«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Սեպտեմբերի 27-ից այս կողմ պատերազմի հավանականությունը շատ բարձր է եղել. ԱԺ նախագահ |armenpress.am|

Սեպտեմբերի 27-ից այս կողմ պատերազմի հավանականությունը շատ բարձր է եղել. ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ քանի դեռ պետության անվտանգության հարցը լուծված չէ, այդ հարցը լինելու է առաջնային, բայց դա չի նշանակում, որ պետությունը չպետք է գործի: Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավորների այն հայտարարություններին, թե ինչո՞ւ է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը հրատապ ռեժիմով քննարկվում, երբ երկրում կան ավելի առաջնային խնդիրներ, մասնավորապես` անվտանգության հետ կապված խնդիրը: «Ասում եք ավելի կարևոր հարց չկա: Միշտ էլ ավելի կարևոր հարցեր կան, մեր պատմության առաջին օրվանից ունեցել ենք անվտանգության խնդիր: Սեպտեմբերի 27-ից այս կողմ պատերազմի հավանականությունը միշտ գրեթե նույն է եղել, այսինքն` շատ բարձր է եղել: Իսկ ի՞նչ եք արել դուք, ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններ եք ներկայացրել: Դուք հիմա ինչ-որ այլընտրանքային օրենսդրական նախաձեռնություն ունե՞ք, որը մերժել ենք և ՏԻՄ օրենք ենք բերել: Այսինքն, Աստված մի արասցե, եթե պատերազմ է սկսվում, Վանաձորում պետք է ՏԻՄ չլինի՞  կամ որևէ համայնքում տեղական ինքնակառավարման մարմին չլինի՞, բա ենթադրյալ պաշտպանությունը ինչպե՞ս ենք կազմակերպելու»,- ընդգծեց Սիմոնյանը: Ալեն Սիմոնյանի խոսքով` «Հայաստան» խմբակցության օրակարգը հետևյալն է. Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը և Ազգային ժողովում ինչպես կարողանան քաղաքական շահարկում անել: «Ընդդիմադիր թևի գերակշիռ մասի խոսքը ինչ-որ զուգադիպությամբ համընկնում է Ադրբեջանի բանակի գործողությունների հետ: Բացառությամբ մի քանի հոգու, պատգամավորները օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեն գալիս: Կարո՞ղ է պատահել, որ Ազգային ժողովի սենյակները պետք չեն ձեզ, եթե այդպես է, կարող ենք այդ սենյակներն ավելի լավ նպատակի տրամադրել»,- ասաց Սիմոնյանը:
13:21 - 01 ապրիլի, 2022
Ռուբինյանն ընդդիմադիրներին առաջարկում է վարչապետի մասնակցությամբ փակ քննարկում անցկացնել |armenpress.am|

Ռուբինյանն ընդդիմադիրներին առաջարկում է վարչապետի մասնակցությամբ փակ քննարկում անցկացնել |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների գործընկերներին առաջարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ փակ աշխատանքային քննարկում կազմակերպել Ազգային ժողովի խորհրդի ֆորմատով, որում կքննարկվեն երկրի անվտանգային հարցերը: «Երեկ «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ քննարկումների արդյունքում, նաև քննարկելով վարչապետի հետ, ես «Հայաստան» խմբակցությանը առաջարկել եմ կազմակերպել փակ աշխատանքային քննարկում վարչապետի և ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությամբ: Մեր ընդդիմադիր գործընկերներն ինձ ասել են, որ այդ ձևաչափն այդքան էլ ընդունելի չէ: Կրկին վարչապետի հետ քննարկելո՝ ես արել եմ երկրորդ առաջարկը` կազմակերպել փակ աշխատանքային քննարկում Ազգային ժողովի խորհրդի ձևաչափով, որում ներառված են նաև ընդդիմադիր գործընկերները երկու խմբակցություններից: Ոչ դրական, ոչ բացասական պատասխան այս պահի դրությամբ չեմ լսել»,- ապրիլի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց Ռուբինյանը: Ռուբինյանը համաձայն է` կան հրատապ քննարկման հարցեր և առաջարկում է այդ հրատապ հարցերը քննարկել առաջարկված ֆորմատով: «Ակնկալում եմ ձեր պատասխանը»,- հավելեց Ռուբինյանը:
13:00 - 01 ապրիլի, 2022
Անընդունելի և խիստ դատապարտելի են որոշ երկրներում սկիզբ առած ռուսատյացության աղաղակող երևույթները. «Հայաստան» դաշինք

Անընդունելի և խիստ դատապարտելի են որոշ երկրներում սկիզբ առած ռուսատյացության աղաղակող երևույթները. «Հայաստան» դաշինք

«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել Ուկրաինայում ստեղծված իրադրության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. ««Հայաստան» խմբակցությունը 1. Իր մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնում Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ: Ստեղծված իրավիճակը անվտանգության անբաժանելիության անկյունաքարային սկզբունքի անտեսման, միաժամանակ՝ միջազգային իրավունքի տիրույթում ակնհայտ երկակի ստանդարտների բազմակի կիրառման արդյունք է: 2. Կարեւորում է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման ցանկացած ակտ։ Ինքնորոշման իրավունքի իրացումը բռնաճնշումներով խափանելու փորձերը, որպես կանոն, հանգեցնում են զինված հակամարտության եւ պատերազմի: Նաեւ այդ տեսանկյունից է, որ անբեկանելի եւ անքննելի է համարվում ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ինքնորոշվելու, պատմական հայրենիքի մաս կազմող պետության հետ վերամիավորվելու իրավունքը եւ կարեւորվում է «ճանաչում հանուն փրկության» երաշխիքի կիրառումը բոլոր նմանատիպ իրավիճակներում: 3. Անընդունելի եւ խիստ դատապարտելի է համարում որոշ պետություններում սկիզբ առած ռուսատյացության աղաղակող երեւույթները եւ ազգային ու ռասսայական պատկանելության հիմքով խտրականության ցանկացած դրսեւորում։ Նման քաղաքականությունն ամբողջությամբ շեղվում ու հակասում է 20-րդ դարի կեսից ընդունված ու համընդհանուր հռչակված արժեքներին: 4. Արձանագրում է, որ քաղաքական եւ հատկապես տնտեսական պատժամիջոցների աննախադեպ ձեւերի եւ ծավալի կիրառումը չի նպաստելու ճգնաժամի հանգուցալուծմանը, սակայն հանգեցնելու է համաշխարհային նոր տնտեսական ճգնաժամի, նոր «երկաթե վարագույրի», որի հետեւանքները կարող են կործանարար դառնալ բազմաթիվ պետությունների համար ու բերել աղքատացման մակարդակի շեշտակի աճի։ 5. Լիահույս է, որ ամենասեղմ ժամկետներում Եվրոպայում կվերահաստատվի խաղաղությունն ու կայունությունը: Ռուս եւ ուկրաինացի ժողովուրդները կկարողանան գտնել խաղաղ եւ անվտանգ ապրելու ընդունելի լուծումները` իրական բանակցությունների միջոցով: 6. Պահանջում ենք, որ Հայաստանի իշխանությունները անեն ամեն հնարավորը Ուկրաինայում ապրող հայերին, հատկապես՝ տարեցներին, կանանց եւ երեխաներին ըստ պահանջի հնարավոր աջակցություն ցուցաբերելու, այդ թվում՝ Հայաստան տարհանելու եւ կենսաապահովման հարցերը լուծելու ուղղությամբ»։
13:26 - 24 մարտի, 2022
Ըստ Սաղաթելյանի՝ իշխանություն-ընդդիմության բախման պատճառը ՀՀ վաղվա օրվա պատկերացումների հակադրությունն է |armenpress.am|

Ըստ Սաղաթելյանի՝ իշխանություն-ընդդիմության բախման պատճառը ՀՀ վաղվա օրվա պատկերացումների հակադրությունն է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը իշխանության և ընդդիմության բախման հիմնական պատճառն է համարում Հայաստանի վաղվա օրվա մասին պատկերացումների հակադրությունը: Սաղաթելյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ճեպազրույցում: Պատգամավորը հիշեցրեց ընդդիմության նախաձեռնությունները, որոնք խորհրդարանական մեծամասնության կողմից մերժվել են: Մերժվել է ընդդիմության՝ ԱԺ-ում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկը: «Մերժեցին՝ պատճառաբանելով, որ կա միջխորհրդարանական հանձնաժողով, որն ավելի բարձր կարգավիճակ ունի, և անհրաժեշտություն չկա ևս մեկ մշտական հանձնաժողով ստեղծել Արցախի հարցով: Արդյունքում այդ միջխորհրդարանական հանձնաժողովը անցնող 8 ամիսների ընթացքում որևէ նիստ չի գումարել»,-ասաց Սաղաթելյանը: Ընդդիմության՝ սահմանագծման և սահմանազատման հարցերով ԱԺ հայտարարության տեքստի նախագիծը ևս մերժվել է: Սաղաթելյանը հիշեցրեց՝ այն մերժվել է՝ պատճառաբանությամբ, որ տեքստի մեջ կան ներքաղաքական հարցերի հետ կապված գնահատումներ:  Նա հիշեցրեց ընդդիմության ևս այլ նախաձեռնություններ, այդ թվում վերջին նախաձեռնություններից մեկը, որով առաջարկ էր արվում  ՀՀ տարածքային ամբողջականության դեմ որևէ արտահայտություն քրեականացնել, որը ևս մերժվել է: «Եթե մենք նվազագույն աշխատավարձի, բազմազավակ ընտանիքների, նման սոցիալական և տնտեսական նախաձեռնություններով հանդես ենք եկել, և մերժել են, ինչ-որ կերպ կարող ենք հասկանալ, բայց, եթե խոսքը վերաբերում է մեր երկու հանրապետությունների անվտանգությանը, մեր կենսական անհրաժեշտության խնդիրներին, և սրանք են հետևողականորեն մերժվում իշխանության կողմից, արդեն ուրիշ բան է ենթադրում: Սա միայն իշխանություն-ընդդիմություն պայքար, կռիվ չէ»,-ասաց պատգամավորը: Սաղաթելյանը կարծիք հայտնեց, թե իշխանությունը երկրի ապագան տեսնում է՝ զիջումներով, իսկ իրենք՝ ոչ:  «Այսինքն՝ մեր հակադրության, կռվի բախման գլխավոր պատճառը և հարցի էությունը Հայաստանի վաղվա օրվա մասին մեր պատկերացումների հակադրությունն է»,-նշեց Սաղաթելյանը:
11:52 - 24 մարտի, 2022
ԱԺ-ն չընդունեց ընդդիմության նախագիծը ՀՀ տարածքային ամբողջականության դեմ որևէ արտահայտություն քրեականացնելու վերաբերյալ |armenpress.am|

ԱԺ-ն չընդունեց ընդդիմության նախագիծը ՀՀ տարածքային ամբողջականության դեմ որևէ արտահայտություն քրեականացնելու վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը չընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեականացել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ արտահայտություն։  Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 30 կողմ, 63 դեմ, 1 ձեռնպահ ձայներ Ընդդիմադիր պատգամավորները, մասնավորապես, առաջարկում էին քրեականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը: Բացի այդ, առաջարկվում էր քրեականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը: Նախագծի համահեղինակ Արամ Վարդևանյանի համոզմամբ՝ նախագիծը լինելու էր Հայաստանի տարածքից դուրս գտնվող մարդկանց իրապես հետապնդելու ու նրանց կողմից թույլ տրվող արտահայտությունները անհետևանք չթողնելու մասին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ էր նախագծին, պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, մասնավորապես, կարծիք էր հայտնել, որ նախագիծը 0 արտաքին քաղաքական նպատակ ունի: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ կարծիք էր հայտնել, որ նախագծի մեջ թաքնված են լրիվ այլ նպատակներ: Քվեարկությունից առաջ Կոնջորյանը հայտարարեց, որ ՔՊ-ն դեմ է քվեարկելու նախագծին:
10:50 - 23 մարտի, 2022
Դատավոր Աննա Դանիբեկյանը կրկին թույլ չտվեց Արմեն Գևորգյանին մեկնել երկրից

Դատավոր Աննա Դանիբեկյանը կրկին թույլ չտվեց Արմեն Գևորգյանին մեկնել երկրից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) այսօր շարունակվեց ենթադրյալ կաշառքի գործով քննությունը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց դատարանին թույլ տալ Գևորգյանին ս․թ․ ապրիլի 6-ից մինչև 9-ը ընկած ժամանակահատվածում բացակայել երկրից և մեկնել Հռոմ՝ մասնակցելու ԵԽԽՎ առողջապահական և սոցիալական հարցերի հանձնաժողովի երեխաների հարցերի ենթահանձնաժողովի նիստին։ Հիբրիդային մասնակցություն այս դեպքում նախատեսված չէ, և Գևորգյանը չի կարող հեռավար մասնակցել։ Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, իսկ մեղադրող դատախազներն առարկեցին, հիշեցնելով, որ նախկինում դատարանը մերժել է Գևորգյանի նմանատիպ միջնորդությունները։ Դատավոր Դանիբեկյանը մերժեց միջնորդությունը՝ թույլ չտալով Գևորգյանին մեկնել Հռոմ։
13:56 - 22 մարտի, 2022
Ընդդիմությունն առաջարկում է քրեականացել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ արտահայտություն |armenpress.am|

Ընդդիմությունն առաջարկում է քրեականացել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ արտահայտություն |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են քրեականացել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության  դեմ ուղղված որևէ արտահայտություն։ Ընդդիմադկիր խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են  քրեականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը: Բացի այդ, առաջարկվում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը: Նախագծի հեղինակներից պատգամավոր Արամ Վարդևանյանի խոսքով՝ նախագիծը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար սրբազան արժեք հանդիսացող հանգամանքի մասին է: «Նախաձեռնությունը վերաբերում է նրան, որ այլևս ՀՀ տարածքային ամբողջականությունը կամ դրա մի մասը որևէ տեսակ արտահայտությամբ կասկածի տակ դնելը կամ, առավել ևս, նշվածը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը լինի քրեորեն հետապնդելի արարք»,-նշեց նա: Պատգամավորն ասաց, որ այս կարգավորումը արդիական է դարձել 2020 թվականի 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածի պայմաններում: Նրա համոզմամբ՝ այս նախագիծը լինելու է Հայաստանի տարածքից դուրս գտնվող մարդկանց իրապես հետապնդելու ու նրանց կողմից թույլ տրվող արտահայտությունները անհետևանք չթողնելու մասին: «Մենք տեսել ենք, թե ինչպես, հատկապես 2021 թվականի ապրիլ ամսից, Հայաստանի տարածքից դուրս գտնվող «հարևան», իրականում թշնամի երկրի քաղաքական ղեկավարությունն ինչպիսի արտահայտություններ է թույլ տալիս, խոսում են Հայաստանի, Սյունիքի մասին, խոսում են մեր Երևան քաղաքի մասին, խոսում են մեր Սևանի մասին ու իրենց զառանցանքների պայմաններում փորձում են այս ամենը Հայաստանի պատկանելիության տեսանկյունից կասկածի տալ դնել: Կարծում ենք, որ սա նաև լավ հնարավորություն կլինի նման արտահայտություններ թույլ տվողներին, չնայած նույնիսկ այն պայմաններում, որ գտնվեն ՀՀ տարածքից դուրս, ենթարկվեն քրեական հետապնդման»,-նշեց Վարդևանյանը: Նախագիծը թույլ կտա նաև հետախուզում հայտարարել բոլոր նման արտահայտություններ թույլ տվողների նկատմամբ, իսկ թե որքանով հետախուզումն արդունք կտա, ընդդիմադիր պատգամավորը նշեց, թե համոզված է՝ 21-րդ դարում Եվրոպայի խորհրդի անդամ պետություն հանդիսացող Ադրբեջանի դեպքում չի կարող անգործությունը եվրոպական հանրույթի կողմից շարունակական լինել: «Չի կարող ժառանգաբար իշխանություն ստանալը թույլատրելի լինի եվրոպական երկրում, չի կարող թույլատրելի լինել կնոջ համար պաշտոն ստեղծելը ու հետո կնոջը այդ պաշտոնին նշանակելը ու հենց այս հոդվածի ընդունման դեպքում քրեական հետապնդումն ու հետախուզումը մի օր իր արդյունքը կտա, որովհետև լռությունը մի օր ավարտվելու է»,-նշեց նա: Օրենքի նախագիծը վերաբերելու է նաև ՀՀ քաղաքացիներին, Վարդևանյանը, սակայն, վստահ է, որ տեղեկատվական տեռորի ազդեցության տակ գտնվող մարդիկ այս ազդակը կստանան ու նման հայտարարություններ էլ թույլ չեն տա, իսկ պաշտոնատար անձինք, առավել ևս, նման բան թույլ չեն տա: Նախագիծը մշակել են Ազգային ժողովի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Արամ Վարդևանյանը ու Աղվան Վարդանյանը։ Գլխավոր լուսանկարը՝ ԱԺ-ի
13:09 - 22 մարտի, 2022
Աղվան Վարդանյանն առաջարկեց ազատել գրքերի տպագրությունը ԱԱՀ-ից․ նախագիծը չընդգրկվեց նիստերի օրակարգ |armenpress.am|

Աղվան Վարդանյանն առաջարկեց ազատել գրքերի տպագրությունը ԱԱՀ-ից․ նախագիծը չընդգրկվեց նիստերի օրակարգ |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջարկեց գրքերի տպագրությունը և դրա համար անհրաժեշտ նյութերի ներմուծումը ազատել ավելացված արժեքի հարկից։ Աղվան Վարդանյանը նշեց, որ օրենքի նպատակը ընթերցանության, կրթվածության խթանումն է, հրատարակչական գործին աջակցելը։ «Կարծում եմ մեր հիմնական խնդիրներից մեկը հենց գրքի, ընթերցանության հանդեպ վերաբերմունքն է և ,կարծում եմ, սա միայն կբարելավի խնդիրը։ Ուզում եմ տեղեկացնել պատգամավորներին, որ աշխարհի շուրջ 30 երկրներում, ինչպիսիք են օրինակ Կանադան, Լիբանանը, Հորդանանը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, Նորվեգիան, Հարավային Ամերիկայի երկրները, գրքերի համար սահմանել են զրո տոկոս ավելացված արժեքի հարկ, իսկ մի շարք երկրներում, ինչպես օրինակ Սինգապուրը, Ճապոնիան, Թայլանդը, Իռլանդիան, Բելգիան, Կիպրոսը, տպագրված գրքերի համար սահմանված է ավելացված արժեքի հարկի արտոնություն նվազման դրույքաչափի կիրառման միջոցով։ Նույն իրավիճակն է մեր հարևան երկրներում Թուրքիայում սահմանված է 8 տոկոս ավելացված արժեքի հարկ, Վրաստանում ու Ադրբեջանում նույնպես արտոնություններ են սահմանված»,- ասաց Վարդանյանը։ Պատգամավորի խոսքով՝ նախագիծը քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ձեռնպահ է  քվեարկել, և այդ առումով նախագիծը բացասական եզրակացություն է ստացել։ «Հույս ունեմ խորհրդարանը կկարևորի գրքի հանդեպ վերաբերմունքը, մեր հասարակության կրթվածության մակարդակի բարձրացումը և այս հարցը կընդգրկի օրակարգ»,- հավելեց Վարդանյանը։ Նախագծի հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը նշեց, որ Հայաստանում ևս կան արտոնություններ գրահրատարակչական ոլորտում, և գրքերի մի մասը, օրինակ՝ մանկական գրականությունը, ուսումնամանկավարժական ձեռնարկները, ազատված են հարկերից։ «Նախագծով առաջարկվում է նաև գեղարվեստական ու հրապարակախոսական գրականությունը ազատել հարկերից, սակայն նախագծի երկրորդ հատվածը էլ ավելի խնդրահարույց է, որտեղ առաջարկվում է ներկրվող հումքը ազատել հարկերից, ինչը մեր կարծիքով, շատ դժվար է տարորոշել։ Եթե ավելի գործնական լինի բացատրությունը, գուցե,  դիտարկենք։ Դժվար է որոշել, թե օրինակ այն թուղթը, որը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն, հրատարակչական է, թե օրինակ բուկլետ կամ անձեռոցիկ պատրաստելու համար է»,- ասաց Ղազարյանը։ Պատգամավորը առաջարկեց  դեմ քվեարկել նախագիծը լիագումար նիստում քննարկելու առաջարկին։ Աղվան Վարդանյանն իր հերթին խնդրեց Ղազարյանին սխալ գնահատականներ չտալ օրենսդրական նախաձեռնությանը։ «Տեղեկացնեմ խորհրդարանին, որ տիկին Ղազարյանը հիմնականում խոսեց նախագծի խնդրահարույց երկրորդ կետի վերաբերյալ՝ հումքի ներմուծման ապրանքները ևս ազատել ԱԱՀ-ից։ Տեղեկացնում եմ, որ հանձնաժողովի նիստում քննարկման ժամանակ առաջարկել եմ, որ եթե իրենք հարցեր են տեսնում, պատրաստ եմ երկրորդ կետը հանել և թողնել միայն գրքերի համար ԱԱՀ-ի հանումը, բայց, ցավոք, հանձնաժողովը դրան չարձագանքեց»,- ասաց Վարդանյանը։ Նախագիծը լիագումար նիստի օրակարգ չընդգրկվեց, 60 պատգամավոր «դեմ» քվեարկեց առաջարկին, 30-ը՝ «կողմ», 1 պատգամավոր «ձեռնպահ» էր։
11:11 - 22 մարտի, 2022
ԱԺ-ում Արցախում ստեղծված հումանիտար վիճակի թեմայով հրատապ քննարկում կանցկացվի |hetq.am|

ԱԺ-ում Արցախում ստեղծված հումանիտար վիճակի թեմայով հրատապ քննարկում կանցկացվի |hetq.am|

hetq.am: Խորհրդարանն «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» թեմայով հրատապ քննարկում կհրավիրի, որը կլինի դռնփակ: Նիստին զեկույցով հանդես կգան Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նախաձեռնության հեղինակը «Հայաստան» խմբակցությունն է: ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանն առաջարկեց նիստը դռնփակ անցկացնելու համար քվեարկել: Մինչ քվեարկությունը վարման կարգով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը` ասելով, որ թեման հանրային լայն հետաքրքրություն է ներկայացնում, ուստի ճիշտ կլինի քննարկումը բաց իրականացնել`զերծ մնալով պետական ու ռազամական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանրայնացնելուց: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքեց` հարցը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս է հանրային լայն հետաքրքրություն ներկայացնում: «Այս հարցի քննարկումները կարող են պարունակել Արցախին ու Հայաստանին վերաբերող անվտանգային բնույթի հարցեր, որոնք բաց ռեժիմով չենք կարող քննարկել»,- ասաց նա: Հարցը դրվեց քվեարկության` արժանանալով խորհրդարանի հավանությանը: Այսպիսով, այսօր երրորդ հիմնական նիստը կլինի դռնփակ: Ի դեպ, Արմեն Ռուստամյանն առաջարկեց, որ նիստին ներկա լինեն նաև Երևանում գտվող արցախցի պատգամավորներ: Ռուբինյանն արձագանքեց` աշխատանքային կարգով այդ հարցը կքննարկեն:
11:07 - 22 մարտի, 2022
ԱԺ-ում հրատապ քննարկում կհրավիրվի Արցախում հումանիտար իրավիճակի, սպառնալիքների և անելիքների օրակարգով

ԱԺ-ում հրատապ քննարկում կհրավիրվի Արցախում հումանիտար իրավիճակի, սպառնալիքների և անելիքների օրակարգով

Մարտի 22-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյայի երրորդ հիմնական նիստի ժամանակ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների պահանջով տեղի կունենա  հրատապ թեմայով քննարկում Արցախի Հանրապետությունում հումանիտար իրավիճակի, սպառնալիքների  և հրատապ անելիքների օրակարգով: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ընդդիմությունը։  Նիստի ավարտին ընդդիմությունը կներկայացնի հայտարարության տեքստ, որն արդեն ուղարկվել է իշխող խմբակցությանը՝ ծանոթանալու եւ դիրքորորշում արտահայտելու։  Հայտարարության տեքստը՝ ստորեւ։ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի եւ ահաբեկչության վերաբերյալ Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության շարունակական ագրեսիան և ահաբեկչությունն Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի, ինչպես նաև ակնհայտ ոտնձգությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, այդ թվում՝  Արցախի Հանրապետության բնակչության գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելը, ինչը ստեղծում է հումանիտար աղետ, Արցախի Հանրապետության հետ շփման գծի երկայնքով ռազմական էսկալացիան և Արցախի բնակավայրերի թիրախավորումը տարատեսակ զինատեսակներով,  Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ հոգեբանական ահաբեկչությունը՝ շփման գծի երկայնքով բարձրախոսների կիրառմամբ և սեփական տներն ու հայրենիքը լքելու կոչերով,  Արցախի Հանրապետության հայաթափման նպատակով իրականացվող անթաքույց գործողություններն ու կոչերը,  Բոլոր հնարավոր միջոցներով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության հետևողական հեղինակազրկումը՝ նպատակ ունենալով վերացնել Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության մինիմալ երաշխիքները,   Հումանիտար իրավունքի և ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ՝ գերիներին և պահվող անձանց չվերադարձնելը,  Միջազգային համապատասխան մանդատ ունեցող միակ լեգիտիմ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից փաստացի հրաժարումը, որով փորձ է արվում լեգիտիմացնել ուժի կիրառումը, սանձազերծած պատերազմը, ագրեսիան, Արցախի Հանրապետության տարածքի որոշակի հատվածի օկուպացիան և հրաժարումը ճանաչելու Արցախի ինքնորոշման իրավունքը,  Ակնհայտ հակահայկական բնույթ կրող «Շուշիի հռչակագրի» ստորագրումն ու վավերացումը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի՝ 2021թ. մայիսի 12-ից փաստացի ներթափանցումը, առ այսօր այդ տարածքում գտնվելը, Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով հերթական էսկալացիան, որի արդյունքում ունենք զոհ և վիրավոր,  Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ Թուրքիայի լիակատար օժանդակությամբ իրականացվող հարկադրանքի քաղաքականությունը՝ ՀՀ ԱԺ-ն հայտարարում է՝  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը սատարում է Արցախի Հանրապետությանը,  Արցախի Հանրապետության Ազգային ժողովին և Արցախի ժողովրդին, Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվություն կրեն ուժի կիրառման, 44-օրյա պատերազմի սանձազերծման, ագրեսիայի, հազարավոր զոհերի, ռազմական հանցագործությունների և դրանց արդյունքում ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ շարունակվող ահաբեկչության և հումանիտար աղետի հրահրման համար, Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացումը չունի այլընտրանք և Ադրբեջանի կողմից հրահրված երեք պատերազմներն ու շարունակվող ահաբեկչությունը լավագույն ապացույցն են, որ ժամ առաջ պետք է լուծվի Արցախի կարգավիճակի հարցը, այդ թվում՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի ներքո,  Արցախի Հանրապետության և արցախցիների անվտանգության երաշխավորման նպատակով՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը չպետք է ունենա ժամկետային և առաքելության լիարժեք իրականացման գործառութային սահմանափակումներ,  անկախ Ադրբեջանի քմահաճույքից պետք է վերսկսվեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության շրջանակներում՝ օրակարգում ունենալով Արցախի հումանիտար վիճակի, անվտանգության երկարաժամկետ երաշխիքների ապահովման, դեօկուպացիայի և կարգավիճակի հարցերը,  Ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից,  Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ կիրառվող հարկադրանքի քաղաքականությունը միջազգային իրավունքի ակնհայտ ոտնահարում է, ենթակա է համարժեք արձագանքի միջազգային հանրության կողմից և չի բերելու որևէ արդյունքի:  Ելնելով վերը շարադրվածից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դաշնակից և բարեկամ երկրներին, խորհրդարանականներին, միջազգային կառույցներին և կազմակերպություններին, միջազգային հանրությանը կոչ է անում՝  Բարձրացնել իրենց ձայնը և կանխել Ադրբեջանի ու Թուրքիայի ցեղասպան գործունեության հերթական դրսևորումները, Ադրբեջանի և Թուրքիայի ամենաթողության վերածվող անպատժելիությունը:  Ձեռնարկել գործուն միջոցներ, նպաստելու տարածաշրջանում իրական խաղաղության ապահովմանը՝ կանխելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների ոտնահարումը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, ագրեսիան, ահաբեկչական գործելաոճը, հարկադրանքի և շանտաժի քաղաքականության իրականացումը:  Հիմնավորում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հանցավոր  գործողությունները, ըստ էության քաղաքացիական բնակչության և օբյեկտների նկատմամբ հարձակումները, մշտական ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունը, որոնք նպատակ են հետապնդում հայաթափել Արցախի Հանրապետությունը, ևս մեկ անգամ փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունը իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների, ամբողջ հայ ժողովրդի, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանի անվտանգության համար:  Հաշվի առնելով վերոգրյալը և Ադրբեջանի շարունակական ագրեսիան և դրա արդյունքում ստեղծված հումանիտար աղետը, Ադրբեջանի և Թուրքիայի տարածաշրջանն ապակայունացնող քաղաքականությունը անհրաժեշտ է արժանացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հստակ իրավաքաղաքական գնահատականին:
16:00 - 17 մարտի, 2022
Արթուր Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, երկրից դուրս գալու արգելքը՝ հանվել |hetq.am|

Արթուր Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, երկրից դուրս գալու արգելքը՝ հանվել |hetq.am|

hetq.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, քրեական գործը կարճվել է: Այս մասին հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի շրջանակներում Արթուր Ղազինյանին, ի թիվս այլ հանրային գործիչների, 2020 թվականի նոյեմբերին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու մեղադրանքով): Ղազինյանը մինչ ԱԺ պատգամավոր ընտրվելը քրգործում ներգրավված էր որպես մեղադրյալ, վերջինիս նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն էր ընտրվել: Սա նշանակում է, որ պատգամավոր ընտրվելուց հետո վերջինս չէր կարող խորհրդարանի կողմից գործուղվել որևէ երկիր: Քրգործի կարճվելուց հետո Արթուր Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, հետևաբար հանվել է նաև երկրից դուրս գալու արգելքը: Շարունակությունը՝ hetq.am-ում
16:20 - 16 մարտի, 2022
«Կառավարությունն օր առաջ պետք է հակաճգնաժամային ծրագիր իրականացնի»․ պատգամավոր |azatutyun.am|

«Կառավարությունն օր առաջ պետք է հակաճգնաժամային ծրագիր իրականացնի»․ պատգամավոր |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի կառավարությունն օր առաջ պետք է ամբողջ ծավալով հակաճգնաժամային կանխարգելիչ ծրագիր իրականացնի՝ խուսափելու համար տնտեսական անդառնալի կորուստներից, կարծում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։ Պատգամավորն անհասկանալի է համարում՝ ինչո՞ւ է գործադիրն այս իրավիճակում հապաղում կոնկրետ քայլերի իրականացումից, որոնք կարող են կանխել իրավիճակի սրացումը։ «Անհասկանալի է, որ կառավարությունը օր առաջ լիարժեք հակաճգնաժամային ծրագիր չի բերում, որովհետև իրապես մենք նորից մտնում ենք, փաստ է դա, տնտեսական ճգնաժամի մեջ», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։ Հայաստանի իշխանություններն էլ չեն թաքցնում՝ Հայաստանի տնտեսությունն արդեն բարդ իրավիճակում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով։ ​ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը երեկ հայտարարեց՝ այդ պատժամիջոցները զգալիորեն կդանդաղեցնեն տնտեսության աճը, կհարվածեն տնտեսության ճյուղերին։ Այդ է պատճառը, որ գլխավոր դրամատունը կտրուկ նվազեցրել է այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը՝ նախկին 5,3 տոկոսի փոխարեն ընդամենը 1,6 տոկոս։ «Տեսնում ենք, որ կան որոշակի խնդիրներ հանքարդյունաբերությունում, մշակվող արդյունաբերությունում, արդյունաբերության ճյուղի -4,7 տոկոս աճ է դրված, որոշակի նվազում կա նաև շինարարության ճյուղում, միակը, որը որ որոշակի ավելի դրական զարգացում է ունենալու մեր նախկին կանխատեսումների համաձայն, դա գյուղատնտեսության ճյուղն է», - ասաց Կենտրոնական բանկի նախագահը։ Թադևոս Ավետիսյանն այս իրավիճակում առաջին հերթին պետական բյուջեի հրատապ փոփոխության անհրաժեշտություն է տեսնում։ Այլ իրավիճակի համար նախատեսված միջոցները կոնկրետ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված միջոցառումներին պետք է հատկացվեն, ասում է Ավետիսյանը․ - «Այնտեղ կան բազմաթիվ ծրագրեր, միջոցներ նախատեսված, որոնք, մեղմ ասած, տվյալ պահի պոպուլիստական մղումներից դրդված նախատեսվել են և դրանք սովորական իրավիճակում գուցե հասկանալի լինեն, էս իրավիճակում ամբողջապես պետք է նաև նպատակն էս նոր իրողություններին համարժեք լինի, պիտի վերանայվեն այդ ծրագրերը և տնտեսական կոնկրետ խթանիչ, մտածված ծրագրեր»։ Շարունակությունը՝ azatutyun.am-ում
13:03 - 16 մարտի, 2022
ՀՀ կուսակցությունների դիրքորոշումները՝ միութենական պետությանն անդամակցության եւ ինքնիշխանության մասին

ՀՀ կուսակցությունների դիրքորոշումները՝ միութենական պետությանն անդամակցության եւ ինքնիշխանության մասին

«Հայաստանը փախչելու տեղ չունի․․․ Ի՞նչ է, կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են․․․»,- փետրվարի սկզբին Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այս հայտարարությունը հանրային եւ քաղաքական շրջանակներում դարձյալ ակտիվացրեց Հայաստանի՝ Ռուսաստանի ու Բելառուսի հետ միութենական պետության մաս կազմելու թեման։ Լուկաշենկոն կարծիք էր հայտնել, թե առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Ղազախստանը, այլ պետություններ, որոնց թվում՝ նաեւ Հայաստանը։ Հայաստանի արտաքին գերատեսչությունն այս հայտարարությանն արձագանքեց․ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանի մեկնաբանությամբ՝ «Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը եւ որեւէ առնչություն չունեն Հայաստանի եւ նրա արտաքին քաղաքականության հետ»։ Infocom-ը Հայաստանի քաղաքական կուսակություններից մեկնաբանություններ է խնդրել, թե ինչ դիրքորոշում ունեն միութենական պետության մաս կազմելու հարցով։ Մասնավորապես, 2017, 2018, 2021 թվականների խորհրդարանական ընտրություններին մասնակցած, 2021թ․ տեղական ինքնակառավարման ընտրություններին ակտիվություն ցուցաբերած մի քանի տասնյակ կուսակցությունների գրավոր հարցադրումներ ենք ուղարկել՝ Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում պատկերացնո՞ւմ են ՌԴ-ի եւ Բելառուսի հետ միութենական պետության մաս, եւ եթե այո կամ ոչ, ապա ի՞նչ մեկնաբանությամբ։ Ստորեւ ներկայացնում ենք հարցադրմանը պատասխանած կուսակցությունների դիրքորոշումները։ «Ազգային օրակարագ» կուսակցությունը կարծում է՝ ապազգային եւ հակապետական իշխանական համակարգի ներկայացուցիչներն են եռանդագին քարոզում հայկական պետական ինքնիշխանության ու անկախ պետականության անհնարինությունը՝ պնդելով, որ գոյութենական միակ այլընտրանքը Ռուսաստանի կողմից ձեւավորվող հերթական Միության մաս դառնալն է․ «Օտարի իշխանության ներքո գոյատեւելու բազմադարյա այս կործանարար գաղափարն ու կեցվածքը ի վերջո հանգեցրել են Ցեղասպանության եւ Հայրենազրկման, ու Հայության նկատմամբ ստորացուցիչ կայուն վերաբերմունքի բանաձեւման՝ «КУДА ОНИ ДЕНУТСЯ...»»: Կուսակցության համոզմամբ՝ մենք երկու ուղի ունենք՝ լինել պետություն եւ ունենալ պետականություն, լինել ինքնիշխան պետություն, կամ էլ՝ չլինել այդպիսին։  Ազգային-ժողովրդավարական բեւեռը կտրականապես դեմ է Ռուսաստան֊Բելառուս միութենական պետության (ինչպես նաեւ որեւէ այլ վերպետական կառույցի) մաս կազմելու, քանի որ դա, ըստ կուսակցության դիրքորոշման, նախ նշանակում է ինքնիշխանության զգալի զիջում, եւ երկրորդ՝ ՀՀ ազգային շահերը գոնե ներկա եւ մոտ հեռանկարի ապագայում մեղմ ասած չեն համընկնում ՌԴ-ի եւ Բելառուսի շահերին․ «ԱԺԲ֊ն հանդես է գալիս ՀՀ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ կազմից դուրս գալու օգտին եւ ԱՄՆ ոչ-ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ ստանալու օգտին։ ԱԺԲն հանդես է գալիս ՀՀ եւ ԵՄ շատ ավելի խորը համագործակցության օգտին»,- ասված է կուսակցության պատասխանում: «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը ոչ մի պարագայում ընդունելի չի կարող համարել Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության գաղափարը։ Կուսակցության պատասխանի համաձայն՝ «Շանթ Դաշինքը» Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը եւ ժողովրդի ազատությունը համարում է անսակարկելի արժեքներ, որոնց սակարկողները կամ դրանց ճշմարտացիությունը կասկածի տակ դնողները պետք է համարվեն պետական դավաճաններ՝ ըստ ՀՀ սահմանադրության համապատասխան հոդվածների։ (Տեխնիկական խնդիրների պատճառով «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության պատասխանը նյութին ավելացվել է հրապարակումից ավելի ուշ,- խմբ․)։ «Քաղացու որոշում» ՍԴ կուսակցությունը մեր հարցադրմանն ի պատասխան հայտնել է, որ երկրի ինքնիշխանությունը նվազեցնող որեւէ միավորման կողմնակից չեն կարող լինել․ ««Քաղաքացու որոշում» կուսակցությունը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում եւ գործում է նրա սահմանադրականության շրջանակներում՝ ի շահ ինքնիշխանության, ժողովրդավարականության, իրավականության եւ սոցիալականության: Սա նշանակում է, որ մեր գործունեության բոլոր դրսեւորումները ուղղված են լինելու Հայաստանի գոյություն ունեցող ինքնիշխանության մակարդակի բարձրացմանը: Հետեւաբար, մենք երկրի ինքնիշխանությունը նվազեցնող որեւէ միավորման կողմնակից չենք կարող լինել»,- ասված է կուսակցության պատասխանում՝ հավելումով, որ առկա իրավիճակում իրենք տեսնում են նման միություններին անդամակցությունից զերծ մնալու հնարավորություն․ «Ուստի պատրաստ չենք քննարկել դեպքեր եւ հանգամանքներ, որոնցում ինքնիշխանության նվազեցումը «ընդունելի կլինի»։ Մեր այս դիրքորոշումը պայմանավորված է մեր արժեքներով, գաղափարներով, ինչպես նաեւ այն պրագմատիկ հաշվարկով, որ միջազգային հարաբերությունների հետզհետե բեւեռացման ժամանակաշրջանում այդ բեւեռների սահմանագծում ապրող ժողովուրդը, բեւեռներից մեկին ինքնամոռաց նվիրվելով, ունենալու է մեծ կորուստներ, իսկ ձեռքբերումների հավանականությունը խիստ փոքր է լինելու»: «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը կտրականապես մերժում է «Ռուսաստանից պարտադրվող եւ Հայաստանի ներսից սպասարկվող միութենական նկրտումները»։ Կուսակցության դիրքորոշմամբ՝ Հայաստանի ինքնիշխանությունը սակարկող ցանկացած ուժ պետք է արժանանա հստակ գնահատականների եւ մերժվի հանրության կողմից․ «Մեր հավատամքին համապատասխան՝ անելու ենք ամեն ինչ, որպեսզի կանխվեն նման սցենարները, այդ թվում՝ փորձելու ենք համախոհ ուժերի հետ անցկացնել խորհրդակցություններ եւ անհրաժեշտության դեպքում նաեւ կոնկրեը գործողություններ։ Անկախ Հայաստանին այլընտրանք չկա»։  «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները եւ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը համարում են, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը բացարձակ արժեք է․ «Եվ ցանկացած պարագայում մեր դիրքորոշումը հիմնված ու կառուցված է լինելու այս սկզբունքային մոտեցման վրա»: Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հնարավոր միութենական հանրապետության ձեւավորման հարցին՝ կուսակցության պատասխանի համաձայն՝ օդում կախված լուրերի կամ անհայտ ծագման տեղեկությունների վերաբերյալ «պարզապես չի կարելի, կոռեկտ չէ» դիրքորոշում ակնկալել․ «Եթե կլինեն նման գործընթացներ, նման առաջարկ կամ առաջարկներ, այդ ժամանակ էլ, ելնելով բովանդակությունից, իր բոլոր  մանրամասներով կներկայացնենք մեր դիրքորոշումն ու դիտարկումները՝ վստահաբար հավատարիմ մնալով վերոնշյալ մոտեցմանը»: Հայաստանի Հանրապետական կուսակցության պատասխանի համաձայն՝ ՀՀԿ-ն իր արտաքին քաղաքական գերակայությունները հնչեցրել է ՀՀԿ 17-րդ համագումարում, դրանք ներառված են համագումարի բանաձեւում։ Առաջարկել են կուսակցության դիրքորոշումներին ծանոթանալու համար հետեւել քաղաքական ուժի պաշտոնական դիրքորոշումն արտահայտող ՀՀԿ ներկայացուցիչներին հրապարակային ելույթներին, հարցազրույցներին, ՀՀԿ-ի ընթացիկ հայտարարություններին։ Infocom-ը կուսակցության համագումարի բանաձեւից առանձնացրել է արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածները։ Այսպես, կուսակցությունը բանաձեւում նշել է, որ Հանրապետականը եղել եւ մնում է մեր երկրի` միջազգային ամենալայն կապերն ունեցող քաղաքական ուժը եւ կապերի այդ լայն շրջանակը շարունակելու է ծառայեցնել մեր պետության ու ժողովրդի ազգային շահերի սպասարկմանը այն գիտակցումով, որ միայն ուժեղ, ինքնիշխան, արժանապատիվ Հայաստանը կարող է հարգանքի արժանի եւ վստահելի գործընկեր լինել: Կուսակցությունը հայտարարել է, որ իշխանափոխությունից հետո, ի թիվս այլնի, իրենց գործունեության առաջնահերթություններից են լինելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը անվտանգային ողջ գործիքակազմի խելամիտ եւ նպատակային գործադրմամբ, հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության բարելավումը, ընդլայնումը եւ խորացումը՝ ամրապնդելով Հայաստանի եւ Արցախի սահմանների անվտանգության իրական երաշխիքները, Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող գործողությունների ծրագրում ներառված գերակայությունների վերաբանակցումը, եւ այլն։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում եւ չի ցանկանում պատկերացնել որպես Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ այսպես կոչված «միութենական պետության» մաս․ «Հայաստանի Հանրապետությունն ազատ, անկախ եւ ժողովրդավարական պետություն է, եւ բազում տարիների անօրինակ պայքարով ձեռք բերված այդ կարգավիճակը, հաստատված 1991 թվականի հանրաքվեի անվիճելի արդյունքներով, սկզբունքորեն չի՛ կարող լինել սակարկության կամ նույնիսկ քննարկման առարկա, նույնիսկ տեսականորեն»,- ասված է կուսակցության պատասխանում։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը պատասխանում շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված, եւ, ըստ այդմ, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում ոչ միայն չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ Միութենական պետության մաս, այլ անգամ քաղաքական օրակարգ արհեստականորեն բերված քննարկումները, հարցումները, նմանօրինակ հայտարարությունները համարում է խիստ վտանգավոր ու անթույլատրելի եւ ՀՀ անկախության, ինքնիշխանության եւ անվտանգային համակարգի դեմ տարվող բացահայտ գործողություններ․ «Մեր օրակարգում նմանօրինակ հարցի անգամ քննարկում, որն ողիղ սպառնալիք եւ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, չկա եւ չի էլ կարող երբեւէ լինել»:  Կուսակցությունը կարծում է, որ ակնհայտ է՝ միութենական պետության գաղափարը ՌԴ իշխանությունների աշխարհաքաղաքական նկրտումներին եւ շահերին հարմարեցված հերթական միավորում պետք է լինի, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով, ինչն էլ ծանր հետեւանքներ է ունենալու ոչ միայն ՀՀ քաղաքական եւ տնտեսական բազմավեկտոր ինտեգրացիոն գործընթացների վրա, այլ նաեւ լուրջ խոչնդոտ է լինելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման եւ միջազգային ճանաչման գործընթացի համար․ «Վստահ ենք՝ բոլորի հիշողությունները դեռ թարմ են, թե ինչպիսի դիրքորոշում հայտնեց ՀԱՊԿ-ը Հայաստանի համար օրհասական եւ անվտանգային առումով ամենաբարդ ու ծանրագույն շրջանում՝ թե՛ քառօրյա , եւ թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, անգամ ՀՀ սուվերեն տարածք թշնամու ներխուժման եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու ժամանակ: Իսկ, որ հենց այդպիսի դիրքորոշում էր որդեգրելու ՀԱՊԿ-ը, Ազատ Դեմոկրատները բազմիցս են բարձրաձայնել: Եվ, ընդհանրապես, Հայաստանի ապագան քաղաքակիրթ եւ առաջադեմ աշխարհն է, այլ ոչ թե դրանից մեկուսացումը: Հայաստանի իշխանությունը առաջնահերթ պարտավորություն ունի կոշտ ու միանշանակ հակահարված տալ ՀՀ անկախությանն ու ինքնիշխանությանը սպաղնացող որեւէ գործողության եւ առաջնորդվի միմիայն ՀՀ Սահմանադրությամբ եւ պետական շահով»: Հայաստանի կանաչների կուսակցությունը անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն էլ դեմ է ՀՀ ինքնիշխանության մասնակի կամ ամբողջական օտարմանը՝ հօգուտ որեւէ պետության, կամ պետությունների, կամ նրանց դաշինքի կամ միությանը, այդ թվում եւ առավել եւս՝ ՌԴ ու Բելառուսի միութենական պետությանը միանալու տեսքով։  Պահպանողական կուսակցությունը եւս որեւէ պարագայում Հայաստանը չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։ «Պահպանողական կուսակցության համար ՀՀ Սահմանդրությամբ ամրագրված ինքնիշխանությունն անսակարկելի է, ինչպես նաեւ Պահպանողական կուսակցության Կանոնադրության եւ Ծրագրի մեջ Հայաստանի պետականությունը հռչակված է որպես բարձրագույն արժեք»: Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության ամփոփոխ առաջին հոդվածի բովանդակությունը Հայաստանի Հանրապետռության ինքնիշխանության վերաբերյալ, ինչպես նաեւ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության հաստատուն դիրքորոշումը, անընդունելի եւ հակապետական է համարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կասկածի դակ դնող ցանկացած գաղափար եւ ցանկացած ակտ: Հայաստանի եվրոպական կուսակցությունը նույնպես կտրականապես դեմ է միութենական պետության գաղափարին․ «Մեզ մոտ դա անգամ չի քննարկվում, դա քրեական հանցագործություն է։ Նման բան քննարկել, խոսել, մտածել, անգամ չենք պատկերացնում»,- Infocom-ի հարցին ի պատասխան՝ կուսակցության դիրքորոշումը հայտնեց կուսակցության վարչության անդամ Ալլա Հարությունյանը։ «Հայոց հայրենիք» կուսակցությունը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությանն անկախությունն ու ինքնիշխանությունը միանշանակ որեւէ կերպ չի կարող խաթարվել, բայց համագործակցությունը որպես մեկ կառույց, «մեկ պետություն»՝ միանշանակ ընդունելի է համարում։ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն էլ է կողմ միութենական պետության գաղափարին, եթե ՀՀ անվտանգության ապահովման համար այդ միությանը միանալը վերջին հնարավորությունն է։ Այս տարվա փետրվարի 17-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի ժամանակ, պատասխանելով միութենական պետության մասին լրագրողի հարցին, ասաց, որ այսօր աշխարհում կան ինտեգրման այնպիսի մոդելներ, որոնցով բոլորը հիանում են, օրինակ՝ Եվրամիություն․ «Այն միությունը, որ ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ է, հեռու է իր ինտեգրման աստիճանով ԵՄ-ից։ Այսօրվա աշխարհում, իմ կարծիքով, չպետք է ապրիորի վախենալ որեւէ նման ինտեգրումից, ուղղակի պետք է նստել-հասկանալ՝ ինչ ես ստանում, ինչ ես զիջում։ Իմ նախագահության օրոք նման հարց չի քննարկվել, մենք այդպիսի նախաձեռնություն չենք ցուցաբերել եւ չենք համարել, որ դա հասունացած է։ Բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերել շատ պրագմատիկ եւ հաշվարկի հիմքի վրա, ոչ թե կենցաղային մոդելով՝ դու՝ ինձ, ես՝ քեզ, այլ կոնկրետ հաշվարկով, ինչ վտանգների առաջ ենք կանգնած, ինչ սպասելիքներ ունենք, ինչ են մեզ առաջարկում, ինչ ենք կորցնում, ինչ ենք ստանում։ Քանի որ չկա առաջարկ, հիմա դժվար է գնահատել»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ երբ կլինի, պետք է սթափ հաշվարկով քննարկել, մտնել-կամ չմտնել նման պրոցեսների մեջ։  Նրա կարծիքով՝ ՌԴ-ի հետ մենք պետք է ունենանք շատ ավելի խոր հարաբերություններ․ «Չկա այլ երկիր, որը շահագրգռված կլինի մեզ նորից գործոն սարքել այս տարածաշրջանում»։ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը Քոչարյանի ասուլիսից հետո անդրադարձավ միութենական պետության մասին վերջինիս հայտարարություններին՝ հնչեցնելով նաեւ իրենց կուսակցության դիրքորոշումը։ Նրա կարծիքով՝ Քոչարյանը երկընտրանքի առաջ է կանգնեցրել հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը՝ առաջարկելով կամ ապավինել ՌԴ-ի հետ առավել խոր ինտեգրմանը՝ չբացառելով անգամ միութենական պետությանն անդամակցելը՝ այդպիսով թուրք-ադրբեջանական սպառնալիքը դիտարկելով որպես անհաղթահարելի գործոն, կամ համակերպվել Քոչարյանի ձեւակերպմամբ «Հայաստանի աջարիզացիային»։ Նորիկյանի կարծիքով՝ Հայաստանին եւ հայ ժողովրդին դնել ծանր երկընտրանքի առջեւ, որ կամ ընտրում ես Թուրքիան, կամ  Ռուսաստանը, ազնիվ չէ մեր պետության, հասարակության նկատմամբ, եւ բացառել զարգացման որեւէ այլ տարբերակ, այդ թվում՝ բոլորի հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, նույնն է, թե Հայաստանին հավերժորեն գամել պատերազմի դռանը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։  Արդար Հայաստանը կարծում է, որ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը պետք է երկու հարցի վերաբերյալ ունենան հարյուրտոկոսանոց կոնսենսուս․ ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը սակարկման ենթակա չեն, ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ։ Նրանք, որոնք կասկածի տակ կդնեն ինքնիշխանությունն ու պետականությունը, Նորիկյանի խոսքով, պետք է վռնդվեն ՀՀ քաղաքական դաշտից։ Ստորեւ ներկայացնում ենք այն կուսակցությունների ցանկը, որոնք չեն պատասխանել  հարցադրմանը, սակայն հետագայում նրանց դիրքորոշումն ունենալուն պես դրանք եւս կհրապարակենք․ «Վերածնվող Հայաստան» կուսակցություն, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն,  «Հանրապետություն» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,  «Լուսավոր Հայաստան» կուսակցություն,  «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն,  «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն,  «Միասնական հայրենիք» կուսակցություն,  Հայ կառուցողական կուսակցություն,  «Զարթոնք» կուսակցություն,  «Ալյանս» կուսակցություն, «Ազատություն» կուսակցություն,  «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն,  «5165 շարժում» կուսակցություն,  «Վերելք» կուսակցություն,  «Ազատական» կուսակցություն,  «Ժառանգություն» կուսակցություն,  Հայաստանի կոմունիստական կուսակցություն,  «Ազգային ինքնորոշում» կուսակցություն,  «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցություն։ Հետգրություն «Ապրելու երկիր» կուսակցությունը նյութի հրապարակումից հետո հարցադրմանն ի պատասխան տեղեկացրել է, որ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս, քանի որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը սակարկման եւ քննարկման առարկա չէ։   Լուսանկարի աղբյուրը՝ ria.ruՀայարփի Բաղդասարյան
16:54 - 08 մարտի, 2022
Վահե Հակոբյանը ստեղծված իրավիճակում կարևոր է համարում դրամ-դոլար փոխարժեքների կայունությունը պահպանելը |hetq.am|

Վահե Հակոբյանը ստեղծված իրավիճակում կարևոր է համարում դրամ-դոլար փոխարժեքների կայունությունը պահպանելը |hetq.am|

hetq.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը ստեղծված իրավիճակում կարևոր է համարում դրամ-դոլար փոխարժեքների կայունությունը պահպանելը: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցներին հայտնեց ընդդիմադիր պատգամավորը: «Որոշ տվյալներով օրը 6000 ՌԴ, նաև Ուկրաինայի քաղաքացիներ գալիս են Հայաստան ու բերում ռուբլի, դա փորձում են փոխանակել: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ տարադրամի արտահոսք չլինի, որքանով ես տեղեկացված եմ Էկոնոմիկայի նախարարությունում մշակվում է նման բանաձև, որ ցանկացած օտարերկրյա ներդրող ինչ-որ բանկում հաշիվ բացելուց առնվազն վեց ամիս պետք է պահի այդ գումարը»,- ասաց նա: Մյուս խնդիրը պատգամավորը հացահատիկի պաշարների հնարավոր պակասելն է համարում: Նա հիշեցնում է` հացահատիկի մեծ մասը Հայաստանը ներկրում է ՌԴ-ից, և եթե ՌԴ-ն արտահանման արգելք կիրառի, Հայաստանը խնդրի առաջ կարող է հայտնվել: Նա անդրադարձավ կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն կոչին, թե ով 3000 հա հող ունի, թող ցորեն ցանի: Պատգամավորն այն դիլետանտ մոտեցում որակեց` ասելով, որ ամեն հողի վրա հնարավոր չէ ցորեն ցանել: Շարունակությունը՝ hetq.am-ում
14:23 - 07 մարտի, 2022
Այդ բնակավայրն ինձ համար Սանասար է. Սեյրան Օհանյանը պատասխանեց Փաշինյանի հարցադրմանը |armenpress.am|

Այդ բնակավայրն ինձ համար Սանասար է. Սեյրան Օհանյանը պատասխանեց Փաշինյանի հարցադրմանը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր ղեկավար Սեյրան Օհանյանը արձագանքեց մարտի 2-ին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որով Փաշինյանը հորդորել էր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին հրապարակային դիրքորոշում արտահայտել՝ ի վերջո, Սանասա՞ր է, թե Կուբաթլի: Օհանյանն ասաց, որ ՀՀ-ն և Արցախի Հանրապետությունը երկար տարիներ՝ 1994-ի պայմանագրի ստորագրումից հետո միասնական կուռ համակարգ են եղել՝ և տնտեսության զարգացման ոլորտում և գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացման նաև անվտանգության ոլորտում: Անդրադառնալով Փաշինյանի նախորդ օրն արած դիտարկմանը, որ Օհանյանը ևս պաշտպանության խնդիրներում հարցեր է իրականացրել՝ Օհանյանն ասաց. «Իմ ղեկավարները երբևիցե բանակցային շրջանակներում չեն ասել՝ հետ վերադարձրեք կամ հետ քաշեք զորքերը: Ընդհակառակը՝ իրենք ասել են՝ ամրապնդեք դիրքերը, և այդ դիրքերը ամրապնդվել են հետագայում բանակցային գործընթացում մեր շահերի պաշտպանության խնդիրներն իրականացնելու համար»: Նա նշեց, որ Արցախն ավելի մեծ տարածք է, քան նույն Արցախի Հանրապետությունը, քան նույն ԼՂԻՄ-ի տարածքը: «Եվ այդ տարածքներում, որտեղ, այսպես կոչված, Կուբաթլուն է, 1933 թվականին է Կուբաթլուի բնակավայրը ստեղծվել, մինչև այդ դրանք հայկական տարածքներ են եղել: Ուղիղ 60 տարի հետո՝ 1993 թվականին, ի պատիվ Սանասարի, այդ բնակավայրը դարձել է Սանասար, գաղափարական առումով, հայրենիքի ազատագրման առումով այն մեր համար Սանասար է:  Այնպես որ, այդ բնակավայրերն ինձ համար Սանասար են, որովհետև մարդիկ այդ հողերի համար պայքարել են, կյանք են տվել: Թե ում համար է Կուբաթլու, հետագայում բանակցությունների ընթացքում հայտնի կլինի»,-ասաց  Օհանյանը: Նա նշեց, որ հողերը  հակառակորդի վերահսկողության տակ են անցել այսօրվա քաղաքական մեծամասնության իշխանության ժամանակ: Օհանյանը իշխանության մեղադրեց բանակցային գործընթացը ձախողելու մեջ:
17:16 - 03 մարտի, 2022
«Խլել են» քաղաքացիների ընդդիմադիր մանդատը. Կոնջորյանը՝ նախագահի ընտրությանը ընդդիմության չմասնակցելու մասին |armenpress.am|

«Խլել են» քաղաքացիների ընդդիմադիր մանդատը. Կոնջորյանը՝ նախագահի ընտրությանը ընդդիմության չմասնակցելու մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը վստահեցնում է՝ անկախ նրանից՝ ընդդիմությունը մասնակցում է ՀՀ նախագահի ընտրության գործընթացին, թե ոչ, այդ գործընթացը լեգիտիմ է, իսկ ընդդիմադիրներին  քննադատում է չմասնակցելու և նրանց քվե տված քաղաքացիներին ԱԺ-ում այդ կարևոր գործընթացում մասնակից չդարձնելու՝ այսինքն հարցեր չտալու, ելույթներ չունենալու, անգամ թեկնածու չներկայացնելու մեջ: Կոնջորյանը նման տեսակետ հայտնեց ընտրության երկրորդ փուլում, որում քննարկվում էր ՀՀ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածու Վահագն Խաչատուրյանի թեկնածության հարցը: Կոնջորյանը ՀՀ նախագահի ընտրության հացը որակեց որպես կարևորագույն քաղաքական իրադարձություններից մեկը, որը խորհրդարանում քննարկում են ընդդիմության բացակայության պայմաններում: «Ես չեմ կարող չանդրադառնալ ընդդիմության բոյկոտի պատրվակին: Պատրվակն այն էր, որ, եթե ընդդիմությունը մասնակցի այս ընտրությանը, ապա դրանով լեգիտիմացնում է նախագահի ընտրությունը: Ես վատ նորություն ունեմ ընդդիմության համար. որովհետև նախագահի ընտրությունն ամեն դեպքում և միանշանակ արդեն իսկ լեգիտիմ է: Եվ նախագահի ընտրության արդյունքում  նախագահի կողմից ստորագրված օրենքները լինելու են պարտադիր կատարման համար ոչ միայն մեր, մեր ընտրողների, այլ նաև ընդդիմության համար: Հետևաբար՝ ի սկզբանե արդեն նախագահի ընտրությունը լեգիտիմ է: Եվ մենք այստեղ գործ ունենք ոչ թե նախագահի ընտրությունը չլեգիտիմացնելու, այլ ընդդիմության կողմից ինքն իրեն դելեգիտիմացնելու գործընթացի հետ»,-ասաց Կոնջորյանը: Նա հիշեցրեց, որ, երբ գործող Սահմանադրությամբ առաջին անգամ 2018-ին ընտրում էին նախագահ, ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը, որն ուներ ընդամենը 9 ձայն, փորձ էր կատարում և ցանկանում էր առաջադրել նախագահի իր թեկնածուն, որ խորհրդարանում լինի այլընտրանք, սակայն զուտ օրենքի տրամաբանությունից ելնելով ընդդիմադիր «Ելք»-ը չի կարողացել առաջադրել և ընտրությունը կայացել է մեկ թեկնածուի միջոցով, ըստ նրա, այն ժամանակվա իշխանության պատճառով: «Եվ ճակատագրի հեգնանքով այն ժամանակվա իշխանության և այսօրվա ընդդիմության պատճառով նորից նախագահի այս ընտրությունը ևս կայացավ մեկ թեկնածուի պայմաններում: Եթե այն ժամանակ որպես ընդդիմություն էինք իշխանությանն ասում, որ ապահովեն այլընտրանք, երկու թեկնածու լինի, հիմա՝ որպես իշխանություն, այս ընդդիմությանն ասում ենք՝ մասնակցեք գործընթացին, թեկնածու առաջադրեք, դուք այդ ձայների հնարավորությունն արդեն ունեք՝ ի տարբերություն այն ժամանակվա «Ելք» խմբակցության»,-ասաց Կոնջորյանը: Նա հավելեց՝ այսպիսով մեկ թեկնածուով ընտրություն են անցկացնում, որը միանշանակ լեգիտիմ է: Կոնջորյանը շեշտեց՝ եթե ընդդիմությունը լեգիտիմության խնդիր ուներ բարձրաձայնելու, ապա նախ պետք է առաջադրեր թեկնածու և մասնակցեր քննարկումներին, հարցադրումներ աներ: ՔՊ խմբակցության ղեկավարը նշեց, որ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները 2021-ի խորհրդարանական ընտրություններին իրար հետ միասին ստացել են ավելի քան 300 հազար քվե: «Այն, որ «Հայաստան» խմբակցությունն ու «Պատիվ ունեմ»-ը իրենց մեջ չունեին նախագահի թեկնածու և ըստ այդմ չառաջադրեցին, ես համաձայն եմ դրա հետ և դա ճիշտ ինքնաքննադատական մոտեցում է: Բայց մի՞թե 300 հազար քաղաքացիների մեջ ընդդիմությունը չգտավ մի թեկնածու, որը կարող էր լինել իրենց թեկնածուն այս բարձր ամբիոնում. չգտա՞վ, թե՞ չցանկացավ»,-նշեց նա: ՔՊ խմբակցության ղեկավարը դիմեց ընդդիմության ընտրողներին՝ նշելով, թե արդյոք հիմա այդ 300 հազար մարդիկ ներկայացվա՞ծ են ՀՀ ամենակարևոր քաղաքական գործընթացի մեջ: «Դուք ներկայացված չեք, և էլի ճակատագրի հեգնանքով ստացվում է, որ ընդդիմությունը այս 300 հազար քաղաքացու մանդատը խլել է, ստացել է մանդատ, որ ներկայացնի այդ քաղաքացիներին այստեղ և չի ներկայացնում: Եվ ինչպես նախկին իշխանություն խլում էին քաղաքացիների մանդատը, այսօր էլ խլել են քաղաքացիների ընդդիմադիր մանդատը»,-ասաց Կոնջորյանը:
11:41 - 03 մարտի, 2022