ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի հանդիպումը

Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային՝ կարևորելով տեղի ունեցածի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչեցվող հստակ դիրքորոշումներն ու գնահատականները: ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել անձամբ պարոն Բլինքենի ջանքերը՝ բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև միջազգային հանրության կողմից ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման, ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և հումանիտար այլ խնդիրների ուղղությամբ համարժեք արձագանքի կարևորությունը: Էնթոնի Բլինքենն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին, կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ԼՂ ժողովրդի համար: ԱՄՆ պետքարտուղարը կարևորել է Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումը և հույս հայտնել, որ երկխոսությունն առաջիկայում ևս կշարունակվի: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
07:37 - 23 սեպտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանը Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ լայնածավալ ագրեսիային

Նիկոլ Փաշինյանը Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ լայնածավալ ագրեսիային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային` ընդգծելով, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, ինչի հետևանքով հայկական կողմն ունի նաև զոհեր ու վիրավորներ քաղաքացիական անձանց շրջանում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ չափազանց մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ: Յենս Ստոլտենբերգը կարևորել է տարածաշրջանային խնդիրների` բանակցային եղանակով կարգավորման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ հետևողական ջանքերի գործադրումը, այդ թվում` միջազգային գործընկերների աջակցությամբ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:
00:23 - 23 սեպտեմբերի, 2022
Վաշինգտոնը հանդես է գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների թվի ավելացման օգտին. Բայդեն
 |1lurer.am|

Վաշինգտոնը հանդես է գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների թվի ավելացման օգտին. Բայդեն |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթի առանցքային թեման եղել է Ուկրաինայի շուրջ իրավիճակը։ ԱՄՆ նախագահը շեշետել է՝ Վաշինգտոնը գործակցում է դաշնակիցների հետ ՆԱՏՕ-ի տարածքի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակումը կանխելու համար: «Միջուկային պատերազմում հաղթողներ չեն լինի, այն երբեք չպետք է սանձազերծվի»,- շեշտել է Բայդենը: Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է նաև այլ հարցերի՝ կլիմայի փոփոխությանը, պարենային ճգնաժամին, մարդու իրավունքների խախտումներին։ Նա նշել է, որ Վաշինգտոնը հանդես է գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր անդամների թվի ավելացման օգտին։ «Այն երկրները, որոնց մենք երկար ժամանակ աջակցել ենք, պետք է մշտական անդամակցություն ստանան»,- հավելել է ամերիկացի առաջնորդը։ Բայդենն անդրադարձել է նաև Պեկին-Վաշինգտոն հարաբերություններին, հավատացրել՝ ամերիկյան իշխանությունները Չինաստանի հետ հակամարտություն կամ «սառը պատերազմ» չեն ցանկանում, սակայն շարունակելու են անվտանգ և բարգավաճ աշխարհի ձևավորման քաղաքականությունը: «ԱՄՆ-ը հավատարիմ է «մեկ Չինաստանի» սկզբունքին և դեմ է Թայվանի նեղուցում ստատուս քվոյի միակողմանի փոփոխությանը»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը: Խոսելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումներից՝ Բայդենն ընդգծել է՝ Վաշինգտոնը ցանկանում է վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, սակայն Իրանին երբեք թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել։ Ելույթի ավարտին Ջո Բայդենը կոչ է արել գործակցել և բոլոր հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով:
13:39 - 22 սեպտեմբերի, 2022
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ

Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը և Ալիս Վաիրիմու Նդերիտուն գոհունակություն են հայտնել ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման, այլատյացության և խտրականության դեմ պայքարի գործում ձևավորված սերտ համագործակցության կապակցությամբ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է հատուկ խորհրդականի մանդատի կարևորությունն ու պատրաստակամություն հայտնել դրա ներքո շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման գործում բարձր տեխնոլոգիաների դերակատարության վերաբերյալ: Անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի շարունակական կոպտագույն խախտումների վրա։ Նախարարը շեշտել է այդ հանցագործությունների վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի և դրանց կանխարգելման մեխանիզմների ամրապնդման կարևորությունը։
10:13 - 22 սեպտեմբերի, 2022
Միրզոյանը ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման, իրենց նախնական դիրքեր ադրբեջանական զորքերի վերադարձի անհրաժեշտությունը

Միրզոյանը ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման, իրենց նախնական դիրքեր ադրբեջանական զորքերի վերադարձի անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի մանրամասները՝ անթույլատրելի համարելով ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման, հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների դեպքերը։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի նմանատիպ գործողությունները բացահայտ արհամարհանք են միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում անդամ երկրների կողմից ստանձնած պատավորությունների նկատմամբ և պետք է համապատասխան հետևանքներ ունենան։ Հայկական կողմն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման, իրենց նախնական դիրքեր ադրբեջանական զորքերի վերադարձի, հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության վերականգման և խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: Արարատ Միրզոյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղ անխափան մուտքի ապահովումը։ Նախարարը նաև հույս է հայտնել, որ Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում Եվրոպայի խորհուրդն առավել հաստատակամ և հետևողական կլինի։ Երկուստեք կարևորվել է Հայաստան-ԵԽ համագործակցության շրջանակներում Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացի շարունակականությունը:  
09:26 - 22 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանն իր գործողություններով հստակորեն խաթարում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացները. Արարատ Միրզոյան

Ադրբեջանն իր գործողություններով հստակորեն խաթարում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացները. Արարատ Միրզոյան

ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հետ։ Հայաստանի արտգործնախարարն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մանրամասները՝ անթույլատրելի համարելով քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումն ու միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանն իր նմանատիպ գործողություններով հստակորեն խաթարում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացները՝ առանձնահատուկ նշելով միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ Գործող նախագահության կողմից թիրախային ու հստակ դատապարտման կարևորությունը։ Ընդգծվել է նաև ԵԱՀԿ շրջանակներում առկա մեխանիզմների հրատապ գործարկման անհրաժեշտությունը: Հայկական կողմը շեշտել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան կոպտորեն խախտում է միջազգային հումանիտար իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար դրույթները։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում:
11:45 - 20 սեպտեմբերի, 2022
Վրաստանի և Թուրքիայի նախագահները քննարկում են ունեցել տարածաշրջանում խաղաղության և կայունության մասին
 |armtimes.com|

Վրաստանի և Թուրքիայի նախագահները քննարկում են ունեցել տարածաշրջանում խաղաղության և կայունության մասին |armtimes.com|

armtimes.com: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում կողմերն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը։ Այս մասին  հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից: «Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ի թիվս այլ հարցերի՝ ընդգծվել է խաղաղության և կայունության կարևորությունը տարածաշրջանի հետագա զարգացման և երկարաժամկետ բարեկեցության համար»,- ասված է հաղորդագրությունում։ Կողմերը հիշատակել են Ղարիբաշվիլիի միջնորդական դերը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում, երբ անցյալ տարվա հունիսին Վրաստանի միջնորդությամբ 15 հայ ռազմագերիներ  Ադրբեջանի կողմից տեղափոխվեցին Հայաստան։ Հայկական կողմն իր հերթին Վրաստանի միջնորդությամբ Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ։ Հանդիպման ավարտին Վրաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին հրավիրել է այցելել Վրաստան։
10:43 - 20 սեպտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարարի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարարի հետ

Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ: Նախարար Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների, ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման, ինչպես նաև միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ։ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմին՝ հայ ժողովրդին համերաշխություն ցուցաբերելու, ստեղծված իրավիճակի վերաբերյալ հստակ ու հասցեական արձագանքի համար՝ նշելով, որ հրադադարի ռեժիմի պահպանման, ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման և նոր ագրեսիայի բացառման համատեքստում հիմնարար է միջազգային հանրության կողմից ագրեսոր երկրի հստակ և միանշանակ դատապարտումն ու համապատասխան գործողությունների ձեռնարկումը։ Հանդիպման ընթացքում Հայաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարներն անդրադարձ են կատարել են նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, մտքեր են փոխանակել Հայաստանի-Հունաստան-Կիպրոս ձևաչափի շրջանակներում փոխգործակցությունն առավել ընդլայնելու և նոր մակարդակի բարձրացնելու շուրջ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։
17:55 - 19 սեպտեմբերի, 2022
Նախիջևանից ամենամոտը Երասխն է, էլ չասեմ՝ պատերազմը Երևանից ինչ հեռավորության վրա կարող է ընթանալ․ Տիգրան Աբրահամյան
 |tert.am|

Նախիջևանից ամենամոտը Երասխն է, էլ չասեմ՝ պատերազմը Երևանից ինչ հեռավորության վրա կարող է ընթանալ․ Տիգրան Աբրահամյան |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի ԱԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հայտնել է, որ կա նոր սպառնալիք Նախիջևանի կողմից, ինչը նշանակում է, որ կարող են և՛ պատերազմի մասշտաբները մեծանալ, և՛ կիրառվող զինանոցը ընդլայնվել։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ով աշխարհագրական տեսանկյունից տիրապետում է Հայաստանի քարտեզին, կարծում եմ հասկանում է, թե ինչ է նշանակում Նախիջևանի կողմից նոր ճակատի բացվելը։ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում տեղակայված զորամասը 10 տարի առաջ վեր է ածվել առանձին համազորային բանակի, որը աչքի է ընկնում նրանով, որ ուսումնական հիմնական պրոցեսները, ծրագրերը նեդաշնակեցված են Թուրքիայի զինված ուժերի հետ, ինչը մեծ սպառնալիք է ստեղծում ՀՀ-ի համար։ Դեռ չեմ խոսում, որ Նախիջևանից ամենամոտ հատվածը Երասխի ուղղությունն է, էլ չասեմ, թե Երասխից Երևան ինչ հեռավորություն է ու պատերազմական ճակատը մայրաքաղաքից ինչ հեռավորության վրա կարող է տեղափոխվել»,- ասաց Աբրահամյանը։ Նա նշեց, որ թեև այս պահին առաջնագծում հարաբերական դադար է, բայց դեռ պարզ չէ, թե ինչ իրական դրդապատճառներ այն ունի։
15:10 - 16 սեպտեմբերի, 2022