ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

ՆԱՏՕ-ի ուժերի կուտակումը սահմանների մոտ սպառնալիքներ Է ստեղծում ամբողջ ՀԱՊԿ-ի համար |armenpress.am|

ՆԱՏՕ-ի ուժերի կուտակումը սահմանների մոտ սպառնալիքներ Է ստեղծում ամբողջ ՀԱՊԿ-ի համար |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության ծավալումը սահմանակից տարածքներում ոչ միայն սպառնալիքներ Է ստեղծում Բելառուսի եւ Ռուսաստանի համար, այլեւ բացասաբար Է ազդում ամբողջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության ապահովման վրա: Փետրվարի 9-ին այդ մասին հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Վալդայ» բանավիճային ակումբի «Կոլեկտիվ անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» խորհրդաժողովում։ «ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու արեւմտյան սահմաններին տեղի Է ունենում ՆԱՏՕ-ի զինվորականների խմբավորումների Էական կուտակում, ռազմական ենթակառուցվածքի զարգացում սահանակից տարածքներում,- ասել Է նա:- Մեծանում Է ռազմական ակտիվությունը, տեղի Է ունենում ըստ Էության ամբողջ տարածաշրջանի ռազմականացում: Դա ոչ միայն սպառնալիքներ Է ստեղծում Բելառուսի եւ Ռուսաստանի համար, այլեւ բացասաբար Է ազդում մեր ամբողջ կազմակերպության, ամբողջ ՀԱՊԿ-ի անվտանգության ապահովման վրա»: Զասը հայտարարել Է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում ստեղծվել Է ճգնաժամային հակազդման աշխատանքային խումբ Ղազախստանում իրականացված խաղաղապահ գործողությունից հետո: «Այո՛, անշուշտ, մենք այժմ ստեղծել ենք աշխատանքայն խումբ եւ ուշադրությամբ ուսումնասիրում ենք մեր այդ առաջին գործնական փորձը, մեր բոլոր գործողությունները: Ամենից առաջ կթեստավորենք ճգնաժամային հակազդման համակարգը: Մենք պետք Է հնարավորություն ունենանք արագորեն եւ արդյունավետորեն կիրառելու առկա ներուժը ցանկացած պայմաններում եւ մեր պատասխանատվության գոտու ցանկացած կետում»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:32 - 09 փետրվարի, 2022
Սալիվանը և Ստոլտենբերգը քննարկել են իրավիճակը Ուկրաինայի շուրջ |azatutyun.am|

Սալիվանը և Ստոլտենբերգը քննարկել են իրավիճակը Ուկրաինայի շուրջ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երեկ զրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, հաղորդում է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնը։ Սպիտակ տան հաղորդագրությունում ասվում է, որ Սալիվանը և Ստոլտենբերգը քննարկել են «ընդհանուր մտահոգությունները Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով Ռուսաստանի ուժերի կուտակման վերաբերյալ և ընդգծել իրենց հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»: Զրուցակիցները խոսել են նաև Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատրաստակամության մասին՝ դեէսկալացիայի դիվանագիտական ուղի գտնելու համար, ընդգծելով դաշնակիցների հանձնառությունը՝ «պաշտպանվելու ՆԱՏՕ-ի երկրների տարածքին սպառնացող ցանկացած սպառնալիքից, այդ թվում ամրապնդելով արևելյան թևը՝ ի պատասխան ռուսական հնարավոր ագրեսիայի»։
11:41 - 09 փետրվարի, 2022
ՆԱՏՕ-ի երկրները մեծացնում են ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայում |hetq.am|

ՆԱՏՕ-ի երկրները մեծացնում են ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայում |hetq.am|

hetq.am: Գերմանիան Ուկրաինայի շուրջ հակամարտության սրման ֆոնին ևս 350 զինծառայողի և սպայի կգործուղի Լիտվա՝ ՆԱՏՕ-ի անձնակազմի քանակական ավելացման համար։ «Այդպիսով մենք մեծացնում ենք մեր ներդրումն արևելյան ուղղությամբ»,- հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը՝ նշելով, որ Բունդեսթագը տեղեկացված է այդ որոշման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Բունդեսվերի Եվրոպայի արևելք ուղարկվող 250 զինծառայողներ ծառայում են ցամաքային զորքերում, իսկ մնացած 100-ը՝ մյուս զորատեսակներում։ Ներկայում Լիտվայում, որը 2004 թվականից անդամակցում է ՆԱՏՕ-ին, տեղակայված է Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ողջ անձնակազմի մոտ կեսը, որը կազմում է 1200 զինծառայող և սպա։ Փետրվարի 7-ին պաշտոնական Լոնդոնը հայտարարեց, որ ևս 350 զինծառայող և սպա կուղարկվի Լեհաստանի արևելյան սահման, որտեղ արդեն իսկ գտնվում են բրիտանացի 100 զինծառայող։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ սահմանին բրիտանական զորքերի ներկայության մեծացումը «ուժեղ ազդակ է ուղարկում, որ Մեծ Բրիտանիան ու Լեհաստանը կանգնած են մեջք մեջքի»։ Հունվարի վերջին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ նախատեսում է կրկնապատկել բրիտանացի զինծառայողների թիվն Արևելյան Եվրոպայում։ Դրանից առաջ Արևելյան Եվրոպա զորքերի ուղարկման մտադրության մասին հայտարարել էր նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ 2000 ամերիկացի զինծառայողից բաղկացած առաջին խումբը Գերմանիա և Լեհաստան է ժամանել փետրվարի 4-ին։
21:28 - 08 փետրվարի, 2022
Հռոմը հայտարարել է, որ Ռուսաստանի գործողությունները միտված են ՆԱՏՕ-ի թուլացմանը |armenpress.am|

Հռոմը հայտարարել է, որ Ռուսաստանի գործողությունները միտված են ՆԱՏՕ-ի թուլացմանը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանում անցկացվող  զորավարժությունների թվի աճը և ՆԱՏՕ-ի երկրների օդային տարածքի խախտումների թիվը վկայում են դաշինքը արևելյան թևից թուլացնելու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին հայտարարությանը։ «Վերջին տարիներին մենք ականատես ենք եղել ՆԱՏՕ-ի օդային տարածքի խախտումների, Բալթիկ և Սև ծովերում ավելի ու ավելի զանգվածային ռազմածովային զորավարժությունների, Ազովի ծովում միջազգային ծովային իրավունքի չհարգելուն և հիբրիդային գործողությունների, որոնք միտված են արևելյան թևում գտնվող ՆԱՏՕ-ի երկրների թուլացմանը և Բելառուսի հետ հատուկ ռազմական հարաբերությունների ամրապնդմանը»,- ասել է նախարարը։ Փետրվարի 8-ին  նա տեղեկատվական ուղերձով հանդես է եկել Սենատի և Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովների համատեղ նիստում, որը նվիրված էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իրավիճակի սրմանը։ «Նշված օրինակները բացատրում են, թե ինչու է ՆԱՏՕ-ն գրեթե մեկ տասնամյակ անշեղորեն մեծացնում ուշադրությունը Ռուսաստանի նկատմամբ: Եվ դա, հետևաբար, հանգեցրել է ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի աստիճանական վերակողմնորոշման տարբեր մակարդակներում», - նշել է Գերինին: Խոսելով ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակի մասին՝ նախարարն ընդգծել է, որ «Ուկրաինայի դեմ ցանկացած ագրեսիա ծանր հետևանքներ կունենա»։ «Մենք պետք է աշխատենք լարվածությունը չսրելու վրա: Մենք բոլորս հույս ունենք պահպանելու և իրականացնելու կառուցողական երկխոսություն, որն ուղեկցվում է հստակ ուղերձով։ Ապակայունացնող գործողություններն անհետևանք չեն մնա», - ասել է Գուերինին:  
20:09 - 08 փետրվարի, 2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է հայ գերիների վերադարձին

 |armenpress.am|

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է հայ գերիների վերադարձին |armenpress.am|

armenpress.am: Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին կարևորել է հայ գերիների վերադարձը Հայաստան՝  նշելով, որ Դաշինքն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը: «Դա լավ նորություն է: ՆԱՏՕ-ն արժևորում է մեր գործընկերությունը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, աջակցում է նրանց հարաբերությունների կարգավորմանը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունությանը և բարգավաճմանը»,-այս մասին Կոլոմինան նշել է «Թվիթեր»-ում: ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման  արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ վերադարձել են հայրենիք։  
20:32 - 07 փետրվարի, 2022
Կիևում հայտնել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը դեմ երկրների թիվը

 |armenpress.am|

Կիևում հայտնել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը դեմ երկրների թիվը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն կարող է դեմ արտահայտվել դաշինքին անդամակցող երկրների 40 տոկոսը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին Politeka հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտնել է Ուկրաինայի ներքին հետախուզության նախկին ղեկավար, գեներալ Նիկոլայ Մալոմուժը: Նրա խոսքով՝ առաջիկայում Կիևը չպետք է այդ ուղղությամբ դրական քայլերի հույս ունենա, քանի որ մի շարք պետություններ չեն աջակցի նրան: Ըստ Մալոմուժի՝ ՆԱՏՕ-ի 12 անդամ երկիր կա՛մ դեմ կլինի Ուկրաինայի անդամակցությանը, կա՛մ ձեռնպահ կմնա: Ռազմաքաղաքական իրավիճակն Ուկրաինայի շուրջ շարունակում է լարված մնալ: Արևմուտքի և մասնավորապես ՆԱՏՕ-ի անդամ երկրներում լուրջ մտահոգություն կա, որ Ռուսաստանը պատրաստվում է ռազմական ներխուժում իրականացնել Ուկրաինայի տարածք: Պաշտոնական Մոսկվան անհիմն է համարում այդ տեղեկությունները: Մինչ Արևմուտքի գլխավոր մտահոգությունը Ռուսաստանի ենթադրյալ ռազմական ներխուժումն է Ուկրաինա, իր հերթին Ռուսաստանի հիմնական մտահոգությունը ՆԱՏՕ-ի ընդլայնումն է դեպի Արևելք, այդ թվում կառույցին Ուկրաինայի հնարավոր անդամակցումը: ԱՄՆ-ն շեշտում է, որ Ռուսաստանի պահանջը հրաժարվել դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումից չի կարող կատարվել, քանի որ դա կնշանակի հրաժարվել ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունից:
20:06 - 07 փետրվարի, 2022
Դուք չէ, որ պետք է հաշվեք՝ ինչքան բանակ ունենք, որտեղ են գտնվում և ուր են տեղափոխվում մեր զինված ուժերը. Զախարովան մեկնաբանել է ՌԴ-ի հասցեին հնչող մեղադրանքները

Դուք չէ, որ պետք է հաշվեք՝ ինչքան բանակ ունենք, որտեղ են գտնվում և ուր են տեղափոխվում մեր զինված ուժերը. Զախարովան մեկնաբանել է ՌԴ-ի հասցեին հնչող մեղադրանքները

Հյուսիսատլանտյան դաշինքը տասնամյակներ շարունակ ռազմական տեխնիկա և զորքեր է տարածում ՌԴ-ի սահմանների մոտակայքում, ՆԱՏՕ-ն չէ, որ պետք է հաշվի ռուսական զորքերի թվաքանակը և դրանց տեղաշարժ Ռուսաստանի ինքնաիշխան տարածքում. նրանք իրենց տանն են: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:Մեկնաբանելով Արևմուտքից հնչող մեղադրանքները Ռուսաստանի դեմ իբրև թե Ուկրաինայի սահմանի մոտակայքում ռուսական զորքերի կուտակման համար՝ դիվանագետը հիշեցրել է, որ տասնամյակներ շարունակ ՆԱՏՕ-ի զորքերը տեղակայվել են ՌԴ-ի սահմանների մոտակայքում:«Այդ ամենը. ռաամական տեխնիկան, զորքերը, զինված ուժերը, դրանք ՆԱՏՕ-ի երկրներն են, այն կազմակերպության, որը մեզ հռչակել է որպես մրցակից, ոչ թե գործընկեր, որպես մի երկիր, որի հետ ոչ թե հավասար մրցակցություն է վարվելու, այլ բոլորովին այլ մեթոդներ»,- ընդգծել է Զախարովան:Բացի այդ, նրա խոսքով՝ դաշինքի անդամները պատժամիջոցային և քաղաքական ճնշում են գործադրում Ռուսաստանի վրա, ինչպես նաև միջամտում են երկրի ինքնիշխան գործերին:«Դուք չէ, որ ներկայացնում եք անգլո-սաքսոնական աշխարհը, պետք է հաշվեք՝ ինչքան բանակ ունենք, որտեղ են գտնվում և ուր են տեղափոխվում մեր զինված ուժերը: Որտեղ նրանք պետք է լինեն, այնտեղ էլ գտնվում են. նրանք իրենց տանն են»,- եզրափակել է Զախարովան:
18:53 - 07 փետրվարի, 2022
Ստոլտենբերգը Թուրքիայի նախագահի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը |1lurer.am|

Ստոլտենբերգը Թուրքիայի նախագահի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը |1lurer.am|

1lurer.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այդ մասին նա երկուշաբթի տեղեկացրել է Twitter-ում: «Նախագահ Էրդողանի հետ քննարկեցինք Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ուժերի կուտակումները: Ես շնորհակալություն հայտնեցի Էրդողանին քաղաքական լուծում գտնելու գործում ակտիվ աջակցության համար: ՆԱՏՕ-ն պատրաստ է երկխոսության»,- գրել է Ստոլտենբերգը: Վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Կիևում հայտարարություններ են հնչում Ուկրաինա ռուսական ենթադրյալ ներխուժման մասին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման լուրերը դատարկ խոսակցություն և անհիմն լարվածության սրացում է անվանել։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի տարածքում ռուսական զինված ուժերի տեղաշարժը ոչ մեկին չպետք է անհանգստացնի, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ Պեսկովը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները, գրում է ТАСС-ը։
17:52 - 07 փետրվարի, 2022
ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է El País թերթում հրապարակված փաստաթղթերի վավերականությունը |1lurer.am|

ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է El País թերթում հրապարակված փաստաթղթերի վավերականությունը |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատում է, որ իսպանական El País թերթում հրապարակված փաստաթղթերն իսկապես Վաշինգտոնի գրավոր պատասխանն են անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին: Այդ մասին հայտնել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։ «Մենք չենք հրապարակել այդ փաստաթղթերը, սակայն այժմ կարող ենք հաստատել այն, ինչ միշտ ասել ենք: Մենք միասնական ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ և կողմ ենք բաց ու կառուցողական դիվանագիտական ջանքերին»,- նշել է Փրայսը։ Պենտագոնը նույնպես հաստատել է հրապարակված փաստաթղթերի վավերականությունը։ «Այդ նյութերը մենք չենք հրապարակել»,- ասել է կառույցի խոսնակ Ջոն Քիրբին՝ հավելելով, որ ԱՄՆ իշխանությունները վճռական են Ռուսաստանի հետ եվրոպական անվտանգության հարցերը փոխադարձության սկզբունքով լուծելու հարցում։ Նախօրեին իսպանական թերթը փաստաթղթեր էր հրապարակել, որոնք պարունակում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխաններն անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին։ Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պատրաստ են Ռուսաստանի հետ քննարկելու Եվրոպայում անվտանգության հարցերը, սակայն համաձայն չեն Մոսկվայի հիմնական պահանջների հետ
12:31 - 03 փետրվարի, 2022