ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Արևելյան թևում զորակազմի ավելացման մասին ՆԱՏՕ-ի հայտարարությունները մեծացնում են լարվածությունն անվտանգության ոլորտում. Պեսկով
 |tert.am|

Արևելյան թևում զորակազմի ավելացման մասին ՆԱՏՕ-ի հայտարարությունները մեծացնում են լարվածությունն անվտանգության ոլորտում. Պեսկով |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի հայտարարություններն արևելյան թևում զորակազմի ավելացման, ինչպես նաև ուժերի և միջոցների մոտեցման մասին մեծացնում են լարվածությունն անվտանգության ասպարեզում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ինչ վերաբերում է որոշակի գործողությունների, մենք ձեզ հետ միասին տեսնում ենք արևելյան թևում զորակազմի ավելացման մասին հայտարարություններ, որոնք հրապարակում է Հյուսիսատլանտյան դաշինքը: Այդ ամենը հանգեցնում է նրան, որ լարվածությունն աճում է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում: «Ուզում եմ նշել, որ այս ամենը տեղի չի ունենում այն ​​պատճառով, ինչ անում է Ռուսաստանը: Այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, ինչ անում են ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն և այն տեղեկության հաշվին, որը նրանք տարածում են»,- ընդգծել է Պեսկովը։ Ընդհանուր առմամբ մենք հայտարարում ենք և ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ լարվածության աճն իրականացվում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից ձեռնարկվող կոնկրետ տեղեկատվական գործողությունների միջոցով»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։  Պեսկովը, մասնավորապես, նշել է, որ մի քանի օր առաջ տեղեկատվական լցոնում է արվել, թե իբր Մոսկվան տարհանում է Կիևում իր դիվանագիտական ​​ներկայացուցչության աշխատակիցներին։ Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի գործունեությունը Ռուսաստանի սահմանների մոտ չի կարող անտեսվել ռուս զինվորականների կողմից։
18:36 - 24 հունվարի, 2022
Պուտինը միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանի անվտանգությունը պատշաճ մակարդակով ապահովելու համար. Պեսկով |1lurer.am|

Պուտինը միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանի անվտանգությունը պատշաճ մակարդակով ապահովելու համար. Պեսկով |1lurer.am|

1lurer.am:  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ պատշաճ մակարդակով ապահովելու Ռուսաստանի և նրա քաղաքացիների շահերն ու անվտանգությունը՝ լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС-ը: Կրեմլի մամուլի քարտողւարի խոսքով՝ ցավոք, Ռուսաստանն այժմ ապրում է «ագրեսիվ միջավայրում»։ «Մենք կարդում ենք ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչների՝ մեզ ուղղված հայտարարությունները, որոնք բացարձակ ոչ բարեկամական են: Սա այն իրականությունն է, որում մենք ապրում ենք»,- եզրափակել է Պեսկովը։ Ռուսաստանն անվտանգության երաշխիքների վերաբերյալ իր առաջարկներին առանձին պատասխաններ է սպասում ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից։ Միաժամանակ Պեսկովը չի մանրամասնել, թե արդյոք Մոսկվան մտադի՞ր է հրապարակել Արևմուտքի գրավոր պատասխանները: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում կայացած բանակցություններից հետո ասել էր, որ ճիշտ կլինի հրապարակել Վաշինգտոնի պատասխանը անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին, և ինքը դա կառաջարկի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ Միաժամանակ, ըստ The Washington Post-ի, ԱՄՆ ներկայացուցիչները իրենց ռուսաստանցի գործընկերներին խնդրել են չհրապարակել Վաշինգտոնի գրավոր պատասխանը:  
17:51 - 24 հունվարի, 2022
ՆԱՏՕ-ից հայտնում են, որ դաշնակիցները լրացուցիչ նավեր ու կործանիչներ են ուղարկում Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի տեղակայման վայրեր

ՆԱՏՕ-ից հայտնում են, որ դաշնակիցները լրացուցիչ նավեր ու կործանիչներ են ուղարկում Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի տեղակայման վայրեր

ՆԱՏՕ-ի դաշնակիցները ուժերը բերում են պատրաստության վիճակի և լրացուցիչ նավեր ու կործանիչներ են ուղարկում Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի տեղակայման վայրեր՝ ուժեղացնելով դաշնակիցների պաշտպանությունը, քանի որ Ռուսաստանը շարունակում է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Ուկրաինայում և շրջակայքում: Այս մասին նշված է այսօր ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Վերջին օրերին մի շարք դաշնակիցներ հայտարարություններ են արել ընթացիկ կամ առաջիկա տեղակայումների մասին։ Դանիան ֆրեգատ է ուղարկում Բալթիկ ծով և պատրաստվում է չորս F-16 կործանիչներ ուղարկել Լիտվա՝ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկարամյա օդային պարեկության առաքելությանը աջակցելու համար: Իսպանիան նավեր է ուղարկում ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերին միանալու համար և դիտարկում է Բուլղարիա կործանիչներ ուղարկելու հնարավորությունը։ Ֆրանսիան իր պատրաստակամությունն է հայտնել ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ զորքեր ուղարկել Ռումինիա։ Նիդեռլանդները ապրիլից Բուլղարիա կուղարկի երկու F-35 կործանիչներ՝ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի օդային պարեկության գործողություններին աջակցելու համար, և մեկ նավ ու ցամաքային ստորաբաժանումներ կբերի պահեստային ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի համար: Միացյալ Նահանգները հստակեցրել է նաև, որ դիտարկում է Դաշինքի արևելյան հատվածում իր ռազմական ներկայությունը մեծացնելու հնարավորությունը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է. «Ես ողջունում եմ դաշնակիցներին, որոնք լրացուցիչ ուժեր են ներդնում ՆԱՏՕ-ում։ ՆԱՏՕ-ն կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու բոլոր դաշնակիցներին, այդ թվում՝ Դաշինքի արևելյան հատվածի ուժեղացման միջոցով: Մենք միշտ արձագանքելու ենք մեր անվտանգության միջավայրի վատթարացման ցանկացած դեպքին, այդ թվում՝ ուժեղացնելով մեր հավաքական պաշտպանությունը»,- նշված է պաշտոնական հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ մինչեւ 2014 թվականը դաշինքի արեւելյան հատվածում ՆԱՏՕ-ի ուժեր չեն եղել։ Հիշեցնենք, որ The New York Times թերթը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրների, այսօր գրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննարկում է ամերիկյան զորքերի, օդուժի եւ նավատորմի տեղաբաշխման հնարավորությունը Մերձբալթիկայի եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում։ Հրատարակության տեղեկատվությամբ՝ խոսքը կարող Է վերաբերել մի քանի հազար զինծառայողի։
14:20 - 24 հունվարի, 2022
ՆԱՏՕ-ն չի հրաժարվի «բաց դռների» քաղաքականությունից. Բլինկենի հայտարարությունը Լավրովի հետ բանակցություններից հետո |tert.am|

ՆԱՏՕ-ն չի հրաժարվի «բաց դռների» քաղաքականությունից. Բլինկենի հայտարարությունը Լավրովի հետ բանակցություններից հետո |tert.am|

tert.am: Հյուսիսատլանտյան դաշինքը չի հետ քաշվում «բաց դռների» իր քաղաքականությունից նոր երկրների ընդունելու առումով: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում: «Շատ կարևոր է պարզաբանել այն, ինչ մենք չենք անելու: Դրանցից մեկն այն է, որ մենք հետ չենք քաշվի մեր հիմնարար սկզբունքներից: Մենք պատրաստ ենք պաշտպանել դրանք: Դրանցից մեկը ՆԱՏՕ-ի «բաց դռներն» են»,- ասել է պաշտոնյան: «Մյուսը, ինչպես վերջին օրերին և շաբաթներին ասել եմ, ներառում է մեր հավատարմությունն այն սկզբունքին, որ մի երկիր չի կարող պարզապես խախտել և փոխել մյուսի սահմանը ուժի միջոցով, չի կարող ուժով մյուսին թելադրել իր ընտրությունը, քաղաքականությունը»,- ընդգծել է ամերիկացի գործիչը: ՆԱՏՕ-ի պարտավորությունները չեն ենթադրում անմիջական մասնակցություն Ուկրաինայի պաշտպանությանը, թեև դաշինքը կշարունակի աջակցել նրան, ընդգծել է Բլինկենը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ Վաշինգտոնը մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա «ռուսական ներխուժումը» կանխելու համար։
20:41 - 21 հունվարի, 2022
Ստոլտենբերգը նշել է դեպի արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնման պատճառը |armenpress.am|

Ստոլտենբերգը նշել է դեպի արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնման պատճառը |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն ակտիվությունը զարգացրել է մինչեւ այն մակարդակ, որը գերազանցում է դաշինքի հզորությունը սառը պատերազմի ավարտվելու պահին: Այդ մասին, կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պատմել է The Wall Street Journal թերթին տված հարցազրույցում: «Եթե նրա (Վլադիմիր Պուտինի) նպատակը եղել է իր սահմանների մերձակայքում ՆԱՏՕ-ի ներկայության նվազմանը հասնելը, ապա նա հասել է հենց հակառակին»,-հայտարարել է նա: Դրա հետ մեկտեղ Ստոլտենբերգն ընդունել է, որ ՆԱՏՕ-ի ուժերի ռեկորդային ընդլայնումն սկսվել է հենց 2014 թվականին Ղրիմի միացմամբ՝ Ռուսաստանին զսպելու նպատակով: «Այժմ Եվրոպայում ավելի շատ ամերիկյան զինվոր կա, քան յոթ տարի առաջ: Իրականում, մենք միասին այժմ Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում ավելի շատ բան ենք անում, քան շատ տասնամյակների ընթացքում»,-հայտարարել  է գլխավոր քարտուղարը: Անցած շաբաթ Բրյուսելում անցկացվել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը: Հանդիպմանը ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն «անկեղծորեն եւ ուղղակիորեն, առանց անկյունները շրջանցելու նշել է, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում իրադրության հետագա վատթարացումը կարող է ամենաանկանխատեսելի եւ ծանր հետեւանքների  հանգեցնել եվրոպական անվտանգության համար: Կրեմլը պնդում է՝ դադարեցնել դաշինքի ռազմական համագործակցությունը հետխորհրդային երկրների հետ, հրաժարվել դրանց տարածներում ռազմակայաններ ստեղծելուց, սահմանափակել ռուսական սահմանի մերձակայքում հարվածային միջոցների տեղակայումը, պահանջում է Եվրոպայից դուրս բերել ամերիկյան միջուկային զենքը եւ դեպի արեւելք ՆԱՏՕ-ի չընդլայնման երաշխիքներ: Ստոլտենբերգը Ռուսաստանի պահանջին ի պատասխան հայտարարել է Մոսկվայում Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչությունը, ինչպես նաեւ Բրյուսելի կենտրոնակայանում ռուսաստանյան դիվանագիտական ներկայությունը վերականգնելու ցանկության մասին: Այդուհանդերձ, նա դեմ է արտահայտվել դաշինքին Ուկրաինայի չմիանալու գաղափարին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
17:13 - 17 հունվարի, 2022
ՆԱՏՕ-ն երբեք չի համաձայնի զորքը դուրս հանել դաշինքին 1997-ից հետո միացած երկրներից |azatutyun.am|

ՆԱՏՕ-ն երբեք չի համաձայնի զորքը դուրս հանել դաշինքին 1997-ից հետո միացած երկրներից |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը CBC կանադական հեռուստակայանին կիրակի օրը տված հարցազրույցում ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը երբեք չի համաձայնի ստորաբաժանումները դուրս հանել 1997 թվականից հետո անդամակցած երկրներից, քանի որ նման պարագայում այդ երկրները կդառնան «դաշինքի երկրորդ դասի անդամներ»: «ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն կարող փոխզիջման գնալ եվրոպական և գործնականում համաշխարհային անվտանգության համար բացարձակ հիմնարար սկզբունքի հարցում: Այն է՝ ցանկացած երկիր ունի իր ճանապարհն ընտրելու, որևէ դաշինքի միանալու կամ չմիանալու իրավունք: Դա է առանցքային սկզբունքը», - հայտարարել է Ստոլտենբերգը: Յենս Ստոլտենբերգը միաժամանակ նշել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ համատեղ քննարկել ոչ միջուկային սպառազինությունների ու միջուկային զենք կրող հրթիռների կրճատումը և ձեռնարկել այլ միջոցներ, որոնք հնարավոր է հուսալի եղանակով ստուգել ու վավերացնել, ինչը դրական կլինի թե՛ Ռուսաստանի և թե՛ ՆԱՏՕ-ի համար: Անցած շաբաթվա ընթացքում Ռուսաստանը Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հետ, ապա ԵԱՀԿ Մշտական խորհրդում քննարկել է անվտանգության երաշխիքների թեման: Կողմերը համաձայնության չեն եկել, սակայն նշել են, որ կշարունակեն բանակցությունները:
10:08 - 17 հունվարի, 2022
Վրաստանի արտգործնախարարը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին
 |aliq.ge|

Վրաստանի արտգործնախարարը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին |aliq.ge|

aliq.ge: Հունվարի 17-18-ը Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին կայցելի Բրյուսել, որտեղ հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում և Եվրամիությունում։ Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը: Այցի ընթացքում ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին երկկողմ հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Նույն օրը տեղի կունենա նաև ոչ պաշտոնական հանդիպում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների հետ։  «Հանդիպումների հիմնական նպատակը դաշնակիցների հետ խորհրդակցություններ անցկացնելն է՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև անվտանգության հարցերի շուրջ ընթացող երկխոսության շրջանակներում։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն նաև ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության դինամիկան և եվրաատլանտյան տարածքում անվտանգության բարդ միջավայրը», — ասված է հաղորդագրություն մեջ։  Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ տարեսկզբին ՆԱՏՕ-ի կենտրոնակայան բարձր մակարդակի այցը ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև հատուկ հարաբերությունների ևս մեկ հաստատումն է, և ընդգծում է այն փաստը, որ Վրաստանը նշանակալի տեղ է զբաղեցնում ՆԱՏՕ-ի օրակարգում։
22:11 - 14 հունվարի, 2022
Կիևի՝ դաշինք մտնելու հարցի շուրջ ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև լուրջ տարաձայնությունները պահպանվում են․ Ենս Ստոլտենբերգ |tert.am|

Կիևի՝ դաշինք մտնելու հարցի շուրջ ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև լուրջ տարաձայնությունները պահպանվում են․ Ենս Ստոլտենբերգ |tert.am|

tert.am: Եվրոպական անվտանգության համար առանցքային պահի բարդ քննարկում է տեղի ունեցել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստում, կողմերի միջև լուրջ տարաձայնությունները պահպանվում են։ Այս մասին չորեքշաբթի Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, գրում է ՏԱՍՍ-ը։«Դա բարդ քննարկում էր եվրոպական անվտանգության համար կարևորագույն պահին, բայց դա էլ ավելի կարևոր դարձրեց հանդիպումը: Տեղի է ունեցել շատ լուրջ և անմիջական մտքերի փոխանակում Ուկրաինայում տիրող իրավիճակի և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ։ Այդ հարցերի շուրջ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև զգալի տարաձայնություններ կան»,- ասել է նա։«Դրանք մերձեցնելը հեշտ չի լինի, բայց մենք դրական քայլ ենք համարում այն, որ մենք նստեցինք բանակցությունների սեղանի շուրջ և սկսեցինք քննարկել: Ե՛վ Ռուսաստանը, և՛ ՆԱՏՕ-ն համաձայնեցին երկխոսությունը վերսկսելու անհրաժեշտության շուրջ»,- հավելել է նա։Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն հրաժարվում է զիջումների գնալ որոշ երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի, դաշինք մտնելու հարցում։«Բոլոր դաշնակիցները միակարծիք են դաշինքի հիմնական սկզբունքի շուրջ՝ յուրաքանչյուր երկիր ազատ է ընտրելու իր ուղին: Միայն Ուկրաինան և ՆԱՏՕ-ի 30 անդամներ կարող են որոշել, թե երբ Կիևը պատրաստ կլինի դառնալ դաշինքի անդամ: Ռուսաստանը վետո չունի այն հարցում, թե արդյոք Ուկրաինան կարող է անդամակցել կազմակերպությանը։ Դաշնակիցները պատրաստ են աջակցել Կիևին ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին»,- ասել է Ստոլտենբերգը։
21:27 - 12 հունվարի, 2022
Բրյուսելում սկսվել Է Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի առաջին հանդիպումը 2,5 տարվա ընթացքում |armenpress.am|

Բրյուսելում սկսվել Է Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի առաջին հանդիպումը 2,5 տարվա ընթացքում |armenpress.am|

armenpress.am: Բրուսելում սկսվել Է անվտանգության շուրջ Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի՝ 2,5 տարվա ընթացքում առաջին հանդիպումը Ռուսաստանի նախաձեռնությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը դաշինքի կենտրոնակայանից։ Կողմերը ձեռնպահ են մնացել հայտարարություններից, սակայն հանդիպումն սկսվել Է բավականին ջերմ իրադրությունում: Ռուսաստանի պատվիրակության ղեկավար արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն հանդիպումից առաջ ձեռքսեղմումով ողջունել Է ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավար պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանին։ Հանդիպման մյուս մասնակիցների՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին եւ ՆԱՏՕ-ի 30 երկրների մշտական ներկայացուցիչներին Գրուշկոն ողջունել Է քովիդի նորմաներով՝ բռնուցքների հպմամբ: Հանդիպումը տեղի Է ունենում դիմակներով, որոնք դրա մասնակիցները հանել են սոսկ լուսանկարման պաշտոնական արարողության համար:
14:44 - 12 հունվարի, 2022
Ոչ մեկի թույլ չենք տա վերջ տալ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը. ԱՄՆ-ն մերժել է ՌԴ-ի՝  ՆԱՏՕ-ի ընդլայնումը թույլ չտալու պահանջը
 |tert.am|

Ոչ մեկի թույլ չենք տա վերջ տալ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը. ԱՄՆ-ն մերժել է ՌԴ-ի՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը թույլ չտալու պահանջը |tert.am|

tert.am: ԱՄՆ իշխանությունները համաձայն չեն ՆԱՏՕ-ի կազմ նոր երկրների ընդունման սահմանափակումների հետ։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը լրագրողների համար հատուկ հեռախոսային ճեպազրույցում՝ Ժնևում ավարտված անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուս-ամերիկյան խորհրդակցությունների արդյունքներով, գրում է ՏԱՍՍ-ը։«Մենք ոչ մեկին թույլ չենք տա վերջ տալ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը, որը միշտ առանցքային է եղել դաշինքի համար», - ասել է նա:Շերմանն ասել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ առանց երկրի ղեկավարության հետ նախնական խորհրդակցությունների որոշումներ կայացնել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։Ամերիկյան պատվիրակությունը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը բաց է Եվրոպայում հրթիռների տեղակայման հարցերը քննարկելու համար։
22:26 - 10 հունվարի, 2022