Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

Աշխարհասփյուռ հայությունը բողոքի ակցիաներ է անցկացրել Եվրոպայում |armenpress.am|

Աշխարհասփյուռ հայությունը բողոքի ակցիաներ է անցկացրել Եվրոպայում |armenpress.am|

armenpress.am: Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայեր դատապարտում են Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները և բողոքի ակցիաներ են անցկացնում խոշոր քաղաքներում՝ պահանջելով տարբեր երկրների իշխանություններից ընդունել Արցախի անկախությունը, դադարեցնել աջակցել Ադրբեջանին և Թուրքիային: Հարյուրավոր հայեր և նրանց սատարող օտարերկրացիներ հոկտեմբերի 10-ին ադրբեջանական ագրեսիայի դեմ բողոքի ակցիաներ են իրականացրել Լոնդոնում, Ստրասբուրգում և Բեռլինում: Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչները հոկտեմբերի 10-ին բողոքի ակցիա են կազմակերպել Լոնդոնում՝ վարչապետի նստավայրի մոտ, շեշտելով, որ խաղաղություն են ցանկանում և դատապարտում են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները: Բողոքի ակցիայի մասնակիցները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու վանկարկել. «Մենք խաղաղություն ենք ուզում», «Դադարե՛ք աջակցել Թուրքիային», «Դադարե՛ք աջակցել Ալիևին», «Ալիևը բռնապետ Է», «Ամոթ Թուրքիային», «Արցախը մերն է», «Հաղթելու ենք»: Նրանք երգել են  Հայաստանի հիմնը և մի շարք հայրենասիրական երգեր: Ստրասբուրգի բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են Աստվածամոր տաճարի մոտ: Նրանք վանկարկել են. «Հաղթանակ», «Հայաստան», «Արցախը մերն է», «Ստեփանակերտ», «Հաղթելու ենք»: Բեռլինի հայերը համախմբվել են քաղաքի Alexanderplatz հրապարակում: Նրանք գոչյուններով շեշտել են, որ հաղթանակը մերն է լինելու:
19:19 - 10 հոկտեմբերի, 2020
Կանադան և Միացյալ Թագավորությունը կոչ են անում դադարեցնել բռնությունը |civilnet.am|

Կանադան և Միացյալ Թագավորությունը կոչ են անում դադարեցնել բռնությունը |civilnet.am|

civilnet.am: Միացյալ Թագավորության և Կանադայի արտաքին գործերի նախարարներ Դոմինիկ Ռաաբը և Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը համատեղ հայտարարություն են տարածել` կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում. այս մասին ասված է Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական կայքում: «Կանադան և Միացյալ Թագավորությունը կրկին հայտարարում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա շուրջ շարունակվող ռազմական գործողություններին վերջ դնելու անհրաժեշտության մասին: Մենք հատկապես մտահոգված ենք քաղաքացիական շրջանների ռմբակոծումների մասին հաղորդագրություններով և ցանկանում ենք մեր ցավակցությունները հայտնել զոհվածների ընտանիքներին։ Հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն բռնությունը և հարգեն հրադադարի մասին համաձայնագիրը»,- ասված է հայտարարությունում: Միացյալ Թագավորությունն ու Կանադան հաստատակամորեն աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին։ «Մենք վճռականորեն կոչ ենք անում երկու պետությունների բոլոր գործընկերներին` կրկնապատկել իրենց ջանքերը ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու համար և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ճգնաժամի սրմանը»,- նշել են ԱԳ նախարարները: «Բոլոր կողմերը պետք է շտապ վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և աշխատեն առանց նախապայմանների այդ նպատակին հասնելու ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:
18:45 - 06 հոկտեմբերի, 2020
Առաջնային է ապահովել յուրաքանչյուրի կրթություն ստանալու իրավունքը՝ առանց բռնության սպառնալիքի. ԿԳՄՍ փոխնախարար

Առաջնային է ապահովել յուրաքանչյուրի կրթություն ստանալու իրավունքը՝ առանց բռնության սպառնալիքի. ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանության նորանշանակ գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին: Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը նախ ներկայացրել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության  նկատմամբ Ադրբեջանի` սեպտեմբերի 27-ից սկսած և մինչ օրս շարունակվող ռազմական ագրեսիան: Նա ընդգծել է՝ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում` ուսումնական հաստատություններ, ինչը հատկապես համավարակի պայմաններում պետք է խստորեն դատապարտվի առաջադեմ մարդկության, միջազգային կառույցների կողմից: «Պատերազմական դրությունը փոխել է մեր օրակարգը: Այժմ մեր ժողովրդի ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է ադրբեջանական ագրեսիային դիմադրելու ուղղությամբ: Ռազմական դրության պայմաններում, անշուշտ, դանդաղում է կրթական բարեփոխումների օրակարգը»,- ասել է Ա. Մարտիրոսյանը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ այսօր առաջնային է ապահովել ուսումնական հաստատությունների անվտանգությունը և յուրաքանչյուրի կրթություն ստանալու իրավունքը՝ առանց որևէ բռնության սպառնալիքի։ Տիկին Հելեն Ֆեյզին, համակարծիք լինելով նախարարի տեղակալի հետ, ընդգծել է, որ հակամարտության գոտում ուսումնական և քաղաքացիական մյուս հաստատությունները չպետք է թիրախավորվեն: Կողմերը քննարկել են Հայաստանում Բրիտանական խորհրդի ծավալած գործունեությունը  և ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Ա. Մարտիրոսյանը, կարևորելով կրթության ոլորտի համագործակցությունը, Բրիտանական խորհրդի դերը և աջակցությունը հատկապես անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման, ուսուցիչների վերապատրաստման հարցերում, նշել է, որ արդյունավետ գործակցությունը կարող է շարունակվել և ընդլայնվել: Ա. Մարտիրոսյանը նաև ներկայացրել է ԿԳՄՍ ոլորտների բարեփոխումների ընթացքը, տեղեկացրել, որ վերանայվում են կրթական չափորոշիչները, մշակվում են ոլորտային ռազմավարությունները՝ ընդգծելով այս հարցերում բրիտանական կողմի փորձագիտական աջակցության կարևորությունը: Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև հայ-բրիտանական համագործակցության ամրապնդմանը և նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող այլ հարցեր` պայմանավորվածություն ձեռք բերելով զարգացման օրակարգին անդրադառնալ ռազմական գործողությունների ավարտից հետո:
11:49 - 06 հոկտեմբերի, 2020
Կանադայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

 |factor.am|

Կանադայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում |factor.am|

factor.am: Մեծ Բրիտանիայի ու Կանադայի արտգործնախարարներ Դոմինիկ Ռաաբն ու Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը կոչ են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակն ու վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Երկու երկրների արտաքին գերատեսչությունների համատեղ հայտարարությունը հրապարակվել է երեկ երեկոյան, գրում է ՏԱՍՍ-ը։ «Կանադան ու Մեծ Բրիտանիան խորապես անհանգստացած են ԼՂ հակամարտության գոտու շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողություններով։ Բնակավայրերի գնդակոծությունների ու խաղաղ բնակչության շարքում զոհերի մասին լուրերը խորն անհանգստություն են առաջացնում։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հետևել հրադադարի համաձայնագրին ու պաշտպանել քաղաքացիական բնակավայրերը»,- ասվում է հրապարակման մեջ։ Նախարարները նաև ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ցանկացած լուծումը պետք է հիմնված լինի խաղաղության վրա ու ներառի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցային կարգավորումը։ «Մենք մեր աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և լիովին համաձայն ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության հետ», – ասվում է համատեղ հայտարարության մեջ։ Հավելենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր անհանգստությունն է հայտնել ԼՂ-ում ստեղծված իրավիճակի շուրջ՝ կոչ անելով կողմերին վերսկսել բանակցությունները։
11:23 - 29 սեպտեմբերի, 2020
Ինքնամեկուսացման ռեժիմի խախտման համար բրիտանացիները կտուգանվեն 10 000 ֆունտ ստերլինգով |hetq.am|

Ինքնամեկուսացման ռեժիմի խախտման համար բրիտանացիները կտուգանվեն 10 000 ֆունտ ստերլինգով |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիայի կառավարությունը, ինքնամեկուսացման ռեժիմի խախտման պարագայում, օրինախախտներին կտուգանի մինչև 10 000 ֆունտ ստերլինգով (մոտ 13 000 ԱՄՆ դոլար)։ Այդ մասին գրում է «BBC»-ն։  Սեպտեմբերի 28-ից այն անձինք, որոնց կորոնավիրուսի թեստը կլինի դրական, ինչպես նաև վարակակիրների հետ շփված անձինք, ստիպված կլինեն ինքնամեկուսացվել, հակառակ դեպքում կտուգանվեն։ Նոր հակակորոնավիրուսային սահմանափակումները ներառում են նաև ցածր եկամուտներ ունեցող անձանց 500 ֆունտի սահմաններում օգնություն և տուգանքներ բոլոր այն գործատուներին, որոնք կպաժտեն ինքնամեկուսացման մեջ գտնվող իրենց աշխատակիցներին։  Սեպտեմբերի 18-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրում սկսվում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը։ Ընդ որում, նա վստահեցրել է, որ իշխանությունները իրավիճակը պահում են վերահսկողության տակ։ Սեպտեմբերի 19-ի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 422 նոր դեպք, մահացել՝ 27-ը։
17:59 - 20 սեպտեմբերի, 2020

Նոր սահմանափակումներ` աշխարհում |amerikayidzayn.com|

Նոր սահմանափակումներ` աշխարհում |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում մարդկանց այս տարի անպայման ստանալ պատվաստումներ ընդդեմ գրիպի, խուսափելու համար գրիպի ու կովիդ հիվանդության դեմ միաժամանակ պայքարելու դժվարություններից: Երկու այս հիվանդությունները սուր վարակիչ են եւ ունեն միանման ախտանիշներ: «Երկու այս հիվանդություններին դիմակայելու գործում 2020-ը լինելու է առանցքային տարի», ասում է Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի վարակիչ հիվանդությունների բաժնի տնօրեն Գերի Սայմոնը: Կովիդ 19 հիվանդությամբ մինչ այժմ վարակվածների թիվն անցել է 30 միլիոնի 500 հազարից եւ խլել մոտ մեկ միլիոն կյանք ամբողջ աշխարհում: Ամենամեծ թվով վարակվածներ են գրանցվել Միացյալ Նահանգներում: Նրանց թիվը մոտենում է 7 միլիոնին: ԱՄՆ-ին հետեւում են Հնդկաստանն ու Բրազիլիան` համապատասխանաբար 5.3 եւ 4.5 միլիոն վարակակիրներով: Նոր սահմանափակումների մասին են հայտարարել եվրոպական երկրները, երբ ԱՀԿ-ը հայտարարեց Եվրոպայում կորոնավիրուսի տարածման նոր փուլի մասին: Իսպանիան, որը վարակված անձանց թվով ամենամեծ ցուցանիշն ունի Եվրոպայում (640 հազար), մայրաքաղաք Մադրիդի որոշ հատվածներում ուժի մեջ է դնում նոր սահմանափակումներ: Շարժն այստեղ արգելված է, բացի աշխատանքի կամ խանութ մեկնելու դեպքերից: Ֆրանսիայի Նիցա քաղաքում արգելված են տասից ավելի մարդ ընդգրկող հավաքները: Այստեղ կրճատվել են բարերի աշխատանքային ժամերը: Մեծ Բրիտանիան քննարկում է նոր համազգային սահմանափակումներ սկսելու հարցը, երբ վարակակիրների թիվն այստեղ ամեն օր սկսել է աճել 6000-ով: Ամենօրյա ցուցանիշների աճ գրանցելով` Իսրայելում սկսվել է սահմանափակումների երկրորդ փուլը, որոնք կշարունակվեն երեք շաբաթ, երբ սկսվում են հրեական տոները: Մարդիկ այստեղ չունեն իրենց տներից 500 մետրից ավելի հեռանալու իրավունք: Կանադան որոշել է երկարաձգել ԱՄՆ-ի հետ սահմանը փակ պահելու ժամեկտը: Սահմանը փակելու մասին որոշումն այստեղ առաջին անգամ ուժի մեջ էր մտել մարտի 18-ից:
21:11 - 19 սեպտեմբերի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 29 միլիոնին, մահվան դեպքերինը՝ 924 հազարին, բուժվել է ավելի քան 19,6 միլիոն մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 29 միլիոնին, մահվան դեպքերինը՝ 924 հազարին, բուժվել է ավելի քան 19,6 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը մոտենում է 29 միլիոնին, հիվանդությունից մահվան դեպքերինը՝ 924 հազարին, ապաքինվել է ավելի քան 19,6 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Վերջին մեկ օրվա ընթացքում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ՝ 307,9 հազար նոր դեպք, հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Նախորդ ռեկորդը սեպտեմբերի 6-ին էր՝ 306.9 նոր դեպք: Վարակվածների թվի աճ է նկատվում եվրոպական շատ երկրներում, մասնավորապես՝ Չեխիայում, Իսրայելը սեպտեմբերի 18-ից երեք շաբաթով վերադառնում է խիստ սահմանափակումների: Սա հավանաբար երկրորդ ալիքն է, որի մասին այդքան շատ է խոսվել գարնանից ի վեր: AstraZeneca- ն վերսկսել է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումները, որոնք կասեցվել էին հետազոտության մասնակցի հիվանդության պատճառով: Ընկերությունը շեշտել է, որ Մեծ Բրիտանիայի կարգավորող մարմինները հաստատել են պատվաստանյութի անվտանգությունը՝ հետազոտություն անցկացնելով: AstraZeneca-ի պատվաստանյութի փորձարկումները կասեցվել էին սեպտեմբերի 6-ին՝ այն բանից հետո, երբ կամավորներից մեկի մոտ ոսկրածուծի բորբոքում էր սկսվել: Ընկերությունը չէր բացառել, որ հիվանդության պատճառը կարող է լինել պատվաստանյութը: Կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութը մեկն է փորձարկումների երրորդ՝ հազարավոր կամավորների վրա լայնածավալ ուսումնասիրությունների փուլին հասած մի քանի պատվաստանյութերից:
10:47 - 14 սեպտեմբերի, 2020
Մեծ Բրիտանիայում վերսկսվել են AstraZeneca ընկերության պատվաստանյութի կլինիկական փորձարկումները |tert.am|

Մեծ Բրիտանիայում վերսկսվել են AstraZeneca ընկերության պատվաստանյութի կլինիկական փորձարկումները |tert.am|

tert.am: Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ բրիտանական պատվաստանյութի փորձարկումները վերսկսվել են Մեծ Բրիտանիայում: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, խոսքը Օքսֆորդի համալսարանի և AstraZeneca բրիտանա-շվեդական դեղագործական ընկերության համատեղ մշակման պատվաստանյութի մասին է: «AZD1222 պատվաստանյութի կլինիկական փորձարկումները վերսկսվել են Մեծ Բրիտանիայում, երբ Դեղամիջոցների վերահսկման գործակալությունը հաստատել է, որ այն անվտանգ է»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Ընկերությունից հիշեցնում են, որ սեպտեմբերի 6-ին իրենք կամավոր կերպով դադարեցրել են փորձարկումները գիտափորձի ընթացքը գնահատելու համար, որպեսզի անկախ հանձնաժողովները կարողանան ուսումնասիրել դեղամիջոցի անվտանգության մասին տվյալները: Հիշեցնենք, որ ընկերության պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը դադարեցվել էր Մեծ Բրիտանիայում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Ճապոնիայում և Ռուսաստանում՝ պարզելու համար գիտափորձին մասնակցող կամավորներից մեկի առողջական վիճակի վատթարացման պատճառը:
21:15 - 12 սեպտեմբերի, 2020
Տիգրան Խաչատրյանը Հելեն Ֆեյզիի հետ քննարկել է քննարկել է գործարար միջավայրի բարելավումը

Տիգրան Խաչատրյանը Հելեն Ֆեյզիի հետ քննարկել է քննարկել է գործարար միջավայրի բարելավումը

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆեյզիին: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարարը ողջունել է դիվանագետին և նշել․ «Շատ բարձր ենք գնահատում այն աջակցությունը, որ վերջին տարիների ընթացքում  Միացյալ Թագավորության կառավարությունը ցուցաբերել է մեր կառավարության տնտեսական քաղաքականության նպատակների իրականացմանը։ Մենք շատ հետաքրքիր ծրագրեր ենք իրականացրել Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից աջակցվող ուղղություններով։ Դրանք հատկապես վերաբերում են բիզնես միջավայրի բարելավման և կորպորատիվ կառավարման հարցերին»։ Նախարարը նշել է նաև, որ Հայաստանն ու  Միացյալ Թագավորությունը ունեն արդեն 23 տարուց ավելի գործող Ներդրումների պաշտպանության և խրախուսման համաձայնագիր։ Նրա խոսքով, այնուամենայնիվ, բավականաչափ չեն օգտագործվել առկա հնարավությունները, և այս առումով համատեղ զգալի աշխատանք կա անելու։   Տնտեսական համագործակցության ուղղություններից Տիգրան Խաչատրյանն առանձնացրել է արտադրողականության և մրցունակության բարձրացումը՝ նշելով, որ ՄԹ-ի կողմից առաջարկվող ձևաչափերը՝ նպաստելու առաջատար տեխնոլոգիաների օգտագործմանը արտադրություններում, կարող են խիստ օգտակար լինել։ Նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարության հակաճգնաժամային որոշ միջոցառումների հիմքում հենց տեխնոլոգիական արդիականացումն է և հասանելիությունը ֆինանսներին։ «Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու  և Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև առևտրային կապերը հաստատելու տեսանկյունից Էկոնոմիկայի նախարարությունը մեզ համար շատ կարևոր գործընկեր է։ Երկխոսությունն էլ ավելի է կարևորվում կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու և հետագա տնտեսական առաջընթացն ապահովելու համատեքստում, և մենք համագործակցության նոր հնարավորություններ ենք փնտրում», - իր խոսքում  նշել է Հելեն Ֆեյզին: Նա ևս արդյունավետ է գնահատել Էկոնոմիկայի նախարարության հետ իրականացվող ծրագրերն՝ ուղղված գործարար միջավայրի  բարելավմանը և տնտեսական կապերի ամրապնդմանը՝ առաջարկելով հետագայում օրակարգում ներառել նաև «կանաչ» տնտեսության և կլիմայի փոփոխության հարցերը։  Հելեն Ֆեյզին նշել է, որ տպավորված է այն հանձնառությամբ, որ ունեն Հայաստանի պաշտոնյաները բարեփոխումների օրակարգի իրականացմանը։ Նախարարը նշել է, որ լիահույս է, որ կառավարության կողմից ձեռնարկվող բարեփոխումները, որոնք վերաբերում են իրական բիզնես միջավայրի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, պետք է նպաստեն ներդրումների դեպի Հայաստան գալուն և տնտեսական կապերի ընդլայնմանը։ Կողմերն, անդրադառնալով գյուղատնտեսության զարգացման հարցերին, նշել են, որ հետագա համագործակցությունը պետք է ուղղված լինի Հայաստանում առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և գյուղատնտեսության թվայնացմանը։ Դեսպանի խոսքով՝ այս ուղղությամբ ևս առևտրային հարաբերությունները զարգացնելու ներուժ կա։ Առևտրային կապերի զարգացման տեսանկյունից կողմերը կարևորել են նաև պետություն-մասնավոր հատված գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակի մեջ տարվող աշխատանքները՝ ընգծելով այս ոլորտում ՄԹ հաջող փորձը։ Նախարարը և ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատարը վերահաստատել են նպատակային և արդյունավետ փոխգործակցության պատրաստակաությունը և պայմանավորվել հետագա աշխատանքների շուրջ։
15:21 - 11 սեպտեմբերի, 2020
Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան հայտարարել են ազատ առեւտրի շուրջը համաձայնության հասնելու մասին |armenpress.am|

Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան հայտարարել են ազատ առեւտրի շուրջը համաձայնության հասնելու մասին |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան հայտարարել են ազատ առեւտրի շուրջը համաձայնության հասնելու մասին, ինչը դարձել Է Միացյալ Թագավորության առաջին խոշոր առեւտրական գործարքը Եվրամիությունից երկրի դուրս գալուց հետո: Այդ մասին ասված Է Մեծ Բրիտանիայի արտաքին առեւտրի նախարարության՝ սեպտեմբերի 11-ին տարածված հաղորդագրության մեջ: «Մեծ Բրիտանիան ազատ առեւտրի շուրջը համաձայնության Է հասել Ճապոնիայի հետ, ինչը դարձել Է Մեծ Բրիտանիայի՝ որպես անկախ առեւտրական երկրի առաջին խոշոր առեւտրական գործարքը եւ Ճապոնիայի հետ շրջանառությունը կավելացնի մոտավորապես 15,2 միլիարդ ֆունտով (շուրջ 20 միլիարդ դոլարով – ծանոթ. խմբ.), նշված Է պաշտոնական հաղորդագրության մեջ: Ընդգծված Է, որ համաձայնագրի կնքման շուրջը սկզբունքային համաձայնությունը ձեռք Է բերվել սեպտեմբերի 11-ին Մեծ Բրիտանիայի արտաքին առեւտրի նախարար Էլիզաբեթ Թրասի եւ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգիի միջեւ տեսակապով զրույցի ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:44 - 11 սեպտեմբերի, 2020
Կորոնավիրուսի զոհերի թիվն աշխարհում անցավ 900 հազարը, վարակվածների թիվը մոտենում է 28 միլիոնին, բուժվածներինը՝ 19 միլիոնին |azatutyun.am|

Կորոնավիրուսի զոհերի թիվն աշխարհում անցավ 900 հազարը, վարակվածների թիվը մոտենում է 28 միլիոնին, բուժվածներինը՝ 19 միլիոնին |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսի համաճարակի զոհերի ընդհանուր թիվն աշխարհում գերազանցել է 903 հազարը: ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալներով՝ վարակվածների թիվը մոտենում է 27,9 միլիոնին, հիվանդությունից բուժվածներինը՝ 18,8 միլիոնին: Մահվան դեպքերի թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, երկրորդը՝ Բրազիլիան, երրորդ տեղում Հնդկաստանն է: Շատ երկրներում հիվանդության տարածման աճ է նկատվում: Սեպտեմբերի 14-ից Մեծ Բրիտանիայում 6-ից ավելի մարդկանց հավաքները կարգելվեն, այս կանոնի խախտման համար 100 ֆունտ, իսկ կրկնակի խախտման համար՝ արդեն 3200 ֆունտ ստեռլինգ տուգանք է նախատեսված: Նոր կանոնները չեն տարածվի դպրոցների, աշխատավայրերի վրա, նաև չեն գործի հարսանիքների ու թաղումների դեպքում: Առայժմ երկրում թույլատրվում են մինչև 30-հոգանոց հավաքները: Բրիտանիայում կարանտին էր սահմանվել մարտի վերջին, մայիսից սկսեցին աստիճանաբար վերացնել սահմանափակումները, բայց դրանցից մի քանիսը դեռ ուժի մեջ են:
11:14 - 10 սեպտեմբերի, 2020
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆազեյիին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է տիկին Ֆազեյիին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել նորանոր ձեռքբերումներ հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման գործում, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում։ Քննարկման ընթացքում Դավիթ Տոնոյանը գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցության  ներկայիս մակարդակով և հույս հայտնել, որ համավարակով պայմանավավորված սահմանափակումների մեղմացումից հետո փոխգործակցությունը նոր թափ կստանա։ Կարևորվել է հատկապես երկկողմ ռազմաքաղաքական քննարկումների անցկացումը՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ դիրքորոշումների փոխանակման նպատակով։ Պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ներկայացրել իր մտահոգությունները անվտանգային միջավայրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
17:37 - 09 սեպտեմբերի, 2020
Մեծ Բրիտանիայում մեկնաբանել են դադարը AstraZeneca-ի պատվաստանյութի փորձարկումներում |armenpress.am|

Մեծ Բրիտանիայում մեկնաբանել են դադարը AstraZeneca-ի պատվաստանյութի փորձարկումներում |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութի կլինիկական փորձարկումների դադարեցումը պարտադիր չԷ, որ հետքայլ նշանակի պատրաստուկի մշակման գործում: Այդ մասին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը: «Ակներեւ Է, որ դա բարդ իրադրություն Է այդ կոնկրետ պատվաստանյութի համար: Իրականում սա առաջին անգամը չԷ, երբ նման բան Է տեղի ունենում օքսֆորդյան պատվաստանյութի հետ: Դա ստանդարտ գործընթաց Է կլնինիկական փորձարկումների ժամանակ, երբ հայտնաբերվում Է այն, ինչը հարկավոր Է վերլուծման ենթարկել»,-ասել Է նախարարը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում: Պատասխանելով այն հարցին, թե փորձարկումների դադարեցումն արդյոք հետքայլ Է պատրաստուկի մշակման գործում, նախարարն ասել Է. «Պարտադիր չԷ: Դա կախված Է այն բանից, թե նրանք ինչ են հայտնաբերում, երբ հետազոտություն են անցկացնում»: Նախարարը հավելել Է, որ անցյալ անգամ, ամռանը, երբ փորձարկումները դադարեցվեցին, ամեն բան «ավարտվել Էր առանց խնդիրների»: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութի կլինիկական փորձարկումները դադարեցվել են Մեծ Բրիտանիայից մասնակիցների մեկի մոտ հնարավոր անցանկալի արդյունքի պատճառով: Ընկերության ներկայացուցիչը հայտնել Էր, որ AstraZeneca-ն մտադիր Է արագացված կերպով վերլուծման ենթարկել այս դեպքը, որպեսզի նվազեցվի հնարավոր ազդեցությունը փորձարկումների անցկացման ժամկետի վրա: Ներկայացուցչի խոսքով՝ փորձարկումների դադարեցմումն անհրաժեշտ Է նմանօրինակ դեպքերում: Թե որքան կտեւի կլինիկական փորձարկումների դադարեցումը, հայտնի չԷ: Սեպտեմբերի 8-ին հայտնի Է դարձել, որ AstraZeneca ընկերությունը պատվաստանյութի կլինիկական փորձարկումները դադարեցրել Է նաեւ Ճապոնիայում: AstraZeneca-ի պատվաստանյութը, որը մշակվել Է Օքսֆորդի մասնագետների հետ միասին, օգոստոսին փորձարկումների երրորդ փուլին Է անցել ԱՄՆ-ում: Ավելի վաղ AstraZeneca-ի փորձարկումներն սկսվել Էին Մեծ Բրիտանիայում, Բրազիլիայում եւ ՀԱՀ-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:36 - 09 սեպտեմբերի, 2020