ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ Գևորգ Դանիելյանին |aysor.am|

ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ Գևորգ Դանիելյանին |aysor.am|

aysor.am: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 87-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքերով դիմում է ներկայացրել (ամբողջական տեքստը զետեղված է դատական իշխանության պաշտոնական կայքում) Բարձրագույն դատական խորհուրդ՝ իր լիազորությունները 2019 թվականի մայիսի 24-ից դադարած համարելու առնչությամբ,հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայությունից։ Տվյալ դեպքում, հրաժարական ներկայացնելն ինքնին իրավունքի ուժով հիմք է Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարած համարելու համար։ Հիշյալ դիմումին Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով կայացրել է որոշում, որով արձանագրվել է հրաժարական ներկայացնելու փաստը։ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված կարգով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ տվյալ դեպքում Գևորգ Դանիելյանին։
13:10 - 24 մայիսի, 2019
ԲԴԽ անդամը 5 անշարժ գույք, 2 ավտոմեքենա եւ 8 մլն դրամը գերազանցող ոսկեղեն եւ ժամացույց ունի |armtimes.com|

ԲԴԽ անդամը 5 անշարժ գույք, 2 ավտոմեքենա եւ 8 մլն դրամը գերազանցող ոսկեղեն եւ ժամացույց ունի |armtimes.com|

armtimes.com։ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը պաշտոնական պարտականությունները ստանձնելուց հետո՝ 2019 թվականի ապրիլի 26-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:Որպես անշարժ գույք Մեղրյանը հայտարարագրել է 2 բնակարան, 2 ավտոտնակ եւ 1 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Որպես շարժական գույք Մեղրյանը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ «BMW X5 4.4 I» եւ «MERCEDES-BENZ CLA 200» մակնիշների: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Մեղրյանն ունեցել է 20 հազար դրամի չափով բաժնեմաս: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ԲԴԽ անդամը 30 հազար դոլարի չափով հանձնած փոխառություններ ունի:Մեղրյանը հայտարարագրել է 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք ոսկեղեն եւ ժամացույց: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու դրությամբ կազմել է 7500 եվրո:Ավելին՝ armtimes.com
11:58 - 23 մայիսի, 2019
Մեկնարկել է դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը

Մեկնարկել է դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը

Այսօր Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկել է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման բաժինների արտահերթ համալրման նպատակով անցկացվող հարցազրույցի փուլը, որում ներգրավված էր նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված, հոգեբանության միջազգային խորհրդատու, հայազգի Սրբուհի (Սանտինա) Հովանեսսիանը: Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, մայիսի 22-ին անցկացրեց քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը, որին մասնակցում էր 12 հավակնորդ: Մայիսի 23-ին հարցազրույցի փուլին կմասնակցի դատավորների թեկնածուների քաղաքացիական մասնագիտացման՝ 6, քրեական մասնագիտացման՝ 7, իսկ մայիսի 24-ին՝ վարչական մասնագիտացման 6 հավակնորդ:
17:26 - 22 մայիսի, 2019
Հարցազրույց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ |armenpress.am|

Հարցազրույց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը գտնում է, որ երկրում դատական իշխանության որակական բարեփոխումները վաղուց օրակարգային խնդիր են, որին հիմնարար ձևով անդրադարձել են նաև տարեկան հաղորդման մեջ և որին ամբողջությամբ ուղղված է եղել Բարձրագույն դատական խորհրդի մեկամյա գոր­ծու­նեու­թյունը: ԲԴԽ նախագահը կարծում է, որ այս կարճ ու բարդագույն ժամանակահատվածում արձանագրվել են նաև լուրջ արդյունք­ներ՝ թե՛ իրավիճակի բազմագործոն ախտորոշման և թե՛ արդյունավետ արդարադա­տու­թյան կայացման ռազմա­վարական ուղղությունների մշակման ու փու­լային իրաց­ման հարցերում:Պարոն Հարությունյան դուք չմասնակցեցիք ՀՀ Կառավա­րու­թյունում մայիսի 20-ին, ժամը 12.00-ին հրավիրված խորհրդակցությանը, իսկ ինչ կասեք քննարկումների արդ­յունք­ների մասինՉմասնակցելու պատճառները զուտ տեխնիկական են և հարկ չեմ համարում դրան անդրադառնալ:Ինչ վերաբերում է հիմնախնդրին ընդհանրապես, կցանկանայի ընդգծել, որ երկրում դատական իշխանության որակական բարեփոխումները վաղուց օրակարգային խնդիր են, որին հիմնարար ձևով անդրադարձել ենք նաև մեր տարեկան հաղորդման մեջ և որին ամբողջությամբ ուղղված է եղել Բարձրագույն դատական խորհրդի մեկամյա գոր­ծու­նեու­թյունը: Այս կարճ ու բարդագույն ժամանակահատվածում արձանագրվել են նաև լուրջ արդյունք­ներ՝ թե՛ իրավիճակի բազմագործոն ախտորոշման և թե՛ արդյունավետ արդարադա­տու­թյան կայացման ռազմա­վարական ուղղությունների մշակման ու փու­լային իրաց­ման հարցերում: Մեր սկզբունքային մոտեցումն այն է, որ համակարգային բարեփոխումները, որպես համապետական առաջնահերթության խնդիր, անհրա­ժեշտ է իրականացնել սահմա­նադ­րական գործիքակազմի արդյու­նա­վետ գործադրման, նախապես անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների ստեղծման և համարժեք կառուցակարգային ու դատարա­նա­կազմական քայլերի շնորհիվ:Սակայն այսօր խոսքը գնում է վիրահատական միջամտության մասինՄենք երբեք չենք բացառել նաև այդ ճանապարհը: Սակայն գտել և գտնում ենք, որ վիրահատական մոտեցման ընտրությունը նույնպես պետք է լինի սահմա­նադ­րա­կան, չհան­գեցնի մարդկանց իրա­վունք­ների ոտնա­հար­ման, չունենա ավերիչ հետևանքներ և ծառայի իրավունքի գերակայության հաստատմանը:Ավելին՝ armenpress.am 
07:42 - 21 մայիսի, 2019
ԲԴԽ անդամների դրսևորած անօրինականություններն ու լիազորությունների չարաշահումը. ուշագրավ հետազոտություն |factor.am|

ԲԴԽ անդամների դրսևորած անօրինականություններն ու լիազորությունների չարաշահումը. ուշագրավ հետազոտություն |factor.am|

factor.am: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն «Դատական իշխանության անկախության երաշխավորումը Սահմանադրական փոփոխություններին համահունչ» ծրագրի շրջանակում իրականացրել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի կազմի, դրա ձևավորման ու գործառույթների ուսումնասիրություն՝ միջազգային չափանիշների լույսի ներքո, ինչպես նաև խորհրդի գործունեության մոնիթորինգ: Կազմակերպության տեղեկանքում, ի թիվս այլ գործոնների, ներկայացվել են նաև «ԲԴԽ-ի դրսևորած անօրինականություններն ու լիազորությունների չարաշահումը, դատավորների նշանակման գործառույթի իրականացման դիտարկումները, ԲԴԽ կողմից կայացված որոշումների օրինականությունը»: Կազմակերպությունից հայտնում են, որ հրապարակվող տեղեկատվությունը ստացվել է մամուլից հավաքագրված տեղեկությունների հիման վրա։ Մամուլից հավաքագրված տեղեկություններ պաշտոնատար այլ անձանց հետ ազգակցական կապերի վերաբերյալ Մամուլի կողմից բազմաթիվ անդրադարձներ են եղել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ազգակցական կապերին, նրանց զբաղեցրած պաշտոններին և ունեցվածքին: Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը, զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը: Արզուման Հարությունյանը 2018 թվականի հուլիսի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով վերանշանակվել է այդ պաշտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով: Արզուման Հարությունյանի որդին` Հայկ Հարությունյանը, որը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է, 2014 թվականին զբաղեցրել է էներգետիկայի փոխնախարարի պաշտոնը: Գագիկ Հարությունյանի կնոջ եղբորորդի Հայկ Խաչատրյանը ամուսնացած է Սերժ Սարգսյանի կրտսեր դստեր հետ: Գագիկ Հարությունյանի քույրը՝ Շամամ Հարությունյանը, 2012 թվականին զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը: Մինչ այդ, նա զբաղեցրել է նույն նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի պաշտոնը: Գագիկ Հարությունյանի դուստրը՝ Արմինե Հարությունյանը, զբաղեցրել է թիվ 8 պոլիկլինիկայի գլխավոր բժշկի պաշտոնը, ինչպես նաև «Բեգլարյան բժշկական կենտրոնում» աշխատել է որպես բաժանմունքի վարիչ: Արմինե Հարությունյանի ամուսինը՝ Արտաշես Բեգլարյանը, զբաղեցրել է ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնը: Գագիկ Հարությունյանի որդին՝ Արտակ Հարությունյանը, 2013 թվականին զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնը: Նախկինում նա զբաղեցրել է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը: Գագիկ Հարությունյանի մյուս որդին՝ Էդուարդ Հարությունյանը, զբաղեցրել է ԵՊՀ-ի Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալի, բաժնի վարիչի, ռեկտորի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնները: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր` բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանի դուստրը, հանդիսանում է Գագիկ Հարությունյանի հարսը: Մամուլից հավաքագրված տեղեկություններ ունեցվածքի վերաբերյալ Գագիկ Հարությունյանը 2016 թվականին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում չի ներառել Մոնուﬔնտում` «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ, Բաբայան փողոցում գտնվող իր սեփականություն հանդիսացող շքեղ առանձնատունը: Ըստ մամուլի կողմից հիշատակված տեղեկության՝ առանձնատունը վարձակալությամբ տրվել է ՀՀ-ում գործող Ճապոնիայի դեսպանատանը։ 2019 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության կայքում հրապարակվել է «Ջինջ Արփա Հիդրո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Ջերմուկհիդրո» ՓՀԷԿ-ի կառուցման շրջակա միջավայրի պահպանության լրամշակված աշխատանքային նախագիծը։ Ներկայացված տեղեկության համաձայն` Էդուարդ Գագիկի Հարությունյանը, ում պատկանում է այս ընկերությունը՝ Գագիկ Հարությունյանի որդին է: Նախագծի հրապարակումից հետո Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, պնդելով, որ նախնական ուսումնասիրությունների համաձայն՝ «Ջերմուկհիդրո» ՓՀԷԿ-ի կառուցման տարածքը գտնվում է Ջերմուկի ջրաբանական պետական արգելավայրի տարածքում՝ ինչը նշանակում է, որ դրա կառուցումն անթույլատրելի է։ Գագիկ Հարությունյանի եղբորորդին՝ Հայկ Հարությունյանը, որը նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է, զբաղեցրել է էներգետիկայի փոխնախարարի պաշտոնը: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ նա եղել է ամենահարուստ փոխնախարարներից մեկը: 2014 թվականին լրատվական կայքերից մեկի կողմից արված հետաքննություններից հետո, խմբագրություն են դիմել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձինք և դժգոհել հայկական արտադրության «Օլանզապին» դեղորայքի որակից: Պարզվել է, որ դեղորայքը արտադրվել է «Արփիմեդ» ՍՊԸ-ի կողմից, որի համասեփականատեր է հանդիսացել Գագիկ Հարությունյանի որդի Արտակ Հարությունյանը: Շարունակությունը՝ այստեղ          
16:45 - 20 մայիսի, 2019
ԲԴԽ-ի նիստում քննվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը |news.am|

ԲԴԽ-ի նիստում քննվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը |news.am|

news.am։ Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ գլխի դրույթներին համապատասխան եւ դրա շրջանակներում, 2019 թվականի մայիսի 16-ի նիստի ընթացքում հանդես գալով որպես դատարան, քննեց Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ:ԲԴԽ-ից հայտնում են, որ վարույթի նյութերի հետազոտումից եւ նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները լսելուց հետո Խորհուրդը հարցի քննությունը հայտարարեց ավարտված եւ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի 2019 թվականի մայիսի 30-ին։
11:26 - 16 մայիսի, 2019
ԲԴԽ–ն դեռ չի լուծել Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննել հրաժարված դատավորի կարգապահական վարույթի հարցը |news.am|

ԲԴԽ–ն դեռ չի լուծել Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննել հրաժարված դատավորի կարգապահական վարույթի հարցը |news.am|

news.am։ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննել հրաժարված դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը ԲԴԽ–ն դեռեւս չի լուծել։ Այս մասին այսօր՝ մայիսի 13–ին Երեւանի ընդանուր իրավասության դատարանում հայտարարեց Քոչարյանի եւ մյուսների գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ պատասախնելով Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հարցին։Դավիթ Գրիգորյանը նախկինում ինքաբացարկ էր հայտնել Քոչարյանի խափանման միջոցի քննության գործով՝ նշելով, որ ինքը հերթապահ չի եղել, սակայն գործն իրեն է մակագրվել։ Այս հարցով ԲԴԽ–ում ներկայումս կարգապահական վարույթ կա հարուցված։ Այս պահին դատական նիստն ընմիջվել է. Քոչարյանի պաշտպանները ժամանակ են խնդրել դատավորին ինքնաբացարկ հայտնել կամ չհայտնելու վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար։Այսօրվա դատական նիստին դատավորը պետք է անդրադառնա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնի: Նախկինում նման որոշում դատավորը կայացնում էր դատաքննություն նշանակելիս՝ միանձնյա. սակայն Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել այս դրույթը: Այժմ այն քննվելու է դռնբաց՝ դատավարության մասնակիցների մասնակցությամբ։
11:25 - 13 մայիսի, 2019
ԲԴԽ-ն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորի կարգապահական պատասխանատվության է ենթարկել

ԲԴԽ-ն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորի կարգապահական պատասխանատվության է ենթարկել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Նելլի Բաղդասարյանի և Հարություն Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի 2019 թ. փետրվարի 11-ի որոշումներով: Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից ներկայացրած հաղորդումը՝ դատավորների վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ: Հարուցված կարգապահական վարույթների արդյունքներով Կարգապահական հարցերի հանձնաժողովը 2019 թ. մարտի 25-ին որոշում է կայացրել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) միջնորդություններ ներկայացնելու մասին: ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ դատավոր Նելլի Բաղդասարյանին առնչվող որոշմամբ արձանագրվել է, որ թիվ ԵԴ/0743/06/18 քրեական գործով ինքնաբացարկ հայտնելու որոշումը կայացնելիս դատավորի կողմից չեն պահպանվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահամանդրական օրենքի պահանջները, ինքնաբացարկի որոշումը կայացվել է ոչ թե նշված օրենքով նախատեսված՝ ինքնաբացարկի հիմք հանդիսացող որևէ հանգամանքի առկայության պարագայում, այլ մեղադրանքի կողմից չհիմնավորված կասկածները փարատելու պատճառաբանությամբ: Հանձնաժողովը գտել է, որ դատավոր Նելլի Բաղդասարյանը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտում: Դատավոր Հարություն Մանուկյանի առնչությամբ վարույթ հարուցած մարմինն արձանագրել է, որ Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման 2-րդ հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ դատավորի անաշխատունակության հետևանքով տևական ժամանակով (20 օր և ավելի) բացակայելու, դատավորի արձակուրդում գտնվելու դեպքերում, դատավորի անաշխատունակության հետևանքով տևական ժամանակով բացակայող կամ արձակուրդում գտնվող դատավորին հանձնված (դեռևս վարույթ ընդունելու հարցը չլուծված, վարույթ ընդունված) գործերի վերաբաշխման անհրաժեշտության հարցը որոշում է համապատասխան դատարանի նախագահը: Հանձնաժողովն արձանագրել է, որ, ելնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի և Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշմամբ սահմանված՝ դատավորների միջև գործերի վերաբաշխման իրավակարգավորումներից, դատավորի կարճատև առողջական խնդիրների հետ կապված դատավորին մակագրված դատական գործերը վերադարձնելու ընթացակարգ սահմանված չէ, հետևաբար՝ դատավոր Հ. Մանուկյանն իրեն մակագրված թիվ ԵԴ/0743/06/18 և թիվ ԵԴ/0598/06/18 դատական գործերը տվյալ դեպքում իրավասու չէր վերադարձնել: Հանձնաժողովը գտել է, որ դատավոր Հ. Մանուկյանը չի իրականացրել օրենքով իրեն վերապահված լիազորությունները` թույլ տալով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտում: Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ն. Բաղդասարյանին և Հ. Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունները, 2019 թ. մայիսի 8-ին կայացրած որոշումներով բավարարեց Հանձնաժողովի միջնորդությունները և ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149 հոդվածի պահանջներով դատավոր Ն. Բաղդասարյանին հայտարարեց նկատողություն, իսկ դատավոր Հ. Մանուկյանին՝ նախազգուշացում:
06:48 - 09 մայիսի, 2019
Նախատեսվում է մեկ դատարանում ներդնել պիլոտային ծրագիր «Վճարման կարգադրություն» տեսակի գործերի մասով

Նախատեսվում է մեկ դատարանում ներդնել պիլոտային ծրագիր «Վճարման կարգադրություն» տեսակի գործերի մասով

Այսօր՝ մայիսի 7-ին, Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Հայաստանի բանկերի միության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն էր առարկայական քննարկել դատարան-բանկ արդարադատական գործընթացներում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները, ինչպես նաև ներկայացնել e-court համակարգի ներդրման մեխանիզմները։ Հանդիպմանը մասնակցում էին Խորհրդի անդամները, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, Սնանկության դատարանի նախագահը, Դատական դեպարտամենտի ղեկավարը, Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենը, մեկ տասնյակից ավելի բանկերի ներկայացուցիչներ։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իր խոսքում նշեց, որ բանկերի ներկայացուցիչների հետ այս ձևաչափով առաջին հանդիպումը կողմնորոշիչ նշանակություն ունի՝ պրակտիկ փորձի առաջադրմամբ առանցքային շատ հարցերի լուծումը գործնական ուղի մղելու համար։ Ներկայացվեցին վարչական արդարադատության ծախսատարության կրճատման, դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափման, օպերատիվության ապահովման նպատակով արդարադատական գործընթացների թվայնացման արդյունավետությունն ապահովող գործիքակազմերը։ Նշվեց, որ մշակման փուլում է e-court համակարգը, և առաջիկայում նախատեսվում է մեկ դատարանում ներդնել պիլոտային ծրագիր «Վճարման կարգադրություն» տեսակի գործերի մասով։ Կարևորվեց, որ թեստավորման արդյունքների հիման վրա և էլ-արդարատության փուլային լուծումների ճանապարհով գնալու պարագայում հնարավոր կլինի ոչ միայն կրճատել բանկերի ծախսերը, թեթևացնել պետական ծախսերը, բանկ-դատարան հարաբերություններում նվազագույնի հասցնել սուբյեկտիվ գործոնը, այլև ապահովել այդ հարաբերությունների թափանցիկությունն ու գործունեության արդյունավետությունը։ Այս ուղղությամբ ևս Բարձրագույն դատական խորհրդում մշակվում է մի հայեցակարգ, որով բոլոր դատարաններում կգործի «մեկ պատուհանի» սկզբունքը, երբ ցանկացած շահառու իրեն անհրաժեշտ տեղեկությունը կկարողանա ստանալ մեկ պատասխանատու անձից։ Ներկաների միջև ծավալվեց հետաքրքիր քննարկում, հնչեցին գործնական և կառուցողական երկկողմ առաջարկներ։
17:21 - 07 մայիսի, 2019
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը Գագիկ Հարությունյանին հրավիրել է՝ պատասխանելու պատգամավորների հարցերին |news.am|

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը Գագիկ Հարությունյանին հրավիրել է՝ պատասխանելու պատգամավորների հարցերին |news.am|

news.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել։ Այս մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ գրությունն արդեն ուղարկվել է Գագիկ Հարությունյանին, այս պահի դրությամբ պատասխան դեռ չկա. «Հույս ունեմ, որ պարոն Հարությունյանը չի մերժի գալ և բաց նիստում պատասխանել հանրային հնչեղություն ունեցող մի քանի հարցի։ Ոչ թե փակ նիստում, այլ բաց, որովհետեւ դատախազի հետ փակ հանդիպումը ցույց տվեց դրա անարդյունավետությունը, երբ մեկ օր հետո մամուլը հրապարակեց ամբողջ տեղեկատվությունը»:
09:48 - 29 ապրիլի, 2019
ԲԴԽ-ն քննարկել է երկու դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունները

ԲԴԽ-ն քննարկել է երկու դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունները

Բարձրագույն դատական խորհրդի նիստը տեղի ունեցավ ապրիլի 25-ին: Նիստի ընթացքում Խորհուրդը, հանդես գալով որպես դատարան, դատավորի միջնորդության հիման վրա դռնփակ կարգով քննեց ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ: Նույն օրը, ժամը 15։00-ին կայացած նիստում Խորհուրդը, դատավորի միջնորդության հիման վրա, դռնփակ կարգով քննեց նաև Հանձնաժողովի կողմից ներկայացված ևս մեկ միջնորդություն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ: «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի համաձայն՝ վարույթի նյութերի հետազոտումից և նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները լսելուց հետո Խորհուրդը հարցերի քննությունը հայտարարեց ավարտված և հեռացավ որոշում կայացնելու: Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերի լուծման վերաբերյալ որոշումները Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի 2019 թվականի մայիսի 8-ին։
14:04 - 25 ապրիլի, 2019