Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։

2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։

Պարետատունը դեռևս չի փոխում գործունեության ոլորտները բացելու ծրագրերը. Ավինյան |armenpress.am|

Պարետատունը դեռևս չի փոխում գործունեության ոլորտները բացելու ծրագրերը. Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Պարետատունը դեռևս չի փոխում աստիճանաբար գործունեության ոլորտները բացելու ծրագրերը: Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 134 դեպք գրանցելու ցուցանիշին:Ացվինյանը նշեց, որ վարակվածների շրջանակը կոնկրետ է, սակայն չբացառեց, որ վարակի տարածման դինամիկայից կախված կարող են որոշումները փոխվել:«Մենք ունեցել ենք նաև հիվանդանոցում բավականին լուրջ խնդիր, այդտեղ էլ շրջանակը կոնկրետ է: Այդուհանդերձ, վարակի տարածման դինամիկայից կախված մեր որոշումները կարող են փոփոխվել: Կարծում եմ՝ դեռևս նման փոփոխությունների կարիք չկա: Մոտակա օրերի թվերը և անձանց շրջանակը մեզ թույլ կտա վերջնական որոշումներ կայացնելու»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ ավելացնելով, որ այս պահին գնում են այն սցենարով, որ մայիսի 4-ից փոփոխվելու են տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարետի որոշումները, էական ոլորտներ բացվելու են՝ պարտադիր կանոնների պահպանմամբ:«Դեռեւս այլ որոշում չկա: Փակ են մնալու կրթական հաստատությունները: Էական սահմանափակումներ են գործելու մշակույթի և զվարճանքի ոլորտներում»,- ասաց նա:
12:21 - 30 ապրիլի, 2020
Երեկ վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 134 նոր դեպք․ Արսեն Թորոսյան |armtimes.com|

Երեկ վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 134 նոր դեպք․ Արսեն Թորոսյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր ՀՀ կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին խնդրեց ներկայացնել, թե կորոնավիրուսի հետ կապված ինչ իրավիճակ է այս պահին։ «Պարոն Թորոսյան մենք նախորդ օրը շատ մեծ թիվ ենք ունեցել նոր դեպքերի՝ խնդրում եմ ներկայացրեք»,- ասաց վարչապետը։ Ի պատասխան նախարարն ասաց. «Այո, վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 134 նոր դեպք։ Այսպիսով ընդհանուր դեպքերի թիվը ստացվում է 2066։ Հավելյալ 29 բուժված քաղաքացի ենք ունեցել, ընդհանուր 929 բուժված կա։ Այս պահին փաստացի բժշկական հսկողության տակ գտնվող անձանց քանակը 1103 է։ Դժբախտաբար ունեցել ենք նաեւ 2 մահվան դեպք եւ կորոնավիրուսից ընդհանուր մահվան դեպքերի թիվը 32 է ստացվում։ Արհեստական շնչառության սարքերի վրա այս պահին ունենք 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 17, ծանր վիճակում՝59 քաղաքացի»։ Թորոսյանն ասաց, որ իրադարձությունների զարգացման այս սցենարի դեպքում հավանաբար շուտով կանցնեն՝ անստիմպտոմ կամ շատ թեթեւ քաղաքացիներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը։ «Իհարկե, մեր մոտեցումն այնպիսին է, որ այդ օրը, երբ այդ որոշումը կայացնենք՝ փորձենք ձգել, որովհետեւ դա բերելու է ապագայում հետագա տարածման։ Ենթադրում եմ, որ 5-6 օր դեռ կկարողանանք այսպես ձգել՝ չնայած այս 134 քաղաքացիների մեջ եղել են իրար հետ շատ փոխկապակցված անձինք»,- ասաց նախարարը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին հետաքրքրվեց, թե արդյո՞ք այս թիվը փոխում է իրենց պլանները։ Ավինյանը կարծիք հայտնեց, թե դեռեւս իրենց պլանները չեն փոխվում․ «Որովհետեւ ընդհանուր առմամբ շրջանակը կոնկրետ է եւ մենք ունեցել ենք նաեւ հիվանդանոցում բավականին լուրջ խնդիր ու այդտեղ էլ քիչ թե շատ շրջանակը կոնկրետ է։ Այնուամենայնիվ վարակի տարածման դինամիկայից կախված մեր որոշումները կարող են փոփոխվել։ Կարծում եմ դեռեւս նման փոփոխությունների կարիք չկա, բայց մոտակա օրերի շրջանակը, ում մոտ դրական կհաստատվի՝ մեզ թույլ կտա վերջնական որոշումներ կայացնելու։ Այս պահի դրությամբ մենք գնում ենք այն տրամաբանությամբ, որ մայիսի 4-ից փոխվելու է տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարետի որոշումը եւ էական ոլորտներ բացվելու են։ Այնուամենայնիվ՝ ինչպես եւ քննարկել ենք շարունակվելու է փակ մնալ կրթական ոլորտը՝ համալսարանները, դեռեւս էական սահմանափակումներ են գործելու մշակույթի եւ զվարճության ոլորտներում»։
11:38 - 30 ապրիլի, 2020
Հանրային տրանսպորտի սահմանափակումները կհանվեն մայիսի կեսերին՝ ամենավերջին փուլի ժամանակ․ Ավինյան |armtimes.com|

Հանրային տրանսպորտի սահմանափակումները կհանվեն մայիսի կեսերին՝ ամենավերջին փուլի ժամանակ․ Ավինյան |armtimes.com|

armtimes.com: Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային տրանսպորտը կշարունակի չգործել։ Այս մասին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։ «Որպես բավականին մեծ ռիսկայնություն ունեցող ոլորտ՝ հանրային տրանսպորտն արտակարգ դրության ընթացքում չի գործելու։ Կարծում եմ՝ այդ հարցին կարող ենք անդրադառնալ մայիս ամսվա կեսերից։ Հասկանում եմ, որ սա ամենամեծ խնդիրներ ստեղծող սահմանափակումներից մեկն է և հայցում եմ մեր բոլոր հայրենակիցների ներողամտությունը։ Այնուամենայնիվ, քանի որ տրանսպորտի ոլորտում միաժամանակ վարակի տարածման ռիսկը շատ է մեծանում, այդ իսկ պատճառով տրանսպորտի սահմանափակումները կհանվեն մայիսի կեսերին՝ ամենավերջին փուլի ժամանակ»,- նշել է Ավինյանը։ Ըստ պարետի ապրիլի 28-ի որոշմամն՝ թույլատրվում է բնակության վայրից ոչ ավելի, քան 1 կիլոմետր հեռավորությամբ զբոսնելը՝ ոչ ավելի, քան 2 չափահաս անձով կամ ընտանիքի անդամներով: Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից՝ ժամը 17:00-ից, 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ն, երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
12:31 - 29 ապրիլի, 2020
Սպասարկման ոլորտի որոշ ընկերությունների սահմանափակումները կվերացվեն մայիսի 4-ից․ Ավինյան |armenpress.am|

Սպասարկման ոլորտի որոշ ընկերությունների սահմանափակումները կվերացվեն մայիսի 4-ից․ Ավինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում մայիսի 4-ից կհանվեն սպասարկման ոլորտի որոշ ընկերությունների սահմանափակումները։ Այս մասին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։ «Հիմնականում մենք սահմանափակումների հանման որոշումները կայացնում ենք՝ ելնելով վարակի տարածման ցուցանիշից, դրա ինտենսիվությունից։ Մեծ հավանականությամբ, մայիսի 4-ից կրկին մեծ փաթեթով կվերացվեն որոշ սահմանափակումներ մշակող արդյունաբերությունում, սպասարկման ոլորտում գործող գեղեցկության սրահներում և մի քանի նմանատիպ այլ կազմակերպություններում, իհարկե, որոշակի կանոնների պահպանմամբ», - նշեց Ավինյանը։ Նրա խոսքով՝ հետագայում դիտարկվելու են նաև բացօթյա սրճարանների, ինչից հետո միայն՝ փակ սննդի օբյեկտների բացման հնարավորությունները։ ՀՀ արտակարգ դրության ռեժիմի պարետը շեշտեց, որ արդեն իսկ սահմանափակումներ են հանվել շինարարության ոլորտում, մշակվող արդյունաբերության ոլորտում և դրանց տարբեր ենթաոլորտներում։
09:47 - 29 ապրիլի, 2020
Տիգրան Ավինյանը դրական գնահատեց Հայաստանում արտակարգ դրության օրերին ԱԳՆ աշխատանքը |armenpress.am|

Տիգրան Ավինյանը դրական գնահատեց Հայաստանում արտակարգ դրության օրերին ԱԳՆ աշխատանքը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը դրական է գնահատում Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին Արտաքին գործերի նախարարության աշխատանքը։ Այս մասին Ավինյանն ասաց «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի ժամանակ։ «Նախարարությունը տարբեր միջոցներով կարողացավ կազմակերպել արտասահմանում գտնվող մեր հայրենակիցների վերադարձը դեպի Հայաստանի Հանրապետություն։ Կարծում եմ, որ պետական կառավարման համակարգն իր դրական կողմերով հանդես եկավ։ Այս օրերին մեր առջև ծառացած մարտահրավերները տարաբնույթ են եղել, սակայն այդ համակարգը նման սթրեսի դեռ չէր ենթարկվել։ Մենք սկզբում ունեինք բավականին մտահոգիչ փաստարկներ, որ պետական համակարգը չի կարողանա բավարար չափով դիմակայել, բայց, այնուամենայնիվ, կատարվեց կազմակերպչական բավականին լավ աշխատանք»,- նշեց Ավինյանը և հավելեց, որ ամենակարևոր խնդիրներից են եղել իրավական կարգավորումները։ ՀՀ փոխվարչապետը շեշտեց, որ այս ընթացքում ամենակարևոր ձեռքբերումներից է եղել այն, որ հնարավոր է եղել լուծել առողջապահական համակարգի կարողությունների խնդիրը։ «Մենք ունենք բժիշկների պոտենցիալ թվաքանակի խնդիր, որովհետև այդ կարողությունները միայն թոքերի արհեստական շնչառության սարքավորումները և մահճակալները չեն, դրանք նաև մարդիկ են։ Առողջապահության նախարարության արդյունավետ աշխատանքի շնորհիվ ձեռնարկվեցին վերապատրաստման արագացված կուրսեր և կարելի է ասել, որ նույնիսկ երիտասարդ ուսանողները որոշ չափով պատրաստ դարձան սպասարկելու նմանատիպ հիվանդների»,- ասաց Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ սրանք են եղել աշխատանքային հիմնական խնդիրները որոնց հանդիպել է արտակարգ դրության օրերին։ ՀՀ փոխվարչապետը նաև անկեղծացավ և ընդգծեց, որ անձնական խնդիրներից է եղել այն, որ ընտանիքին բավարար չափով չի տեսել, սակայն իր կարծիքով այդ հանգամանքը հասկանալի է և ներելի։
09:37 - 29 ապրիլի, 2020
105 տարի անց էլ մենք միայն ականատես ենք լինում Թուրքիայի կողմից այս ոճրագործության ժխտման ու անգամ արդարացման փորձերին. Տիգրան Ավինյան

105 տարի անց էլ մենք միայն ականատես ենք լինում Թուրքիայի կողմից այս ոճրագործության ժխտման ու անգամ արդարացման փորձերին. Տիգրան Ավինյան

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։ Նա, մասնավորապես, նշել է, որ մարդկության դեմ կատարված այս սարսափելի հանցանքի վերքերը մինչ օրս չեն բուժվել, ցեղասպանություն վերապրածների սերնդուները դեռևս բախվում են ժխտողականության պատին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Հայ ժողովրդին միանում են նաև մեր բարեկամները և ողջ քաղաքակիրթ մարդկությունը՝ հարգանքի տուրք մատուցելու մեկուկես միլիոն նահատակների հիշատակին: 105 տարի անց էլ մենք միայն ականատես ենք լինում Թուրքիայի կողմից այս ոճրագործության ժխտման ու անգամ արդարացման փորձերին: Մարդկության դեմ կատարված այս սարսափելի հանցանքի վերքերը մինչ օրս չեն բուժվել, ցեղասպանություն վերապրածների սերնդուները դեռևս բախվում են ժխտողականության պատին: Այսօր մենք աշխարհի բոլոր անկյուններում վստահաբար բարձրաձայնում ենք՝ «Հիշում եմ և պահանջում»: Այս ուղերձը հնչելու է այնքան ժամանակ մինչև պատմական արդարությունը չի վերականգնվել, չի վերացել անպատժելիության պատրանքը և ճշմարտությունը չի հաղթել: Ապրիլի 24-ը հարգանքի, հիշատակի ու պահանջի, ինչպես նաև վերագնահատման, վերակառուցման ու վերածննդի օր է մեզ համար: Չնայած ցեղասպանության ծանր հարվածին, մենք ապրել ենք, պայքարել ու մաքառել, բազում գործեր ենք կատարել ամուր և հարատև պետականություն կառուցելու համար, կերտել ենք ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն, կենսունակ հայկական Սփյուռք: Բայց էլ ավելի մեծ ջանք, եռանդ ու աշխատանք պետք է ներդնենք՝ հզորացնելու և զարգացնելու մեր Հայրենիքը, և որևէ կասկած չկա, որ հաջողելու ենք»:
20:17 - 24 ապրիլի, 2020
Դեռևս վիրուսի տարածման տենդենցը վերահսկելի է․ Տիգրան Ավինյան

Դեռևս վիրուսի տարածման տենդենցը վերահսկելի է․ Տիգրան Ավինյան

Այսօր Կառավարության նիստի ժամանակ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ  երեկ երեկոյան տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ որոշումը թարմացվել է, և մի շարք ոլորտներում տնտեսական գործունեության տեսակներ թույլատրվել են։ «Մարզային անցակետերը հանվել են։ Կարելի է ասել՝ բոլոր մարզերում արդեն վիրուսի տարածվածություն ունենք, և այդ ուժերն ավելի կենտրոնացնելու ենք այն հատվածներում, որտեղ իրապես կա վերահսկողության կարիք, ինչպես նաև օգտագործելու ենք համայնքային սահմանափակումները, եթե տեսնենք՝ որևէ համայնքում բռնկում է տեղի ունենում»,- նշեց նա: Փոխվարչապետ խոսքով՝ տեղորոշման համակարգերն ավելի ու ավելի էֆեկտիվ են աշխատում այս փուլում։ Համակարգը տեղափոխվել է ԱԻՆ-ի կառավարման կենտրոն, և այնտեղից և՛ համաճարակաբանները, և՛ ԱԻՆ-ի աշխատակիցները, և՛ ծրագրավորողները աշխատում են, և համակարգը փոխլրացնում է Համաճարակների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատանքը: «Այս փուլում կարելի է ասել, որ դեռևս վիրուսի տարածման տենդենցը վերահսկելի է, և եթե նման ձևով շարունակվի, կարծում եմ՝ մենք կրկին կշարունակենք տնտեսական գործունեության տարբեր տեսակներ բացել»,- նշեց նա:
13:07 - 23 ապրիլի, 2020
ՀՀ պարետի որոշմամբ՝ հանվել է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը, և վերացվել են անցակետերը

ՀՀ պարետի որոշմամբ՝ հանվել է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը, և վերացվել են անցակետերը

Պարետի նոր որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից: Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Առաջնորդվելու ենք նաև առանձին համայնքներում վարակի տարածման ռիսկայնության աստիճանից կախված հատուկ ռեժիմներ սահմանելու տրամաբանությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները:   Հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր  սահմանափակումները: Մասնավորապես՝ Մշակող արդյունաբերության հատվածում՝ Պոլիգրաֆիական գործունեություն Թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն Քարի սղոցում, մշակում և հարդարում Մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրություն Էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն Պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի նորոգում Արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրում Մեծածախ առևտուր, մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում հատվածում՝     Մեծածախ առևտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ՝ մի քանի ենթատեսակների     Գյուղատնտեսական մեքենաների, սարքավորանքի և պահեստամասերի մեծածախ առևտուր     Հանքարդյունաբերության, շինարարության և քաղաքացիական շինարարության համար մեքենաների մեծածախ առևտուր     Ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակներ Տեղեկատվություն, կապ հատվածում՝    Գրքերի հրատարակություն    Հեռուստատեսային ծրագրերի արտադրություն, հետարտադրական գործունեություն և տարածում  Անշարժ գույքի հետ կապված գործունեություն հատվածը Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն հատվածում՝   Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ   Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում Վարչարարական և օժանդակ գործունեություն հատվածում՝    Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն այն ընկերությունների մասով, որոնց գործունեությունը սահմանափակված չէ Սպասարկման այլ ծառայություններ հատվածում՝ Արհեստակցական միությունների գործունեություն Համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգում Կենցաղային էլեկտրոնային սարքվածքների նորոգում Կենցաղային սարքերի, տնային այգեգործական գույքի նորոգում Սահմանված են նաև առանձին գործունեության տեսակների դեպքում սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաև այլ կանոններ:  «Մանածագործվածքի վերջնամշակում», «Հագուստի արտադրություն», «Կոշիկի արտադրություն», «Էլեկտրական սարքավորանքի արտադրություն», «Կահույքի արտադրություն» և «Սպորտային ակումբների գործունեություն» ենթատեսակների, ինչպես նաև այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը: Բացառություն ստանալու դիմում-հայտը կարող եք ներկայացնել առցանց՝ https://covid19.gov.am/hy կայքի միջոցով:
09:26 - 23 ապրիլի, 2020
Այս տարի մնում ենք տանը և չենք այցելում Հայոց ցեղասպանության հուշահամալիր․ Տիգրան Ավինյան

Այս տարի մնում ենք տանը և չենք այցելում Հայոց ցեղասպանության հուշահամալիր․ Տիգրան Ավինյան

ՀՀ գլխավոր պարետ Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել ապրիլի 24-ի արարողակարգի վերաբերյալ։ Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն՝ ամբողջությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ,Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը և ամբողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Տասնամյակներ շարունակ հազարավոր մարդիկ՝ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այդ օրն այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Բոլորիս համար արարողությունը հիշատակի, պահանջի ու վերածննդի նշանակություն ու խորհուրդ ունի:2020թ․ ապրիլյան այս օրերին մենք պայքարում ենք համաշխարհային նոր մարտահրավերի՝ կորոնավիրուսի դեմ, որը հաղթահարելու և մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար կիրառվող առողջապահական սահմանափակումները ստիպում են մեզ նոր միջոց գտնել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։Այսպիսով, այս տարի մնում ենք տանը և չենք այցելում Հայոց ցեղասպանության հուշահամալիր, բայց մեր խորհրդանշական ներկայությունը ապահովելու համար կատարում ենք հետևյալ քայլերը:Ապրիլի 23-ին, ժամը՝ 21:00, եկեղացական զանգերի ղողանջի ներքո մարում են Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը: Կոչ եմ անում մարել նաև Ձեր բնակարանների լույսերը ու պատուհանի մոտ միացնել հեռախոսների լապտերների լույսը: Այս գործողությունն իր խորհրդանշական արձագանքը կստանա Ծիծեռնակաբերդից, որին կարող եք հետևել Հանրայինի ուղիղ եթերով կամ հայացքները սևռելով դեպի հուշահամալիր:Ապրիլի 24-ին մեր բոլորի անունից կառավարությունը 105 հազար ծաղիկ կխոնարհի հուշահամալիրի անմար կրակի մոտ: Նույն օրը ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500 համարին արտասահմանից՝ հաստատելու իրենց հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին: Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին:Նշեմ նաև, որ մինչև ապրիլի 25-ը ժամը 23:59-ը ներառյալ անվտանգության և կազմակերպչական նկատառումներից ելնելով Ոստիկանությունը փակելու է դեպի Ծիծեռնակաբերդ մուտքը:Շնորհակալություն ձեր աջակցության, կարգապահության և պատասխանատվության համար»:
13:01 - 22 ապրիլի, 2020
Պարետի որոշումը՝ օդաչուների, գնացքի մեքենավարների եւ վարորդների մեկուսացման ու ինքնամեկուսացման մասին

Պարետի որոշումը՝ օդաչուների, գնացքի մեքենավարների եւ վարորդների մեկուսացման ու ինքնամեկուսացման մասին

Ապրիլի 21–ի որոշմամբ՝ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փոփոխութուններ է կատարել 2020թ. մարտի 18–ի որոշման մեջ, համաձայն որի Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձինք Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցների կողմից ենթակա են հատուկ զննության: Որոշումը՝ ստորև. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ Պարետի՝ 2020 թվականի մարտի 18- ի` «Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 5 որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16 N 298-Ն որոշմամբ՝ սահմանել՝ 1. Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձինք Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի (այսուհետ՝ ՍԲՍՀԿ) աշխատակիցների կողմից ենթակա են հատուկ զննության (հեռահար ջերմաչափում, արտաքին զննում, անհրաժեշտության դեպքում՝ հարցում վարակին բնորոշ կլինիկական ախտանշանների մասին)։ 2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված գործընթացի արդյունքում ախտանշանների առկայության դեպքում (այդ թվումч 37 աստիճանից բարձր ջերմության առկայություն կամ այլ ախտանշաններ) կատարվում է անհապաղ հոսպիտալացում և տրվում է շտապ հաղորդում ՀՀ առողջապահության նախարարությանը և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին: 3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված ախտանշանները չհայտնաբերելու դեպքում ՍԲՍՀԿ-ների աշխատակիցների կողմից կանչ է գրանցվում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն կամ տվյալ սահմանային հսկիչ կետի մարզի մարզպետարան։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կամ մարզպետարանի կողմից տրամադրված տրանսպորտային միջոցով տվյալ անձինք, ՀՀ առողջապահության նախարարության ցուցմանը համապատասխան, տեղափոխվում են ՀՀ առողջապահության նախարարության կամ մարզպետարանի կողմից սահմանված կարանտինային վայր և ենթակա են 14-օրյա մեկուսացման: 4. Հայաստանի Հանրապետության տարածքում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդին անմիջական խնամք տրամադրող կամ հիվանդի հետ շփում (ներառյալ՝ աշխատատեղ, դասասենյակ, համատեղ բնակություն, հավաքույթներ, ցանկացած տեսակի տրանսպորտային միջոց, այլ) ունեցող անձանց (կոնտակտավոր) նկատմամբ կիրառվում են «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման հավելվածով նախատեսված սահմանափակումները՝ վերջիններիս հատուկ նախատեսված ՀՀ առողջապահության նախարարության կամ մարզպետարանի կողմից սահմանված կարանտինային վայր տեղափոխելու նպատակով: Մեկուսացման վայրերում ՀՀ ոստիկանության և ՀՀ առողջապահության նախարարության կողմից կիրառվում են անհրաժեշտ միջոցառումներ: 5. Սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերից բացառություն են կազմում միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները (այդ թվում` նրանք, ովքեր բեռնաթափումից հետո լքում են ՀՀ տարածքը), գնացքների մեքենավարները, ինչպես նաև օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմը: 6. Սույն որոշման 5-րդ կետում նշված անձանց մոտ սույն որոշման 1-ին կետով սահմանված գործընթացի արդյունքում ախտանշանների առկայության դեպքում (այդ թվում՝ 37 աստիճանից բարձր ջերմության առկայություն կամ այլ ախտանշաններ) վերջիններս հոսպիտալացվում են: 7. Սույն որոշման 1-ին կետով սահմանված ախտանշանները չհայտնաբերելու դեպքում՝ 1) միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո մեկուսացվում են մինչև հաջորդ մեկնումը՝ ա. սահմանային մաքսային մարմիններում լրացված տարանցիկ հայտարարագրերում որպես նշանակման վայր նշված՝ ապրանքների ժամանակավոր պահպանության վայրերում, բ. բեռի ներմուծողի կողմից նախանշված վայրում, եթե Պետական եկամուտների կոմիտեի գրավոր թույլտվության հիման վրա այդ վայրը նշվել է որպես սահմանային մաքսային մարմնում լրացված տարանցիկ հայտարարագրով տեղափոխվող բեռի նշանակման վայր, գ. բեռնաթափման վայրի տարածքում, եթե բեռը «մաքսային տարանցում» ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել ԵԱՏՄ անդամ երկրներից, դ. բարձման վայրի տարածքում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքից բեռը արտահանվում է այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով։ ե. Նշված վայրերում մեկուսացման համապատասխան պայմանների բացակայության դեպքում բեռնափոխադրում իրականացնող վարորդները ինքնամեկուսանում են բեռնափոխադրում իրականացնող կազմակերպության կողմից իր վարորդների մեկուսացման համար առանձնացված վայրում կամ տրանսպորտային միջոցի՝ վարորդի համար նախատեսված խցիկում։ 2) Գնացքների մեքենավարները և նրանց ուղեկցողները հերթափոխից հետո ինքնամեկուսացվում են մինչև հաջորդ հերթափոխ: 3) Օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմը մեկուսացվում է մինչև հաջորդ թռիչքը: Օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանելու թույլտվություն ստացած օդանավի անձնակազմի մեկուսացումն իրականացվում է այդ նպատակով առանձնացված վայրում դիմավորող անձի կողմից՝ ոստիկանության հսկողությամբ: 8. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ա. վարակի ախտանիշներ բացահայտելու նպատակով ՀՀ պետական սահմանների անցման կետերում իրականացնել բեռնափոխադրում իրականացնող վարորդների, գնացքների մեքենավարների և օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմի հատուկ զննություն, բ. բեռնափոխադրում իրականացնող վարորդներին¸ գնացքների մեքենավարներին և օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմին գրավոր ծանուցել Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո մինչև ՀՀ տարածքը լքելու օրը, բայց ոչ ավելի քան 14 օր մեկուսացման պահանջի վերաբերյալ, գ. մեկուսացման ծանուցագրերի մասին տեղեկատվություն տրամադրել Պարետատուն, ՀՀ առողջապահության նախարարություն և ՀՀ ոստիկանություն: 9. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ Ոստիկանության պետի Արման Սարգսյանին, ՀՀ մարզպետներին, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանին՝ ապահովել սահմանված միջոցառումների իրականացումը: 10. Ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել բեռնափոխադրում իրականացնող վարորդների, գնացքների մեքենավարների և օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմի նկատմամբ մեկուսացման վայրերում հսկողության իրականացումը՝ բացառելով նրանց բացակայությունը նշված վայրերից: 11. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և ՀՀ մարզպետներին՝ ապահովել մեկուսացված անձանց առողջական վիճակի նկատմամբ հսկողության իրականացումը: 12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:  
21:46 - 21 ապրիլի, 2020