմ-ները, անհիմն է։ Չի կարելի դատարանի անվստահության հիմքով կասկածի տակ դնել ամեն ինչ»։ Անդրադառնալով պաշտպանական կողմի այն դիտարկմանը, թե խափանման միջոցի հարցով որոշում կայացնելիս դատարանը պարտավոր էր ապահովել մեղադրյալի լսված լինելու իրավունքը, դատախազը նշեց, որ այն ապահովվել է․ «Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կալանավորման հարցը քննարկվել եւ որոշում է կայացվել։ Այդ հարցը քննարկվել է նաեւ Վերաքննիչ դատարանում, ուստի օրենքի այդ պահանջը պահպանվել է»։ Երեւան քաղաքի դատախազը եզրափակեց՝ ասելով․ «Մենք ձեր կողմից սույն գործի քննությունը անհնարին դարձնելու փաստարկ չունենք, նման փաստարկից տեղյակ չենք, եւ կարծում ենք, որ պաշտպանական կողմը եւս նման փաստարկ չներկայացրեց»։ Ինքնաբացարկի միջնորդության դեմ առարկությանը միացավ նաեւ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը․ «Քրեական դատավարության օրենսգրքից բացի դատական օրենսգիրքը հստակ սահմանում է դատական գործերի բաշխման գործընթացը, ինչի վերաբերյալ հստակ կարգ է սահմանվել ԲԴԽ-ի կողմից։ Այդ սահմանված կարգում չկա գեթ մեկ ընթացակարգ, ինչը հնարավորություն կտա անձանց ներկա գտնվել այդ գործընթացին, ավելին, որեւէ մեկի մասնակցությունը դրան քրեորեն հետապնդելի է։ Ուստի պաշտպանների պնդումը, թե իրենք չեն մասնակցել գործի վերաբաշխմանը, իրավական հիմնավորում չի կարող ունենալ»։ Անդրադառնալով պաշտպանների այդ պնդմանը, թե գործով պատշաճ դատավոր արդեն իսկ կա, եւ նա Դավիթ Գրիգորյանն է, Պետրոս Պետրոսյանն ասաց․ «Նույն տրամաբանությամբ՝ եթե այն ժամանակ եւս պաշտպանական կողմը գործի բաշխման գործընթացին չի մասնակցել, ապա ինչու նույն հիմքով Դավիթ Գրիգորյանը եւս չէր կարող լինել ոչ պատշաճ դատարան։ Այսինքն՝ այս հիմնավորումը խիստ սուբյեկտիվ է»,-ամփոփեց մեղադրող դատախազը։
10:44 - 07 հոկտեմբերի, 2019
«Իզմիրլյան» ԲԿ-ն իրեն երբեք թույլ չի տվել «սարքովի ինչ-որ բան»․ հայտարարություն

«Իզմիրլյան» ԲԿ-ն իրեն երբեք թույլ չի տվել «սարքովի ինչ-որ բան»․ հայտարարություն

Իզմիրլյան ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը հանդես է եկել հետևյալ հայտարաորությամբ․ «Այսօր լրատվամիջոցներից տեղեկացա, որ իբրև «ինձ է դիմել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր համար բժշկական պատմություն հորինելու խնդրանքով: Եվ անգամ ես այդ հարցով խորհրդակցել եմ Ամենայն Հայոց Հայրապետի հետ» (մեջբերումը հրապարակումից): Հրապարակվածը բացարձակ չի համապատասխանում իրականությանը և տգեղ փորձ է ինչ-ինչ նկրտումներով ստվերելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բարի համբավը: Անընդունելի ենք համարում նման ձգտումները: Զավեշտալին նաև այն է, որ ես, ներկայում գտնվելով արտերկրում արձակուրդում, նյութը կարդալուց հետո հարկադրված եմ իրազեկել մեր հայրենակիցներին ոչ հիմնավորված, չճշգրտվածտեղեկատվության մասին: Իզմիրլյան բժշկական կենտրոնի ողջ թիմը կազմված է բարձր պրոֆեսիոնալներից, իսկ դա նշանակում է, որ. Մենք, որպես բժիշկ, բացարձակ ապաքաղաքական ենք և մեզ համար միևնույն է, թե ով է մեր առջև, Երբեք չենք կարող զբաղվել կեղծարարությամբ, Մեզ համար առաջնայինն ու ամենակարևորը հիվանդի առողջությունն է, անկախ նրա ազգային, ռասսայական, կրոնական և այլ պատկանելիությունից: Ցանկացած հիվանդի բուժման գործում պետք է դրսևորվի անմնացորդ նվիրում, արվի կարողությունների առավելագույնը: Ես ինքս հոգևոր արժեքներ դավանող և հավատքի մարդ եմ: Անսահման հարգանք և խոնարհում տածելով Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ` իբրև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն ինձ երբեք թույլ չեմ տվել նրա հետ քննարկել որևէ բուժական խնդիր, առավել ևս «սարքովի ինչ-որ բան» մեր օգնությանը դիմած որևէ հիվանդի առնչությամբ: Հայոց Հայրապետը, որքանով էլ որ հոգատար է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հանդեպ, շատ բարձր է այդպիսի խնդիրներից։ Իմ սիրելի Ժողովուրդ արժևորեք Ձեր պրոֆեսիոնալներին, բոլորին, անկախ մասնագիտություններից: Նրանք են մեր հասարակության հենասյուները: Բժիշկ Իզմիրլյան ԲԿ-ի տնօրեն՝ Արմեն Չարչյան»։  
17:11 - 03 հոկտեմբերի, 2019
Հայտնի է՝ ով կքննի Ռ. Քոչարյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը |pastinfo.am|

Հայտնի է՝ ով կքննի Ռ. Քոչարյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ նրան անհապաղ ազատ արձակելու միջնորդության մերժման որոշման դեմ, մակագրվել է դատավոր Մհեր Արղամանյանին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի դատական նիստին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել էին անհապաղ վերացնել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Պաշտպանության կողմն ամբողջովին միացել էր ներկայացված միջնորդությանը, իսկ մեղադրող և տուժող կողմերը առարկել էին դրա դեմ։ Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 17-ին որոշել էր մերժել միջնորդությունը: Դատարանի այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:Ըստ դատական-տեղեկատվական համակարգի՝ գործը դատավոր Արղամանյանին է մակագրվել սեպտեմբերի 25-ին:Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով՝ 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ:
05:42 - 27 սեպտեմբերի, 2019
«Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը․ՀՀ 2-րդ նախագահի ուղերձը

«Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը․ՀՀ 2-րդ նախագահի ուղերձը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ։«Սիրելի՛ հայրենակիցներ,Շնորհավորում եմ ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:Դեպի Անկախություն տանող մեր ճանապարհը չափազանց դժվար էր ու լի փորձություններով:Այն սկսվեց պատերազմով, տնտեսության փլուզմամբ և էներգետիկ ճգնաժամով, ինչը մեծ տառապանք պատճառեց մեր բոլոր քաղաքացիներին: Սակայն, չնայած այդ փորձություններին և ի հեճուկս դրանց, այդ տարիներին դրվում էին մեր պետականության հիմքերը:Մենք չափազանց մեծ գին ենք վճարել Անկախության համար և պետք է փայփայենք այն: Բայց հնարավոր չէ պահպանել Անկախությունն՝ առանց հզոր պետականության:Ես պատիվ եմ ունեցել 10 տարի մեր պետության ղեկավարը լինել և շնորհակալ եմ ճակատագրին՝ երկրիս ծառայելու հնարավորության համար: Այդ տարիներին շատ բան է արվել երկրի անվտանգության ամրապնդման, տնտեսության զարգացման և պետականաշինության գործում: Մենք արել ենք հնարավորը, որպեսզի Հայոց պետականության ընկալումը դառնա քաղաքացիների կողմից մեր ազգային ինքնության ընկալման անբաժանելի մասը:Սակայն այսօր երկիրը կանգնել է տարիներ շարունակ արյամբ և քրտինքով կառուցածը անպատասխանատու կերպով քանդելու վտանգի առաջ:«Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը, ոչնչացվում ավանդական ազգային արժեքները, անհանդուրժողականություն և փոխադարձ ատելություն է սերմանվում:Ուզում եմ հավատալ, որ երկիրն իր մեջ ուժ կգտնի դիմակայելու վերահաս վտանգին: Որ հասարակությունը պատվով հաղթահարելու է նաև ա՛յս փորձությունը՝ դառնալով ավելի ուժեղ և խոհեմ, ձեռք բերելով սևը՝ սպիտակից, ստախոսին՝ ճշմարտախոսից, անամոթ պոպուլիզմը՝ պատասխանատու քաղաքականությունից տարբերելու այնքան կարևոր փորձառություն:Սիրելի հայրենակիցներ,Կրկին շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ, մաղթում բարեկեցություն, համերաշխություն և խաղաղ երկինք»,– ասվում է Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձում:
09:05 - 21 սեպտեմբերի, 2019
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել |shantnews.am|

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել |shantnews.am|

shantnews.am։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը սեպտեմբերի 19-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ Ռ․ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ։ Սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը հրապարակել է իր որոշումը, որով անվավեր է ճանաչել ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը, նշելով, որ այն հակասում է Գլխավոր օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածներին։Հիմք ընդունելով այս որոշումը՝ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել է անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Սակայն Երևանի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, մերժել է պաշտպանների միջնորդությունը։
10:18 - 20 սեպտեմբերի, 2019
Դատարանը այսօր կհրապարակի Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշումը |azatutyun.am|

Դատարանը այսօր կհրապարակի Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշումը |azatutyun.am|

azatutyun.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր ժամը 17-ին կհրապարակի Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու կամ նրա նկատմամբ անազատության հետ չկապված խափանման միջոց կիրառելու՝ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունների վերաբերյալ որոշումը:Սեպտեմբերի 17-ին հրապարակելով նախկին նախագահի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու՝ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժելու որոշումը, դատավոր Աննա Դանիբեկյանը ժամեր անց կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու նոր միջնորդությունների վերաբերյալ:Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է հունիսի 25-ից:
06:04 - 20 սեպտեմբերի, 2019
Քոչարյանի փաստաբանները վերաքննիչ բողոք կներկայացնեն միջնորդության մերժման վերաբերյալ |armenpress.am|

Քոչարյանի փաստաբանները վերաքննիչ բողոք կներկայացնեն միջնորդության մերժման վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից սեպտեմբերի 17-ին կայացրած որոշման դեմ, համաձայն որի մերժվեց Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը: «Վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու առաջին միջնորդությունը մերժելու վերաբերյալ»,- ասաց Ալումյանը:Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատական նիստի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց իր պաշտպանյալին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն: Միջնորդության վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին:
12:51 - 17 սեպտեմբերի, 2019