Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Մշակելի հողատարածքները կորցրած սյունեցիների համար սահմանվել են վարկի տոկոսադրույքի և մարման ժամկետների արտոնյալ պայմաններ
 |1lurer.am|

Մշակելի հողատարածքները կորցրած սյունեցիների համար սահմանվել են վարկի տոկոսադրույքի և մարման ժամկետների արտոնյալ պայմաններ |1lurer.am|

1lurer.am: Սյունիքի անվտանգային հարցերի միջգերատեսչական խորհրդի նիստում քննարկվել են այն քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածներում ունեցել են մշակելի հողատարածքներ, որոնց հաշվին գյուղվարկեր են վերցրել: Էկոնոմիկայի նախարարի տեղակալը զեկուցել է, որ Կառավարությունը թիրախային ծրագրեր է իրականացնում: Հիմա բնակիչների համար սահմանվել են արտոնյալ պայմաններ՝ վարկի տոկոսադրույքի և մարման ժամկետների վերաբերյալ: «Մենք ավելի մանրամասն կհասկանանք, թե անհատական ինչ խնդիրներ ունեն վարկառուները, և պետական օժանդակության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը կուղղորդենք՝ օգնելու ֆերմերներին ոտքի կանգնել»,- նշել է Արման Խոջոյանը:
19:07 - 19 փետրվարի, 2021
Հայաստանը պատրաստ է գործակցել Իրանի հետ երրորդ երկրների միջև առևտուր կազմակերպելու նպատակով. էկոնոմիկայի նախարար

Հայաստանը պատրաստ է գործակցել Իրանի հետ երրորդ երկրների միջև առևտուր կազմակերպելու նպատակով. էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Իրանի Նորարարության ազգային հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Ալի Վահդաթի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ARMENIA-HI TECH EVENT միջոցառման շրջանակում։ Հանդիպմանը ներկա էին նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին։ Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև ձևավորվել են ջերմ բարիդրացիական հարաբերություններ, սակայն տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությունը դեռևս չի համապատասխանում այն բարձր մակարդակին, որին ձգտում են հասնել երկու պետությունները։     «Մենք պատրաստ ենք համակողմանիորեն համագործակցել իրանցի գործընկերների հետ, որպեսզի միասին կարողանանք գրավել մեծ շուկաներ և առևտուր կազմակերպել երրորդ երկրների հետ՝ ի շահ մեր երկրների տնտեսական զարգացման»,- ասել է Վահան Քերոբյանը։ Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ վերջերս Իրան կատարած այցի շրջանակում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել պետական բարձրաստիճան պաշտոնյաների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում իրանական կողմն ընդգծել է շահագրգռվածությունը Հայաստանի հետ տնտեսական կապերն ընդլայնելու և արդյունավետ համագործակցելու ուղղությամբ, և այս հանդիպումը Իրանում ձեռք բերված պայմանավորվածությունների տրամաբանական շարունակությունն է։ Համակարծիք լինելով, որ Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները դեռևս բավարար չեն՝ Ալի Վահդաթին հույս է հայտնել, որ առաջիկայում երկուստեք քայլեր կձեռնարկվեն առկա ներուժն ու հնարավորությունները լիարժեք օգտագործելու ուղղությամբ։ Ընդգծելով, որ Հայաստանը կարող է հարմար կամուրջ հանդիսանալ իրանական արտադրանքը դեպի եվրասիական շուկա արտահանելու համար՝ Ալի Վահդաթին կարծիք է հայտնել, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքների։ Վահան Քերոբյանը հայտնել է էկոնոմիկայի նախարարության պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու իրանական ընկերություններին՝ արդյունավետ գործունեություն ծավալելու Հայաստանում։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են աշխատանքներ իրականացնել ձեռքբերված պայմանավորվածություններին գործնական ընթացք տալու համար։
18:24 - 19 փետրվարի, 2021
Նախատեսվում է Հայաստանից արտահանել 2020-ի համեմատ 2 անգամ ավելի կոնյակի սպիրտ  

 |armenpress.am|

Նախատեսվում է Հայաստանից արտահանել 2020-ի համեմատ 2 անգամ ավելի կոնյակի սպիրտ |armenpress.am|

armenpress.am: Այս տարի Հայաստանից նախատեսվում է արտահանել 9 մլն լիտր կոնյակի սպիրտ։ Այդ մասին կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ավելացնելով, որ գործադիրն այս տարվա համար 900 մլն դրամ կհատկացնի կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցման համար, որը 9 մլն լիտր կոնյակի սպիրտի արտահանման խթանմանն ուղղված ծրագիր է։ Նախարարը տեղեկացրեց, որ նախորդ տարի երկրից արտահանվել է մոտ 4․4 մլն լիտր կոնյակի սպիրտ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ սա կարևոր որոշում էր, որը կայացվել է ճգնաժամային տարում։ «Այս գործընթացում նաև շատ կարևոր է, որ խաղողի մթերումների և խաղողի այգիների իրական պատկերը մենք սկսենք ստանալ Հայաստանում, որպեսզի նաև հստակ լինեն այն ծավալները, որոնք մթերվում են։ Այս գործիքով նաև մեկ այլ բան ենք ասում տնտեսավարողներին, որ այնուամենայնիվ այս գործընթացը պետք է լինի մաքսիմալ թափանցիկ, և խաղողի իրական ծավալների հետ կապված մեր բոլոր մտահոգությունները պետք է փարատված լինեն»,- ասաց փոխվարչապետը։ Վահան Քերոբյանը հավելեց, որ խնդիրն իսկապես լուրջ է։ «Մի շարք մեծ խնդիրներ են առաջացել մթերումը վերահսկելու կամ հետևելու մթերման գործընթացին։ Եվ, կարծում եմ, որ մենք արդեն պետք է թվային մեթոդների կիրառմամբ լուծենք այդ հարցը, որպեսզի շատ աշխատուժ չներգրավենք խաղողի մթերման գործընթացը մոնիթորինգ անելու հարցում»,- նշեց նա։
12:20 - 18 փետրվարի, 2021
Կառավարությունը կատարում է նախորդ տարվա պարտավորությունները. մի շարք ոլորտներում փոխհատուցումներ կիրականացվեն
 |1lurer.am|

Կառավարությունը կատարում է նախորդ տարվա պարտավորությունները. մի շարք ոլորտներում փոխհատուցումներ կիրականացվեն |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, գնման գործընթաց կազմակերպելու հարցը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ այս որոշմամբ մոտ 954 միլիոն դրամ ուղղում են նախկինում կայացրած մի շարք որոշումներով ստանձնած պարտավորությունների կատարմանը: Դրանից 99 միլիոն դրամն ուղղվելու է անցյալ տարի աշնանացան ցորենի սուբսիդավորման ծրագրով ծագած պարտավորությունների մի մասի կատարմանը:  «32.5 միլիոն դրամը հատկացվելու է տուրիստական ոլորտում ընդգրկված տրանսպորտային ընկերությունների 25-րդ միջոցառումն ապահովելու համար: 165 միլիոն դրամ պետք է հատկացվի կոնյակի, սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցմանը 2020 թվականին առաջացած պարտավորությունների կատարմանը: Այստեղ մենք արդեն փոխհատուցել ենք 274 միլիոն դրամ և ևս 165 միլիոն փոխհատուցելու ենք անցած տարվա պարտավորությունները՝ մոտ 4.4 միլիոն լիտր կոնյակի արտահանման խթանմանն ուղղված ծրագրով: 114 միլիոն դրամ կուղղվի պատերազմական գործողությունների ընթացքում քաղաքացիների և զինծառայողների հետ կապված խնդիրների բավարարմանը և 543 միլիոն դրամ էլ կուղղվի կորոնավիրուսով հիվանդ մարդկանց բուժումը, խնամքը և սնունդը ապահովելուն: Սա դեկտեմբերի, հունվարի և փետրվարի պարտավորությունների կատարման ապահովման համար է»,- ասաց Քերոբյանը:
11:37 - 18 փետրվարի, 2021
Էկոնոմիկայի նախարար Քերոբյանը ծանոթացել է Գյումրու սելեկցիոն կայանի գործունեությանը

Էկոնոմիկայի նախարար Քերոբյանը ծանոթացել է Գյումրու սելեկցիոն կայանի գործունեությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 17-ին այցելել է «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ՝ ծանոթանալու ընկերության ընդհանուր գործունեությանը և իրականացվող աշխատանքներին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, էկոնոմիկայի նախարարը շրջել է ընկերության բոլոր ստորաբաժանումներով, ծանոթացել գիտական բաժնի, ագրոլաբորատորիայի աշխատանքներին, եղել տոհմային տնտեսությունում և ջերմատանը: Վահան Քերոբյանը և Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը քննարկել են ընկերության հետագա անելիքները։ Զրույցի ընթացքում  կարևորվել է սելեկցիոն կայանի նշանակությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման և պարենային անվտանգության ապահովման հարցում, ինչպես նաև ուրվագծվել է կայանի զարգացման տեսլականը։
19:10 - 17 փետրվարի, 2021
Հայաստանն ու Իրանը մտադիր են խորացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում |armenpress.am|

Հայաստանն ու Իրանը մտադիր են խորացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ու Իրանը նպատակ ունեն խորացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, ինովացիաների ոլորտում: Երևանում անցկացվեց բարձր տեխնոլոգիական միջոցառում, դրա շրջանակում ՝ բարձր տեխնոլոգիաներին և ստարտափերին նվիրված իրանական ցուցահանդես: «Վերջին տարիներին Իրանից բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման տեսակարար կշիռը զգալիորեն աճել է:  Մենք ցանկանում ենք խորացնել միջազգային համագործակցությունը տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ»,- ասաց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին: Նա կարևորեց  երկու երկրների գիտնականների, ձեռներեցների, ստարտափերների համագործակցությունը, փորձի փոխանակումը, փոխադարձ ներդրումների իրականացումը: «Մենք պատրաստ ենք համագործակել Հայաստանի բուհերի, լաբորատորիաների և գիտական կենտրոնների վերազինման գործում: Կարող ենք առաջարկել իրանական լաբորատոր արտադրանքներ՝ որակյալ և մատչելի գներով, ունենք բժշկական սարքավորումներ, կապի ոլորտում արտադրանքներ, որոնք կարող ենք տրամադրել Հայաստանի համապատասխան մարմիններին»,- ասաց դեսպանն ու հավելեց, որ պատրաստ են հնարավորություն ընձեռել երկու երկրների գիտելիքահեն ընկերությունների համագործակցությունը զարգացնելու համար: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գոռ Մելիքյանը միջոցառումը լավ առիթ համարեց համատեղ ծրագրերին ուժ տալու, բարձր տեխնոլոգիական ուղղություններով համագործակցությունն ակտիվացնելու համար: ՀՀ կառավարությունը բարձր տեխնոլոգիաների զարգացումը հայտարարել է որպես առաջնահերթ ուղղություն: Չնայած դժվարություններին՝ 2020-ին հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունների եկամուտներն աճել են մոտ 20 տոկոսով, աճել են նաև ընկերությունների, դրանցում աշխատողների թիվը, կառավարությունը թիրախային ծրագրերով 2021-ին կխթանի այդ աճը: «Այսինքն՝ Հայաստանն ունի շատ մեծ պոտենցիալ՝ զարգացման ուղղությամբ, և հրավիրում ենք մեր իրանական գործընկերներին՝ մասնակցել այն գործընթացներին ծրագրերին, որ մենք իրականացնում ենք Հայաստանում: Միևնույն ժամանակ շատ հետաքրքրված եմ այն ծրագրերով, որ Իրանն է իրականացնում»,-ասաց նա: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը կարևորեց  այն տեղերը գտնելը, որտեղ Իրանի և Հայաստանի ժողովուրդները կարողանում են համագործակցել, ստեղծել ավելացված արժեք և բերել համատեղ առաջնթացի: «Էկոնոմիկայի նախարարությունը համարում է, որ պետք է զգալիորեն ակտիվացնել իրանական և հայկական պատվիրակությունների փոխադարձ այցերը, որպեսզի ծանոթ լինենք միմյանց, այն ընկերություններին, որոնք գործում են մեր երկրներում և գտնենք այն կետերը, որտեղ այդ ընկերությունները կարող են համագործակցել»,-նշեց նա: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Վահան Հունանյանը վստահեցրեց, որ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը և խորացումը, տարբեր հարթակներում համագործակցությունը Հայաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում է: «Մեր օրակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում առևտրատնտեսական համագործակցության ակտիվացումը: Բայց նոր ջանքեր պետք է գործադրենք չօգտագործված հնարավորությունները կյանքի կոչելու ուղղությամբ: Այդ համատեքստում այսօրվա համաժողովը Հայաստանի և Իրանի գործարարներին հնարավորություն կտա ավելի հանգամանալից ծանոթանալ միմյանց ներդրումային հնարավորություններին  և կնպաստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ կապերի հաստատմանը»,- ասաց նա ու կարծիք հայտնեց, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել բարձր տեխնոլոգիաների, գիտության և ինովացիայի ոլորտում համագործակցության զարգացմանը, քանի որ այս ոլորտներն են կանխատեսելու ամբողջ մարդկության ապագան: Ցուցահանդեսում ներկայացվեցին Իրանի արդյունաբերության տարբեր ոլորտները, մասնավորապես՝ էներգետիկան, նանոտեխնոլոգիաների արդյունաբերությունը, բժշկական սարքավորումները, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները, դեղագործությունը, շինարարական ադյունաբերությունը և այլն։
15:22 - 17 փետրվարի, 2021
Պետությունը կթույլատրի մինչև 2020թ. հոկտեմբերի 20-ը պատվիրված, վճարված թուրքական ապրանքների ներմուծումը |armenpress.am|

Պետությունը կթույլատրի մինչև 2020թ. հոկտեմբերի 20-ը պատվիրված, վճարված թուրքական ապրանքների ներմուծումը |armenpress.am|

armenpress.am: Պետությունը թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի որոշման մեջ փոփոխություններ է կատարել՝ ի շահ հայ տնտեսավարողի՝ թույլատրելով այն ապրանքների մուտքը, որոնց մատակարարման պայմանագրերը կնքվել են մինչև 2020-ի հոկտեմբերի 20-ը, միևնույն ժամանակ ներմուծման արգելքի տակ են հայտնվել մի շարք այլ ապրանքատեսակներ ևս: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: «Եթե նախկինում մենք արգելել էինք մոտ 2285 ապրանքատեսակի ներմուծում, փոփոխությամբ ներառել ենք ավելի շատ ապրանքատեսակներ: Որոշակի ապրանքատեսակների մասով բացառություն է արվել, քանի որ դրանք հանդիսանում էին միջանկյալ սպառման արտադրանք, որոնք որպես հումք կիրառվում են տեղական արտադրության մեջ: Փորձել ենք այնպես անել, որ մեր տնտեսավարողները չունենան ներմուծմամբ պայմանավորված իրենց վերջնական արտադրանքը թողարկելու հետ կապված խնդիրներ», - ասաց Սիմոնյանը:  Կան այնպիսի ապրանքատեսակներ, որոնց մատակարարումը նախատեսված է եղել հունվարի 1-ից հետո, սակայն բոլոր վճարումները, պայմանագրերը և պատվերները իրականացված են եղել դեռևս 2020 թվականի ընթացքում: Այս հարցում պետությունը զիջումների է գնացել: «Փոփոխությամբ ամրագրվել է, որ այն պատվերները, որոնք իրականացվել են մինչև 2020 թվականի հոկտեմբերի 20-ը, ներմուծումը կթույլատրվի և ներմուծման ժամկետային սահմանափակում չի դրվել», - ասաց Սիմոնյանը: Այս որոշումը տարածվել է մինչև հոկտեմբերի 20-ը կնքված մատակարարման պայմանագրերի վրա, քանի որ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը 6 ամիս ժամկետով արգելող որոշումն ընդունվել է հոկտեմբերի 20-ին: Պետությունը նաև ցանկություն ունի նշյալ արգելքի ժամկետը ևս 6 ամիս երկարաձգել: Հարկ է նշել, որ 6 ամիս ժամկետը պահպանվելու է, դրանից հետո նախատեսվում են խստացումներ: Այսինքն, տնտեսավարողները պետք է հաշվի առնեն, որ այն ապրանքները, որոնց ներմուծումն այս պահին թույլատրվում է, գուցե 6 ամիս հետո ընդգրկվեն ներմուծման արգելքի նոր ցանկում: Հայաստանի Հանրապետության կառավարությունն 2020 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ է մտել 2020 թվականի դեկտեմբերի 31-ից: Աննա Գրիգորյան
12:59 - 17 փետրվարի, 2021
Հայաստանում գրանցված տնտեսավարողները հեշտությամբ կկարողանան մասնակցել Ռուսաստանի պետական գնումներին |armenpress.am|

Հայաստանում գրանցված տնտեսավարողները հեշտությամբ կկարողանան մասնակցել Ռուսաստանի պետական գնումներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում գրանցված ընկերությունները հուլիսի 1-ից հնարավորություն կստանան հեշտությամբ մասնակցել Ռուսաստանի Դաշնությունում իրականացվող պետական և մունիցիպալ գնումներին։ Հայկական ընկերություններն առավել մրցունակ են թեթև արդյունաբերության, կոմպրեսորային և սառնարանային արտադրության ճյուղերում:Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: «ՌԴ-ն անցյալ տարի ապրիլին խստացրել է իր պետական և մունիցիպալ գնումների ընթացակարգերը, որի արդյունքում այդ գնումներին կարող են մասնակից լինել ՌԴ-ում գրանցված և գործունեություն ծավալող տնտեսավարողները: ՌԴ-ի այս նախաձեռնությունն  առաջացրել է ԵԱՏՄ ընդհանուր կանոնների խախտում, ինչի առնչությամբ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները հայտնել են իրենց անհամաձայնությունը։Արդյունքում սկսվել է բանակցային գործընթաց, քանի որ, համաձայն ԵԱՏՄ օրենսդրության, մեր տնտեսավարողները պետք է ունենան  հավասար իրավունքները ՌԴ-ում կամ ԵԱՏՄ մյուս անդամ երկրում գրանցված այլ տնտեսավարողների պես», - ասաց Սիմոնյանը: «Իրականացված շատ դժվար բանակցային գործընթացի արդյունքում փոփոխություն պետք է արվի ներկայումս գործող խիստ ծագման կանոններում, և նոր կանոններ սահմանվեն, որոնք թույլ կտան, որ ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսավարողները, որոնք այդ կանոնների շրջանակում կարող են մուտք գործել համակարգ և մասնակցել պետական գնումների գործընթացին: Արդյունքում՝ 2021-ի հուլիսի 1-ից հայկական ընկերությունները կկարողանան  մասնակցել ՌԴ իրականացվող պետական և մունիցիպալ գնումներին»,-ասաց Սիմոնյանը: Ներկայումս ձևավորվում է ազգային ռեեստր՝ գրանցամատյան, որի լիազոր մարմինը ՀՀ-ում էկոնոմիկայի նախարարությունն է և նախարարության  համապատասխան վարչությունը: ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների լիազորված մարմինների համապատասխան վարչություններն անցնում են թրեյնինգային դասընթացներ, թե ինչպես իրականացնել գրանցումներ գրանցամատյանում, ընկերությունների կողմից առաջարկվող արտադրանքն ինչ չափանիշների պետք է համապատասխանի: Նոր կանոնները բավականին խիստ կանոններ են, որոնք մշակվել են ԵԱՏՄ անդամ երկրների, նաև վերջիններիս գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ռեեստրում գրանցումները կսկսվեն հուլիսի 1-ից, և գրանցված ընկերությունները կկարողանան մասնակցել ՌԴ պետական և մունիցիպալ գնումներին: «Ոլորտները հետևյալն են՝ հաստոցաշինություն, մեքենաշինություն, հատուկ մեքենաշինություն, էներգետիկ մեքենաշինություն, կահույքի և փայտամշակման արդյունաբերություն, երկաթուղային մեքենաշինություն, կոմպրեսորային և սառնարանային արտադրանք, թեթև արդյունաբերություն, քիմիական ճյուղի արտադրանք և նավաշինություն: Պարզ է, որ նշվածներից ոչ բոլոր ոլորտներում կկարողանանք մասնակցություն ցուցաբերել, սակայն կան ոլորտներ, որոնցում հայկական ընկերությունները կայացած են, օրինակ՝ թեթև արդյունաբերության, կոմպրեսորային և սառնարանային արտադրության»,-նկատեց փոխնախարարը: Շարունակությունը՝ armenpress.am-ում։   
18:12 - 16 փետրվարի, 2021
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 14-ին ընդունել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Երկրի ղեկավարը, կարևորելով  ՀՀ Կառավարության դերը պատերազմի հետևանքով Արցախի տնտեսությանը հասցված ավերածությունները վերացնելու գործում, ընդգծել է, որ պետք շարունակել համատեղ և համագործակցված ջանքերի ներդնումը, որպեսզի ամենասեղմ ժամկետներում հնարավոր լինի վերականգնել տնտեսական ակտիվության ցանկալի մակարդակ:  ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ ինչպես միշտ ՀՀ իշխանությունները շարունակելու են սատարել ու նեցուկ կանգնել Արցախին, և իրենք ԱՀ գործընկեր կառույցի հետ քննարկում են առաջիկա անելիքների հեռանկարները: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը։
11:33 - 14 փետրվարի, 2021
Կշարունակվեն զրո տոկոսով գյուղատնտեսության ոլորտի 9 վարկային և լիզինգային ծրագրերը. Իռա Փանոսյան |1lurer.am|

Կշարունակվեն զրո տոկոսով գյուղատնտեսության ոլորտի 9 վարկային և լիզինգային ծրագրերը. Իռա Փանոսյան |1lurer.am|

1lurer.am:  2020 թ. գյուղատնտեսության ոլորտում համախառն արտադրանքի 1.4 տոկոս աճ է գրանցվել:  «Գյուղատնտեսական տարին բավական լավ արդյունքներ արձանագրեց: Գյուղատնտեսական համախառն արտադրանքը շուրջ 1.4 տոկոս աճ ունեցավ, որը կախված էր նաև ոլորտում իրականացված պետական օժանդակության ծրագրերից: Իրականացվում էին շուրջ 13 պետական աջակցության ծրագրեր, 9 վարկային և լիզինգային ծրագրեր:   Կշարունակվեն զրո տոկոսով գյուղատնտեսության ոլորտի 9 վարկային և լիզինգային ծրագրերը, ինչպես նաև այն մյուս ծրագրերը, որոնք մեկնարկել էին արդեն նախորդ տարիներից»,- ասում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը:   2021 թ. գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվող մշակաբույսերի ցանկն ընդլայնվել է (ավելին՝ https://bit.ly/3af23eN)   Մինչև այս տարվա ավարտը գյուղատնտեսական վարկերը հասանելի կլինեն 0% տոկոսադրույքով (ավելին՝ https://bit.ly/37bjIlJ) Մանրամասները՝ Կառավարության պատրաստած տեսանյութում:    
13:08 - 13 փետրվարի, 2021
Գիտելիքահեն տնտեսությունն այլընտրանք չունեցող ճանապարհ է. Քերոբյանը ներկայացրեց իր տեսլականը

 |armenpress.am|

Գիտելիքահեն տնտեսությունն այլընտրանք չունեցող ճանապարհ է. Քերոբյանը ներկայացրեց իր տեսլականը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում գիտելիքահեն տնտեսության զարգացումը չունի այլընտրանք, այդ ճանապարհով է հնարավոր քիչ բնակչությամբ մեծ ծավալով արտադրանք արտադրելը: ԱԿԲԱ Բանկի կազմակերպած «Խնդիրդ դարձրու հնարավորություն» խորագրով քննարկման ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Միակ ճանապարհը բարձր տեխնոլոգիական բաղադրիչներով արտադրանքներ արտադրելն է: Կարող եմ ասել, որ գիտելիքահեն տնտեսությունը ուղղակի այլընտրանք չունեցող ճանապարհ է:Այսօր էլ մենք հայտարարություն ենք տարածել և երկրի բիզնես սեկտորին խնդրել, որ մեզ տրամադրեն, թե ինչ մասնագիտությամբ ուսանողների կարիք ունեն: Պատրաստվում ենք բիզնեսից ստացած պատվերի հիման վրա առաջադրանք տալ կրթական ոլորտին: Հուսով եմ, որ առաջին փորձը լավ կստացվի»,- նշեց Քերոբյանը:
21:10 - 12 փետրվարի, 2021
Քննարկվել են չափումների միասնականության ապահովման և համապատասխանության գնահատման ոլորտների խնդիրները

Քննարկվել են չափումների միասնականության ապահովման և համապատասխանության գնահատման ոլորտների խնդիրները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի գլխավորությամբ փետրվարի 12-ին կայացել է չափումների միասնականության ապահովման և համապատասխանության գնահատման որոլտներում արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված քննարկում։ Քննարկմանը մասնակցել են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի պաշտոնյաները, «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ, «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ տնօրենները, ինչպես նաև ոլորտը համակարգող` նախարարության Որակի ենթակառութվածքների զարգացման վարչության պետը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման մասնակիցների կողմից ներկայացվել են «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի համաձայն չափման միջոցների տեսակի հաստատման, ստուգաչափման գործընթաց անցած չափման միջոցների կիրառման դեպքում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից վերահսկողական գործառույթների իրականացման ժամանակ արձանագրվող խնդիրները։ Քննարկվել են նաև օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներից համապատասխանության գնահատման նշանակված մարմիններում վերահսկողական գործառույթների իրականացման ժամանակ արձանագրվող խնդիրները, «Հավատարմագրման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքներով և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված իրավակարգավորումները։ Քննարկման արդյունքում հստակեցվել են ներկայացված խնդիրների կարգավորմանն ուղղված հնարավոր իրավական լուծումները։
20:12 - 12 փետրվարի, 2021
Վահան Քերոբյանը խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ներդրումային ոլորտի խնդիրները

Վահան Քերոբյանը խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ներդրումային ոլորտի խնդիրները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել խորհրդատվական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ներդրումային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։ Նախարարությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ներդրումային ոլորտում պետական քաղաքականությանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, ներդրողների համար առավել բարենպաստ պայմանների ապահովմանը, օրենսդրական դաշտի կատարելագործմանը, տնտեսության մեջ նոր ներդրումների խթանմանը և Հայաստանում ներդրումային միջազգային առաջադեմ պրակտիկայի կիրառման հնարավորությանը: Հանդիպման մասնակիցները ներկայացրել են ներդրումային ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտները, որոնք ընդգրկում են նաև ինստիտուցիոնալ լուծումներ պահանջող, պետական գերատեսչությունների հետ սերտ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծելով ոլորտում առկա խնդիրների գույքագրման ու շուտափույթ լուծման կարևորությունը՝ էկոնոմիկայի նախարարը պատրաստակամություն է հայտնել հանգամանորեն ուսումնասիրել բարձրացված բոլոր հարցերն ու դրանց լուծման ուղղությամբ հնչեցրած առաջարկները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար կազմակերպել նման միջոցառումներ, որոնց ընթացքում վեր կհանվեն և շահագրգիռ կողմերի հետ կքննարկվեն ներդրումային ծրագրերի մշակման և իրականացման ոլորտում խորհրդատվական ընկերություններում առաջացող խնդիրները։
19:27 - 12 փետրվարի, 2021
Վահան Քերոբյանը հանդիպել է զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վահան Քերոբյանը հանդիպել է զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ

Փետրվարի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Զբոսաշրջության կոմիտեի պատասխանատու աշխատակիցներ։  Վահան Քերոբյանը նշել է, որ հանդիպման նպատակն է ծանոթանալ ոլորտում առկա խնդիրներին և քննարկել դրանց  լուծման եղանակներն ու հնարավորությունները։ Ոլորտի ներկայացուցիչները, որպես հիմնական խնդիրներ, առանձնացրել են կորոնավիրուսի ազդեցության պայմաններում զբոսաշրջային հոսքի կրճատումը և ընթացիկ անբավարար ֆինանսական միջոցները։ Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերություններին աջակցության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառմանը՝ զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են այն խոչընդոտները, որոնց հետևանքով ոչ բոլոր տնտեսվարողներն են կարողանում օգտվել միջոցառման շրջանակներում տրամադրվող աջակցությունից։ Հանդիպման մասնակիցները տեղեկացվել են, որ նախարարությունը խնդրի առնչությամբ աշխատանքներ է իրականացնում․ վերը նշված միջոցառման մեջ փոփոխություններ և լրացումներ են կատարվում, որպեսզի ավելի շատ տնտեսվարողներ հնարավորություն ունենան օգտվելու պետական աջակցությունից։ Հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են մի շարք այլ ընթացիկ խնդիրներ, քննարկվել բանկերի հետ համագործակցության հարցեր, հստակեցվել համագործակցության մեխանիզմները։ Էկոնոմիկայի նախարարը նաև նշել է, որ ներկայում քննարկումներ են ընթանում համավարակով պայմանավորված սահմանափակումները մեղմացնելու ուղղությամբ, ինչը կնպաստի զբոսաշրջիկների այցելություններին, իսկ զբոսաշրջիկների ավելացման պարագայում կակտիվանա նաև տրանսպորտը։   Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ ակտիվ քննարկումներ են ընթանում Իրանի հետ զբոսաշրջության ոլորտում համագործակցության ակտիվացման, տրանսպորտային հարցերի կարգավորման ուղղությամբ, ինչը ևս խթան կհանդիսանա ոլորտի զարգացման համար։ Հանդիպման ավարտին նախարարն առաջարկել է հավաքագրել բոլոր խնդիրները և  ներկայացնել նախարարությանը՝ դրանց լուծմանը հետամուտ լինելու համար։
20:02 - 10 փետրվարի, 2021
Քննարկվել են զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների խնդիրների լուծման եղանակները

Քննարկվել են զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների խնդիրների լուծման եղանակները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 10-ին հանդիպում է ունեցել զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունի: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Զբոսաշրջության կոմիտեի պատասխանատու աշխատակիցներ։  Վահան Քերոբյանը նշել է, որ հանդիպման նպատակն է ծանոթանալ ոլորտում առկա խնդիրներին և քննարկել դրանց  լուծման եղանակներն ու հնարավորությունները։ Ոլորտի ներկայացուցիչները, որպես հիմնական խնդիրներ, առանձնացրել են կորոնավիրուսի ազդեցության պայմաններում զբոսաշրջային հոսքի կրճատումը և ընթացիկ անբավարար ֆինանսական միջոցները։ Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերություններին աջակցության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառմանը՝ զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են այն խոչընդոտները, որոնց հետևանքով ոչ բոլոր տնտեսվարողներն են կարողանում օգտվել միջոցառման շրջանակներում տրամադրվող աջակցությունից։ Հանդիպման մասնակիցները տեղեկացվել են, որ նախարարությունը խնդրի առնչությամբ աշխատանքներ է իրականացնում․վերը նշված միջոցառման մեջ փոփոխություններ և լրացումներ են կատարվում, որպեսզի ավելի շատ տնտեսվարողներ հնարավորություն ունենան օգտվելու պետական աջակցությունից։ Հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են մի շարք այլ ընթացիկ խնդիրներ, քննարկվել բանկերի հետ համագործակցության հարցեր, հստակեցվել փոխգործակցության մեխանիզմները։ Էկոնոմիկայի նախարարը նաև նշել է, որ ներկայում քննարկումներ են ընթանում համավարակով պայմանավորված սահմանափակումները մեղմացնելու ուղղությամբ, ինչը կնպաստի նաև զբոսաշրջիկների այցելություններին, իսկ զբոսաշրջիկների ավելացման պարագայում կակտիվանա նաև տրանսպորտը։   Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ ակտիվ քննարկումներ են ընթանում Իրանի հետ զբոսաշրջության ոլորտում համագործակցության ակտիվացման, տրանսպորտային հարցերի կարգավորման ուղղությամբ, ինչը ևս խթան կհանդիսանա ոլորտի զարգացման համար։ Հանդիպման ավարտին նախարարն առաջարկել է հավաքագրել բոլոր խնդիրները և  ներկայացնել նախարարությանը՝ դրանց լուծմանը հետամուտ լինելու համար։
17:59 - 10 փետրվարի, 2021