Վահրամ Պողոսյան

 ԱՀ նախագահի մամուլի նախկին խոսնակ։

Հակառակորդի՝ հայկական տարածքում հայտնված գրեթե բոլոր դիակների գրպաններում եղել են ներարկիչներ․ ԱՀ նախագահի խոսնակ

Հակառակորդի՝ հայկական տարածքում հայտնված գրեթե բոլոր դիակների գրպաններում եղել են ներարկիչներ․ ԱՀ նախագահի խոսնակ

Անցած գիշեր առաջին անգամ սեպտեմբերի 27-ից առաջնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել՝ բացառությամբ մի քանի փոխհրաձգությունից,  բայց պատերազմը շարունակվում է։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԱՀ նախագահի խոսնակը Վահրամ Պողոսյանը։ Խոսելով Ադրբեջանի կորուսնտնրի մասին՝ նա ասաց, որ Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ «Սրանք հետախուզական տվյալներ են։ Միայն մի ուղղությամբ 148 այլազգի զինվոր է զոհվել։ Մի քանի հարյուր զոհեր եղել են ազգությամբ թալիշ զինվորների շրջանում»,- ասաց նա։ Խոսնակը նաև ընդգծեց, որ Ադրբեջանցի ինվորների դիակները, որոնք հայտնվել են հայկական տարածքներում, գրեթե բոլորի գրպաններում եղել են ներարկիչներ։ «Սա վկայում է, որ Ադրբեջանը իր զինվորների սահման է ուղարկում թմրեցված վիճակում։ Սա միանշանակ ռազմական հանցագործություն է»,- ասաց նա։ Խոսնակը նաև նշեց, որ Արցախում տնտեսական վիճակը կայուն է, ենթակառուցվածքները աշխատում են, ժողովուրդը շարունակում է ապրել բնականոն կյանքով՝ պատերազմական իրավիճակին հատուկ։
10:31 - 01 հոկտեմբերի, 2020
Եթե Ադրբեջանը շարունակի ագրեսիան, Արցախի ՊՆ-ն, միայն նախկին բնագծերը վերականգնելով, չի բավարարվի․ ԱՀ նախագահի խոսնակ

Եթե Ադրբեջանը շարունակի ագրեսիան, Արցախի ՊՆ-ն, միայն նախկին բնագծերը վերականգնելով, չի բավարարվի․ ԱՀ նախագահի խոսնակ

Ողջ գիշեր շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտերը՝ հատկապես հյուսիսային եւ հյուսիսարեւելյան  հատվածներում։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Պաշտպանության բանակը կարողանում է ինտենսիվորեն կասեցնել հարձակողական բոլոր գործողությունները, որ իրականացնում են ադրբեջանական զինված ուժերը՝ թուրքական զինուժի աջակցությամբ։ Անցած գիշերվա հարձակողական բոլոր գործողությունները ձախողվել են, Ադրբեջանի բանակն այս պահի դրությամբ զինտեխնիկայի եւ կենդանի ուժի շատ մեծ կորուստներ ունի»,- ասել է խոսնակը։ Վահրամ Պողոսյանի խոսքով՝ այս պահին Արցախում ենթակառուցվածքների էական խնդիր չկա, բնականոն աշխատանքը շարունակվում է։  «Խնդիրներ հիմնականում ծագում են միայն այն հատվածներում, որոնք գտնվում են հակառակորդի հրետակոծության տակ, սակայն անմիջապես գործի են դրվում բոլոր հնարավորությունները՝ այդ խնդիրներն օպերատիվ լուծելու համար»,- հավելեց խոսնակը։ Վահրամ Պողոսյանը նաև նշեց, որ Արցախի պաշտպանության բանակը տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխավորն է։ «Եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիան, մենք չենք բացառում, որ Արցախի պաշտպանության բանակը, միայն իր նախկին բնագծերը վերականգնելով, չի բավարարվի»,- ընդգծեց նա։
10:34 - 30 սեպտեմբերի, 2020
Ցանկալին իրականության փոխարեն Ադրբեջանի ներկայացնելը խայտառակ ավարտվեց. ԱՀ նախագահի մամլո խոսնակ

Ցանկալին իրականության փոխարեն Ադրբեջանի ներկայացնելը խայտառակ ավարտվեց. ԱՀ նախագահի մամլո խոսնակ

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ  Պողոսյանն անդրադարձել է ադրբեջանական մամուլի կողմից ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին վերագրված հայտարարությանը։ «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոշտ արձագանքից հետո ադրբեջանական մամուլը շատ արագ խմբագրել է երեկ տարածած ապատեղեկատվությունը, որով խեղաթյուրել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքը, թե իբր, Մեջլիսի խոսնակի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, վերջինս խոսել էր ինչ-որ տարածքներ վերադարձնելու ու հակահայ այլ թեմաների մասին: Մեր վայ հարևանի՝ ցանկալին իրականության փոխարեն ներկայացնելու տարիների գործելաոճի այս դրսևորումը խայտառակ ավարտ ունեցավ: Իհարկե, կարելի է պատկերացնել ադրբեջանցի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կարճատև հրճվանքն ու ապրած խորը հիասթափությունը, բայց նման դեպքերը խորհելու և սեփական տկարությունը գիտակցելու հրաշալի առիթ են նաև: Երևի...»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Պողոսյանը։
19:54 - 24 սեպտեմբերի, 2020
Արցախի նախագահի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումները քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը. Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումները քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը. Վահրամ Պողոսյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած պատվիրակության Արցախ այցն ու կայացած հանդիպումները որոշ լրատվամիջոցներ փորձում են բուռն քննարկման թեմա դարձնել, ինտրիգներ փնտրել կամ դատարկ բաժակում փոթորիկ բարձրացնել. ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Ի պատասխան զլմ-ներում հրապարակումների և այդ առթիվ ստացվող բազմաթիվ հեռախոսազանգերի ու ֆեյսբուքյան նամակների՝ ընդգծում եմ, որ ՀՀ քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները մեր քույրերն ու եղբայրներն են ու նրանցից յուրաքանչյուրը հավասարապես իրավունք ունի այցելելու մեր հայրենիքի արցախյան հատված, հանդիպելու իր հայրենակիցներին: Ինչ վերաբերում է պարոն Վանեցյանի՝ Արցախի իշխանությունների ներկայացուցիչների, մասնավորապես՝ ԱԺ նախագահի և ԱԽ քարտուղարի հետ ունեցած հանդիպումներին, բացարձակ անընդունելի են ՀՀ ներքաղաքական համատեքստում դրանք մեկնաբանելու փորձերը: Պետք չէ մոռանալ, որ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը և «Միասնական հայրենիք » կուսակցությունը Արցախում կայացած վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ միասին ստացել են ժողովրդի բացարձակ մեծամասնության քվեն և երկու քաղաքական ուժերն էլ հայտարարել են ՀՀ իշխանությունների վարած քաղաքական կուրսին աջակցելու մասին: Իսկ Արցախը պետք է վեր կանգնած լինի ՀՀ ներքաղաքական գործընթացներից, և ոչ ոք իրավունք չունի Արցախը ներքաշել այդ վտանգավոր հորձանուտի մեջ: Հ. Գ. Մեկ կարևոր հավելում ևս: Արցախի Հանրապետության նախագահի հետ պաշտոնական հանդիպում չի կայացել, քանի որ, բացի ծանրաբեռնված օրակարգից, Նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը: Եվ սա ամենևին անձնական բնույթի հարց չէ»,- մեկնաբանել է խոսնակը։
17:52 - 18 օգոստոսի, 2020
Արցախի նախագահի՝ Գանձակի հետ կապված հայտարարությունն Ադրբեջանում խիստ մտահոգությունների ալիք է բարձրացրել

Արցախի նախագահի՝ Գանձակի հետ կապված հայտարարությունն Ադրբեջանում խիստ մտահոգությունների ալիք է բարձրացրել

Նախօրեին երիտասարդների հետ հանդիպմանը նախագահ Հարությունյանի՝ Գանձակի (Գյանջա) հետ կապված հայտարարությունն Ադրբեջանում խիստ մտահոգությունների ալիք է բարձրացրել, ինչը տեսանելի է այդ երկրի ՊՆ կողմից տարածած հայտարարության մեջ և մամուլի հրապարակումներում: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Հատկանշական է, որ Արցախից ամենաբարձր մակարդակով արվող կառուցողական հայտարարությունները Բաքվում միշտ չնկատելուն էին տալիս՝ ուղղակի թողնելով անարձագանք: Իսկ այսօր նրանց համար անսպասելի իրավիճակ է ձևավորվել, պաշտոնական Ստեփանակերտի կոշտ ու իրենց վարքին համահունչ հայտարարություններից սկսել են ջղաձգվել, հիասթափությամբ միջազգային հանրությանն արձագանքելու կոչեր են անում… Հ.Գ. Ուժեղ ու արժանապատիվ կեցվածքն է հարգանք պարտադրում»,- գրել է նա: Նախօրեին ԱՀ նախագահը երիտասարդների հետ զրույցում ասել էր նաև, որ եթե հակառակորդը փորձի Ստեփանակերտի վրա մի շատ փոքր արկ կամ ռումբ նետել, պատասխանը կստանա Կիրովաբադում։    
10:21 - 15 օգոստոսի, 2020
Արցախը պատրաստ է ընդունել լիբանանահայերին |civilnet.am|

Արցախը պատրաստ է ընդունել լիբանանահայերին |civilnet.am|

civilnet.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը անդրադարձել է Բեյրութում տեղի ունեցած մահաբեր պայթյունին, հեռախոսազրույց ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Այս մասին  ասաց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Նախագահը հայտարարել է, որ մենք պատրաստ ենք 100-150 ընտանիք ընդունել Արցախում։ Դա նորություն չէ, և այս դեպքով չէ պայմանավորված։ Այդ մտադրությունը եղել է նաև անցյալում՝ կապված Լիբանանում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի հետ։ Առավել ևս այս պայթյունից հետո, նախագահը խոսել է Արամ Առաջինի հետ և հայտնել է պատրաստակամություն ինչպես ընտանիքների ընդունման, այնպես էլ տարբեր աջակցության ծրագրեր իրականացնելու առումով։ Այսինքն, բոլոր հնարավորություններով այսօր Արցախը պատրաստ է օգնելու լիբանանահայությանը և Լիբանանի եղբայրական ժողովորդին»,- ասաց Վահրամ Պողոսյանը։ Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի, ավելի քան 4000-ը վիրավորվել է (օգոստոսի 5-ի կեսօրի դրությամբ)։ Զոհվածների թվում վեց հայ կա։
16:52 - 05 օգոստոսի, 2020
Կանայք, ծերերը և երեխաները Թալիշից ու Մատաղիսից ժամանակավոր հեռացվել են. տղամարդիկ գյուղերում են |factor.am|

Կանայք, ծերերը և երեխաները Թալիշից ու Մատաղիսից ժամանակավոր հեռացվել են. տղամարդիկ գյուղերում են |factor.am|

factor.am: Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների հետ կապված Արցախի Հանրապետության Թալիշի և Մատաղիսի բնակիչները առաջարկել են երկրի ղեկավարությանը իրենց տեղափոխել թիկունքային համայնքներ: «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս համայնքների բնակիչների հետ հանդիպմանը, հատկապես Թալիշում ապրողները և Մատաղիսից որոշ ընտանիքներ, մտահոգություն հայտնելով Տավուշում տեղի ունեցող ռազմական գործողությունների առթիվ, խնդրել են ապահովության նկատառումներով կանանց, երեխաներին և ծերերին ժամանակավորապես տեղափոխել թիկունքային համայնքներ: Հանրապետության նախագահի հանձնարարականով՝ տարհանումը կազմակերպվել է: Տեղափոխված բոլոր անձինք ապահովվել են կացարաններով և սննդով»,- փոխանցեց ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
22:14 - 16 հուլիսի, 2020
Արցախի ամբողջ սահմանի երկայնքով հարաբերական հանգիստ է. Վահրամ Պողոսյան |pastinfo.am|

Արցախի ամբողջ սահմանի երկայնքով հարաբերական հանգիստ է. Վահրամ Պողոսյան |pastinfo.am|

pastinfo.am: Այս պահին Արցախի ամբողջ սահմանի երկայնքով հարաբերական հանգիստ է։ Այս մասին ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Նշենք, որ ադրբեջանական մամուլում տեղեկատվություններ են շրջանառվում, թե Արցախի շփման գծում հայկական կողմից կրակոցներ են հնչել Ադրբեջանի ուղղությամբ։ Վահրամ Պողոսյանը հերքեց այդ լուրերը՝ նշելով, որ այդ հայտարարությունը որևէ աղերս չունի իրականության հետ և դրանով Ադրբեջանը փորձում է սադրել իրավիճակը։ Նրա փոխանցմամբ՝ Արցախի սահմանի ամբողջ երկայնքով այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է, սակայն, հաշվի առնելով Տավուշի սահմանային գոտում տիրող իրավիճակը, ՊԲ-ն գործադրում է բոլոր ջանքերը՝ոչ միայն առաջնագծում, այլև՝ հակառակորդի խորքում բոլոր շարժերը դիտարկելու համար։ «Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ մտահոգվելու ոչինչ չկա, ամեն ինչ հանգիստ է»,-շեշտեց Պողոսյանը։
15:55 - 16 հուլիսի, 2020