Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Բերձորից, Աղավնոյից ու Ներքին Սուսից տարհանված ընտանիքների մեծ մասը հաստատվել է Հայաստանի տարբեր մարզերում․ Արցախի ՏԿԵ նախարարություն
 |artsakhpress.am|

Բերձորից, Աղավնոյից ու Ներքին Սուսից տարհանված ընտանիքների մեծ մասը հաստատվել է Հայաստանի տարբեր մարզերում․ Արցախի ՏԿԵ նախարարություն |artsakhpress.am|

artsakhpress.am: Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքներից տարհանված ընտանիքները մեծամասամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, մի մասն էլ, ովքեր ցանկություն են հայտնել բնակվել Արցախում, ժամանակավորապես տեղավորվել են Ստեփանակերտի հյուրանոցներում, ասել է Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը: «Բերձորից, Աղավնոյից տեղահանված բնակիչները, ովքեր տեղավորվել են Ստեփանակերտի տարբեր հասցեներում, արդեն իսկ ստացել են այն աջակցությունը, որից օգտվում են 44-օրյա պատերազմից հետո տեղահանված մեր մյուս հայրենակիցները»,- նշել է նա։ ՏԿԵ մամուլի խոսնակը հավելել է, որ տեղահանվածներն Արցախում կօգտվեն բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերից։
15:44 - 27 օգոստոսի, 2022
Արցախի անկախության օրվա առթիվ Ստեփանակերտում կանցկացվի քայլերթ և հանրահավաք

Արցախի անկախության օրվա առթիվ Ստեփանակերտում կանցկացվի քայլերթ և հանրահավաք

 Արցախի Հանրապետության օրվա առիթով Արցախի Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցությունները հայտարարել են սեպտեմբերի 2-ին միջոցառումների կազմակերպման մասին: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, սեպտեմբերի 2-ին, ժամը 17:30-ին, Ստեփանակերտի Ազատության հրապարակից (Կոլցևոյ) բոլոր քաղաքացիները և մայրաքաղաքի հյուրերը հրավիրում ենք քայլերթի, իսկ ժամը 19:00-ին Վերածննդի հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակմանը: «Արցախի ժողովուրդը հավատարիմ է իր զավակների արյամբ հաստատված, հազարավոր նվիրյալների համառ աշխատանքով ու քրտինքով կերտված ինքնիշխան պետականությանը: Մասնակցելով երթ-հանրահավաքին, մենք միանում ենք ազատության համար շարունակվող պայքարին՝ աշխարհին ի ցույց դնելով մեր միասնականությունը և մեր իրավունքներին տեր կանգնելու կամքն ու վճռականությունը: Անկախ Արցախը՝ հայկական Արցախ ունենալու հիմնական երաշխիքն է»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:44 - 26 օգոստոսի, 2022
Ռիքերի նշանակմամբ ԱՄՆ-ը նպատակ ունի հասնել հայ-ադրբեջանական համապարփակ խաղաղությանը. Վաշինգտոնն արձագանքում է Բաքվին
 |azatutyun.am|

Ռիքերի նշանակմամբ ԱՄՆ-ը նպատակ ունի հասնել հայ-ադրբեջանական համապարփակ խաղաղությանը. Վաշինգտոնն արձագանքում է Բաքվին |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչն արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնին Ֆիլիպ Ռիքերի նշանակման վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարության կոշտ հայտարարությանը։ Ժամեր առաջ Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ Պետքարտուղարության Գլոբալ հանրային կապերի բյուրոյի փոխխոսնակ Վեդանթ Պատելն ասել է, թե Ռիքերի նշանակմամբ ԱՄՆ-ը նպատակ ունի հասնել հայ-ադրբեջանական համապարփակ խաղաղությանը։ Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը Պատելին հարցրել է «ադրբեջանա-հայկական խաղաղության գործընթացում ԱՄՆ դերակատարության մասին՝ հատկապես ԱՄՆ պետքարտուղարի երեկվա հայտարարության համատեքստում»։ «Կարծես, ադրբեջանական կողմը զարմացած է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և կովկասյան հարցերով բանակցություններում ավագ խորհրդականի պաշտոնում դեսպան Ռիքերի նշանակմամբ։ Ադրբեջանի արտգործնախարարությունն այդ նշանակումը բնութագրել է որպես «մի մոտեցում, որը հեռու է տարածաշրջանում հետհակամարտային իրողությունից»։ Կարո՞ղ եք արձագանքել սրան»։ Վեդաթ Պատելն այսպես է արձագանքել. - «Հայաստանին ու Ադրբեջանին և դեսպան Ռիքերի նշանակմանը վերաբերող Ձեր հարցի վերաբերյալ...։ Տեսեք, պետքարտուղարը նշանակել է նրան ավագ խորհրդական կովկասյան բանակցություններում՝ ընդգծելու Հարավային Կովկասում խաղաղությանը նպաստելու մեր հանձնառությունը։ Որպես երկիր մենք հանձնառու են նպաստելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը՝ երկկողմ, բազմակողմ [ձևաչափերով] և նույնակերպ մտածող գործընկերների միջոցով՝ հասնալու երկու երկրների միջև համապարփակ խաղաղ կարգավորմանը։ Նրա ընտրությունն ընդգծում է մեր հանձնառությունը Ժնևի միջազգային քննարկումներին, որտեղ մենք շարունակելու ենք Ռուսաստանից պահանջել՝ հաշվետու լինել 2008 թվականի զինադադարի ներքո արված իր իսկ հանձնառություններին։ Դեսպան Ռիքերի՝ դիվանագիտական խորհրդականի առաքելության մի մասն է նաև ներկայացնել ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում և Ժնևի միջազգային քննարկումներում»: Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել դեսպան Ֆիլիպ Ռիկերին: Բլինքենը նշել էր, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հարցով բանակցություններում Հայաստանին ու Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու իր հանձնառությանը: Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը դեսպան Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական նշանակելը:
12:10 - 26 օգոստոսի, 2022
Շատ կարևոր է ապահովել բոլոր որոշումները, որոնք ընդունվել են տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար. ՌԴ և Ադրբեջանի վարչապետները քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը
 |tert.am|

Շատ կարևոր է ապահովել բոլոր որոշումները, որոնք ընդունվել են տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար. ՌԴ և Ադրբեջանի վարչապետները քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը |tert.am|

tert.am: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և Ադրբեջանի իր պաշտոնակից Ալի Ասադովը Չոլպոն Աթայում կայացած հանդիպման ժամանակ ընդգծել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը և հայտարարել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտության մասին, գրում է ՏԱՍՍ-ը։Խոսելով ներկա օրակարգի մասին՝ Ասադովը, մասնավորապես, նշել է. «Շատ բան կապված է մեր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ, ուզում եմ ասել Ռուսաստանի Դաշնության դերի մասին այս հարցերի լուծման, եռակողմ համաձայնագրի կնքման հարցում»։Ադրբեջանի վարչապետը նշել է, որ կան նաև տրանսպորտային հաղորդակցության հետ կապված հարցեր, որոնք լուծվում են փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։«Այնտեղ լուրջ աշխատանք է ընթանում, հուսով ենք, որ այն կշարունակվի մինչև վերջ»,- եզրափակել է Ասադովը։Միշուստինը ևս ընդգծել է պայմանավորվածությունների և դրանց պահպանման կարևորությունը։ «Շատ կարևոր է ապահովել բոլոր որոշումները, որոնք ընդունվել են... եռակողմ հանձնաժողովի շրջանակում՝ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար»,- ասել է նա։
10:12 - 26 օգոստոսի, 2022
Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ

Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ

Արցախի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ։ 2022թ. օգոստոսի 25-ին ժամը 13:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Տ.Մեծ նրբանցք թիվ 20/3 հասցեում`«Պլատոչնի» կոչվող տեղանքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առաջացած կրակից և պահեստում առկա ապօրինի պահվող ռազմամթերքի պայթյունից ոչնչացվել և վնասվել են պահեստի հարակից տարածքում տեղակայված արտադրամասեր, շինություններ և դրանց ներսում առկա գույքը:   Փաստի առթիվ ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության կողմից հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռբակալվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1986թ. ծնված Դ.Մ-ն,1998թ. ծնված Հ.Ս.-ն,1955թ. ծնված Յու.Մ-ն և 1986թ. ծնված Լ.Ք.-ն: Տարվում է համապատասխան քննություն։ Արդյունքների մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։ Հիշեցնենք, այսօր ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել էր, որ Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։
21:27 - 25 օգոստոսի, 2022
Բերձորի միջանցքի նոր երթուղին կգործարկվի սեպտեմբերի առաջին շաբաթում. Արցախի ՏԿԵ նախարար Խանումյան

 |armenpress.am|

Բերձորի միջանցքի նոր երթուղին կգործարկվի սեպտեմբերի առաջին շաբաթում. Արցախի ՏԿԵ նախարար Խանումյան |armenpress.am|

armenpress.am: Բերձորի միջանցքի նոր երթուղին կգործարկվի ընթացիկ տարվա սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Այս մասին  տեղեկացրեց Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: «Մինչ այդ կգործի Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին: Այլընտրանքային երթուղին կգործի դեպի հարավ տեղափոխվող նոր միջանցքում: Նոր ճանապարհով երթևեկությունը կսկսվի ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր բլոկ-պոստերի տեղակայումից հետո: Այդ ընթացքում պատրաստ կլինի ժամանակավոր՝ 4,5 կիլոմետրանոց հատվածը, որի մի մասն արդեն ասֆալտապատվել է և մոտ օրերս ամբողջությամբ կավարտվի: Ենթադրվում է, որ սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում երթևեկությունն արդեն կկազմակերպվի նոր ճանապարհով»,- մանրամասնեց նախարարը: Նրա խոսքով՝ նոր երթուղու ժամանակավոր հատվածը շրջանցում է Բերձորը, Աղավնոն և Ներքին Սուսը, ապա միանում է Աղավնո-Տեղ ճանապարհին՝ Աղավնոյից մոտ 3 կմ հեռավորության վրա: Գերատեսչության ղեկավարը հավելեց, որ ակտիվ շարունակվում է նաև ենթակառուցվածքների տեղափոխման գործընթացը: «Կապի հարցն արդեն լուծված է: Էլեկտրականության գծերի տեղափոխման համար դեռ ժամանակ կպահանջվի, իսկ գազամատակարարման առումով, ինչպես արդեն նշել եմ, այլ լուծումներ պետք է փնտրվեն»,-ասաց Հայկ Խանումյանը: Այսօր՝ օգոստոսի 25-ին, Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկկողմանի բաց է Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը, որի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները:
18:57 - 25 օգոստոսի, 2022
Արցախի ՏԿԵՆ-ից պարզաբանել են տները հրկիզած բնակիչներին փոխհատուցում տալու հարցը |factor.am|

Արցախի ՏԿԵՆ-ից պարզաբանել են տները հրկիզած բնակիչներին փոխհատուցում տալու հարցը |factor.am|

factor.am: Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Աղավնո և Սուս գյուղերի բնակիչներին իրենց բնակավայրերից դուրս գալու համար վերջնաժամկետ էր տրված մինչև այսօր՝ օգոստոսի 25-ը։ Այժմ այս բնակավայրերում բոլորը տարհանված են։ Այս մասին այսօր տեղեկացրեց Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը։ Հարցին՝ արդյո՞ք այն բնակիչները, ովքեր հեռանալուց այրել են իրենց տները, փոխհատուցում կստանան, Արցախի ՏԿԵ նախարարության ներկայացուցիչը դրական պատասխան տվեց։ «Ճիշտ է՝ մենք միշտ դեմ ենք արտահայտվում տունը վառելուն, քանդելուն, թալանելուն, բայց դա սերտիֆիկատի հետ կապ չունի, որովհետև բոլորն էլ ստանալու են այդ սերտիֆիկատը, որով կարող են տեղավորվել տարբեր վայրերում՝ Հայաստանում կամ Արցախում։ Այդ սերտիֆիկատը ստանալու համար պետք է նախ դիմում լրացնեն։ Մեր նախարարությունում համապատասխան բաժին է գործում, որտեղ ուղղորդում են՝ դիմումը ինչպես պետք է լրացվի, որից հետո արդեն կդառնան այդ սերտիֆիկատի շահառու։ Օգոստոսի վերջին արդեն ամբողջությամբ բոլորի սերտիֆիկատները պետք է պատրաստ լինի։ Տարհանված բնակիչները փոխհատուցում կստանան բնակվարձի տեսքով, ինչից հետո, երբ տունը պատրաստ լինի, կկարողանան տեղափոխվել իրենց տները։ Այսինքն՝ ինչպես 44-օրյա պատերազմից տուժած մեր քաղաքացիներն են օգտվել բնակֆոնդի ծրագրերից, այնպես էլ այս անգամ Աղավնոյի, Բերձորի և Ներքին Սուսի բնակիչները կօգտվեն»,- նշեց Պետրոսյանը։ Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 
18:34 - 25 օգոստոսի, 2022
Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման. Ադրբեջանի ԱԳՆ
 |1lurer.am|

Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման. Ադրբեջանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը դեսպան Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական նշանակելու վերաբերյալ: Այդ քայլն Աբդուլլաևան որակել է «տարածաշրջանում ստեղծված իրողություններից հեռու մոտեցում»: «Մինսկի խմբի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է և հստակ շարադրվել է ամենաբարձր մակարդակով։ Գրեթե չգործող Մինսկի խմբին վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման»,- նշել է Աբդուլլաևան: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հավելել է, թե իբր Ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է, և միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան հարցի հետ կապելը որևէ կերպ չի նպաստում այդ գործընթացին: Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել դեսպան Ֆիլիպ Ռիկերին: Բլինքենը նշել էր, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հարցով բանակցություններում Հայաստանին ու Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու իր հանձնառությանը:
18:01 - 25 օգոստոսի, 2022
Ստեփանակերտում բռնկված հրդեհը մեկուսացվել է, հնարավոր ռիսկային իրավիճակները՝ կանխվել

Ստեփանակերտում բռնկված հրդեհը մեկուսացվել է, հնարավոր ռիսկային իրավիճակները՝ կանխվել

Ստեփանակերտի Տիգրան Մեծ 20 հասցեում, թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհը այս պահի դրությամբ մեկուսացվել է՝ հնարավոր ռիսկային իրավիճակները կանխվել: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։    ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումները ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի ղեկավարությամբ իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակի վերջնական լիկվիդացման և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ :   Արցախի առղջապահության նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է ժամանել ԱՀ ԱՆ «Ստեփանակերտի Շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ խումբը: Այս պահի դրությամբ տուժածներ չկան:   Հիշեցնենք, որ Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։  
16:09 - 25 օգոստոսի, 2022
Աղավնոյից ու Բերձորից 20 ընտանիք հաստատվել է Սյունիքի մարզում

 |armenpress.am|

Աղավնոյից ու Բերձորից 20 ընտանիք հաստատվել է Սյունիքի մարզում |armenpress.am|

armenpress.am: Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Աղավնո և Սուս գյուղերի բնակիչները մինչեւ օգոստոսի 25-ը ժամանակ ունեին իրենց բնակավայրերից դուրս գալու համար, քանի որ այդ բնակավայրերն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ պայմանավորված Արցախը Հայաստանին կապող նոր միջանցքի գործարկմամբ: Այս օրերին բնակիչները վերջին իրերն են դուրս բերել տներից, տարհանվում են մշակութային կոթողները: Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը, անդրադառնալով Բերձորից և Աղավնոյից տարհանված բնակչության տեղավորման հարցին, նշեց, որ այդ բնակավայրերի բնակիչների մեծամասնությունը ցանկություն է հայտնել հաստատվել Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում: «Արցախում հաստատվող ընտանիքների թիվը դեռ հստակ չէ։ Օգոստոսի վերջին պատրաստ կլինեն տարհանված ընտանիքների բնակարանների ձեռքբերման համար նախատեսվող սերտիֆիկատները: Ըստ այդմ՝ նրանք կհաստատվեն այն բնակավայրերում, որտեղ իրենք ցանկություն կունենան»,-մանրամասնեց ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակը։ Բերձորի,Աղավնոյի բնակիչներից շատերը իրենց ապաստանն են գտել Հայաստանի Սյունիքի մարզում, մյուսները տեղափոխվել են այն բնակավայրեր,որտեղ հարազատներ ունեն: Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը տեղեկացրեց, որ Բերձորից և Աղավնոյից իրենց մոտ բնակություն հաստատելու ցանկություն է հայտնել 20 ընտանիք: «Վերջին ընտանիքը երեկ արդեն տեղափոխվել է մարզ: Մինչ այժմ Սյունիքի մարզպետարանն աջակցել է բեռնափոխադրումների հարցում,օգնել ենք կացարան գտնել: Հիմնականում իրենք տեղափոխվել են Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններ: Վաղվանից մարզպետարանի աշխատակիցները շրջայց կկատարեն տներով՝ կարիքները գնահատելու և հասկանալու համար, թե ով ինչպես է տեղավորվել»,-նշեց նա՝ հավելելով, որ մարզպետարանը մշտական ուշադրության կենտրոնում է պահելու այդ ընտանիքների խնդիրները՝ փորձելով դրանց համապատասխան լուծում տալ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ կոնկրետ Աղավնոյի և Բերձորի հետ կապված սոցիալական առանձին ծրագրեր չկան, սակայն Արցախի առանձին շրջաններից տեղահանվածների համար բնակարանային ապահովության պետական աջակցության հիփոթեքային ծրագիր է գործում: «Եթե իրենք համապատասխանեն սահմանված չափորոշիչներին, դիմեն ըստ ընթացակարգի, ինչպես մյուս շահառուները,կարող են ևս օգտվել ծրագրից»,-ասաց նա: Մեր հարցմանը, թե Աղավնոյից ու Բերձորից եղել ե՞ն ընտանիքներ, որոնք դիմել են Երևանում բնակություն հաստատելու համար, Երևանի քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ իրենց ոչ ոք այդ հարցով չի դիմել։
10:22 - 25 օգոստոսի, 2022
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ է նշանակվել Ֆիլիպ Ռիկերը |1lurer.am|

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ է նշանակվել Ֆիլիպ Ռիկերը |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել դեսպան Ֆիլիպ Ռիկերին: Ինչպես հայտնում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, ավագ խորհրդականի իրավասության շրջանակներում ներառված է նաև ԼՂ հակամարտության կարգավորումը: Ռիկերն այս պաշտոնում կծառայի իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ և գլխավոր բանակցող՝ Ժնևի միջազգային քննարկումներում ԱՄՆ պատվիրակության համար այս կրիտիկական շրջանում: Բլինքենի խոսքով` ԱՄՆ-ն հավատարիմ է ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հարցով բանակցություններում Հայաստանին ու Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու իր հանձնառությանը: Ռիկերն իր նոր պաշտոնում և միջնորդությամբ «համախոհ-գործընկերների, ինչպիսին, օրինակ, ԵՄ-ն է», կնպաստի «Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը»: Հիշեցնենք, որ Ռիկերը եղել է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ գործերի հավատարմատար, ԱՄՆ պետքարտուղարի օգնական` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Բալկանների, Կենտրոնական Եվրոպայի և Հոլոքոստի հարցերով, Գերմանիայում ԱՄՆ հրամանատարության խորհրդական քաղաքականության հարցերով, հրամանատարի քաղաքացիական տեղակալ, Միլանում ԱՄՆ հյուպատոս, Հյուսիսային Մակեդոնիայում ԱՄՆ դեսպան:
09:29 - 25 օգոստոսի, 2022