ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

ՏԿԵ նախարարը վերահաստատել է հայ–իրանական համագործակցությանն ուղղված հայկական կողմի պատրաստակամությունը

ՏԿԵ նախարարը վերահաստատել է հայ–իրանական համագործակցությանն ուղղված հայկական կողմի պատրաստակամությունը

Նոյեմբերի 27–ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն  ընդունել է ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։ Այդ մասին այսօր տեղեկացնում է նախարարությունը: Հանդիպման ընթացքում Պապիկյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը խորացնելու հայ–իրանական փոխշահավետ համագործակցությունը տնտեսական ոլորտներում։ Դեսպան Զոհուրին իր հերթին հույս է հայտնել, որ տարածաշրջանում հաստատված խաղաղությունը և  իրավիճակի կայունացումը թույլ կտան շարունակել հայ–իրանական բազմաոլորտ փոխգործակցությունը և ընդլայնել առաջիկա համատեղ անելիքների օրակարգը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական տնտեսական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրերը։
17:26 - 28 նոյեմբերի, 2020
Սոթքի հանքավայրի տարածքների պատկանելիության խնդիրը մնում է բաց. ՏԿԵ փոխնախարար |24news.am|

Սոթքի հանքավայրի տարածքների պատկանելիության խնդիրը մնում է բաց. ՏԿԵ փոխնախարար |24news.am|

24news.am: Հարցազրույց ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանի հետ, որն ի պաշտոնե համակարգում է հանքարդյունաբերության ոլորտը։  Տիկին Շուշանյա՛ն, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, երբ պարզ դարձավ, որ Քարվաճառն անցնում է Ադրբեջանին, դուք գիտեիք, որ Սոթքի մի մասն անցնում է Ադրբեջանին, թե դրա մասին տեղեկացաք ադրբեջանցի զինվորների «այցից» հետո։   Հենց առաջին օրը, երբ հայտնի դարձավ ձեր նշած փաստը, ես անմիջապես կապ եմ հաստատել «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության տնօրենի հետ, ինչպես նաև խնդրի մասին քննարկումներ ծավալել կառավարության բոլոր շահագրգիռ ներկայացուցիչների հետ։ Այսինքն, այո՜, մենք տեղյակ էինք, որ կա նման խնդիր։ Անմիջապես աշխատանք է սկսվել ուժայինների, դիվանագիտական բլոկի, կառավարության հետ, ուսումնասիրվել են արխիվային փաստաթղթեր։  Մի բան կարող եմ ասել, որ ՀՀ և Ադրբեջանի  սահմանները երբեք դեմարկացիայի չեն ենթարկվել, այսինքն մինչև այսօր ոչ ոք չի կարող հստակ ասել, թե Սոթքի հանքային դաշտի որ հատվածն ում է պատկանում։ Հանքավայրի պաշարները խորհրդային տարիներին ուսումնասիրվել, հայտնաբերվել և գնահատվել են բացառապես Խորհրդային Հայաստանի կողմից և հաստատվել ԽՍՀՄ պաշարների պետական հանձնաժողովի կողմից 1960, 1965 և 1980 թթ-ին։ Ավելին, այս հանքավայրի արտոնագիրը տրվել է հայկական պետական “Армзолото” ընկերությանը։  Այդ պարագայում որքանո՞վ է լեգիտիմ Ադրբեջանի պահանջները, որովհետև հիմա Սոթքում կան ադրբեջանական զինվորներ, և, վերջապես, ինչպիսի՞ն է շահագործող ընկերության դիրքորոշումը։  Նախ նշեմ, որ  «Գեոպրոմայնինգը» Հայաստանում և մեր երկրի սահմաններից դուրս համարվում է բավական խոշոր և մասնագիտական բարձր կարողություններ ունեցող ընկերություն։ Ինչու եմ այս ամենն ասում, որովհետև ակնհայտ է, որ նմանատիպ ընկերությունը միլիոնավոր դոլարներ ներդնելուց առաջ գնահատել է հնարավոր ռիսկերը։ Ավելին, ընկերության դիրքորոշումը միանշանակ համընկնում է մեր այն տեսակետի հետ, որ հանքավայրի պաշարները խորհրդային տարիներից տրամադրվել են Հայաստանին, և, քանի դեռ պաշտոնական դեմարկացիա չկա, հարցը մնում է բաց։  Ասում են, որ դուք ուղղակի կապ ունեք այնտեղ ընթացող սահմանագծի որոշման հետ։  Ի պաշտոնե ես նման իրավասություն չունեմ, այսինքն, ոչ մի կապ չունեմ և չեմ էլ կարող ունենալ նման խնդրի հետ։ Լավագույն դեպքում ոլորտային խնդրի հետ կապված ես կարող եմ արտահայտել իմ տեսակետը, ինչն էլ արել եմ։ Մասնավորապես, դեմարկացիայի բացակայության, պաշարների պատկանելիության և, հատկապես իրավական տեսանկյունից, Google-ով գծվող սահմանի իրավաչափության հետ։  Այս պահին Սոթքը աշխատում է, թե ոչ։  Այս պահին, քանի խնդիրը վերջնականապես լուծված չէ, ընկերության ղեկավարության հետ քննարկել ենք իրավիճակը, և, հաշվի առնելով անվտանգության խնդիրները, հանքավայրն աշխատում է մասամբ։ Շարունակությունը՝ 24news.am-ում։ 
18:40 - 27 նոյեմբերի, 2020
Վայոց ձորի մարզի 7 համայնքում իրականացվում է սուբվենցիոն 27 ծրագիր

Վայոց ձորի մարզի 7 համայնքում իրականացվում է սուբվենցիոն 27 ծրագիր

2020 թվականին Վայոց ձորի մարզից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված սուբվենցիայի 30 հայտերից «Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի» կողմից հաստատվել է մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 27 ծրագրային հայտ:   Մարզպետարանը հայտնում է, որ հաստատված հայտերով հիմնականում իրականացվում են ճանապարհների և բակերի ասֆալտապատումներ, խմելու ջրագծերի կառուցման և նորոգման, օրվա կարգավորման ջրամբարների(ՕԿՋ), կրթական(նախադպրոցական հիմնարկներ, մանկական զարգացման կենտրոն) և մշակութային հաստատությունների, համայնքային ենթակառուցվածքների հիմնանորոգումներ, հակակարկտային կայանների կառուցման աշխատանքներ:   Ծրագրերն իրականացվում են մարզի 7 համայնքներում. Արենիի համայնքում՝ 5, Գլաձորի համայնքում՝ 3, Եղեգիսի համայնք՝ 3, Եղեգնաձորի համայնքում՝ 6, Զառիթափի համայնքում՝ 3, Մալիշկայի համայնքում՝ 2, Ջերմուկի համայնքում՝ 5 ծրագիր: Հաջորդիվ կներկայացնենք իրականացված և իրականացվելիք աշխատանքների ընթացքը՝ ըստ համայնքների:
21:48 - 26 նոյեմբերի, 2020
Որ պաշտոնյաները կկարողանան օգտվել օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահներից. նոր նախագիծ |hetq.am|

Որ պաշտոնյաները կկարողանան օգտվել օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահներից. նոր նախագիծ |hetq.am|

hetq.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է կանոնակարգել Հայաստանի օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահներից պաշտոնատար անձանց և պաշտոնական պատվիրակությունների օգտվելու պայմանները։ Այս նպատակով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մշակել է որոշման նախագիծ և այսօր հանրային քննարկման ներկայացրել։ Ըստ մշակված կարգի՝ առանձին դեպքերում Վարչապետի համաձայնությամբ Հայաստանի օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահներից կարող են օգտվել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահը և նրան ուղեկցող ընտանիքի անդամները, ՀՀ փոխվարչապետները և նրանց ուղեկցող ընտանիքի անդամները, ՀՀ անվտանգության խորհրդի անդամները, ինչպես նաև ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի և վերը թվարկած պաշտոնատար անձանց կողմից հրավիրված օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների անդամները: Շարունակությունը՝ hetq.am-ում։ 
20:37 - 26 նոյեմբերի, 2020
Կառուցվել է հանրապետական, միջպետական և տեղական նշանակության շուրջ 550 կմ ճանապարհ. Պապիկյան |1lurer.am|

Կառուցվել է հանրապետական, միջպետական և տեղական նշանակության շուրջ 550 կմ ճանապարհ. Պապիկյան |1lurer.am|

1lurer.am: ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց  «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: «Առաջարկվում է նախագծանախահաշվային փաստաթղթերի նախապես ձեռքբերման համար անհրաժեշտ 243.5 միլիոն դրամը վերաբաշխել նախարարության համար նախատեսված միջոցներից: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչև տարեվերջ: Նախագծի ընդունմամբ կապահովի 2021 թվականի համար նախատեսված հիմնանորոգման ենթակա միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների նախագծանախահաշվային փաստաթղթերի  ձեռքբերումը, որը կապահովի 2021 թվականի համար պլանավորված աշխատանքների անընդհատությունը»,- նշեց Պապիկյանը: Նախարարը նաև զեկուցեց, որ ներքին ռեսուրսների ծախսի արդյունավետ վիճակ կա, իսկ վարկային միջոցների որոշակի խնդրահարույց հարցերը պայմանավորված են COVID-19-ով ու պատերազմական իրավիճակով: «Պատերազմական իրավիճակն ազդել է նաև ընթացիկ այլ ուղղությունների շինարարության վրա, բայց կարողացել ենք ապահովել այն վայրերում, որտեղ ճանապարհի ինտենսիվությունը թույլ է տվել, շինարարությունը շարունակել: Շարունակվել են նաև սուբվենցիոն ծրագրերով շինարարական աշխատանքները լայն թափով: Այս պահին հանրապետական, միջպետական նաև տեղական նշանակության շուրջ 550 կիլոմետր ճանապարհ ունենք կառուցած: Այսինքն՝ արդեն ավարտած ասֆալտապատման աշխատանքների մասին է խոսքը»,- նշեց Պապիկյանը:
13:24 - 26 նոյեմբերի, 2020
Կկառուցվի Կոմիտասի պողոտան հատող վերնանցում, կբարեկարգվի «Արաբկիր» մանկական զբոսայգին |1lurer.am|

Կկառուցվի Կոմիտասի պողոտան հատող վերնանցում, կբարեկարգվի «Արաբկիր» մանկական զբոսայգին |1lurer.am|

1lurer.am: Կառավարության այսօրվա նիստին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց ներդրումային ծրագրին հավանություն տալու, «Հայկ-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կառուցապատման իրավունքով հողամասեր տրամադրելուն համաձայնություն տալու մասին նախագիծը: Ընկերությունը Կոմիտասի պողոտայի Հ49/9 հասցեում գտնվող 2774.1 քմ մակերեսով շինության սեփականատերն է և դրա զբաղեցրած 2016 քմ մակերեսով հողամասի վարձակալը: «Ծրագրով նախատեսվում է ապամոնտաժել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող շինությունը, լուծել հողամասի նկատմամբ ընկերության վարձակալության իրավունքը: Եվ Կոմիտասի պողոտայի Հ49/9 և Հ49/10 հասցեում գտնվող հողամասերը ձևակերպել կառուցապատման իրավունքով: Նշեմ, որ ծրագրի իրականացումից հետո ընկերության կողմից Երևանի բնակիչների համար կկառուցվի Կոմիտասի պողոտան հատող վերնանցում, որն իրար կկապի «Արաբկիր» մանկական զբոսայգին և քննարկվող այգին»,- տեղեկացրեց նախարար Պապիկյանը: Ծրագրով նախատեսված ընդհանուր ներդրումները կկազմեն 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից այգու բարեկարգման և վերակառուցման համար կուղղվի 1 միլիոնը: Կկառուցվեն ամֆիթատրոն, ջրավազաններ, կաթիլային ոռոգում կապահովվի, լուսավորություն կանցկացվի: Տարածքն այս պահին անբարեկարգ վիճակում է: 
12:35 - 26 նոյեմբերի, 2020
Երևանի 18-րդ դպրոցի վերակառուցման մեկնարկը տրված է

Երևանի 18-րդ դպրոցի վերակառուցման մեկնարկը տրված է

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում մեկնարկել են Երևանի 18-րդ դպրոցի վերակառուցման աշխատանքները։ Դպրոցի շենքը կառուցվել է դեռևս 70-ականներին և գտնվում էր վթարային վիճակում։ Հաշվի առնելով սեյսմակայունության հետ կապված խնդիրները` որոշում է կայացվել շենքը հիմնովին քանդել և կառուցել բոլորովին նոր դպրոց. կպահպանվի միայն նախկին շենքի արտաքին պատը, քանի որ այն ճարտարապետական արժեք է։ Նորակառույց դպրոցը կլինի սեյսմակայուն` 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում, կունենա հակահրդեհային և ջերմամեկուսացման, ջեռուցման համակարգեր, հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող երեխաների համար, կունենա վերելակ, հարմարավետ մարզադահլիճ, կառուցումից հետո նախատեսվում է նաև ժամանակակից կահավորում։ Դպրոցը կառուցվում է 432 աշակերտի համար, ներդրվել է 986 միլիոն դրամ, որից 20%-ը հատկացրել է ՀՀ կառավարությունը, մյուս մասը Ասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներն են։ Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում այս պահին ակտիվ ընթացքի մեջ է ևս 9 դպրոցի շինարարություն, առաջիկայում այս թիվը կրկին կավելանա։
15:15 - 25 նոյեմբերի, 2020
Շիրակի մարզին հատկացվել է ավելի քան 80 միլիոն դրամի տեխնիկա․ ՀՏԶՀ

Շիրակի մարզին հատկացվել է ավելի քան 80 միլիոն դրամի տեխնիկա․ ՀՏԶՀ

Ակտիվ ընթացքի մեջ է ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչով շարունակվում է Հայաստանի միավորված համայնքների կարողությունների հզորացումը։ Այս փուլում համայնքները վերազինվում են գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման ժամանակակից տեխնիկական միջոցներով։ Վերջին մեկ ամսում Հայաստանի մարզերին հատկացվել է 563 միլիոն 415 հազար դրամի տեխնիկա։ Այս մասին հայտնում է ՀՏԶ հիմնադրամը։ Շիրակի մարզի Անի համայնքը ստացել է մեկ ինքնաթափ մեքենա 31 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ և մեկ անիվավոր տրակտոր 1․4 քարշակ դասի, կոմունալ հրիչով 10 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ։ Նույն մարզի Մարմաշեն համայնքին տրամադրվել է մեկ Գլդոն /каток/ 30 միլիոն 800 հազար դրամ արժողությամբ և 100 հատ աղբաման 7 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ։ Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ծրագիրն իրականացվում  է Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով և ՀՀ Կառավարության քսան, համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ։
16:36 - 23 նոյեմբերի, 2020
Նոյեմբերի 19-ին հեռավար ձևաչափով տեղի է ունեցել «Տրանսպորտային շաբաթ-2020» միջազգային 14-րդ համաժողովը

Նոյեմբերի 19-ին հեռավար ձևաչափով տեղի է ունեցել «Տրանսպորտային շաբաթ-2020» միջազգային 14-րդ համաժողովը

Համաժողովի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է տրանսպորտի ոլորտում եվրասիական ինտեգրմանն առնչվող ամենամյա համալիր միջոցառումներին,այդ թվում՝  ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 4-րդ նիստին։ Նիստի օրակարգում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների Համակարգված տրանսպորտային  քաղաքականությանն  ուղղված ճանապարհային քարտեզի 2018-2020 թթ․ ժամանակահատվածում իրականացված միջոցառումների արդյունքները և 2021-2023 թթ. գործողությունների պլանի  նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Համաժողովի՝ «Թվային տրանսպորտային միջանցքներ» խորագրով լիագումար քննարկմանը նախարար Սուրեն Պապիկյանը հանդես է եկել ելույթով։ Իր խոսքում նախարար Պապիկյանն անդրադարձել է ՀՀ տնտեսության վրա տրանսպորտի միջանցքների թվայնացմանն ու ձևավորմանն ուղղված ԵԱՏՄ տրանսպորտային քաղաքականության հնարավոր ազդեցությանը։ Գործընկերների ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Հայաստանը Եվրասիական քառյակի շուկային կապվում է միայն Վրաստանով և Վերին Լարսի անցակետով՝ նախարարն ընդգծել է, որ թվային տրանսպորտային միջանցքի բարեհաջող գործարկումը զգալիորեն կնվազեցնի վարչարարական բարդությունները  ապրանքաշրջանառության շղթայում։ Նախնական գնահատականներով թվայնացումը թույլ կտա 20-30% կրճատել տրանսպորտային միջոցների ծախսը՝ ներմուծելով այնպիսի համակարգեր, ինչպիսիք են անցման կետում հերթերի նախնական գրանցման համակարգը, փաստաթղթաշրջանառության էլեկտրոնացման համակարգը (e-CMR, e-TIR) և այլն։ Վերոնշյալ ցուցանիշների ձեռքբերումը կանդրադառնա ապրանքների առաքման արագության և գնի վրա, որն էլ իր հերթին կանդրադառնա փոխադրվող ապրանքի վերջնարդյունքի վրա։ Նախարար Պապիկյանի հավաստիացմամբ՝ Հայաստանը պատրաստակամ է և ունի բավարար ռեսուրսներ՝ մշակելու և ներդնելու ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքի էկոհամակարգի ծառայությունները։ «Այս տարի  ԵԱՏՄ երկրների հետ մենք մշակել ենք թվային տրանսպորտային միջանցքի էկոհամակարգերի միասնական հարթակի ստեղծման առաջնային ծառայությունների միջոցառումների իրականացման ճանապարհային քարտեզը, սահմանել ենք  միջոցառումների իրականացման ժամկետները և համապատասխան մարմինները, որոնք պատասխանատու են այս միջոցառումների իրականացման համար։ Հայաստանը պատրաստ է և իրականացնելու է այս միջոցառումները սահմանված ճանապարհային քարտեզով»,- նշել է Սուրեն Պապիկյանը։ Նախարարը տեղեկացրել է նաև, որ ընթացիկ տարում աշխատանքներ են սկսվել ՀՀ-ում ծանր բեռնատար մեքենաների համար վճարների հավաքագրման էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ: Այդ նպատակով մշակվել է օրենսդրական փոփոխությունների համապատասխան փաթեթ, ըստ որի 12 տոննա կամ ավելի թույլատրելի զանգված ունեցող բեռնատարներից առաջարկվում է անցած յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձել վճար: Միևնույն ժամանակ, նախատեսվում է ներդնել քաշի և ծավալային հսկողության էլեկտրոնային համակարգ, մշակվում են էլեկտրոնային կնիքների օգտագործման իրավական մեխանիզմներ և տեխնիկական հնարավորություններ: Տրանսպորտային համաժողովի շրջանակներում նախարարը մասնակցել է նաև ԱՊՀ անդամ պետությունների տրանսպորտի համակարգող խորհրդի 40-րդ նիստին, որի ընթացքում քննարկվել են  մինչև 2030 թ․ անդամ երկրների տրանսպորտային համագործակցության առաջնահերթ ուղղությունները։  
20:45 - 19 նոյեմբերի, 2020
Խորհրդարանը վավերացրեց վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետը երկարաձգող նամակ-համաձայնագիրը |armenpress.am|

Խորհրդարանը վավերացրեց վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետը երկարաձգող նամակ-համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը: «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարմն և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը: Նրա խոսքով՝ ծրագիրը Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի տրամաբանական և ֆիզիկական շարունակությունն է: Վարդանյանն անդրադարձավ, թե ինչու են առաջարկում երկարաձգել մասհանումների ժամկետը: Նա նշեց, որ ծրագրի իրականացման ժամանակ դեռևս 2017-ին նախորդ կառավարության կողմից կասեցվել էր ծրագիրը, որպեսզի ուսումնասիրվեն ծրագրի իրականացման նոր տեխնիկական հնարավորությունները:«Ծրագրի իրականացման ընթացքում պետք է կառուցվեն էլեկտրահաղորդման գծեր՝ Դդմաշեն գյուղից մինչև Այրում, Այրումում պետք է կառուցվի բարձր լարման հոսանքի փոխակերպիչ կայան, Դդմաշենում՝ ենթակայան, այնուհետև Այրումից էլեկտրահաղորդման գիծ՝ դեպի Վրաստան: Ծրագիրը կասեցվել էր, քանի որ նախորդ կառավարությունը տեսականորեն հնարավորություն էր տեսել առանց փոխակերպիչ կայանի միացումը՝ վրացական և ռուսական էներգոհամակարգերին, այսինքն սինքրոն կապի միջոցով»,- ասաց Վարդանյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի էներգոհամակարգի զարգացումը հնարավոր չէ պատկերացնել առանց այդ ծրագրի իրականացման, այս ծրագիրը լուծելու է նաև անվտանգության խնդիր: Վարդանյանի խոսքով՝ մինչև նոյեմբերի 30-ը չվավերացնելու դեպքում կկիրառվի տուգանք: Նամակ-համաձայնագիրը վավերացնելու նախագիծն ընդունվեց միաձայն` 72 «կողմ» ձայներով:
12:52 - 19 նոյեմբերի, 2020