Հասան Ռոհանի

Իրանում COVID-19- ի տարածման պատճառով դիմակներ կրելը դառնում է պարտադիր |armenpress.am|

Իրանում COVID-19- ի տարածման պատճառով դիմակներ կրելը դառնում է պարտադիր |armenpress.am|

armenpress.am: Իրանի իշխանությունները հուլիսի 5-ից հասարակական վայրերում և հիմնարկներում դիմակների կրումը դարձնում են պարտադիր, իսկ առանց դիմակի այցելուներին կմերժեն ծառայություններ մատուցել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական կայքին: Ռոհանին կորոնավիրուսի հակազդման շտաբի նիստում մասնավորապես ասել է, որ հուլիսի 5-ից սկսած` հասարակական վայրերում դիմակների կրումը պարտադիր կլինի: Բոլոր ոլորտներում, հատկապես պետական հատվածում ծառայությունների մատուցումը պետք է կարգավորվի բժշկական արձանագրություններով: Նախագահը նաև կոչ է արել քաղաքացիներին չթաքցնել, եթե վարակված են կորոնավիրուսով և այդ մասին տեղեկացնել մյուսներին, որպեսզի նրանք խուսափեն վարակումից: Իրանն ավելի քան չորս ամիս պայքարում է կորոնավիրուսի դեմ. փետրվարի 19-ից, երբ իշխանությունները հաղորդեցին COVID-19-ի մասին, երկրում արդեն հայտնաբերվել է ավելի քան 237 հազար դեպք, որից ավելի քան 11 հազար 400-ը մահացել է: Միևնույն ժամանակ, առողջացել է ավելի քան 198 հազար մարդ:
18:03 - 04 հուլիսի, 2020
Իրանը մասնակիորեն մեղմացնում է կարանտինային սահմանափակումները |azatutyun.am|

Իրանը մասնակիորեն մեղմացնում է կարանտինային սահմանափակումները |azatutyun.am|

azatutyun.am: Այսօրվանից Իրանը մասնակիորեն մեղմացնում է կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանված կարանտինային միջոցառումները: Իսլամական հանրապետության կառավարության որոշմամբ՝ երկրի տարածքը ըստ համաճարակի տարածման աստիճանի բաժանվել է երեք գոտիների` սպիտակ, դեղին և կարմիր: Այն բնակավայրերում, որոնք կորոնավիրուսից ազատ գոտիներ են հռչակվել, կյանքն առաջիկայում պետք է բնականոն հունի մեջ մտնի: Դրա հետ մեկտեղ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշում է, որ համաճարակի տարածումը երկրում վերջնականապես հաղթահարել դեռ չի հաջողվել: «Այս պահին ևս մենք պետք է պատրաստ լինենք, որ առջևում բավական դժվարին օրեր են լինելու: Մենք, իհարկե, սկսել ենք աստիճանաբար վերագործարկել տնտեսությունը, վերաբացել մի շարք առևտրի կենտրոններ: Այսօր մենք որոշել ենք նման քայլի գնալ երկրի 132 բնակավայրերում, որոնք «սպիտակ գոտիներ» են ճանաչվել և որտեղ վարակի տարածման ռիսկը նվազագույնն է: Երկուշաբթի օրվանից վերաբացվում են մզկիթները, այս շաբաթ վերսկսվելու են նաև ուրբաթօրյա աղոթքները: Ցածր ռիսկայնության գոտիներում վերաբացվելու են նաև դպրոցները: Այնտեղ դասերը կշարունակվեն մեկ ամիս` մինչև ավարտական քննությունները», - հայտարարում էր Հասան Ռոհանին: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 97 հազար է, 6 հազար 200 մարդ մահացել է:
12:29 - 04 մայիսի, 2020
Փաշինյանը և Ռոհանին կարևորել են համավարակին դիմակայելու միջազգային և երկկողմ համագործակցությունը

Փաշինյանը և Ռոհանին կարևորել են համավարակին դիմակայելու միջազգային և երկկողմ համագործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը զրույցի սկզբում Իրանի նախագահին և ողջ ժողովրդին շնորհավորել է Ռամադանի սուրբ տոնի կապակցությամբ: Զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ իրենց երկրներում տիրող իրավիճակի և դրա դեմ պայքարի առումով ձեռնարկվող քայլերի մասին: Նրանք երկուստեք ցավակցություն են հայտնել համաճարակի պատճառով մահացածների համար: Նշվել է մարդկությանը պատուհասած այս վտանգին դիմակայելու համար միջազգային հանրության միասնական ջանքերի գործադրման և երկկողմ համագործակցության կարևորությունը: Կողմերը գոհունակություն են հայտնել, որ չնայած հաղորդակցության ոլորտում ժամանակավոր սահմանափակումներին, երկու երկրները շարունակում են առևտրատնտեսական համագործակցությունը: Երկուստեք կարևորվել է այդ ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը: Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին, մասնավորապես, ընդգծել են առևտրատնտեսական համագործակցության նախաճգնաժամային  ծավալների վերականգնման նպատակով համապատասխան միջոցների ձեռնարկման պատրաստակամությունը՝ պահպանելով ստեղծված իրավիճակով պարտադրված սահմանափակումները:
19:55 - 28 ապրիլի, 2020
Ռոհանին հերքել է կորոնավիրուսի պատճառով Իրանի քաղաքներում կարանտին սահմանելու մասին լուրերը |armenpress.am|

Ռոհանին հերքել է կորոնավիրուսի պատճառով Իրանի քաղաքներում կարանտին սահմանելու մասին լուրերը |armenpress.am|

armenpress.am: Իրանի իշխանությունները պլանավորում են կարանտինի մեջ պահել ոչ թե քաղաքները կամ ամբողջ շրջաններ, այլ միայն կորոնավիրուսի հարուցած հիվանդության ախտանշաններով առանձին մարդկանց: Այդ մասին փետրվարի 26-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Ինչ վերաբերում Է այն լուրերին, թե ցանկանում են մեկ ամսով կարանտինի ենթարկել ինչ-որ քաղաք կամ առանձին շրջան՝ մեկ շաբաթով: Նման որոշում պետությունը չի ընդունել»,-նախագահի խոսքը մեջբերել Է նրա մամուլի ծառայությունը: Ռոհանիի խոսքով՝ «եթե մարդու մոտ կան հիվանդության ախտանշաններ, նրան կարանտինի են ենթարկում»: «Մենք դրա համար բազմաթիվ կենտրոններ ենք նախատեսել Թեհրանում: Երեկ տեղադրել են լրացուցիչ մահճակալներ»,-ասել Է նա: Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Թեհրանի համալսարաններում սովորող ռուսաստանցի մի քանի ուսանողներ, օտարերկրացի ուսանողներին համառորեն խորհուրդ են տալիս ամենակարճ ժամկետում լքել Իրանը: Այս հանձնարարականը բուհերի ներկայացուցիչները փաստարկում են նրանով, որ ուսումնական հաստատությունները դադարեցնում են աշխատանքը, իսկ շաբաթ օրվանից Թեհրանում հնարավոր Է կարանտինի սահմանում:
18:22 - 26 փետրվարի, 2020
Թեհրանը հերքել Է Ռոհանիի հրաժարականի վերաբերյալ լուրերը |armenpress.am|

Թեհրանը հերքել Է Ռոհանիի հրաժարականի վերաբերյալ լուրերը |armenpress.am|

armenpress.am: Իրանի կառավարությունը հերքել Է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հրաժարականի վերաբերյալ երկրում պտտվող լուրերը: «Ռոհանին մեր երկրի հետ կմնա մինչեւ իր նախագահական ժամկետի ավարտը»,-լրագրողներին հայտարարել Է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ եւ Ռոհանիի օգնական Ալի Ռաբիին: Նա ընդգծել Է, որ «վաղօրոք» հերքում Է ցանկացած նմանօրինակ հաղորդում, որը կարող Է հայտնվել ապագայում: 2019 թվականի դեկտեմբերին Tasnim News-ը հայտնել Էր, որ Ռաբիին հերքել Է լուրերն այն մասին, թե Ռոհանին դիտարկում Է նախագահի պաշտոնը թողնելու հնարավորությունը: Al-Monitor ինտերնետ-թերթը փետրվարի 13-ին գրում Է, որ Ռոհանիի հրաժարականի վերաբերյալ լուրերն Իրանում սկսել են շրջանառել այս շաբաթ:Նախագահին աջակցող հրատարակությունները պնդում են, որ այդ հաղորդումների ետեւում կանգնած Է խորհրդարանի նախկին պահպանողական պատգամավոր, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած Ալիռըզա Զաքանին: Հրատարակության տվյալներով՝ Զաքանին պահպանողական քաղաքական գործիչների հետ անցած շաբաթ կայացած հանդիպմանն ասել Է, որ եթե կառավարությանը չհաջողվի բանակցություններ սկսել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, Իրանի նախագահը հրաժարական կտա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
15:28 - 13 փետրվարի, 2020