Արսեն Թորոսյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Մասնագիտությամբ առողջապահության կազմակերպիչ է։

Ծնվել է 1982թ. հունիսի 21-ին։ 2005-2010 թվականներին եղել է Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի Ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող։ 2010-2011 թվականներին հանդիսացել է ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի Մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ և տնօրենի պաշտոնակատար: 2011-2015 և 2016-2018 թվականներին եղել է ՄԻԲՍ բժշկական ախտորոշիչ կենտրոնի տնօրեն։

Եղել է «Հիմա» քաղաքացիական նախաձեռնության անդամ։ 2018թ․ օգոստոսից անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ 2018 թվականի մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար։

2020 թվականի հունվարի 18-ին նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Առողջապահության նախարարությունը հրապարակել է ծխելը հանրային տարածքներում արգելելու նախագիծը

Առողջապահության նախարարությունը հրապարակել է ծխելը հանրային տարածքներում արգելելու նախագիծը

Առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել հանրային փակ տարածքներում ծխելն արգելող նախագիծը: «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը հրապարակվել է E-draft.am կայքում:Նախագծի շրջանակներում փոփոխություններ են նախատեսվում նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, ըստ որի՝ ընդլայնվում են համայնքի ղեկավարի լիազորությունները, և համայնքի ղեկավարը պետք է աջակցի նաև առողջ ապրելակերպի քարոզչության և ծխախոտային արտադրատեսակների օգտագործման և երկրորդային ծխով պայմանավորված վնասի վերաբերյալ իրականացվող իրազեկման հարցում: Փոփոխություններ են առաջարկվում նաև «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Գովազդի մասին» օրենքներում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում:Եւ այսպես, օրենքի նախագծում «փակ տարածք» հասկացությունը սահմանվում է հետևյալ կերպ.«Ցանկացած նյութից պատրաստված ծածկ կամ տանիք ունեցող, շարժական կամ անշարժ պատերով ժամանակավոր կամ մշտական ցանկացած կառույց, որն ամբողջովին փակ է, բացառությամբ պատուհանների և դռան համար նախատեսված բացվածքների:Կիսափակ տարածք` ցանկացած նյութից պատրաստված, երկու և ավելի անշարժ պատերով, տանիքի առկայությամբ ժամանակավոր կամ մշտական ցանկացած կառույց:Հանրային տարածք` հանրությանը մատչելի կոլեկտիվ օգտագործման վայր, անկախ դրա սեփականության ձևից կամ դրան հասանելիությունից»:Ըստ նախագծի՝ առաջարկվում է ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, օգտագործումն արգելել հետևյալ փակ, կիսափակ և բաց հանրային տարածքներում`բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում և դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա,նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատությունների, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններում և դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա,մանկապատանեկան մարզական հաստատություններում և դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա,համայնքի կողմից երեխաների համար նախատեսված խաղահրապարակների և խաղային պուրակների տարածքներում,պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ այն պատմության և մշակութային անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ,պետական և տեղական ինքնակառավարման մարմինների շենքներում,այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների,հյուրանոցային տնտեսության օբյեկտներում (առողջարանները, հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները),աշխատանքային փակ կամ կիսափակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից,առևտրային կենտրոններում:Ցանկացած փակ կամ կիսափակ հանրային այլ տարածքներում, ներառյալ ընդհանուր օգտագործման տարածքները, բացառությամբ`ա. օդանավակայանների, որտեղ թույլատրվում է ունենալ օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը:բ. հիվանդանոցային ձևով հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների, որտեղ թույլատրվում է ունենալ օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը:Զորամասերում և զինվորական հաստատություններում, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքների:Տրանսպորտում՝ա. հասարակական` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում, օդային, վերգետնյա էլեկտրական տրանսպորտում, մետրոպոլիտենում, բացառությամբ ջրային և երկաթուղային տրանսպորտի, որտեղ թույլատրվում է ունենալ օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը.բ. մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցում՝ ընթացքի ժամանակ:գ. հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ։Ձերբակալվածների, կալանավորվածների, դատարապարտյալների պահման վայրերում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման և ծխախոտի ծխի բացասական ազդեցության նվազեցմանը և կանխարգելմանն ուղղված միջոցառումները իրականացվում են՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության և առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինների սահմանված կարգին համապատասխան:Զորամասերում և զինվորական հաստատություններում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների օգտագործման և ծխախոտային ծխի բացասական ազդեցության նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի սահմանած կարգով:Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասում նշված հաստատություններում, մարմիններում, վայրերում և տարածքներում տեսանելի հատվածներում տվյալ հաստատության, մարմնի ղեկավարի կողմից պետք է տեղադրված լինեն ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը:Նշվում է նաև, որ ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների),ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ներառյալ դրանց օգտագործման գովազդի բոլոր ձևերը արգելվում են:Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կա դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների նմուշների անվճար իրացումը:Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բոքսերի, բլոկների, ապրանքային նշանը իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը:Կառավարության լիազորություններն են ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների և դրանց օգտագործման դեմ պայքարի առնվազն հնգամյա կտրվածքով ռազմավարության հաստատումը, որում սահմանվում են նաև ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման հնգամյա ռազմավարական նպատակները և պետական կառավարման համակարգի մարմինների՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում իրականացվելիք միջոցառումների, այդ թվում միջգերատեսչական ձևաչափով իրականացվելիք միջոցառումների նկարագրերը, դրանց իրականացման ժամկետները, պատասխանատուները և այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Սույն օրենքով նախատեսված նորմերը խախտող իրավաբանական և ֆիզիկական անձինք ենթարկվում են պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:Օրենքի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված մարմինների կողմից՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում: Հիմնավորման մեջ նշվում է նաև, որ նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել են ծխելու դեմ պայքարում հաջողված փորձ ունեցող առաջադեմ երկրների, ինչպիսին են՝ Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, ինպես նաև Ռուսաստանի Դաշնության, Մոլդովայի, մեր հարևան երկրներից Վրաստանի փորձը:Նշվում է նաև, որ ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը Հայաստանի Հանրապետությունում հանրային առողջության հիմնախնդիրներից մեկն է: Մի շարք առավել տարածված ՈՎՀ-ի (ոչ վարակիչ հիվանդություն) զարգացումը պայմանավորված է դրանց օգտագործմամբ:Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմում է մոտ 80%, ընդ որում մահացության բուրգում ԱՇՀՀ (արյան շրջանառության համակարգի հիվանդությունները) զբաղեցնում են առաջին տեղը` 48%, որոնց հաջորդում են ՉՆ-երը (չարորակ նորագոյացություն)` 20.6%, ՇԴ-ը (շաքարային դիաբետ)` 4.8%, վնասվածքները, թունավորումները և արտաքին պատճառները` 4.7%, ԹՔՕՀ-երը (թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն)` 3.6%:
08:40 - 17 մայիսի, 2019
Պետք է հասնել նրան, որ հրավառությունը թույլատրվի միայն պետական տոներին. Արսեն Թորոսյան

Պետք է հասնել նրան, որ հրավառությունը թույլատրվի միայն պետական տոներին. Արսեն Թորոսյան

Հանրային խորհուրն այսօր հյուրընկալել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Շուրջ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է ծխախոտի դեմ պայքարին, պատվաստումների կարեւոությանը, օդի աղտոտվածությանը եւ այլն:«Գլոբալ ասեմ, որ Հայաստանում բժշկությունն ընդհանրապես թանկ չէ, հակառակը շատ էժան է իր տված որակի համեմատ, պարզապես մեր բնակչության եկամուտների մակարդակն է անհամաչափ այդ գներին: Մեզ նման երկրները, որոնք ունեն համաչափ ծախսեր, մոտավորապես այնքան, ինչքան Հայաստանում է ծախսվում առողջության համար, շատ ավելի վատ առողջական ցուցանիշներ ունեն, շատ ավելի վատ կյանքի միջին տեւողություն ունեն, շատ ավելի վատ մանկական ու մայրական մահացություններ ունեն: Մեզ մոտ շատ քիչ փողով շատ ավելի լավ արդյունքներ ունենք»,- հայտարարել է նախարարը: Խոսելով ծխախոտի մասին՝ նա ընդգծել է՝ դրա փոխարինումը էլեկտրոնային ծխախոտով, նույնպես վտանգավոր է. «Ծխախոտը ընդհանրապես ֆիզիկական կախվածություն չի առաջացնում, կարելի է շատ հանգիստ թողնել, ինչպես շատ մարդիկ թողնում են սրտի առաջին անոթի ստենտավորումից հետո կամ աջ թոքի վերին բլթի ռեզեկցիայից հետո, որը քաղցկեղի հետեւանքով է արվում: Մեկ օրում թողնում են ծխելը, բայց մինչեւ այդ ասում են՝ չեմ կարող թողնել, բարդ է, օգնեք ինձ եւ այլն: Սա այլընտրանք չունի, ծխախոտը սպանում է իրեն օգտագործողնեից յուրաքանչյուր երկրորդին»,- ասել է նախարարը:Արսեն Թորոսյանն, ամեն դեպքում, համարում է, որ մարդու առողջությանը սպառնացող համար մեկ խնդիրը օդի աղտոտվածությունն է:Նա անդրադարձել է նաեւ հրավառություններին ու ընդգծել, որ պետք է հասնել նրան, որպեսզի հրավառությունը թույլատրվի միայն պետական տոներին:
11:28 - 16 մայիսի, 2019
Արսեն Թորոսյանը ներկայացրել է պաշտոնավարման ընթացքում գրանցած արդյունքները

Արսեն Թորոսյանը ներկայացրել է պաշտոնավարման ընթացքում գրանցած արդյունքները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է այսօրվա ասուլիսի մամուլի հաղորդագրությունը՝ իր պաշտոնավարման արդյունքների վերաբերյալ։  Նախարարի նշած արդյունքները հետևյալն են․ 1. Բարձրացվել են առաջնային օղակի ավելի քանի 10000 բուժաշխատողի աշխատավարձերը՝ գրեթե 30%-ի չափով: 2. Բարձրացվել են պետպատվերի միջոցներից հիվանդանոցային օղակի բուժաշխատողների վարձատրության համամասնությունները։ 3. Վերանայվել է «Stent for Life» ծրագիրը` ոչ դեղապատ ստենտի փոխարեն տեղադրվում է դեղապատ ստենտ։ Իջեցվել են վճարովի ստենտավորման գները ավելի քանի 250000 դրամի չափով։ 4. Փետրվարի 1-ից մեկնարկել է սուր իշեմիկ ինսուլտի դեպքում բուժման ծրագիրը, որի արդյունքում 100-ից ավել քաղաքացի պետպատվերի շրջանակներում ստացել է անվճար բուժօգնություն: 5. Հայաստանում ներդրվել է սանիտարական ավիացիայի ծառայությունը, որը մեկնարկել է ապրիլի 7-ից: Հեռավոր մարզերից արդեն իսկ տեղափոխվել է 11 հիվանդ: 6. Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումը հանվել է համավճարային եղանակով փոխհատուցվող ծառայություններից, և այն բացառապես իրականացվում է պետական պատվերի շրջանակներում ամբողջ բնակչության համար: 7. «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով շահառուների ցանկում ընդգրկված շուրջ 230,0 հազար քաղաքացի սկսել է օգտվել բարելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթից՝ ներառյալ 18 տեսակի նորագույն թանկարժեք ծառայությունները։ 8. Ավելացել են ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծախսերը: 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, մինչև 7 տարեկան երեխաների, մինչև 18 տարեկան սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված երեխաների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց ստոմատոլոգիական բուժօգնությունը 2019-ից կազմակերպվում է անվճար՝ նախկինում գործող համավճարային սկզբունքի փոխարեն: Անվճար բժշկական օգնություն են ստանում նաև ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող բոլոր նպաստառուները: 9. Ներդրվել է պետպատվերով մատուցվող ծառայությունների մոնիտորինգի առցանց համակարգը։ 10. Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է երեխայի ոսկրածուծի փոխպատվաստում: Ներդրվել է մեծահասակների ոսկրածուծի փոխպատվաստման պետպատվեր։ 11. Մարզերի կադրային ներուժը համալրելու նպատակով` շուրջ 40%-ով աճել է նպատակային կլինիկական օրդինատուրայի տեղերը` 35-ից հասցնելով 50-ի: 12. Թարմացվել է շտապօգնության ծառայության ողջ ավտոպարկը՝ 200 մեքենաներով։ 13. Շահագործման են հանձնվել Վանաձորի, Սևանի և Արտաշատի նորակառույց բժշկական կենտրոնները, որտեղ տեղադրվել են նաև համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակակից սարքեր: Շուտով կշահագործվի նաև ժամանակակից մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ Գյումրիի բժշկական կենտրոնում: Ընթացքում են Մարտունու և Վայոց ձորի բժշկական կենտրոնների կառուցման աշխատանքները: 14. 2019 թվականի համար պետական բյուջեով ձեռք է բերվել թվով 14 անվանում հակաուռուցքային դեղեր՝ մանկական քիմիոթերապիայի համար, մնացած 9 անվանումը ձեռք բերելու համար հայտարարվել է մրցույթ։15. Վերանայվել են ծննդատների մակարդակները, ինչը հնարավորություն կտա բարելավել մատուցվող ծառայությունների որակը: Էականորեն ավելացվել են ծննդօգնությանը հատկացվող միջոցները: 16. Պետական պատվերի միջոցները բաշխվել են համահարթեցման սկզբունքով։ Մարզերին ցուցաբերվել է հատուկ մոտեցում։ 17. Մարզերի և Երևան քաղաքի շուրջ 15000 բուժաշխատող իրավունք է ստացել օգտվելու սոցփաթեթից, որից այսօր օգտվում են պետական հիմնարկների աշխատակիցներն ու ուսուցիչները՝ բացառությամբ ամենամյա պարտադիր բուժզննության ծառայությունը: 18. Լրամշակվել է առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, ըստ որի՝ բուժաշխատողները, մատնահարդարները, ոտնահարդարները, դիմահարդարները և դաջվածքի մասնագետները վիրուսային հեպատիտ Բ-ից բացի կհետազոտվեն նաև հեպատիտ Ց-ի նկատմամբ: 19. Ներդրվել է բուժօգնության դեպքերի անհատական վարման համակարգ. քաղաքացու` հիվանդանոց դիմելու պահից սկսած դեպքը կլինի բժիշկ-փորձագետի հսկողության ներքո` մինչև բուժման ավարտը: 20. Սկսվել է համապարփակ բժշկական ապահովագրության ներդրման հայեցակարգի մշակումը: 21. Շտապօգնության ծառայության աշխատանքները բարելավելու և կանչերը հասցեական կազմակերպելու նպատակով մշակվել է բուժհաստատությունների վերակենդանացման բաժանմունքների մահճակալների մասին տեղեկատվության առցանց հասանելիության համակարգ։ 22. Դեղերի օրենքից բխող 8 իրավական ակտ է ընդունվել, որոնց միջոցով կարգավորվում են դեղերի ներմուծման և արտահանման, գրանցման, կլինիկական հետազոտությունների, հետ կանչի և շրջանառության դադարեցման, պատշաճ արտադրական գործունեության և այլ մեխանիզմները: 23. Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և առողջ ապրելակերպի խթանման նպատակով մշակվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, ալկոհոլի գովազդի սահմանափակման, ինչպես նաև առողջ սնուցմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունները։ 24. Վերսկսվել է բժիշկների ժամանակավոր ուղեգրման ծրագիրը և մարզերից ներկայացված հրատապ կադրային պահանջարկի դեպքում՝ Երևանից կարճ ժամանակահատվածով համապատասխան բժիշկ մասնագետներ կգործուղվեն մարզեր: 25. Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել էլեկտրոնային առողջապահության համար գնված հայկական արտադրության թվով 2420 դյուրակիր համակարգիչներ, որոնք բաշխվելու են բուժհաստատություններին։ Դրանք թույլ կտան հեշտացնել պացիենտների տվյալների մուտքագրումը համակարգ։ 26. Առաջին անգամ Հայաստանում կատարվել է կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստում, որի շնորհիվ փրկվել է 56-ամյա կնոջ կյանք: 27. Մեկնարկել է դեղերի կողմնակի ազդեցությունների հաղորդման բջջային հեռախոսի հավելվածը: Դեղազգոնության համակարգում անկյունաքարային գործունեությունը դեղերի կողմնակի ազդեցությունների հավաքագրումն է: Տվյալներն օգնում են բացահայտել դեղերի անվտանգությանը վերաբերող խնդիրները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ նպաստելով հանրային առողջության պահպանմանը և դեղաբուժության շրջանակներում պացիենտի անվտանգության ապահովմանը: 28. 2019 թվականի փետրվարից երկիրն անցել է կենդանի բերանային պոլիոմիելիտի պատվաստանյութից ինակտիվացված պատվաստումների փուլային փոխարինմանը՝ վեցավալենտ պատվաստումների մեկ դեղաչափի ներդրմամբ: Վերջինս կնպաստի պոլիոմիելիտի արմատական վերացման ռազմավարության պահանջների իրականացմանը, այն է` մինչև 2020 թվականն ապահովել պոլիոմիելիտի կենդանի պատվաստանյութի փուլային փոխարինումը պոլիոմիելիտի ինակտիվացված պատվաստանյութով:
15:31 - 13 մայիսի, 2019
Հայաստանում կներդրվի հաստ աղիքի քաղցկեղի սկրինինգային ծրագիր․ Արսեն Թորոսյան |armenpress.am|

Հայաստանում կներդրվի հաստ աղիքի քաղցկեղի սկրինինգային ծրագիր․ Արսեն Թորոսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին կներդրվի հաստ աղիքի քաղցկեղի սկրինինգի ծրագիր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին:Նրա խոսքով` հաստ աղիքի քաղցկեղի կանխարգելումը շատ կարևոր է, քանի որ այն շատ ուշ է հայտնաբերվում: «Քաղցկեղը մեծանում է և հենց փակում է աղիքի լուսանքցը, նոր հայտնաբերվում է, իսկ դա արդեն ուշ է: Մենք պետք է քաղցկեղը փոքր ստադիաներում հայտնաբերենք»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ուռուցքաբանությունը նախարարության երեք հիմնական ուղղություններից մեկն է:«Ուռուցքային հիվանդությունների վրա բազմամթիվ գործոններ են ազդում, այդ թվում՝ շրջակա միջավայրը: Քաղցկեղի առաջացման ամենամեծ ֆակտորներից մեկը հիմա նաև օդի աղտոտվածությունն է: Այս տարի ամբողջ համաշխարհային առողջապահության ուշադրությունն ուղղված է օդի աղտոտվածությանն ու, ցավոք, օդի աղտոտվածությունն արդեն ավելի շատ մարդ է սպանում, քան ծխախոտը»,-նշեց նախարարը:Նա ուրախությամբ հայտնեց, որ մանկական և մայրական մահացությունների մասով ցուցանիշների անկում է նկատվում: «Մենք դեռ հեռու ենք հազար կենդանածնի հաշվով 2-3 մահվան ցուցանիշից, մեզ մոտ 8-ի սահմանում է , բայց ծննդօգնության ոլորտում ֆինանսավորման աճը բերելու է ոլորտի կարգավորմանը»,-հավելեց Արսեն Թորոսյանը:
11:08 - 13 մայիսի, 2019
Հայաստանում բժշկական ապահովագրությունը պետք է պետական ապահովագրության հիմնադրամի միջոցով իրականացվի․ նախարար

Հայաստանում բժշկական ապահովագրությունը պետք է պետական ապահովագրության հիմնադրամի միջոցով իրականացվի․ նախարար

Ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ Հայաստանում համընդհանուր բժշկական ապահովագրության անցնելու վերաբերյալ հարցին։ Նախարարը մասնավորապես նշեց․ «Այո, մենք ասում ենք, որ պետք է ներդնենք համընդհանուր առողջապահական ծածկույթի գաղափարը՝ կոնկրետ էս դեպքում ապահովագրության ներդրման կամ ընդլայնման միջոցով, որովհետև երբ ասում ենք համընդդհանուր առողջապահական ծածկույթ, նկատի չունենք միայն ֆինանսավորումը, այլ նաև աշխարհագրությունը, մատուցվող ծառայությունների հավասարաչափ բաշխվածությունը։Մենք այսօր էլ Հայաստանում առողջության առաջնային պահպանման մակարդակում  ունենք էդ համընդհանուր առողջապահական ծածկույթը, որտեղ բոլոր քաղաքացիներն առնվազն կարող են օգտվել հիվանդանոցային ծառայություններից՝ առանց հավելյալ վճարումների, և մենք հենց հիմա շատ լուրջ քայլեր ու հաշվարկներ ենք անում այդ համակարգի ներդրման ուղղությամբ»։Նա վերահաստատեց իր մտադրությունը՝ անել դա հանրային կամ պետական ապահովագրական հիմնադրամի միջոցով՝ նշելով, որ պատճառը ոչ թե այն է, որ ինքը պարզապես սիրում է դա, այլ որովհետև հիմնավորված է փաստերով։ «Պետական առողջապահական հիմնադրամներն ունեն մի քանի առավելություններ։ Դրանցից մեկն ավելի էժան ադմինիստրատիվ ծախսերն են, որովհետև մասնավոր ապահովագրությունները, օրինակ, Հայաստանում հինգ տոկոս շահույթ և հինգ տոկոս ադմինիստրատիվ ծախսեր են վերցնում իրենց ապահովագրության գումարից, իսկ պետական առողջապահական գործակալության ծախսերը մեր դեպքում մի տոկոսն էլ չի անցնում, իսկ աշխարհում տատանվում է 0,8-2 տոկոսի շրջանակներում»,- ասաց առողջապահության նախարարը՝ պարզաբանելով՝հավելյալ գումարը, որ մասնավոր ապահովագրականն էր վերցնում, նորից կծախսվի առողջապահական, բժշկական ծառայությունների վրա։ Ըստ Թորոսյանի՝ հաջորդ կարևոր առավելությունը ռիսկերի համաչափ բաշխումն է։ «Որովհետև երբ որ մասնավոր ապահովագրություն ունես, այն շահագրգռված է առողջ ազգաբնակչությանը ապահովագրելու մեջ, որոնք շատ քիչ են հիվանդանում, իսկ պետականի համար, երբ որ դու հավաքում ես բոլորին նույն տեղում՝ առողջ, հիվանդ, երիտասարդ, ծեր, երեխա, մեծահասակա, մեղմում ես ռիսկերը և ունենում բոլորի համար հավասարաչափ ծածկույթ»,- նշեց նախարարը։Նա բացատրեց, որ սա ոչ թե դասական, այլ սոցիալական ապահովության համակարգ է։ «Տարբերությունը մեծ է, որ դու չես կապում դա բիզնես շահի հետ, այսինքն՝ դու սոցիալական համերաշխության վրա հիմնված, տարբեր քաղաքացիների առողջական ռիսկերը հաշվի առնող համակարգ ես ներդնում, որպեսզի նրանք չանեն այնպիսի աղետալի առողջական ծախսեր, որոնք բերում են աղքատության»,- ասաց Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ մեր երկրում առողջապահական ծախսեր կատարող ընտանիքների մոտ կեսը աղքատանում է դրա պատճառով։Նախարարն ասաց, որ պատմում են՝ մասնավոր ապահովագրական ընկերությունները իրենց գրասենյակները հատուկ տեղադրում են երրորդ հարկում՝ առանց լիֆտով շենքերում, ու ով կարողացավ հասնել այդ հարկ, միայն նրանց են ապահովագրում, որովհետև դա տնտեսապես շահավետ է։ «Էդ ռեպլիկի կարգով, բայց ընդհանուր առմամբ ամբողջությամբ հիմնավորված է ունենալ ադպիսի համակարգ, բազմաթիվ երկրների օրինակներ կան, այդ թվում նաև ձախողված երկրների օրինակներ կան, որոնք չեն արել էդպես՝ հետո վերադարձել են․ նույն մեր հարևան Վրաստանը։ Սահակաշվիլիի կառավարության ժամանակ ինչքան էլ որ դրական փոփոխություններ Վրաստանում սկսվեցին, նաև սուպերլիբերալ որոշումներ կայացվեցին, երբեմն նեոլիբերալ, որոնք որ հետագայում ձախողման բերեցին էդ համակարգերը։ Մասնավոր առողջապահական ապահովագրությունը դրանցից մեկն էր, և հետագա կառավարությունը ամբողջությամբ վերացրեց այդ համակարգն ու բացեց մեկ պետական առողջապահական հիմնադրամ, որը որ այսօր Վրաստանում ապահովում է այդ համընդհանուր ծածկույթը»,- նշեց նախարարը։Արսեն Թորոսյանը նաև փաստեց, որ Վրաստանը առողջապահության վրա պետական միջոցներից մոտավորապես երկու անգամ շատ է ծախսում, քան Հայաստանը։ «Էստոնիան Հայաստանի չափ փոքր երկիր է, Հարավային Կորեան, որը գիտեք՝ ինչքան զարգացած երկիր է, բայց, միևնույնն է, պետական առողջապահական հիմնադրամի միջոցով է անում։ Միևնույն ժամանակ դա չի բացառում մասնավոր ապահովագրականների ներգրավվածությունն էդ համակարգում։ Նույն Հարավային Կորեայում 100 տոկոսանոց ծածկույթ կա պետական հիմնադրամի միջոցով ամբողջ ազգաբնակչությանը, և ևս 70 տոկոս ծածկույթ կա մասնավոր ապահովագրականների միջոցով, որոնք որ հավելյալ ծառայություններ են առաջարկում, օրինակ շքեղ պալատներ, առանց հերթի միջամտություններ, պլաստիկ վիրաբուժություն»,- ասաց Թորոսյանը։Նա բացատրեց՝ երբ որ իրենք համընդհանուրը, բազային, կյանք փրկող փաթեթը տրամադրում են, մասնավորները կարող են արդեն հավելյալի վրա աշխատել։«Մեր քննարկումների ժամանակ, որոնք որ կհանգուցալուծվեն 1-2 շաբաթվա մեջ, պետք է հասնենք կոնսենսուսի, որ գնանք իմ ասած ուղղությամբ։ Ժամկետների առումով դեռ հույս ունեմ, որ 21 թվականին հասցնելու ենք, որվհետև ահռելի մեծ աշխատանք պիտի կատարվի՝ սկսած մաթեմատիկական հաշվարկներից վերջացրած բյուտջետային հատկացումներ ապահովելով»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ապահովագրությունը չի ենթադրում, թե պետությունը ձեռքերը լվանում է, այլ լրիվ հակառակը՝  նշանակում է՝ պետությունը նաև հավելյալ միջոցներ պետք է ներդնի իր քաղաքացիների ապահովագրելու համար։  
09:22 - 13 մայիսի, 2019
Հայաստանը շարունակելու է պայքարել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ` գարդասիլ 4 պատվաստանյութի միջոցով. Արսեն Թորոսյան |armenpress.am|

Հայաստանը շարունակելու է պայքարել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ` գարդասիլ 4 պատվաստանյութի միջոցով. Արսեն Թորոսյան |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի Հանրապետությունում արգանդի վզիկի քաղցկեղը տարեկան 120 կնոջ կյանք է խլում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց, որ Հայաստանը շարունակելու է պայքարել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ գարդասիլ 4 պատվաստանյութի միջոցով` ի հեճուկս ամենատարբեր քննադատությունների և մեղադրանքների: «Գարդասիլ 4-ի առաջին խմբաքանակը մեր միջազգային գործընկերները մեզ նվիրել են, իսկ մոտակա տարիների համար նախատեսված պատվաստանյութը Հայաստանին պատրաստ են վաճառել 25 անգամ ավելի էժան, քան շուկայական գինն է»,-հիշեցրեց նախարարը`հավաստիացնելով, որ պատվաստանյութն օգտակար է նաև ավելի բարձր տարիքի թե տղամարդկանց, թե կանանց համար:«Ես ինքս ստացել եմ պատվաստանյութը և անցյալ տարի 1500 պատվաստման դեպք ենք ունեցել: Մենք հասնելու ենք այն համոզմանը, որ մեր մայրերը, աղջիկները հասկանան` իրենց պաշտպանելու և քաղցկեղը բուժելու համար այս պատվաստանյութը վճռական է»,-հավելեց նախարարը` կոչ անելով օրակարգից հանել թեման, քանի որ չկա որևէ ապացուցված վտանգ այս պատվաստանյութից:
08:56 - 13 մայիսի, 2019
Ես չեմ բացառում, որ առողջապահության ոլորտում կա կոռուպցիա․ Արսեն Թորոսյան

Ես չեմ բացառում, որ առողջապահության ոլորտում կա կոռուպցիա․ Արսեն Թորոսյան

Ես չեմ բացառում, որ առողջապահության ոլորտում կա կոռուպցիա։ Այս մասին իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Կոռուպցիա կա՞, թե՞ չկա։ Այդ հարցը հաճախ բոլոր նախարարներին տրվում է, ես լսել եմ իմ կոլեգա նախարարների տված հետևյալ պատասխանները՝ «Առողջապահության ոլորտում կոռուպցիա չկա» կամ «Մենք բացառում ենք, որ առաղջապահության ոլորտում կա կոռուպցիա»։ Ես չեմ բացառում, որ առողջապահության ոլորտում կա կոռուպցիա, բայց հաճախ նաև բնութագրում եմ այդ տերմինի իմաստը»,- ասաց Արսեն Թորոսյանն ու ավելացրեց, որ եթե խոսում ենք բուժհաստատություններում վերցվող ապօրինի եկամուտների մասին և դա համարում կոռուպցիա, ապա այն կա։ Նախարարն ավելացրեց, որ ինքը դա ոչ թե կոռուպցիա, այլ ապօրինի եկամուտ է համարում, որը, սակայն, էլի չպետք է լինի։ «Բայց, ամեն դեպքում, դա ապօրինի եկամուտ է, որ բժիշկը հայցում է պացիենտից, պացիենտի բարեկամից և այլն։ Եթե գնում ենք մի քիչ ավելի վերև, եթե խոսքը պետական կառավարման ապարատում եղած կոռուպցիայի մասին է, ես կարող եմ ասել, որ մենք ամեն ինչ անում ենք, որ դա չլինի, մեր նախարարության վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ 100 տոկոս չի հաջողվել, բայց մեր քայլերը միայն այդ ուղղությամբ են»,- ասաց Թորոսյանը։Նախարարը վերահաստատեց իր այն խոսքը, որ որպես առողջապահության նախարարություն իրենց գործոնը ֆինանսների բաշխման առումով պետք է բացառվի։ «Ընդհանրապես մենք պիտի դուրս գանք, մենք տենց ֆունկցիա չպետք է ունենանք, մենք չպետք է փող բաժանենք։ Հիմա բաժանում ենք․․․ դժբախտաբար։ Ապահովագրության ներդրման շնորհիվ, երբ որ կլինի հետվճարային համակարգ, և բուժհաստատությունները կվճարվեն իրենց մատուցած ծառայությունների դիմաց, էդ ժամանակ մարդու գործոնը մաքսիմալ նվազ կլինի և, հետևաբար, ռիսկերն էլ նվազ կլինեն»,- ասաց նա։Արսեն Թորոսյանն անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմներին՝ նշելով, որ դրանք իրականացվում են երկու ճակատով՝ կանխարգելում ու պատժում։ «Կոռուպցիայի դեմ պայքարում ենք երկու ֆրոնտով՝ կանխարգելում՝ համակարգերի ներդրման միջոցով, և պատժում, երբ որ էդ դեպքերը արձանագրվում են։ Պատժումն էլ է մի քիչ կանխարգելում, բայց մենք չենք սպասում դեպք լինի, պատժվի, որ կանխարգելենք, մենք փորձում ենք համակարգեր ներդնել։ Օրինակ, նույն էս տարվա պետպատվերի բաշխման տակ բավական տրամաբանություն է դրվել․ պացիենտների քանակ, աշխարհագրական դիրք, համահարթեցում։ Ու բազմաթիվ մարդիկ, իհարկե, դժգոհ են եղել դրանից, որովհետև իրենք անհիմն շատ են փող ստացած եղել»,- ասաց նախարարը։ Նա անդրադարձավ նաև ապօրինի եկամուտների հարցին, նշեց, որ առաջնային օղակում դրա դեմ պայքարում են աշխատավարձի բարձրացումով, որովհետև ոչ մի բժիշկ իրականում հաճույք չի ստանում 5000 դրամ իր գրպանը դնելուց։ «Իրենք ուզում են՝ էդ 5000-ը, 10000-ը կամ 50000-ը օրինական ամեն ամիս ստանան իրենց աշխատավարձի հետ։ Ու մեր խնդիրն է էդ ամեն ինչը տեղափոխել օրինական դաշտ։ Պետպատվերի շրջանակում մատուցվող ծառայությունների համար դա հստակ գների սահմանումն է էդ ծառայությունների համար, որ էս տարի, օրինակ, 230 հազար հոգու համար մենք ունեցանք։ 230 հազարի համար որ ասում ենք բարելավված փաթեթ, դրանք այնպիսի գներով ծառայություններ են՝ վիրահատություններ, ստացիոնար ծառայություններ, դիագնոստիկ ծառայություններ, որոնց գները այնքան լավն են, որ բուժհաստատությունը կարող է իր բժշկին պատշաճ վարձատրել, և բժիշկը կարիք չի ունենալու հավելյալ գումար ակնկալելու»,- ասաց նախարարը։Թորոսյանը նշեց, որ նույնն անելու են մյուս տարվա բյուջետային հայտով՝ ավելի մեծ թվով մարդկանց համար։ «Ու եթե ստացվի մեր ամբողջ ցանկությունը, մյուս տարի պետպատվերով բուժվող բոլոր հիվանդների գները էնքան կբարձրացնենք, որ որևէ մեկը իրանցից գումար չպետք է ուզի։ Այ էդ դեպքում եթե ուզեն, դա ես կհամարեմ ծանր հանցագործություն, որովհետև ինքը, միևնույնն է, ստանալու է իր նորմալ գումարը»,- եզրափակեց առողջապահության նախարարը։ 
08:22 - 13 մայիսի, 2019
Որտեղ և երբ կարգելվի ծխելը կամ ծխախոտ վաճառելը

Որտեղ և երբ կարգելվի ծխելը կամ ծխախոտ վաճառելը

ՀՀ առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքը:Օրենքով սահմանված արգելքներն ուժի մեջ են մտնելու 2020 թվականի մայիսի 1-ից:Նախագծով արգելվում է ծխախոտային արտադրատեսակի մանրածախ վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը բաց տուփով կամ տուփում արտադրողի կողմից հավաստված արտադրանքի թվից ավելի կամ պակաս լինելու դեպքում, սիգարետի հատով վաճառքը, ամբողջություն կազմող փաթեթում ծխախոտի փոխարինիչի վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը սննդամթերքի կամ ոչ պարենային ապրանքների հետ:Արգելվում է ծխախոտի վաճառքը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, առողջարանային հաստատությունների ներսում և դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով ոչ պակաս, քան 10 մետր հեռավորության վրա` բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, նախադպրոցական, հանրակրթական, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններում և դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով ոչ պակաս, քան 10 մետր հեռավորության վրա, մանկապատանեկան հաստատություններում և դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով ոչ պակաս, քան 10 մետր հեռավորության վրա, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների ներսում, թատերահամերգային, թանգարանային, գրադարանային և ժամանցային կենտրոններում, կինոթատրոններում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների շենքների ներսում, մարզական դահլիճների, համալիրների և մարզադաշտերի տարածքներում, հանրային սննդի օբյեկտներում (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ այն պատմության և մշակութային անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ, օդանավակայաններում (բացառությամբ անմաքս առևտրի խանութների):Օգտագործումն արգելվում է փակ, կիսափակ և բաց հանրային տարածքներում. բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում և դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա, նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատությունների, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններում և դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա, մանկապատանեկան մարզական հաստատություններում և դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա, համայնքի կողմից երեխաների համար նախատեսված խաղահրապարակների և խաղային պուրակների տարածքներում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ այն պատմության և մշակութային անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների շենքներում, այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների, hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (առողջարանները, հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները):Օգտագործումն արգելվում է աշխատանքային փակ կամ կիսափակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից՝ առևտրային կենտրոններում, ցանկացած փակ կամ կիսափակ հանրային այլ տարածքներում, ներառյալ ընդհանուր օգտագործման տարածքները, բացառությամբ` օդանավակայանների, որտեղ թույլատրվում է ունենալ օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը, հիվանդանոցային ձևով հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների, որտեղ թույլատրվում է ունենալ օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ:Օգտագործումն արգելվում է տրանսպորտում՝ հասարակական` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում, օդային, վերգետնյա էլեկտրական տրանսպորտում, մետրոպոլիտենում, բացառությամբ ջրային և երկաթուղային տրանսպորտի, որտեղ թույլատրվում է ունենալ օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը, մասնավոր մեքենայում՝ ընթացքի ժամանակ, հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ։Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի բացասական ազդեցության նվազեցմանն և կանխարգելմանն ուղղված միջոցառումներ կիրականացվեն ձերբակալվածների, կալանավորվածների, դատարապարտյալների պահման վայրերում և զորամասերում, զինվորական հաստատություններում:
07:20 - 13 մայիսի, 2019
Պետական բյուջեից ուռուցքային հիվանդությունների բուժմանը կհատկացվի լրացուցիչ 1 մլրդ200 մլն դրամ |armenpress.am|

Պետական բյուջեից ուռուցքային հիվանդությունների բուժմանը կհատկացվի լրացուցիչ 1 մլրդ200 մլն դրամ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պետական բյուջեից ուռուցքաբանությանը տրվող գումարները մյուս տարի կավելանան լրացուցիչ 1 մլրդ 200 մլն դրամով: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի դիտարկմանը, թե Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն ու Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը գտնվում են շատ վատ վիճակում, որոշ դեպքերում չեն գործում քիմիաթերապիայի` անվճար սպասարկման ենթակա ծառայությունները: Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե վերջին շրջանում ինչով է պայմանավորված քաղցկեղի երիտասարդացումը: «Հայաստանում առողջապահության վրա ծախսվում է կատաստրոֆիկ քիչ գումար՝ ՀՆԱ-ից 1.3 տոկոս: Եվ մենք աշխարհում վատագույն տասնյակում ենք: Դա շտկելու ուղղությամբ ավելացնում ենք թե առողջապահական պետական բյուջեն, թե մասնավորապես ուռուցքաբանությանը տրվող գումարները. այս տարի 700 մլն դրամով է ավելացվել: Մյուս տարի կավելացվի առնվազն 1 մլրդ 700 մլն-ով»,-ասաց Թորոսյանը: Նախարարի կարծիքով՝ իրավիճակը գնալով լավանում է, համավճարները ուռուցքային հիվանդությունների վիրահատություններից հանվել են:
12:53 - 08 մայիսի, 2019
Հայաստանում երկու խոշոր բժշկական կենտրոնները պետք է մնան պետության հաշվեկշռում: Արսեն Թորոսյան |news.am|

Հայաստանում երկու խոշոր բժշկական կենտրոնները պետք է մնան պետության հաշվեկշռում: Արսեն Թորոսյան |news.am|

news.am: Հայաստանում երկու խոշոր բժշկական կենտրոնները պետք է մնան պետության հաշվեկշռում: Մայիսի 8-ին ԱԺ նիստում «2017-2020 թվականների պետական գույքի սեփականաշնորհման ծրագրում» փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոքսքով՝ օրինագծի համաձայն՝ նշված բուժհաստատությունները պետք է հանվեն այն բժշկական կենտրոնների ցուցակից, որոնք կարող են սեփականաշնորհվել: «Խոսքը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի եւ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի մասին է»,- պարզաբանեց Թորոսյանը: Առողջապահության նախարարը շեշտեց, որ այս կենտրոնները չպետք է սեփականաշնորհվեն եւ փոխանցվեն մասնավոր անձանց ու ընկերությունների, քանի որ հաշվի առնելով դրանց գործունեության առանձնահատկությունը՝ պետության, մասնավորապես Առողջապահության նախարարության համար հատուկ կարեւորություն ունեն: Թորոսյանը դրական գնահատեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ֆինանսական վիճակը, որը հաջողությամբ համագործակցում է մասնավոր հատվածի հետ եւ մատուցում ոչ միայն անվճար, այլեւ վճարովի ծառայություններ: Նա ուշադրություն դարձրեց նաեւ ուռուցքային հիվանդությունների բուժման համար բյուջետային մուտքերի մեծացման վրա: Ինչ վերաբերում է Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնին, ապա, նախարարի խոսքով, չնայած իր եզակիությանը, այն բավականին խոշոր պարտքեր ունի: 
12:48 - 08 մայիսի, 2019
Պատրաստ եմ մահիցս հետո իմ օրգանները տրամադրել դրանց կարիքն ունեցող որեւէ անձի․ Արսեն Թորոսյան |armtimes.com|

Պատրաստ եմ մահիցս հետո իմ օրգանները տրամադրել դրանց կարիքն ունեցող որեւէ անձի․ Արսեն Թորոսյան |armtimes.com|

armtimes.com։ Օրգանների դիակային փոխպատվաստման տարբերակին անցնելու հեռանկարը հանրության շրջանում որոշակի մտավախությունների տեղիք է տվել։ Շատերը կարծիք են հայտնում, թե կարող են որեւէ թեթեւ խնդրով գնալ հիվանդանոց եւ այնտեղից այլեւս դուրս չգալ, որովհետեւ իրենց օրգանները ինչ-որ մեկին անհրաժեշտ են եղել։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես կփարատի այդ անհանգստությունները։ «Իրականում անհանգստանալու որեւէ առիթ չկա, որովհետեւ նախ փոխպատվաստման մասին օրենքը եւ իրավական կարգավորումները շատ վաղուց կան, պարզապես որեւէ բան չի արվել այդ համակարգը ներդնելու տեսանկյունից։ Այսինքն՝ մենք որեւէ բան չենք հնարել։ Պարզապես համարում ենք, որ մեր ապրող քաղաքացիներին փրկելու համար պետք է օգտագործենք նաեւ դիակային օրգանները։ Այդ ամեն ինչը խիստ կանոնակարգված է՝ սկսած թե՛ մահվան հանգամանքը ինչպես պետք է հաստատվի, որ դեպքում է կարելի է օրգանը վերցնել, ներդրվելու է համակարգ, երբ որ մարդիկ կկարողանան հրաժարվել իրենց օրգանները փոխպատվաստման համար տրամադրելուց, ինչպես աշխարհի շատ երկրներում։ Հնչող «մտահոգությունների» մեծ մասը այն շրջանակներից են, որոնք Հայաստանում ամեն հաջորդ օրը ապոկալիպսիս են կանխատեսում տարբեր ուղղություններով, հետեւաբար կարծում եմ, որ մեր քայլերը պարզապես ուղղված պետք է լինեն այդ համակարգը ներդնելուն, ապահովելու, որ որեւէ խնդիր չլինի, եւ հույս ունենամ, որ մեկ-երկու տարվա մեջ մենք կկարողանանք դա անել»,- ասաց նախարարը։
06:10 - 08 մայիսի, 2019
Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումները կնպաստեն ՀՀ տնտեսության զարգացմանն ու կայունացմանը |armenpress.am|

Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումները կնպաստեն ՀՀ տնտեսության զարգացմանն ու կայունացմանը |armenpress.am|

armenpress.am։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՀՀ առողջապահական նախարարության հետ համատեղ տեղի ունեցավ ՀՀ-ում «Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և հսկողության ոլորտում ներդրումները հիմնավորող փաստարկները» զեկույցի ներկայացում: Ոչ վարակիչ հիվանդությունների, ինչպիսիք են քաղցկեղը, սրտանոթային հիվանդությունները, շարքային դիաբետը և քրոնիկ շնչառական հիվանդությունները, և դրանց ռիսկի գործոնների կանխարգելմանն ուղղված քաղաքականության միջոցառումներում կատարվող ներդրումները կարող են նպաստել Հայաստանի տնտեսության կայունացմանն ու զարգացմանը: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոչ վարակիչ հիվանդությունները մեծ տնտեսական բեռ են երկրի վրա: «Հիվանդությունների մասին խոսելիս մենք միայն կենտրոնանում ենք դրանց բուժման ծախսերի վրա և մոռանում այն չստացած տնտեսական շահի մասին, որը մենք կորցնում ենք հիվանդությունների պատճառով: Դրանք հիվանդ մարդկանց չաշխատած ժամերն են, հաշմանդամության պատճառով կորցված օգուտներն են, ծախսված գումարներն են»,- ընդգծեց Թորոսյանը և հավելեց, որ սա մի գործիք է, որը առողջապահության ոլորտի պատասխանատուներին թույլ է տալիս առաջ տանել իրենց քաղաքականությունը՝ բացատրելով, թե որքան կարևոր են կանխարգելիչ միջոցառումները: ՄԱԿ-ի ՈՎՀ-ի կանխարգելման և հսկողության հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն, 15 տարվա ընթացքում 4 ամենածախսարդյունավետ քաղաքականության փաթեթների (ծխախոտի օգտագործման, ալկոհոլի և կերակրի աղի չարաշահման և ֆիզիկական թերակտիվության դեմ պայքարի) իրականացման արդյունքում հնարավոր կլինի կանխել ավելի քան 30 հազար մահ՝ տնտեսությանը բերելով ավելի քան 164 մլրդ դրամի չափով օգուտ: Այն համարժեք է Հայաստանի ներկայիս ՀՆԱ-ի 2.9 տոկոսին: Հայաստանում ներկայիս տնտեսական վնասը տարեկան կազմում է 36.7 մլրդ դրամ՝ ներկայիս ՀՆԱ-ի 6.5 տոկոսը: ՀՀ-ում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը իր խոսքում ընդգծեց, որ ՈՎՀ-ը հանդիսանում է մահվան և հաշմանդամության հիմնական պատճառը Հայաստանում:«Դրանք խոչընդոտում են նաև տնտեսության զարգացմանը: Առաջընթաց ունենալու համար մենք պետք է համագործակցենք: Միջոլորտային ամուր համագործակցությունը առաջնային նշանակություն ունի ՈՎՀ-ի հսկողության ոլորտում շոշափելի արդյունքներ արձանագրելու համար»,- ասաց Զայցևը: ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը նշեց, որ իրենց իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները շոկային են: «Սա Հայաստանի համար մեծ մարտահրավեր է և պետք է կարողանալ արդյունավետ քաղաքականություն տանել խնդրի լուծման համար: Սա ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում է մեծ խնդիր»,- ասաց Շարփը:
11:11 - 03 մայիսի, 2019