Սահման

Արարատ Միրզոյանը Լեո Դոքերթիին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Արարատ Միրզոյանը Լեո Դոքերթիին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Առանձնահատուկ ընդգծվել է, որ Ադրբեջանը միտումնավոր թիրախավորում է խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարությունների անընդունելիությունը և միջազգային հանրության, այդ թվում Միացյալ Թագավորության կողմից Ադրբեջանի ագրեսիայի հստակ, միանշանակ ու հասցեական դատապարտման կարևորությունը: Նախարար Միրզոյանը հավելել է, որ Ադրբեջանն ուժի միջոցով իր առավելապաշտական նպատակներին հասնելու փորձերով տորպեդահարում է տարածաշրջանում կայունության և խաղաղություն հաստատելու հայկական կողմի ջանքերը: Նա ընդգծել է նաև ադրբեջանական զինված ուժերի՝ դեպի ելման դիրքեր վերադարձի հրամայականն ու Ադրբեջանի կողմից նոր ռազմական գործողություններ ձեռնարկելու բացառման անհրաժեշտությունը:
22:48 - 15 սեպտեմբերի, 2022
Կայուն հրադադարի հասնելու և հայկական ու ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր վերադառնալու նպատակով մեր զինվորականները սերտ կապի մեջ են երկու կողմերի հետ․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը՝  ԱԽ նիստին

Կայուն հրադադարի հասնելու և հայկական ու ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր վերադառնալու նպատակով մեր զինվորականները սերտ կապի մեջ են երկու կողմերի հետ․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը՝ ԱԽ նիստին

Կայուն հրադադարի հասնելու և հայկական ու ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր վերադառնալու նպատակով մեր զինվորականները սերտ կապի մեջ են երկու կողմերի հետ։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։  Նրա խոսքով՝ ՌԴ-ն խիստ անհանգստացած է սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում «իրավիճակի կտրուկ սրմամբ, ինչպես նաև հաջորդած փոխհրաձգություններով»։ «Դրա հետևանքով մեծ թվով զինծառայողներ են զոհվել, կան նաև տուժածներ քաղաքացիական բնակչության շրջանում։ Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը, հույս ունենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունները կկատարվեն։ Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ լարվածությունը բարձրացնող քայլերից, ինչպես նաև հետևել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին», - նշել է ՌԴ ներկայացուցիչը։ Նեբենզյայի խոսքով՝ իրավիճակի կայունացման նպատակով Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը սերտ կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ, իսկ լարվածության նվազեցման հարցերը քննարկվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաև ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարների հեռախոսազրույցների ընթացքում։ «Ակնկալում ենք, որ տվյալ թեման նաև սեպտեմբերի 15-16-ին կայանալիք Պուտին-Ալիև հանդիպման ուշադրության կենտրոնում կլինի։ Էական ջանքեր են գործադրվում նաև պաշտպանության նախարարության և Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության կողմից», - ասել է նա։ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչը նշել է, որ կայուն հրադադարի հասնելու և հայկական ու ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր վերադառնալու նպատակով իրենց զինվորականները սերտ կապի մեջ են երկու կողմերի հետ։ «Այս իրավիճակը սեպտեմբերի 13-ին քննարկվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որի արդյունքում ձեռք է բերվել հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի ուսումնասիրության նպատակով ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու պայմանավորվածություն։ Հույս ունենք, որ առաքելության աշխատանքը իրավիճակի ապաէսկալացման գործոններից մեկը կդառնա», - նշել է նա։ Նրա կարծիքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն միայն քաղաքական և դիվանագիտական միջոցներով, իսկ սահմանային հարցերը՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի շրջանակներում՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։ «Հիմնական աշխատանքներն իրականացնելու են Բաքուն և Երևանը, բայց մենք պատրաստ ենք հետխորհրդային տարածքներում սահմանազատման և սահմանագծման մեր փորձով կիսվել, տրամադրել քարտեզագրական և այլ նյութեր, և տրամադրել այլ անհրաժեշտ խորհրդատվական և տեխնիկական աջակցություն», - հայտարարել է Վասիլի Նեբենզյան։ «Որպեսզի այդ ջանքերն արդյունավետ լինեն, անհրաժեշտ է բարձրացնել սահմանային անվտանգության և կայունության մակարդակն առանց դրսի միջամտության և խուսափել քաղաքականացումից։ Ցավոք, ինչպես ցույց են տվել սեպտեմբերի 12-13-ի իրադարձությունները, սահմանազատման և սահամանգծման հարցերը շատ զգայուն են և առանց սրումների չեն ընթանում», - ասել է նա՝ նշելով, որ անհրաժեշտ է իրավիճակի անհապաղ կայունացում և վերադարձ երկխոսությանը։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը գործադրում է բոլոր ջանքերը կողմերի միջև հարաբերությունների կարգավորման համար։
22:47 - 15 սեպտեմբերի, 2022
Մտահոգություն ենք հայտնում ենթակառուցվածներին հասցված վնասների կապակցությամբ. ՄԱԿ-ում ԱՄԷ ներկայացուցիչ
 |1lurer.am|

Մտահոգություն ենք հայտնում ենթակառուցվածներին հասցված վնասների կապակցությամբ. ՄԱԿ-ում ԱՄԷ ներկայացուցիչ |1lurer.am|

1lurer.am:  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում ԱՄԷ մշտական ներկայացուցչի տեղակալ Ամիրա Ալ-Հաֆիթիի ելույթը:    «Ողջունում ենք երեկ սահմանված հրադադարը և այն բանակցությունները, որոնք բերեցին դրա հաստատմանը: Մեր խոր մտահոգությունն ենք հայտնում սահմանին տեղի ունեցած բախումների և ենթակառուցվածներին հասցված վնասների կապակցությամբ: Աջակցում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ սեպտեմբերի 13-ի հայտարարությանը և կողմերին կոչ անում ջանքեր գործադրել կայուն խաղաղության հասնելու համար, որը թույլ կտա խուսափել քաղաքացիական բնակչությանը հասցված վնասներից: Աշխարհի ցանկացած սրացում վտանգ է ներկայացնում գլոբալ խաղաղության համար՝ հաշվի առնելով այն, թե ինչ է տեղի ունենում հիմա աշխարհում. ճգնաժամեր, սով: Պետք է ԱԽ-ն միշտ իր բարձրության վրա մնա՝ ապահովելու անվտանգությունը և կայունությունը, ինչը թույլ կտա խուսափել ճգնաժամերից:    Կողմերին կոչ ենք անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և կարգավորել հարցերը խաղաղ՝ դիվանագիտական ճանապարհով: 2020 թ. եռակողմ համաձայնությունը տարածաշրջանում կայունության պահպանման հիմքն է:   Տարեսկզբին երկրները նշեցին իրենց պատրաստակամության մասին՝ շարժվել առաջ: Հուսադրող էին մնացած հարցերը կարգավորելուն ուղղված երկու կողմերի ջանքերը: Պետք է օգտագործել այդ տեղաշարժը և շարժվել խաղաղության հաստատման ուղղությամբ: Հույս ունենք, որ կողմերը կշարունակեն իրենց ջանքերը կառուցողական միջավայրում: Դա կօգնի հասնել տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը և խուսափել խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգներից: Կողմերին կոչ ենք անում խուսափել բռնություններից և առաջ շարժվել՝ հարգելով ՄԱԿ-ի կանոնադրությունը»:
22:30 - 15 սեպտեմբերի, 2022
Կոչ ենք անում բոլոր ուժերը հետ քաշել մինչև էսկալացիան եղած ելման դիրքեր․ ՄԱԿ ԱԽ-ում ՄԹ ներկայացուցիչը՝ Ադրբեջանի՝ ՀՀ դեմ հարձակման մասին

Կոչ ենք անում բոլոր ուժերը հետ քաշել մինչև էսկալացիան եղած ելման դիրքեր․ ՄԱԿ ԱԽ-ում ՄԹ ներկայացուցիչը՝ Ադրբեջանի՝ ՀՀ դեմ հարձակման մասին

Միացյալ Թագավորությունը ողջունում է սեպտեմբերի 14-ի երեկոյան հաստատված հրադադարը, սակայն շարունակում խորապես մտահոգված մնալ այս շաբաթվա սկզբին սկսված ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին բազմաթիվ հաղորդագրություններով: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որտեղ քննարկվում է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը, հայտարարել է Միացյալ Թագավորության ներկայացուցիչը։ «Միացյալ Թագավորության դիրքորոշումն այն է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական բոլոր գործողությունները և բոլոր ուժերը հետ քաշել մինչև էսկալացիան եղած ելման դիրքեր», - հայտարարել է նա։ Միացյալ Թագավորության ներկայացուցչի խոսքով՝ տևական խաղաղության կարելի է հասնել միայն դիվանագիտության միջոցով՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան․ «Սա են ապացուցում վերջին շաբաթների հուսադրող իրադարձությունները՝ ներառյալ Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձը և Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումները։ Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին վերսկսել երկխոսությունը միջազգային հանրության աջակցությամբ և վերադառնալ առարկայական բանակցությունների՝ կողմերի միջև չլուծված բոլոր հարցերի կարգավորման համար», - նշել է Միացյալ Թագավորության ներկայացուցիչը՝ հավելելով, որ իրենք կշարունակեն աջակցել Վիեննայի և Բրյուսելի միջազգային գործընկերների դիվանագիտական ջանքերին, քանի որ նրանք ձգտում են ապահովել տարածաշրջանի ժողովուրդների համար անհրաժեշտ կայունությունն ու անվտանգությունը։
21:21 - 15 սեպտեմբերի, 2022
Այլ երկրի սուվերենության և տարածքային ամբողջականության խախտումը չի կարող երբևէ ընդունելի լինել. ՄԱԿ-ի ԱԽ-ում Իռլանդիայի ներկայացուցիչ |armenpress.am|

Այլ երկրի սուվերենության և տարածքային ամբողջականության խախտումը չի կարող երբևէ ընդունելի լինել. ՄԱԿ-ի ԱԽ-ում Իռլանդիայի ներկայացուցիչ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իռլանդիայի ներկայացուցիչ Քեյթ Մորանը (Cait Moran) ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի ժամանակ նշել է, որ Իռլանդիան խորը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով, ներառյալ քաղաքացիական օբյեկտներին հարվածները ՀՀ տարածում, ինչն արգելված է միջազգային հումանիտար իրավունքով։ «Մենք ողջունում ենք այս պահին կրակի դադարեցման մասին լուրերը։ Խստորեն կոչ ենք անում դադարեցնել կրակը և հետևել ավելի վաղ ձեռք բերված միջազգային համաձայնությանը: Ընդգծում ենք , որ պետք է հետևել ՄԱԿ-ի կանոնադրությանը, այլ երկրի սուվերենության և տարածքային ամբողջականության խախտումը չի կարող երբևէ ընդունելի լինել, պետք է վերադառնալ այն դիրքերը, որոնք եղել են մինչ այս էսկալացիան։ Հարկավոր է վերադառնալ դիվանագիտական ճանապարհով հակամարտության հանգուցալուծման»,-ասել է նա։
21:19 - 15 սեպտեմբերի, 2022
Ոչ թե ՄԱԿ, այլ ՀԱՊԿ առաքելություն․ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի խոսքերը սխալ են ներկայացվում

Ոչ թե ՄԱԿ, այլ ՀԱՊԿ առաքելություն․ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի խոսքերը սխալ են ներկայացվում

Այսօր ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է գումարվել։ Հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ սխալ են ներկայացրել նիստի ընթացքում ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալ Միրոսլավ Յենչայի խոսքը։ Այսպիսով, news.am-ը գրել է, թե իբր, Յենչայի խոսքով  «ՄԱԿ-ը Հայաստանի խնդրանքով առաքելություն կուղարկի երկիր՝ գնահատելու սահմանին տիրող իրավիճակը՝ անդամ երկրներին հետագա զեկույցներով»։ Նույն բովանդակությամբ հրապակում է արել նաև lurer.com-ը։ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալը, սակայն, խոսել է ոչ թե ՄԱԿ, այլ ՀԱՊԿ առաքելության մասին։ «Հայաստանի դիմումի համաձայն՝ ՀԱՊԿ-ը առաքելություն կուղարկի Հայաստան՝ սահմանին իրավիճակը գնահատելու և իր անդամ պետություններին զեկուցելու համար։ ՄԱԿ-ը սերտ կապի մեջ է մտահոգ կողմերի և կազմակերպությունների հետ»,- նշել է նա իր ելությում (տեսանյութի երկրորդ ելույթը)։ Այսպիսով, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի խոսքը սխալ է ներկայացվել՝ տպավորություն ստեղծելով, թե ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Հայաստան։
21:07 - 15 սեպտեմբերի, 2022
Մենք կոչ ենք անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Հնդկաստանի ներկայացուցիչը՝ ՄԱԿ ԱԽ նիստում

Մենք կոչ ենք անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Հնդկաստանի ներկայացուցիչը՝ ՄԱԿ ԱԽ նիստում

2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ընթացող կատաղի մարտերը դեռ թարմ են մեր հիշողություններում։ Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների թիրախավորման մասին վերջին հաղորդագրությունները խորը մտահոգություն են առաջացնում։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ  նիստում նշել է Հնդկաստանի ներկայացուցիչը։ «Մենք կոչ ենք անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և զսպվածություն ցուցաբերել: Այս գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանում խաղաղության և կայունության համար: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պարզապես չի կարող լուռ կանգնել և թույլ տալ, որ իրավիճակն էլ ավելի վատթարանա: Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի և ԵՄ-ի միջնորդությամբ իրականացվող գործընթացները օգտակար մեխանիզմ են ապահովում բոլոր չլուծված խնդիրները հանգուցալուծելու համար։ Մեր հետևողական պնդումն է, որ նման վեճերը պետք է լուծվեն դիվանագիության ​​և երկխոսության միջոցով, և որ որևէ հակամարտություն չի կարող ունենալ  ռազմական կամ բռնի լուծում: Մենք խրախուսում ենք երկու կողմերին գնալ դիվանագիտական ​​ուղով՝ հասնելու խնդրի  տևական և խաղաղ լուծմանը»,- հայտարարել է Հնդկաստանի ներկայացուցիչը։
20:30 - 15 սեպտեմբերի, 2022
Խիստ մտահոգված ենք Հայաստանում քաղաքացիական ենթակառուցվածների հրետակոծությամբ․ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

 |factor.am|

Խիստ մտահոգված ենք Հայաստանում քաղաքացիական ենթակառուցվածների հրետակոծությամբ․ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որում քննարկվում է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան, ԱՄՆ ներկայացուցիչ Ռիչարդ Միլսը  հայտարարեց, որ Վաշինգտոնը մտահոգված է Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածների հրետակոծությամբ։ «Մենք խիստ մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողություններով, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածների հրետակոծությամբ։ Բոլոր կողմերը պետք է պահպանեն իրենց իրավունքները միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում, ինչը վերաբերվում է քաղաքացիական անձանց պաշտպանությանը»,- ասաց ԱՄՆ ներկայացուցիչը։ Հա նշեց, որ ԱՄՆ-ը ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը և կոչ է անում կողմերին՝ զսպվածություն ցուցաբերել։ «Պետք է ապահովել երկու կողմից ուժերի դուրսբերումը։ Պետք է անհապաղ վերադառնալ բանակցությունների, որը կհանգեցնի հակամարտության երկարատև լուծման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ցանկանում եմ հստակ հայտարարել, որ ԱՄՆ-ը վճռականորեն ասում է, որ չկա հակամարտության ռազմական լուծում։ Մենք կոչ ենք անում վերականգնել ուղիղ հաղորդակցությունը դիվանագիտական ու ռազմական ուղիների»,- նշեց Միլսը։ Նա նաև անդրադարձավ ԱՄՆ ջանքերին։ «Պետքարտուղար Բլիքենը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ ու ափսոսանք հայտնել ռազմական գործողությունների կապակցությամբ։ Կովկասյան հարցերով հատուկ ներկայացուցիչն այնտեղ է և հանդիպումներ է ունենում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Մենք պատրաստակամություն ենք հայտնում նպաստել Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՀԿ-ի և գործընկերների հետ համակարգմամբ՝ հասնելու երկարատև խաղաղության՝ ՄԱԿ-ի կանոնադրության ու Հելսինկիի եզրափակիչ ակտի հիման վրա»,- եզրափակեց ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը։Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 
20:24 - 15 սեպտեմբերի, 2022
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Նախարար Միրզոյանը Տոյվո Կլաարին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նախապես ծրագրված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և Հայաստանի ձեռնարկած քայլերն ագրեսիան կանգնեցնելու նպատակով։ Հայկական կողմն անթույլատրելի է համարել նաև Ադրբեջանի զիված ուժերի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները, մասնավորապես` խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ շեշտել է, որ ադրբեջանական կողմի նման գործողությունները խաթարում են տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղություն հաստատելու ջանքերը՝ այս համատեքստում ընդգծելով միջազգային հանրության կողմից ադրբեջանական ագրեսիայի հասցեական և համարժեք դատապարտումը: Կարևորվել է նաև հրադադարի ռեժիմի պահպանումը և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների շուտափույթ վերացումը։ Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բրյուսելյան հարթակի արդյունավետությամ վերաբերյալ։
20:18 - 15 սեպտեմբերի, 2022
Խորապես մտահոգված ենք այս վտանգավոր էսկալացիայի առնչությամբ և կոչ ենք արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ․ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ

Խորապես մտահոգված ենք այս վտանգավոր էսկալացիայի առնչությամբ և կոչ ենք արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ․ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ

Ողջունում ենք հրադադարը և հույս հայտնում, որ այն կպահպանվի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալ Միրոսլավ Յենչան ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի հարձակման առնչությամբ։ «Սեպտեմբերի 12-ին երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները հաղորդեցին իրենց միջազգային սահմանին ծանր մարտերի մասին։ Հաղորդագրությունների համաձայն ծանր հրետանային միջոցներ և տարբեր տրամաչափի զինատեսակներ են օգտագործվել։ Երեկ երեկոյան հայտարարվեց, որ տեղական ժամանակով ժամը ութից հաստատվել է հրադադար։ Մենք ողջունում ենք հրադադարը և հույս հայտնում, որ այն կպահպանվի։ Մինչդեռ Հայաստանը այս իրադարձություններն անվանեց կանխամտածված հարձակում, Ադրբեջանը հակադարձեց՝ անվանելով այն պատասխան Հայաստանի սադրանքներին։ Երկու կողմերն էլ դիմել են գլխավոր քարտուղարին և անվտանգության խորհրդին արձանագրելով 2020 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարի և իրենց տարածքային ամբողջականության խախտում։ ՄԱԿ-ը չի կարող ստուգել կամ հաստատել այս հաղորդումների մանրամասները», - ասել է Յենչան՝ նշելով, որ խորապես մտահոգված են «այս վտանգավոր էսկալացիայի առնչությամբ»։ Նրա խոսքով՝  կոչ են արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ։ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Միրոսլավ Յենչան հայտարարել է, որ այս էսկալացիան նաև ընդգծում է «կողմերի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման շրջանակներում սահամանզատման և սահմանագծման գործընթացում առաջ շարժվելու հրատապ անհրաժեշտությունը»։ «Կոչ ենք անում կողմերին օգտվել այդ կարևոր մեխանիզմից` որպես սկզբունքային կարևոր քայլ` սահմանային լարվածության թուլացման ուղղությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը ընդգծում է տարածաշրջանում և դրանից դուրս բոլոր դերակատարների կառուցողական քայլերի և  կողմերի վրա կարգավորման ուղղությամբ աշխատելու համար ճնշում գործադրելու անհրաժեշտությունը։ Հայաստանի դիմումի համաձայն՝ ՀԱՊԿ-ը առաքելություն կուղարկի Հայաստան՝ սահմանին իրավիճակը գնահատելու և իր անդամ պետություններին զեկուցելու համար։ ՄԱԿ-ը սերտ կապի մեջ է մտահոգ կողմերի և կազմակերպությունների հետ», - նշել է նա։ Յենչայի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է հավատարիմ մնա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը, և ոչ մի ջանք չխնայի ներկայիս լարվածությունը թուլացնելու, կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու գործում նրանց օգնելու համար։
19:55 - 15 սեպտեմբերի, 2022
ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը անհապաղ հրադադարի և բանակցություններին վերադառնալու կոչ է անում
|armenpress.am|

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը անհապաղ հրադադարի և բանակցություններին վերադառնալու կոչ է անում |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախումների լույսի ներքո ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պեր Ժոան Պոնսը (Իսպանիա) միացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև անհապաղ և տևական հրադադար հաստատելու և բանակցություններին վերադառնալու միջազգային կոչերին՝ մարդկային կյանքերի հետագա կորուստները կանխելու համար: Այս մասին հատուկ ներկայացուցչը հայտարարություն է տարածել: «Մեր վեհաժողովը մեծ անհանգստությամբ է հետևում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող զինված բախումներին: Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, և երկու երկրները պետք է վերադառնան դեպի կառուցողական երկխոսության ուղի՝ խաղաղության համապարփակ պայմանագիրը ավարտին հասցնելու համար: Շարունակական այս բախումները ոչ միայն վնաս են հասցնում վերջին երկու տարվա ընթացքում գրանցված որևէ առաջընթացին, այլև արդեն ավելի քան 100 հոգու, այդ թվում՝ քաղաքացիական անձանց կյանքեր արժեցան ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի կողմից», - հայտարարել է Պոնսը: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահը նաև իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի սեպտեմբերի 13-ի  
19:47 - 15 սեպտեմբերի, 2022
ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն անբաժան է ԼՂ հակամարտության կարգավորումից․ Չինաստանը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստին

ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն անբաժան է ԼՂ հակամարտության կարգավորումից․ Չինաստանը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդում քննարկվում է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ ՀՀ ներկայացրած դիմումը։ Քննարկման ընթացքում ունեցած ելույթում Չինաստանի ներկայացուցիչը հայտարարեց, որ Պեկինն անհանգստացած է վերջերս տեղի ունեցած զինված հակամարտության կապակցությամբ։ Նրա խոսքով՝ խաղաղությունը բխում է երկու երկրների շահերից։ «ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն անբաժան է ԼՂ հակամարտության կարգավորումից։ Մենք աջակցում ենք հակամարտության՝ երկխոսության միջոցով կարգավորմանը։ Հուսով ենք, որ բոլոր կողմերը մոտ ապագայում կմշակեն միջազգային իրավունքի նորմերին, սահմանված ընդունելի նորմերին համապատասխան հակամարտության լուծում»,- ասել է չինացի պաշտոնյան՝ հավելելով, որ հակամարտության կարգավորումը կարևոր է ամբողջ տարածաշրջանի կայունության համար։  Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 
19:42 - 15 սեպտեմբերի, 2022