«Ապրելու երկիր» կուսակցություն

Կուսակցության անդրանիկ համաժողովը տեղի է ունեցել 2021 թվականի օգոստոսի 15-ին: Կուսակցության հիմնադիրներն են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարարներ Մանե Թանդիլյանը եւ Մեսրոպ Առաքելյանը։ Կուսակցության նախագահն է Մանե Թանդիլյանը։

«Ապրելու երկիր» կուսակցությունը ստանձնել է հանձնառություն՝ ներդնել իր համակիրների ջանքերը, ինչպես նաև միավորել բոլոր կարող անհատներին և ուժերին հանուն հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության՝ ամրագրելով հետևյալ  առաջնահերթությունները. ամուր և երկարաժամկետ անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցություն, ազատ Արցախ, որակյալ կրթություն, մրցունակ գիտություն և մարդկային կապիտալի զարգացում, անհատի առողջության և բարեկեցության ապահովում, բնակչության աճ և զարգացում, նոր և արդյունավետ հանրային կառավարման համակարգի ստեղծում, օրենքի գերակայություն և անկախ դատական համակարգ, Հայաստանի ազգային-մշակութային արժեքների պահպանում և զարգացում։

 

«Բանակ պետք է դառնանք բոլորս»․ «Ապրելու երկիր» կուսակցության շնորհավորական ուղերձը

«Բանակ պետք է դառնանք բոլորս»․ «Ապրելու երկիր» կուսակցության շնորհավորական ուղերձը

Հայոց Բանակը կազմավորվեց մեր հայրենիքի համար բարդ ու ճակատագրական փուլում։ Բանակի ստեղծմամբ սկսվեց անկախ պետականության հաստատման գործընթացը: Մեր բանակն ու զինվորն ապացուցեցին, որ անկախությունն ու սեփական հողում ապրելու իրավունքը ձեռք են բերվում արժանապատիվ պայքարի միջոցով։ Այս մասին ասված է «Ապրելու երկիր» կուսակցության՝ Բանակի օրվա նվիրված շնորհավորական ուղերձում: Ուղերձում նաև ասվում է. «Անվիճելի փաստ է, որ այսօր ևս մրցունակ զինված ուժերն են Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության հաստատման ու երկրի զարգացման կարևորագույն գործոնը։ Հայոց Բանակի անցած փառավոր ճանապարհը շարունակելու, մարտունակությունը բազմապատկելու և բանակը ոտքի կանգնեցնելու համար պետք է աշխատել ամեն օր, մեր բոլոր ռեսուրսները պետք է ուղղվեն բանակի վերականգնմանը, կայունացմանն ու արդիականացմանը։ Սա բարդ, երկարատև բայց միանշանակ հնարավոր նպատակ է, որին հասնելու համար պետք է գործել հստակ ռազմավարությամբ։ Ժամանակակից պրոֆեսիոնալ բանակ՝ հիմնված մեր սեփական ռազմարդյունաբերական համալիրի վրա՝ հզոր տնտեսությամբ և ռազմական գործին տիրապետող մարդկանց աջակցությամբ. ահա մարտունակ և ուժեղ բանակի գրավականը։ Բանակ պետք է դառնանք բոլորս, բոլորս տիրապետենք նվազագույն գիտելիքներին, իմանանք ինչպես պաշտապնել մեզ, մեր հարազատներին և ամուր պահենք զինվորի թիկունքը։ Բանակի հզորացումը պետք է լինի առաջնային օրակարգ, յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հայ և հայրենանվեր մարդ պետք է ապրի և գործի այն գիտակցումով, որ դա հնարավոր է միասնական ուժերով։ Հավերժ փառք մեր զինվորին, մեր բանակին։ Տոնդ շնորհավո՛ր, հայ զինվոր։ Տոնդ շնորհավո՛ր, հայոց բանակ։
11:35 - 28 հունվարի, 2023
Մինսկի խմբի շրջանակներում ընթացած բանակցությունները ուղղված են եղել համաձայնության գտնելուն հենց Արցախի կարգավիճակի հարցում. «Ապրելու երկիր»-ը արձագանքել է Լավրովի հայտարարությանը

Մինսկի խմբի շրջանակներում ընթացած բանակցությունները ուղղված են եղել համաձայնության գտնելուն հենց Արցախի կարգավիճակի հարցում. «Ապրելու երկիր»-ը արձագանքել է Լավրովի հայտարարությանը

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ նախօրեին Արցախի կարգավիճակի վերաբերյալ արած հայտարարության վերաբերյալ։ Հայտարարությունը՝ ստորև. ««Ապրելու երկիր» կուսակցությունը տարածաշրջանում կայուն ու երկարատև խաղաղության հաստատման գերակայությունը միանշանակ ընդունելով հանդերձ, հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի հայտարարությունը պարունակում է որոշակի անհստակություններ՝ կապված Հայաստանի՝ Ալմա-Աթայի հռչակագիրն առանց նախապայմանների ստորագրելու հետ։ Մասնավորապես, հայտարարության մեջ նշված Ալմա-Աթայի Հռչակագրի հիմք հանդիսացող Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը 1992թ․ փետրվարին վավերացրել է վերապահումներով։ Հայաստանի համար գործում է Համաձայնագրի 5-րդ հոդվածը՝ հետևյալ կարևոր բովանդակությամբ՝ «Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»։ Ավելին, Հռչակագրում օգտագործված բառապաշարը՝ «ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը» վերաբերել է գոյություն ունեցող սահմաններին, որոնք Ադրբեջանի մասով հարաբերական են եղել հենց Արցախի Հանրապետության գոյության փաստի ուժով, ինչը նշանակում է, որ հստակ սահմանազատում չի եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Իսկ ԽՍՀՄ վարչատարածքային բաժանումը չէր կարող uti possidetis juris սկզբունքի տրամաբանությամբ դառնար պետական սահման, որովհետև նախ այդ սկզբունքը մեխանիկորեն գործող սկզբունք չէր և կիրառվել է միայն Հարավային Ամերիկային և Աֆրիկայի որոշ ապագաղութացվող պետությունների միջև հստակ համաձայնության առկայության ու շատ խիստ պայմանականություններով, իսկ այնուհետև՝ Հայաստանը և Ադրբեջանը՝ որպես անկախ պետություններ, մինչև նշված Հռչակագրի վավերացումը, երբևէ սահմանազատում և սահմանագծում չեն արել, որպեսզի գոյություն ունենար Հռչակագրում նշված սահմանը։ Միևնույն ժամանակ, Մինսկի խմբի շրջանակներում ընթացած բանակցությունները, որոնք տևել են երկուսուկես տասնամյակ, ուղղված են եղել համաձայնության գտնելուն հենց Արցախի կարգավիճակի հարցում, այլ ոչ թե Ալմա-Աթայի Հռչակագրի՝ պարոն Լավրովի մեկնաբանության հաստատմանը։ Վերահաստատելով, որ Հայաստանի Հանրապետության համար ԱՊՀ շրջանակներում պետք է գերակա մնա ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ անկախ որևէ ստորագրված հայտարարության և պայմանագրի, ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ Արցախը չի՛ եղել, չի՛ կարող և չի՛ լինելու Ադրբեջանի կազմում»։ Հիշեցենք, որ երեկ՝ դեկտեմբերի 1-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ալմա-Աթայի հռչակագրով խորհրդային բոլոր պետությունները հաստատում են սահմանների անփոփոխությունն այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ-ի ժամանակ, իսկ այդ ժամանակ ԼՂԻՄ-ը, միանշանակ, Խորհրդային Ադրբեջանի մաս էր։  «Եվ երբ դրան հավանություն տվեցին և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Ֆրանսիան, և՛ պարոն Միշելը այն փաստաթղթի շրջանակներում, որ իրենք ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագիրը առանց նախապայմանների, դա, իհարկե, հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ լուծում է այն հարցը, թե ինչպես մոտենալ Ղարաբաղի կարգավիճակին: Իզուր չէ, որ ՀՀ ղեկավարությունը վերջին շրջանում ավելի շատ խոսում է ոչ թե կարգավիճակի մասին, այլ որ հարկավոր է ապահովել հայ բնակչության իրավունքները Ղարաբաղում: Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, նրանք պատրաստ են տրամադրել իրավունքների երաշխիքներ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները: Իսկ Մինսկի խմբի մասին ոչ ոք չի հիշում»,- ասել էր Լավրովը։   
11:17 - 02 դեկտեմբերի, 2022
Ալավերդի միավորված համայնքի ավագանու 5 նիստերից 3-ը ՔՊ-ն բոյկոտել է․ ինչո՞ւ |civilnet.am|

Ալավերդի միավորված համայնքի ավագանու 5 նիստերից 3-ը ՔՊ-ն բոյկոտել է․ ինչո՞ւ |civilnet.am|

civilnet.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ալավերդի միավորված համայնքի ավագանու 5 նիստերից 3-ը բոյկոտել է։ Խմբակցության քարտուղար Հարություն Ձավարյանի խոսքով՝ իրենց բոյկոտը ոչ թե քաղաքական, այլ մարդկային բովանդակություն է ունեցել: ՔՊ խմբակցությունը բոյկոտել է հոկտեմբերի 12-ի ավագանու առաջին նիստը, որի ընթացքում Ալավերդի միավորված համայնքի ղեկավար է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնող Արկադի Թամազյանը: Նույն պատճառով ՔՊ խմբակցությունը բոյկոտել է նաև ավագանու երկրորդ՝ հոկտեմբերի 15-ի նիստի՝ համայնքապետի երդման արարողությունը: Ավագանու առաջին երկու նիստերի բոյկոտից հետո իշխանական թևի խմբակցությունը հոկտեմբերի 31-ի հերթական նիստին օրակարգային 14 հարցերի որոշումներին միաձայն կողմ է քվեարկել: Այս նիստին նրանք համայնքապետին խնդրել են նոյեմբերի11-ին ավագանու հերթական նիստ չնշանակել՝ խմբակցության որոշ անդամների զբաղվածության պատճառով: Համայնքապետը հերթական նիստը նշանակել է նոյեմբերի 22-ին, սակայն նոյեմբերի 8-ին նախաձեռնել, իսկ նոյեմբերի11-ի հրավիրել է ավագանու արտահերթ նիստ, որին ՔՊ խմբակցությունից ներկայացել են ավագանու 7 անդամներ, սակայն նիստին մասնակցելու համար չեն գրանցվել: Նոյեմբերի 11-ի արտահերթ նիստը ՔՊ խմբակցության երրորդ բոյկոտն էր: Նիստում քննարկվել է համայնքապետի վարձատրության չափը, համայնքի կազմում ընդգրկված 500-ից պակաս հաշվառված բնակիչներ ունեցող բնակավայրերում վարչական ղեկավարներ ունենալու, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքն ու աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնյաների դրույքաչափերը, ՀԱԿ-ի անդամ Տիգրան Պապոյանին համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ նշանակելու և հողամասերի նպատակային ու գործառնական նշանակությունների փոփոխություն կատարելու հարցերը: Ավագանու կանոնակարգի խախտում՝ արտահերթ նիստ հրավիրելիս Արտահերթ նիստն սկսելուց առաջ ՔՊ խմբակցությունը Հարություն Ձավարյանի բերանով դժգոհել է համայնքապետի կողմից արտահերթ նիստ նախաձեռնելիս իրենց հետ գործընկերային պայմանավորվածության խախտումից։ Խմբակցության անդամները նաև նկատել են, որ արտահերթ նիստը հրավիրվել է ավագանու կանոնակարգի 133 և 134 կետերի խախտումներով: Դրա հետևանքով համայնքապետարանից արտահերթ նիստի օրակարգը, որոշման նախագծերը և մյուս փաստաթղթերը ավագանու անդամներին ուղարկվել են ոչ թե հոկտեմբերի 8-ին՝ արտահերթ նիստը նախաձեռնելու հաջորդ 24 ժամվա ընթացքում, այլ արտահերթ նիստից 24 ժամ առաջ: «Հնարավոր է, որ արտահերթ նիստը «Ապրելու երկիր» խմբակցությունը և համայնքապետ Արկադի Թամազյանը ցանկացել են առանց մեր խմբակցության անցկացնել: Թեմաներ են եղել դրանց հետ կապված: Մեզ այդ նիստից հետաքրքրել են համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքն ու աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնյաների դրույքաչափերի մասին օրակարգային հարցերը: Մենք այստեղ միտում ենք տեսել»,- ասում է Ձավարյանը: Վերջինը նոյեմբերի 11-ին Արկադի Թամազյանին առաջարկել է չեղարկել արտահերթ նիստը, այն նշանակել այլ օր և նախապես համաձայնեցնել ՔՊ խմբակցության հետ, այլապես նրանց կողմից արտահերթ նիստին կայացված բոլոր որոշումները կբողոքարկվեն և կկասեցվեն դատական կարգով: Առաջարկը չի ընդունվել: Հայտարարությունից հետո ավագանու ՔՊ խմբակցության յոթ անդամները բոյկոտել են արտահերթ նիստը: Մեկնաբանում է համայնքի ղեկավարը Արկադի Թամազյանը Սիվիլնեթին պարզաբանեց, թե արտահերթ նիստը երբ էլ հրավիրվեր՝ ավագանու մի քանի անդամների հարմար չէր լինելու: Թամազյանը նշեց, որ խմբակցության՝ նոյեմբերի 11-ին նիստ չնշանակելու առաջարկը վերաբերել է ավագանու հերթական նիստին, որին ինքը համաձայնել է: Նոյեմբերի 14-ին նիստ հրավիրելու իր առաջարկին դեմ է կանգնել ՔՊ խմբակցության ավագանու մեկ այլ անդամ: Արկադի Թամազյանը պնդում է, որ հերթական նիստի օրվա համաձայնությունից հետո ավագանու բոլոր անդամներին հայտարարել է, որ մոտակա օրերին արտահերթ նիստ է հրավիրվելու: «Ի վերջո, մենք պարտավոր չենք ավագանու նիստերի հերթական օրերը համաձայնեցնել ավագանու անդամների հետ»,- ասում է նա: Շարունակությունը՝ civilnet.am- ում
15:18 - 30 նոյեմբերի, 2022
Սոչիում կայացած եռակողմ հայտարարությունը ոչ մի կերպ չի բխում հայկական կողմի շահերից. «Ապրելու երկիր»

Սոչիում կայացած եռակողմ հայտարարությունը ոչ մի կերպ չի բխում հայկական կողմի շահերից. «Ապրելու երկիր»

Սոչիում կայացած եռակողմ հայտարարությունը ոչ մի կերպ չի բխում հայկական կողմի շահերից։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Որևէ խոսք չկա այն մասին, որ ադրբեջանական զորքերը պետք է հետ քաշվեն Հայաստանի սուվերեն տարածքից։ Չկան առարկայական պայմանավորվածություններ հայ ռազմագերիների վերադարձի մասին։ Փոխարենը, խոսվում է սահմանների անձեռնամխելիությունից, և դա արվում է այն պայմաններում, երբ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները արդեն մեկ տարուց ավելի է՝ գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո։  Այս փաստաթուղթը չի արտահայտում նաև արցախահայության կամքը։ Մասնավորապես տեքստի մեջ տեղ գտած «տեղակայման գոտի» արտահայտությունն ամբողջովին ներկայացնում է ադրբեջանական դիրքորոշումը։ Որևէ փաստաթուղթ, որը չի արտահայտում տեղաբնիկ ժողովրդի՝ իր հողում ապրելու իրավունքը, դուրս է որևէ միջազգային նորմից։ Ադրբեջանի նախագահի երազանքը՝ տեսնել Արցախն առանց հայերի, դեռ երկար է բախվելու Արցախի ժողովրդի դիմադրությանը։ Հողը, որտեղ ապրում է Արցախի ժողովուրդը, «տեղակայման գոտի» չի կարող լինել որևէ մեկի համար։ Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի անմիջական ներգրավվածության։
12:35 - 01 նոյեմբերի, 2022
Սիսիանի նորընտիր համայնքապետին չհաջողվեց ստանձնել համայնքապետի պաշտոնը |hetq.am|

Սիսիանի նորընտիր համայնքապետին չհաջողվեց ստանձնել համայնքապետի պաշտոնը |hetq.am|

hetq.am: Սիսիանի նորընտիր համայնքապետ Արմեն Հակոբջանյանի երդման արարողությունը նախատեսված էր այսօր, սակայն ժամը 11։00-ին հրավիրված ավագանու արտահերթ նիստը տեղի չունեցավ։ Նիստին ներկա էին միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները։ Սիսիան համայնքի ավագանու մանդատ ստացած մյուս չորս կուսակցությունները նախորդ օրերին հայտարարություն էին տարածել, որ հրաժարվում են մանդատներից։ Այսպիսով, չնայած հոկտեմբերի 12-ին, կրկնակի քվեարկություն կազմակերպելուց հետո ավագանու անդամներից 9-ի քվեով Արմեն Հակոբջանյանն ընտրվեց համայնքի ղեկավար, սակայն նրան չհաջողվեց համայնքապետի պաշտոնն ստանձնել։ Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմը հայտարարեց, որ վաղը կրկին նույն օրակարգով ավագանու արտահերթ նիստ է հրավիրվում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Սիսիան համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակից կուսակցություններից ու դաշինքներից ոչ մեկը առավելագույն ձայներ չէր հավաքել, և համայնքի ղեկավարի ընտրությունը կարող էր լինել միայն կոալիցիա կազմելու միջոցով։ Սիսիանում ավագանու անդամի մանդատ են ստացել 5 կուսակցություն և դաշինք, իսկ նրանցից առավելագույն ձայներ ստացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 34,49% և ավագանու կազմում ստացել է 8 մանդատ։ Երկրորդ տեղում՝ «Աշխատանք և արդարություն»  դաշինքն է՝ 22,79% և ստացել է 5 մանդատ։ Այնուհետև՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 4 մանդատ, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 2 մանդատ, «Մեկ Հայաստան» կուսակցությունը՝ 2 մանդատ։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
18:09 - 15 հոկտեմբերի, 2022
 «Ապրելու երկիր» կուսակցությունը Սիսիանում վայր է դնում ավագանու իր մանդատները

«Ապրելու երկիր» կուսակցությունը Սիսիանում վայր է դնում ավագանու իր մանդատները

«Ապրելու երկիր» կուսակցությունը Սիսիանում վայր է դնում ավագանու իր մանդատները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ավագանու ցուցակը գլխավորող Արա Զաքարյանը: Գրառումը՝ ստորև. «Սիսիան համայնքի սիրելի հայրենակիցներ, Այսօր բոլորիդ աչքի առջև համայնքի նորընտիր ավագանին խայտառակ մթնոլորտում անցկացրեց առաջին նիստը։ «Ապրելու երկիր» խմբակցությունը չմասնակցելու որոշում ուներ, որով պիտի ապահովվեր նիստի չկայացում և համայնքապետի ընտրության հարցը կրկին համայնքի բնակիչների լիազորության տիրույթ տեղափոխելուն։ Այս որոշման հիմքում ընկած էին սեպտեմբերի 13֊ին ադրբեջանական ագրեսիայի պատճառով մեր համայնքի խախտված սահմանների պայմաններում քարոզարշավի դադարեցումը, որի հետևանքով մեր համաքաղաքացիները հնարավորություն չունեցան լիարժեք տեղեկացված ընտրություն կատարելու։ Հետևաբար, առաջին նիստի և հետագա 14 օրվա ընթացքում համայնքապետի ընտրության նիստի չկայացումը այդ իրավունքը կվերադարձներ բնակիչներին։ Ցավոք սրտի, քվորումն ապահովվեց, ինչը և նպաստեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուին 9 ձայնով համայնքապետ ընտրվել։ Ընդամենը 9 հոգի` 8+1, ինչը նույնիսկ ավագանու մեծամասնություն չէ, որոշեցին պետության համար ռազմավարական համայնքի առաջիկա 5 տարվա ճակատագիրը։ Սա գնահատում ենք անթույլատրելի և անընդունելի։ Այս իրավիճակում, «Ապրելու երկիր» խմբակցությունը նպատակահարմար չի համարում իր գործունեությունը գործող ավագանու կազմում և որոշում է կայացնում վայր դնել ավագանու անդամների մանդատները։ Միևնույն ժամանակ, մենք անելու ենք առավելագույնը Սիսիան համայնքում իրապես ժողովրդի վստահությունը վայելող իշխանության ձևավորելու հարցում՝ շարունակելով մեր նվիրումը համայնքին համայնքի բնակիչներին՝ անկախ որևէ կարգավիճակից»։
20:50 - 12 հոկտեմբերի, 2022
Ալավերդիում համայնքապետ է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն
 |armtimes.com|

Ալավերդիում համայնքապետ է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն |armtimes.com|

armtimes.com: Այսօր կայացել է Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը, որտեղ քվեարկության արդյունքներով  համայնքապետ է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը։ Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Ալավերդում ոչ մի ուժ չէր հավաքել 50+ ձայներ: Այդ պատճառով հոկտեմբերի 2-ին  «Ապրելու երկիր» և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություններն Ալավերդի համայնքի կառավարման հարցով հուշագիր էին ստորագրել: Ըստ դրա՝ համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրվելու և  «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար Արկադի Թամազյանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի թեկնածու էր լինելու «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ցուցակի երկրորդ համար Տիգրան Պապոյանը, համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվելու է «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Սասուն Վարդումյանը,Օձուն, Շնող, Մեծ Այրում, Ծաթեր, Այգեհատ բնակավայրերի ղեկավարումը ստանձնում են «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները, մնացած բնակավայրերի ղեկավարումը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները: Նշենք, որ Ալավերդում «Ապրելու երկիր» կուսակցությունն ստացել էր 6791 քվե, երկրորդը ՔՊ-ն էր՝ 6557 ձայնով, որի թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն էր, սակայն վերջինս իր ավագանու մանդատը վայր է դրել:
12:08 - 12 հոկտեմբերի, 2022
Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մոտեցումը չի բխում ՀՀ-ի ու Արցախի շահերից. «Ապրելու երկիր»

Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մոտեցումը չի բխում ՀՀ-ի ու Արցախի շահերից. «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցությունը տարածել է իր դիրքորոշումը Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, ԵՄ նախագահի համատեղ հայտարարության վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, ԵՄ նախագահի համատեղ հայտարարությունը, համաձայն որի, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, չի բխում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերից։ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ կասկածի տակ չի դնում տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը և Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը, սակայն, միևնույն ժամանակ, նկատում է,  որ այս հայտարարությունը Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի հիմնախնդրից ամբողջովին հեռանալու ակնհայտ քաղաքականության գործնական քայլ է, որը լուրջ խոչընդոտ է դառնալու Արցախի հարցի կարգավորման գործընթացում՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության՝ սեփական շահերը միջազգային ասպարեզում ներկայացնելու հնարավոր խողովակների գրեթե բացակայությունը։ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ներկայացնել Արցախի շահերը, եթե ոչ որպես Արցախի հարցի շահառու, ապա որպես Արցախի շուրջ ստեղծված խնդիրների կարգավորման երաշխավոր, նպաստելով Արցախի սուբյեկտայնության ճանաչմանը։ Արցախը չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Արցախի անվտանգության և զարգացման ամրապնդումը շարունակում է մնալ հայ ժողովրդի կարևորագույն նպատակներից մեկը, որին հասնելու ուղղությամբ, վստահ ենք, միավորվելու են համայն հայության ջանքերը՝ ի հեճուկս Հայաստանի գործող իշխանությունների։ Ցանկանում ենք հիշեցնել, որ հայտարարության մեջ նշված Ալմա-Աթայի Հռչակագրի հիմք հանդիսացող Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը 1992թ․ փետրվարին վավերացրել է վերապահումներով։ Մասնավորապես,  Հայաստանի համար գործում է Համաձայնագրի 5-րդ հոդվածը՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»։ Հետևաբար, Հայաստանի Հանրապետության համար ԱՊՀ շրջանակներում շարունակում է գերակա մնալ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ անկախ որևէ ստորագրված հայտարարության և պայմանագրի։ Միևնույն ժամանակ, անընդունելի է այն հանգամանքը, որ Ադրբեջանը, իբրև ճանաչելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, շարունակում է իր վերահսկողության ներքո պահել Հայաստանի տարածքի որոշ հատվածը, ինչը փաստացի իմիտացիայի արձանագրում է։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ որևէ փաստաթուղթ չի ապահովելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերը, և մեր շահերի միակ երաշխիքը անվտանգային և զարգացման հզոր համակարգի առկայությունն է»:
17:30 - 07 հոկտեմբերի, 2022
«Ապրելու երկիրը» և ՀԱԿ-ը Ալավերդի համայնքի կառավարման հարցով հուշագիր են ստորագրել

«Ապրելու երկիրը» և ՀԱԿ-ը Ալավերդի համայնքի կառավարման հարցով հուշագիր են ստորագրել

 «Ապրելու երկիր» և «Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունների համատեղ հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ  Ալավերդի համայնքի կառավարման հարցով հուշագիր են ստորագրել։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ ««Ապրելու երկիր» և «Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունների համատեղ հայտարարություն «Ապրելու երկիր» և «Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունները՝ • Կարևորելով Ալավերդի համայնքի զարգացումը,• Հաշվի առնելով Ալավերդի համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները և  կարևորելով ընտրությունների միջոցով իշխանության փոփոխության իրականացումը,• Նպատակ ունենալով համատեղ ջանքերով հասնել համայնքում իրական բարեփոխումների իրականացմանը, առաջանցիկ տեմպերով զարգացմանը,• Համադրելով երկու կուսակցությունների նախընտրական ծրագրերը՝Համաձայնում են համագործակցել հետևյալի շուրջ՝• Համատեղ կազմել Ալավերդի համայնքի զարգացման ծրագիրը• Համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրում և ընտրում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար Արկադի Թամազյանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի թեկնածու են առաջադրում և ընտրում «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ցուցակի երկրորդ համար Տիգրան Պապոյանին, համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվում է «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Սասուն Վարդումյանը• Օձուն, Շնող, Մեծ Այրում, Ծաթեր, Այգեհատ բնակավայրերի ղեկավարումը ստանձնում են «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները, մնացած բնակավայրերի ղեկավարումը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները,• Գործունեության ամբողջ ընթացքում աշխատանքային առաջնային սկզբունք է լինելու թափանցիկությունը, արդարությունը, հաշվետվողականությունը• Կողմերն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման,  տարաձայնությունները բանակցությունների միջոցով լուծելու մոտեցումներով, Ալավերդի համայնքնում ձևավորելով համագործակցության մշակույթ՝ կողմերը պատասխանատու են միասնական ջանքերով աշխատել հանուն Ալավերդու զարգացման: ​Հուշագիրը գործում է կառավարման ամբողջ ժամանակահատվածի համար»։   
13:41 - 02 հոկտեմբերի, 2022
«Ապրելու երկիր»-ը սկսում է քարոզարշավը. կուսակցությունը թեկնածուներ ունի 6 համայնքներում

«Ապրելու երկիր»-ը սկսում է քարոզարշավը. կուսակցությունը թեկնածուներ ունի 6 համայնքներում

«Ապրելու երկիր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ սկսում է քարոզարշավը: Հաղորդագրությունում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօրվանից մեկնարկում է սեպտեմբերի 25-ին Հայաստանի տարբեր համայնքներում տեղի ունենալիք ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը։ «Ապրելու երկիր» կուսակցությունն այս անգամ ևս ակտիվորեն մասնակցում է ընտրապայքարին, համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուներ ունի 6 համայնքներում՝ Ալավերդի — Արկադի Թամազյան Չարենցավան — Անահիտ Խեչոյան Թալին — Դավիթ Մանուկյան Սիսիան — Արա Զաքարյան Գյուլագարակ — Վրույր Այվազյան Լոռի Բերդ — Կարլեն Վերմիշյան Մեր թեկնածուները այս 25 օրերի ընթացքում անցնելու են տնետուն, բնակավայր առ բնակավայր, հանդիպելու են ձեզ հետ՝ ներկայացնելու մեր համայքները զարգացնելու իրենց տեսլականը, ձեր հետ միասին գտնելու տարիների ընթացքում մեր բնակավայրերում կուտակված խնդիրների լուծման ճանապարհը։ Դուք կճանաչեք նրանց դեմքով, իրենց կատարած աշխատանքով և առաջարկվող ծրագրերով»։
11:58 - 31 օգոստոսի, 2022
«Ապրելու երկիր»-ը դիմել է ԱԳՆ՝ ստանալու հավաստում, որ Ադրբեջանի հետ ենթադրյալ կնքվելիք պայմանագրով ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում չի լինի

«Ապրելու երկիր»-ը դիմել է ԱԳՆ՝ ստանալու հավաստում, որ Ադրբեջանի հետ ենթադրյալ կնքվելիք պայմանագրով ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում չի լինի

«Ապրելու երկիր» կուսակցությունը դիմել է Արտաքին գործերի նախարարությանը՝ ստանալու հավաստում, որ Ադրբեջանի հետ ենթադրյալ կնքվելիք պայմանագիրը չի հակասի 1992 թ․ ՀՀ Գերագույն խորհրդի ընդունած որոշմանը։ Այս մասին հայտնում են կուսակցության լրատվական բաժնից։ «1992թ. հուլիսի 8-ին ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին որոշում, որը շարունակում է ուժի մեջ մնալ՝ համարվելով Արցախի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշման կարևորագույն փաստաթուղթ։  «Ապրելու երկիր» կուսակցությունը դիմել է Արտաքին գործերի նախարարությանը ստանալու հավաստում, որ Ադրբեջանի հետ ենթադրյալ կնքվելիք պայմանագիրը կամ նաև որևէ դրույթ(ներ) չեն հակասելու Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 08.07.1992թ. որոշման 2-րդ մասին, համաձայն որի, Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»,- նշված է կուսկացության հայտարարությունում։
10:35 - 18 ապրիլի, 2022
ՀՀ կուսակցությունների դիրքորոշումները՝ միութենական պետությանն անդամակցության եւ ինքնիշխանության մասին

ՀՀ կուսակցությունների դիրքորոշումները՝ միութենական պետությանն անդամակցության եւ ինքնիշխանության մասին

«Հայաստանը փախչելու տեղ չունի․․․ Ի՞նչ է, կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են․․․»,- փետրվարի սկզբին Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այս հայտարարությունը հանրային եւ քաղաքական շրջանակներում դարձյալ ակտիվացրեց Հայաստանի՝ Ռուսաստանի ու Բելառուսի հետ միութենական պետության մաս կազմելու թեման։ Լուկաշենկոն կարծիք էր հայտնել, թե առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Ղազախստանը, այլ պետություններ, որոնց թվում՝ նաեւ Հայաստանը։ Հայաստանի արտաքին գերատեսչությունն այս հայտարարությանն արձագանքեց․ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանի մեկնաբանությամբ՝ «Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը եւ որեւէ առնչություն չունեն Հայաստանի եւ նրա արտաքին քաղաքականության հետ»։ Infocom-ը Հայաստանի քաղաքական կուսակություններից մեկնաբանություններ է խնդրել, թե ինչ դիրքորոշում ունեն միութենական պետության մաս կազմելու հարցով։ Մասնավորապես, 2017, 2018, 2021 թվականների խորհրդարանական ընտրություններին մասնակցած, 2021թ․ տեղական ինքնակառավարման ընտրություններին ակտիվություն ցուցաբերած մի քանի տասնյակ կուսակցությունների գրավոր հարցադրումներ ենք ուղարկել՝ Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում պատկերացնո՞ւմ են ՌԴ-ի եւ Բելառուսի հետ միութենական պետության մաս, եւ եթե այո կամ ոչ, ապա ի՞նչ մեկնաբանությամբ։ Ստորեւ ներկայացնում ենք հարցադրմանը պատասխանած կուսակցությունների դիրքորոշումները։ «Ազգային օրակարագ» կուսակցությունը կարծում է՝ ապազգային եւ հակապետական իշխանական համակարգի ներկայացուցիչներն են եռանդագին քարոզում հայկական պետական ինքնիշխանության ու անկախ պետականության անհնարինությունը՝ պնդելով, որ գոյութենական միակ այլընտրանքը Ռուսաստանի կողմից ձեւավորվող հերթական Միության մաս դառնալն է․ «Օտարի իշխանության ներքո գոյատեւելու բազմադարյա այս կործանարար գաղափարն ու կեցվածքը ի վերջո հանգեցրել են Ցեղասպանության եւ Հայրենազրկման, ու Հայության նկատմամբ ստորացուցիչ կայուն վերաբերմունքի բանաձեւման՝ «КУДА ОНИ ДЕНУТСЯ...»»: Կուսակցության համոզմամբ՝ մենք երկու ուղի ունենք՝ լինել պետություն եւ ունենալ պետականություն, լինել ինքնիշխան պետություն, կամ էլ՝ չլինել այդպիսին։  Ազգային-ժողովրդավարական բեւեռը կտրականապես դեմ է Ռուսաստան֊Բելառուս միութենական պետության (ինչպես նաեւ որեւէ այլ վերպետական կառույցի) մաս կազմելու, քանի որ դա, ըստ կուսակցության դիրքորոշման, նախ նշանակում է ինքնիշխանության զգալի զիջում, եւ երկրորդ՝ ՀՀ ազգային շահերը գոնե ներկա եւ մոտ հեռանկարի ապագայում մեղմ ասած չեն համընկնում ՌԴ-ի եւ Բելառուսի շահերին․ «ԱԺԲ֊ն հանդես է գալիս ՀՀ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ կազմից դուրս գալու օգտին եւ ԱՄՆ ոչ-ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ ստանալու օգտին։ ԱԺԲն հանդես է գալիս ՀՀ եւ ԵՄ շատ ավելի խորը համագործակցության օգտին»,- ասված է կուսակցության պատասխանում: «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը ոչ մի պարագայում ընդունելի չի կարող համարել Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության գաղափարը։ Կուսակցության պատասխանի համաձայն՝ «Շանթ Դաշինքը» Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը եւ ժողովրդի ազատությունը համարում է անսակարկելի արժեքներ, որոնց սակարկողները կամ դրանց ճշմարտացիությունը կասկածի տակ դնողները պետք է համարվեն պետական դավաճաններ՝ ըստ ՀՀ սահմանադրության համապատասխան հոդվածների։ (Տեխնիկական խնդիրների պատճառով «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության պատասխանը նյութին ավելացվել է հրապարակումից ավելի ուշ,- խմբ․)։ «Քաղացու որոշում» ՍԴ կուսակցությունը մեր հարցադրմանն ի պատասխան հայտնել է, որ երկրի ինքնիշխանությունը նվազեցնող որեւէ միավորման կողմնակից չեն կարող լինել․ ««Քաղաքացու որոշում» կուսակցությունը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում եւ գործում է նրա սահմանադրականության շրջանակներում՝ ի շահ ինքնիշխանության, ժողովրդավարականության, իրավականության եւ սոցիալականության: Սա նշանակում է, որ մեր գործունեության բոլոր դրսեւորումները ուղղված են լինելու Հայաստանի գոյություն ունեցող ինքնիշխանության մակարդակի բարձրացմանը: Հետեւաբար, մենք երկրի ինքնիշխանությունը նվազեցնող որեւէ միավորման կողմնակից չենք կարող լինել»,- ասված է կուսակցության պատասխանում՝ հավելումով, որ առկա իրավիճակում իրենք տեսնում են նման միություններին անդամակցությունից զերծ մնալու հնարավորություն․ «Ուստի պատրաստ չենք քննարկել դեպքեր եւ հանգամանքներ, որոնցում ինքնիշխանության նվազեցումը «ընդունելի կլինի»։ Մեր այս դիրքորոշումը պայմանավորված է մեր արժեքներով, գաղափարներով, ինչպես նաեւ այն պրագմատիկ հաշվարկով, որ միջազգային հարաբերությունների հետզհետե բեւեռացման ժամանակաշրջանում այդ բեւեռների սահմանագծում ապրող ժողովուրդը, բեւեռներից մեկին ինքնամոռաց նվիրվելով, ունենալու է մեծ կորուստներ, իսկ ձեռքբերումների հավանականությունը խիստ փոքր է լինելու»: «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը կտրականապես մերժում է «Ռուսաստանից պարտադրվող եւ Հայաստանի ներսից սպասարկվող միութենական նկրտումները»։ Կուսակցության դիրքորոշմամբ՝ Հայաստանի ինքնիշխանությունը սակարկող ցանկացած ուժ պետք է արժանանա հստակ գնահատականների եւ մերժվի հանրության կողմից․ «Մեր հավատամքին համապատասխան՝ անելու ենք ամեն ինչ, որպեսզի կանխվեն նման սցենարները, այդ թվում՝ փորձելու ենք համախոհ ուժերի հետ անցկացնել խորհրդակցություններ եւ անհրաժեշտության դեպքում նաեւ կոնկրեը գործողություններ։ Անկախ Հայաստանին այլընտրանք չկա»։  «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները եւ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը համարում են, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը բացարձակ արժեք է․ «Եվ ցանկացած պարագայում մեր դիրքորոշումը հիմնված ու կառուցված է լինելու այս սկզբունքային մոտեցման վրա»: Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հնարավոր միութենական հանրապետության ձեւավորման հարցին՝ կուսակցության պատասխանի համաձայն՝ օդում կախված լուրերի կամ անհայտ ծագման տեղեկությունների վերաբերյալ «պարզապես չի կարելի, կոռեկտ չէ» դիրքորոշում ակնկալել․ «Եթե կլինեն նման գործընթացներ, նման առաջարկ կամ առաջարկներ, այդ ժամանակ էլ, ելնելով բովանդակությունից, իր բոլոր  մանրամասներով կներկայացնենք մեր դիրքորոշումն ու դիտարկումները՝ վստահաբար հավատարիմ մնալով վերոնշյալ մոտեցմանը»: Հայաստանի Հանրապետական կուսակցության պատասխանի համաձայն՝ ՀՀԿ-ն իր արտաքին քաղաքական գերակայությունները հնչեցրել է ՀՀԿ 17-րդ համագումարում, դրանք ներառված են համագումարի բանաձեւում։ Առաջարկել են կուսակցության դիրքորոշումներին ծանոթանալու համար հետեւել քաղաքական ուժի պաշտոնական դիրքորոշումն արտահայտող ՀՀԿ ներկայացուցիչներին հրապարակային ելույթներին, հարցազրույցներին, ՀՀԿ-ի ընթացիկ հայտարարություններին։ Infocom-ը կուսակցության համագումարի բանաձեւից առանձնացրել է արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածները։ Այսպես, կուսակցությունը բանաձեւում նշել է, որ Հանրապետականը եղել եւ մնում է մեր երկրի` միջազգային ամենալայն կապերն ունեցող քաղաքական ուժը եւ կապերի այդ լայն շրջանակը շարունակելու է ծառայեցնել մեր պետության ու ժողովրդի ազգային շահերի սպասարկմանը այն գիտակցումով, որ միայն ուժեղ, ինքնիշխան, արժանապատիվ Հայաստանը կարող է հարգանքի արժանի եւ վստահելի գործընկեր լինել: Կուսակցությունը հայտարարել է, որ իշխանափոխությունից հետո, ի թիվս այլնի, իրենց գործունեության առաջնահերթություններից են լինելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը անվտանգային ողջ գործիքակազմի խելամիտ եւ նպատակային գործադրմամբ, հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության բարելավումը, ընդլայնումը եւ խորացումը՝ ամրապնդելով Հայաստանի եւ Արցախի սահմանների անվտանգության իրական երաշխիքները, Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող գործողությունների ծրագրում ներառված գերակայությունների վերաբանակցումը, եւ այլն։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում եւ չի ցանկանում պատկերացնել որպես Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ այսպես կոչված «միութենական պետության» մաս․ «Հայաստանի Հանրապետությունն ազատ, անկախ եւ ժողովրդավարական պետություն է, եւ բազում տարիների անօրինակ պայքարով ձեռք բերված այդ կարգավիճակը, հաստատված 1991 թվականի հանրաքվեի անվիճելի արդյունքներով, սկզբունքորեն չի՛ կարող լինել սակարկության կամ նույնիսկ քննարկման առարկա, նույնիսկ տեսականորեն»,- ասված է կուսակցության պատասխանում։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը պատասխանում շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված, եւ, ըստ այդմ, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում ոչ միայն չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ Միութենական պետության մաս, այլ անգամ քաղաքական օրակարգ արհեստականորեն բերված քննարկումները, հարցումները, նմանօրինակ հայտարարությունները համարում է խիստ վտանգավոր ու անթույլատրելի եւ ՀՀ անկախության, ինքնիշխանության եւ անվտանգային համակարգի դեմ տարվող բացահայտ գործողություններ․ «Մեր օրակարգում նմանօրինակ հարցի անգամ քննարկում, որն ողիղ սպառնալիք եւ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, չկա եւ չի էլ կարող երբեւէ լինել»:  Կուսակցությունը կարծում է, որ ակնհայտ է՝ միութենական պետության գաղափարը ՌԴ իշխանությունների աշխարհաքաղաքական նկրտումներին եւ շահերին հարմարեցված հերթական միավորում պետք է լինի, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով, ինչն էլ ծանր հետեւանքներ է ունենալու ոչ միայն ՀՀ քաղաքական եւ տնտեսական բազմավեկտոր ինտեգրացիոն գործընթացների վրա, այլ նաեւ լուրջ խոչնդոտ է լինելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման եւ միջազգային ճանաչման գործընթացի համար․ «Վստահ ենք՝ բոլորի հիշողությունները դեռ թարմ են, թե ինչպիսի դիրքորոշում հայտնեց ՀԱՊԿ-ը Հայաստանի համար օրհասական եւ անվտանգային առումով ամենաբարդ ու ծանրագույն շրջանում՝ թե՛ քառօրյա , եւ թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, անգամ ՀՀ սուվերեն տարածք թշնամու ներխուժման եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու ժամանակ: Իսկ, որ հենց այդպիսի դիրքորոշում էր որդեգրելու ՀԱՊԿ-ը, Ազատ Դեմոկրատները բազմիցս են բարձրաձայնել: Եվ, ընդհանրապես, Հայաստանի ապագան քաղաքակիրթ եւ առաջադեմ աշխարհն է, այլ ոչ թե դրանից մեկուսացումը: Հայաստանի իշխանությունը առաջնահերթ պարտավորություն ունի կոշտ ու միանշանակ հակահարված տալ ՀՀ անկախությանն ու ինքնիշխանությանը սպաղնացող որեւէ գործողության եւ առաջնորդվի միմիայն ՀՀ Սահմանադրությամբ եւ պետական շահով»: Հայաստանի կանաչների կուսակցությունը անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն էլ դեմ է ՀՀ ինքնիշխանության մասնակի կամ ամբողջական օտարմանը՝ հօգուտ որեւէ պետության, կամ պետությունների, կամ նրանց դաշինքի կամ միությանը, այդ թվում եւ առավել եւս՝ ՌԴ ու Բելառուսի միութենական պետությանը միանալու տեսքով։  Պահպանողական կուսակցությունը եւս որեւէ պարագայում Հայաստանը չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։ «Պահպանողական կուսակցության համար ՀՀ Սահմանդրությամբ ամրագրված ինքնիշխանությունն անսակարկելի է, ինչպես նաեւ Պահպանողական կուսակցության Կանոնադրության եւ Ծրագրի մեջ Հայաստանի պետականությունը հռչակված է որպես բարձրագույն արժեք»: Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության ամփոփոխ առաջին հոդվածի բովանդակությունը Հայաստանի Հանրապետռության ինքնիշխանության վերաբերյալ, ինչպես նաեւ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության հաստատուն դիրքորոշումը, անընդունելի եւ հակապետական է համարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կասկածի դակ դնող ցանկացած գաղափար եւ ցանկացած ակտ: Հայաստանի եվրոպական կուսակցությունը նույնպես կտրականապես դեմ է միութենական պետության գաղափարին․ «Մեզ մոտ դա անգամ չի քննարկվում, դա քրեական հանցագործություն է։ Նման բան քննարկել, խոսել, մտածել, անգամ չենք պատկերացնում»,- Infocom-ի հարցին ի պատասխան՝ կուսակցության դիրքորոշումը հայտնեց կուսակցության վարչության անդամ Ալլա Հարությունյանը։ «Հայոց հայրենիք» կուսակցությունը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությանն անկախությունն ու ինքնիշխանությունը միանշանակ որեւէ կերպ չի կարող խաթարվել, բայց համագործակցությունը որպես մեկ կառույց, «մեկ պետություն»՝ միանշանակ ընդունելի է համարում։ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն էլ է կողմ միութենական պետության գաղափարին, եթե ՀՀ անվտանգության ապահովման համար այդ միությանը միանալը վերջին հնարավորությունն է։ Այս տարվա փետրվարի 17-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի ժամանակ, պատասխանելով միութենական պետության մասին լրագրողի հարցին, ասաց, որ այսօր աշխարհում կան ինտեգրման այնպիսի մոդելներ, որոնցով բոլորը հիանում են, օրինակ՝ Եվրամիություն․ «Այն միությունը, որ ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ է, հեռու է իր ինտեգրման աստիճանով ԵՄ-ից։ Այսօրվա աշխարհում, իմ կարծիքով, չպետք է ապրիորի վախենալ որեւէ նման ինտեգրումից, ուղղակի պետք է նստել-հասկանալ՝ ինչ ես ստանում, ինչ ես զիջում։ Իմ նախագահության օրոք նման հարց չի քննարկվել, մենք այդպիսի նախաձեռնություն չենք ցուցաբերել եւ չենք համարել, որ դա հասունացած է։ Բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերել շատ պրագմատիկ եւ հաշվարկի հիմքի վրա, ոչ թե կենցաղային մոդելով՝ դու՝ ինձ, ես՝ քեզ, այլ կոնկրետ հաշվարկով, ինչ վտանգների առաջ ենք կանգնած, ինչ սպասելիքներ ունենք, ինչ են մեզ առաջարկում, ինչ ենք կորցնում, ինչ ենք ստանում։ Քանի որ չկա առաջարկ, հիմա դժվար է գնահատել»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ երբ կլինի, պետք է սթափ հաշվարկով քննարկել, մտնել-կամ չմտնել նման պրոցեսների մեջ։  Նրա կարծիքով՝ ՌԴ-ի հետ մենք պետք է ունենանք շատ ավելի խոր հարաբերություններ․ «Չկա այլ երկիր, որը շահագրգռված կլինի մեզ նորից գործոն սարքել այս տարածաշրջանում»։ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը Քոչարյանի ասուլիսից հետո անդրադարձավ միութենական պետության մասին վերջինիս հայտարարություններին՝ հնչեցնելով նաեւ իրենց կուսակցության դիրքորոշումը։ Նրա կարծիքով՝ Քոչարյանը երկընտրանքի առաջ է կանգնեցրել հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը՝ առաջարկելով կամ ապավինել ՌԴ-ի հետ առավել խոր ինտեգրմանը՝ չբացառելով անգամ միութենական պետությանն անդամակցելը՝ այդպիսով թուրք-ադրբեջանական սպառնալիքը դիտարկելով որպես անհաղթահարելի գործոն, կամ համակերպվել Քոչարյանի ձեւակերպմամբ «Հայաստանի աջարիզացիային»։ Նորիկյանի կարծիքով՝ Հայաստանին եւ հայ ժողովրդին դնել ծանր երկընտրանքի առջեւ, որ կամ ընտրում ես Թուրքիան, կամ  Ռուսաստանը, ազնիվ չէ մեր պետության, հասարակության նկատմամբ, եւ բացառել զարգացման որեւէ այլ տարբերակ, այդ թվում՝ բոլորի հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, նույնն է, թե Հայաստանին հավերժորեն գամել պատերազմի դռանը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։  Արդար Հայաստանը կարծում է, որ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը պետք է երկու հարցի վերաբերյալ ունենան հարյուրտոկոսանոց կոնսենսուս․ ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը սակարկման ենթակա չեն, ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ։ Նրանք, որոնք կասկածի տակ կդնեն ինքնիշխանությունն ու պետականությունը, Նորիկյանի խոսքով, պետք է վռնդվեն ՀՀ քաղաքական դաշտից։ Ստորեւ ներկայացնում ենք այն կուսակցությունների ցանկը, որոնք չեն պատասխանել  հարցադրմանը, սակայն հետագայում նրանց դիրքորոշումն ունենալուն պես դրանք եւս կհրապարակենք․ «Վերածնվող Հայաստան» կուսակցություն, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն,  «Հանրապետություն» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,  «Լուսավոր Հայաստան» կուսակցություն,  «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն,  «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն,  «Միասնական հայրենիք» կուսակցություն,  Հայ կառուցողական կուսակցություն,  «Զարթոնք» կուսակցություն,  «Ալյանս» կուսակցություն, «Ազատություն» կուսակցություն,  «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն,  «5165 շարժում» կուսակցություն,  «Վերելք» կուսակցություն,  «Ազատական» կուսակցություն,  «Ժառանգություն» կուսակցություն,  Հայաստանի կոմունիստական կուսակցություն,  «Ազգային ինքնորոշում» կուսակցություն,  «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցություն։ Հետգրություն «Ապրելու երկիր» կուսակցությունը նյութի հրապարակումից հետո հարցադրմանն ի պատասխան տեղեկացրել է, որ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս, քանի որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը սակարկման եւ քննարկման առարկա չէ։   Լուսանկարի աղբյուրը՝ ria.ruՀայարփի Բաղդասարյան
16:54 - 08 մարտի, 2022
«Խաղաղության դարաշրջան» բացելու օրակարգը համարժեք չէ առկա մարտահրավերներին. «Ապրելու երկիր»

«Խաղաղության դարաշրջան» բացելու օրակարգը համարժեք չէ առկա մարտահրավերներին. «Ապրելու երկիր»

Օկուպացված Շուշիում 2021 թ. հունիսի 15-ին Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված և օրեր առաջ երկու պետությունների խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագիրը» անկհայտ սպառնալիք է Հայաստանի և Արցախի համար, որով պաշտոնապես ամրագրվում և վերահաստատվում է Հայաստանի և հայերի դեմ թշնամական քաղաքականությունն ու դրանից բխող հետևողական գործողությունները: Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մասնավորապես, ինչպես նախորդիվ, այժմ նաև հռչակագրում ամրագրվում է Արցախի հարցի «լուծված» լինելու հանգամանքը՝ ի հեճուկս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունների, առ այն, որ Արցախի կարգավիճակի և խնդրի համապարփակ կարգավորման հարցը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում։ «Մեկ ազգ, երկու պետություն», թյուրքալեզու երկրների դաշինք ստեղծելու օրակարգը ամրագրվում է որպես Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական նպատակ, ավելին՝ «Զանգեզուրի միջանցքը» համարվում է առաջնահերթ այդ նպատակին հասնելու տեսանկյունից՝ դիտվելով տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներից դուրս։ Վերջերս Ադրբեջանի Մշակույթի նախարարության կողմից ստեղծված աշխատանքային խումբը, որը նպատակ ունի պետական մակարդակով հերթական անգամ վերացնել և խեղաթյուրել հայկական մշակութային ժառանգությունը, ևս մեկ անգամ փաստում է, որ գործ ունենք հակառակորդ երկրների կողմից հետևողական քայլերի հետ, որոնց հեռահար նպատակը տարածաշրջանը բացառապես թուրքական ազդեցության գոտու վերածելն է։ Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունը շարունակում է առաջ մղել նշված մարտահրավերներին անհամարժեք՝ «խաղաղության դարաշրջան» բացելու օրակարգը՝ այն համարելով բացառապես ճանապարհների ապաշրջափակման գործընթաց։ Այնինչ, անհրաժեշտ է խաղաղության հիմքում դնել ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, պետական մակարդակով հայատյացության և թշնամանքի քարոզի բացառումը և առանց նախապայմանների բանակցային կառուցողական մթնոլորտում խնդիրների լուծմանը հասնելու գործելաոճը։ Այս համատեքստում արտաքին քաղաքականության հիմքում պետք է շարունակի գերիշխել Արցախի կարգավիճակի օրակարգը՝ որպես անվտանգության և երկարաժամկետ կայունության իրական երաշխիք։ Դրան զուգահեռ անհրաժեշտ է հստակ ռազմավարության և բարեփոխումների քաղաքականության մշակումն ու իրագործումը բանակաշինության ոլորտում: Ադրբեջանի կողմից դրսևորվող ակնհայտ ապակառուցողական և հանդուգն գործելաոճը ոչ միայն չի արժանանում միջազգային հանրության համարժեք գնահատականին, այլև՝ երբեմն անուղղակիորեն «խրախուսվում է», հատկապես երբ միջազգային հանրությունը փորձում է հավասարության նշան դնել ագրեսոր պետության և ագրեսիայի ենթարկված կողմերի միջև: Վերջերս ԵՄ–ի կողմից ավտորիտար ռեժիմով ղեկավարվող Ադրբեջանին հատկացվելիք 2 միլիարդ եվրոյի օգնության մասին տեղեկատվությունը բազմաթիվ խնդիրներ և հարցեր է առաջացնում տարածաշրջանում ԵՄ –ի կողմից՝ ժողովրդավարական արժեքների հանդեպ ունեցած հանձնառության և դրանց խրախուսման վերաբերյալ:     Քանի որ վերոնշյալ խնդիրներն ունեն առաջնահերթ ռազմավարական նշանակություն մեր տարածաշրջանում իրական և կայուն խաղաղության կառուցման համատեքստում, ուստի «Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստվում է իր հիմնավոր մտահոգությունները ներկայացնել նաև ՀՀ–ում հավատարմագրված դեսպաններին և միջազգային ներկայացուցչություններին, ինչպես նաև առաջարկել ձեռնարկել մշակութային վանդալիզմի դեմ կոնկրետ գործողություններ։
14:49 - 15 փետրվարի, 2022
Փարաքարի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության բակում, համայնքի բանկիչների 60 տոկոսը միացել է արտահերթ ընտրություններ իրականցնելու ստորագրահավաքին |tert.am|

Փարաքարի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության բակում, համայնքի բանկիչների 60 տոկոսը միացել է արտահերթ ընտրություններ իրականցնելու ստորագրահավաքին |tert.am|

tert.am: Փարաքար համայնքի բնակիչների 60 տոկոսը միացել է արտահերթ ընտրություններ անցակացնելու պահանջով ստորգրահավաքին։ Այս մասին կառավարության դիմաց բողոքի ակցիաի ժամանակ տեղեկացրին համայնքի բնակիչները։ Նրանք պահանջում են, որ կառավարությունը պատասախանի «Ապրելու երկիր» խմբակցությունը հունվարի 3-ին կառավարությանը ներկայացրած պահանջին՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու հետ կապված։ Բողոքի ակցիայի մասանակիցները վկայկոչում էին ՏԻՄ օրենքը, ըստ որի՝ եթե երկշաբաթյա ընթացքում համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա Կառավարությունը նշանակում է արտահերթ ընտրություններ և հիշեցնում էին, թե ինչպիսի խախատումներով է համայքի ղեկավար ընտրվել։ Բողոքի ակցիային մասանակցում էր նաև «Ապրելու երկիր» խմբակցության կողմից համայնքի ղեկավարի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, ով լրագրողների հետ զրույցում պարազաբնեց, թե ինչու էր հայտարարել, որ ավագանու մանդատները վայր են դնում։
12:16 - 20 հունվարի, 2022
«Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքարում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով դիմել է կառավարությանը

«Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքարում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով դիմել է կառավարությանը

«Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով դիմել է կառավարությանը․ ««Ապրելու երկիր» խմբակցությունը, 03․01․2022թ․ դիմել է ՀՀ կառավարությանը Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և նոր ընտրություններ նշանակելու խնդրանքով՝ հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասը։ Օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետը լրացել է 2022թ հունվարի 3-ին։ Նույնանման հանգամանքներով մեկ այլ՝ Վեդի համայնքի դեպքում ՀՀ կառավարության 2022թ հունվարի 4-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները և նշանակվել են ավագանու արտահերթ ընտրություններ։ Ընդ որում, հունվարի 4-ին ՀՀ կառավարությունը այդ որոշումը կայացրել է հեռակա քվեարկությամբ՝ չսպասելով հունվարի 5-ի հերթական նիստին՝ նպատակ ունենալով պահպանել օրենքով սահմանված ժամկետները։ 2021թ․ դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու առաջին նիստը, և համայնքի ղեկավար է «ընտրվել» հունվարի 9-ի նիստին՝ 21-րդ օրը՝ օրենքի կոպիտ խախտումներով։ Այս փաստը հիմք է ՀՀ կառավարության կողմից օրենքի ուժով ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար միավորված համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու համար։ Սակայն, ՀՀ կառավարությունը նման որոշում չի կայացրել ոչ միայն սեփական նախաձեռնությամբ, այլև «Ապրելու երկիր» խմբակցության կողմից 2022թ հունվարի 3-ի և հունվարի 5-ի ներկայացված դիմումների հիման վրա։ Ավելին, կառավարությունը մինչև այժմ չի պատասխանել խմբակցության նամակին՝ սպասելով քաղաքական որոշման։ Այս կապակցությամբ, «Ապրելու երկիր» խմբակցությունը դիմելու է դատարան՝ կառավարության անգործության հիմքով և կառավարության կողմից իր պարտականությունների կատարման պահանջով։ «Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքար համայնքում հավաքել է ձայների 49%-ը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 27%: Համայնքի ութ բնակավայրերից երեքում «Ապրելու երկիր» կուսակցությունը հավաքել է 77-85% ձայներ»։
13:56 - 13 հունվարի, 2022