Freedom House

Հայաստանը շարունակում է մնալ մասնակի ազատ երկիր. Freedom House-ը հրապարակել է իր «Ազատությունն աշխարհում» զեկույցը
 |aravot.am|

Հայաստանը շարունակում է մնալ մասնակի ազատ երկիր. Freedom House-ը հրապարակել է իր «Ազատությունն աշխարհում» զեկույցը |aravot.am|

aravot.am: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2022» իր ամենամյա զեկույցը, որում Հայաստանը 55 միավորով շարունակում է մնալ մասնակի ազատ երկիր: Զեկույցը գնահատել է յուրաքանչյուր երկրում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների հետ կապված իրավիճակը: Ընդհանուր առմամբ Հայաստանը հավաքել է նույնքան միավոր, որքան նախորդ տարի: Այնուամենայնիվ, զեկույցի հեղինակներն առաջընթաց են գրանցել ընտրական միջավայրի փոփոխության առումով՝ կապված նոր Ընտրական օրենսգրքի ընդունման հետ (+1 միավոր) և հետընթաց՝ կապված երկրի արևելյան շրջաններում մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակման հետ (-1 միավոր): Զեկույցի՝ ընտրական գործընթացներին վերաբերող հատվածում հղում է կատարվում միջազգային դիտորդներին, որոնց համաձայն ընտրություններն անցել են ազատ և արդար: Չնայած ընդհանուր առմամբ Հայաստանը չի փոխել դիրքերը՝ զեկույցի հեղինակները մի շարք մտահոգիչ հանգամանքներ են փաստել: Մասնավորապես, նշվում է, որ չնայած Փաշինյանը խոստացել էր տարանջատել բիզնեսը քաղաքականությունից, երկու հարուստ գործարար նրա ընտրական ցուցակով մտել են խորհրդարան: Նշվում է, որ ընդդիմադիր որոշ խորհրդականներ նույնպես սերտ կապեր ունեն գործարարների հետ: Զեկույցում նաև նշվում է, որ 2020թ. հրադադարից հետո Ռուսաստանն ավելացրել է ազդեցությունը Հայաստանի վրա՝ որպես հայ-ադրբեջանական բանակցություններում հիմնական միջնորդ: Զեկույցի՝ կոռուպցիային վերաբերող հատվածում նշվում է, որ չնայած որոշակի առաջընթացին, մասնավորապես Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ կոռուպցիայի մեղադրանքով գործերը, մի շարք միջազգային կառույցներ, այդ թվում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն, GRECO-ն, կարծում են, որ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության մեջ լուրջ բացթողումներ են մնում: Կառավարության թափանցիկությանը վերաբերող հատվածում նշվում է, որ մի շարք առաջարկվող օրինագծեր կարող են սահմանափակել տեղեկության ազատության մասին գործող օրենքը և կոռուպցիոն ռիսկեր պարունակել: Մամուլի ազատության վերաբերյալ բաժնում նշվում է, որ մի քանի նոր սահմանափակումներ են սահմանվել լրագրողական ազատության դեմ, այդ թվում՝ խորհրդարանում նրանց ազատ տեղաշարժվելու սահմանափակում, ինչպես նաև որոշակի սահմանափակումներ Սյունիքի մարզում աշխատելու հետ կապված: «Այս միջոցառումները լայնորեն դատապարտվել են տեղի և միջազգային կազմակերպությունների կողմից, իսկ տեղի մեդիա կազմակերպությունները կոչ են արել կառավարությանը վերջ տալ լրատվամիջոցների խոչընդոտներին և ոտնձգություններին»: Նշվում է, որ ավելացել է բռնությունը լրագրողների նկատմամբ: Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի՝ 2021թ. հոկտեմբերի դրությամբ գրանցվել է լրատվամիջոցի ներկայացուցիչների դեմ բռնության մոտ 20 դեպք: Շարունակությունը՝ aravot.am-ում։
14:20 - 24 փետրվարի, 2022
Հայհոյանքը որպես կատեգորիա ընդհանրապես պետք է դուրս մնա հանրային դիսկուրսից. Վլադիմիր Վարդանյան |armenpress.am|

Հայհոյանքը որպես կատեգորիա ընդհանրապես պետք է դուրս մնա հանրային դիսկուրսից. Վլադիմիր Վարդանյան |armenpress.am|

armenpress.am: Հայհոյանքը որպես բարոյական նորմ արգելված է եղել, արգելված է և, հույս ունեմ, արգելված կլինի Հայաստանում: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Freedom House հասարակական կազմակերպության հայտարարությանը, որով մտահոգություն է հայտնվել ՀՀ քրեական օրենսգրքի ծանր վիրավորանքը քրեականացնող նոր դրույթի կիրառմամբ ՀՀ քաղաքացու նկատմամբ կայացված առաջին դատավճռով: «Հայհոյանքը որպես կատեգորիա ընդհանրապես պետք է դուրս մնա հանրային դիսկուրսից: Ցավոք, հայհոյանքը սոցիալական ցանցի առկայության պարագայում վերացվել է մի դաշտի, որը կարող է բերել հանցավոր երևույթների: Հայհոյանքը ոչ թե խոսքի ազատության դրսևորում է, այլ խոսքի ազատության սահմանափակման այն իրավաչափ դեպքերից է, երբ, ըստ էության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայհոյանք տված մարդուն պաշտպանություն չի տրամադրում:  Ես չեմ խոսում ոչ շեմային դեպքերից, ոչ վիրավորանքի այլ դրսևորումներից: Գիտեք, որ օրենքի ընդունման նպատակը նախ և առաջ այդ իրավիճակը շտկելն էր»,- ասաց Վարդանյանը:
14:51 - 07 փետրվարի, 2022
Գրիգոր Մինասյանն անդրադարձավ ազատ խոսքի իրավունքին վերաբերվող Freedom House-ի հայտարարությանը |armenpress.am|

Գրիգոր Մինասյանն անդրադարձավ ազատ խոսքի իրավունքին վերաբերվող Freedom House-ի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ազատ խոսքի իրավունքի չարաշահում կար, և այդ իսկ պատճառով նպատակահարմար էր Քրեական օրենսգրքում ծանր վիրավորանքը քրեականացնող նոր դրույթի կիրառել: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, անդրադառնալով Freedom House հասարակական կազմակերպությունը հայտարարությանը, որով մտահոգություն է հայտնել ՀՀ Քրեական օրենսգրքի ծանր վիրավորանքը քրեականացնող նոր դրույթի կիրառմամբ ՀՀ քաղաքացու նկատմամբ կայացված առաջին դատավճռով: «Քանի որ բոլորս ականատես եղանք, որ մեր երկրում ազատ խոսքի իրավունքի չարաշահում կար, դրա համար նպատակահարմար է գտնվել նման օրենսդրական փոփոխություններ իրականացնել: Ինչ վերաբերվում է մեր գործընկերների մտահոգություններին՝ դրանք բոլորը լսելի են, և ապագայում, եթե ինչ-որ փոփոխություններ նախատեսվեն, բոլորս ականատես կլինենք, սակայն պետք է հաշվի առնենք, որ կա խնդիր և այդ խնդիրը պետք լուծվեր: Այժմ սա է լուծումը, որպեսզի նման դրսևորումներ մեր երկրում չլինեն»,- ասաց Մինասյանը:
13:23 - 07 փետրվարի, 2022
Սիմոնյանն ու Փելոսին համակարծիք են եղել, որ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը կարող է ձեռք բերվել խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ՄԽ համանախագահության հովանու ներքո

Սիմոնյանն ու Փելոսին համակարծիք են եղել, որ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը կարող է ձեռք բերվել խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ՄԽ համանախագահության հովանու ներքո

Հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Հանդիպմանը Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ինստիտուտների եւ օրենքի գերակայության ամրապնդման գործում արձանագրված հետեւողական առաջընթացը: Նա ընդգծել է Հայաստանի իշխանությունների եւ խորհրդարանի ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի եւ թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաեւ ընդգծել ազատ եւ արդար ընտրությունների դերը բարեփոխումների անշրջելիության ապահովման գործում: Ալեն Սիմոնյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ 2018-2021 թվականներին Հայաստանը բարելավել է Transparency International-ի կոռուպցիայի ընկալման իր ցուցանիշը՝ 35-ից անցնելով 49-ի, եւ Freedom House-ի գնահատմամբ՝ ազատության գլոբալ ցուցանիշը դրական աճ է արձանագրել: Կողմերը վերահաստատել են, որ ժողովրդավարությունը հայ-ամերիկյան համագործակցության կարեւորագույն հիմնասյուներից է: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է կոնկրետ ոլորտներում Հայաստանի օրենսդրական մի շարք բարեփոխումներ: Ազգային ժողովի նախագահն իր գործընկերոջը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա փուլի եւ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին: Նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ աշխատելու տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ անվտանգության հաստատման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են բացահայտորեն սպառնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ շարունակում են ոտնձգությունները նրա տարածքի նկատմամբ: Կողմերը համակարծիք են եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը կարող է ձեռք բերվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Քննարկվել են նաեւ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, ինչպես նաեւ տարածաշրջանում բոլոր կոմունիկացիոն գծերի բացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանն ու նախանշել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնումը: Այս համատեքստում Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի գործունեությունը, որն ունի երկկուսակցական աջակցություն եւ առանցքային դեր է խաղում այդ հարաբերությունների ամրապնդման գործում: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել խոսնակ Փելոսիին եւ նրա բոլոր գործընկերներին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ համապատասխան բանաձեւի ընդունման գործում նրանց ունեցած արժեքավոր ներդրման համար: Հանդիպմանը Նենսի Փելոսիին է հանձնվել Պատվո շքանշան՝ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավար հանրապետական Քեվին ՄըքՔարթին, հանրապետականներ Դեւիդ Վալադաոն, Գաս Բիլիրակիսը, դեմոկրատներ Ֆրենկ Փալոնը, Ջեքի Սփիրը, Ադամ Շիֆը եւ Աննա Էշուն: 
10:02 - 20 հունվարի, 2022
Freedom House-ը կոչ է անում միջազգային կազմակերպություններին՝ մեխանիզմներ կիրառել հետագա էսկալացիաները կանխելու համար |azatutyun.am|

Freedom House-ը կոչ է անում միջազգային կազմակերպություններին՝ մեխանիզմներ կիրառել հետագա էսկալացիաները կանխելու համար |azatutyun.am|

azatutyun.am: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական գործողություններով», որոնց արդյունքում երկու կողմից էլ զինվորականներ են զոհվել և վիրավորվել։ «Կալանավորված զինվորականների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հաղորդումները պետք է հետաքննվեն, և տրամադրվեն նրանց հայրենադարձության մանրամասները», - ասված է կազմակերպության հայտարարությունում, որ տեղադրված է թվիթերյան էջում։ Կազմակերպությունը կոչ է արել շահագրգիռ կողմերին, ԵԱՀԿ-ին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ կիրառել խաղաղության ամրապնդմանն ուղղված մարդակենտրոն մեխանիզմներ՝ տարածաշրջանում երկարատև կայունություն ապահովելու համար, ներառյալ՝ այնպիսի մեխանիզմներ, որոնք կկանխեն հետագա էսկալացիաները և կապահովեն թափանցիկություն ռազմական գործողություններում: Freedom House-ը նաև կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին՝ թափանցիկ հետաքննություն իրականացնել քաղաքացիական անձանց և կալանավորված զինվորականների մարդու իրավունքների խախտումների ցանկացած մեղադրանքների վերաբերյալ։
12:15 - 18 նոյեմբերի, 2021
Freedom House-ը մտահոգություն է հայտնում Փաշինյանին վիրավորելու համար Facebook-ի օգտատիրոջ դեմ քրեական գործի առնչությամբ |azatutyun.am|

Freedom House-ը մտահոգություն է հայտնում Փաշինյանին վիրավորելու համար Facebook-ի օգտատիրոջ դեմ քրեական գործի առնչությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկնաբանությունում վիրավորած ֆեյսբուքյան օգտատիրոջ դեմ վերջերս հարուցված քրեական գործի առնչությամբ։ Կազմակերպությունն իր հաղորդագրությունում նշում է, որ դա տեղի է ունեցել կառավարական պաշտոնյաներին «ծանր վիրավորանք» հասցնելը քրեականացնող օրենսդրական փոփոխությունների՝ խորհրդարանի կողմից ընդունվելուց երկու ամիս անց, և «նշանավորում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի, այդ թվում՝ արտահայտվելու ազատության հստակ նահանջ»։ Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում «անմիջապես դադարեցնել վիրավորանքը քրեականացնող այս հակասահմանադրական օրենսդրության կիրառումը»։  
16:25 - 28 սեպտեմբերի, 2021
Freedom House-ը մտահոգված է Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդումներով |azatutyun.am|

Freedom House-ը մտահոգված է Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդումներով |azatutyun.am|

azatutyun.am: Freedom House-ը խորապես մտահոգված է «վերջին զինված հակամարտության արդյունքում Ադրբեջանի կողմից գերեվարված և ձերբակալված հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և բռնության, այդ թվում` խոշտանգումների մասին ստացված հաղորդագրություններով»։ Այս մասին հայտարարել է միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը: Ի պատասխան Ադրբեջանի կողմից ձերբակալված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության դեպքերի մասին հաղորդագրությունների տարածած հայտարարությունում Freedom House-ն Ադրբեջանի իշխանություններին հորդորում է «սերտորեն աջակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ջանքերին` հետաքննելու հայ ձերբակալվածների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումների վավերականությունը` անկախ նրանց կարգավիճակից, և ապահովելու, որ դեռ անազատության մեջ գտնվող անձինք ունենան բոլոր պաշտպանությունները, որոնք ամրագրված են միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների նորմերով՝ ներառյալ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի անթույլատրելիությունն, ինչպես նաև տրամադրել նրանց հայրենադարձության վերաբերյալ տվյալներ»: «Որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմ պետություն՝ Ադրբեջանը պարտավոր է սերտորեն համագործակցել դատարանի հետ և տրամադրել պահանջվող բոլոր տեղեկությունները՝ այս լուրջ հարցերի թափանցիկ հետաքննությունը ապահովելու համար», - շեշտում է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը։ Հայտարարության նախապատմությունում Freedom House-ը նշում է, որ չնայած հրադադարի մասին 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի հայտարարության պայմանները երկու կողմերին էլ պարտավորեցնում էին վերադարձնել ձերբակալվածներին, ադրբեջանական իշխանությունները մեղադրվում են հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց պահելու մեջ: «Հայ ձերբակալվածները ադրբեջանական գերության մեջ ենթարկվել են բռնությունների ու նվաստացնող վերաբերմունքի՝ համաձայն սոցիալական ցանցերում շրջանառվող հաղորդագրությունների, որոնք նախնական ստուգվել են Human Rights Watch-ի կողմից մարտին», - ասված է հաղորդագրությունում։ «Հայաստանի կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանում գտնվող հայ ձերբակալվածների ճակատագիրը պարզելու համար: Մարտի սկզբին ՄԻԵԴ-ը 188 հոգու համար ընդունել է միջանկյալ միջոցներ, որոնք ուղղված են անհատին պաշտպանելու հետագա ֆիզիկական վնասներից, քանի դեռ քննությունն ընթացքի մեջ է: ՄԻԵԴ-ը նաև դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ պահանջելով տրամադրել ձերբակալվածների վերաբերյալ բժշկական տեղեկություններ, տեղեկատվություն նրանց պահման պայմանների և նրանց նախատեսվող հայրենադարձության մասին», - նշում է Freedom House-ը։
10:00 - 12 մայիսի, 2021
Դեմոկրատիայի առաջին նահանջը թավշյա հեղափոխությունից հետո. Freedom House |azatutyun.am|

Դեմոկրատիայի առաջին նահանջը թավշյա հեղափոխությունից հետո. Freedom House |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանն անցյալ տարի ցավոտ նահանջ է արձանագրել դեմոկրատական նվաճումների ասպարեզում: Freedom House իրավապաշտպան կառույցը հրապարակել է Անցումային շրջանի երկրների 2021 թվականի զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանն անկում է գրանցել: Ահա առանցքային նշանակության ուղղությունները՝ ազգային դեմոկրատական կառավարում, ընտրությունների անցկացում, քաղաքացիական հասարակության ամրապնդում, անկախ մամուլի զարգացում և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետություն՝ այդ բոլոր ոլորտների առումով Հայաստանի հասցեին գովասանք էր հնչել: Բացառությունը միայն դատական համակարգն էր, որն, ըստ վերլուծաբանների, անկախ չէ, և նախորդ զեկույցը կազմած հեղինակները Հայաստանի պարագայում դատական համակարգի բարեփոխումն էին համարել օրակարգի հրատապ խնդիր: Եվ այնուամենայնիվ, նախորդ զեկույցը լուրջ լավատեսություն էր հաղորդում: Ահա երկու մեջբերում զեկույցից, ըստ որի՝ 2018-20 թվականների ժամանակաշրջանում Հայաստանը ժողովրդավարության հաստատման տեսակետից 30 պետությունների շարքում ամենալավ արդյունքն է ապահովել՝ «լուրջ առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում և ընտրությունների ասպարեզում», «ամենաբարձր ցուցիչն Անցումային շրջանի երկրների զեկույցների թողարկման պատմության ընթացքում»: Իսկ ահա նոր զեկույցում ասվում է, որ դեպի հիբրիդային անցումային իշխանակարգ տանող ճանապարհն ընտրած Հայաստանը 2020-ին զիջել է դիրքերը: «Փաստորեն առաջին անգամ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո դեմոկրատական բարեփոխումների ընթացքը Հայաստանում նահանջել է», - նշում են Freedom House-ի վերլուծաբանները: Պետությունները տարբեր անվանակարգերում գրանցած արդյունքների համադրմամբ կազմվող ցուցիչով են դասվում 5 խմբերի՝ կոնսոլիդացված դեմոկրատիաներ (5.01-ից 7 միավոր), կիսակոնսոլիդացված դեմոկրատիաներ (4.01-ից 5 միավոր), հիբրիդային կամ անցումային ռեժիմներ (3.01-ից 4 միավոր), կիսակոնսոլիդացված ռեժիմներ (2.01-ից 3 միավոր) և կոնսոլիդացված ավտորիտար (ինքնակալ) ռեժիմներ (1-ից 2 միավոր)։ Եվրասիայում իշխանակարգի ամենատարածված տեսակը կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմն է: Հայաստանում կիսակոնսոլիդացված ավտորիտար իշխանակարգ է, Հայաստանն այդ կատեգորիայում միակ երկիրն է: Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում հիբրիդային անցումային իշխանակարգ է, դեմոկրատիաներ Եվրասիայում չկան: Նոր զեկույցում ներառված են Եվրոպայի և Եվրասիայի 29 պետություններ: Դրանցից 10-ը համարվել են դեմոկրատական, 10-ը՝ հիբրիդային, և 9-ը՝ ավտորիտար: Կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմների թվում են հարևան Ադրբեջանը, Ռուսաստանը և ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում Հայաստանի բոլոր բախտակիցներն ու դաշնակիցները: Զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ պատերազմը Հայաստանում հրահրել է ներքին ճգնաժամ, որը կարող է վտանգի տակ դնել 2018 թվականի թավշյա հեղափոխության նվաճումները, անկայունությունը շարունակվում է, ներքին գործընթացները վկայում են, որ իրավիճակի վատթարացում չի բացառվում: Ըստ Freedom House-ի Անցումային շրջանի երկրների 2021 թվականի զեկույցի, մտահոգիչ գործընթացներ են ամբողջ Եվրոպայում և Եվրասիայում, որտեղ «ընտրված առաջնորդները խարխլում են հենց այն ինստիտուտները, որոնց միջոցով հասել են իշխանության, իսկ հարձակումները դեմոկրատիայի վրա արագացնում են Եվրոպայում և Եվրասիայում ավտորիտարիզմի (ինքնակալության) տարածումը»:
12:33 - 28 ապրիլի, 2021
Հայաստանի իշխանությունները պետք է աջակցեն ՄԻՊ գրասենյակին և ՔՀԿ-ներին․ Freedom House-ի հայտարարությունը |tert.am|

Հայաստանի իշխանությունները պետք է աջակցեն ՄԻՊ գրասենյակին և ՔՀԿ-ներին․ Freedom House-ի հայտարարությունը |tert.am|

tert.am: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսական անկախության երաշխիքի վերացման Կառավարության նախագծի վերաբերյալ։ «Հայաստանի իշխանությունները պետք է ապահովեն երկրում ժողովրդավարական և մարդու իրավունքների ինստիտուտների, այդ թվում ՝ քաղաքացիական հասարակության անխոչընդոտ գործունեությունը: «Այս անհանգստացնող զարգացումները միայն կխորացնեն Հայաստանի քաղաքական ճգնաժամը: Լեռնային Ղարաբաղում առկա հակամարտության և ներկայիս քաղաքական ճգնաժամի ֆոնին ավելի կարևոր է, քան երբևէ, պահպանել ՄԻՊ գրասեյակի և քաղհասարակության կազմակերպությունների կարողությունները`իրազեկելու հակամարտության ընթացքում կատարված մարդու իրավունքների խախտումների մասին և բարձրաձայնելու երկրում հիմնարար ազատությունների սահմանափակումները: Հայաստանի իշխանությունները պետք է աջակցեն ՄԻՊ գրասենյակին և ՔՀԿ-ներին՝ պահպանելով նրանց հետ ակտիվ երկխոսությունը, ապահովելով օրենքի գերակայությունը և բռնության և ատելության խոսքի հեղինակներին պատասխանատվության ենթարկելը»,-ասվում է հայտարարությունում:
12:38 - 13 մարտի, 2021
Հայաստանը գրանցել է Freedom House-ի զեկույցի պատմության մեջ ժողովրդավարացման ամենաբարձր ցուցանիշը |armenpress.am|

Հայաստանը գրանցել է Freedom House-ի զեկույցի պատմության մեջ ժողովրդավարացման ամենաբարձր ցուցանիշը |armenpress.am|

armenpress.am: «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հետխորհրդային երկրների ժողովրդավարության բարելավման վերաբերյալ իր զեկույցում բարձր է գնահատել Հայաստանի վերջին երկու տարիների ձեռքբերումներն այս ոլորտում: Ամերիկյան հանրահայտ իրավապաշպան կազմակերպությունն իր «Անցումային երկրներ 2020» զեկույցի հրապարակման առնչությամբ ընդգծել է, որ Հայաստանն արձանագրել է զեկույցի պատմության մեջ ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը։ Զեկույցը նվիրված է հետխորհդային եվրասիական 29 երկրներում ժողովրադավարական զարգացումներին: Նշվում է, որ Հայաստանը վերջին երկու տարիներին մեծ առաջընթաց է գրանցել ընտրությունների անցկացման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, դատական համակարգի շուրջ զարգացումները, սակայն, մտահոգությունների տեղիք են տվել զեկույցի հեղինակներին: «Freedom House»-ի գնահատմամբ՝ քաղաքական փոփոխությունների, օրենքի գերակայության և համակարգված կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ հանրային համաձայնությունը հիմք է ստեղծել Հայաստանում թավշյա հեղափոխության համար: Հանրային այս պահանջը պատմական հնարավորություն է ժոողովրդավարության զարգացման առումով: Զեկույցը կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել կառավարման համակարգի անցումային փուլում գտնվող երկրներին՝ առանձնացնելով Հայաստանն ու Ուկրաինան, որոնք վերջին երկու տարիներին արձանագրել են ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ: Այս երկրների առաջնորդներն այսօր կանգնած են առանց ժողովրդավարական նորմերի խախտման քաղաքացիների սպասումներն արդարացնելու, վստահությունը պահպանելու և կոռումպացված համակարգերը փոխելու մարտահրավերների առջև: «Freedom House»-ը կոչ է անում ծրագրային ծավալուն աջակցություն ցուցաբերել Հայաստանին օրենքի գերակայության և ինստիտուտների ուժեղացման ուղղությամբ, ներառյալ դատական ու ոստիկանական համակարգերի բարեփոխումները: Թավշյա հեղափոխությունն աջակցած ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների ծրագրերը պետք է ներառեն նաև հանրային միասնության պահպանման և քաղաքական բևեռացման վերացման նպատակներ, որոնք կօգնեն հաջողությամբ իրականացնել այլ բարեփոխումներ: Զեկույցն ընդգծում է՝ եվրոպական և եվրասիական տարածաշրջանում ավելի շատ առաջնորդներ արդեն բաց հարձակում են գործում ժողովրդավարական հաստատությունների ու արժեքների վրա: «Freedom House»-ի նախագահ Մայքլ Աբրամովիցը կոչ է անում արևմտյան ժողովրդավարություններին չանտեսել իրենց հարևանությամբ ընթացող հակաժողովրդավարական գործընթացները, իսկ Միացյալ Նահանգներին՝ վերստանձնել իր առաքելությունը ժողովրդավարության պաշտպանության հարցում: Չբացառելով ժողովրդավարության զարգացման տեսանկյունից իրավիճակի վատթարացումը կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ Աբրամովիցը հույս է հայտնում, որ այս փորձությունը ի ցույց կդնի թափանցիկ ու պատասխանատու կառավարման կարևորությունը՝ պահանջարկ առաջացնելով նոր փոփոխությունների համար:
11:21 - 06 մայիսի, 2020
Հայաստանում ազատականացումը դրական է ազդել Ղարաբաղի վրա. Freedom House |armenpress.am|

Հայաստանում ազատականացումը դրական է ազդել Ղարաբաղի վրա. Freedom House |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում քաղաքական ազատականացումը եւ վարչապետ Փաշինյանի իշխանության գալը դրական ազդեցություն է թողել Լեռնային Ղարաբաղի վրա, նշված է Freedom House կազմակերպության Freedom in the World 2020 տարեկան զեկույցում: Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», զեկույցում մասնավորապես նշված է, որ Ղարաբաղի տարածքում «ավելացել է մրցակցությունը եւ քաղհասարակության ակտիվությունը սեպտեմբերին նախատեսված տեղական ընտրություններին ընդառաջ. հարթակ է ստեղծվել 2020-ին Լեռնային Ղարաբաղի նախագահի եւ խորհրդարանի ընտրություններում հավելյալ փոփոխությունների համար: Ցավոք, Եվրասիայի տարածաշրջանի այլ անջատված տարածքները, որոնք մնում են օկուպացված Ռուսաստանի զորքերի կողմից, մնացել են լճացած, այնտեղ քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների անկում է արձանագրվել»: Ընդհանրապես, հիմնականում անազատ Եվրասիայի տարածաշրջանը մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների առումով «մռայլ պատկեր է հիշեցնում». Ռուսաստանում, Բելառուսում, Ուզբեկստանում իշխող ուժերի ճնշումների արդյունքում պահպանեցին իշխանությունը, Ղազախստանի ղեկավարը փոխանցեց իշխանությունն իր ընտրած իրավահաջորդին, իսկ Մոլդովայում սկսված բարեփոխումները կանգ են առել: Եվրասիայի դրական տեղաշարժերը կապված են մասամբ ազատ երկրներ ճանաչված Հայաստանի եւ Ուկրաինայի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Զելենսկու հետ, նշում է Freedom House կազմակերպությունը: Ինչ վերաբերում է աշխարհի մյուս տարածաշրջաններին, ապա ընդհանուր առմամբ, զեկույցի համաձայն, 2020-ին աշխարհում ժողովրդավարությունը խոչընդոտների է հանդիպում. Հետընթաց են ապրել ոչ միայն ավտորիտար Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը, այլեւ ժողովրդավարության ավանդույթներ ունեցող մի շարք երկրներ: Անցած տասնամյակում խոշորագույն հետընթացն են ապրել Բուրունդին, Թուրքիան, Մալին, Վենեսուելան, Հունգարիան, Ադրբեջանը, Տաջիկստանը եւ տասնյակից ավելի այլ երկրներ: Ազատությունների մակարդակով վատագույն վիճակում են Սիրիան, Էրիտրեան, Հարավային Սուդանը, Թուքմենստանը եւ Հյուսիսային Կորեան:
14:00 - 04 մարտի, 2020