Բենյամին Նեթանյահու

Բենյամին Նեթանյահուն Իսրայելի վարչապետն է եղել 1996-1999թթ և 2009-2021թվականներին։ 

1982 թվականին Բենյամին Նեթանյահուն նշանակվել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատան քաղաքական բաժնի պետ։ 1982 թվականին Բենյամին Նեթանյահուն դարձել է ԱՄՆ-ում Իսրայելի փոխդեսպան։ Այնուհետեւ 1984 թվականից մինչեւ 1988 թվականը եղել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան։ Իսրայել վերադառնալուց հետո 1988 թվականին Նեթանյահուն ընտրվել է Քնեսեթի (Իսրայելի Ազգային Ժողով) պատգամավոր՝ Լիկուդ կուսակցություից։ Ապա դարձել է Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 1993 թվականին Բենյամին Նեթանյահուն ընտրվել է Լիկուդ կուսակցության ղեկավար եւ գլխավորել Քնեսեթի (Իսրայելի Ազգային Ժողով) ընդդիմությունը։

Մակրոնը Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Գազայում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը


 |armenpress.am|

Մակրոնը Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Գազայում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում իր անհանգստություն է հայտնել Գազայի հատվածի խաղաղ բնակիչների ճակատագրով: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ելիսեյան պալատը։ Մակրոնը հանդես է եկել այդ տարածաշրջանում խաղաղության վերականգնման օգտին։ «Ֆրանսիայի Հանրապետության նախագահը բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ ՝ Մերձավոր Արեւելքում բռնության և էսկալացիայի դադարեցման ջանքերի շրջանակներում։ Մակրոնն ընդգծել է խաղաղության հաստատելու հրատապ անհրաժեշտությունը։ Նա նաև իր մտահոգությունն է հայտնել Գազայի քաղաքացիական բնակչության համար», - ասված է Ֆրանսիայի նախագահի վարչակազմի տարածած հայտարարության մեջ։
18:52 - 14 մայիսի, 2021
Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Իսրայելի հյուսիսային սահմաններին տեղի ունեցող իրադարձությունները |tert.am|

Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Իսրայելի հյուսիսային սահմաններին տեղի ունեցող իրադարձությունները |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է երկրի հյուսիսային սահմաններին տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիան»` հղում տալով Նեթանյահուի աշխատակազմին: «Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ղեկավարները քննարկել են հյուսիսային ուղղությամբ վերջին իրադարձությունները և տարածաշրջանային այլ հարցեր»,-ասված է հայտարարության մեջ: Կրեմլի մամուլի ծառայությունը նշել է, որ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել շարունակել երկխոսությունն անվտանգության խորհուրդների, ինչպես նաև ռազմական, արտաքին քաղաքական և տնտեսական գերատեսչությունների միջև: Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչները քննարկել են երկկողմ համագործակցության արդիական խնդիրները, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել ամրապնդել առևտրատնտեսական փոխգործակցությունը երկրների միջև:
16:58 - 07 մայիսի, 2021
Իսրայելում դժգոհում են կորոնավիրուսին կառավարության սխալ արձագանքից, վարչապետի նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքներից և տնտեսական իրավիճակից |shantnews.am|

Իսրայելում դժգոհում են կորոնավիրուսին կառավարության սխալ արձագանքից, վարչապետի նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքներից և տնտեսական իրավիճակից |shantnews.am|

shantnews.am:  Իսրայելի ամբողջ տարածքում հազարավոր ցուցարարներ անցկացրել են բողոքի հարյուրավոր ակցիաներ երկրի վարչապետ Բենիամին Նեսանյահուի դեմ։ The Jerusalem Post-ը գրում է, որ ցուցարարները դժգոհում են Իսրայելում կորոնավիրուսի համավարակի նկատմամբ կառավարության սխալ արձագանքից, կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքներից, որոնք առաջադրվել են վարչապետի նկատմամբ, և երկրում առկա տնտեսական իրավիճակից: Խոշոր ցույցեր են անցկացվել ոչ միայն երկրի բոլոր խոշոր քաղաքներում՝ Թել Ավիվում, Երուսաղեմում, Հայֆայում, այլ նաև համեմատաբար փոքր բնակավայրերում: Բացի այդ, ստացվել են հաղորդագրություններ բախումների և ցուցարարների վրա հարձակումների մասին: Haaretz-ի հաղորդմամբ՝ Նեթանյահուի նստավայրի մոտ հավաքվել է 2000 ցուցարար, ընդ որում՝ ցուցարարների մյուս խումբը երթով շարժվել է քաղաքի փողոցներով: Տեղի են ունեցել բախումներ, ոստիկանությունը ձերբակալել է յոթ ցուցարարի ոստիկանության սպաներին վիրավորելու և հասարակական կարգը խախտելու համար: Maariv պարբերականը նշում է, որ Թել Ավիվում ոստիկանությունը ձերբակալել է չորս մարդու ցուցարարներին էլեկտրաշոկերով սպառնալու համար: Հաղորդվել է նաև ցուցարարների վրա մի շարք հարձակումների մասին:
13:29 - 25 հոկտեմբերի, 2020
Գազայից արմատականները փորձում են խանգարել արաբական երկրների հետ հաշտությանը. Նեթանյահու

 |armenpress.am|

Գազայից արմատականները փորձում են խանգարել արաբական երկրների հետ հաշտությանը. Նեթանյահու |armenpress.am|

armenpress.am: Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից սկսել են հրթիռներ արձակել Իսրայելի վրա Արաբական Միացյալ էմիրությունների (ԱՄէ) եւ Բահրեյնի հետ Վաշինգտոնում հաշտության համաձայնագրերի ստորագրման արարողության ժամանակ, որպեսզի կանխեն հրեական պետության հաշտությունն այդ երկրների հետ: Սեպտեմբերի 16-ին այս հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգտոնից Թել Ավիվ մեկնելուց առաջ։ «Ես զարմացած չեմ, որ պաղեստինցի ահաբեկիչներն սկսել են հրթիռակոծել Իսրայելն ուղղակիորեն այդ պատմական արարողության ժամանակ: Նրանք (պաղեստինցի արմատականները – ծանոթ. խմբ.) ցանկանում են կանխել (Իսրայելի եւ տարածաշրջանի երկրների – ծանոթ. խմբ.) հաշտությունը, բայց նրանց մոտ դա չի ստացվի»,- տարածել է վարչապետի խոսքը նրա դիվանատունը: Իսրայելի վարչապետ Բենիային Նեթանյահուն, ԱՄէ-ի եւ Բահրեյնի արտգործնախարարությունների ղեկավարներ շեյխ Աբդալա բեն Զայիդ Ալ Նահայանը եւ Աբդել Լաթիֆ ազ Զայանին սեպտեմբերի 15-ին ստորագրել են հարաբերությունների նորմալացման համաձայնագրեր: Արարարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տանն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ: Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած տեքստի համաձայն՝ Իսրայելը եւ ԱՄէ-ն մտադիր են բացել դեսպանություններ «այնքան արագ, որքան դա գործնականում իրագործելի է»: Կողմերը պլանավրում են հաստատել կանոնավոր ուղիղ մարդատար ավիահաղորդակցություններ, ինչպես նաեւ զարգացնել համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում: Օրակարգում նշված են համաձայնագրեր ներդրումների, առեւտրի եւ ինովացիաների, առողջապահության, գիտության, սպորտի, էներգետիկայի եւ կրթության ոլորտներում: Համանման համաձայնությունների են հասել Իսրայելը եւ Բահրեյնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
13:52 - 16 սեպտեմբերի, 2020
Սաուդյան Արաբիան թույլատրել է Իսրայելի և ԱՄԷ-ի միջև թռիչքներն իրականացնել իր օդային տարածքով |azatutyun.am|

Սաուդյան Արաբիան թույլատրել է Իսրայելի և ԱՄԷ-ի միջև թռիչքներն իրականացնել իր օդային տարածքով |azatutyun.am|

azatutyun.am: Սաուդյան Արաբիան թույլատրել է Իսրայելում գրանցված քաղաքացիական ինքնաթիռներին օգտագործել իր օդային տարածքը՝ Թել Ավիվի և Արաբական Միացյալ էմիրություններում գտնվող օդանավակայանների միջև չվերթներ իրականացնելու համար։ Այս մասին այսօր հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ «Այժմ մենք կարող ենք խոսել ևս մեկ ցնցող ճեղքման մասին։ Թել Ավիվից Դուբայ և Աբու Դաբի ուղևորվող և այնտեղից վերադարձող իսրայելական, ինչպես նաև երրորդ պետությունների օդանավերը հնարավորություն կունենան այդ չվերթներն իրականացնել ամենակարճ ուղով, առանց որևէ տարածք շրջանցելու։ Դա նշանակում է, որ չվերթները ավելի կարճ կտևեն, և դրանց ինքնարժեքն ավելի ցածր կլինի։ Բացի այդ, դա կնպաստի իսրայելցիների համար արևելքի բացահայտմանը։ Այսուհետ Թաիլանդ և ասիական այլ պետություններ ուղևորվելիս դուք կարող եք գումար և ժամանակ խնայել», - հայտարարում էր Նեթանյահուն։
17:15 - 02 սեպտեմբերի, 2020
Նեթանյահուն հայտարարել է առաջիկայում «արաբական և մահմեդական առաջնորդների հետ դռնփակ հանդիպումների մասին» |tert.am|

Նեթանյահուն հայտարարել է առաջիկայում «արաբական և մահմեդական առաջնորդների հետ դռնփակ հանդիպումների մասին» |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ օգոստոսի սկզբին ԱՄՆ միջնորդությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունները կարգավորելու շուրջ կնքած պատմական համաձայնագրից հետո, «արաբական և մահմեդական առաջնորդների հետ ևս մի քանի դռնփակ հանդիպումներ կանցկացվեն՝ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով», գրում է Fox News-ը։ Այս մեկնաբանությունը հետևել է ԱՄԷ-ի նախագահ Շեյխ Խալիֆա իբն Զայիդ ալ-Նահյանի պաշտոնական հրամանագրին, որի համաձայն օրերս չեղարկվել է Իսրայելի տնտեսական բոյկոտը և դրա հետ կապված պատժամիջոցների մասին 1972թ. թիվ 15 օրենքը։ Հրամանագրի համաձայն՝ այժմ ԱՄԷ-ում ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին թույլատրված է առևտրային և ֆինանսական գործարքներ կնքել իսրայելական ընկերությունների հետ, Իսրայելը կարող է ԱՄԷ ներմուծել ցանկացած ապրանք և առևտուր անել արաբական երկրի տարածքում: Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄԷ-ի որոշումը դռներ է բացում «Մերձավոր Արևելքի երկու առավել զարգացած տնտեսությունների միջև անխափան առևտրի, զբոսաշրջության, ներդրումների համար» և շնորհակալություն է հայտնել Թրամփի վարչակազմին այդ պատմական գործարքում նրանց աջակցության համար: «Մենք չէինք կարողանա այդ պատմական խաղաղությունը կնքել Էմիրությունների և այլ երկրների հետ՝ առանց Միացյալ Նահանգների՝ մեր մեծ ու հավատարիմ բարեկամի հսկայական աջակցության», - ասել է Նեթանյահուն։
14:05 - 31 օգոստոսի, 2020
Իսրայելն ու Թուրքիան պատրաստ են հումանիտար օգնություն ուղարկել Լիբանան |tert.am|

Իսրայելն ու Թուրքիան պատրաստ են հումանիտար օգնություն ուղարկել Լիբանան |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մեիր Բեն-Շաբաթին կարգադրել է Մերձավորարևելյան խաղաղ կարգավորման գծով ՄԱԿ-ի բանագնաց Նիկոլայ Մլադենովի միջոցով հստակեցնել, թե ինչով կարող է Իսրայելն աջակցել Լիբանանին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ երկրի պաշտպանության նախարար Բենի Հանցն ու արտգործնախարար Գավի Աշքենազին միջազգային խողովակներով հումանիտար բժշկական օգնություն են առաջարկել Լիբանանին: Իսրայելի ու Լիբանանի միջև տարածաշրջանային հակասությունների, մասնավորապես՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության պատճառով, դիվանագիտական հարաբերությունները խզված են: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ, ցավակցություն հայտնել տասնյակ զոհերի կապակցությամբ, հաղորդում է ТАСС-ը՝ փոխանցելով, որ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել հումանիտար բժշկական օգնություն ուղարկել Լիբանան:
09:52 - 05 օգոստոսի, 2020
Երուսաղեմում և իսրայելական այլ խոշոր քաղաքներում բազմահազարանոց ցույցեր են անցկացվել վարչապետ Նեթանյահուի դեմ |tert.am|

Երուսաղեմում և իսրայելական այլ խոշոր քաղաքներում բազմահազարանոց ցույցեր են անցկացվել վարչապետ Նեթանյահուի դեմ |tert.am|

tert.am: Հազարավոր ցուցարարներ Իսրայելում փողոց են դուրս եկել շաբաթ երեկոյան՝ իրենց բողոքը հայտնելով երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ: Ինչպես հաղորդում է CNN-ը, ցուցարարները ողողել են Երուսաղեմի փողոցներն ու հասել վարչապետի նստավայր: Ոստիկանության համանատարներից մեկի գնահատմամբ՝ մի վայրում շուրջ 17 000 ցուցարար է հավաքված եղել: Իսրայելական ԶԼՄ-ներում ներկայացվող թիվը տատանվում է 15 000-20 000-ի սահմանում: Նշվում է, որ մեծաթիվ ցույցեր են տեղի ունեցել նաև այլ քաղաքներում՝ Թել Ավիվում, Հայֆայում, Կեսարիայում ինչպես նաև տասնյակ այլ վայրերում երկրով մեկ: Ի տարբերություն նախկինում անցկացված բողոքի ցույցերի, որոնց ժամանակ իսրայելցիներն իրենց դժգոհությունն էին հայտնում վարչապետի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի քաղաքականության և փոքր բիզնեսի վրա դրա ազդեցության դեմ, Երուսաղեմի խոշորագույն ցույցի մասնակիցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Նեթանյահուի նկատմամբ կոռուպցիոն գործով մեղադրանքները: Ցուցարարների շրջանում իսրայելական դրոշների հետ միասին նկատվում են նաև սև դրոշներ, որոնք հակակոռուպցիոն շարժման խորհրդանիշն են: Ցուցարարները նաև Նեթանյահուի հրաժարականը կամ ազատազրկումը պահանջող պաստառներ և ցուցանակներ էին պատրաստել:
20:02 - 02 օգոստոսի, 2020
Փաշինյանը շնորհավորել է Նեթանյահուին` Իսրայելի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

Փաշինյանը շնորհավորել է Նեթանյահուին` Իսրայելի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել  է Բենյամին Նեթանյահուին Իսրայելի Պետության  վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր կառավարություն կազմավորելու կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.  «Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Իսրայելի Պետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր կառա­վարություն կազմավորելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր գլխավորությամբ ձևավորված կոալիցիոն կառա­վա­րությունը շարունակելու է Իսրայելի զարգացման վերընթաց ուղին՝ ամրագրելով նոր հաջողություններ և ձեռքբերումներ։   Հայաստանի Հանրապետության կառավարությունը շահագրգռված է շարունակելու քաղաքական երկխոսությունը և ակտիվ համագործակցությունը Իսրայելի նորակազմ կառավարության հետ՝ երկկողմ հարաբերությունների տար­բեր բնա­գա­վառներում, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում փոխ­գոր­ծակ­ցությունն առավել խորացնելու և ամրապնդելու համար։ Լիահույս եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք համալրել և հարստաց­նել հայ-իսրայելական գործակցության օրակարգը և զարգացնել փոխ­շահավետ գործընկերային հարաբերություններ՝ ի նպաստ մեր երկրների և ժողո­վուրդների բարօրության: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իսրայելի բարե­կամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»։
19:30 - 19 մայիսի, 2020
Չնայած համաճարակին Իսրայելում բազմամարդ բողոքի ցույց է տեղի ունեցել |azatutyun.am|

Չնայած համաճարակին Իսրայելում բազմամարդ բողոքի ցույց է տեղի ունեցել |azatutyun.am|

azatutyun.am: Կիրակի երեկոյան Թել Ավիվի կենտրոնում բազմամարդ հանրահավաք է կայացել, որի մասնակիցները պահանջել են երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրաժարականը: Չնայած կորոնավիրուսի համաճարակին Թել Ավիվի քաղաքապետարանի առջև շուրջ երկու հազար մարդ է հավաքվել, որոնք, սակայն, ամեն կերպ փորձել են պահպանել սոցիալական տարածությունը և ցույցին ներկայացել են բժշկական պաշտպանիչ դիմակներով: Բողոքի ակցիայի մասնակիցները Նեթանյահուին մեղադրում են կոռուպցիոն սկանդալներում ներգրավված լինելու և երկրի ժողովրդավարական ինստիտուտները թուլացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկելու համար: «Մենք պայքարում ենք հանուն կենսական նշանակություն ունեցող մի երևույթի, որի անունն է իսրայելական ժողովրդավարություն: Բացի այդ, մենք վրդովված ենք, թե որքան փնթիորեն է Նեթանյահուի կառավարությունը պայքարում կորոնավիրուսի համաճարակի դեմ»,- հայտարարում էր ցույցի կազմակերպիչներից մեկը` ընդդիմադիր գործիչ Յաիր Լապիդը: Պաշտոնական տվյալների համաձայն` Իսրայելում կորոնավիրուսի շուրջ 13 հազար դեպք է արձանագրվել, 172 մարդ մահացել է: Մարտի սկզբին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Իսրայելում նոր կառավարություն չի ձևավորվել: Իշխող «Լիկուդ» կուսակցությունը, սակայն, այժմ բանակցություններ է վարում կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ, որի ղեկավարությունը կրկին պետք է ստանձնի Բենյամին Նեթանյահուն:
16:02 - 20 ապրիլի, 2020