Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

Մերկելը նշել է ԱՄՆ-ի կարեւոր դերը աշխարհում ազատության ու խաղաղության համար |armenpress.am|

Մերկելը նշել է ԱՄՆ-ի կարեւոր դերը աշխարհում ազատության ու խաղաղության համար |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել Է Ջո Բայդենին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, նշել Է նրա փորձը, Գերմանիայի եւ Եվրոպայի նրա իմացությունը: «Մենք՝ գերմանացիներս, վերապրել եւ փորձով իմացել ենք, թե ինչ կարեւոր դեր Է ԱՄՆ-ը խաղում աշխարհում ազատության ու խաղաղության համար: Մենք անմիջականորեն վերապրել եւ փորձով իմացել ենք, թե ինչ մեծ նշանակություն ունեն ամերիկա-գերամանական բարեկամությունը, անդրատլանտյան գործընկերությունը Գերմանիայի համար, Եվրոպայի ու աշխարհի համար»,-Մերկելը նոյեմբերի 9-ին հայտարարել Է լրագրողներին: Նա նշել Է, որ «յուրաքանչյուր չորս տարին մեկ ամբողջ աշխարհն առանձնահատուկ ուշադրությամբ Է հետեւում ԱՄՆ-ի ընտրություններին»: «Ես սրտանց շնորհավորում եմ Ջո Բայդենին ԱՄՆ-ի 46-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ջո Բայդենն իր հետ բերում Է ներքին ու արտաքին քաղաքականության բազմամյա փորձ: Նա լավ գիտի Գերմանիան եւ Եվրոպան: Ես հաճույքով եմ հիշում նրա հետ տեղի ունեցած հաճելի հանդիպումներն ու զրույցները»,-շարունակել Է Մերկելը: Գերմանիայի կանցլերը նաեւ շնորհավորել Է Քամալա Հարիսին՝ փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ՝ նրան համարելով «Ամերիկայի հնարավորությունների օրինակ»: «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ ծանոթանալուն»,-հավելել Է Մերկելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:18 - 09 նոյեմբերի, 2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ ընտրված Ջո Բայդենին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ ընտրված Ջո Բայդենին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ ընտրված Ջո Բայդենին:«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ԱՄՆ 46-րդ նախագահի պաշտոնում պատմական ընտրության առթիվ:Ձեր ամենաանկեղծ նպատակը՝ ապահովել երկրում միասնություն և կայունություն, հիանալի օրինակ կլինի ողջ աշխարհի համար: Աստված օրհնի Ձեզ, Ձեր ընտանիքն ու մեր երկու ժողովուրդներին»,-նշվում է նախագահի շնորհավորանքում:Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նաև ԱՄՆ ընտրված փոխնախագահ Քամալա Հարիսին՝ մասնավորապես նշելով. «Դուք ոգեշնչել եք ոչ միայն ամերիկացիներին, այլև բոլորին ողջ աշխարհում»:Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ առաջիկա համատեղ աշխատանքների շնորհիվ հնարավոր կլինի ավելի ամրապնդել կապը Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև:
11:42 - 09 նոյեմբերի, 2020
Լիահույս եմ, որ Ձեր վարչակազմը գործուն քայլեր կձեռնարկի պատերազմի դադարեցման ուղղությամբ․ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Ջո Բայդենին

Լիահույս եմ, որ Ձեր վարչակազմը գործուն քայլեր կձեռնարկի պատերազմի դադարեցման ուղղությամբ․ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Ջո Բայդենին

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Բայդեն, Ընդունեք, խնդրեմ, մեր սրտանց շնորհավորանքները Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Համոզված եմ, որ երկարամյա քաղաքական ու օրենսդիր գործունեության ընթացքում ձեռք բերած հարուստ փորձառությունը և գիտելիքները կուղեկցեն Ձեզ` բարօրության և առաջընթացի ճանապարհով Միացյալ Նահանգներն ու նրա ժողովրդին առաջնորդելու Ձեր գործունեության մեջ:Ձեր գործունեության ընթացքում դուք մեծ ներդրում եք կատարել հայ-ամերիկյան բարեկամության և փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում: Հայ ժողովուրդը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և իր իրավունքների պաշտպանության հարցում Ձեր կողմից ցուցաբերած սկզբունքային դիրքորոշումը: Հավատացած եմ, որ Ձեր նախագահության ընթացքում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, որոնք խարսխված են ընդանուր ժողովրդավարական արժեքների վրա, կշարունակեն վերելք ապրել՝ մեր պետությունների միջև առկա ռազմավարական երկխոսության մակարդակին համահունչ: Անշուշտ այդ գործընթացում իր անգնահատելի ներդրումն ունի նաև ամերիկահայությունը, որը կապող կամուրջ է հանդիսանում մեր երկրների միջև։ Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Ինչպես տեղյակ եք, ավելի քան մեկ ամիս է ինչ Ադրբեջանն ու Թուրքիան, արհամարհելով համանախագահողների՝ հրադադար հաստատելու բոլոր ջանքերը, շարունակում են համատեղ ագրեսիան Հայաստանի և Արցախի հանդեպ` ներգրավելով օտարերկրյա ահաբեկիչների: Այդ կապակցությամբ ողջունում եմ խնդրի հանգուցալուծումը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Ձեր տեսլականը, որն արտահայտել եք որպես նախագահի թեկնածու: Լիահույս եմ, որ Ձեր վարչակազմը գործուն քայլեր կձեռնարկի պատերազմի դադարեցման և խնդրի համապարփակ կարգավորման ուղղությամբ, որի հիմքում պետք է ընկած լինեն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը նրա ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով: Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ՝ ԱՄՆ նախագահի պաշտոնոմ ընտրվելու առթիվ և ցանկանալ քաջառողջություն, հաջողություն և արգասաբեր գործունեություն»:
21:22 - 08 նոյեմբերի, 2020