Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Ստորագրվել է մտադրությունների հուշագիր՝ Օդեսայում ուկրաինա-հայկական միջազգային դպրոց հիմնելու վերաբերյալ

Ստորագրվել է մտադրությունների հուշագիր՝ Օդեսայում ուկրաինա-հայկական միջազգային դպրոց հիմնելու վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության և Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան բարեգործական հիմնադրամի միջև այսօր կնքվել է մտադրությունների հուշագիր՝ Օդեսայում ուկրաինա-հայկական միջազգային դպրոց (ՈՒՀՄԴ) հիմնելու վերաբերյալ: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հեռավար, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Սերգհիյ Շկարլետը և Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Սարդարյանը: Ըստ հուշագրի` կողմերը հետամուտ են լինելու ապահովել Ուկրաինայում գործող հայ համայնքի ներկայացուցիչների հայեցի կրթությունը` իրականացնելով հայերենի, հայոց պատմության և մշակույթի դասավանդում: ԿԳՄՍ նախարարը կարևորել է Օդեսայում hայկական միջազգային դպրոցի հիմնումը և նշել, որ հուշագիրը կնպաստի համատեղ ջանքերով կրթական ու մշակութային գործունեության կազմակերպմանը: «Համագործակցությունը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի նոր զարգացումների համար և արդյունավետ հարթակ կլինի երկու երկրների ուսումնական հաստատությունների միջև մասնագիտական երկխոսությունը խթանելու առումով։ Կրթության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի փորձառությունն արդյունավետ կօգտագործվի ուսումնակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման գործընթացում՝ հիմք ստեղծելով դրանց հետագա ընդլայնման համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Սերգհիյ Շկարլետը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար` հույս հայտնելով, որ ապագայում հայ-ուկրաինական համագործակցությունը կներառի նոր նախաձեռնություններ: Ուկրաինայի կրթության և գիտության նախարարը հանդիպման ընթացքում կարևորել է նաև կառույցի համագործակցությունը Հայաստանի ուսումնական հաստատությունների հետ:
12:20 - 21 հունվարի, 2023
ԵՄ-ն կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը՝ չնայած բարդ բանավեճերին. Շառլ Միշել |armenpress.am|

ԵՄ-ն կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը՝ չնայած բարդ բանավեճերին. Շառլ Միշել |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը կշարունակի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթներ մշակել՝ չնայած այն հանգամանքին, որ դաշինքում այս թեմայի շուրջ քննարկումները գնալով ավելի ու ավելի են բարդանում: Այդ մասին տեղեկացնում Է Bloomberg գործակալությունը։ «Պատժամիջոցների շուրջ յուրաքանչյուր բանավեճ շատ ավելի բարդ է, քան նախորդը: Մենք լավ քննարկումներ ունենք նախագահ Զելենսկիի հետ, և ես իմ գործընկերներին կտեղեկացնեմ, թե որոնք են Ուկրաինայի առաջարկները, և մենք կխորհրդակցենք։ Վստահ եմ, որ մենք կկարողանանք ուժեղացնել ճնշումը Կրեմլի վրա», - ասել է Շառլ Միշելը Կիև կատարած ուղևորության ժամանակ: Bloomberg-ը նշում է, որ Միշելը չհայտարարված այց է կատարել Կիև՝ Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին օգնելու համար. գագաթնաժողովը պլանավորված Է փետրվարի 3-ին։ «Վստահ եմ, որ սա առիթ և հզոր ազդանշան կլինի այն մասին, որ մենք միասին ենք: Մենք նաև կորոշենք, թե որոնք են հաջորդ քայլերը, որոնք են ընդհանուր նպատակները», - նշել Է Եվրոպական խորհրդի ղեկավարը՝ հավելելով, որ, ընդհանուր առմամբ, պատժամիջոցները պետք է խստացվեն, «ավելի շատ երկրներ պետք է ներգրավվեն՝ դիմակայելու Ռուսաստանին»: Շառլ Միշելի կարծիքով՝ ԵՄ երկրներն ավելի շատ տանկեր պետք է տրամադրեն Ուկրաինային: Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ հասկանում է, թե ինչու է այդ որոշումը բարդ Գերմանիայի համար: Օրեր առաջ արձագանքելով Բրիտանիայի կողմից Ուկրաինային Challenger 2 տանկեր մատակարարելու  որոշմանը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ այդ տանկերը ,այրվում են և կայրվեն այնպես, ինչպես մյուսները:
12:29 - 20 հունվարի, 2023
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը պնդում է, որ ուկրաինական ՀՕՊ կայանքը տեղակայված է եղել Դնեպրի բնակելի տարածքում |tert.am|

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը պնդում է, որ ուկրաինական ՀՕՊ կայանքը տեղակայված է եղել Դնեպրի բնակելի տարածքում |tert.am|

tert.am: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է, որ ռուսական հրթիռը չէր խոցի Դնեպրում գտնվող բնակելի շենքը, եթե այն չխփվեր ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, որը, ըստ նրա, գտնվում էր բնակելի թաղամասում։ Ինչպես գրում է kommersant.ru-ն, Նեբենզիան դա անվանել է «մարդասիրական իրավունքի խախտում»: «Քաղաքի ենթակառուցվածքի վրա արձակված ռուսական հրթիռը խոցվել է ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, քանի որ հակաօդային պաշտպանության կայանքը տեղակայված է եղել բնակելի տարածքում՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, որոնց մասին դուք այդքան խոսում եք։ Խոցված հրթիռն ընկել է բնակելի շենքի վրա. եթե Ուկրաինայի իշխանությունները լսեին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները, այս ողբերգությունը տեղի չէր ունենա»,- ասել է Նեբենզյան: Հիշեցնենք, որ հունվարի 14-ին ՌԴ զինված ուժերն զանգվածային հրթիռակոծության էին ենթարկել Ուկրաինայի տարածքը։ Պայթյունների մասին հայտարարել էին Կիևի, Լվովի, Վինիցայի, Նիկոլաևի, Օդեսայի, Իվանո-Ֆրանկովսկի, Խմելնիցկի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում։ Դնեպրում հրթիռն ընկել էր բնակելի շենքի վրա, դեպքի վայրում լսվում էին ճիչեր։ Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ Դնեպրի բազմահարկ շենքի վրա ընկել էր ռուսական X-22 հրթիռը, որը նախատեսված է ծովում ավիակիրների ոչնչացման համար։
11:04 - 18 հունվարի, 2023
Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը աղմկահարույց հայտարարությունից հետո հրաժարական է տվել |tert.am|

Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը աղմկահարույց հայտարարությունից հետո հրաժարական է տվել |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի արտահաստիքային խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հրաժարականի դիմում է գրել։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Ես ուզում եմ ցույց տալ քաղաքակիրթ վարքի օրինակ. սկզբունքային սխալ․ նշանակում է՝ հրաժարական եմ տալիս»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Արեստովիչը հայտարարել էր, որ ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված ռուսական հրթիռի բեկորներն են ընկել Դնեպրում գտնվող բարձրահարկ շենքի վրա։ Ավելի ուշ Ուկրաինայի զինված ուժերը հերքել են այս տեղեկությունը՝ բացատրելով, որ իրենք X-22 տեսակի հրթիռների խոցման համար անհրաժեշտ զինատեսակներ չունեն, գրում է News.ru-ն: Արեստովիչն Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդականն էր 2020 թվականի դեկտեմբերից։
13:36 - 17 հունվարի, 2023
Դնեպրում 9-հարկանի շենքի գնդակոծության զոհերի թիվը հասել է 40-ի, Դոնեցկում ևս ուկրաինական հարվածներից կան զոհեր |armenpress.am|

Դնեպրում 9-հարկանի շենքի գնդակոծության զոհերի թիվը հասել է 40-ի, Դոնեցկում ևս ուկրաինական հարվածներից կան զոհեր |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի Դնեպր քաղաքում հունվարի 14-ին տեղի ունեցած գնդակոծությունից հետո ավերվել է ավելի քան 200 բնակարան: Գտնվել է 40 մարդու մարմին: 77 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 14 երեխա: Բնակիչներին տարհանել են գրեթե ամբողջ շենքից, նրանց համար պատրաստել են ժամանակավոր կացարաններ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն: Նա նշել է, որ որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև չգտնվեն բոլոր զոհերի մարմինները: Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտնել էին, որ հունվարի 14-ին ռուսական հերթական զանգվածային գնդակոծության ժամանակ հրթիռներից մեկն ընկել էր Դնեպրում 9-հարկանի շենքի վրա՝ ամբողջությամբ փլուզելով շենքի հատվածներից մեկը: Իսկ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդել են, որ Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով շենք է փլուզվել. փլատակների տակից գիշերը դուրս է բերվել 2 կնոջ մարմին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ փլատակների տակից դուրս է բերվել 1 տղամարդու մարմին: Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են: Ամփոփելով նախորդ օրվա հիմնական իրադարձությունները՝ BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ Մեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինային տասնչորս Challenger-2 տանկեր, ինքնագնաց հաուբիցներ, ինչպես նաև հարյուրավոր այլ զրահամեքենաներ, զինամթերք և հարյուրավոր հրթիռներ ուղարկելու մասին: Այսպիսով, Բրիտանիան դառնում է առաջին երկիրը, ով Կիևին կմատակարարի արևմտյան նմուշի տանկեր: Արձագանքելով Ուկրաինա տանկեր ուղարկելու Բրիտանիայի որոշմանը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան բացասական է որակում այդ քայլը: Նա նշել է, որ Բրիտանիան, Լեհաստանը և այն երկրները, որոնք նոր սպառազինություն են ուղարկում Ուկրաինային, չեն կարող տեղում փոխել իրավիճակը: «Այդ տանկերն այրվում են և կայրվեն, ինչպես մյուսները», - ասել է Պեսկովը՝ նշելով, որ «հատուկ ռազմական գործողությունը» կշարունակվի և կհասնի իր նպատակին:
12:45 - 17 հունվարի, 2023
Սպիտակ տան, Պենտագոնի և պետքարտուղարության պաշտոնյաները Կիևում քննարկել են Ուկրաինային հետագա օգնության հարցերը |1lurer.am|

Սպիտակ տան, Պենտագոնի և պետքարտուղարության պաշտոնյաները Կիևում քննարկել են Ուկրաինային հետագա օգնության հարցերը |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը, պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քոլը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Ջոնաթան Ֆայները այցելել են Կիև՝ վերահաստատելու Միացյալ Նահանգների հանձնառությունը Ուկրաինայի պաշտպանությանը։ Այս մասին նշված է պետքարտուղարության և Պենտագոնի հաղորդագրություններում: Պաշտոնյաները հանդիպում են ունեցել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի հետ, քննարկել երկրի տնտեսության կայունացման գործում ամերիկյան և միջազգային օգնությունը, ԱՄՆ-Ուկրաինա առևտրային և ներդրումային գործընկերության հեռանկարները երկրի վերականգնման համատեքստում: «Նրանք նաև հանդիպել են Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի հետ՝ քննարկելու դիվանագիտական ջանքերը և անվտանգության ոլորտում օգնությունը՝ Ուկրաինայի անվտանգային կարողությունների ամրապնդման համար: Փոխվարչապետ Ալեքսանդր Կուբրակովի և «ՈւկրԷներգո»-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կուդրիցկու հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Ուկրաինայի էներգետիկ համակարգի վերանորոգման և պահպանման արտակարգ միջոցառումները՝ չնայած կրիտիկական ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի դաժան, շարունակական հարձակումներին»,- նշված է Պենտագոնի հաղորդագրության մեջ:
12:01 - 17 հունվարի, 2023
ԵԱՀԿ գործող նախագահը ի պաշտոնե առաջին այցն է կատարել Ուկրաինա

ԵԱՀԿ գործող նախագահը ի պաշտոնե առաջին այցն է կատարել Ուկրաինա

Այսօր ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բուջար Օսմանին Կիև է ժամանել։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։ Սա Օսմանիի՝ որպես ԵԱՀԿ նախագահի առաջին պաշտոնական այցն է Ուկրաինա։ Դիվանագետը գրել է, որ Ուկրաինայի մայրաքաղաք է ժամանել գնացքով, ճանապարհը տևել է ինը ժամ։ «Անհամբերությամբ սպասում են Ուկրաինայի ղեկավարների հետ արդյունավետ հանդիպումների՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման համար, ինպես նաև իրադրության հետևանքները կրող մարդկանց օգնելու միջոցները քննարկելու համար»,- գրել է Օսմանին: Մեկ այլ թվիթով նա հայտնել է, որ այցելել է Բորոդյանկայի ավերված տարածքներ՝ հավելելով, որ այդ ավերածությունները շատ տխուր են. «Ռուսական այս հարձակումները հսկայական տառապանք են պատճառել ուկրաինացի ժողովրդին, և այդ գործողությունների համար արդարացումներ չկան։ Իմ մտքերը նրանց հետ են, ում կյանքը դաժանորեն խաթարվել է»։ Լուսանկարները՝ ԵԱՀԿ գործող նախագայի թվիթերյան էջից
15:50 - 16 հունվարի, 2023
Դնեպրում բնակելի շենքի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի |hetq.am|

Դնեպրում բնակելի շենքի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի Դնեպր քաղաքում բազմահարկ բնակելի շենքի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի, ներառյալ 2 երեխա։ Այդ մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն։ «Ներկայում թշնամական հարձակումը խլել է շենքի 35 բնակչի կյանք։ Դրանց թվում 2 երեխա կա։ 39 մարդ փրկվել է, 75-ը՝ վիրավորվել։ Վիրավորներից 14-ը երեխաներ են։ Շենքի ևս 35 բնակչի ճակատագիրն անհայտ է։ Փլատակների տակ մարդկանց որոնումները շարունակվում են»,- գրել է նա։ Ռեզնիչենկոյի խոսքով՝ Դնեպրում որոնողափրկարարական գործողությունն ընթանում է արդեն ավելի քան 40 ժամ։ Գիշերը փրկարարները փլատակների տակից հանել են ևս մի քանի դիակ։ Հունվարի 15-ի երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուսերենով դիմել էր ռուսաստանցիներին։ «Ուզում եմ ասել բոլոր նրանց Ռուսաստանում և Ռուսաստանից, որոնք նույնիսկ հիմա չեն կարողանում արտահայտել մի քանի բառ՝ դատապարտելու այդ տեռորը, չնայած ամեն ինչ հիանալի տեսնում են ու գիտեն։ Ձեր վախկոտ լռությունը, տեղի ունեցածին սպասելու փորձը կավարտվի միայն նրանով, որ մի օր այդ նույն ահաբեկիչները կգան նաև ձեր հետևից։ Չարը խիստ զգայուն է վախկոտության նկատմամբ, չարը միշտ հիշում է նրանց, որոնք վախենում են իրենից և փորձում սակարկել։ Եվ երբ այն գա ձեր հետևից, ոչ ոք չի լինի ձեզ պաշտպանելու համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Այս խոսքերից հետո նա ընդգծել է, որ ճիշտ է համարում «ռուսաստանցիների դեմ պատժամիջոցների ընդլայնումը, որոնք օգնում են տեռորին»։ Ավելի մանրամասն` hetq.am-ում։    Լուսանկարը` AP-ի։ 
12:44 - 16 հունվարի, 2023
Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորում տեղի չի ունենա նույնիսկ Ուկրաինայում կարգավորումից հետո. Ստոլտենբերգ |tert.am|

Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորում տեղի չի ունենա նույնիսկ Ուկրաինայում կարգավորումից հետո. Ստոլտենբերգ |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, որ արևմտյան երկրների և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորումը տեղի չի ունենա  նույնիսկ ուկրաինական հակամարտության ավարտից հետո։ Համապատասխան հայտարարությունը նա արել է գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում, գրում է РИА Новости-ն:«Նախկինի պես չի լինի. եթե անգամ Ուկրաինայում զենքերը լռեն, չպետք է ակնկալել, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ կկարգավորվեն»,- ասել է գլխավոր քարտուղարը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել էր, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները չեն վերականգնվի նախկին մակարդակին։ Ռուսական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը վճռորոշ փուլում է։ «Մենք պատերազմի վճռորոշ փուլում ենք»,- ասել է գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով, որ «կատաղի մարտեր» են ընթանում։ Միաժամանակ Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, որ Կիևի ռազմական աջակցությունը «խաղաղության ամենաարագ ճանապարհն է»։ Ստոլտենբերգը կարծում է, որ արևմտյան երկրները շուտով կավելացնեն ծանր սպառազինության մատակարարումները Ուկրաինա: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները գիտեն, որ Ուկրաինային անհրաժեշտ են այնպիսի մարտական տանկեր, ինչպիսին գերմանական Leopard 2-ն է։ «Եվ դա կլինի այն թեմաներից մեկը, որը մենք կքննարկենք Ռամշտեյնում (ամերիկյան ավիաբազա Գերմանիայում): Ուկրաինան ներկայացված կլինի այնտեղ: Ծանր զինտեխնիկա տրամադրելու վերջին խոստումները շատ կարևոր են, և ես առաջիկայում ավելին եմ սպասում»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։ «Մենք կատաղի մարտեր ենք ապրում: Ուստի կարևոր է, որ Ուկրաինային տրամադրենք հաղթանակի և անկախ պետության գոյության շարունակման համար անհրաժեշտ զենքերը: Դա կարող է պարադոքսալ թվալ, բայց Ուկրաինային ռազմական աջակցությունը խաղաղության ամենաարագ ճանապարհն է», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Ռուսաստանը նախկինում նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ 
09:21 - 16 հունվարի, 2023
Կիրիակոս Միցոտակիսն նշել է, որ Հունաստանը կարող է դառնալ Ուկրաինային գազ մատակարարող երկիր
 |armenpress.am|

Կիրիակոս Միցոտակիսն նշել է, որ Հունաստանը կարող է դառնալ Ուկրաինային գազ մատակարարող երկիր |armenpress.am|

armenpress.am: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ասել է, որ Հունաստանը կարող է Ռուսաստանի փոխարեն  բնական գազ մատակարարել Ուկրաինային։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ալեքսանդրապոլիսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հունաստանի վարչապետն, ընդգծելով, որ այս նավահանգստային քաղաքը կարող է դառնալ էներգետիկ խոշոր հանգույց։ «Հունաստանը դառնում է բնական գազի մատակարարման դարպաս, որը ծածկում է ոչ միայն մեր, այլ նաև՝ Բալկանների և, ինչու ոչ, Արևելյան Եվրոպայի կարիքները: Եվ ինչո՞ւ ոչ՝ Ուկրաինայի» - ասել է Միցոտակիսը, ում կարծիքով ինչ-որ պահի ռազմական հակամարտությունը կավարտվի, և Ուկրաինան բնական գազի մատակարարման կարիք կունենա։ «Դժվար է պատկերացնել, որ այն կստանա Ռուսաստանից, բայց ինչ-որ մեկը պետք է մատակարարի այն»,- հավելել է նա։ Միցոտակիսն ավելի վաղ ասել էր, որ Հունաստանը կարող է օգնել Եվրոպային անկախանալ ռուսական բնական գազից: Երկրի կառավարությունը նախատեսում է ավելացնել ռուսական գազատարի փոխարեն հեղուկ գազի (LNG) գնումները և կառուցում է ենթակառուցվածքներ հեղուկ գազ (LNG) ստանալու համար։
15:47 - 14 հունվարի, 2023