ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

ԱՄՆ-ը կարող է լրացուցիչ 2,5 հազար զինվորականներ տեղափոխել Լեհաստան |armenpress.am|

ԱՄՆ-ը կարող է լրացուցիչ 2,5 հազար զինվորականներ տեղափոխել Լեհաստան |armenpress.am|

armenpress.am: Շուրջ 2,5 հազար ամերիկացի զինվորներ կարող են արագորեն տեղափոխվել Լեհաստան այն 8,5 հազար զինծառայողների թվից, որոնց պլանավորում են ուղարկել Արեւելյան Եվրոպա: Փետրվարի 2-ին Լեհական ռադիոյի եթերում այդ մասին հայտարարել է հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխը: Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը հայտարարել է, որ պատրաստում է օրերս «ավելի քան 8 – 8,5 հազար զինծառայողների տեղափոխումն ամբողջ Արեելյան Եվրոպայի համար»: «Մեզ մոտ, ըստ երեւույթին, լրացուցիչ կլինի շուրջ 2,5 հազար զինվոր»,- ասել է Սոխը: Ինչպես ընդգծել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ներկայացուցիչը, գործում է երկու պլան: «Մեկն ամերիկացի զինվորականների ֆիզիկական ներկայությունն է, այդ թվում Լեհաստանի հողում: Երկրոդը՝ մեխաիզմի գործարկում, հնարավորությունների ստեղծում էական թվով զորքերի տեղափոխման համար՝ նման անհրաժեշտության առաջացման դեպքում: Այստեղ նույնպես աշխատանք է տարվում»,- նշել է նա: Ներկայումս Լեհաստանում տեղաբաշխված է ԱՄՆ-ի շուրջ 5 հազար զինծառայող: Անցյալ շաբաթ Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Եվրոպա ուղարկելու 8,5 հազար զինծառայողներ, բայց վերջնական որոշում դրա վերաբերյալ դեռ ընդունված չէ: Նրա խոսքով՝ դրանք մարտական, հետախուզական, ավիացիոն, բժշկական եւ փոխադրական ստորաբաժանումեր են:  Հունվարի 25-ին Քիրբին CNN հեռուստաալիքի եթերում ճշտել է, որ Միացյալ Նահանգները չի պլանավորում իր զորքերը տեղաբաշխել այն երկրների տարածքից դուրս, որոնք ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ են: Նախագահ Ջո Բայդենը հունվարի 28-ին նշել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են մոտ ապագայում ձեռնամուխ լինել լրացուցիչ ոչ մեծ զորակազմի ուղարկմանն Արեւելյան Եվրոպա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
12:47 - 02 փետրվարի, 2022
Պուտինը մեկնաբանել է Վաշինգտոնի պատասխանը Մոսկվային

 |armenpress.am|

Պուտինը մեկնաբանել է Վաշինգտոնի պատասխանը Մոսկվային |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հարաբերություններին: Պուտինն ասել է, որ Վաշինգտոնի տված պատասխանից պարզ է դառնում, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի հիմնական անհանգստությունները արհամարհվել են: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Մոսկվան Արևմուտքի պատասխանում չի տեսել այն, որ Արևմուտքը համարժեքորեն հաշվի է առնում Ռուսաստանի երեք սկզբունքային պահանջները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի չընդլայնումը:   2021 թ. դեկտեմբերի 17-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Հյուսիսատլանտյան դաշինքի՝ դեպի արևելք չընդլայնման և Ռուսաստանի անվտանգության երաշխավորման մասին պայմանագրի նախագիծ էր փոխանցել Վաշինգտոնին: ՌԴ ԱԳՆ-ը նաև ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետությունների հետ պայմանագրերի նախագծեր էր հրապարակել: Բանակցությունների արդյունքում ամերիկյան կողմը համաձայնել էր գրավոր պատասխան ուղարկել Ռուսաստանի առաջարկներին: Այդ պատասխանը Մոսկվան ստացել էր հունվարի 26-ին: Դրա բովանդակությունն առայժմ չի հրապարակվել, սակայն ինչպես երկու օր անց առցանց ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր մեկնաբանել՝ Վաշինգտոնի պատասխանը հստակություն չի մտցնում հիմնական հարցերի վերաբերյալ, սակայն այնտեղ կան «ռացիոնալ հատիկներ» երկրորդական հարցերի առնչությամբ: Մոսկվայում նախապատրաստում են Ռուսաստանի պաշտոնական արձագանքը Վաշինգտոնի գրավոր պատասխանին: Արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ գործընթացը միջգերատեսչական համաձայնեցումների փուլում է:  
21:50 - 01 փետրվարի, 2022
ՆԱՏՕ-ն մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա․Յենս Ստոլտենբերգ
 |azatutyun.am|

ՆԱՏՕ-ն մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա․Յենս Ստոլտենբերգ |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեսն Ստոլտենբերգն այսօր Բրյուսելում հայտարարել է, որ դաշինքը զորք չի ուղարկի Ուկրաինա, քանի որ հավաքական պաշտպանության հոդվածը չի տարածվում կառույցից դուրս գտնվող պետությունների վրա: «ՆԱՏՕ-ի մասին Վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածը չի գործում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չհանդիսացող պետության նկատմամբ, հետևաբար, ՆԱՏՕ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա»,- ասել է Ստոլտենբերգը: ՆԱՏՕ-ի հիմնադրման մասին Վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածը սահմանում է, որ անդամ երկրներից մեկի վրա հարձակումը հավասարազոր է հարձակման ամբողջ դաշինքի վրա, և, հետևաբար, անդամ բոլոր երկրները պետք է հավաքական ջանքերով պաշտպանեն հարձակման ենթարկվածին: «Անհրաժեշտ է հստակ տարբերակել սեփական տարածքը պաշտպանելու ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը և Ուկրաինայի զինծառայողներին պատրաստելու, այդ երկրին նյութական օգնություն տրամադրելու գործընթացը»,- ասել է գլխավոր քարտուղարը: Միաժամանակ նա նշել է, թե «Ռուսաստանն իր սահմանների մոտ կտեսնի էլ ավելի մեծ թվով ՆԱՏՕ-ի ուժեր, եթե հարձակվի Ուկրաինայի վրա»:
19:48 - 28 հունվարի, 2022
Պուտինը Մակրոնի հետ զրույցում մեկնաբանել է անվտանգության երաշխիքների հարցով Արևմուտքի պատասխանը |tert.am|

Պուտինը Մակրոնի հետ զրույցում մեկնաբանել է անվտանգության երաշխիքների հարցով Արևմուտքի պատասխանը |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Մոսկվան ուշադիր կուսումնասիրի Արևմուտքի պատասխաններն անվտանգության երաշխիքների առաջարկներին և դրանից հետո կկողմնորոշվի հետագա գործողությունների հարցում: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:«Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ռուսական կողմը ուշադիր ուսումնասիրում է հունվարի 26-ին ստացված ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գրավոր պատասխաններն անվտանգության երաշխիքների մասին, ինչից հետո կկողմնորոշվի իր անելիքների հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:Պուտինը զրույցի ընթացքում նշել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հաշվի չեն առել Ռուսաստանի սկզբունքային մտահոգությունները:«Ամերիկյան և նատոյական պատասխաններում այդպես էլ հաշվի չի առնվել ՌԴ-ի սկզբունքային մտահոգությունները, ինչպիսին են ՆԱՏՕ-ի ընդլայնման անթույլատրելիությունը, ռուսական սահմանի մոտ սպառազինման հարվածային համակարգերի տեղակայումը, ինչպես նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի և ենթակառուցվածքների վերադարձը 1997 թվականի դիրքեր, երբ ստորագրվել էր Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
17:57 - 28 հունվարի, 2022
Լավրովը հայտարարել է, թե պատերազմ չի լինի, եթե դա կախված է Ռուսաստանից |armenpress.am|

Լավրովը հայտարարել է, թե պատերազմ չի լինի, եթե դա կախված է Ռուսաստանից |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը պատերազմ չի ուզում, բայց նաև թույլ չի տա ոտնահարել իր անվտանգության շահերը: Այդ մասին ռուսական ռադիոկայաններին տված օնլայն հարցազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով անվտանգության հարցերի շուրջ Արևմուտքի հետ ընթացող բանակցությունների ընթացքին: «Եթե դա կախված է Ռուսաստանի Դաշնությունից, ապա պատերազմ չի լինի: Մենք պատերազմ չենք ուզում, բայց նաև թույլ չենք տա կոպտորեն ոտնահարել և արհամարհել մեր շահերը», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը: Լավրովի խոսքով՝ բանակցություններն Արևմուտքի հետ դեռ չեն ավարտվել: Ըստ նրա՝ ամերիկացիները և ՆԱՏՕ-ն ավելի քան մեկ ամիս ուսումնասիրում էին Ռուսաստանի՝ ծայրաստիճան պարզ առաջարկները, որոնք ամփոփված են Ռուսաստան-ԱՄՆ պայմանագրի նախագծում և Ռուսաստան-ՆԱՏՕ համաձայնագրերում, և երկու օր առաջ՝ հունվարի 26-ին, Մոսկվան ստացել է պատասխան, որը հստակություն չի մտցնում հիմնական հարցերում, սակայն այնտեղ կան «ռացիոնալ հատիկներ» երկրորդական հարցերի առնչությամբ:  Մասնավորապես, ՆԱՏՕ-ն առաջարկում է քննարկել փոքր և միջին հեռահարության հրթիռների տեղակայման, զորավարժությունները միմյանց սահմաններից հեռու անցկացնելու, մարտական օդանավերի, ռազմանավերի միջև հեռավորությունը համաձայնեցնելու և մի շարք այլ խնդիրների հետ կապված հարցերը: Լավրովի գնահատմամբ՝ դա ավելի լավ է, քան ոչինչը: «Այն կառուցողականությունը, որը պարունակում են այդ առաջարկները, ըստ էության փոխառված են վերջին տարիների ռուսական նախաձեռնություններից: Կարծում եմ՝ դա գոնե ինչ-որ բան է: Բայց կրկնում եմ, որ գլխավորը մեզ համար պարզելն է հայեցակարգային այն հիմունքները, որոնց վրա կառուցվում է եվրոպական անվտանգությունը», - նշել է Լավրովը՝ հիշեցնելով 1999 թ. Ստամբուլում ԵԱՀԿ գագաթնաժողովի հռչակագրով Ռուսաստանի և արևմտյան պետությունների ստանձնած պարտավորությունները «անվտանգության անբաժանելիության» սկզբունքների մասին: Ռուսաստանի գլխավոր դիվանագետը շեշտում է՝ եթե Արևմուտքը ընդառաջ չգնա Մոսկվայի առաջարկներին, և եթե արդյունք չտան Մոսկվայի առաջարկները՝ համաձայնության հասնելու Եվրոպայում անվտանգության ապահովման վերաբերյալ փոխադարձաբար ընդունելի սկզբունքների շուրջ, ապա այդ դեպքում Մոսկվան պատասխան միջոցներ կձեռնարկի: Լավրովը փոխանցել է, որ ռուսական գերատեսչություններն այժմ ուսումնասիրում են Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի տված պատասխանները: Անդրադառնալով դրանց բովանդակությանը՝ Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, թե Միացյալ Նահանգների պատասխանը ՆԱՏՕ-ի ուղարկած թղթերի լույսի ներքո «դիվանագիտական քաղաքավարությունների իսկական նմուշ է»: «ՆԱՏՕ-ի պատասխանը այնքան գաղափարականացված է, այնքան հագեցած է Հյուսիսատլանտյան դաշինքի բացառիկության, նրա հատուկ դերի և առաքելության գաղափարով, որ ես ամոթ զգացի այն մարդկանց փոխարեն, ովքեր գրել են այդ տեքստը», - ասել է Սերգեյ Լավրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ պատասխան միջոցառումները կարող են լինել ամենատարբեր, բայց ինքը որոշում է ընդունելու ռուս զինվորականների ներկայացրած առաջարկների հիման վրա: Սերգեյ Լավրովն էլ դրան հավելում է, որ միջգերատեսչական քննարկումների արդյունքում նախագահ Պուտինը կստանա Մոսկվայի պատասխանի վերաբերյալ առաջարկները և դրանց հիման վրա կընդունի իր որոշումը:
16:18 - 28 հունվարի, 2022
Ներկայում ՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի Արևելք ընդհանրապես չի նախատեսվում. Գերմանիայի ԱԳ նախարար |tert.am|

Ներկայում ՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի Արևելք ընդհանրապես չի նախատեսվում. Գերմանիայի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ն ներկայում չի պատրաստվում իր շարքերն ընդունել Արևելյան Եվրոպայից նոր երկրներ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Funke Mediengruppe-ին տված հարցազրույցում։ «Ներկայում ՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի Արևելք ընդհանրապես չի նախատեսվում։ Ուստի Մոսկվայում ես երկար քննարկում էի վարում Ռուսաստանի արտգործնախարարի հետ այն մասին, թե ինչի շուրջ ենք մենք վիճում», - ասել է պաշտոնյան: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես վարվել ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Ուկրաինայի ցանկության հետ՝ Գերմանիայի արտգործնախարարն ասել է. «Բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանը, գիտեն, որ դա ներկայում օրակարգում չէ»։ Միաժամանակ նա կրկնել է իր նախկին միտքը, որ յուրաքանչյուր երկիր կարող է ինքնուրույն ընտրել, թե որ դաշինքներին կցանկանա միանալ։
12:36 - 28 հունվարի, 2022
ԱՄՆ-ը չի պատասխանել ՆԱՏՕ-ի չընդլայնման վերաբերյալ հարցին. Լավրով |armenpress.am|

ԱՄՆ-ը չի պատասխանել ՆԱՏՕ-ի չընդլայնման վերաբերյալ հարցին. Լավրով |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքների շուրջ իր փաստաթղթում չի պատասխանել ամենագլխավոր հարցին, որը վերաբերում է դեպի արեւելք ՆԱՏՕ-ի չընդլայնմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Այս փաստաթղթում գլխավոր հարցի վերաբերյալ դրական արձագանք չկա: Գլխավոր հարցը մեր հստակ դիրքորոշումն է դեպի արեւելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման եւ հարվածային սպառազինությունների տեղակայման անթույլատրելիության վերաբերյալ, որոնք կարող են սպառնալ Ռուսաստանի Դաշնության տարածքին»,-Լավրովը հայտարարել է լրագրողներին: ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն նախօրյակին Ռուսաստանին են փոխանցել  անվտանգության երաշխիքների մասին առաջարկությունների պատասխանները: Ելնելով ԱՄՆ-ի պետքարտուղար էնթոնի Բլինքենի հայտարարություններից՝ ամերիկյան փաստաթուղթն արտացոլում է Նահանգների մտահոգություններն անվտանգության ոլորտում Ռուսաստանի գործողությունների եւ այն բնագավառների վերաբերյալ առաջարկությունների առնչությամբ, որտեղ երկրները կարող են շփման կետեր գտնել: 2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակել է անվտանգության երաշխիքների շուրջ ԱՄՆ-ի հետ պայմանագրի եւ ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերը: Մոսկվան, մասնավորապես, արեւմտյան գործընկերներից պահանջում է իրավական երաշխիքներ՝ հրաժարվել դեպի արեւելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից, դաշինքին Ուկրաինայի անդամակցությունից եւ հետխորհրդարանի երկրներում ռազմաբազաների ստեղծումից: Նաեւ առաջարկությունները կետ են պարունակում Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հարվածային սպառազինություններ չտեղակայելու եւ Արեւելյան Եվրոպայում դաշինքի ուժերի 1997 թվականի դիրքեր հետքաշելու վերաբերյալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
17:03 - 27 հունվարի, 2022
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հորդորել է գործընկերներին շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ

 |armenpress.am|

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հորդորել է գործընկերներին շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան կոչ է անում Եվրամիության և ՆԱՏՕ-ի իր գործընկերներին անել հնարավոր ամեն բան՝ շարունակելու երկխոսությունը Ռուսաստանի հետ: Այս մասին Ֆրանսիայի Սենատում հունվարի 26-ին հայտարարություն է արել արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը: «Չեմ թաքցնի, որ իրադրությունը շատ լարված է: ԵՄ և ՆԱՏՕ-ի մեր գործընկերների հետ մենք ձգտում ենք դադարեցնել էսկալացիան»,- ասել է նա: Արտգործնախարարը տեղեկացրել է, որ բոլորը միակարծիք են, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների պարագայում անհրաժեշտ են մասշտաբային պատժամիջոցներ: «Մենք աշխատում ենք դրա շուրջ: Այդուհանդերձ, անհրաժեշտ է անել ամեն բան, որպեսզի Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակվի և որ մենք նպաստեն լարվածության թոթափմանը»,- հայտարարել է Ժան-Իվ Լե Դրիանը:
20:28 - 26 հունվարի, 2022
Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զորք տեղակայել Ուկրաինայում

 |armenpress.am|

Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զորք տեղակայել Ուկրաինայում |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը զորք չի տեղակայելու Ուկրաինայում։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով Ստոլտենբերգի՝ CNN-ին տված հարցազրույցին, որի հաղորդավար Քրիստիանե Ամանպուրին իր հերթին գրառում է կատարել Թվիթերում՝ մեջբերելով Ստոլտենբերգին։  «ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զորամասեր տեղակայել Ուկրաինայում»,- ասել է Ստոլտենբերգը: ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ նշել էր, որ «ռուսական ագրեսիայի» և Կիևին դրանից պաշտպանվելու հնարավորության մասին արևմուտքի հայտարարությունները և՛ ծիծաղելի են, և՛ վտանգավոր։ Միևնույն ժամանակ, Կիևը և արևմտյան երկրները վերջերս մտահոգություն են հայտնել Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից «ագրեսիվ գործողությունների» ենթադրյալ աճի կապակցությամբ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ռուսական զորքերի տեղաշարժը տեղի է ունենում ՌԴ տարածքում: Նրա խոսքով, դա ոչ մեկին չի սպառնում և չպետք է անհանգստացնի որևէ մեկին։  
21:48 - 25 հունվարի, 2022
Պենտագոնից հայտնել են, որ ԱՄՆ-ը պատրաստ է Եվրոպա ուղարկել 8500 զինվորականօ |armtimes.com|

Պենտագոնից հայտնել են, որ ԱՄՆ-ը պատրաստ է Եվրոպա ուղարկել 8500 զինվորականօ |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստ է Եվրոպա ուղարկել 8500 զինվորական, սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։ «Զինվորական անձնակազմի թիվը, որոնց Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը որոշել է բարձր պատրաստականության վիճակի բերել, կազմում է մոտ 8,5 հազար մարդ»,- ասել է նա։ Քիրբին նշել է, որ եթե իրավիճակը պահանջի, ապա, ՆԱՏՕ-ի արձանագրությունների համաձայն, նրանք անհապաղ կուղարկվեն Եվրոպա։ Նա ընդգծել է, որ «զորախումբ ուղարկելու որոշումը դեռ ընդունված չէ», քանի որ մնում է իրավիճակը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու հնարավորությունը։ «Մենք չենք ասում, որ դիվանագիտությունը մեռած է»,- նշել է պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչը։ Խոսելով այն մասին, թե որ զորքերը կարող են ուղարկվել Եվրոպա՝ Քիրբին նշել է, որ դրանք մարտական ստորաբաժանումներ են, հետախուզական, ավիացիոն, բուժաշխատողներ և տրանսպորտային ստորաբաժանումներ։ Պենտագոնի խոսնակն ընդգծել է, որ առայժմ խոսքը միայն այս զորախումբը բարձր պատրաստականության վիճակի բերելու մասին է։ Քիրբին մանրամասնել է, որ ԱՄՆ-ն բարձրացնում է զորքերի մարտունակությունը երկրի ներսում և արտերկրում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ «Նախագահ Ջո Բայդենն ասել է, որ չնայած մենք շարունակում ենք առաջնահերթություն տալ դիվանագիտությանը և երկխոսությանը, այլ ոչ ռազմական լուծմանը», - ասել է նա։ Ըստ Քիրբիի, «ԱՄՆ-ը քայլեր է ձեռնարկում իր զորքերի մարտունակությունը երկրի ներսում եւ արտերկրում բարձրացնելու համար»: Պենտագոնի խոսնակն ընդգծել է, որ դա արվում է, որպեսզի ՆԱՏՕ-ի մասնակցությամբ ակտիվ գործողությունների մեկնարկի դեպքում ԱՄՆ-ն անհապաղ օգնություն ցուցաբերի իր դաշնակիցներին։  Քիրբին նաև ասել է, որ այս պահին ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ սահմանին իրավիճակի դեէսկալացիայի նշաններ չի տեսնում Ռուսաստանի Դաշնության կողմից։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի ռազմական ներկայությունը տարածաշրջանում միայն աճում է։ Քիրբին նշել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դեռ կարծում է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով։ Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայից իր ռազմական հրահանգիչներին դուրս բերելու որոշում չի կայացրել, նրանք դեռ այնտեղ են։ «Մեր հրահանգիչներին Ուկրաինայից տեղափոխելու որոշումներ չկան, սակայն, ինչպես ես բազմիցս ասել եմ, մենք մշտապես վերահսկում ենք իրավիճակը և պատրաստ ենք անել ամեն ինչ, որն անհրաժեշտ է նրանց անվտանգության համար»,- ասել է նա։ Քիրբիի խոսքով՝ ամերիկացի հրահանգիչները ներկայումս գտնվում են Ուկրաինայում և շարունակում են կատարել իրենց առաջադրանքները։
09:52 - 25 հունվարի, 2022
Արևելյան թևում զորակազմի ավելացման մասին ՆԱՏՕ-ի հայտարարությունները մեծացնում են լարվածությունն անվտանգության ոլորտում. Պեսկով
 |tert.am|

Արևելյան թևում զորակազմի ավելացման մասին ՆԱՏՕ-ի հայտարարությունները մեծացնում են լարվածությունն անվտանգության ոլորտում. Պեսկով |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի հայտարարություններն արևելյան թևում զորակազմի ավելացման, ինչպես նաև ուժերի և միջոցների մոտեցման մասին մեծացնում են լարվածությունն անվտանգության ասպարեզում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ինչ վերաբերում է որոշակի գործողությունների, մենք ձեզ հետ միասին տեսնում ենք արևելյան թևում զորակազմի ավելացման մասին հայտարարություններ, որոնք հրապարակում է Հյուսիսատլանտյան դաշինքը: Այդ ամենը հանգեցնում է նրան, որ լարվածությունն աճում է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում: «Ուզում եմ նշել, որ այս ամենը տեղի չի ունենում այն ​​պատճառով, ինչ անում է Ռուսաստանը: Այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, ինչ անում են ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն և այն տեղեկության հաշվին, որը նրանք տարածում են»,- ընդգծել է Պեսկովը։ Ընդհանուր առմամբ մենք հայտարարում ենք և ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ լարվածության աճն իրականացվում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից ձեռնարկվող կոնկրետ տեղեկատվական գործողությունների միջոցով»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։  Պեսկովը, մասնավորապես, նշել է, որ մի քանի օր առաջ տեղեկատվական լցոնում է արվել, թե իբր Մոսկվան տարհանում է Կիևում իր դիվանագիտական ​​ներկայացուցչության աշխատակիցներին։ Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի գործունեությունը Ռուսաստանի սահմանների մոտ չի կարող անտեսվել ռուս զինվորականների կողմից։
18:36 - 24 հունվարի, 2022