Մայք Պոմպեո

Մայք Ռիչարդ Պոմպեոն ամերիկացի քաղաքական գործիչ եւ փաստաբան է, ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 30-ին։ 2018-ի ապրիլից ծառայում է որպես Միացյալ Նահանգների 70-րդ պետքարտուղար: Նա ԱՄՆ բանակի նախկին սպա է։ Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն էր 2017-ի հունվարից մինչեւ 2018-ի ապրիլ:

Պոմպեոն Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամ էր 2011 թվականից մինչեւ 2017 թվականը՝ ներկայացնելով Կանզասի 4-րդ կոնգրեսական շրջանը: Եղել է Կանզասի ներկայացուցիչ հանրապետական ազգային կոմիտեում։ 

Նախագահ Դոնալդ Թրամփը առաջադրել է Պոմպեոյին պետքարտուղարի պաշտոնում 2018-ի մարտին, իսկ Սենատի կողմից հաստատվել է 2018-ի ապրիլի 26-ին ՝ 57–42 քվեարկությամբ։

Թուրքիային զինում է Ադրբեջանին՝ հաշվի չառնելով բոլոր միջազգային խաղացողների կոչերը․ Պոմպեո |armenpress.am|

Թուրքիային զինում է Ադրբեջանին՝ հաշվի չառնելով բոլոր միջազգային խաղացողների կոչերը․ Պոմպեո |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան զինում է Ադրբեջանին՝ հաշվի չառնելով միջազգային խաղացողների կոչերը: Այս մասին հոկտեմբերի 14-ին հեռախոսային ճեպազրույցի ընթացքում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում Թրամփի վարչակազմը՝ կապված ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունների հետ: «Ես խոսել եմ նախագահ Թրամփի հետ այս մասին առավոտյան: Մենք հետևում ենք, թե այնտեղ ինչ է կատարվում: Մենք միացել ենք մեր եվրոպական գործընկերներին և աշխարհի բազմաթիվ երկրների՝ ասելով, որ հրադադարը պետք է լինի խնդրի լուծման սկիզբը: Մենք հետևում ենք նաև քաղաքացիական զոհերի մասին տեղեկություններին: Հետևում ենք Թուրքիային, որը զինում է Ադրբեջանին՝ հաշվի չառնելով բոլոր միջազգային խաղացողների կոչերը՝ չուժեղացնել այս խառնաշփոթն ու դուրս գալ տարածաշրջանից: Մենք օգտագործում ենք մեր դիվանագիտական գործիքակազմը հրադադարի հասնելու և լուծման գալու համար, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի վրա: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում դրան:  Կարծում եմ, որ մեր ջանքերը, որ մինչև օրս ներդրել ենք, հնարավորություն կտան, որ այդ ամենը տեղի կունենա», - ասել է Պոմպեոն:
20:14 - 14 հոկտեմբերի, 2020
Ես ծանոթ եմ սիրիացի զինյալների Ադրբեջան տեղափոխման հրապարակումներին. Պոմպեո
 |amerikayidzayn.com|

Ես ծանոթ եմ սիրիացի զինյալների Ադրբեջան տեղափոխման հրապարակումներին. Պոմպեո |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  ԱՄՆ պետքարտողար Մայք Պոմպեոն հոկտենմբերի 2-ին, պատասխանելով լրագրողի հարցին նշել է, որ տեղյակ է Թուրքիայի կողմից սիրիացի զինյալներ Ադրբեջան տեղափոխման հրապարակումներին։ «Ես նույնպես տեսել եմ այդ հաղորդագրությունը: Այս պահին միայն հետեւյալը կարող եմ ասել: Հուսով եմ ՝ դա ճիշտ չէ: Մենք տեսել ենք, թե ինչպես են Սիրիայի մարտական դիրքերից սիրիացի մարտիկները տեղափոխվում Լիբիա` ստեղծելով է անկայունություն, ավելի մեծ խառնաշփոթ, ավելի լուրջ ընդհարումներ, ավելի լայնածավալ ռազմական գործույուններ: Այս քալը նույն հետևանքները կունենա նաեւ Լեռնային Ղարաբաղում: Այնպես որ, հուսով եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Պոմպեոն։ Նա նշել է, որ այս կապակցությամբ հարցը պետք է ուղղել նախագահ Էրդողանին, թե ինչու է նա նման որոշում կայացրել, և ընդգծել, որ Վաշինգոտնն ունի բավականին հետևողական տեսակետ այս կապակցությամբ: «Երբ տիրում է խառնաշփոթ, երբ առկա է քաղաքական էթնիկական լարվածություն, որը աճում է այս սահմաններում երկարատև հակամարտության արդյունքում, այն միջազգայնացնելով, երրորդ կողմի՝ զենքի, զինամթերքի, նույնիսկ պարզապես խորհրդականների տրամադրումը, ավելի է բարդացնում իրավիճակը, մեծացնում մարդկային կորուստների ռիսկը և նվազեցնում խաղաղության հնարավորությունը»,- շեշտել է պետքարտուղարը: «Մենք սա անշուշտ հաղորդել ենք ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին ու Թուրքիային: Ես ծանոթացել եմ ԵՄ-ից հնչած ուղերձներին, և Խորվաթիայի վարչապետն ինձ ասաց նույն բանը: Դա այն ուղերձն էր, որը Եվրամիությունը ուղղեց Թուրքիային երեկ կայացած հանդիպման ժամանակ»,- ասել է Պոմպեոն:  
01:12 - 03 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ-ն իր ռազմական ավիաբազան Թուրքիայից տեղափոխելու շուրջ բանակցություններ է սկսում |The Times|

ԱՄՆ-ն իր ռազմական ավիաբազան Թուրքիայից տեղափոխելու շուրջ բանակցություններ է սկսում |The Times|

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այս շաբաթ Հունաստան կատարելիք այցն օգտագործելու է, որ ուսումնասիրի Թուրքիայում տեղակայված Ինջիրլիք ռազմական ավիաբազայից ամերիկյան առկա հիմնական սարքավորումներն ու գույքը Կրետե տեղափոխելու հնարավորությունը, քանի որ ԱՄՆ-ն մտադիր է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Արևելյան Միջերկրականում։ Այս մասին հայտնում է The Times բրիտանական պարբերականը։ ԱՄՆ պետքարտուղարի այցը դիտարկվում է որպես Վաշինգտոնի հատզհետե սպառվող համբերության արտահայտություն՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակաարևմտյան հռետորաբանության, ինչպես նաև այն փաստի, որ Էրդողանն անցած տարի որոշեց ձեռք բերել ռուսական հակաօդային համակարգեր՝ հակառակ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների խիստ առարկությունների։  «Դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք Վաշինգտոնը կարող է Ինջիրլիքից տեղափոխել իր ողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զինանոցը, սակայն միայն այն փաստը, որ Պոմպեոն գալիս է այստեղ՝ հաստաելու այն ուղերձը, որ ԱՄՆ-ն ակտիվորեն այլընտանքային տարբերակներ է փնտրում, խայթող հարված է Էրդողանի ուղղությամբ»,-ասել է Աթենքից պաշտպանության հարցերով փորձագետ Աթանասիոս Դրուգոսը։ Ինջիրլիքի ռազմական ավիաբազան, որը ստեղծվել է Սառը պատերազմի ամենասկզբնական փուլում թուրք-սիրիական սահմանի մոտ, երկար ժամանակ կենսական կարևորություն է ունեցել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմավարական շահերի առումով։ Ավիաբազան ամենաշատն օգտագործվել է  որպես կայան, որտեղից ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման՝ Սիրիայում և Իրաքում տեղակայված զորքերին։  ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների՝ Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի ղեկավար Ռոն Ջոնսոնը այս ամիս ենթադրություն է հայտնել, որ ԱՄՆ կարող է դիտարկած լինել այլընտրանք ունենալու հարցը․ խոսքը Սուդայի ծոցի՝ Կրետեի հյուսիսարևմտյան ափին գտնվող ամերիկյան ռազմածովային օբյեկտի մասին է, որտեղ էլ վաղը այցելելու է  Մայք Փոմփեոն։ Սա քարտուղար Փոմփեոյի երկրորդ տարածաշրջանային այցն է երկու շաբաթվա ընթացքում։  «ԱՄՆ հետաքրքրություններն ու ներկայությունը տարածաշրջանում չափազանց կարևոր են։ Սակայն եթե գումարենք Ռուսաստանի և Չինաստանի՝ Արևելյան Միջերկրականում ազդեցություն հաստատելու ջանքերը, Լիբիայում Թուրքիայի առաջխաղացումը և տարածաշրջանում  ապօրինի հորատումները, Փոմփեոյի ժամանումը  չափազանց կարևոր է դառնում»,- նշել է Դրուգոսը։ Նա հավելել է․ «ԱՄՆ ռազմածովային բազան Սուդայի ծոցում այժմ ձեռք է բերում շատ ավելի մեծ և  ռազմավարական առումով կարևոր նշանակություն»։  ՆԱՏՕ անդամ, սակայն դարավոր թշնամիներ Հունաստանի և Թուրքիայի փախհարաբերությունները կտրուկ վատթարացել էին վերջերս, երբ թուրքերը հետախուզական  ​​նավ էին ուղարկել՝ Կրետեի մերձակայքում գազ և նավթ որոնելու համար: Փոմփեոն միջամտել էր ճգնաժամին, ինչը Թուրքիային ստիպել էր հետ քաշել իր հետախուզական ​​նավը, իսկ Հունաստանը համաձայնել էր հաջորդ ամիս բանակցել հետազոտություններ իրականացնելու շուրջ: Դեռևս մանրամասներ չեն հաղորդվում, սակայն Հունաստանն արդեն հաստատել է, որ  կքննարկի միայն ծովային տարաձայնությունները։ Թուրքիան էլ ցանկանում է բաց բանակցություններ։ «Փոքր է հավանականությունը, որ այս բանակցություններում առաջընթաց կգրանցվի, սակայն այս պահին առնվազն լարվածությունը նվազել է»,- ասել է Դրուգոսը Մայք Փոմփեոն այցելելու է Հունաստանի հյուսիսում գտնվող Թեսալոնիկ քաղաք, որտեղ կստորագրի երկկողմ տեխնոլոգիական համաձայնագիր էներգետիկ կազմակերպությունների հետ, որոնք ցանկանում են Բալկաններում ենթակառուցվածքներ ստեղծելու նախագծեր իրականացնել։   Լուսանկարում՝ Ինջիրլիք ռազմական ավիաբազան  
00:50 - 29 սեպտեմբերի, 2020
ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն շնորհավորել է Հայաստանին անկախության 29-ամյակի առթիվ |shantnews.am|

ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն շնորհավորել է Հայաստանին անկախության 29-ամյակի առթիվ |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության տոնի առթիվ։ «Միացյալ Նահանգները կշարունակի կառուցել մեր երկկողմ գործընկերությունը, մինչ մենք ամրապնդում ենք մեր ժողովրդի կապերը, որոնց հիմքում ընկած են ընդհանուր ժողովրդավարական արժեքներ և խաղաղության ու բարգավաճման ձգտումը: Միացյալ Նահանգները ողջունում է օրենքի գերակայությունն ամրապնդելու, անկախ դատական համակարգ հիմնելու և տնտեսական և ներդրումային հնարավորությունները մեծացնելու հարցում Հայաստանի շարունակական նվիրվածությունը: Մենք ողջունում ենք կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի շարունակական ջանքերը՝ թափանցիկության, պատշաճ գործընթացի և քաղաքացիների պատասխանատվության բարձրացման միջոցով, և կշարունակենք աջակցել ձեզ այս ջանքերում: Մենք նաև հավատարիմ ենք մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում օգնելուն և կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Չնայած COVID-19-ն այս տարի եզակի մարտահրավերներ է նետել աշխարհին, մենք հպարտ ենք, որ համաճարակի դեմ պայքարում մեր սերտ համագործակցությունն է՛լ ավելի է ամրապնդել մեր ժողովուրդների միջև համագործակցությունը: Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղության, ազատության և բարեկեցության տարի», – նշված է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ։
11:12 - 21 սեպտեմբերի, 2020
«Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձերը հանգեցրել են Վաշինգտոնի առավելագույն մեկուսացման». Ռոհանի |tert.am|

«Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձերը հանգեցրել են Վաշինգտոնի առավելագույն մեկուսացման». Ռոհանի |tert.am|

tert.am: Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու փորձերը տապալվել են: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Այսօր հիշարժան օր է մեր դիվանագիտության պատմության մեջ: ԱՄՆ-ն, լինելով երկիր, որն իր շահերն առաջ է տանում ուժով, մոտ 2.5 տարվա ընթացքում լուրջ ջանքեր է գործադրել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու համար, մի գործընթաց, որը վերջին ամիսներին հանգել է անխուսափելի տապալման»,- ասել է Ռոհանին՝ ելույթ ունենալով իրանական հեռուստատեսությամբ: Նրա խոսքով՝ միջուկային ծրագրի գործարքից դուրս գալուց հետո ԱՄՆ-ն փորձել է աշխարհը միավորել «Իրանի դեմ կոալիցիայում»՝ իր կողմը քաշելով Եվրամիությանը, ինչպես նաև Թեհրանին այնպիսի քայլերի հրահրելով, որոնք հետագայում կկարողանար օգտագործել միջազգային պատժամիջոցներն Իրանի դեմ վերականգնելու համար: Ռոհանիի կարծիքով՝ Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձերը հանգեցրել են Վաշինգտոնի առավելագույն մեկուսացմանը:
19:50 - 20 սեպտեմբերի, 2020
Մեծ է հավանականությունը, որ Նավալնիին թունավորել են Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաների պատվերով․ Փոմփեո |azatutyun.am|

Մեծ է հավանականությունը, որ Նավալնիին թունավորել են Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաների պատվերով․ Փոմփեո |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է՝ մեծ հավանականություն կա, որ ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաների պատվերով: Փոմփեոն երեկ տված ռադիոհարցազրույցում ասել է, որ ամբողջ աշխարհում մարդիկ երբ տեսնում են այլախոհին թունավորելու փորձ, գիտակցում են՝ կա զգալի հավանականություն, որ դա իսկապես Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մտահղացումն է: «Կարծում եմ, որ դա լավ չէ ռուս ժողովրդի համար», - ընդգծել է պետքարտուղարը: Նավալնիի թիմը, նրա հարազատները ևս կարծում են, որ թունավորման հետևում Ռուսաստանի իշխանություններն են: Կրեմլը կտրականապես հերքում է մեղադրանքները: 44-ամյա Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 20-ի առավոտյան՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում։ Նրան անգիտակից վիճակում հոսպիտալացրել էին Օմսկում, օրեր տևած պայքարից հետո ընդդիմադիր գործչի կինն ու թիմակիցներն ի վերջո կարողացան նրան տեղափոխել Գերմանիա։ Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, թե անհերքելի ապացույցներ են ձեռք բերել, որոնց համաձայն՝ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» դասին պատկանող քիմիական նյութով:
10:27 - 10 սեպտեմբերի, 2020
Վաշինգտոնը Մինսկի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ է դիտարկում |azatutyun.am|

Վաշինգտոնը Մինսկի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ է դիտարկում |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Վաշինգտոնը Մինսկի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ է դիտարկում: «Մենք չափազանց մտահոգված ենք բելառուսական բողոքների գլխավոր դեմքերից մեկի` Մարիա Կոլեսնիկովայի ճակատագրով և քննարկում ենք Բելառուսի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն: Բելառուսական ընդդիմության Համակարգող խորհրդի նախագահության անդամներ Մարիա Կոլեսնիկովան և Մաքսիմ Զնակը ձերբակալվել են «իշխանությունը զավթելու» գործով: Ընդդիմադիրների շտաբում և բնակարաններում խուզարկություններ են իրականացվում: Բելառուսի դատախազությունը հարուցել էր այս գործը ընդդիմության Համակարգող խորհրդի դեմ և դրա շրջանակում արդեն հարցաքննել էր նախագահության անդամներին, բայց՝ վկաների կարգավիճակում:
10:18 - 10 սեպտեմբերի, 2020