Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

Լավրովը կոչ է արել «բարձրացնել ձայնը» Մերձավոր Արևելքում քրիստոնյաներին պաշտպանելու համար |tert.am|

Լավրովը կոչ է արել «բարձրացնել ձայնը» Մերձավոր Արևելքում քրիստոնյաներին պաշտպանելու համար |tert.am|

tert.am: Համաշխարհային հանրությունը պետք է հստակ միջոցներ ձեռնարկի Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում քրիստոնյաների հետապնդումները կանխելու համար, անհրաժեշտ է նաև միջազգային մակարդակով  «բարձրացնել ձայնը» հօգուտ այս խնդրի լուծման: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռուսաստան -24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: Լավրովի խոսքերով, ԵԱՀԿ և  ՄԱԿ հարթակներում արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի հետ միասին անցկացվում է հատուկ ֆորում` ուղղված քրիստոնյաների աջակցությանը: «Դրան մասնակցում են գործընկերներ Վատիկանի, Սուրբ Աթոռից, Հայաստանի, Հունգարիայի, Բելառուսի, Լիբանանի և այլ երկրների արտգործնախարարները, որոնք վտանգ են տեսնում Մերձավոր Արևելքում քրիստոնյաների հետագա նորմալ, հանգիստ և անվտանգ կյանքի համար: Նրանց հարյուր հազարավորները  փախել են այն բանից հետո, երբ այնտեղ սկսել են «ժողովրդավարություն» հաստատել: Նախ, Իրաքում, այնուհետև Լիբիայում, Սիրիայում: Հատկապես քրիստոնյա բնակչությունը տառապում է սիրիական հակամարտությունից: Սիրիայի Արաբական Հանրապետությունը քրիստոնեության բնօրրաններից է: Անհրաժեշտ է բարձրացնել ձայնը հօգուտ նրա, որ համաշխարհային հանրությունը ոչ միայն ուշադրություն դարձնի այս խնդրին, այլ նաև  հստակ միջոցներ  ձեռնարկի քրիստոնյաների հետապնդումները կանխելու համար»,-ասել է ՌԴ արտգործնախարարը:
14:50 - 24 հուլիսի, 2021
Մեր ամենամոտ հարևաններին, եղբայրական ժողովուրդներին ստիպում են ընտրություն կատարել Արևմուտքի և ՌԴ-ի միջև. Լավրով |tert.am|

Մեր ամենամոտ հարևաններին, եղբայրական ժողովուրդներին ստիպում են ընտրություն կատարել Արևմուտքի և ՌԴ-ի միջև. Լավրով |tert.am|

tert.am: Արևմտյան երկրները փորձում են անկայունության գոտի ստեղծել Ռուսաստանի շուրջ` ի հաշիվ նրա ամենամոտ հարևանների, այդ թվում` Բելառուսի, Ուկրաինայի և Մոլդովայի: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է RT-ն:«Մեր շուրջ փորձում են անկայունության գոտի ստեղծել` ստիպելով մեր ամենամոտ հարևաններին, եղբայրական ժողովուրդներին ընտրություն կատարել. կա՛մ դու Արևմուտքի հետ ես, կա՛մ Ռուսաստանի Դաշնության: Ցանկանում են տարբեր ձևերով՝ ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական, յուրացնել մեր երկրի շրջակա տարածքները և շրջապատել մեզ սանիտարական կորդոնով և նույնիսկ օգուտ քաղել նրանից, որ Արևմուտքը որոշիչ ազդեցություն կունենա մեր հարևան երկրների զարգացման վրա»,-ասել է արտգործնախարարը՝ ելույթ ունենալով «Միասնական Ռուսաստան» խմբակցության պատգամավորների առաջ:Նման գիծը «առավել ցայտուն կերպով դրսևորվել է Ուկրաինայում», իսկ «գունավոր հեղափոխությունների» մեթոդները վերջին ամիսներին փորձել են «անցկացնել» Բելառուսում, ասել է նախարարը:
17:28 - 23 հուլիսի, 2021
Լավրովը հայտարարել է թալիբների և Քաբուլի միջև երկխոսության անհրաժեշտության մասին |tert.am|

Լավրովը հայտարարել է թալիբների և Քաբուլի միջև երկխոսության անհրաժեշտության մասին |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ Աֆղանստանում ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել ՀԱՊԿ պայմանագրի կայունությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Հիմա խորհրդակցություններ կլինեն Պակիստանում: Մենք ձգտելու ենք այն ամենին, ինչ ես նշեցի, որ այնտեղ (Աֆղանստանում) խաղաղություն լինի: Իսկ մեր դիրքորոշումը Կենտրոնական Ասիայի հարևանների հետ այն է, որ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր պարտավորությունները պետք է մնան ուժի մեջ, և, իհարկե, մենք հուսով ենք, որ ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել Հավաքական անվտանգության պայմանագրի կայունությունը և փորձել ագրեսիվ գործողություններ սկսել դրա որևէ անդամի դեմ»,-ասել է Լավրովը «Ռուսաստանի արտաքին քաղաքականություն. Հաջողություններ, մարտահրավերներ, առաջադրանքներ և հեռանկարներ» վեբինարի ընթացքում, որը տեղի է ունենում «Միասնական Ռուսաստան» կուսակցության հարթակում:Բացի այդ, նա նշել է, որ Աֆղանստանում քաղաքական գործընթացի բացակայությունը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում:
15:46 - 23 հուլիսի, 2021
Լավրովը Էրդողանի՝ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն այցից հետո հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի արտգործնախարարի հետ |tert.am|

Լավրովը Էրդողանի՝ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն այցից հետո հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի արտգործնախարարի հետ |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի իր պաշտոնակցի՝ Նիկոս Քրիստոդուլիդիսի հետ՝ քննարկելով Ֆամագուստա քաղաքի Վարոշա փակ շրջանի շուրջ իրավիճակի բարդացման և կիպրական խնդրի հետագա կարգավորման վրա հետագա հետևանքների հարցը, հաղորդում է ТАСС-ը: Հեռախոսազրույցը, ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության, կայացել է Լավրովի նախաձեռնությամբ: Ռուսական կողմից շեշտվել է, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի իրագործումն անհրաժեշտություն է, ըստ որոնց՝ Կիպրոսում պետք է ստեղծվի երկհամայնք դաշնություն հունա-կիպրական և թուրքա-կիպրական համայնքների ուղիղ բանակցությունների արդյունքում: Բանակցությունների ընթացքում ընդգծվել է, որ անհրաժեշտ է խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա ապակայունացման և կիպրական խնդրի կարգավորման հարցում հավելյալ խոչընդոտների առաջացման: 1984 թ. ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած թիվ 550 բանաձևի համաձայն՝ Կիրպոսի չեզոք գոտում տեղակայված Վարոշա քաղաքը պետք է մնա որպես չեզոք հատված, մինչև այնտեղ կվերադառնան 1974 թ. վտարված հույն-կիպրացի սեփականատերերի հետնորդները, իսկ 1992 թ. թիվ 789 բանաձևով նախատեսվում է այդ շրջանի վերադարձ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտի, որն այժմ, փաստացի, վերահսկում են Թուրքիայի զորքերը: Չնայած այս բանաձևերի պահանջներին, 2020 թ. հոկտեմբերի 8-ին ինքնահռչակ ու միջազգայնորեն չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ղեկավարությունը թույլատրեց զբոսաշրջիկների մուտքը Վարոշիայի առափնյա հյուսիսային թաղամասեր:
09:25 - 21 հուլիսի, 2021
Ոչ ոք ՀԱՊԿ երկրներում ԱՄՆ ռազմական օբյեկտների հայտնվելու հայտ չի ներկայացրել. Լավրով |tert.am|

Ոչ ոք ՀԱՊԿ երկրներում ԱՄՆ ռազմական օբյեկտների հայտնվելու հայտ չի ներկայացրել. Լավրով |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ ՀԱՊԿ երկրների տարածքում ԱՄՆ ռազմաբազաների կամ ռազմական նշանակության այլ օբյեկտների հայտնվելը, ըստ համաձայնագրի, կազմակերպության շրջանակներում հաստատում կպահանջեր, ոչ ոք նման հայտ չի ներկայացրել, գրում է ՏԱՍՍ-ը:«ՀԱՊԿ ցանկացած անդամի տարածքում օտարերկրյա ռազմական անձնակազմի ներկայության վերաբերյալ բոլոր հարցերը, համաձայն կանոնադրության, ենթակա են համաձայնեցման այս շրջանակներում: Ակնհայտ է, որ այս երկրներից ոչ մեկը ՀԱՊԿ-ին չի դիմել համապատասխան խորհրդատվություն անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ»,-ասել է ՌԴ գլխավոր դիվանագետը:Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նոր ռազմական օբյեկտների ի հայտ գալը Կենտրոնական Ասիայի երկրների տարածքում հակասում է տարածաշրջանի անվտանգության շահերին:
16:37 - 12 հուլիսի, 2021
ՌԴ-ն Աֆղանստանի հարցում ոչ մի քայլ չի ձեռնարկի, քանի դեռ գործողություններն ընթանում են երկրի ներսում․ Լավրով |tert.am|

ՌԴ-ն Աֆղանստանի հարցում ոչ մի քայլ չի ձեռնարկի, քանի դեռ գործողություններն ընթանում են երկրի ներսում․ Լավրով |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանն Աֆղանստանի հարցում ոչինչ չի ձեռնարկի, քանի դեռ գործողություններն այդ երկրի ներսում են ծավալվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակաությունը։«Անդրադառնալով թալիբների կողմից Տաջիկստանի և Իրանի հետ սահմանային կետերի գրավմանը պետք է նշել, որ, քանի դեռ գործողություններն ընթանում են Աֆղանստանի տարածքում, մենք ոչ մի միջոց չենք ձեռնարկի՝ բացի համառորեն կոչ հղելուց, որ բոլոր աֆղանների աջակցությունը ստացած քաղաքական գործընթացը հնարավորինս շուրտ սկսվի», - ասել է Լավրովը՝ հավելելով, որ Մոսկվան աջակցում է Վաշինգտոնի և «Թալիբան» շարժման միջև ձեռք բերված համաձայնագրերի իրականացմանը։Աֆղանստանում բախումներ են տեղի ունենում կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման միջև, որոնք նշանակալի տարածքներ են գրավել գյուղական բնակավայրերում և նախահարձակ գործողություններ սկսել մեծ քաղաքների ուղղությամբ: Աֆղանստանի կառավարության ու «Թալիբան» շարժման միջև խաղաղության շուրջ բանակցությունները մեկնարկել են 2020 թվականի սեպտեմբերի 12-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում։
15:50 - 09 հուլիսի, 2021
Մոսկվան կանի ամեն բան, այդ թվում՝ օգտագործելով տաջիկա-աֆղանական սահմանին գտնվող ռուսական ռազմաբազայի ներուժը՝ ՀԱՊԿ-ի դաշնակիցների դեմ ագրեսիվ գործողություն թույլ չտալու համար. Լավրով |tert.am|

Մոսկվան կանի ամեն բան, այդ թվում՝ օգտագործելով տաջիկա-աֆղանական սահմանին գտնվող ռուսական ռազմաբազայի ներուժը՝ ՀԱՊԿ-ի դաշնակիցների դեմ ագրեսիվ գործողություն թույլ չտալու համար. Լավրով |tert.am|

tert.am: ՀԱՊԿ շրջանակում Մոսկվայի պարտավորություններն ուժի մեջ են մնում: Այդ մասին, ինչպես հայտնում է ria.ru-ն, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով տաջիկա-աֆղանական սահմանին իրավիճակի վատացման դեպքում Ռուսաստանի հնարավոր արձագանքի մասին հարցին:   «ՀԱՊԿ շրջանակում ստանձնած պարտավորությունները մնում են ուժի մեջ», - ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ: Նա հավելել է, որ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներն արդեն այցելել են սահմանային տարածք: ՌԴ ԱԳ նախարարը նշել է նաև, որ Մոսկվան կանի ամեն բան, այդ թվում՝ օգտագործելով Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին գտնվող ռուսական ռազմաբազայի ներուժը՝ ՀԱՊԿ-ի դաշնակիցների դեմ ցանկացած ագրեսիվ գործողություն թույլ չտալու համար: «Մենք կանենք ամեն բան, այդ թվում` օգտագործելով Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին գտնվող ռուսական ռազմաբազայի հնարավորությունները, որպեսզի թույլ չտանք մեր դաշնակիցների նկատմամբ ցանկացած ագրեսիվ ոտնձգություն», - ասել է Լավրովը Լաոսի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:
10:59 - 07 հուլիսի, 2021
Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Անթալիայում կքննարկեն Անդրկովկասում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Անթալիայում կքննարկեն Անդրկովկասում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով հունիսի 30-ին կմեկնի Անթալիա՝ փոխանցում է Ermenihaber-ը։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն թուրք-ռուսական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր:  Հանդիպման վերաբերյալ հայտարարություն է հրապարակել նաև ՌԴ արտգործնախարարությունը, որի համաձայն՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն իրավիճակը Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, Արևելյան Միջերկրական ծովում և սևծովյան տարածաշրջանում: Լավրովի այցի օրակարգում են նաև առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման, կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի և Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացիների կյանքի ու առողջության անվտանգության ապահովման խնդիրները` հաշվի առնելով 2021-ի հունիսի 22-ից երկկողմ ուղևորային թռիչքների ամբողջական վերականգնումը: 
21:20 - 29 հունիսի, 2021
Սերգեյ Լավրովը Չավուշօղլուի հետ բանակցություններ վարելու համար հունիսի 30-ին կմեկնի Անթալիա |tert.am|

Սերգեյ Լավրովը Չավուշօղլուի հետ բանակցություններ վարելու համար հունիսի 30-ին կմեկնի Անթալիա |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կմեկնի Անթալիա` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցելու համար: Հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները և զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր, ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։ Անթալիայում բանակցությունների ընթացքում նախատեսվում է անդրադառնալ երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի։ Մասնավորապես՝ կքննարկվեն Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, Արևելյան Միջերկրածովյան և Սևծովյան տարածաշրջանում ստեղծված իրադրությունները։ «Հանդիպման ընթացքում զգալի ուշադրություն կդարձվի երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման և դրա որակական աճի ապահովման ուղիներին: Արձանագրենք, որ 2021 թվականի հունվար-ապրիլ ամիսներին փոխադարձ ապրանքաշրջանառությունն աճել է 22,5 տոկոսով՝ հասնելով 9,1 մլրդ դոլարի»,- ասված է հաղորդագրությունում։
21:43 - 28 հունիսի, 2021
Լավրովը և Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Լավրովը և Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերած համաձայնագրերի կատարման ընթացքը, այդ թվում `Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է TACC-ը։ «Շոշափվել են մի շարք թեմաներ` Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. Նոյեմբերի 9-ի և 2021 թ. Հունվարի 11-ի համաձայնագրերի կատարման համատեքստում, մասնավորապես `Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ: Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի կարևոր ներդրումը տարածաշրջանում հետկոնֆլիկտային զարգացման գործում», - ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
14:04 - 23 հունիսի, 2021
«Դեռևս պարզ չէ. սպասենք կառավարության ձևավորմանը». Լավրովը` Արցախում իրավիճակի վրա ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքների ազդեցության մասին |tert.am|

«Դեռևս պարզ չէ. սպասենք կառավարության ձևավորմանը». Լավրովը` Արցախում իրավիճակի վրա ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքների ազդեցության մասին |tert.am|

tert.am: Հայաստանում նոր են տեղի ունեցել խորհրդարանական ընտրություններ, դեռ վաղ է խոսել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա դրանց արդյունքների ազդեցության մասին: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:«Ընտրությունները նոր են տեղի ունեցել: Դեռ պարզ չէ, թե ինչպես են այս արդյունքներն ազդելու նոր պայմաններում քաղաքական կյանքի ձևավորման վրա: Սպասենք, մինչ այնտեղ կառավարությունն կլինի», - ասել է Լավրովը՝  պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում ընտրությունների արդյունքներն ինչպե՞ս կանդրադառնան տարածաշրջանում իրավիճակի կայունության վրա :«Մենք, համենայն դեպս, ելնում ենք այն ենթադրությունից, որ պատերազմը դադարեցրած եռակողմ համաձայնագիրը, ինչպես նաև երկրորդ եռակողմ համաձայնագիրը, որոնք գործարկել են տնտեսական գործունեության բացման, շրջափակման վերացման հատուկ ձևերի համաձայնեցման գործընթացը, աշխատում են ու համապատասխանում ներգրավված բոլոր կողմերի շահերին», - հավելել է Լավրովը:
16:47 - 21 հունիսի, 2021
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ պետք է համաձայնեցվի. Լավրով |armenpress.am|

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ պետք է համաձայնեցվի. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ, սակայն այս պահին կարևոր է շեշտադրել ոչ թե դա, այլ տարածաշրջան խաղաղ կյանք վերադարձնելու հարցը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Հասկանում եմ, որ հիմա շատերն են խոսում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված: Դա պետք է վերջնական համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ, որը տվյալ փուլում, երևի թե, պետք է կենտրոնանա ոչ թե կարգավիճակի խնդրի վրա, այլ նպաստի վստահության ամրապնդմանը, հումանիտար հարցերի կարգավորմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կրկին միասին ապրեն անվտանգության և տնտեսական բարօրության մեջ»,- հայտարարել է Լավրովը: Նա համոզմունք է հայտնել, որ այդ պարագայում մի քանի տարի անց այնպիսի իրադրություն կլինի, որ ԼՂ կարգավիճակի հարցը կկարգավորվի շատ ավելի հեշտ:
12:43 - 09 հունիսի, 2021