Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Ինչ կառուցվածք է ունենալու ներքին գործերի նախարարությունը․ նախագծերի փաթեթը հրապարակվել է |hetq.am|

Ինչ կառուցվածք է ունենալու ներքին գործերի նախարարությունը․ նախագծերի փաթեթը հրապարակվել է |hetq.am|

hetq.am: Հայաստանի արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հայաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կազմավորումը, դրա գործառույթները, ենթակա մարմինները, ինչպես նաև ենթակա մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրական բազան։ Այս փաթեթով նախատեսվում է փոփոխություն կատարել թվով 22 օրենքներում։  Ըստ ներկայացված նախագծերի փաթեթի՝ ներքին գործերի նախարարության ենթակա մարմիններն են լինելու ոստիկանությունը, ՆԳՆ քննչական դեպարտամենտը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև ներկայումս ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը։ Նախարարության ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ ոստիկանության, պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է վարչապետը՝ ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ոստիկանության պետին և նրա տեղակալներին, ինչպես նաև ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և պաշտոնից ազատելու է հանրապետության նախագահը։ Վերջինս պայմանավորված է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը հանրապետության նախագահի կողմից նշանակելու սահմանադրական լիազորությամբ։ Այդուհանդերձ, նշանակումը կատարվելու է վարչապետի առաջարկությամբ, որին նախորդելու է ներքին գործերի նախարարի միջնորդությունը՝ ոստիկանության պետ, ոստիկանության պետի տեղակալներ նշանակելու վերաբերյալ։ Նախարարության կազմում ստեղծվելիք քննչական դեպարտամենտի ծառայողները ունենալու են ոստիկանության ծառայողի օրենսդրական կարգավիճակ, միևնույն ժամանակ հարկ է նշել, որ քննչական դեպարտամենտը չի ներառվելու ոստիկանության կազմում։ Ըստ նախագծի` ՆԳՆ քննչական դեպարտամենտը սկզբնական շրջանում զբաղվելու է միայն ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերով քրեական գործերի քննությամբ։ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալներով՝ 2019թ․ գրանցվել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների 1667 դեպք։ Շարունակությունը՝ hetq.am-ում
14:23 - 21 հունվարի, 2021
Սահմանվել են շենք-շինություն ներխուժելու դեպքում սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները. Բադասյան |1lurer.am|

Սահմանվել են շենք-շինություն ներխուժելու դեպքում սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները. Բադասյան |1lurer.am|

1lurer.am: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 10-ի N 797-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» հարցը, որով վերանայվում է ֆիզիկական անձի կողմից առանց օրենքով սահմանված հիմքերի և առանց օրինական տիրապետողի թույլտվության՝ շենք, շինություն, հողամաս կամ այլ տարածք ներխուժելու դեպքում սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները: «Մասնավորապես՝ խնդիր էր առաջանում ոստիկանության ներխուժումը վերացնելու մասով լիազորելու հետ կապված: Որովհետև առաջանում էին փոխկապակցված այլ հարցեր, հաճախ ներխուժումն ուղեկցվում էր նաև շարժական գույքի տեղադրմամբ, և խնդիր էր առաջանում՝ ինչպես այդ հարցերը կարգավորել: Այս նախագծով մանրամասն կարգավորել ենք թե՛ ոստիկանությանը դիմելու, թե՛ լիազորելու կարգն ու պայմանները, թե՛ մանրամասնել ենք կոնկրետ իրավունքներն ու պարտականությունները ներխուժումը վերացնելիս: Ի թիվս այլ հարցերի՝ նաև կարգավորվել են պետությանը և համայնքին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի տարածքում շարժական գույք տեղադրելու դեպքում սեփականության իրավունքի խախտման վերացման մեխանիզմները ոստիկանության միջոցով»,- նշեց Բադասյանը:
12:27 - 21 հունվարի, 2021
Կառավարությունն առաջարկում է ստեղծել Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց |1lurer.am|

Կառավարությունն առաջարկում է ստեղծել Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունն առաջարկում է ստեղծել Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Հայաստանի դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծին:   Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ դատարանների ստեղծմամբ կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննություն՝ նպաստելով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:  Նախարարը մանրամասնեց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացում ևս մասնագիտացվածությունն ապահովելու համար առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ 25 դատավորով:  Իսկ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն, ըստ Բադասյանի, կունենա 10 դատավոր: Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատը գործելու է 8 դատավորով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13 դատավորով:
15:11 - 13 հունվարի, 2021
Տուգանքի 50 տոկոսը սահմանված ժամկետում կամովին վճարելու դեպքում այն կհամարվի պատշաճ կատարված․ նախագիծ |hetq.am|

Տուգանքի 50 տոկոսը սահմանված ժամկետում կամովին վճարելու դեպքում այն կհամարվի պատշաճ կատարված․ նախագիծ |hetq.am|

hetq.am: Հայաստանի արդարադատության նախարարությունը նախագիծ է մշակել, որով առաջարկվում է վարչական տուգանքի առնվազն 50 տոկոսը օրենքով սահմանված ժամկետում կամովին վճարելու դեպքում, տուգանքի վճարման պարտավորությունը համարվել պատշաճ կատարված։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» հետևյալ օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։  Նկարագրելով առկա իրավիճակը` արդարադատության նախարարությունը հայտնում է` Ճանապարհային երթևեկության ոլորտում կատարված վարչական իրավախախտումների և արտակարգ դրության ռեժիմի և կարանտին հայտարարելու որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման հիմքով նշանակված տուգանքների կատարման ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ տուգանքների ճնշող մեծամասնությունը պարտապանների կողմից կամավոր կերպով չի կատարվում։ Այս իրավիճակը, ըստ նախարարության, ծանրաբեռնում է ոստիկանության և Վարչական դատարանի աշխատանքը։ Բացի այդ, վերոգրյալ վարչական ակտերը կամովին չկատարելու հետևանքով դրամական այդ պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման, ինչն էականորեն բարձրանում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծանրաբեռնվածությունը։ Արդարադատության նախարարությունը նաև մի քանի վիճակագրական տվյալներ է ներկայացրել, մասնավորապես ասվում է, որ 2019-2020թթ․ ընթացքում Ճանապարհային ոստիկանության վարչական ակտերի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ներկայում ընթացքի մեջ է 71 030 կատարողական վարույթ, իսկ արտակարգ դրության ռեժիմի և կարանտին հայտարարելու որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման հիմքով կայացված վարչական ակտերի հիման վրա 2020թ․ դեկտեմբերի 22-ի դրությամբ՝ հարուցվել է 24 857 կատարողական վարույթ։ Այս նախագծով արդարադատության նախարարությունը ցանկանում է խրախուսել նշանակված տուգանքի վճարման պարտավորության կամովին կատարումը։ Ըստ այդմ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված իրավախախտումների համար նշանակված տուգանքի գումարի առնվազն 50 տոկոսը տուգանք նշանակելու մասին որոշումը ստանալուն հաջորդող օրվանից օրենքով սահմանված ժամկետում կամովին վճարելու դեպքում իրավախախտում կատարած անձանց նկատմամբ նշանակված տուգանքի վճարման պարտավորությունը համարել պատշաճ կատարված։ Շարունակությունը՝ hetq.am-ում
12:37 - 13 հունվարի, 2021
Արդարադատության նախարարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ ակցիա են կազմակերպել |armenpress.am|

Արդարադատության նախարարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ ակցիա են կազմակերպել |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ կազմակերպել են ակցիա` պահանջելով նախարարությունից գաղտնազերծել, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու Մոսկվայում՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հնարավոր հանդիպմանը: Հանդիպման և փաստաթղթի ստորագրման մասին պաշտոնական որևէ հաղորդագրություն չի հրապարակվել, սակայն որոշ լրատվամիջոցներ հունվարի 7-ի երեկոյան շրջանառեցին տեղեկություն այն մասին, որ արդարադատության նախարարությունում մուտք է արվել պայմանագրի նախագիծը՝ իբր ձևակերպումները Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով: Բողոքի ակցիայի կազմակերպիչ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը նշեց, որ հանրությունը պետք է տեղեկանա, թե Փաշինյան-Ալիև հունվարի 11-ի հնարավոր հանդիպմանն ինչ փաստաթուղթ է ստորագրվելու և ինչ դրույթներ են դրանք պարունակում: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն արդեն հերքել է մամուլում տարածվող տեղեկություններն այն մասին, թե արդարադատության նախարարությունը ստացել է պայմանագրի նախնական տարբերակը:
13:21 - 08 հունվարի, 2021
Արդարադատության նախարարությունը որևէ ընթացակարգի շրջանակում որևէ պայմանագիր չի ստացել. Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարարությունը որևէ ընթացակարգի շրջանակում որևէ պայմանագիր չի ստացել. Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։«Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում։«ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ մամուլում տեղեկատվություն է տարածվել, որ արդարադատության նախարարությունում մուտք է արվել պայմանագրի նախագիծը, որը նախատեսվում է ստորագրել Մոսկվայում: Տարածված տեղեկատվության համաձայն՝ պայմանագրի նախագիծը ուղարկվել է արդարադատության նախարարություն ՝ ձևակերպումները Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով:
10:00 - 08 հունվարի, 2021
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարումների չափերն ավելացնելու նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարումների չափերն ավելացնելու նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է բարձրացնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվող վճարումների դրույքաչափերը: Oրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 90 «կողմ» ձայներով: ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագծով փոխվել է հավաքագրվող դրոշմանիշային վճարների դրույքաչափերը և որդեգրվել է կիսապրոգրեսիվ համակարգը: Այժմ համապատասխան եկամտի չափին համապատասխանելու է որոշակի ֆիքսված գումար, որը վճարվելու է հատուցման հիմնադրամին: Օրենքի նախագծի ընդունման դեպքում` ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափով. Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 1500 դրամ 100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 3000 դրամ 200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 5500 դրամ 500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 8500 դրամ 1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 15 000 դրամ   Անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափով. Մինչև 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 18 000 դրամ 1 200 001-ից մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 36 000 դրամ 2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 66 000 դրամ 6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 102 000 դրամ 12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 180 000 դրամ
18:40 - 28 դեկտեմբերի, 2020
ԱԺ-ն քննարկում է անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու ժամկետները կրճատող նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն քննարկում է անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու ժամկետները կրճատող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է կրճատել անհայտ բացակայող, մահացած ճանաչելու գործող ժամկետները: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Նախագծով կրճատում ենք անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու գործող ժամկետները, եթե դրանք պայմանավորված են եղել ռազմական գործողություններով»,-ասաց Բադասյանը: Նա հիշեցրեց, որ գործող Քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե 1 տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին: Ներկայացված նախագծով ժամկետը դարձվում է երեք ամիս: Նախագծով սահմանվում է. «Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին»: Նախարարի խոսքով՝ այսինքն, եթե անձի բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին 3 ամսվա ընթացքում, ապա շահագրգիռ անձանց դիմումով դատարանները կարող են անձին անհայտ բացակայող ճանաչել, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վրա դիմել հատուցման հիմնադրամին՝ հատուցում ստանալու համար: Գործող քաղաքացիական օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից 2 տարի հետո: Ներկայացված նախագծով մահացած ճանաչելու ժամկետը 2 տարուց դառնում է 1տարի՝ ռազմական գործողությունների սկսելու պահից: Կարգավորումները տարածվում են սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:
13:33 - 28 դեկտեմբերի, 2020
Նախատեսվում է ընդլայնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմը |hetq.am|

Նախատեսվում է ընդլայնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմը |hetq.am|

hetq.am: Արդարադատության նախարարությունն առաջարկում է ընդլայնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմը։ Այս նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Ըստ նախարարության՝  այդպես հանձնաժողովն արդյունավետ կիրականացնի օրենքով ստանձնած պարտավորությունները՝ հաշվի առնելով, որ աշխատանքների ծավալն էականորեն ավելանում է։ Առաջարկվող փոփոխությամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմը կազմված կլինի 65 աշխատակցից։ Կառավարության որոշմամբ՝ հանձնաժողովի համար սահմանվել է 40 անձից բաղկացած անձնակազմ, որից մասնագիտական գործառութային պարտավորությունների իրականացման համար վեց վարչությունների միջև բաշխվել են 21 հաստիքներ։ Այսինքն՝ օրենքից բխող մասնագիտական գործառույթների համար հանձնաժողովը տնօրինում է 21 հաստիքներ։ Արդարադատության նախարարության գնահատմամբ՝ սա «անհամարժեք է հանձնաժողովի վեց վարչությունների աշխատանքներն արդյունավետորեն կազմակերպելու համար»։ Անձնակազմի քառասուն հաստիքից նվազեցվել են աջակցող գործառույթ իրականացնող մի շարք հաստիքներ, մասնավորապես՝ հանձնաժողովի հինգ անդամ, հանձնաժողովի նախագահի և անդամների 6 օգնական, որոնցից մեկը՝ մամուլի գծով պատասխանատու, գլխավոր քարտուղար, գլխավոր քարտուղարի օգնական, սպասարկող անձնակազմի վեց հաստիք, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների կառավարման գլխավոր մասնագետ, գլխավոր հաշվապահ, փաստաթղթաշրջանառության մասնագետ և այլն։ Կարդալ ավելին՝ hetq.am-ում։
20:18 - 26 դեկտեմբերի, 2020
Արդարադատության նախարարությունը դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնող նախագիծ է մշակել

Արդարադատության նախարարությունը դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնող նախագիծ է մշակել

ՀՀ Արդարադատության նախարարությունը նոր օրինագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որը նպատակ ունի նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Նախագծով ներդրվում է դատարանի կողմից խափանման միջոցներ կիրառելու, խուզարկության կատարման, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթամասնագիտացում»,- գրել է Բադասյանը: Արդարադատության նախարարը հավելել է, որ նախագծի ընդունման դեպքում կլինեն սահմանված կարգով ընտրված նոր դատավորներ, ովքեր կքննեն նշված գործերը, ինչը կողմից կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև կբարձրացնի ցածր հանրության վստահությունը նմանատիպ գործերի քննության մասով, մյուս կողմից կբերի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման և քրեական գործերի քննության արագությանը։ «ՀՀ արդարադատության նախարարությունը չունի որևէ ազդեցություն կոնկրետ գործերի քննության մասով, սակայն իր լիազորությունների շրջանակում, քաղաքականության մշակմամբ, ամեն ինչ արել և անում է դատարանների նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ»,- նշել է նախարարը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել մինչդատական քրեական վարույթի գործերի, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի քննության արդյունավետությունը, ապահովել ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը,  կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը:
17:32 - 24 դեկտեմբերի, 2020
Փոփոխություններ՝ անհայտ բացակայող ճանաչելու փաստի հիման վրա հատուցում ստանալու կարգում |1lurer.am|

Փոփոխություններ՝ անհայտ բացակայող ճանաչելու փաստի հիման վրա հատուցում ստանալու կարգում |1lurer.am|

1lurer.am: Կառավարության այսօրվա նիստին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձավ Քաղաքացիական օրենսգրքում և «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքում փոփոխությունների նախագծերին: «Գործող օրենսդրությամբ անհայտ բացակայող ճանաչելու համար անհրաժեշտ է, որպեսզի վերջին մեկ տարվա ընթացքում գտնվելու վայրի մասին հայտնի չլինեն տեղեկություններ: Մենք զինծառայողների համար՝ ռազմական գործողություններով պայմանավորված, բացառություն ենք սահմանում՝ հատուկ կարգավորում, և այդ ժամկետը կրճատում ենք՝ դարձնելով երեք ամիս: Կարգավորումը հետադարձ ուժով տարածվելու է սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ, ինչը նշանակում է, որ ընտանիքի անդամները, շահագրգիռ անձինք կարող են դիմել դատարան անհայտ բացակայող ճանաչելու համար և դատական ակտը  օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո դիմել հատուցման հիմնադրամ՝ անհայտ բացակայող ճանաչելու փաստի հիման վրա հատուցում ստանալու նպատակով»,- ասաց Բադասյանը: Ինչ վերաբերում է հաջորդ փոփոխությանը, ըստ նախարարի, եթե գործող կարգավորումներով դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո վեց ամիս պետք է անցնի, որպեսզի հատուցումը տրամադրվի, ապա նախատեսվում է այդ ժամկետը կրճատել:
12:11 - 24 դեկտեմբերի, 2020
Առաջարկվում է կոռուպցիոն հանցագործությունների քննությունը վերապահել քրեական մասնագիտացման առանձին դատավորներին

Առաջարկվում է կոռուպցիոն հանցագործությունների քննությունը վերապահել քրեական մասնագիտացման առանձին դատավորներին

ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է ավելացնել քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանում: Նախագծով առաջարկվում է նաև մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը վերապահել քրեական մասնագիտացման առանձին դատավորներին: Բացի դրանից՝ առաջարկվում է դատավորների թափուր հաստիքների առաջին համալրման առանձնահատուկ ընթացակարգ, մասնավորապես՝ գործող դատավորների համար հոգեբանական թեստավորման փուլն անցնելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բարեվարքության հարցաթերթիկ ներկայացնելու իմպերատիվ պահանջ։    
20:52 - 23 դեկտեմբերի, 2020
Պատիժ՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար. նոր նախագիծ |hetq.am|

Պատիժ՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար. նոր նախագիծ |hetq.am|

hetq.am: Արդարադատության նախարարությունն առաջարկում է նոր կարգավորում նախատեսել լրագրողի մասնագիտական գործունեությունը չխոչընդոտելու համար։ «Քրեական օրենսգրքում» նման փոփոխություն կատարելու օրինագիծ է հանրային քննարկման ներկայացվել։ Առաջարկվող փոփոխությամբ՝ քրեորեն պատժելի կհամարվի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ անկախ հանցակազմի սուբյեկտի հասարակ կամ հատուկ լինելուց: Նախարարությունը նշել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավական նորմը հստակեցնելու, լրագրողի գործունեությանը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակների համար քրեական պատասխանատվությունն և պատժի անխուսափելությունը պատշաճ իրացնելու, խոսքի ազատության հիմնարար իրավունքը պաշտպանելու անհրաժեշտությամբ: Նշենք, որ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվություն է նախատեսվում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու, իսկ նույն հոդվածի 2-րդ մասով՝ նույն արարքները պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարելու համար: Շարունակությունը՝ hetq.am-ում
17:37 - 21 դեկտեմբերի, 2020
Քրիստինե Գրիգորյանը ԵՄ գործընկերներն ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների կատարման ընթացքը

Քրիստինե Գրիգորյանը ԵՄ գործընկերներն ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների կատարման ընթացքը

Բրյուսելում դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որին մասնակցող հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։ Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում ՀՀ-ԵՄ կողմերը մտքեր են փոխանակել ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում Կառավարության բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։ Հայկական կողմից թեման ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը։ Նախարարի տեղակալն իր ելույթում գործընկերներին ներկայացրել է դատական և իրավական, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների պաշտպանության և ոստիկանության ոլորտի բարեփոխումների կատարման ընթացքը։ Փոխնախարար Գրիգորյանը շեշտել է, որ կառավարությունը հետևողականորեն շարժվում է առաջ դատական համակարգի բարեվարքության, անկախության և արդյունավետության ապահովման իր ծրագրով, անդրադարձել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների ձևավորման ընթացքին, ինչպես նաև տեղեկացրել քրեական արդարադատության ժամանակակից համակարգի ներդրմանը միտված քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի հաստատման ընթացքի մասին։ Քրիստիննե Գրիգորյանը նաև ներկայացրել է մարդու իրավունքներրի պաշտպանության և ոստիկանության բարեփոխումների հիմնական ուղղություններն ու ընթացքը։ ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելը բարձր է գնահատել արդարադատության և հակակոռուպցիոն ոլորտներում կառավարության իրականացրած բարեփոխումների ընթացքը, գոհունակությամբ է նշել եղած մարտահրավերների պայմաններում ժողովրդավարական այդ բարեփոխումները շարունակելու Կառավարության հանձնառությունը։ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին նշել է, որ արդարադատության ոլորտի բարեփոխումներին Եվրոպական միությունն աջակցում է 30 մլն եվրոյի աջակցության փաթեթով և խոստումնալից կատարողականի համար անցյալ շաբաթ կատարել է աջակցության 9 մլն եվրոյի փոխանցում պետական բյուջե։ Հանձնակատարը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է հակակոռուպցիոն ուժեղ ինստիտուտների, ներառյալ՝ Հակակոռուպցիոն իրավապահ մարմնի և հակակոռուպցիոն դատարանի ձևավորման ուղղությամբ Կառավարության ակտիվ ջանքերը։ Օլիվեր Վարհեին նաև նշել է, որ Եվրոպական միությունն աջակցում է ոստիկանության ոլորտի բարեփոխումներին, մասնավորապես՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման կառավարության ջանքերին, և այդ ուղղությամբ 10 մլն եվրոյի աջակցություն է հասանելի դարձրել 2021 թվականից։ Նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը անդրադարձել է COVID-19 համավարակին և ադրբեջանական կողմից սանձազերծված պատերազմին, դրա ցավալի հետևանքներին և նշել, որ  երկրում ստեղծվել են մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության մատչելիության նոր մարտահրավերներ և առաջնահերթություններ։
13:09 - 18 դեկտեմբերի, 2020
Գործադիրը հստակեցրեց՝ երբ զինծառայողը կամ քաղաքացին կարող է անհետ կորած ճանաչվել |1lurer.am|

Գործադիրը հստակեցրեց՝ երբ զինծառայողը կամ քաղաքացին կարող է անհետ կորած ճանաչվել |1lurer.am|

1lurer.am: Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններով առաջարկվում է անհայտ բացակայելու հետ կապված նոր կանոնակարգում: Այդ մասին Կառավարության նիստին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը:  «Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին: Նախագիծը տարածվում է սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Փոփոխությունը կնպաստի, որպեսզի անհայտ բացակայող զինծառայողների հարազատները հնարավորություն ունենան ավելի սեղմ ժամկետում հատուցում ստանալ հիմնադրամներից: Կարծում եմ՝ առաջիկայում կներկայացվի նաև այլ օրենքներում փոփոխություններ նախատեսող փաթեթ»,- ասաց նախարարը:
12:27 - 17 դեկտեմբերի, 2020
Հայտարություն` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն իրավաբան գործուղելու համար հայտարարված մրցույթի մասին

Հայտարություն` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն իրավաբան գործուղելու համար հայտարարված մրցույթի մասին

ՀՀ կառավարության կողմից ԵԽ վճիռների կատարման վարչություն գործուղված իրավաբանի գործուղման ժամկետը 2020 թվականի տարեվերջին ավարտվելու հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտություն էր առաջացել գործուղման նպատակով նոր թեկնածուի ընտրության համար ձեռնարկել ներպետական ընթացակարգեր։ ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի նոյեմբերի 22-ի N 486-Ա հրամանով հաստատվել էր «Մարդու իրավունքների եվրոպական դատարան իրավաբան գործուղելու համար հավակնորդների մրցույթի կազմակերպման, մրցութային հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը։ Նախարարի մեկ այլ 2020 թվականի դեկտեմբերի 9-ի N 509-Ա հրամանով հաստատվել էր հավակնորդների ընտրության մրցութային հանձնաժողովի անհատական կազմը` ներառելով Արտաքին գործերի և Արդարադատության նախարարությունների, ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցչի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակների ներկայացուցիչների: ՀՀ արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ լիազոր ներակայացուցչության պաշտոնական ինտերնետային կայքում սույն թվականի նոյեմբերի 25-ին տեղադրվել էր հայտարարություն ՀՀ կառավարության կողմից ԵԽ վճիռների կատարման վարչություն մեկ տարով իրավաբան գործուղելու համար թեկնածուների ընտրության մասին, որի համաձայն մասնակցության համար հայտ ներկայացվել է մեկ հավակնորդի՝ Գոհար Սիմոնյանի կողմից: Մրցույթի վերջնական՝ հարցազրույցի փուլն անցկացվել է սույն թվականի դեկտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին՝ ՀՀ արդարադատության նախարարությունում, որի արդյունքում հանձնաժողովի կողմից միաձայն հաղթող է ճանաչվել միակ հավակնորդ Գոհար Սիմոնյանը: Ըստ հաստատված կարգի՝ հաղթողի տվյալները կներկայացվեն ԵԽ-ին և կկազմակերպվի գործուղման փաստաթղթավորումը։
16:37 - 16 դեկտեմբերի, 2020