Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։

2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։

Հույս ունենք, որ ապրիլի կեսերից, մայիսի սկզբից ամբողջապես վերադառնալու ենք մեր  բնականոն կյանքին․ Տիգրան Ավինյան

Հույս ունենք, որ ապրիլի կեսերից, մայիսի սկզբից ամբողջապես վերադառնալու ենք մեր  բնականոն կյանքին․ Տիգրան Ավինյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ սահմանափակումները ևս 10 օրով երկարաձգելը թույլ է տալու ամբողջապես ծավալել կանխարգելման ու մեկուսացման աշխատանքները։ «Մեր նպատակն է այս տեխնոլոգիաները հնարավորինս զարգացնելուն համահունչ ավելացնել թեստավորման քանակները և հնարավորինս նվազեցնել սահմանափակումները»,- ասաց նա։ Տիգրան Ավինյանի խոսքով՝  այս շաբաթվա սահմանափակումները ամենացայտուն կերպով տեսանելի են եղել կիրակի օրը։ Այդ օրը գրանցվել է բացառիկ ցուցանիշ մարդկանց տեղաշարժի առումով, որը, ըստ Ավինյանի, վարակի տարածման կանխարգելման  առումով շատ դրական դեր ունի։ «Մենք ունենք մի հավելված, որի միջոցով ինքնամեկուսացված անձին գալու է sms հաղորդագրություն, որը պարունակելու  է հղում։ Հղմանը սեղմելով՝ անձը պետք է հաստատի, որ դա ինքն է, դեմքը ճանաչելու գործիք կա, սմարթֆոններով կարող է ապահովվել։ Նաև մարդու տեղադիրքն ուղարկվելու է համակարգին»,- ասաց նա։։ Ավինյանի խոսքով՝ սա գործիքներից մեկն է, որով պետք է խստագույնս պահպանվի ինքնամեկուսացման ռեժիմը։ «Հույս ունենք, որ ապրիլի կեսերից, մայիսի սկզբից մենք ամբողջապես վերադառնալու ենք մեր  բնականոն կյանքին, եթե շղթաների կանխարգելման և անձնանց մեկուսացման աշխատանքները կարողանանք իդեալական իրականացնել»,- ասաց նա։
17:27 - 31 մարտի, 2020
Եթե կառավարությունը որևէ սահմանափակում չձեռնարկեր, մարտի 1-ից հետո՝ 75-ից 80 օրվա ընթացքում, ՀՀ-ի բնակչության մոտավորապես 89 տոկոսը կլիներ վարակված․ Տիգրան Ավինյան

Եթե կառավարությունը որևէ սահմանափակում չձեռնարկեր, մարտի 1-ից հետո՝ 75-ից 80 օրվա ընթացքում, ՀՀ-ի բնակչության մոտավորապես 89 տոկոսը կլիներ վարակված․ Տիգրան Ավինյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադանալով կառավարության կողմից կորոնավիրուսից տուժածներին տրվելիք տնտեսական աջակցման ծրագրերին, նշեց, որ այդ ծրագրերը դեռևս իրականացման ամբողջական փուլ չեն մտել, և հընթացս լավարկվելու են։ Խոսելով մինչ այս պահը կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված աշխատանքների մասին՝ նա ասաց․ «Մենք արդեն ունենք 532 հաստատված դեպք, 30 առողջացած, 3 մահվան ելքով դեպք, և փետրվարի 3-ից մինչ օրս իրականացրած թեստերից 2533-ը տվել է բացասական արդյունք։ Մարտի կեսերից մենք արդեն իսկ ունեցել ենք լոկալ տարածում, այսինքն՝ արդեն ոչ թե արտերկրից է բերվել, այլ՝ կլաստերային տարածմամբ լոկալ տարածումներ ենք ունեցել։ Ունենք Երևանում և 8 մարզում տարածվածություն։ Բոլոր գործողությունները, որ նախատեսում ենք, ունեն գիտական հենք։ Եթե կառավարությունը որևէ քայլ չձեռնարկեր, որևէ սահմանափակում չձեռնարկեր, մարտի 1-ից հետո՝ 75-ից 80 օրվա ընթացքում, ՀՀ-ի բնակչության մոտավորապես 89 տոկոսը կլիներ վարակված»։  Տիգրան Ավինյանը նշեց, որ Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքները սկսվել են դեռևս հունվարի 30-ից, և փուլ-փուլ տարբեր սահմանափակումներ ենք սկսել մտցվել։  «Մենք ունենք 2 հիմնական բլոկ։ Առաջինը Համաճարակների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գործառույթն է, որն առաջին իսկ օրվանից վարակների շղթաներն է հայտնաբերել, հայտնաբերել է այն անձանց շրջանակը, որոնք ունեցել են կոնտակտ վարակակրի հետ, և այդ անձանց մեկուսացրել է։ Երկրորդ բլոկը, որ մարտի կեսերից խստացվեց, իսկ ամսի 23-ից հետո շատ խիստ ռեժիմի մեջ մտանք, վերաբերում էր գործունեության տեսակների և մարդկանց տեղաշարժի սահմանափակումներին։ Այս երկու բլոկի միասնական ներգործությունը այս փուլում տալու է դրական արդյունք»,- նշեց նա։ Տիգրան Ավինյանի խոսքով՝ տեխնոլոգիական նոր լուծումները և ԱԺ-ում այսօր քննարկված փաթեթը, որ երկրորդ ընթեցմամբ չընդունվեց, թույլ են տալու էֆեկտիվ, ավտոմատացված կերպով հայտնաբերել անձանց, որոնք ունեցել են վարակակրի հետ շփում։ «Մենք փորձում ենք անընդհատ տեխնոլոգիապես զարգացնել այս գործիքները, որովհետև եթե մարդն ունեցել է վարակակրի հետ շփում, այդ մարդը նույնպես ուզում է ժամ առաջ տեղեկացված լինել, որ ինքն ունեցել է այդ շփումը», ասաց նա։ 
16:42 - 31 մարտի, 2020
Նախագիծը քննարկվել է Տիգրան Ավինյանի հետ. փոփոխությունները կներկայացվեն այսօր. ԱԺ փոխնախագահ |aysor.am|

Նախագիծը քննարկվել է Տիգրան Ավինյանի հետ. փոփոխությունները կներկայացվեն այսօր. ԱԺ փոխնախագահ |aysor.am|

aysor.am: Այսօր նորից ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ-ում ներկայացնում է երեկ առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը, որով կառավարությունը բացառապես համաճարակի հետևանքով և բացառապես արտակարգ դրության պայմաններում ստանում է իրավունք բջջային օպերատորների տվյալների բազաներում արդեն իսկ առկա հեռախոսազանգերի ու անձի տեղակայման վերաբերյալ տեղեկությունների մշակման միջոցով բացահայտել հաստատված վարակակրի շփման շրջանակը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: «Երեկ նիստից հետո նախագիծը պարետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ քննարկվեց Իմ Քայլը խմբակցությունում, և՛ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովում: Փոփոխությունները կներկայացվեն այսօրվա նիստի ընթացքում», - գրել է նա:
11:25 - 31 մարտի, 2020
Պարետն անձանց տեղաշարժի սահմանափակումների բացառության նոր դեպք է սահմանել՝ Արցախում կայանալիք ընտրությունների առնչությամբ

Պարետն անձանց տեղաշարժի սահմանափակումների բացառության նոր դեպք է սահմանել՝ Արցախում կայանալիք ընտրությունների առնչությամբ

Պարետը արտակարգ դրության պայմաններում մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակման բացառություններում նոր կետ է ավելացրել՝ սահմանելով  Արցախի Հանրապետության համընդհանուր ընտրություններին մասնակցելու նպատակով՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևաչափով լրացված թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքը: Այս մասին տեղեկանում ենք պարետի որոշումներից: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Նորոշմամբ՝ Պարետի՝ «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ» 2020 մարտի 24-ի N16 որոշման` 2-րդ կետը լրացնել հետևյալ ենթակետով՝ Սույն թվականի մարտի 31-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչությունում (հասցե՝ քաղաք Երևան, Նաիրի Զարյան 17ա/2 փողոց) Արցախի Հանրապետության համընդհանուր ընտրություններին մասնակցելու նպատակով՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևաչափով լրացված թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում»,-ասված է որոշման մեջ: Որոշման 3-րդ կետի համաձայն՝ «ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին ապահովել սույն որոշման պահանջների իրականացումը։ ՀՀ ոստիկանությանը վերապահել սույն որոշման 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթի և գրության առկայության ստուգումը»: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
22:45 - 30 մարտի, 2020
Պարետը 6 ժամով արգելել է մի քանի սուպերմարկետների գործունեությունը

Պարետը 6 ժամով արգելել է մի քանի սուպերմարկետների գործունեությունը

Պարետը որոշել է արտակարգ դրության պայմաններում մի շարք տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալում արգելել 6 ժամով:  Այս մասին տեղեկանում ենք պարետի որոշումներից: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով եւ որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը եւ 2020 թվականի մարտի 27-ի №19 որոշումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 29.03.2020թ. N 637-Ա եւ30.03.2020թ. N 670-Ա, N 672-Ա,N 673-Ա եւN 674-Ա հրամանների հիման վրա 30.03.2020 թվականինիրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝ վեց ժամով արգելել հետեւյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը»,-նշված է որոշման մեջ: Մասնավորապես, 6 ժամով արգելվում է հետեւյալ տնտեսավարողների գործունեութան ծավալումը՝ «Արման Գալստյան» ՍՊԸ՝ ք. Երեւան, Արշակունյաց պողոտա 46,  «Դավիթ Խաչատրյան» Ա/Ձ` ք. Երեւան, Արշակունյաց պողոտա 30/1,   «Գեւորգ Խեչումյան» Ա/Ձ` ք. Երեւան, Կոմիտասի պողոտա, թիվ 1 շենք, «Ավետլանա Աթանեսյան» Ա/Ձ` ք. Երեւան, Հակոբ Հակոբյան փողոց, թիվ 7, Ա/Ձ «Արմենուհի Սարգսյան»` ք. Եղեգնաձոր, Միկոյան 1, նրբ. 1: Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը կապահովի տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։  Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանը կապահովի սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։  
22:18 - 30 մարտի, 2020
Տիգրան Ավինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել ՀՎԿԱԿ-ում

Տիգրան Ավինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել ՀՎԿԱԿ-ում

Մարտի 29-ին ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում: Տիգրան Ավինյանը ասել է.«Այսօր քննարկելու ենք բոլոր այն գործընթացները, որոնք տեղի են ունենում ՀՎԿԱԿ-ում, ինչպես նաև այն գործընթացները, որոնք նախաձեռնել է կառավարությունը: Մենք պետք է հստակ համակարգենք բոլոր գործողությունները և ընդհանուր մեկ միասնական նպատակի ծառայեցնենք: Իսկ այդ նպատակն արդյունավետ կանխարգելման ու մեկուսացման աշխատանքների իրականացումն է:Ուզում եմ տեղեկացնել, որ վաղը Ազգային ժողովում քննարկվելու է մի օրենսդրական փաթեթ, որը մեզ թույլ է տալու օնլայն ռեժիմով և ավելի արդյունավետ ստանալ տեղեկություն այն անձանց շփման շրջանակի վերաբերյալ, որոնց մոտ արդեն իսկ հաստատված է կորոնավիրուսի վարակը:Այս քննարկման հիմնական նպատակն է լինելու մեր բոլորի ջանքերը և գործողությունները համակարգել և տանել մեկ ուղղությամբ: Շատ կարևոր է, որ մենք այսօր խոսենք նրանից թե ինչ գործընթացներ են տեղի ունենում և ինչպես են վարակի շղթաները բացահայտվում: Մենք էլ կներկայացնենք թե ինչ գործիքակազմ է արդեն իսկ ստեղծվել և ինչպես դա կարող է օգտագործվել, որպեսզի բացահայտման գործընթացն ավելի արդյունավետ դառնա»:Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների կիրառման միջոցով ինքնամեկուսացման ռեժիմի վերահսկման և կորոնավիրուսի վարակակիրների շփման շրջանակի բացահայտման հնարավորությունները:
20:49 - 29 մարտի, 2020
Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Սիսիանի, Գորիսի, Արմավիրի, Վանաձորի եւ Երեւանի շուրջ 1 տասնյակ տնտեսվարողների գործունեությունը

Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Սիսիանի, Գորիսի, Արմավիրի, Վանաձորի եւ Երեւանի շուրջ 1 տասնյակ տնտեսվարողների գործունեությունը

ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Սիսիանի, Գորիսի, Արմավիրի, Վանաձորի եւ Երեւանի շուրջ 1 տասնյակ տնտեսվարողների գործունեությունը, այդ թվում՝ սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, մթերային խանութներ։ Որոշման հիմքում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքներն են։ Արձանագրվել են Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի մի շարք խախտումներ, մասնավորապես, Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը դիմակ չեն կրել, Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում), Առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ, Չի պահպանվել աշխատատեղերի եւ աշխատակիցների՝ միմյանցից առնվազն 2 մետր հեռավորություն պահպանելու պահանջը, Արտահագուստի համար հանդերձապահարաններ չեն նախատեսվել․ աշխատողների տնային հագուստը կախված է եղել բաց տարածքում։ Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` ԱԱՏՄ պաշտոնական կայքում՝ http://hlib.am/20.03.2020.html հղումով։ Ակտիվ մշտադիտարկումը շարունակվում է։ Խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։
17:21 - 29 մարտի, 2020
Անմիջական շփումների բացառման նպատակով Ոստիկանությանը ցուցում է տրվել տեղաշարժման թերթիկը և անձնագիրը/նույնականացման քարտը ստուգելիս չվերցնեն փաստաթղթերը

Անմիջական շփումների բացառման նպատակով Ոստիկանությանը ցուցում է տրվել տեղաշարժման թերթիկը և անձնագիրը/նույնականացման քարտը ստուգելիս չվերցնեն փաստաթղթերը

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Աինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անմիջական շփումների բացառման և վարակի կանխարգելման նպատակով Ոստիկանությանը ցուցում է տրվել, որպեսզի մեր քաղաքացիների տեղաշարժման թերթիկը և անձնագիրը/նույնականացման քարտը ստուգելիս չվերցնեն փաստաթղթերը, այլ խնդրեն որ քաղաքացիներն իրենք ցույց տան դրանք: Ասեմ նաև, որ ստեղծել ենք տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը, որը հասանելի է https://ac19.am/app/mobility հղումով: Ձեր տվյալները այնտեղ լրացնելուց հետո կգեներացվի հատուկ էլեկտրոնային փաստաթուղթ (այն հնարավոր չի լինի խմբագրել), որից էլ ստուգման նպատակով մոտեցած ոստիկանը կստանա անհրաժեշտ տեղեկատվությունը: Բացի AC19.am կայքի ստեղծած հնարավորությունից՝ կարող եք օգտվել նաև մեր ՏՏ ընկերությունների կողմից ստեղծված էլեկտրոնային հավելվածներից, եթե դրանք համապատասխանում են անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ որոշմանը»:
15:07 - 28 մարտի, 2020
Պարետը թույլատրել է ծաղիկների, բույսերի, կենդանական կերի առևտուրը մասնագիտացված խանութներում |armenpress.am|

Պարետը թույլատրել է ծաղիկների, բույսերի, կենդանական կերի առևտուրը մասնագիտացված խանութներում |armenpress.am|

armenpress.am: Պարետը արտակարգ դրության պայմաններում հրապարակել է նոր որոշում` տնտեսական գործունեության սահմանափակման վերաբերյալ` թույլատրով տնտեսական գործունեության որոշ տեսակների աշխատանքը և նոր արգելք սահմանելով մի քանի այլ տեսակների համար: Նոր որոշման մանրամասները ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: «Այսօր հրապարկված նոր որոշման ցանկում կարելի է տեսնել այն գործունեության տեսակները, որոնք կարելի է իրականացնել ՀՀ տարածքում, նաև՝ արգելված գործունեության տեսակները: Հանվել են տնտեսական գործունեության տեսակներ, որոնք այս պահին ոչ անքան անհրաժեշտ են, միևնույն  ժամանակ՝ ավելացել են  այն տնտեսական գործունեության տեսակները, որոնք հանդիսանում են օժանդակող, այսինքն՝ ապահովում են, օրինակ, պարենային ապրանքների անխափան աշխատանքը»,-ասաց Սիմոնյանը: Նոր որոշմամբ, օրինակ, թույլատրվել է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումն ու նորոգումը, ավտոմեքենաների մասերի, պարագաների մանրածախ առևտուրը, մոտոցիկլետների  մասերի և պարագաների մանրածախ առևտուր: Պարետի նախորդ որոշմամբ այս տնտեսական գործունեության տեսակները արգելված էին: Միևնույն ժամանակ, թույլատրվել է կենդանիների կերերի և բույսերի, ծաղիկների առևտուրը: «Նախորդ որոշմամբ արգելված էր ծաղկի  խանութների գործունեությունը: Հիմա մասնագիտացված խանութներում բույսերի, ծաղիկների, կենդանիների և կերերի վաճառքը թույլատրվում է»,-ասաց փոխնախարարը: Միևնույն ժամանակ լրացումեր են իրականացվել մի քանի գործունեության տեսակներում: Թույլատրվել է ծանույցների, չեկերի և այլ աժեթղթերի տպագրությունը: Նա նկատեց` դրանք կարևոր են, օրինակ դեղերի ծանույցներում մարդիկ  ծանոթանում են տվյալ դեղի հետևանքների կամ դրանց ներգործողության մասին տեղեկատվությանը: Փոխնախարարի խոսքով` բացվել է նաև լաբորատորիաների գործունեությունը:
17:22 - 27 մարտի, 2020
Նոր որոշում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ

Նոր որոշում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված ՝ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ։  «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությունհայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ`1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում արտակարգդրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ տնտեսական գործունեությանտեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները՝համաձայն հավելված N 1-ի:2. Սահմանել, որ սույն որոշման hավելված N 1-ի համաձայն տնտեսականգործունեության չարգելված տեսակներով թույլատրվում է զբաղվել բացառապեսսույն որոշման hավելված N 2-ով սահմանված կանոնների պահպանման, իսկ որևէկոնկրետ տնտեսական գործունեության տեսակն իրականացնելու համար անձիկամ անձանց անցանց (անմիջական, ֆիզիկապես) ներկայության անխուսափելիանհրաժեշտության դեպքում՝ հետևյալ կանոնների պահպանման պարագայում.1) Բացառել մարդկանց կուտակումները, իսկ կուտակումներ առաջանալուհավանականության դեպքում ապահովել մարդկանց մուտքի գործընթացիկառավարմանն ուղղված միջոցառումներ՝ սահամանափակելով մարդկանցմուտքը փակ տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակիդուրս գալը.2) Առևտրի կետերի վճարման տաղավարների, իսկ անհրաժեշտության դեպքումնաև վաճառքի տաղավարների մոտ առնվազն իրարից մեկ մետրհեռավորությամբ իրականացնել գծանշում՝ հերթերը բացառելու ևսոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով.3) Հավելված N 1-ով չարգելված՝ պարենային և/կամ ոչ պարենային ապրանքներիվաճառք իրականացնող առևտրի օբյեկտները յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-12։00-ը, սպասարկում են միայն կենսաթոշակային տարիքի անձանց՝միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութիսրահի ախտահանումը:3. Պարետի պահանջով և ՀՀ առողջապահության նախարարության պատվերովկամ պահանջով ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածմանկանխարգելման, դրա հետևանքների վերացման կարիքներից ելնելով կամ այլառանձնահատուկ նպատակներով՝ սույն որոշման hավելված N 1-ի համաձայնարգելված տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող առանձինսուբյեկտների կողմից համապատասխան աշխատանքների կատարումը կամծառայությունների մատուցումը: 4. Սույն որոշման հավելված N 1-ով չարգելված տնտեսական գործունեության որոշտեսակների համար գործում են հետևյալ սահմանափակումները.1) Հավելված N 1-ի ցանկի «61»-րդ (հեռահաղորդակցություն) խմբին դասվողտնտեսվարող սուբյեկտները քաղաքացիների սպասարկումն իրականացնումեն առցանց կամ հեռավար եղանակով և միայն անհետաձգելիանհրաժեշտությունից ելնելով սպասարկումը կարող է իրականացվելառաքման միջոցով.2) Հավելված N 1-ի ցանկի «D» (Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակօդի մատակարարում) և «E» (Ջրամատակարարում, կոյուղի, թափոններիկառավարում և վերամշակում) հատվածներին դասվող տնտեսվարողսուբյեկտները գործունեությունն իրականացնում են անհրաժեշտ նվազագույնանձնակազմով, անհետաձգելի և վթարային աշխատանքներ իրականացնելունպատակով, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանցից հայտերնընդունվում են բացառապես հեռախոսակապի միջոցով կամ առցանց.3) Հավելված N 1-ի ցանկի «K» հատվածին (Ֆինանսական և ապահովագրականգործունեություն) դասվող տնտեսվարող սուբյեկտների գործունեություննիրականացվում է անհրաժեշտ նվազագույն ծավալով՝ կանխիկդրամաշրջանառությունը ապահովելու և քաղաքացիների ու իրավաբանականանձանց անհետաձգելի կարիքները բավարարելու նպատակով:5. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ապահովել սույն որոշմանպահանջների հետ կապված տնտեսվարող սուբյեկտներին պարզաբանումներտալու գործընթացը։6. ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին և ՀՀ պետական եկամուտներիկոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին՝4) ապահովել տնտեսվարող սուբյեկտների կողմից սույն որոշման պահանջներիկատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն.5) երկօրյա պարբերականությամբ Պարետի՝ 2020 թվականի մարտի 18-ի Ց/10-2020 ցուցման համապատասխան Պարետին ներկայացնել ամփոփտեղեկատվություն ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:7. ՀՀ կառավարության անդամներին, ՀՀ կառավարությանը ենթակա մարմիններիղեկավարներին, ՀՀ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին, ՀՀտեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին(առաջարկությամբ)՝ ապահովել սույն որոշման իրականացումը:8. Ուժը կորցրած ճանաչել Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի՝ «ՀայաստանիՀանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակներինկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 14 և 2020թվականի մարտի 25-ի՝ «Պարետի 2020 թվականի մարտի 24-ի N 14 որոշման մեջփոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 17 որոշումները:9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին ևգործում է մինչև 2020 թվականի մարտի 31-ը ժամը 23:59-ը»:  Ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:39 - 27 մարտի, 2020
Տաքսիների վարորդները կարող են ուղղությունից ուղղություն գնալիս ամեն անգամ նոր ձեւաթղթեր չլրացնել

Տաքսիների վարորդները կարող են ուղղությունից ուղղություն գնալիս ամեն անգամ նոր ձեւաթղթեր չլրացնել

Արտակարգ դրության ռեժիմի ժամանակ մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման մասին Պարետի որոշումից հետո Infocom-ին հետաքրքրեց՝ ինչպես է կարգավորվելու հատկապես տաքսիների վարորդների աշխատանքը։ Բանն այն է, որ որոշման համաձայն բոլոր քաղաքացիները պարտավոր են տանից դուրս գալիս լրացնել հատուկ ձեւաթուղթ, որի վրա պետք է նշված լինի անձի անունը, ազգանունը, հայրանունը, ելքի հասցեն, ելքի ժամը, այցելության վայրի հասցեն ու անվանումը, այցելության նպատակն ու վերադարձի ակնկալվող ժամը։ Իսկ ահա տաքսու վարորդները օրվա ընթացքում հիմնականում տարբեր ուղղություններով են շարժվում, երբեմն նույնիսկ տասնյակ։ Փորձեցինք հասկանալ՝ արդյոք նրանք ամեն ուղղությամբ գնալիս պետք է լրացնեն նոր ձեւաթուղթ։ Պարետատան մամուլի պատասխանատու Մանե Գեւորգյանը Infocom-ի հարցին ի պատասխան ասաց, որ տաքսիների վարորդները կարող են ուղղությունից ուղղություն գնալիս ամեն անգամ նոր ձեւաթղթեր չլրացնել, քանի որ դա իրենց աշխատանքն է։ Գեւորգյանը մանրամասնեց, որ վարորդները պետք է լրացնեն մեկ ձեւաթուղթ՝ բնակության վայրից դուրս գալիս, որի վրա նշված կլինի, որ իրենք աշխատանքի մեջ են, ծառայություն են մատուցում, մեկն էլ՝ բնակության վայր վերադառնալիս։  Այս ձեւաթուղթն, ըստ էության, նախատեսված է նաեւ նրա համար, որպեսզի պատկան մարմինները, առողջապահության նախարարությունը կարողանան իմանալ՝ անձը ինչ շրջանակի հետ է շփվում, որպեսզի կանխեն կորոնավիրուսի հնարավոր տարածումը։ Մանե Գեւորգյանը պարզաբանեց, որ տաքսու վարորդների պարագայում իրենց գնացած ուղղությունները կարող են վերահսկվել նաեւ ուղեւորների միջոցով, քանի որ վերջիններս պարտավոր են իրենց ձեւաթղթի վրա հստակ նշել այլցելության վայրի հասցեն, իսկ վարորդները դրանք նախապես իմանալ հիմնականում չեն կարող։ Պարետատան մամուլի պատասխանատուն նշեց, որ այս թերթի առկայության պարագայում ոստիկանության հետ խնդիր չի առաջանա։ Հայարփի Բաղդասարյան
21:52 - 26 մարտի, 2020
Նախքան Արցախ մեկնելը դիտորդները կթեստավորվեն կորոնավիրուսի արագ թեստերով |pastinfo.am|

Նախքան Արցախ մեկնելը դիտորդները կթեստավորվեն կորոնավիրուսի արագ թեստերով |pastinfo.am|

pastinfo.am: Այսօր ՀՀ-ում արդեն ունենք կորոնավիրուսի արագ թեստեր: Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև դիմեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին. «Մարտի 31-ին Արցախում տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ և ՀՀ-ից դիտորդներ են մասնակցելու: Եկեք համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք` դիտորդներն արդյոք ռիսկային գոտիներից են, թե ոչ: Եթե ռիսկային գոտիներից են, խնդրենք նրանց փոխարինել այլ դիտորդներով և մեկնումից առաջ պարտադիր թեստավորվեն արագ թեստերով: Փառք Աստծո այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի հայտնաբերվել, չնայած տասնյակ մարդիկ թեստավորվել են: Ամեն ինչ անենք, որ հատկապես դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի»,-ընդգծեց վարչապետը:
11:50 - 26 մարտի, 2020
Ընդլայնվել է տնտեսական գործունեության արգելված տեսակներից բացառություների ցանկը

Ընդլայնվել է տնտեսական գործունեության արգելված տեսակներից բացառություների ցանկը

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ընդլայնվել է տնտեսական գործունեության արգելված տեսակներից բացառություների ցանկը։ Որոշման տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ 1. Պարետի 2020թ. մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 14 որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ ենթակետերով՝ 57)«17.11» - Թաղանթանյութի արտադրություն 58) «17.12» - Թղթի և ստվարաթղթի արտադրություն 59) «17.21» - Ալիքավոր թղթի և ստվարաթղթի, թղթից և ստվարաթղթից տարայի արտադրություն 60) «17.23» - Գրասենյակային թղթե պիտույքների արտադրություն 61) «17.29» - Թղթե և ստվարաթղթե այլ արտադրատեսակների արտադրություն 62) «18.12» - Այլ պոլիգրաֆիական արտադրանքի (բացի թերթերից) տպագրություն՝ բացառապես փոստային նամականիշների, դրոշմանիշների մասով 63) «22.22.0» - Փաթեթավորման համար պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն 64) «23.13.0» - Սնամեջ ապակե արտադրատեսակների արտադրություն 65) «18.11» - Թերթերի տպագրություն 66) «20.11» – Արդյունաբերական գազերի արտադրություն 67) «20.14.9» - Այլ հիմնային օրգանական քիմիական նյութերի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում 68) «23.52» - Կրի, գիպսի և գաջի արտադրություն 69) «24.42» - Ալյումինի արտադրություն 70) «47.62» - Թերթերի և գրասենյակային պիտույքների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում 71) «47.9» - Մանրածախ առևտուր կրպակներից, տաղավարներից կամ շուկաներից դուրս 72) «58.13» - Թերթերի հրատարակություն 73) «69.10.0» - Իրավաբանական գործունեություն՝ բացառապես փաստաբանական գործունեության մասով 74) «94.91.2» - Կրոնական ծեսեր (հոգեհանգստի և այլնի) կատարման ծառայություններ 2. Որոշման հավելվածի 2-րդ կետի 30)-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «30) «47.11» - Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գերակշռությամբ մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում» 3. Որոշման հավելվածի 2-րդ կետի 38)-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «38) «49» - Ցամաքային տրանսպորտի գործունեություն և փոխադրում խողովակաշարերով, բացի՝ ա. «49.31.4» - Ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ. բ. «49.39.5» - Ավտոբուսներով միջմարզային ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ. գ. «49.39.6» - Միկրոավտոբուսներով միջմարզային ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ»: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:     
22:20 - 25 մարտի, 2020
Փոխոստիկանապետն ու ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի տնօրենը պարետի որոշմանը հակասող մեկնաբանություն են արել․ լրագրողները եւս պարտավոր են լրացնել հատուկ ձեւաթուղթը

Փոխոստիկանապետն ու ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի տնօրենը պարետի որոշմանը հակասող մեկնաբանություն են արել․ լրագրողները եւս պարտավոր են լրացնել հատուկ ձեւաթուղթը

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոնյանը երեկ կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ներկայացնելով պարետի որոշմամբ քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակման առանձնահատկությունները, նշեց, որ սահմանված նորմերը վերաբերում են բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին։ Նա, մասնավորապես, ասաց, որ յուրաքանչյուր քաղաքացի տնից դուրս գալիս պետք է լրացնի արտակարգ դրության ժամանակ իր տեղաշարժի մասին հատուկ ձեւաթուղթ, որի վրա պետք է նշված լինի անձի անունը, ազգանունը, հայրանունը, ելքի հասցեն, ելքի ժամը, այցելության վայրի հասցեն ու անվանումը, այցելության նպատակն ու վերադարձի ակնկալվող ժամը։ Սուրեն Քրմոյանը, պատասխանելով armeniasputnik.am կայքի լրագրողի ճշտող հարցին, թե՝ այդ սահմանափակումները նաեւ լրագրողների՞ն են վերաբերում, նախ նշեց, որ ցանկացած քաղաքացու պարագայում ցանկալի է նվազագույն տեղաշարժ։ Այնուհետեւ նա ընդգծեց, որ այս օրերին բոլոր պետական մարմինները չեն աշխատելու, ողջ ինֆորմացիան մաքսիմալ հասանելի է լինելու առցանց հարթակներում, եւ բոլոր սահմանափակումները կիրառվելու են նաեւ լրագրողների պարագայում։ Հարկ է նշել, որ սա ոչ թե Քրմոյանի անձնական մեկնաբանությունն է, այլ Պարետ Տիգրան Ավինյանի՝ ՀՀ ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ N 16 որոշման հիման վրա արված պարզաբանում։ Նշյալ որոշման առաջին կետի համաձայն՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանված է անձանց պարտադիր ինքնամեկուսացում՝ իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։   Որոշմամբ լրագրողների համար որեւէ բացառություն սահմանված չէ։ Մնացած բացառություններին կարող եք ծանոթանալ փաստաթղթում։ Փոխվարչապետի խորհրդականի ասուլիսից հետո՝ երեկ երեկոյան, վարչպետի աշխատակազմին կից Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարեց գրառում՝ նշելով, որ առաջիկա օրերին աշխատելու ընթացքում լրագրողների տեղաշարժը չի սահմանափակվի, եթե նրանք ունենան բեյջեր։ Մովսիսյանը գրառման մեջ հավելել է, որ լրացրած ձեւաթուղթ, կամ ձեւաթղթի տրամաբանությամբ ձեռագրով գրված թուղթ պետք է լինի քաղաքացիների դեպքում։ Այսօր էլ ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը, ի պատասխան լրագրողի հարցի, ասաց, որ եթե լրագրողները ցույց տան աշխատանքային բեյջերը, ձեւաթուղթը պարտադիր չէ․ իրենք այդպես են հրահանգավորել ոստիկաններին։ Ըստ այդմ, ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի, ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի հայտնած տեղեկությունները հակասում են պարետ-փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմանն ու վերջինիս խորհրդական Սուրեն Քրմոյանի մեկնաբանությանը։ Պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք պարետատան մամուլի պատասխանատու Մանե Գեւորգյանի հետ։ Վերջինս Infocom-ի հարցին ի պատասխան՝ հաստատեց Սուրեն Քրմոյանի մեկնաբանությունն ու եւս մեկ անգամ նշեց, որ Պարետի որոշման համաձայն՝ սահմանափակումները եւ հատուկ ձեւաթուղթը լրացնելու պարտադիր պահանջը վերաբերում է բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին, անկախ նրանից՝ աշխատանքային բեյջ կա, թե ոչ։ Հովհաննես Մովսիսյանից եւ ոստիկանությունից այս պահին մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Փաստացի ստացվում է, որ պաշտոնյաները կամայական մեկնաբանություններով են հանդես եկել։ Սակայն պաշտոնական փաստաթուղթն այս պարագայում Պարետի համապատասխան որոշումն է։ Ըստ այդմ՝ հիմնվելով այդ որոշման վրա՝ լրագրողները եւս պետք է լրացնեն արտակարգ դրության ժամանակ տանից դուրս գալու համար նախատեսված հատուկ ձեւաթուղթը։ Հետգրություն․ Ավելի ուշ Հովհաննես Մովսիսյանը մեր գրավոր հարցին, թե որ պաշտոնական աղբյուրի հաղորդած տվյալների հիման վրա է նման գրառում կատարել, պատասխանեց, որ քանի որ սահմանափակումների մասին հայտնի դառնալուց հետո բազմաթիվ լրատվամիջոցներից հարցնում էին՝ ինչպես են աշխատելու, այդ պահին որոշեցին լրագրողների աշխատանքը չխոչընդոտելու համար նրանց հնարավորություն տալ։ Բայց, Մովսիսյանի խոսքով, քանի որ պարզվեց վերջնական որոշումով նման առավելություն չի կարող լինել, հիմա լրագրողները նույնպես պետք է լրացնեն ձևաթուղթը։ Հայարփի Բաղդասարյան
18:28 - 25 մարտի, 2020