Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՉԺՀ դեսպանի հետ. կարծիքներ են հնչել տարածաշրջանային անվտանգության հարցերիի շուրջ

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՉԺՀ դեսպանի հետ. կարծիքներ են հնչել տարածաշրջանային անվտանգության հարցերիի շուրջ

Հուլիսի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, երկկողմ համաձայնությամբ, բացօթյա ձևաչափով, կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հանդիպումը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը: Կողմերը նշել են հայ-չինական հարաբերությունների և ռազմաքաղաքական երկխոսության բարձր մակարդակը համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում նաև՝ պաշտպանական բնագավառում: Քննարկվել են համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման ուղիները: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ: Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում ՀՀ կառավարության ջանքերին աջակցելու համար:
19:24 - 09 հուլիսի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում հասավ 11,8 միլիոնի, մահացել է 544 հազար, բուժվել՝ 6,5 միլիոն մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում հասավ 11,8 միլիոնի, մահացել է 544 հազար, բուժվել՝ 6,5 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհում Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվը մոտ 11,8 միլիոն է, հիվանդությունից մահացածներինը՝ ավելի քան 544 հազար, բուժվել է մոտ 6,5 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Դեպքերի թվով առաջին եռյակում են ԱՄՆ-ը, Բրազիլիան և Հնդկաստանը, Ռուսաստանը հիմա 4-րդ տեղում է: Միացյալ Նահանգներում մեկ օրում հաստատված վարակի դեպքերի թվի նոր ռեկորդ է գրանցվել՝ ավելի քան 60 հազար 200: Covid-19 է ախտորոշվել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ: Օտարերկրյա ուսանողներին արգելվելու է մնալ Միացյալ Նահանգներում, եթե 2020 թվականի աշնանը նրանց դասընթացներն անցկացվեն բացառապես առցանց ձևաչափով: Ավստրալիայի իշխանությունները 5 միլիոն բնակչություն ունեցող Մելբուռն քաղաքում առաջիկա վեց շաբաթվա համար նորից խստագույն սահմանափակումներ են մտցրել՝ տանից կարելի է դուրս գալ միայն խանութ գնալու և հարազատներին օգնելու նպատակով: Իսրայելում կրկին փակվել են ֆիթնես ակումբները, հյուրանոցները, լողավազանները և տուրիստական վայրերը: Անգլիայում փաբերի բացվելուց ընդամենը մի քանի օր հետո իշխանությունները փակել են առնվազն երեք նման հաստատություն, որոնց այցելուների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Ղազախստանում Covid-19- ի նոր դեպքերի թիվն աճում է: Ղրղըզստանում շտապ կերպով տեղեր են պատրաստվում հիվանդների ցերեկային խնամքի համար: ԱՄՆ-ը պաշտոնապես տեղեկացրեց ՄԱԿ-ին ԱՀԿ-ից դուրս գալու մասին Երեկ ԱՄՆ-ը պաշտոնապես տեղեկացրեց ՄԱԿ-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) դուրս գալու մասին: Վաշինգտոնը մեղադրում է ԱՀԿ-ին կորոնավիրուսի համավարակին արձագանքը ուշացնելու մեջ: Այսպիսով, ընթացակարգի համաձայն, ամենամեծ դոնորի՝ ԱՀԿ-ից դուրս գալը տեղի է ունենալու մեկ տարին լրանալուց հետո, այսինքն` հաջորդ տարվա հուլիսի 6-ին: Մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը մտադիր է լիովին դադարեցնել հարաբերությունները կազմակերպության հետ, քանի որ դրա ղեկավարությունը հրաժարվել է իրականացնել այն բարեփոխումները, որոնց մասին պնդում էր ամերիկյան վարչակազմը: Թրամփը ևս մեկ անգամ մեղադրել է ԱՀԿ-ին՝ ասելով, թե կազմակերպությունը հայտնվել է Չինաստանի լիակատար վերահսկողության տակ: ԱՄՆ նախագահի պնդմամբ՝ Չինաստանի իշխանությունները և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարությունը չեն ձեռնարկել համապատասխան միջոցներ նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
12:16 - 08 հուլիսի, 2020
COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվը 11 միլիոն 770 հազարից ավելի է |armenpress.am|

COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվը 11 միլիոն 770 հազարից ավելի է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 772 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 541 հազարը: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 767 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 041 հազար 304 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 132 հազար 999 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 626 հազար 071-ի, մահերինը՝ 65 հազար 556-ի: Շրջանցելով Ռուսաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը 723 հազար 185 է, մահերինը՝ 20 հազար 198:  Չորրորդ տեղում է Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 694 հազար 230 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 368 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 10 հազար 494 մարդ:  Վարակվածների թվով հաջորդ տեղում Պերուն է, որը շրջանցել է Իսպանիային: Պերուն առանձնանում է 305 հազար 703 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 10 հազար 772 մարդ:  Իսպանիայում վարկվածների թիվը 298 հազար 869 է: Մահացածների թիվը կազմում է 28 հազար 388: Հաջորդող երկիրը Չիլին է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 298 հազար 557-ի, մահերինը՝ 6 հազար 384-ի: Վարակվածների թվով 8-րդ տեղում է հայտնվել Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 285 հազար 768 է, մահերինը՝ 44 հազար 236: Տասնյակում է հայտնվել Մեքսիկան՝ վարակվածների թվով զբաղեցնելով 9-րդ տեղը: Մեքսիկայում հաստատված դեպքերի թիվը 261 հազար 750 է, մահերինը՝ 31 հազար 119: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ առկա է  245 հազար 688 հաստատված դեպք, 11 հազար 931 մահ:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 8-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 565, որից ապաքինվել է 78 հազար 528-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 958-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 213 հազար 716 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 100 հազար 945, մահերինը՝ 134: Եգիպտոսում առկա է 76 հազար 222 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 3 հազար 422 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 52 հազար 600 է, մահացածներինը՝ 326: Լիբանանում կա 1885 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 36: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 372-ի: Մահացել է 14 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:
18:33 - 07 հուլիսի, 2020
COVID-19. Չինաստանում վարակվածության 3 նոր դեպք է գրանցվել |armenpress.am|

COVID-19. Չինաստանում վարակվածության 3 նոր դեպք է գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի, հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 220 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 529 հազարը: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 364 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 891 հազար 267 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 132 հազար 112 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 545 հազար 458-ի, մահերինը՝ 63 հազար 295-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 674 հազար 515 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 632 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 10 հազար 027 մարդ: 4-րդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 651 հազար 065-ի, մահերինը՝ 18 հազար 695-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Իսպանիան է, որտեղ վարկվածների թիվը 297 հազար 625 է: Մահացածների թիվը կազմում է 28 հազար 385: Հաջորդում է Պերուն, որտեղ հաստատված դեպքերի թիվը 295 հազար 599 է: Մահացության ցուցանիշը կազմում է 10 հազար 226: Հաջորդող երկիրը Չիլին է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 288 հազար 089-ի, մահերինը՝ 6 հազար 051-ի: Վարակվածների թվով 8-րդ տեղում է հայտնվել Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 284 հազար 276 է, մահերինը՝ 44 հազար 131: Տասնյակում է հայտնվել Մեքսիկան՝ վարակվածների թվով զբաղեցնելով 9-րդ տեղը: Մեքսիկայում հաստատված դեպքերի թիվը 245 հազար 251 է, մահերինը՝ 29 հազար 843: Տասնյակը եզրափակում է Իտալիան, որտեղ առկա է 241 հազար 184 հաստատված դեպք, մահերի թիվը կազմում է 34 հազար 833: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 3-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 545, որից ապաքինվել է 78 հազար 509-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 946-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 201 հազար 801 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 99 հազար 183, մահերինը՝ 123: Եգիպտոսում առկա է 72 հազար 711 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 3 հազար 201 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 50 հազար 857 է, մահացածներինը՝ 321: Լիբանանում կա 1830 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 35: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 328-ի: Մահացել է 10 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:
17:03 - 04 հուլիսի, 2020
Հայկական արտադրության արդեն 5500 թեստ տրամադրվել է ՀՎԿԱԿ-ին. պարետը կարևոր թվեր է հրապարակել

Հայկական արտադրության արդեն 5500 թեստ տրամադրվել է ՀՎԿԱԿ-ին. պարետը կարևոր թվեր է հրապարակել

Հայաստանում սկզբնական փուլում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով իրականացվող օրական մինչև 300 թեստի փոխարեն այսօր արդեն օրական ավելի քան 2000 թեստավորում է արվում, պացիենտների հիվանդանոցային բժշկական օգնությունն իրականացվում է 19 բժշկական կազմակերպություններում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: «Կորոնավիրուսի համավարակի հենց սկզբից կառավարության ամենակարևոր խնդիրներից էր առողջապահական համակարգի մոբիլիզիացիան ու կարողությունների ընդլայնումը,-նշել է պարետն ու այս առումով ներկայացրել է մի քանի կարևոր թվեր,- սկզբնական փուլում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով իրականացվող օրական մինչև 300 թեստի փոխարեն մայիսին անցկացվում էր արդեն մինչև 1000 թեստ, իսկ հունիսին կարողությունների հետագա զարգացման շնորհիվ հետազոտությունների թիվը կրկնապատկվեց՝ հասնելով օրական ավելի քան 2000 թեստի: Մինչ այժմ Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 120 245 թեստ: Չինաստանից պարետատան տեղափոխած հումքն օգտագործելով՝ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը սկսել է պատրաստել կորոնավիրուսի ախտորոշման թեստեր։ Արդեն իսկ 5500 թեստեր տրամադրվել են ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին: Ընդհանուր առմամբ այս փուլում նախատեսվում է պատրաստել 100 000 հայկական արտադրության թեստ: Կորոնավիրուսով վարակվածներին ընդունելու համար մարտ ամսից ի վեր առանձնացվել է ավելի քան 2500 մահճակալ, որից շուրջ 290-ը ռեանիմացիոն մահճակալ: Պացիենտների հիվանդանոցային բժշկական օգնությունն իրականացվում է 19 բժշկական կազմակերպություններում, որից 7-ը մարզերում, իսկ 12-ը` Երևանում։ Կորոնավիրուսային հիվանդությունից մինչ այժմ առողջացել են 15 935 հոգի: Իրականացվել է բուժանձնակազմի շարունակական ուսուցում․ 5680 բուժաշխատող մասնակցել է նոր կորոնավիրոսային վարակի, դրա կանխարգելման ու հսկողության, նմուշառման տեխնիկայի վերաբերյալ դասընթացների, Ավելի քան 2270 հոգի մասնակցել է նեղ մասնագիտական միջազգային ու տեղական վեբինարների նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ»:
14:07 - 04 հուլիսի, 2020
COVID-19. Ռուսաստանում վերջին օրերին վարակվածության նոր դեպքերի թիվը նվազում է |armenpress.am|

COVID-19. Ռուսաստանում վերջին օրերին վարակվածության նոր դեպքերի թիվը նվազում է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 10 միլիոն 436 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 508 հազարը: Ապաքինվել է ավելի քան 5 միլիոն 695 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 683 հազար 301 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 128 հազար 819 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 370 հազար 488-ի, մահերինը՝ 58 հազար 385-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 647 հազար 849 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 693 նոր դեպք, ինչը բավական ցածր ցուցանիշ է նախորդ օրերի համեմատ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 9 հազար 320 մարդ: Շրջանցելով Մեծ Բրիտանիային ու Իսպանիային՝ 4-րդ տեղում է հայտնվել Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 568 հազար 536-ի, մահերինը՝ 16 հազար 919-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ վարկվածների թիվը 311 հազար 965 է: Մահացածների թիվը կազմում է 43 հազար 575: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երրորդը: Հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 296 հազար 050 է: Մահացության ցուցանիշը կազմում է 28 հազար 346: Հաջորդող երկիրը Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 282 հազար 365-ի, մահերինը՝ 9 հազար 504-ի: Վարակվածների թվով 8-րդ տեղում է հայտնվել Չիլին, որտեղ հաստատված դեպքերի թիվը 275 հազար 999 է, մահերինը՝ 5 հազար 575: Իտալիայում առկա է 240 հազար 436 հաստատված դեպք, մահերի թիվը կազմում է 34 հազար 744: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 227 հազար 662 է, մահերինը՝ 10 հազար 817 Վարակակիրների թվով Թուրքիան հայտնվել է 14-րդ տեղում: Այստեղ վարակվածների թիվը 198 հազար 613 է, մահերինը՝ 5 հազար 115: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 19-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 531, որից ապաքինվել է 78 հազար 469-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 928-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 186 հազար 436 հաստատված դեպք կա: Վարակի ծագման երկիր Չինաստանին շրջանցել է Կատարը, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 95 հազար 106, մահերինը՝ 113: ԱՄԷ-ին շրջանցել է Եգիպտոսը, որտեղ առկա է 66 հազար 754 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 2 հազար 872 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 48 հազար 667 է, մահացածներինը՝ 315: Հաջորդում է Իրաքը, որը շրջանցել է Քուվեյթին: Իրաքում ընդհանուր վարակցածների թիվը 47 հազար 151 է, մահերը՝ 1839: Քուվեյթում վարակվածների թիվը անցել է 46 հազարից, մահացածներինը հասել է 354-ի: Լիբանանում կա 1745 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 34: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 279-ի: Մահացել է 9 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
18:07 - 30 հունիսի, 2020
COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվն անցել է 5 միլիոնից |armenpress.am|

COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվն անցել է 5 միլիոնից |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 9 միլիոն 388 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 480 հազարից: Ապաքինվել է ավելի քան 5 միլիոն 076 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 424 հազար 857 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 123 հազար 484 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 մլիոն 152 հազար 066-ի, մահերինը՝ 52 հազար 788-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 606 հազար 881 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 7 հազար 176 նոր դեպք, ինչը ցածր ցուցանիշ է նախորդ օրերի համեմատ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 8 հազար 513 մարդ: Շրջանցելով Մեծ Բրիտանիային ու Իսպանիային՝ 4-րդ տեղում է հայտնվել Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 457 հազար 656-ի, մահերինը՝ 14 հազար 505-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ վարկվածների թիվը 306 հազար 210 է: Մահացածների թիվը կազմում է 42 հազար 927: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երրորդը: Հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 293 հազար 832 է: Մահացության ցուցանիշը կազմում է 28 հազար 325: Հաջորդող երկիրը Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 260 հազար 810-ի, մահերինը՝ 8 հազար 404-ի: Վարակվածների թվով 8-րդ տեղում է հայտնվել Չիլին, որտեղ հաստատված դեպքերի թիվը 250 հազար 767 է, մահերինը՝ 4 հազար 505: Իտալիայում առկա է 238 հազար 833 հաստատված դեպք, մահերի թիվը կազմում է 34 հազար 675: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 212 հազար 501 է, մահերինը՝ 9 հազար 996: Վարակակիրների թվով Թուրքիան հայտնվել է 13-րդ տեղում: Այստեղ վարակվածների թիվը 190 հազար 165 է, մահերինը՝ 5 հազար 001: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 21-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 12-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 430, որից ապաքինվել է 78 հազար 428-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 914-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 14 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 167 հազար 267 հաստատված դեպք կա: Վարակի ծագման երկիր Չինաստանին շրջանցել է Կատարը, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 90 հազար 778, մահերինը՝ 104: ԱՄԷ-ին շրջանցել է Եգիպտոսը, որտեղ առկա է 58 հազար 141 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 2 հազար 365 մարդ:  ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 45 հազար 683 է, մահացածներինը՝ 305: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 41 հազար 879-ի, մահացածներինը՝ 337-ի: Իրաքում գրանցվել 34 հազար 502 վարակվածության, 1 251՝   մահվան դեպք: Լիբանանում կա 1622 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 32: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 231-ի: Մահացել է 7 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
17:23 - 24 հունիսի, 2020
Չինաստանից ժամանած ինքնաթիռով ստացանք 500 թթվածնային խտացուցիչներ, որոնք բաշխվելու են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված և կասկածելի դեպքերով զբաղվող բուժհաստատություններին․ Նիկոլ Փաշինյան

Չինաստանից ժամանած ինքնաթիռով ստացանք 500 թթվածնային խտացուցիչներ, որոնք բաշխվելու են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված և կասկածելի դեպքերով զբաղվող բուժհաստատություններին․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան աջում գրում է․ «Այսօր Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով ստացանք 500 թթվածնային խտացուցիչներ, որոնք բաշխվելու են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված և կասկածելի դեպքերով զբաղվող բուժհաստատություններին, ինչը թույլ կտա էականորեն բարելավել թթածնակախյալ պացիենտների բուժօգնությունը, նրանց հոսպիտալացումը իրականացնել ավելի արագ և նաև կանխարգելել այդպիսի պացիենտների առողջական վիճակի բարդացումը: Սարքերի բաշխումը արդեն իսկ սկսվել է հենց օդանավակայանից։ Մոտ օրերին կմատակարարվի ևս 130 նման սարքը, ինչը փաստացի թույլ կտա բավարարել մեր երկրի այս պահի ամբողջական պահանջարկը: Քննարկվում է նաև նման սարքերը տնային օգտագործման տալու հնարավորությունը: Սարքերը ձեռք են բերվել ՀՀ պետական բյուջեի միջոցներով»։ Վարչապետը մեկ այլ գրառմամբ տեղեկացնում է, որ Չինաստանից մատակարարվել են 3 մեծ թթվածին արտադրող կայաններ, որոնք մեծացնելու են հետևյալ 3 բժշկական կենտրոնների կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունները. Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղ: «Մատակարարման փուլում են նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Ոստիկանության հոսպիտալի և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի կենտրոնացված թթվածնային կայանները: Հայաստան են ժամանել նաև հեղուկ թթվածնային համակարգերը` Սպիտակի, Արտաշատի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Նորքի Ինֆեկցիոն ԲԿ-ների համար: Բոլոր գնումները իրականացվել են պետական բյուջեի միջոցներով»,- գրում է Նիկոլ Փաշինյանը։
20:16 - 21 հունիսի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 8,5 միլիոնին, մահացել է 453 հազար, բուժվել՝ 4,2 միլիոն մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 8,5 միլիոնին, մահացել է 453 հազար, բուժվել՝ 4,2 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 8,5 միլիոնին, մահվան դեպքերի թիվն անցել է 453 հազարը, ապաքինվել է շուրջ 4,2 միլիոն մարդ: Վարակվածների և մահվան դեպքերի թվերով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, երկրորդը Բրազիլիան է: Ռուսաստանը վարակվածների թվով երրորդ տեղում է, այնտեղ արդեն երկու օր անընդմեջ COVID-19-ի նոր դեպքերը չեն անցնում 8 հազարից: Սակայն «Ռոսզդրավնադզոր»-ը՝ առողջապահության ոլորտը վերահսկող գործակալությունը, խոստովանել է, որ Ռուսաստանում գրեթե 500 բժիշկ է մահացել կորոնավիրուսից: Երեկ բուժաշխատողների անվտանգության հարցերով օնլայն խորհրդաժողովում այդ մասին ասել է «Ռոսզդրավնադզոր»-ի ղեկավար Ալլա Սամոյլովան, այնուհետև, սակայն, տվյալները «ոչ պաշտոնական» են ճանաչվել, և նույն կառույցի մամուլի բաժնից վստահեցրել են, թե խոսքը համացանցում շրջանառվող թվի մասին էր: «Հիշատակի ցուցակում», այդուհանդերձ, որը մահացած ռուսաստանցի բժիշկների հարազատներն են վարում, այժմ 444 անուն կա: Չինաստանում էլ վարակի նոր ալիք է սկսվում: Մեկ շաբաթվա ընթացքում այնտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 158 մարդ, բոլորն էլ այս կամ այն ձևով կապ ունեն Սինֆադի մեծածախ շուկայի աշխատակիցների հետ: Այդ պատճառով իշխանությունները չեղյալ են հայտարարում թռիչքները և վերադառնում տեղաշարժի արգելքներին:
12:20 - 19 հունիսի, 2020
Պեկինը դարձյալ անցել է կարանտինային ռեժիմի |hetq.am|

Պեկինը դարձյալ անցել է կարանտինային ռեժիմի |hetq.am|

hetq.am: Պեկինի միլիոնավոր բնակիչներ դարձյալ անցել են կարանտինային սահմանափակումների։ Հունիսի 17-ի տվյալներով քաղաքում գրանցվել է կորոնավիրուսի 31 նոր դեպք։ Այդ մասին գրում է BBC-ն։ Վերջին 7 օրերի ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը հասել է 137-ի։ Մինչ այդ Պեկինի մշտական բնակչության մոտ 57 օր շարունակ չէր գրանցվել կորոնավիրուսի դեպք։ Հայտնաբերված դեպքերի պարագայում վարակակիրը չի եղել Պեկինի բնակիչ։ Համարվում է, որ կորոնավիրուսի նոր բռնկման աղբյուրը «Սինֆադի» շուկան է, որն ապահովում է 21 միլիոն բնակչություն ունեցող քաղաքի 80 %-ի բանջարեղենն ու միսը։ Պեկինի 27 միկրոշրջաններում հայտարարվել է միջին ռիսկային վտանգի գոտի, իսկ մեկ շրջանում՝ Հուասյան թաղամասում, որը գտնվում է շուկայի մոտ, բարձր ռիսկայնության գոտի։ Քաղաքում ընդհանուր առմամբ հայտարարվել է երեք հնարավորից «երկրորդ աստիճանի արտակարգ ռեժիմ»։ Չինական իշխանությունների որոշմամբ՝ 28 շրջանների բնակիչներին արգելվել է լքել Պեկինը։ Մյուս քաղաքացիները կարող են լքել քաղաքը, միայն նախապես կորոնավիրուսի թեստ հանձնելուց հետո։ Ըստ «BBC»-ի ունեցած տվյալների՝ թեստավորում ունեցող երեք լաբորատորիաներում մինչև հուլիս ամիս հնարավոր չէ թեստ հանձնել։ Մյուս լաբորատորիաներում գրանցվում են հերթեր։ Ներկայումս Պեկինից և դեպի Պեկին չեղարկվել է 1255 ավիաթռիչք։ Երկաթուղային հաղորդակցությունն սահմանափակվել է մինչև հուլիսի 9-ը։ Կրկին փակվել են դպրոցները, լողավազանները, ֆիթնես ակումբները, չեղարկվել են սպորտային մրցաշարերը։ Բաց են ճանապարհները, ձեռնարկությունները և ընկերությունները շարունակում են աշխատել սովորական ռեժիմով։ Իշխանությունները սահմանափակումները կիրառում են ընտրողաբար, քանի որ քաղաքի առանձին հատվածումներ իրավիճակը խիստ տարբեր է։ Շարունակությունը՝ hetq.am-ում
17:40 - 17 հունիսի, 2020
COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվը 4 մլն 253 հազարից ավելի է |armenpress.am|

COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվը 4 մլն 253 հազարից ավելի է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 142 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 439 հազարից: Ապաքինվել է ավելի քան 4 միլիոն 253 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 183 հազար 126 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 118 հազար 321 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 891 հազար 556-ի, մահերինը՝ 44 հազար 118-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 545 հազար 458 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 7 հազար 284-ը: Շրջանցելով Մեծ Բրիտանիային ու Իսպանիային՝ 4-րդ տեղում է հայտնվել Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 344 հազար 527-ի, մահերինը՝ 9 հազար 924-ի:  Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ վարկվածների թիվը 296 հազար 857 է: Մահացածների թիվը կազմում է 41 հազար 736: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երրորդը: Քիչ տարբերությամբ հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 291 հազար 189 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Հաջորդող երկիրը Իտալիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 237 հազար 290, մահերինը՝ 34 հազար 371: Իտալիային հաջորդում է Պերուն, որն առանձնանում է  232 հազար 992 ընդհանուր, 6 հազար 860  մահվան դեպքով:  Հաջորդ տեղում Իրանն է, որը շրջանցել է Գերմանիային: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 192 հազար 439 է,  մահերինը՝ 9 հազար 065: Տասնյակը եզրափակում է Գերմանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը  հասնում է 188 հազար 044 է, մահերի թիվը կազմում է  8 հազար 885: Գերմանիային հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը 179 հազար 831 է, մահերինը՝ 4 հազար 825:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 19-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 40-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 221,  որից ապաքինվել է 78 հազար 377-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 879-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 14 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 132 հազար 048 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 80 հազար 876, մահերինը՝ 76: ԱՄԷ-ին շրջանցել է Եգիպտոսը, որտեղ առկա է 46 հազար 289 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 1672 մարդ:  ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 42 հազար 636 է, մահացածներինը՝ 291: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 36 հազար 958-ի, մահացածներինը՝ 303-ի: Իրաքում գրանցվել 21 հազար 315 վարակվածության, 652՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1464 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 32: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 177-ի: Մահացել է 6 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
17:13 - 16 հունիսի, 2020
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 8 միլիոնի |azatutyun.am|

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 8 միլիոնի |azatutyun.am|

azatutyun.am: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 8 միլիոնի, որից ավելի քան 2 միլիոնը` Միացյալ Նահանգներում: ԱՄՆ մի շարք նահանգներում վարակի նոր աճ է գրանցվել՝ Արկանզասի, Հյուսիսային Կարոլինայի, Տեքսասի և Յուտայի հիվանդանոցներ շաբաթ օրը ռեկորդային թվով հիվանդներ են ընդունվել: Հիվանդների և մահացածների թվով երկրորդ երկիրը Բրազիլիան է` այնտեղ, ավելի վատթարացող իրավիճակի ֆոնին, բախումներ են ընթանում նախագահ Ժաիր Բոլսոնարուի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև: Ճգնաժամի լուծման համար չի բացառվում նաև բանակի ներգրավումը: Չինաստանում, որտեղից կորոնավիրուսը սկսեց տարածվել ամբողջ աշխարհով, մեկ օրում Covid-19-ի 57 նոր դեպք է հայտնաբերվել: Սա երկրում ամենաբարձր ցուցանիշն է վերջին երկու ամսում: Պեկինի հարավային շրջանում, որի հետ կապված է նոր դեպքերի մեծ մասը, «պատերազմական ռեժիմ» է հայտարարվել: «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկիրը «վստահորեն» և «նվազագույն կորուստներով» դուրս է գալիս կորոնավիրուսի համաճարակից: Նոր դեպքերի թիվը, սակայն, չի նվազում՝ ամեն օր մոտ 8-9 հազար նոր դեպք է գրանցվում, իրավիճակը բարդ է հատկապես մարզերում: Վարակվածների թվով Ռուսաստանը աշխարհում երրորդ տեղում է: ԱՄՆ Ջոնս Հոփքինս համալսարանի տվյալներով՝ կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտ 7 միլիոն 913 հազար է, մահացել է ավելի քան 433 հազար մարդ, բուժվել՝ շուրջ 3 միլիոն 778 հազարը:
11:25 - 15 հունիսի, 2020