Իմ Քայլը

«Իմ քայլը» Հայաստանում գործող քաղաքական դաշինք է, որի հիմքը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Այն ձեւավորվել է 2018 թվականի օգոստոսին Երեւանի ավագանու 2018 թվական ընտրություններից առաջ։ Դաշինքի առաջնորդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

2018 թվականի սեպտեմբերի 23-ին «Իմ քայլը» դաշինքը մասնակցել եւ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հետ հաղթել է Երեւանի ավագանու ընտրություններին՝ ստանալով ավագանու 65 տեղերից 57-ը։

«Քաղաքացիական պայմանագիր» եւ «Առաքելություն» կուսակցությունները 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրությունների նախաշեմին ձեւավորեցին «Իմ քայլը» դաշինքը։ 

Ընտրություններում հավաքելով 70․37 տոկոս ձայն՝ «Իմ քայլը» դաշինքը ստացավ 88 պատգամավոր ունենալու մանդատ։

Հանրայինին գովազդային հնարավորություն տալով՝ կարող ենք նպաստել, որ ստեղծվի նոր «սելս հաուս», ինչը կձևավորի առողջ մրցակցային միջավայր․ Վահագն Թևոսյան |aysor.am|

Հանրայինին գովազդային հնարավորություն տալով՝ կարող ենք նպաստել, որ ստեղծվի նոր «սելս հաուս», ինչը կձևավորի առողջ մրցակցային միջավայր․ Վահագն Թևոսյան |aysor.am|

aysor.am: Հանրային հեռուստաընկերությանը կոմերցիոն գովազդ հեռարձակելու իրավունք վերադարձնելը կարող է որոշակի դժվարություններ ստեղծել մասնավոր հեռուսատըներությունների համար գովազդ հայթայթելու տեսանկյունից, ԱԺ-ում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Թևոսյանը։ «Կարևոր է գիտակցել, թե մենք ինչին ենք տալիս առաջնահերթություն։ 2015 թվականին, երբ Հանրային հեռուստաընկերությունը զրկվեց կոմերցիոն գովազդի հեռարձակման իրավունքից, հիմնավորումն այն էր, որ կարիքը չկա, քանի որ պետությունը ֆինանսավորում է, գովազդային շուկան թող մասնավոր հեռուստաընկերություններին պատկանի, որպեսզի նրանք նույնպես կայանան և ապահովվի մրցակցային միջավայր։ Բայց որոշակի հանգամանքներից ելնելով՝ այդ թվում՝ քաղաքական, այսօր ունենք իրողություն, երբ ձևավորվեց բիզնես իմպերիա, որին որոշակի փոխկապակցվածություն ունեցող ընկերություններ, եթե չասենք ֆորմալ, գոնե փաստացի մենաշնորհեցին և միանձնյա սկսեցին տնօրինել գովազդային շուկան։ Հանրայինին գովազդային հնարավորություն տալով՝ մենք կարող ենք նպաստել, որպեսզի ստեղծվի նոր «սելս հաուս», ինչն իր հերթին կստեղծի առողջ մրցակցային միջավայր և կբացառի մի ընկերության կողմից գնագոյացման հետ կապված միանձնյա նախաձեռնողականությունը և նորմալ մրցակցային միջավայր կստեղծի դաշտում», - ասաց նա։
16:10 - 25 մարտի, 2020
Կառավարությունն առաջարկում է արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումը |armenpress.am|

Կառավարությունն առաջարկում է արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2022 թվականից արգելել մեկանգամյա պլաստիկի, պոլիէթիլենային տոպրակների իրացումը: ԱԺ մարտի 25-ի նիստում ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: «Նախագիծը վերաբերում է մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելմանը: Առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը, վաճառքը և իրացումը»,-ասաց Գրիգորյանն ու նշեց` նախագիծը բավականին երկար ժամանակ քննարկվել է կառավարությունում, նաև այս գործունեությամբ զբաղվող 44 արտադրողների, իրացման ցանցերի հետ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը խնդրեց հստակեցնել, թե ինչ է 50 միկրոն հաստությունը: Էրիկ Գրիգորյանը պարզաբանեց`  բոլոր սուպերմարկետներում և առևտրի ցանցերում վաճառվող բոլորին ծանոթ տոպրակները 50 միկրոնից ցածր են, այսինքն՝ բազմակի օգտագործումներն ավելի շատ են: Նախագծով հիմնականում արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկը:
12:49 - 25 մարտի, 2020
Արթիկ քաղաքում մի տեղ ալյուրը թանկացել է 200 դրամով, մեկ այլ տեղ 1500 դրամով. ՏՄՊՊՀ-ի կողմից զգուշացնող միջոցառումներ են կիրառվել այնտեղ, որտեղ արհեստական գնաճ է նկատվել. ԱԺ պատգամավոր |pastinfo.am|

Արթիկ քաղաքում մի տեղ ալյուրը թանկացել է 200 դրամով, մեկ այլ տեղ 1500 դրամով. ՏՄՊՊՀ-ի կողմից զգուշացնող միջոցառումներ են կիրառվել այնտեղ, որտեղ արհեստական գնաճ է նկատվել. ԱԺ պատգամավոր |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գնաճի վերաբերյալ քաղաքացիների արձանագրած բոլոր լուսանկարներն ու տվյալները հաղորդել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին: Պատգամավորը նշեց, որ երեկվա դրությամբ՝ հանձնաժողովն ուսումնասիրել է մարզային խանութները: Հիմնական խանութներում թանկացումներ կա'մ չեն եղել, կա'մ էլ եղել են 10 դրամի տարբերությամբ, իսկ արդեն վերավաճառողների մոտ կրկնակի անգամ թանկացում է արձանագրվել. «Ալյուրը ամենաշատն էր թանկացել. Արթիկ քաղաքում մի տեղ այն թանկացել է 200 դրամով, մեկ այլ տեղ՝ 1500 դրամով: Գյումրիում նույնպես, այսինքն քաղաքների ներսում թանկացումներն անհատական են տեղի ունեցել: Եթե մարդը տեղյակ չեղավ, որ մեկ այլ տեղից ավելի մատչելի կարող է գնել ապրանքը, ապա սա անբարեխղճության հետևանք է»,-նկատեց Սոֆյա Հովսեփյանը: Վերջինս հավելեց թանկացել է նաև դեղորայքը, մասնավորապես «Նատալի ֆարմ»-ում. «Երեկ եմ մտել այնտեղ կարիքավորներից մեկի համար դեղ գնելու: Դեղի տուփի վրա նշված էր 5750 դրամ, բայց երբ համակարգչով անցկացրեց, եղավ 6850 դրամ, այսինքն ուղիղ 1100 դրամ թանկացավ:Անգամ աշխատողը զարմացավ, որովհետև նա էլ տեղյակ չէր, ցանցով էր եկել: Այստեղից հետևություն, որ արհեստական գնաճ են գրանցել: Գործ ունենք անբարեխիղճ բիզնեսմենների հետ, որոնք, օգտվելով երկրում ստեղծված իրավիճակից, առավելագույն պահանջարկ ունեցող դեղորայքը, այդ թվում սեզոնային գրպի, մրսածության դեմ դեղերն անբարեխիղճ ձևով թանկացնում են»,-ասաց պատգամավորը նկատելով, որ նախքան թանկացումն էլ նրանք այդ դեղորայքից շահույթ ունեցել են, իսկ այժմ գերշահույթի են ձգտում:  Միևնույն ժամանակ պատգամավորը վստահեցրեց, որ ՏՄՊՊՀ-ն զբաղվում է այս բոլոր հարցերով և անընդհատ ուսումնասիրում: Ինչ վերաբերում է պատժիչ միջոցառումներին, ապա Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ այնտեղ, որտեղ գների արհեստական աճ է հայտնաբերվել, հանձնաժողովի կողմից զգուշացնող միջոցներ են ձեռնարկվել: Պատգամավորը նշեց, որ երեկ տեղեկություն է ստացել, որ երկու տեղ կանոնակարգվել է, բայց միևնույն է, դեռ շարունակվում են քաղաքացիների կողմից ահազանգերը: Ավելին՝ pastinfo.am-ում
13:27 - 23 մարտի, 2020
Քրեական հանցագործություն կհամարվի այն դեպքում, եթե անձը, կանոնը խախտելով, կվարակի մեկ այլ անձի․ Սիսակ Գաբրիելյան |shantnews.am|

Քրեական հանցագործություն կհամարվի այն դեպքում, եթե անձը, կանոնը խախտելով, կվարակի մեկ այլ անձի․ Սիսակ Գաբրիելյան |shantnews.am|

shantnews.am: ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց, թե մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներին ինչպիսի՞ պատասխանատվություն է սպասվում։ «Քրեական պատասխանատվություն ենք նախատեսում այն արարքի համար, եթե մեկուսացված կամ ինքնամեկուսացված անձը կխախտի այդ կանոնները, սակայն միայն կանոնները խախտելն ինքնին բավարար չէ քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Կանոնները խախտելը կհամարվի վարչական իրավախախտում, իսկ քրեական հանցագործություն կհամարվի այն դեպքում, եթե անձը կանոնը խախտելու արդյունքում վարակի մեկ այլ անձի»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։ Ըստ նրա՝ այս դեպքում պատիժը նախատեսված է տուգանքի կամ կալանքի տեսքով՝ մեկ ամիս ժամկետով։ Իսկ այդ նույն արարքը, որը ծանր վնաս է հասցրել անձի առողջությանը, նախատեսվում է նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։ Իսկ այդ նույն արարքը, որն անզգուշությամբ մահվան պատճառ է դառնում, տվյալ անձի համար սահմանված պատիժը լինելու է 2-4 տարի ժամկետով և որոշակի պաշտոններից կամ որոշակի իրավունքից զրկելով։
12:11 - 23 մարտի, 2020
Բացառված է, ո՛չ ես, ո՛չ համահեղինակները վարչական դատավարության օրենսգրքի վերաբերյալ մեր օրինագիծը հետ չենք կանչելու․ Մերի Գալստյանը՝ Հայկ Սարգսյանին |tert.am|

Բացառված է, ո՛չ ես, ո՛չ համահեղինակները վարչական դատավարության օրենսգրքի վերաբերյալ մեր օրինագիծը հետ չենք կանչելու․ Մերի Գալստյանը՝ Հայկ Սարգսյանին |tert.am|

tert.am: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանի, Վարազդատ Կարապետյանի, Լենա Նազարյանի կողմից ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերը: Զեկուցող «Իմ քայլի» պատգամավոր Մերի Գալստյանը նշեց, որ այս օրենքի անհրաժեշտությունը հրատապ է, կարելի է ասել՝ օրահասական, և նպատակն է նվազագույնի հասցնել պետության համար ռիսկերը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված օրենքի հրատապությունը, որին ի պատասխան զեկուցողն ասաց, որ ներկայիս օրենսդրությունը չի բխում պետության շահերից, խոցելի է դարձնում պետությունը ցանկացած իրավիճակում․ «Մենք նախորդ տարվա ընթացքում ականատես եղանք, թե որքան թերի է մեր օրենսդրությունը, և որքան կարևոր իրավական գործիքակազմ է բացակայում վեճերի հարթման այն փուլում, երբ պետք է պետության համար կարևոր որոշումներ կայացվեն»։ Հայկ Սարգսյանը կոչ արեց նախագիծը հետ կանչել, և տեղեկացրեց, որ ինքը դեմ է քվեարկելու: «Այս մի քանի ամսվա քննարկումները, որոնք ձեր օրենքի նախագծի շուրջ տեղի էին ունենում, կարող էինք այդ ժամանակահատվածը ավելի արդյունավետ օգտագործել և արդեն իսկ զբաղվել օրենսդրական դաշտը բարեփոխելով, և շատ ավելի մեծ աշխատանք կատարած կլինեինք»,-ասաց նա: Մերի Գալստյանը նշեց, որ նախագիծը ո՛չ ինքը, ո՛չ համահեղինակները նախագիծը հետ չեն կանչելու։ «Չափազանց կարևորում եմ նախագիծը և բացառված է, որ ես, որպես համահեղինակ, հետ վերցնեմ: Ես կխնդրեմ, որ ցուցումներ չանեք, թե ինչ կլիներ, եթե սա անեի նախորդ ամիսների ընթացքում: Ես արդեն իսկ որոշակի նախագծեր արել եմ, որոնք ոլորտի բարեփոխումներին են վերաբերում»,-ասաց նա:
15:21 - 18 մարտի, 2020
2 շաբաթում Հայաստան է մտել 42.000-45.000 մարդ. Լիլիթ Մակունցը խրոնոլոգիա է ներկայացրել

2 շաբաթում Հայաստան է մտել 42.000-45.000 մարդ. Լիլիթ Մակունցը խրոնոլոգիա է ներկայացրել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Ֆեյսբուք»-ի իր էջում կորոնավիրուսի հետ կապված հետաքրքիր խրոնոլոգիա է ներկայացրել: Նա նշել է. «Փետրվարի 24. Փակվեց Հայաստանի սահմանը Իրանի հետ՝ բացառությամբ բեռնափոխադրումների եւ քաղաքացիների վերադարձի համար: Հետագայում սահմանը փակվեց ամբողջությամբ: Միաժամանակ ժամանակավոր դադարեցվեց Չինաստանի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմը: Սկսեցին ձեռնարկվել արտակարգ միջոցառումներ: Մարտի 1. Հայաստանում հայտնաբերվեց մեկ դեպք: ՀՀ քաղաքացին վերադարձել էր հայրենիք Իրանից: Ծաղկաձորում մեկուսացվեցին շփված բոլոր անձինք: Մարտի 2. Հայաստանում դպրոցները փակվեցին մեկ շաբաթով: Մարտի 10. Իտալիայում հայտարարվեց ամբողջական կարանտին: Մարտի 11. Հայաստանում գրանցվեց 3 նոր դեպք Իտալիայից ժամանած անձանց շրջանակում: Մարտի 11. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց ՊԱՆԴԵՄԻԱ: Մարտի 12. Հայտնաբերվեց Էջմիածնի դեպքը: Կտրուկ միջոցառումներ սկսեցին ձեռնարկվել: Մարտի 12. Մանկապարտեզները, դպրոցները, բուհերը փակվեցին Հայաստանում: Մարտի 12. Դադարեցվեց քարոզարշավը, վարչապետը վերադարձավ արձակուրդից, պետական կառավարման ողջ համակարգն անցավ արտակարգ ռեժիմի: Մարտի 13. Չեխիան հայտարարեց կարանտին: Գերմանիայի եւ Ավստրիայի հետ սահմաններին հսկողություն է սահմանվել, 15 երկրների քաղաքացիների մուտքը արգելված է: Մարտի 14. Փակվեց Վրաստանի հետ սահմանը՝ բացառությամբ բեռնափոխադրումների: Փակվեցին թատրոնները, գրադարանները եւ այլ մշակութային օջախներ, արգելվեցին բոլոր հանրային միջոցառումները: Լրացուցիչ տեղեկություն. օրական օդային եւ ցամաքային ճանապարհով մուտքը Հայաստան կազմում է միջինում 3000 անձ: Այսինքն՝ 2 շաբաթվա կտրվածքով այդ թիվը կազմում է շուրջ 42.000-45.000 մարդ: Այս պատճառով է, որ կառավարությունը առաջնահերթ ինքնամեկուսացման հորդոր է հնչեցրել:
16:56 - 16 մարտի, 2020
Կառավարող ուժը կարող է տուժել թե հանրաքվեն հետաձգելու, թե անցկացնելու դեպքերում |lragir.am|

Կառավարող ուժը կարող է տուժել թե հանրաքվեն հետաձգելու, թե անցկացնելու դեպքերում |lragir.am|

lragir.am: Հարցազրույց Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանի հետ։ Պարոն Սահակյան, որքանո՞վ է ՀՀ կառավարությունը պատրաստ հակազդելու կորոնավիրուսի տնտեսական ազդեցությանը։ Հույս ունեմ, որ պետական ապարատն այնպես կաշխատի, որ մեզ մոտ բանը համաճարակի չի հասնի։ Տնտեսական առումով, վարչապետը մի քանի անգամ նշել է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ճգնաժամից օգուտ քաղած դուրս գանք։ Իրոք, ճգնաժամային ցանկացած իրավիճակ զարգացման հեռանկարներ է բացում։ Այլ բան, որ նույնիսկ ուղիղ տարածքում է կառավարությունը պարբերաբար սայթաքում, ինչ մնաց զարգացման նոր ճանապարհներ գտնի ճգնաժամային իրավիճակներում։ Դրա համար, նվազագույնը, պետք է զարգացման հայեցակարգ ունենալ, որ աշխարհում նկատվող միտումները կարողանաս ի նպաստ քո ծրագրերի իրականացման օգտագործել։ Երբ դու նույնիսկ չգիտես՝ ուր ես գնում, շատ դժվար է տնտեսական խառնաշփոթում ճիշտ որոշումներ կայացնել։ Սա նման է վիճակի, երբ ճանապարհին անծանոթ ճանապարհորդը գնում է ուր աչքը կտրի և այդ պահին ավերիչ փոթորիկ է սկսում։ Երբ դու գիտես վերջնակետդ, կարող ես շրջանցել փոթորիկն այնպես, որ նույնիսկ ավելի շուտ հասնես նպատակակետիդ․ անես այն, ինչ ստանդարտ իրավիճակում չէիր անի։ Երբ հայտնի չէ, թե ուր ես գնում, վտանգը մեծ է, որ խուճապահար սխալ ուղղությամբ կգնաս։ Այս պահին տեսանելի ուղղությունները տուժելու են։ Օրինակ, կառավարությունը դժվար թե այս տարի կարողանա պարծենալ տուրիստների թվի աճով ու դրանից բյուջե մուտքագրվող միջոցներով։ Մնացած առումներով, այս պահին, զուտ կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամն ավելի շուտ սպեկուլյատիվ խաղերի հետևանք է, քան իրական լուրջ խնդիրներ։ Հուսանք, համաշխարհային տնտեսությունն իր մեջ դրանց դիմակայելու ռեսուրս կգտնի։ Տնտեսագետները նշում են, որ կառավարությունը պետք է անցնի կառավարման արտակարգ ռեժիմի։ Կիսո՞ւմ եք այդ տեսակետը, թե ոչ։ Կարծում եմ՝ կառավարությունն առանց կորոնավիրուսի առաջացրած վտանգի էլ պետք է անցներ աշխատանքի արտակարգ ռեժիմի։ Դեռ հեղափոխական գործընթացներից հետո կարիք կար տնտեսությունը, դրան վերաբերող օրենսդրական դաշտը համապատասխանեցնել ներկա իրողություններին։ Դրա փոխարեն որդեգրվեց նախորդ կառավարության տնտեսական կուրսը։ Մարդիկ սխալմամբ կարծում էին, թե որ Բաղրամյան տարվող ճամպրուկները վերացնեն ու կոռուպցիան պակասեցնեն, մյուս պայմանների անփոփոխության դեպքում հնարավոր էր այլ բան ստանալ, քան կար առաջ։ Բայց հարցրեք տնտեսվարողներին՝ օրենսդրական դաշտը ստեղծված է կոռուպցիոն համակարգի բնականոն կենսագործունեության համար։ Հանում ես կոռուպցիան, ու արդար աշխատողների համար բազմաթիվ խնդիրներ են առաջանում, որոնք կառավարության նման ակտիվությամբ կամ պասիվությամբ պայմանավորված, զարգացման խոչընդոտներ դառնում, անարդարության զգացողություն են թողնում։ Այս մոտեցումը ձեռնտու է առավելապես նրանց, որոնք ճամպրուկներով փող էին տանում Բաղրամյան 26։ Մանր ու միջին ձեռնարկատերը դա չէր անում, հետևաբար, իր համար դրական ոչ մի բան չփոխվեց։ Փոխարենը նա խճճվեց կոռուպցիա ծնող հարկային օրենսդրության խրթին միջանցքներում և, պատկերավոր ասած, զրկվեց կոռուպցիայի միջոցով այդ միջանցքների լուսավորումից։ Այ, նման հարցերը լուծելու համար էլ պետք է կառավարությունը արտակարգ ռեժիմով աշխատեր և արդեն գտած լիներ շատ հարցերի լուծումներ։ Սա նաև կբարձրացներ ճգնաժամերի նկատմամբ տնտեսության դիմադրողականությունը։ Երբեք էլ ուշ չէ սկսել խնդիրները լուծել։ Ինչքան ուշ սկսեն, այնքան արտակարգ ռեժիմով աշխատելու անհրաժեշտությունն ավելանալու է։ Այս օրերին կարծիքներ են հնչում հանրաքվեն չեղարկելու կամ հետաձգելու վերաբերյալ։ Դուք ի՞նչ եք կարծում այս հարցի առնչությամբ։ Չհետաձգելու դեպքում ակնհա՞յտ է, որ այն կձախողվի։ Ակնհայտ է, որ կառավարությունը մեծ հավանականությամբ կտուժի թե՛ հետաձգելու դեպքում, թե՛ սահմանված ժամկետում այն անցկացնելու դեպքում։ Ես դեռ չեմ խոսում չեղարկելու մասին։ Չհետաձգելու դեպքում վտանգ կա, որ հանրաքվեն կհամընկնի հիվանդության տարածման պիկի հետ և հնարավոր չի լինի քաղաքացիներին համոզել գալ ընտրատեղամասեր։ Սա կարող է զգալիորեն բարդացնել անհրաժեշտ քանակով ԱՅՈ-ի կողմ ձայներ ստանալը, ինչն առանց այդ էլ ամենահեշտ գործերից չէր։ Իսկ այս պայմաններում ընտրատեղամասեր գալ համոզելու դեպքում հետևանքներն ավելի վատ կլինեն։ Հետաձգելու դեպքում վտանգ կա, որ կառավարող ուժի հեղինակությունը կտուժի այն առումով, որ մարդկանց ենթագիտակցության մեջ նրանք ձախողակի տպավորություն կթողնեն, հետևաբար, ավելի քիչ վստահության քվե կունենան հաջորդ ընտրություններում։ Օրինակ, ինձ, որպես մի քաղաքացու, Սերժ Սարգսյանի կառավարման ողջ ընթացքում չի լքել տպավորությունը, որ նրանք ձախողակների հավաքածու են։ Ոչ մի կարևոր գործ այդպես էլ չհաջողեցին։ Սկսած ֆուտբոլային դիվանագիտությունից, մինչև ներքաղաքական վերջին հարցը նրանք, խոշոր հաշվով, ձախողեցին։ Ինչպես դասականը կասեր, խիարը միշտ թարս էր բուսնում։ Միայն սեփական քաղաքացիների ձայնը ճնշելն էր ստացվում, այն էլ ի՜նչ թանկ գնով։ Այնպես չէ, որ դա հստակ ձևակերպվել էր այն ժամանակ և այնպես չէ, որ նոր կառավարության դեպքում է դա ձևակերպվելու։ Դա ավելի շատ ենթագիտակցական մակարդակում նստվածք տվող զգացողություն է։ Այստեղ միակ լուծումը համաճարակը կանխելն է, հիվանդության օջախը տեղայնացնելը և հանրաքվեն սահմանված ժամանակում իրականացնելը։ Ժամանակը ցույց կտա, թե կառավարությունը որքանով դա կհաջողի։ Թույլ կտամ կանխատեսել, որ ճգնաժամային վիճակներում ապրելու ու գործելու հանրության անփորձության պատճառով շատ դժվար կլինի արդյունավետ պայքարել հիվանդության տարածման դեմ, և հանրաքվեն, ի վերջո, կհետաձգվի։ Շարունակությունը՝ lragir.am-ում
09:43 - 16 մարտի, 2020
Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Գորայք համայնքի բնակիչներին |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Գորայք համայնքի բնակիչներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Այո»-ի շտաբի անդամները ժամանեցին ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնք: Վարչապետին և «Այո»-ի շտաբի մյուս անդամներին դիմավորեցին համայնքի բնակիչները, ում Փաշինյանը բուկլետներ բաժանեց և ներկայացրեց, թե ինչ փոփոխությունների է ենթարկվելու Սահմանադրությունը, եթե քաղաքացիների մեծամասնությունը «Այո» քվեարկի: «Մենք խնդիր ենք դնում լուծել դատարանի անաչառության հարցը: Մեր ընդդիմադիրները շատ են մեկնաբանում, թե սահմանադրական դատարանը գործող կառավարության վերահսկողության տակ չի և կառավարությունը ցանկանում է վերահսկողություն սահմանել այդ դատարանի նկատմամբ: Նախ ցանկանում եմ ասել, որ եթե ցանկանայինք սահմանադրական դատարանը մեր վերահսկողության տակ լիներ, այն կլիներ մեր վերահսկողության տակ, բայց մեր խնդիրը այն չէ, որ  սահմանադրական դատարանը մեր վերահսկողության տակ չէ, այլ մեր խնդիրը այն է, որ սահմանադրական դատարանը ուրիշների վերահսկողության տակ է: Այդ ուրիշները նրանք են, ում մենք մերժել ենք 2018 թվականին: Դավաճանություն կլինի իմ կողմից, եթե ՍԴ-ն  իր բովանդակությամբ վստահելի չլինի բոլորիս համար և եթե մենք փորձենք դատական իշխանության նկատմամբ վերահսկողություն սահմանել»,- ընդգծեց Փաշինյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում ընթացող քարոզարշավի ժամանակ ուղեկցում են վարչապետի տիկին Աննան Հակոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:
16:58 - 11 մարտի, 2020
Բանակը թալանում էիք, որ Արցա՞խ պահեիք. Փաշինյանը մի շարք նախկին պաշտոնյաների խորհուրդ տվեց կամավոր վերադարձնել թալանածը |armtimes.com|

Բանակը թալանում էիք, որ Արցա՞խ պահեիք. Փաշինյանը մի շարք նախկին պաշտոնյաների խորհուրդ տվեց կամավոր վերադարձնել թալանածը |armtimes.com|

armtimes.com: Տաթեւ համայնքի Շինուհայր բնակավայրում հրավիրված հավաքի ընացքում ՀՀ վարչապետը խոսեց Արցախի թեմայով: Նա ընդգծեց, որ այդ մասին վաղուց էր ուզում խոսել եւ ուրախ է, որ դիզվառելիքի գործով դատական առաջին նիստից առաջ արած հայտարարությամբ Սերժ Սարգսյանը տվեց այդ առիթը: Խոսքը Սարգսյանի հետեւյալ հայտարարության մասին է. «Ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար ԼՂ անկախությունը վեր է ամեն ինչից, խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին: Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում»: Այնուհետեւ ներկայացնելով քրգործի նախապատմությունը, որով Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ ունի,  Փաշինյանը արձագանքեց այն թեզին, թե իբր ինքը մեկուսացնում է նախկին քաղաքական գործիչներին, որ Արցախը հանձնի: Վարչապետն ասաց, որ 2018 թվականի մայիսին իր առաջին քայլերից մեկը եղել է հայոց բանակի սպառազինության մասին տեղեկություն ստանալը: «Երբ ինձ զեկուցել են, թե ինչ վիճակ է մեր բանակում, իմ առաջին էմոցիոնալ ռեակցիան այն է եղել, որ թողնեմ այս կաբինետից փախչեմ, որովհետեւ վիճակը եղել է աղետալի»,- ընդգծեց Փաշինյանը: Այնուհետեւ նա հիշեցրեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե մեր տղաները կռվում են 80-ականների զենքերով: Թվեց, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել իր ղեկավարման ժամանակ. «Ես այսօր համոզված եմ, որ մեր հակաօդային պաշտպանությունը գտնվում է բարձր, մարտունակ վիճակում: Որեւէ մեկը չի անցնի այդ հակաօդային պաշտպանությամբ: Մենք ձեռք ենք բերել SU-30 գերժամանակակից կործանիչներ եւ էլի ենք ձեռք բերելու: Այսօր արդեն 43 զորամասերում զինվորներն ուտում են որակյալ եւ արժանապատիվ սնունդ: ...Բա եթե դուք Արցախ պահող էիք, ինչո՞ւ  էր մեր բանակը 80-ականների զենքերով կռվում: Բա եթե դուք Արցախ պահող էիք, ինչո՞ւ  Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը 2018 թվականի դրությամբ ուներ քայքայված հակաօդային պաշտպանության համակարգ: Այդ քայքայված հակաօդային պաշտպանության համակարգո՞վ էիք Արցախը պահում: Այդ որ մեր զինվորներին տալիս էիք սնունդ, որի ամենալավ կիրառությունը գտել էր Մանվել Գրիգորյանը իր արջերին ու շներին կերակրելու համար: Այդ արջերի ու շների համար նախատեսված ուտելիքներո՞վ էիք մեր զինվորին պահում, որ իրենք էլ Արցա՞խը պահեին: Սերժ Սարգսյանը կյանքում զինվորների համար նախատեսված սննդից մեկ անգամ կերե՞լ է»,- հարց հնչեցրեց վարչապետը՝ ընդգծելով, որ երբ 2018 թվականի մայիսին գնացել է դիրքեր, այնտեղ սնվելուց հետո այրոցք է սկսվել իր մոտ: Դիմելով Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Արամ Հարությունյանին, Գագիկ Բեգլարյանին եւ այլոց՝ Փաշինյանը հայտարարեց. «Ձեր թալանածը եվրոպաների փեշերի տակ չեք թաքցնի: Կոպեկ-կոպեկ պիտի բերեք բանակի զարգացման գործում դնեք եւ Արցախի ինքնորոշման պահպանման գործում պետք է դնեք: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս կամավոր բերեք, չբերեք՝ բերման կենթարկվեք, եվրոպաներում որտեղ ուզում եք պախկվեք»: Ավելին՝ armtimes.com-ում
14:15 - 11 մարտի, 2020
Պատգամավորը վստահ է՝ վարչապետի ի պաշտոնե գործողությունները և քարոզչությունը հստակ տարանջատված են |armenpress.am|

Պատգամավորը վստահ է՝ վարչապետի ի պաշտոնե գործողությունները և քարոզչությունը հստակ տարանջատված են |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը վստահեցնում է, որ վարչապետը հստակ տարանջատում է, թե երբ է ի պաշտոնե որևէ գործողություն անում և երբ՝ որպես սովորական անհատ՝ քարոզչություն: Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ մասնավորապես, անդրադառնալով «Ոչ» քարոզչական կողմից հնչող այն քննադատությանը, թե վարչապետը Լոռու մարզ այցի ընթացքում, երբ ծանոթացել է ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, հետո քարոզչություն արել, խախտել է օրենքը: «Վարչապետը մեկնել է Լոռու մարզ, մասնակցել է ճանապարհի հիմնանորոգման աշխատանքի ստուգմանը: Եվ շատ հստակ տարանջատված է եղել, թե երբ է ինքը որպես պաշտոնյա ի պաշտոնե իրականացրել իր գործառույթները, և  երբ՝ որպես մասնավոր անձ, իրականացրել քարոզչություն: Այն, որ մենք գիտենք, որ այդ մարդը վարչապետ է, չի նշանակում, որ ինքը բոլոր դեպքերում որևէ գործողություն կատարելիս գործում է ի պաշտոնե: Հանրաքվեի մասին օրենքը նշում է, որ ի պաշտոնե գործելիս քարոզչություն չի կարելի իրականացնել: Շատ հստակ տարանջատված էր, թե որն է ի պաշտոնե արված գործողությունը, որի ընթացքում գեթ մեկ արտահայտություն, որը կարող էր դիտարկվել որպես քարոզչություն, չի արվել: Եվ հստակ էր, թե երբ է  քարոզչության իրականացրել, և նա որևէ պաշտոնական գործառույթ այդ պահին չէր իրականացնում»,-ասաց Գրիգորյանը: Այդ առումով բարձրացված հարցերը պատգամավորն արհեստածին համարեց:
13:00 - 09 մարտի, 2020
Պատգամավորներն առաջարկում են երեխայի ծնվելուց հետո 30-օրվա ընթացքում հորը 5-օրյա վճարվող արձակուրդ տրամադրել |armtimes.com|

Պատգամավորներն առաջարկում են երեխայի ծնվելուց հետո 30-օրվա ընթացքում հորը 5-օրյա վճարվող արձակուրդ տրամադրել |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ առաջարկում են երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ տրամադրել 5 աշխատանքային օր տեւողությամբ վճարովի արձակուրդ՝ գործատուի հաշվին: Նախագիծը հեղինակել եւ շրջանառությամ մեջ են դրել Արմեն Փամբուխչյանը, Ծովինար Վարդանյանը, Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը եւ Սոնա Ղազարյանը: Որպես հիմնավորում նրանք նշել են, որ սրանով նորածնի հայրը հնարավորություն կունենա վայելել հայրության բերկրանքն ու հոգ տանել իր երեխայի եւ նոր ծննդաբերած կնոջ մասին: Նմանօրինակ օրենսդրական կարգավորումները ամրագրված են մի շարք երկրների օրենսդրությամբ՝ Ֆրանսիայի, Իռլանդիայի, Պորտուգալիայի եւ Իսպանիայի: Մեկ այլ փոփոխությամբ էլ նրանք առաջարկում են արգելել աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո 1 տարին լրանալը (ներկայումս գործող կարգավորմամբ 1 ամիսը լրանալը): Նրանց կարծիքով նախագծի փոփոխությունը ապահովում է կանանց երաշխիքային ժամկետի երկարաձգում մինչեւ երեխայի մեկ տարին լրանալը:
16:01 - 07 մարտի, 2020
Աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի եկամտահարկով |armenpress.am|

Աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի եկամտահարկով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքի նախագիծը:  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագծով առաջարկվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով:  Այն ուսանողները, որոնք կառավարության սահմանված մասնագիտությունների ցանկով սովորելուն զուգահեռ կաշխատեն, ուսումնական տարվա ավարտից հետո պետությունը ուսման վարձը կփոխհատուցի եկամտային հարկի վերադարձի տեսքով, եթե եկամտային հարկը կբավարարի ուսման վարձի չափով` ոչ ավել, քան ուսման վարձը: Նախատեսում է այդ կարգավորումը կիրառել միայն մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, օրդինատուրայի համար: Առաջարկվող արտոնությունը կգործի կառավարության կողմից սահմանված մասնագիտություններում: Վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է  2020 թվականի սեպտեմբերի 1-ից: Նախագիծն ընդունվեց՝ ստանալով 102 կողմ, 2 դեմ, 4 ձեռնպահ ձայն:
16:51 - 06 մարտի, 2020
Հայաստանում օրենսդիրները քննարկում են հայրենադարձվողներին մաքսային արտոնություններ տվող նախագիծը |armenpress.am|

Հայաստանում օրենսդիրները քննարկում են հայրենադարձվողներին մաքսային արտոնություններ տվող նախագիծը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել հայրենադարձվողներին տրվող մաքսային արտոնությունների շրջանակը, դյուրինացնել ընթացակարգերը: «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց Գաբրիելյանը: Նա նկատեց, որ նախագիծը համարվում է նաև հայրենադարձությունը խթանող օրինագիծ: «Գործող կարգավորման համաձայն՝ մեր բոլոր այն քաղաքացիները, որոնք մշտապես չեն բնակվել ՀՀ-ում, կարող են օգտվել մաքսային արտոնություններից, եթե հինգ տարվա կտրվածքով ամեն տարվա 183 օրը մշտապես չեն բնակվել ՀՀ-ում: Գործող օրենքով ներկրված գույքի և ավտոմեքենայի համար, սակայն, այս արտոնությունը տրվում է բացառապես այն հայրենադարձներին, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն կամ հաշվառված չեն Հայաստանում: Այսինքն՝ եթե անգամ քաղաքացին 10 տարի բացակայել է ՀՀ-ից, բայց շարունակում է մնալ այստեղ հաշվառված, չի կարող օգտվել այս արտոնությունից: Եվ մենք ասում ենք, որ եթե համակարգի միջոցով լիազոր մարմինը՝ անձնագրային և վիզաների վարչությունը, կստուգի, որ անձը 5 տարվա ընթացքում՝ այսինքն՝ 1825 օրից առնվազն 915-ը մշտապես գտնվել է ՀՀ տարածքից դուրս և դիմել է տվյալ մարմին՝ որպես ՀՀ մշտական բնակության վերադարձող, ինքը կստանա տեղեկանք, որ չունի մշտական բնակության վայր և այդ փաստաթղթի ձեռք բերումից հետո էլ 18 ամսվա ընթացքում կկարողանա իր հետ ներկրել անձնական օգտագործման գույքը և մեկ տրանսպորտային միջոց՝ տվյալ անձի անունով, եթե այդ տրանսպորտային միջոցը առնվազն վեց ամիս իր սեփականությունն է եղել տվյալ երկրում»,-ասաց Գաբրիելյանը: Այսինքն` նախագծով սահմանվում է, որ ՀՀ անձնագիր ունենալ-չունենալուց, Հայաստանում հաշվառված-չհաշվառված լինելուց անկախ, եթե անձը 5 տարում՝ 1825 օրերի ընթացքում առնվազն 915 օր փաստացի ՀՀ-ում չի եղել, նրան կտրվի տեղեկանք, որ այստեղ մշտական բնակության վայր չունի:
14:59 - 06 մարտի, 2020
Տարիներով ՀԿ-ները թիրախավորվել են, հաճախ՝ իշխանության կողմից. Միքայել Զոլյան |factor.am|

Տարիներով ՀԿ-ները թիրախավորվել են, հաճախ՝ իշխանության կողմից. Միքայել Զոլյան |factor.am|

factor.am: ԱԺ-ում քննարկվում է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ՀԿ-ների համար պարտադիր պայման սահմանել հաշվետվություն ներկայացնելը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը հարց ուղղեց նախագիծը զեկուցող ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ արդյո՞ք վտանգ չի տեսնում, որ հետագայում օրենքը կարող է օգտագործվել ՀԿ-ների դեմ։ «Որոշակի անհանգստություն կա ՀԿ-ների դաշտում, դա ինձ համար հասկանալի է, քանի որ տարիներով Հայաստանում ՀԿ-ները թիրախավորվել են, հաճախ՝ իշխանությունների կողմից, և նաև այլ երկրներում նման կարգավորումները կարող են օգտագործվել ՀԿ-ների դեմ։ Ո՞ր խնդիրն ենք մենք փորձում լուծել սրանով, ու արդյո՞ք վտանգ չեք տեսնում, որ 5 տարի հետո այլ իշխանություն կարող է այս օրենքը օգտագործել ՀԿ-ների դեմ»,- ասաց պատգամավորը։ Դավիթ Անանյանը նշեց, որ գերագույն նպատակը հանրության իրազեկվածությունն ու ընդհանուր հաշվետվողականությունը պահպանելն է. «Հաջորդ իշխանությունները, չեմ կարծում, որ միայն այս օրենքի վրա կսևեռվեն: Նայած, թե ինչ մտքի թռիչք կունենան: Կարող է՝ ուզեն Սահմանադրություն փոխել»։
14:15 - 06 մարտի, 2020