ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կրկին կքննարկի Հայաստանի եւ Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակը
 |news.am|

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կրկին կքննարկի Հայաստանի եւ Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակը |news.am|

news.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հինգշաբթի օրը կրկին կքննարկի իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին ասված է կազմակերպության այսօրվա նիստի օրակարգում։ Քննարկումը նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցչի՝ Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակի կապակցությամբ։ Նախօրեին հարցը ներառվել էր նաեւ նիստերի օրակարգում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Ֆրանսիայի նախագահության խնդրանքով։ Խորհրդակցություններն անցել են փակ դռների հետեւում։ Ավելի ուշ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել էր, որ Անվտանգության խորհրդում քննարկումներից հետո իրենք կողմ են արտահայտվել Բաքվի եւ Երեւանի միջեւ վաղաժամ զինադադարին եւ իրավիճակը քաղաքական ու դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորմանը։ Նրա խոսքով՝ Մոսկվան պնդում է, որպեսզի մամուլի այդ տարրերում անպայման հղում լինի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ 2020 եւ 2021 թվականների եռակողմ հայտարարություններին, որոնք հիմք են հանդիսանում երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման համար, հրադադարի պարտավորություններ եւ մի շարք նախագծեր են պարունակում։  
09:34 - 15 սեպտեմբերի, 2022
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Բաքվին և Երևանին կոչ են արել շուտափույթ դադարեցնել կրակը

 |armenpress.am|

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Բաքվին և Երևանին կոչ են արել շուտափույթ դադարեցնել կրակը |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները կողմ են արտահայտվել Բաքվի և Երևանի շուտափույթ հրադադարին, պատրաստվում է Խորհրդի հայտարարությունը «տարրեր մամոլւի համար» ձևաչափով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին  լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Բոլորը միակամ կողմ են արտահայտվել շուտափույթ հրադադարին և իրավիճակի կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Հիմա քննարկվում են «տարրերը մամուլի համար»,փորձագետներն աշխատում են դրա վրա»,- ասել է նա։ Նա հավելել է, որ Մեոսկվան պնդում է, որ մամուլի համար հայտարարության մեջ հղում լինի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարություններին, որոնք երկու երկրների հարաբերությունների կարգավորման հիմք են հանդիսանում։ Նա նաև հավելել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փակ նիստում Ռուսաստանը տեղեկացրել է այն աշխատանքների մասին, որոնք տարվում են ՀԱՊԿ-ի շրջանակներում հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։
23:28 - 14 սեպտեմբերի, 2022
«ՄԱԿ-ը երկակի ստանդարտներ է կիրառում»․ բողոքի ակցիա՝  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև
 |hetq.am|

«ՄԱԿ-ը երկակի ստանդարտներ է կիրառում»․ բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև |hetq.am|

hetq.am: Այսօր՝ սեպտեմբերի 14-ի առավոտյան ժամը 9։00-ից ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի առջև քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել։ Նրանք պահանջում էին, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչությունն ընդունի նրանց ու լսի իրենց պահանջը։  Ակցիայի մասնակից Էդուարդ Պողոսյանը նշեց, որ իրենց բողոքը հիմանակնում ՄԱԿ-ի կողմից երկակի ստանդարտներ կիրառելու ու լռելու պատճառով է։ Գրասենյակից ակցիայի մասնակիցներին տեղեկացրին, որ պատրաստ են ընդունել 3 ներկայացուցի ու լսել նրանց պահանջը։ «Այսօրվա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը լինելու է բացառապես Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ ագրեսիայի մասին, մեր ակնկալիքները չբավարարվեց նրանով, որ մենք կարծում էինք, որ այսօրվա նիստը լինելու է սանկցիաների կիրառման մասին, բայց այն լինելու է զուտ փաստերի ներկայացման ու քննարկման մասին»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից դուրս գալով՝ նշեց ցույցի մասնակից Արմինե Մելքոնյանը։ Շարունակությունը՝ hetq.am-ում  
12:28 - 14 սեպտեմբերի, 2022
Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ սեպտեմբերի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հայկական տարածքներ է օկուպացրել

Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ սեպտեմբերի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հայկական տարածքներ է օկուպացրել

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը երեկ՝ Հանրայինին տված հարցազրույցում, հայտնել է, որ սեպտեմբերի 12-ի, լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հայկական տարածքներ է օկուպացրել։ Ընդդիմությանը քննադատելու համատեքստում Մարուքյանը նշել է․ «Մայիսի 21-ին 2021 թ․ [ադրբեջանցիները] մտան Սոթք-Խոզնավար՝ դեպի Սև լիճ, և Հայաստանի տարածքից մոտ 45 կմ օկուպացրին։ Էսօր գիշեր էլ են օկուպացրել, թվերը կնայենք, կասենք՝ ինչքան է ավելացել»։ Մարուքյանը նաև անդրադարձել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին դիմելու հարցերին։  «ՀԱՊԿ հիմնադիր, լիդեր երկիրը Ռուսաստանն է։ Մենք երկկողմ ունենք պայմանագիր փոխօգնության, և այդ երկկողմ մակարդակում դիմումը ներկայացված է։ Բայց քանի որ նաև բազմակողմն էլ կա, այդտեղ էլ է ներկայացրած։ Բայց ՀԱՊԿ-ում դոմինանտը Ռուսաստանն է։ ՀԱՊԿ դոմինանտ երկիրն էսօր գտնվում է մեծ պատերազմի մեջ և ունի ծանր կորուստներ և անհաջողություններ։ Հիմա էդքանը հասկանալով՝ ակնկալիքներն էլ պետք է ըստ դրա լինեն։ Բայց ՀԱՊԿ-ին դիմելը, Ռուսաստանին դիմելը, ՄԱԿ-ին դիմելը քաղաքական քայլեր են․ ես չեմ ակնկալում, որ հիմա ուրիշ զորքեր են գալու, մեզ պաշտպանեն, բայց քաղաքական ճնշումը կլինի Ադրբեջանի նկատմամբ, էդ հույսը մենք ունենք, էդ ուղղությամբ դիվանագիտական աշխատանք է տարվում։ Ոչ ոք իլյուզիաներ չունի, որ կապույտ սաղավարտները գալու են, մտնեն Հայաստան։ Առաջին կարևոր հանգամանքը ՄԱԿ ԱԽ դիմելու այն է, որ Ադրբեջանի ագրեսիան և Հայաստանի տարածքի օկուպացիան արձանագրվեն ՄԱԿ համապատասխան ընթացակարգերով»,- նշել է նա։  Հիշեցնենք՝ սեպտեմբերի 12-ի, լույս 13 գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ իրադրությունը շարունակում է լարված մնալ, այսօր՝ ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես, Վերին Շորժայի և Ջերմուկի ուղղություններով։  Հայաստանը դիմել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ին։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված առաջարկների մշակման և իրավիճակի վերլուծություն համար։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կայցելի հակամարտության գոտի՝ պետությունների ղեկավարների համար մանրամասն զեկույց կազմելու համար։ Իսկ Ֆրանսիան հայտնել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում կբարձրացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների թեման։ 
11:04 - 14 սեպտեմբերի, 2022
Սա Ադրբեջանի կողմից հստակ հարձակում է ՄԱԿ-ի անդամ սուվերեն երկրի վրա. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն Al Jazeera-ին |armenpress.am|

Սա Ադրբեջանի կողմից հստակ հարձակում է ՄԱԿ-ի անդամ սուվերեն երկրի վրա. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն Al Jazeera-ին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Al Jazeera English հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ հստակ շեշտել է, որ դա հարձակում է սուվերեն երկրի վրա, հարձակում է ՄԱԿ-ի անդամ երկրի վրա:   Հարցազրույցում Գևորգյանը, մասնավորապես, նշել է. «Այն, ինչ տեղի ունեցավ այսօր կեսգիշերին, Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական հարձակում է, որը նախաձեռնել է Հայաստանի սահմանին, նաև Հայաստանի տարածքում։ Ադրբեջանը հրադադարը խախտում է ոչ միայն սահմանի երկայնքով, այլ նաև թիրախավորում է հայկական դիրքերը, նաև քաղաքացիական ենթակառուցվածքները Հայաստանի ներսում: Սա հստակ հարձակում է սուվերեն երկրի վրա, հստակ հարձակում է ՄԱԿ-ի անդամ երկրի վրա»: Փոխնախարարը ընդգծել է, որ Հայաստանը միշտ շահագրգռված է եղել Ադրբեջանի հետ սահմանին անվտանգության ապահովմամբ, մի քանի անգամ առաջարկել է աշխատել միասին, դեէսկալացնել իրավիճակը, անվտանգության և վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ չեն տա խախտել հրադադարը: Բայց այն, ինչ Ադրբեջանն անում է, միանագամայն հակառակն է:  Նա հիշեցրել է, որ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանն ավելի վաղ` 2021-ի նոյեմբերին  համաձայնության էին եկել՝ սահմանին անվտանգության ապահովման առումով: Բայց Ադրբեջանը հրաժարվում է ձեռնարկել այդ անվտանգության ապահովման միջոցառումները: «Նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունը հստակ ընդգծել է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է կառուցեն անվտանգություն, քայլեր ձեռնարկեն՝ նվազեցնելու լարվածությունը սահմանին: Բայց Ադրբեջանը հրաժարվում է իրագործել այդ եռակողմ հայտարարությունը»,-նշել է Գևորգյանը:  Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:  Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել՝ մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:
22:00 - 13 սեպտեմբերի, 2022
Ֆրանսիան հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում

Ֆրանսիան հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում

Ֆրանսիան ՄԱԿ Անվտանգության խորհրդում կբարձրացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների թեման։ Այս մասին, ինչպես reuters-ը, հայտնել են նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնեց, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։
14:07 - 13 սեպտեմբերի, 2022
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ
 |azatutyun.am|

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել համագործակցությունը ՄԱԿ-ի միջուկային կազմակերպության հետ, սակայն գործակալությանը կոչ է արել՝ «չենթարկվել Իսրայելի ճնշմանը» Թեհրանի միջուկային գործունեության վերաբերյալ: Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանիի այսօրվա մեկնաբանությունները հնչում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ/ՄԱԳԱՏԷ) առանցքային հանդիպումից առաջ։ Իրանը նաև տեղեկացրել էր, որ նոր անօդաչու թռչող սարք է ստեղծել, որը, ըստ նրա, կարող է թիրախավորել Իսրայելի քաղաքները: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարման խորհրդի նիստը նախատեսված է այսօր ՝ Իրանի միջուկային զենքը սահմանափակելու համար 2015 թվականի համաձայնագիրը փրկելու շարունակական ջանքերի պայմաններում: Հունիսին ԱԷՄԳ-ը դատապարտեց Իրանին ուրանի հետքերի համար, որոնք հայտնաբերվել էին երեք չհայտարարված տեղերում: Միջազգային գործակալությունը պնդում է, որ Իրանն այդ հարցով մինչ օրս համոզիչ պարզաբանումներ չի ներկայացրել և որ պատրաստ է փակել հետաքննությունը, եթե Թեհրանից պաշտոնական բացատրություն ստանա։
13:09 - 12 սեպտեմբերի, 2022
ՄԱԿ-ում Հայատանի մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել խաղաղության մշակույթին նվիրված ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան ֆորումին

ՄԱԿ-ում Հայատանի մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել խաղաղության մշակույթին նվիրված ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան ֆորումին

Սեպտեմբերի 6-ին Նյու Յորքում կայացած, Խաղաղության մշակույթին նվիրված ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան ֆորումին (High Level Forum on the Culture of Peace) ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։  Մհեր Մարգարյանը, մասնավորապես, նշել է, որ, չնայած անհանդուրժողականության և այլատյացության դեմ պայքարի ոլորտում միջազգային հանրության ջանքերին, դրանց տարբեր դրսևորումները շարունակում են անարգել գոյություն ունենալ աշխարհի տարբեր վայրերում։ Ընդգծվել է, որ Հայաստանը բազմիցս է ահազանգել Ադրբեջանի քաղաքական խոսույթում գերիշխող ատելության խոսքի և ռասիզմի վերաբերյալ, ինչը նաև արձանագրվել է միջազգային կառույցների կողմից։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքներին` դեսպան Մարգարյանը ֆորումի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը մերժելու և հակամարտության գոտի ՄԱԿ կառույցների, ներառյալ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքը խոչընդոտելու վրա։  Ադրբեջանի կողմից սադրիչ և ռազմատենչ գործողությունների ու հռետորաբանության վերաբերյալ Մhեր Մարգարյանը նշել է, որ դա նաև ի ցույց է դնում, որ ոմանց համար սպառնալիքի, հրահրման և ագրեսիայի մշակույթը շարունակում է գերիշխել  խաղաղության մշակույթին։ ՀՀ մշտական ներկայացուցիչը ընդգծել է իր պատմական հայրենիքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության, մարդու հիմնարար իրավունքների և արժանապատիվ կյանքի երաշխավորման միջոցով հակամարտությունը կարգավորելու անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային կայուն խաղաղության  համար։
11:17 - 07 սեպտեմբերի, 2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է ահաբեկչությունը Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ

 |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է ահաբեկչությունը Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը դատապարտել է ահաբեկչական գրոհը Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ, ասված է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ: «Գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտում է Քաբուլում գրոհը ՌԴ-ի դեսպանատան անմիջական մերձակայքում»,- նշված է փաստաթղթում: Դյուժարիկն ընդգծել է, որ Գուտերիշը «ցավակցություններ է հայտնում զոհվածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում է մաղթում տուժածներին»: ՌԴ-ի ԱԳՆ-ն հայտնել է, որ սեպտեմբերի 5-ին Քաբուլի ժամանակով 10:50-ին Քաբուլում Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժնի մուտքի անմիջական մերձակայքում անհայտ զինյալը գործի է դրել պայթուցիկ սարք, ինչի հետեւանքով զոհվել են դիվանագիտական ներկայացուցչության երկու աշխատակիցներ, աֆղան քաղաքացիների շրջանում նույնպես կան տուժածներ: Քաբուլի ոստիկանության մամուլի կենտրոնի պետ Խալիդ Զադրանն իր կողմից հայտնել է, որ Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մերձակայքում ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում «Թալիբանի» չորս զինյալներ եւ դեսպանության երկու աշխատակիցներ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ստանձնել են Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ պայթյունի պատասխանատվությունը, հայտնում են արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով ահաբեկիչների տարածած հայտարարությունը, հաղորդել է «Ինտերֆաքսը»:
09:56 - 06 սեպտեմբերի, 2022
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է առնվազն 382 երեխա
 |hetq.am|

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է առնվազն 382 երեխա |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը հայտնել է, որ փետրվարի 24-ից ի վեր պատերազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 382 երեխա, վիրավորվել ևս 740-ը։ Տեղեկատվությունը հրապարակվել է ուկրաինական գերատեսչության տելեգրամյան ալիքում։  Դատախազության տվյալներով՝ ամենամեծ թվով երեխաները տուժել են Դոնեցկի (388), Խարկովի (204) և Կիևի (116) մարզերում։ Հաղորդագրության մեջ նշվում է նաև Նիկոլաևի (71), Չեռնիգովի (68), Լուգանսկի (61), Խերսոնի (55) և Զապորոժյեի (46) մարզերում տուժած երեխաների մասին։  ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է օգոստոսի 22-ին, նշվում է, որ Ուկրաինայում պատերազմի ողջ ընթացքում զոհվել է 362 երեխա՝ 149 աղջիկ և 175 տղա, ինչպես նաև 38 երեխա, որոնց սեռն անհայտ է։  Ընդհանուր առմամբ, ըստ Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակի, քաղաքացիական բնակչության շրջանում հայտնի է 5587 զոհի և 7890 վիրավորի մասին։ Գլխավոր դատախազի գրասենյակը նաև նշում է, որ տվյալները կարող է ավելի մեծ լինել, քանի որ ակտիվ մարտական գործողությունների վայրերից ստացվող տեղեկատվությունը հաճախ ուշանում է, ինչպես նաև դրանք երբեմն ստուգման կարիք են ունենում։
20:48 - 04 սեպտեմբերի, 2022
ԱՄՆ մուտքի վիզաները մերժվել են ՄԱԿ մեկնող ռուս դիվանագետներին, այդ թվում՝ Լավրովին
 |azatutyun.am|

ԱՄՆ մուտքի վիզաները մերժվել են ՄԱԿ մեկնող ռուս դիվանագետներին, այդ թվում՝ Լավրովին |azatutyun.am|

azatutyun.am: Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկումներին մասնակցել պատրաստվող 56 ռուսաստանցի դիվանագետների ԱՄՆ մուտքի վիզաները մերժվել են։ Համապատասխան թույլտվություն չի տրվել նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովին։ Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Սա հատկապես մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ իշխանությունները պարբերաբար մերժել են մուտքի վիզաներ տրամադրել մի շարք ռուսաստանցի պատվիրակների, որոնց մենք ուղարկում ենք մասնակցելու ՄԱԿ-ի պաշտոնական միջոցառումներին», - ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Նեբենզյայի հղած պաշտոնական նամակում: Ըստ 1947 թվականի ՄԱԿ-ի «կենտրոնակայանի համաձայնագրի»՝ Միացյալ Նահանգներն ընդհանուր առմամբ պարտավոր է օտարերկրյա դիվանագետներին մուտքի թույլտվություն տրամադրել ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար: Վաշինգտոնը, սակայն հայտարարում է, որ կարող է մերժել «անվտանգության, ահաբեկչության և արտաքին քաղաքականության» նկատառումներով:
17:41 - 03 սեպտեմբերի, 2022