Իմ Քայլը

«Իմ քայլը» Հայաստանում գործող քաղաքական դաշինք է, որի հիմքը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Այն ձեւավորվել է 2018 թվականի օգոստոսին Երեւանի ավագանու 2018 թվական ընտրություններից առաջ։ Դաշինքի առաջնորդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

2018 թվականի սեպտեմբերի 23-ին «Իմ քայլը» դաշինքը մասնակցել եւ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հետ հաղթել է Երեւանի ավագանու ընտրություններին՝ ստանալով ավագանու 65 տեղերից 57-ը։

«Քաղաքացիական պայմանագիր» եւ «Առաքելություն» կուսակցությունները 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրությունների նախաշեմին ձեւավորեցին «Իմ քայլը» դաշինքը։ 

Ընտրություններում հավաքելով 70․37 տոկոս ձայն՝ «Իմ քայլը» դաշինքը ստացավ 88 պատգամավոր ունենալու մանդատ։

«Այո»-ի շտաբի դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվեց 205 մլն 560 հազար դրամ |armenpress.am|

«Այո»-ի շտաբի դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվեց 205 մլն 560 հազար դրամ |armenpress.am|

armenpress.am:  Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի իրականացրած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվեց 205 մլն 560 հազար դրամ: Այս մասին դրամահավաքի ավարտին հայտարարեց քարոզչական կողմի շտաբի պետ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 9-րդ դրամահավաք-երեկոն արձանագրում է հետևյալ թիվը՝ 205 մլն 560 հազար դրամ: Օնլայն հարթակում դրամահավաքը շարունակվում է: Կան նաև փոխանցումներ արտարժույթի տեսքով, որոնց արտացոլումն առայժմ մեզ համար պարզ չէ, այսինքն՝ կարող է լինել այս թվի որոշակի փոփոխություն»,- ասաց Պապիկյանը: Դրահամավաքի արդյունքում ստացված գումարն ուղղվելու է քարոզարշավի անցկացմանը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:  
22:03 - 25 փետրվարի, 2020
Պետք է հասնել այն մակարդակին, որ որևէ քաղաքացի չկասկածի դատավորների պրոֆեսիոնալ և բարոյական որակների վրա. Վլադիմիր Վարդանյան |aysor.am|

Պետք է հասնել այն մակարդակին, որ որևէ քաղաքացի չկասկածի դատավորների պրոֆեսիոնալ և բարոյական որակների վրա. Վլադիմիր Վարդանյան |aysor.am|

aysor.am: Դատաիրավական բարեփոխումներն անվերջ գործընթաց են, այդ համակարգն անընդհատ պետք է կատարելագործվի, Դատական օրենսգրքում փոփոխություների թեմայով ԱԺ լսումների ժամանակ այսօր ասաց ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։«Դատական համակարգում ունենք համակարգային խնդիրներ։ Դատավորների աշխատանքը տաժանակիր է, սակայն պետք է ասել, որ դատական համակարգում անբասիր դատավորները մեծ մաս են կազմում», - ասաց նա։ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ պետք է հասնել այն մակարդակին, որպեսզի որևէ քաղաքացի չկասկածի դատավորների պրոֆեսիոնալ և բարոյական որակների վրա։«Նապոլեոն Բոմնապարտն ասել է՝ դատավորներները հանրային կարգի պահապաններն են։ Եվ հիրավի, դատավորների տեղը պետք է լինի հասարակական հիերարխիայի առաջին շարքում։ Նրանք պետք է արժանանան ամենալայն վստահության, բայց նաև պարտավոր են ամեն օր իրականացել օրենքի վրա հիմնված արդարադատություն», - իր խոսքն ամփոփեց պատգամավորը։
12:08 - 25 փետրվարի, 2020
Պատգամավորը բուհում դեկանի, ամբիոնի վարիչի պաշտոններում երիտասարդներին ներգրավելու կարիք է տեսնում |armenpress.am|

Պատգամավորը բուհում դեկանի, ամբիոնի վարիչի պաշտոններում երիտասարդներին ներգրավելու կարիք է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը բուհերի կառավարման պաշտոններում՝ ռեկտոր, դեկան, ամբիոնի վարիչ, տեսնում է երիտասարդներին ներգրավելու կարիք: Հովհաննիսյանը նման տեսակետ հայտնեց «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» խորհրդարանական լսումներում: «Ակադեմիական ազատությունը հաճախ  ասոցացվում է բուհի ղեկավարման մարմինների հետ կապված հարցերի հետ: Ակադեմիական ազատությունը, սակայն, այն է, որ դասախոսներն ու ուսանողները կարող են ներգրավվել ինտելեկտուալ քննարկման մեջ՝ առանց գրաքննության, պատժի, հետապնդման վախի: Քաղաքական, կրոնական և այլ հայացքները չեն կարող դառնալ պարտադրանք բուհերի ներսում: Հիմնականում շեշտը դրվում էր նմանատիպ բաների վրա: Շեշտը չէր դրվում ռեկտորների կամ կառավարիչների տարիքի վրա: Իհարկե, մարդը որքան հասունանում է, այնքան ուժեղանում է։ Սակայն դա չի նշանակում, որ ավագ տարիքի մարդիկ պետք է միշտ լինեն կառավարիչներ: Ունենք դեպքեր, երբ մարդիկ 20-30 տարի ամբիոնի վարիչներ ու դեկաններ են, բնականաբար, երիտասարդ սերունդը որևէ մոտիվացիա չի ունենում այդտեղ աշխատելու և չի տեսնում տեսլական կամ ապագա»,-ասաց Հովհաննիսյանը: Նա նկատեց՝ միգուցե պետք է նախատեսել ռոտացիոն սկզբունքներ, որ հերթով բոլորը կարողանան դառնալ ամբիոնի վարիչ, և որևէ մեկը չճնշի մյուսին:
12:25 - 24 փետրվարի, 2020
Վերջնական քաղաքական որոշում չունենք այդ առումով և դեռ ժամանակ ունենք. Լիլիթ Մակունցը՝ Վենետիկի հանձնաժողով դիմելու մասին |aysor.am|

Վերջնական քաղաքական որոշում չունենք այդ առումով և դեռ ժամանակ ունենք. Լիլիթ Մակունցը՝ Վենետիկի հանձնաժողով դիմելու մասին |aysor.am|

aysor.am: Քաղաքական ուժերը, որոնք հանրաքվեն բոյկոտելու կամ չմասնակցելու կոչ են անում դրանով իսկ անթաքույց իրականացնում են «ոչ»-ի քարոզարշավ, լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Չնայած հայտարարվել է, որ «ոչ»-ի քարոզ չի իրականացվում, այն քաղաքական ուժերը, որոնք բոյկոտի կամ չմասնակցելու կոչ են անում դրանով իսկ անթաքույց իրականացնում են «ոչ»-ի քարոզարշավ: Ինձ համար անհասկանալի է՝ ինչու այս պարագայում քաղաքական պատասխանատվություն չեն ստանձնում և չեն իրականացնում քարոզարշավ», - ասաց Մակունցը: Հարցին՝ ինչո՞ւ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը չի ուղարկվել Վենետիկի հանձնաժողով՝ եզրակացության համար, այն դեպքում, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի նախագիծն ուղարկվել էր, գուցե չկա՞ վստահություն հանձնաժողովի նկատմամբ՝ Մակունցը պատասխանեց. «Այն, ինչ մենք նախատեսում ենք անել՝ վերականգնելն է մոդելը, որը 2015թ.-ի սահմանադրական փոփոխությամբ հաստատվել է, սակայն այս պահին չի գործում: Հիմա չի գործում այն Սահմանադրական դատարանը, որի մոդելը հաստատել են միջազգային կառույցները: Պիտի ասեմ, որ մենք վերջնական քաղաքական որոշում չունենք այդ առումով և դեռ ժամանակ ունենք, բայց տարակուսանք է առաջանում, որովհետև գործ ունենք փաթեթի հետ, որն արդեն իսկ հաստատվել է, որովհետև մենք ընդամենը վերականգում ենք այդ՝ հավանության արժանացած փաթեթը»:
15:57 - 21 փետրվարի, 2020
2019-ին աշխարհի զարգացող երկրների տնտեսություններն աճում էին միջինում 4 տոկոսով, Հայաստանը՝ 7.6. պատգամավոր |armtimes.com|

2019-ին աշխարհի զարգացող երկրների տնտեսություններն աճում էին միջինում 4 տոկոսով, Հայաստանը՝ 7.6. պատգամավոր |armtimes.com|

armtimes.com: 2019 թ. ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) աճը, ըստ նախնական տվյալների՝ 7.6 տոկոս է կազմել. բացարձակ թվով 6 տրիլիոն 551 միլիարդ 849 միլիոն դրամ: Այս մասին երեկ ՀՀ կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին: 2018-ին ՀՆԱ-ի աճը կազմել էր 5.2 տոկոս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ դա վատ ցուցանիշ չէ եւ հետաքրքրվեց, թե վերջին անգամ ե՞րբ է ՀՀ-ում նման աճ արձանագրվել: Ավինյանը պատասխանեց, որ 2000-ականներին է եղել ավելի բարձր աճ: «Ուրեմն կարող ենք արձանագրել, որ եթե ՀՆԱ-ի աճը 2019-ին եղել է 7.6 տոկոս, նշանակում է, որ 2008 թվականից ի վեր ամենաբարձր աճն ենք ապահովել, եւ համոզված եմ, որ համատեղ արդյունքով ավելի մեծ ցուցանիշ կարձանագրենք 2020 թ. համար»,- ասաց վարչապետը: Շաբաթներ առաջ անկախ փորձագետները կանխատեսել էին, որ Հայաստանի տնտեսական աճը 2019-ի համար կլինի 8.2 տոկոս, իսկ վարչապետը հույս էր հայտնել, որ ՀՆԱ-ի աճը կլինի 8 տոկոս: Թեմայի վերաբերյալ խոսել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը: - Պարոն Մանուկյան, ինչպե՞ս եք գնահատում 7.6 տոկոս ցուցանիշը, եւ արդյո՞ք սա այն էր, ինչ ակնկալվում էր: - Տնտեսական ակտիվությունը գնահատող մեկ այլ ցուցանիշ՝ ՏԱՑ-ը, որը եւս հրապարակվել էր, 7.8 տոկոս էր կազմում: ՏԱՑ-ը եւ ՀՆԱ-ն սովորաբար շատ քիչ շեղում են ունենում ու սովորաբար ՀՆԱ-ն մոտ 0.2 տոկոսային կետով ավելի քիչ է լինում, քան տնտեսական ակտիվության ցուցանիշը: Ես ինչքանով տեղեկացված եմ, ՀՆԱ-ի ցուցանիշի մեջ ներկայումս արտացոլված է ավտոմեքենաների ներմուծումը, բայց  դրա այն հատվածը, որն օրինակ արտահանվել է ԵԱՏՄ շուկաներ՝ որոշակիորեն արտացոլված չէ: Դա ապագայում մեթոդաբանական շտկումներ է ենթադրում: Եթե մենք դիտարկում ենք այն ազդակները, որը տվել էր ՏԱՑ-ը, կարելի էր ակնկալել, որ ՀՆԱ-ն գտնվելու է այս շրջանակներում: Նաեւ միջազգային կառույցներն էին ՀՀ տնտեսության համար կանխատեսումներ արել՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, նրանք ընդհանուր բարձրացման ֆոնին՝ ավելի զուսպ աճ էին կանխատեսում: Իսկ սա նշանակում է, որ վերջին եռամսյակում մենք ավելի դրական զարգացում կարողացանք ունենալ: - Վարչապետը շաբաթներ առաջ գրել էր, որ անկախ փորձագետների կարծիքով 8.2 տոկոս տնտեսական աճ կունենանք եւ հույս էր հայտնել, որ ՀՆԱ-ն կլինի 8 տոկոս: Ինչո՞ւ այս ցուցանիշը չստացանք: - Եթե դուք ուսումնասիրեք միջազգային կառույցների կանխատեսումները զարգացած եւ զարգացող երկրների՝ ինչպիսին Հայաստանն է, վերաբերյալ, կտեսնեք, որ զարգացող երկրների համեմատ նրանց կանխատեսումների շեղումը բավականաչափ բարձր է: Սա պայմանավորված է 2 հանգամանքով. առաջինը՝ տեխզինվածության մակարդակի բարելավման ուղղությամբ ավելի բարձր ցուցանիշ ունենալու հնարավորությամբ: Երկրորդը, որ այդ տնտեսությունները որպես կանոն չափազանց փոքր են, եւ որոշակի դրական մոտեցումները կարող են էական նշանակություն ունենալ՝ կանխատեսվածի ու փաստացի ցուցանիշների առումով: Փորձագետներ կային, որ ժամանակին ասում էին Հայաստանը ռեցեսիայի (տնտեսական անկում) մեջ է: Այս դեպքում էլ ունենք փորձագետներ, որոնք էլ ավելի լավատեսական թվեր են հնչեցնում: Կարծում եմ, որ այս փորձագետների համար կազուսային էր համարվում այն, որ հնարավոր է շտկվի մեթոդաբանությունը եւ ՀՆԱ-ի ցուցանիշների մեջ ներառվի  ավտոմեքենաների արտահանումը: - Այլ երկրներում 7.6 տոկոս տարեկան ՀՆԱ-ի աճը ինչպիսի՞ ցուցանիշ է համարվում: - Եթե ուսումնասիրենք Եվրոպայի տարածաշրջանը՝ վստահաբար մենք կլինենք ամենաբարձր տնտեսական աճ գրանցած երկրներից: Բայց կարծում եմ, որ ինչպես ներկա կառավարության՝ այնպես էլ մեր քաղաքացիների համար շատ կարեւոր են դրա որակական բաղադրիչները: Այսինքն՝ ի տարբերություն նախկինում գրանցված աճերի, այստեղ այդ տնտեսության դրական զարգացումներից օգտվելը շատ ավելի ցցուն տեսանելի է եղել ու ավելի մեծ քանակով շահառուների մեջ է բաշխվել: Հեռուն չգնանք՝ ճանապարհների վիճակը, աշխատավարձային քաղաքականության փոփոխությունները, պաշտպանական բնագավառի որակական փոփոխությունները եւ զբոսաշրջային ոլորտի բարձր աճի տեմպերը: Սրանք այն ուղղություններն են, որոնք 2020 թ. շարունակական են լինելու: Այսինքն՝ մասնակցայնությունն այդ աճից օգտվողների՝ ավելանալու է: - Սա նշանակո՞ւմ է, որ 2020 թ. ՀՆԱ-ի աճն ավելի բարձր կլինի: - Այս պահին կանխատեսումը մոտավորապես 4.9 տոկոս է: ՀԲ-ն 5.2 է կանխատեսում: Սա պայմանավորված է նրանով, որ դեռեւս այն ծախսերը, ինչն իրականացնում ենք՝ կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների ոլորտում, ապագա աճերի հնարավորություններն են մեծացնում: Մի տարի կարող ենք ունենալ դրական զարգացումներ, ավելի բարձր աճ, բայց դրա շարունակականությունը եւ երկարաժամկետությունը վտանգված լինի: Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:02 - 21 փետրվարի, 2020
Ասֆալտապատման վերաբերյալ վարչապետի հրապարակած նկարը շատ սիմվոլիկ է, լայն իմաստ է արտահայտում, չեմ կարծում, թե դրանով ՍԴ-ի հարցով հանրաքվեից շեղվում ենք․ Սուրեն Գրիգորյան |tert.am|

Ասֆալտապատման վերաբերյալ վարչապետի հրապարակած նկարը շատ սիմվոլիկ է, լայն իմաստ է արտահայտում, չեմ կարծում, թե դրանով ՍԴ-ի հարցով հանրաքվեից շեղվում ենք․ Սուրեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Կազմակերպչական աշխատանքներ են իրականացվում, ամեն ինչ իր հունով ընթանում է՝ հանրաքվեի քարոզարշավի հարցում չենք ուշանում, չենք դանդաղում։ Այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը։ «Չեմ կարծում, որ գործընթացը դանդաղել է, ասեմ ավելին՝ հաշվի առնելով, որ խորհրդարանական ուժերից հանրաքվեի որոշմանը դեմ և ձեռնպահ մեր գործընկերները «ՈՉ»-ի քարոզչական կողմ չձևավորեցին, ինչպես գիտեք «ՈՉ»-ի քարոզչական կողմ ձևավորվեց 50-ից ավել քաղաքացիների կողմից, և քանի որ նոր են ձևավորվել, այս իմաստով շատ ավելի ճիշտ է, որ մի կողմն ավելի շուտ չսկսեց բովանդակային առումով քարոզչությունը, քան մյուս կողմը, չնայած դրա համար հիմքեր ուներ»,-մանրամասնեց Սուրեն Գրիգորյանը։ Պատգամավորի խոսքով՝ իրենք բովանդակային առումով վաղուց են խոսում խնդրի մասին, ինչ-որ իմաստով սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը կարելի է ասել վաղուց է ընթանում, խնդիրը շատերին է ծանոթ։ Անդրադառնալով դիտարկմանը, որ չնայած նրան, որ ասում են՝ բուն խնդրին շատերն են ծանոթ, բայց «ԱՅՈ» ասելու կոչերին զուգընթաց այնպիսի հայտարարություններ են արվում, որոնք ՍԴ-ի հետ բացարձակ առնչություն չունեն, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը գրառումը և հրապարակած նկարը ճանապարհների ասֆալտապատման վերաբերյալ, օրինակ` նաև այն, երբ ասում են, որ դա հակահեղափոխության դեմ պայքար է։ «Ինչ վերաբերում է վարչապետի հրապարակած նկարին, ապա իրականում մենք չենք կարող աչք կապել էն երևույթի վրա, որ սա պարզապես մի դատարանի ռեֆորմի խնդիր չէ, սա շատ ավելի լայն կոնտեքստ ունի և հին ու նոր արժեհամակարգային առումով կոնտեքստն այստեղ կա։ Դրա մասին չխոսելը անազնիվ կլինի, կարծում եմ՝ շատ սիմվոլիկ է վարչապետի նկարով հին ու նորի տարբերությունը ցույց տալը և միևնույն ժամանակ չեմ կարծում, որ պնդման տեղ կա, թե շեղվում է դրանով, պարզապես կոնտեքստը լայն է և դրա բոլոր ասպեկտներից էլ բավականաչափ խոսվում է»,-ասաց նա։ Շարունակությունը՝ tert.am-ում
14:30 - 20 փետրվարի, 2020
«Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ֆորումից հետո եղել են ծրագրեր, որոնք չեն իրականացվել, հետաձգվել են, բայց նախատեսված ներդրումային ծավալն ավելացել է. մարզպետ |tert.am|

«Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ֆորումից հետո եղել են ծրագրեր, որոնք չեն իրականացվել, հետաձգվել են, բայց նախատեսված ներդրումային ծավալն ավելացել է. մարզպետ |tert.am|

tert.am: Հունիսին իրականացված «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ֆորումը բարձր ենք գնահատում, քանի որ ունեցանք բավականին մեծ թվով ներդրումային ծրագրեր: Այս մասին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը` անդրադառնալով հարցին, թե ֆորումից հետո ինչ ներդրումներ են եղել մարզում, որ ծրագրերը չեն իրականացվել:«Այն, որ 2019 թվականն ամփոփեցինք բարձր տնտեսական և ներդրումային ցուցանիշներով, կարծում եմ, որ այս գործում մեծ դեր պատկանում է այդ ֆորումին: Ե՛վ արդյունաբերության ոլորտում, և՛ զբոսաշրջության ոլորտում, և՛ գյուղատնտեսության ոլորտում, մենք բազմապատկեցինք այն ներդրումային ակնկալիքները, որոնք ի սկզբանե ունեինք»,– ասաց նա:«2019 թվականը ամփոփեցինք շուրջ 7 միլիոն դոլար ներդրումային ծավալով և գյուղատնտեսության մեջ 6 միլիոն դոլար լրացուցիչ ներդրումային ծրագրեր ունեցանք: Այսինքն՝ 7 մլրդ դրամի փոխարեն մենք տարին ամփոփեցինք 10 միլիարդ դրամից ավելի ցուցանիշով»,- ասաց նա, թեև դժվարացավ ներկայացնել թե օտարերկրյա ներդրումները և ներքին ներդրումները որքան են կազմել»,– հավելեց նա:Հայկ Չոբանյանը տեղեկացրեց, որ 2019 թվականին Տավուշում ընդհանուր ներդրումային ծավալը՝ պետական, մասնավոր, միջազգային, կազմել է 46,6 միլիարդ դրամ։ Տարեսկզբին պլանավորված է եղել 30,5 միլիարդ դրամ:Մարզպետը նշեց, որ թեև այդ բիզնես ֆորումի շնորհիվ տասնյակ ծրագրեր իրականություն են դարձել, այդուհանդերձ, եղել են ծրագրեր, որոնք տարբեր պատճառներով չեն իրականացվել։«Օրինակ՝ կար պավլովիաների ծառատեսակների ստեղծման ծրագիր, որն իրականություն չդարձավ, որովհետև հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս ներդրումը շատ կայուն չի կարող լինել և նույնիսկ վնասակար կարող է լինել շրջակա միջավայրի համար: Եղել են ծրագրեր են, որոնք 2019 թվականին սկսվել են, բայց որոշակի ընթացակարգային հարցերով տեղափոխվել են 2020 թվական: Եղել են ծրագրեր, որոնց կանգնելը կապված է եղել ֆինանսական գործիքների կիրառման անհնարինության հետ, եղել են ծրագրեր, որոնք կարող էին հետաքրքիր լինել ներդրողների համար, բայց այդ հետաքրքրությունները չեն եղել»,– ասաց նա՝ հավելելով, որ սրանք շարունակական գործընթացներ են:Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ խնդիրների են հանդիպում ներդրողները, որոնք կարող են վանել նրանց, Հայկ Չոբանյանը նշեց. «Օրինակ՝ ունենք հարյուրավոր հեկտար այգիների ստեղծման հնարավորություն, ներդրումային պատրաստակամություն, բայց չենք կարողանում ծրագիրն առաջ տանել՝ մեր հողային բալանսի առանձնահատկությունից ելնելով, քանի որ դրանք կտրտված են ... Սեփականաշնորհումից հետո հողերը բաժանվել են փոքր-փոքր կտորներով, դրանք վերաբաշխվել են, և եթե նույնիսկ մեկ-երկու հեկտար ներդրումային ծրագիր է լինում, բավականին դժվարություններ են առաջանում այդ հողակտորները համախմբելու հարցում, քանի որ համայնքային նշանակության հողեր գրեթե չկան, բոլորը մասնավորեցված են»:Հայկ Չոբանյանը նշեց, որ մարզի տնտեսության, քաղաքացիների կենսամակարդակի, որակի վրա մեծ ազդեցություն ունեն գյուղատնտեսությունը, այգեգործությունը: Ինչ վերաբերում է արդյունաբերության ոլորտում հանդիպող խնդիրներին, մարզպետն ասաց.  Շարունակությունը՝ tert.am-ում
14:04 - 19 փետրվարի, 2020
Քաղաքացիները շատ լավ հասկանում են, թե ինչու պետք է գնան ընտրատեղամասեր. Արուսյակ Ջուլհակյան |lragir.am|

Քաղաքացիները շատ լավ հասկանում են, թե ինչու պետք է գնան ընտրատեղամասեր. Արուսյակ Ջուլհակյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հետ։ Տիկին Ջուլհակյան, ի՞նչ տեղի կունենա, եթե հանրաքվեի նախօրեին ՍԴ յոթ դատավորներ հրաժարական տան։ Այնուամենայնիվ, հանրաքվե պետք է տեղի ունենա՞։ Եթե հանրաքվեի առարկան ուղղակի սպառվի, ապա հանրաքվե անելու իմաստն այլևս չի լինի։ Մենք չենք կարող հանրաքվե անել գոյություն չունեցող հարցի շուրջ, այսինքն՝ եթե ՍԴ անդամները հրաժարական ներկայացնեն, ապա քաղաքացուն հարցնել՝ արդյոք ինքը կողմ է, որ ՍԴ 7 անդամները դադարեցնեն իրենց պաշտոնավարումը, ուղղակի կկորցնի իր իմաստը։ Բայց կա օրենսդրական բաց։ Այո, կա այդ բացը։ Դա թերևս պայմանավորված է նրանով, որ մենք ոչ ստանդարտ իրավիճակում ենք գտնվում։ Երբ օրենսդիրը նախկինում հանրաքվեի մասին օրենք է ընդունել, ենթադրում եմ, որ չի նախատեսել այն դեպքերը, երբ մինչև հանրաքվեն հանրաքվեի առարկան ուղղակի սպառվում է։ Այսինքն՝ ստանդարտ իրավիճակների շուրջ է ձևավորել իր բանավեճը կամ քննարկումը նախագիծը կազմելիս, հետո նաև ընդունելիս։ Հետևաբար, չի նախատեսել լուծումներ այն դեպքերի համար, երբ հանրաքվեի առարկան մինչև հանրաքվեի օրը ուղղակի սպառվում է, և հանրաքվեով լուծվելիք խնդիրը լուծվում է մինչև հանրաքվեն։ Կապրենք, կտեսնենք՝ ինչ կլինի։ Ես բնավ չունեմ վստահություն, որ ՍԴ 7 անդամների ամբողջ կազմը հրաժարական կներկայացնի։ Չեմ բացառում, որ նրանց մեջ լինեն մի քանիսը, որոնք գնան այդ քայլին, այդ թվում մինչև փետրվարի 27-ը, օգտվելով վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորությունից։ Կարծում եմ՝ ամբողջ կազմը չի գնա այդ քայլին, և մենք, այսպես թե այնպես, կունենանք հանրաքվե։ Այնուամենայնիվ, եթե ՍԴ բոլոր 7 անդամները հրաժարական տան, ստացվում է, որ հանրաքվեի վրա գումարների անիմաստ վատնո՞ւմ է լինելու։ Եթե լինի, ապա գուցեև այո, բայց կրկնեմ, որ ես նման կանխատեսում չունեմ, չեմ կարծում, որ դա հնարավոր տարբերակ է։ Ինչպե՞ս է իշխանությունը համոզելու քաղաքացուն գալ ընտրատեղամաս՝ հաշվի առնելով, որ սահմանադրական փոփոխությունների նկատմամբ միշտ եղել է անտարբերություն։ Ես կարծում եմ, որ քաղաքացուն համոզելու խնդիր չի առաջանալու, քանի որ քաղաքացին շատ լավ գիտակցում է, թե ինչ կարևորության հարցի առաջ է մեր պետությունն ու հանրությունը կանգնած։ Պետք է նորից արձանագրեմ, որ դատական իշխանության խնդիրների, այդ թվում նաև ՍԴ-ում առկա ճգնաժամի մասին քաղաքացիները խոսում են պարբերաբար և մեզ ամիսներ շարունակ պահանջ են ներկայացնում՝ օր առաջ լուծել թե դատական համակարգի անկախության, թե ՍԴ ճգնաժամի հարցը։ Օրինակ՝ հիմա շատ է խոսվում այն մասին, որ տեսեք, գյուղացուն հետաքրքրում է բացառապես իր սոցիալական վիճակը, նրան չի հետաքրքրում դատական իշխանությունը, ՍԴ-ն։ Ես պետք է չհամաձայնեմ նման բան պնդողների հետ, որովհետև մարզային այցերի ժամանակ իմ փորձով եմ համոզվել, որ ՍԴ-ի խնդիրը բազմիցս բարձրաձայնվում է նաև մարզերում։ Ամենաշատ տրվող հարցերից մեկն այն է, թե երբ է այս ճգնաժամը վերջապես լուծվելու։ Ես կարծում եմ, որ հավելյալ բացատրությունների անհրաժեշտություն պարզապես չի լինի քաղաքացիներին համոզելու համար, թե ինչու իրենք պետք է գնան ընտրատեղամասեր։ Մենք բոլորս քանիցս համոզվել ենք, որ ՀՀ քաղաքացին շատ ռացիոնալ և պրագմատիկ է ու ամեն անգամ, երբ տեսնում է իր մասնակցության անհրաժեշտությունը, համոզվում է՝ իր մասնակցությունը փոփոխությունների հասնելու համար կարևոր է, չի վարանում ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացին։ Ավելին կարդացեք Lragir.am կայքում։
12:26 - 18 փետրվարի, 2020
ԿԸՀ-ն հրապարակել է «ԱՅՈ» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը․ լիազոր ներկայացուցիչը Վահագն Հովակիմյանն է |armtimes.com|

ԿԸՀ-ն հրապարակել է «ԱՅՈ» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը․ լիազոր ներկայացուցիչը Վահագն Հովակիմյանն է |armtimes.com|

armtimes.com: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ հրապարակել է քարոզչության կողմերի լիազոր ներկայացուցչի ու քարոզչության կողմի պատգամավորների անունները։ Ըստ այդմ՝ «ԱՅՈ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ-ում Սահմանադրական փոփոխությունների նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը։ Քարոզչության թիմում են նույն խմբակցության 43 պատգամավոր՝ Մխիթար Հայրապետյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Վահե Ղալումյանը, Սարգիս Խանդայանը, Հայկ Կոնջորյանը, Նարեկ Զեյնալյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Լուսինե Բադալյանը, Մերի Գալստյանը, Արման Բոշյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Նարեկ Մկրտչյանը, Անդրանիկ Քոչարյանը, Տիգրան Կարապետյանը, Հակոբ Սիմիդյանը, Կարեն Համբարձումյանը, Հովիկ Աղազարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Թագուհի Ղազարյանը, Մարիա Կարապետյանը, Տիգրան Ուլիխանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Սոս Ավետիսյանը, Արման Եղոյանը, Բաբկեն Թունյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Լիլիթ Մակունցը, Արմեն Խաչատրյանը, Սիփան Փաշինյանը, Հրաչյա Հակոբյանը, Հովհաննես Իգիթյանը, Սերգեյ Մովսիսյանը, Արգիշտի Մեխակյանը, Սոնա Ղազարյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Լիլիթ Ստեփանյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Գայանե Աբրահամյանը, Մաթեւոս Ասատրյանը, Արեն Մկրտչյանը, Ռուբեն Ռուբինյանը, Անուշ Բեղլոյանն ու Արմեն Փամբուխչյանը։  
15:13 - 17 փետրվարի, 2020
Փաստացի մենք չունենք Սահմանադրական դատարան, մենք չենք ունենա Սահմանադրական դատարան 15 օր ավելի կամ պակաս․ ես կարծում եմ՝ տարբերությունը մեծ չէ․ Արուսյակ Ջուլհակյան |factor.am|

Փաստացի մենք չունենք Սահմանադրական դատարան, մենք չենք ունենա Սահմանադրական դատարան 15 օր ավելի կամ պակաս․ ես կարծում եմ՝ տարբերությունը մեծ չէ․ Արուսյակ Ջուլհակյան |factor.am|

factor.am: Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ, այսպես թե այնպես, ՍԴ-ն կաթվածահար իրավիճակում է: Այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ՍԴ-ի աշխատանքը կաթվածահար չի լինի, երբ հանրաքվեից հետո սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնեն և դատավորների լիազորությունները կասեցվեն: «Փաստացի մենք չունենք Սահմանադրական դատարան: Մենք չենք ունենա Սահմանադրական դատարան 15 օր ավելի կամ պակաս: Ես կարծում եմ՝ տարբերությունը մեծ չէ: Բացի այդ՝ այն նախագիծը, որ մենք դրել ենք ժողովրդի սեղանին, նախատեսում է, որ ՍԴ-ի մասին օրենքը հրատապ կարգով պետք է ենթարկվի փոփոխության, և ՍԴ անդամներ պետք է ընտրվեն արտակարգ ռեժիմով: Այս պահին մենք ունենք ՍԴ երկու դատավոր, իսկ բնականոն գործընթաց ապահովելու համար մեզ անհրաժեշտ է առնվազն հինգ դատավոր»,- ասաց նա:
14:31 - 17 փետրվարի, 2020